Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԵՎ ՀԵԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԵՎ ՀԵԾԱՆՎԱՀՐԱՊԱՐԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ...

 

 

040.0955.290808

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2008 թվականի N 955-Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԵՎ ՀԵԾԱՆՎԱՀՐԱՊԱՐԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի փոքր կենտրոնը տրանսպորտային միջոցների կայանումից ազատելու և ստացիոնար կայանատեղեր ապահովելու, ավտոկայանատեղի ու նոր հեծանվահրապարակ կառուցելու նպատակով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի ու իտալական «ՌԵՆԿՈ Ս.Պ.Ա» բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված քաղաքաշինական ներդրումային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության` Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող 1,3881 հեկտար հողամասն ու այդտեղ տեղակայված 9018,6 քառ. մետր մակերեսով շենքը և 615,6 քառ. մետր մակերեսով շինությունները Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի, նվիրաբերելու վերաբերյալ առաջարկությունը` հետևյալ պայմաններով`

1) նվիրաբերության առարկայի հետագա օտարումից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Երևան քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան նոր հեծանվահրապարակի կառուցման և համաքաղաքային նշանակության այլ կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը.

2) մինչև նոր հեծանվահրապարակի կառուցման ավարտը` նվիրաբերողը շարունակելու է անհատույց օգտագործման իրավունքով օգտագործել գույքը.

3) նվիրաբերության առարկայի իրացումից ստացված միջոցներով ձեռք բերված գույքը Երևան քաղաքը որպես առանձին համայնք ձևավորվելու պահից հանդիսանալու է Երևանի համայնքի սեփականությունը:

2. Ընդունել իտալական «ՌԵՆԿՈ Ս.Պ.Ա» բաժնետիրական ընկերության (այսուհետ` կազմակերպություն) առաջարկությունը Երևան քաղաքում նոր հեծանվահրապարակ և Ազատության հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու ներդրումային ծրագրի (այսուհետ` ծրագիր) վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է կազմակերպության` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դուստր ընկերության կամ ընկերությունների միջոցով: Ծրագրով նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող 1,3881 հեկտար հողամասն ու այդտեղ տեղակայված 9018,6 քառ. մետր մակերեսով շենքը և 615,6 քառ. մետր մակերեսով շինությունները փոխանակել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի վրա «ՌԵՆԿՈ ԱՐՄԵՍԹԵՅԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հօգուտ պետությանը հրաժարված 2 հեկտար հողամասի վրա (հասցեն` քաղ. Երևան Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնք, Ծովակալ Իսակովի 27/8) կազմակերպության դուստր ընկերության կողմից միջազգային չափանիշներին համապատասխան հեծանվահրապարակ և Երևանի Ազատության հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու հետ կապված նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և կապիտալ շինարարության աշխատանքների հետ: Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքի փոխանակման շրջանակներում Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող անշարժ գույքը կփոխանցվի կազմակերպության կողմից նշված դուստր ընկերությանը: Հեծանվահրապարակի և ստորգետնյա ավտոկայանատեղիի կապիտալ շինարարությունը կկատարի կազմակերպության կողմից նշված դուստր ընկերությունը: Մեկից ավելի դուստր ընկերությունների միջոցով ծրագրի իրականացման դեպքում կազմակերպության դուստր ընկերություններից մեկի հետ կնքվում է Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, իսկ մյուսի (մյուսների) հետ կնքվում են նոր հեծանվահրապարակի և ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցման կապալի պայմանագրերը:

3. Երևանի քաղաքապետին`

1) Հայաստանի Հանրապետության անունից «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր` ապահովելով գործարքի նոտարական վավերացման և գրանցման հետ կապված ծախսերի վճարումը, պետության սեփականության իրավունքի գրանցումը, գույքի ընդունումը, ինչպես նաև` անհատույց օգտագործման պայմանագիր` ապահովելով գործարքի նոտարական վավերացման և գրանցման հետ կապված ծախսերի վճարումը, հասարակական կազմակերպության օգտագործման իրավունքի պետական գրանցումը.

2) ապահովել «ՌԵՆԿՈ ԱՐՄԵՍԹԵՅԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հօգուտ պետությանը հրաժարված` Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 27/8 հասցեում գտնվող 2 հեկտար հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցումը: Նշված հողամասը մինչև նոր հեծանվահրապարակի կառուցման համար տրամադրելը գնահատել հողամասի շուկայական արժեքը.

3) կազմակերպության դուստր ընկերության հետ կնքել Երևան քաղաքում նոր հեծանվահրապարակի կառուցման և Ազատության հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու ներդրումային ծրագրի, ինչպես նաև Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող անշարժ գույքը դուստր ընկերությանը փոխանցելու վերաբերյալ համաձայնագիր` դրա շրջանակներում կնքելով առանձին երեք գործարք` ըստ սույն որոշման հավելվածով սահմանված հիմնական պայմանների, հանդիպական վճարումները կատարելով բանկային և գանձապետական համակարգի միջոցով` միաժամանակյա վճարում-գանձում եղանակով.

