Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԴԵՊՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՇՐՋԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

13 օգոստոսի 2008 թվականի N 7

 

i

ՇՐՋԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «է» ենթակետի համաձայն` կանխիկ դրամով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ ձեռքի սայլակներից, զամբյուղներից, արկղերից (ներառյալ` մթնոլորտային տեղումներից պոլիէթիլենային թաղանթով կամ այլ նյութերով պաշտպանված) պարենային և ոչ պարենային ապրանքների (բացառությամբ այնպիսի ապրանքների, որոնք պահանջում են պահպանման և վաճառքի հատուկ պայմաններ) շրջածախ մանրածախ վաճառքի մասով:

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն շրջածախ առևտուր է համարվում առևտրի օբյեկտներից դուրս, վաճառողի հանձնարարությամբ, աշխատողի կողմից սպառողի տանը, հիմնարկներում, կազմակերպություններում, տրանսպորտում կամ փողոցում գնորդի հետ անմիջական շփմամբ իրականացվող մանրածախ առևտուրը:

Հաշվի առնելով վերը նշվածը և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման ընթացքում ծագած հարցերի ճշտման նպատակով պաշտոնապես պարզաբանում եմ.

Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հանձնարարությամբ, աշխատողի կողմից սպառողի տանը, հիմնարկներում, կազմակերպություններում, տրանսպորտում կամ փողոցում ինտերնետ հեռախոսակապի քարտերի, բջջային կանխավճարային քարտերի, տելեքարտերի, ինտերնետ վճարային քարտերի շրջածախ մանրածախ վաճառքի մասով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
13.08.2008
N 7
Պաշտոնական պարզաբանում