Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ, Ռ. Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ, Ռ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԱՏՈՒՆՈՒՆ ՉԱՆՉՈՒՆ ԳՈՐ ...

 

 

041.0665.270808

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 2008 թվականի N 665-Ա

 

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ, Ռ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԱՏՈՒՆՈՒՆ ՉԱՆՉՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին` 2008 թվականի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը, իսկ «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ռ. Հարությունյանին և նույն գործակալության արտահանման զարգացման բաժնի պետ Ս. Ամատունուն 2008 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 9-ը գործուղել Չանչուն (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)` Հյուսիս-Արևելյան Ասիայի երկրների 4-րդ առևտրաներդրումային տոնավաճառին մասնակցելու համար:

2. Ա. Գևորգյանի ու Ս. Ամիրբեկյանի` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և Ռ. Հարությունյանի ու Ս. Ամատունու` Չանչուն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գևորգյանի, Ս. Ամիրբեկյանի, Ռ. Հարությունյանի և Ս. Ամատունու` Չանչուն մեկնելու հետ կապված հարցերը:

4. Ընդունել ի գիտություն, որ առևտրաներդրումային տոնավաճառի հայկական տաղավարի կազմակերպման, բեռնափոխադրումների, սարքավորումների վարձակալության, գովազդային նյութերի տպագրման հետ կապված ծախսերը կկատարվեն «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չանչուն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.08.2008
N 665-Ա
Որոշում