Սեղմել Esc փակելու համար:
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈ ...

 

 

040.0925.250808

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 2008 թվականի N 925-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Շիրակի 2ա, Երևան քաղաքի Նոր Նորքի ուսանողական ավանի երկրորդ մասնաշենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Նորքի այգիների N 227 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդություններին:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` առաջարկելով գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2008 թվականի օգոստոսի 21-ի

N 925-Ա որոշման

 

ՑԱՆԿ

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Ազգանունը    |Բնակտարածութ- |Հաշվառման|Հատկացման|ՀՀ       |Վերադաս       |

|անունը       |յան հասցեն,   |կանգնելու|տարեթիվը |քաղաքա-  |կառավարման    |

|             |սենյակների    |տարեթիվը |         |ցիություն|մարմնի        |

|             |թիվը          |         |         |ստանալու |համաձայնութ-  |

|             |              |         |         |տարեթիվը |յունը         |

|_____________|______________|_________|_________|_________|______________|

|Օսիպյան Ժենյա|քաղ. Երևան,   |1990 թ.  |1991 թ.  |2002 թ.  |ՀՀ տարածքային |

|             |Շիրակի 2ա, N 7|         |         |         |կառավարման    |

|             |հանրակացարան, |         |         |         |նախարարություն|

|             |NN 525,529    |         |         |         |09.04.2008 թ. |

|             |սենյակներ     |         |         |         |N 12-124      |

|             |              |         |         |         |գրություն     |

|_____________|______________|_________|_________|_________|______________|

|Հարությունյան|քաղ. Երևան,   |1989 թ.  |2004 թ.  |2001 թ.  |ՀՀ տարածքային |

|Ալլա         |Նոր Նորքի     |         |         |         |կառավարման    |

|             |ուսանողական   |         |         |         |նախարարություն|

|             |ավան, 2-րդ    |         |         |         |14.05.2008 թ. |

|             |մասնաշենք,    |         |         |         |N 12-1205     |

|             |N 103 սենյակ  |         |         |         |գրություն     |

|_____________|______________|_________|_________|_________|______________|

|Սիմոնյան     |քաղ. Երևան,   |1990 թ.  |1991 թ.  |2007 թ.  |ՀՀ            |

|Արգինա       |Նորքի այգիներ,|         |         |         |կառավարությանն|

|             |227-րդ,       |         |         |         |առընթեր       |

|             |N 17 սենյակ   |         |         |         |պետական գույքի|

|             |              |         |         |         |կառավարման    |

|             |              |         |         |         |վարչություն   |

|             |              |         |         |         |10.04.2008 թ. |

._________________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 12.03.09 թիվ 241-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.08.2008
N 925-Ա
Որոշում