Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԱՄՎԵԼ ԳՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԱՄՎԵԼ ԳՅՈՒՐՋՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԱՌԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

N ԱԽ-6-Ո-12

2008 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԱՄՎԵԼ ԳՅՈՒՐՋՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

    նախագահությամբ                        Հ. Մանուկյանի

                                          

    մասնակցությամբ ԱԽ անդամներ            Վ. Աբելյանի, Ս. Անտոնյանի,

                                          Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի,

                                          Մ. Մարտիրոսյանի, Գ. Բադիրյանի,

                                          Ն. Տավարացյանի, Տ. Պետրոսյանի,  

                                          Հ. Մովսեսյանի,

                                          

    քարտուղարությամբ                      Շ. Վարդանյանի

 

2008 թվականի հուլիսի 31-ին քաղաք Երևանում` դռնփակ նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Սամվել Գյուրջյանի լիազորությունները` նշանակումից հետո դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդություն ձեռք բերելու կապակցությամբ դադարեցնելու Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի միջնորդությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ 1-ին մասի 5-րդ կետով, 3-րդ մասով և ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1184 որոշմամբ.

 

ՈՐՈՇԵՑ

 

Դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Սամվել Գյուրջյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ`            Հ. Մանուկյան

 

 

pin
Արդարադատության խորհուրդ
31.07.2008
N ԱԽ-6-Ո-12
Որոշում