4) կազմակերպության դուստր ընկերության հետ կնքվող կապալի պայմանագրերի շրջանակներում, համաձայնեցված Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ, ապահովել շինարարական աշխատանքների կապակցությամբ Ազատության հրապարակում հուշարձանների (Հ. Թումանյանի և Ա. Սպենդիարյանի) անվտանգ ապամոնտաժումն ու պահպանությունը և շինարարությունից հետո անվտանգ վերականգնումը նախկին տեսքով` հաշվի առնելով «Ազատության հրապարակ» հուշարձանի հնարավոր փոփոխությունը.

5) որպես Երևանի քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող անշարժ գույքի փոխանակման էական պայման` ապահովել կազմակերպության դուստր ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող 1,3881 հեկտար հողամասում կառուցապատում իրականացնելու համար առնվազն 35000 քառ. մետր մակերեսով վերգետնյա օբյեկտի կառուցապատման ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը` պայմանով, որ կառուցապատման նախագիծը կհամաձայնեցվի, և շինարարության թույլտվությունը կտրամադրվի միայն Ազատության հրապարակի ավտոկայանատեղիի կապիտալ շինարարության և Ծովակալ Իսակովի պողոտայի հողամասի վրա նոր հեծանվահրապարակի կառուցման կապիտալ շինարարության ավարտական ակտերի ձևակերպումից հետո:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նախատեսված` նվիրաբերված անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվում են Երևանի քաղաքապետարանի անվանմամբ բացված` Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից եկամուտներ հատուկ հաշվին (հաշվի համարը` 9000018211020), որից էլ իրականացվում է սույն որոշմամբ նախատեսված հողի գնման, ինչպես նաև կապիտալ շինարարության օբյեկտների նախագծանախահաշվային և շինարարական աշխատանքների ֆինանսավորումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գնումների լիազոր մարմնի գործառույթներն իրականացնելիս` հաշվի առնել սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գործարքների` փոխանակության բնույթը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի օգոստոսի 28-ի

N 955-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԱԿԱՆ «ՌԵՆԿՈ Ս.Պ.Ա» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գործարք 1. Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող 1,3881 հեկտար հողամասի և այդտեղ տեղակայված 9018,6 քառ. մետր մակերեսով շենքի և 615,6 քառ. մետր մակերեսով շինությունների առուվաճառք.

 

._________________________________________________________________________.

|Վաճառողը     |Հայաստանի Հանրապետություն` ի դեմս Երևանի  քաղաքապետի:      |

|             |Առանձին համայնք ձևավորվելու  պահից վաճառողի` գնի ստացման   |

|             |իրավունքն անցնում է Երևան  քաղաքին:                        |

|_____________|___________________________________________________________|

|Գնորդը       |կազմակերպության հայաստանյան դուստր ընկերություն            |

|_____________|___________________________________________________________|

|Առարկան      |հողատարածքը` տեղակայված անշարժ գույքով                     |

|_____________|___________________________________________________________|

|Գինը         |[n] դրամ` առանց ԱԱՀ-ի (հարկման օբյեկտ չէ, «Ավելացված արժեքի|

|             |հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ կետ)             |

|_____________|___________________________________________________________|

|Գնի վճարման  |[երկու]* տարի, մաս-մաս կամ ավարտից հետո` միանվագ ժամկետի   |

|ժամկետը      |հաշվարկն սկսվում է 2-րդ գործարքի և  3-րդ գործարքի մասով    |

|             |շինարարության թույլտվության տրամադրման օրվանից:            |

|_____________|___________________________________________________________|

|Սեփականության|կնքումից հետո 30 օրվա ընթացքում` պայմանագրի գրանցման պահից |

|իրավունքի    |                                                           |

|փոխանցումը   |                                                           |

|_____________|___________________________________________________________|

|Գրավը        |վաճառքի ամբողջ առարկան` մինչև  գնի վճարումը                |

|_____________|___________________________________________________________|

|Ծանրաբեռնումը|Պահպանվում է հասարակական կազմակերպության անհատույց         |

|             |օգտագործման իրավունքը` [երկու] տարի ժամկետով:              |

|_____________|___________________________________________________________|

|Էական պայմանը|Երևան  քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող          |

|             |հողամասում առնվազն 35000 քառ. մետր մակերեսով վերգետնյա     |

|             |օբյեկտի կառուցապատման հնարավորություն                      |

|_____________|___________________________________________________________|

|Նոտարական    |գնորդի հաշվին                                              |

|վավերացման և |                                                           |

|գրանցման     |                                                           |

|ծախսերը      |                                                           |

|_____________|___________________________________________________________|

|Բյուջետային  |[2010]** թվականին Երևանի  համաքաղաքային ծախսերի            |

|պլանավորումը |արտաբյուջեում կամ Երևան  քաղաքի բյուջեում կապիտալի         |

|             |գործառնությունից մուտք                                     |

._________________________________________________________________________.

 

Գործարք 2. Ազատության հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղիի կապիտալ շինարարության պայմանագիր.

