Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱ ...

 

 

041.0670.010908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 սեպտեմբերի 2008 թվականի N 670-Ա

 

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ` 25-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ (ՌԱԶՄԱԿԱՆ ԵՌԱՄԱՐՏ) ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի հերթական` 25-րդ նիստը և այդ մարմինների հատուկ նշանակության մարտական ստորաբաժանումների մարտիկների մրցակցությունը (ռազմական եռամարտ) 2008 թվականի հոկտեմբերի 20-23-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) համատեղ նախապատրաստել նիստի անցկացումը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) ապահովել հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում.

3) ապահովել թարգմանչական աշխատանքների կատարումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին`

1) պատվիրակությունների ղեկավարներին (8 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տանը և ապահովել նրանց սնունդը.

2) պատվիրակությունների անդամներին (134 մարդ) տեղավորել հյուրանոցներում և ապահովել նրանց սնունդը.

3) ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների հատուկ նշանակության մարտական ստորաբաժանումների մարտիկներին (70 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներում և ապահովել նրանց սնունդը.

4) հյուրերի սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ.

5) ապահովել հյուրերի, նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռների անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում, ինչպես նաև տրամադրել ուղեկցող անձնակազմեր:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների հատուկ նշանակության մարտական ստորաբաժանումների մարտիկների հրաձգային մրցակցությունն անցկացնելու համար 2008 թվականի հոկտեմբերի 21-ին տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N 54574 զորամասի հրաձգարանը` համապատասխան կահավորմամբ:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել հյուրերի բժշկական սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) տրամադրել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր.

2) ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների հատուկ նշանակության մարտական ստորաբաժանումների մարտիկների ըմբշամարտի մրցակցության անցկացնելու համար 2008 թվականի հոկտեմբերի 21-ին տրամադրել «Դինամո» մարզասրահը` համապատասխան կահավորմամբ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին`

1) ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռների ընդունումը, կայանումը, լցավորումը, ճանապարհումը և անվտանգությունը.

2) ապահովել պատվիրակություններին դիմավորող և նրանց սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից):

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` պատվիրակությունների անդամների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, ներկայացուցչական, տրանսպորտային, մշակութային ծրագրերի իրականացման, նիստի և մրցակցության կազմակերպման հետ կապված ծախսերը` 56906000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացրած հաշվետվությունների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.09.2008
N 670-Ա
Որոշում