Սեղմել Esc փակելու համար:
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԻՐ» ...

 

 

040.0940.210808

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 2008 թվականի N 940-Ա

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող գյուղական ճանապարհահատվածի ծրագրի կատարման խորհրդի կողմից 2008 թվականի հուլիսի 21-ին (արձանագրություն N 02/08) հաստատված մրցույթի (լոտեր 1-10) արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպությունները` ըստ լոտերի`

1) լոտ 1` «Կապավոր» ՍՊԸ, 384 069 294 դրամ պայմանագրային արժեքով.

2) լոտ 2` «Ռուքոստրոյ» ՍՊԸ, համատեղ «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ի և «Մոստովիկ» ՍՊԸ-ի հետ, 516 320 989 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով.

3) լոտ 3` «Սևանի ՃՇՇ» ՓԲԸ, 608 542 104 դրամ պայմանագրային արժեքով.

4) լոտ 4` «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ, 446 438 562 դրամ պայմանագրային արժեքով.

5) լոտ 5` «Դորոժնիկ» ՍՊԸ, 871 991 988 դրամ պայմանագրային արժեքով.

6) լոտ 6` «Շինֆորում» ՍՊԸ, 462 748 750 դրամ պայմանագրային արժեքով.

7) լոտ 7` «Կապավոր» ՍՊԸ, 597 231 946 դրամ պայմանագրային արժեքով.

8) լոտ 8` «Արարատ-Ճանշին» ՍՊԸ, 1 020 915 000 դրամ պայմանագրային արժեքով.

9) լոտ 9` «Արարատ-Ճանշին» ՍՊԸ, 894 837 000 դրամ պայմանագրային արժեքով.

10) լոտ 10` «Կապավոր» ՍՊԸ, 1 374 283 752 դրամ պայմանագրային արժեքով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.08.2008
N 940-Ա
Որոշում