 

._________________________________________________________________________.

|Պատվիրատուն  |Հայաստանի Հանրապետություն` ի դեմս Երևանի  քաղաքապետի:      |

|             |Առանձին համայնք ձևավորելու  պահից պատվիրատուի` ընդունման և |

|             |վճարման պարտավորությունն անցնում է Երևան  քաղաքին:         |

|_____________|___________________________________________________________|

|Կապալառուն   |Իտալական «ՌԵՆԿՈ Ս.Պ.Ա» բաժնետիրական ընկերության հայաստանյան|

|             |դուստր ընկերություն                                        |

|_____________|___________________________________________________________|

|Առարկան      |500 ավտոմեքենայի համար նախատեսված ստորգետնյա               |

|             |ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքներ                      |

|_____________|___________________________________________________________|

|Գինը         |հաստատուն [n1] դրամ` ներառյալ ԱԱՀ-ն                        |

|_____________|___________________________________________________________|

|Գնագոյացման  |հաստատուն գին/ lump sum                                    |

|մեթոդը       |                                                           |

|_____________|___________________________________________________________|

|Գնի վճարման  |[երկու] տարի` մաս-մաս կամ ավարտից հետո` միանվագ            |

|ժամկետը      |                                                           |

|_____________|___________________________________________________________|

|Սեփականության|պետական, առանձին համայնք ձևավորվելու  պահից` Երևանի        |

|իրավունքը    |սեփականություն                                             |

|_____________|___________________________________________________________|

|Իրականացման  |երկու փուլ`                                                |

|փուլերը      |1) քանդման աշխատանքներ.                                    |

|             |2) շինարարություն` քանդման աշխատանքների արդյունքում պարզված|

|             |վիճակից ելնելով կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի    |

|             |հիման վրա                                                  |

|_____________|___________________________________________________________|

|Թույլտվութ-  |պատվիրատուի համար`                                         |

|յուններ      |1) քանդման նախագծանախահաշվային փաստաթղթերի` սահմանված      |

|             |կարգով մշակում, համաձայնեցում, քանդման թույլտվություն.     |

|             |2) նախագծանախահաշվային փաստաթղթերի` սահմանված կարգով       |

|             |մշակում, փորձաքննություն, համաձայնեցում, շինարարության     |

|             |թույլտվություն կապալառուի համար`                           |

|             |կապիտալի շինարարության լիցենզիա                            |

|_____________|___________________________________________________________|

|Բյուջետային  |[2010] թվականին Երևանի  համաքաղաքային ծախսերի արտաբյուջեում|

|պլանավորումը |կամ Երևան  քաղաքի բյուջեում կապիտալ շինարարության ծախսի    |

|             |պլանավորում                                                |

._________________________________________________________________________.

 

Գործարք 3. Նոր հեծանվահրապարակի կապիտալ շինարարության պայմանագիր.

 

._________________________________________________________________________.

|Պատվիրատուն  |Հայաստանի Հանրապետություն` ի դեմս Երևանի  քաղաքապետի:      |

|             |Առանձին համայնք ձևավորվելու  պահից պատվիրատուի` ընդունման  |

|             |և  վճարման պարտավորությունն անցնում է Երևան  քաղաքին:      |

|_____________|___________________________________________________________|

|Կապալառուն   |Իտալական «ՌԵՆԿՈ Ս.Պ.Ա» բաժնետիրական ընկերության հայաստանյան|

|             |դուստր ընկերություն                                        |

|_____________|___________________________________________________________|

|Առարկան      |Ծովակալ Իսակովի պողոտայի` պետական հողի վրա կապիտալ օբյեկտի |

|             |կառուցման աշխատանքներ: Օբյեկտը միջազգային չափանիշներին     |

|             |համապատասխան հեծանվահրապարակ է, որի նստատեղերը փակված են   |

|             |ծածկով, իսկ վազքուղին (հրապարակը) առանց ծածկի է:           |

|_____________|___________________________________________________________|

|Գնագոյացման  |հաստատուն գին/ lump sum                                    |

|մեթոդը       |                                                           |

|_____________|___________________________________________________________|

|Գինը         |հաստատուն գին [n2] դրամ` ներառյալ ԱԱՀ-ն                    |

|_____________|___________________________________________________________|

|Գնի վճարման  |[երկու] տարի` մաս-մաս կամ ավարտից հետո` միանվագ:           |

|ժամկետը      |                                                           |

|_____________|___________________________________________________________|

|Սեփականության|պետական, առանձին համայնք ձևավորվելու  պահից` Երևանի        |

|իրավունքը    |սեփականություն                                             |

|_____________|___________________________________________________________|

|Թույլտվութ-  |պատվիրատուի համար`                                         |

|յուններ      |   նախագծանախահաշվային փաստաթղթերի` սահմանված կարգով       |

|             |մշակում, փորձաքննություն, համաձայնեցում, շինարարության     |

|             |թույլտվություն կապալառուի համար`                           |

|             |կապիտալի շինարարության լիցենզիա                            |

|_____________|___________________________________________________________|

|Բյուջետային  |[2010] թվականին Երևանի  համաքաղաքային ծախսերի արտաբյուջեում|

|պլանավորումը |կամ Երևան  քաղաքի բյուջեում կապիտալ շինարարության ծախսի    |

|             |պլանավորում                                                |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2008
N 955-Ա
Որոշում