Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԸ` ՈՐՊԵՍ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԸ` ՈՐՊԵՍ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

 

ՔԱՂՎԱԾՔ

 

12 հունիսի 2008 թվականի N 23

 

6. «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԸ` ՈՐՊԵՍ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Գյումրի քաղաքը` որպես հանրապետական մարզական կենտրոն» ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` յուրաքանչյուր տարվա արդյունքների հիման վրա մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք «Գյումրի քաղաքը` որպես հանրապետական մարզական կենտրոն» ծրագրի իրականացման գործընթացի մասին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` համակողմանիորեն օժանդակել և աջակցել «Գյումրի քաղաքը` որպես հանրապետական մարզական կենտրոն» ծրագրի իրականացմանը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի հունիսի 12-ի նիստի

N 23 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԸ` ՈՐՊԵՍ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Շիրակի մարզը Հայաստանի Հանրապետության մարզական նվաճումներով աչքի ընկնող տարածաշրջաններից է:

1976 թվականից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզը, հատկապես Գյումրի քաղաքն ունեցել է իր մարզիկներն օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Օլիմպիական չեմպիոններ են դարձել Յու. Վարդանյանը, Ի. Միլիտոսյանը, Լ. Ջուլֆալակյանը, Մ. Իսկանդարյանը, արծաթե մեդալակիր` Վ. Միլիտոսյանը, աշխարհի չեմպիոններ` Գ. Թութխալյանը, Ա. Մանուկյանը, Եվրոպայի չեմպիոններ` Մ. Ղազարյանը, Ռ. Էմմիյանը, Գ. Դավթյանը, Տ. Գ. Մարտիրոսյանը, Տ. Վ. Մարտիրոսյանը, Մ. Դալուզյանը և Ն. Ավդալյանը:

Վերջին երեք ամառային օլիմպիական խաղերում Գյումրին ունեցել է 23, ձմեռային խաղերում` 5 մասնակից:

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզից տարբեր մարզաձևերի հավաքական թիմերում ընդգրկված է 110 մարզիկ:

Գյումրին իր ավանդույթներով մարզական քաղաք է, և կան մարդկային բավարար ռեսուրսներ` մարզում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համար:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Սույն ծրագիրը նպատակ ունի նպաստելու անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, բնակչության առողջության ամրապնդմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը և ակտիվ հանգստի կազմակերպմանը, ինչպես նաև ապահովելու ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետների պատրաստումը, օլիմպիական շարժման զարգացումը, սպորտի բնագավառում միջազգային կառույցներին ինտեգրումը, նոր աշխատատեղերի ստեղծումը:

 

III. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Գյումրի քաղաքում մարզական ժամանակակից համալիրի (մարզապալատ), կառուցումը կնպաստի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակչության առողջ ապրելակերպի կազմակերպմանը և բացառիկ հնարավորություն կստեղծի Գյումրի քաղաքում կազմակերպելու ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մարզական խոշոր միջոցառումներ մենապայքարային և խաղային մարզաձևերից:

«Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության համար ննջարանային մասնաշենքի կառուցումը խթան հանդիսանա ինչպես Գյումրի քաղաքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում պատանիների և երիտասարդների` սպորտում ներգրավվածության, մարզիկների վարպետության բարձրացման, մարզական հերթափոխի ու միջին մասնագիտական կրթությամբ մարզիչ-մանկավարժների պատրաստման համար:

Սպորտով զբաղվողների ու մարզիկների բուժսպասարկումն ապահովելու նպատակով Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղի ստեղծումը կապահովի ոչ միայն Գյումրի քաղաքի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, այլև հարակից տարածաշրջանների բուժսպասարկումը:

 

IV. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿԱՏԱՐՈՂԸ

 

«Գյումրի քաղաքը` որպես հանրապետական մարզական կենտրոն» ծրագրի իրականացման համար Գյումրի քաղաքում մարզական ժամանակակից համալիրի (մարզապալատ) և «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության համար ննջարանային մասնաշենքի կառուցման ու Գյումրի քաղաքում ստեղծվող` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղի ստեղծման պատասխանատու են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը (համաձայնությամբ), իսկ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԸ

 

._________________________________________________________________________.

|NN |Միջոցառման       |Կատարման|Պատասխանատու      |Առաջարկվող |Ֆինանսական |

|ը/կ|անվանումը        |ժամկետը |մարմինը           |ֆինանսավոր-|ապահովումը |

|   |                 |        |                  |ման չափը   |           |

|   |                 |        |                  |(դրամ)     |           |

|___|_________________|________|__________________|___________|___________|

| 1 |       2         |   3    |        4         |     5     |     6     |

|___|_________________|________|__________________|___________|___________|

|1. |Գյումրի քաղաքում |2009-   |ՀՀ քաղաքաշինության|840 000 000|ՀՀ պետական |

|   |մարզական         |2012 թթ.|նախարարություն    |           |բյուջե     |

|   |ժամանակակից      |        |                  |           |           |

|   |համալիրի         |        |ՀՀ ֆինանսների     |           |միջազգային |

|   |կառուցում        |        |նախարարություն    |           |և          |

|   |                 |        |                  |           |առևտրային  |

|   |                 |        |ՀՀ սպորտի և       |           |կազմակեր-  |

|   |                 |        |երիտասարդության   |           |պություններ|

|   |                 |        |հարցերի           |           |           |

|   |                 |        |նախարարություն    |           |ֆիզիկական  |

|   |                 |        |                  |           |անձինք     |

|   |                 |        |ՀՀ Շիրակի         |           |           |

|   |                 |        |մարզպետարան       |           |           |

|   |                 |        |                  |           |           |

|   |                 |        |Գյումրու          |           |           |

|   |                 |        |քաղաքապետարան     |           |           |

|   |                 |        |(համաձայնությամբ) |           |           |

|___|_________________|________|__________________|___________|___________|

|2. |«Գյումրու        |2009-   |ՀՀ քաղաքաշինության|110 000 000|           |

|   |օլիմպիական       |2012 թթ.|նախարարություն    |           |           |

|   |հերթափոխի        |        |                  |           |           |

|   |պետական մարզական |        |ՀՀ ֆինանսների     |           |           |

|   |քոլեջ» պետական   |        |նախարարություն    |           |           |

|   |ոչ առևտրային     |        |                  |           |           |

|   |կազմակերպության  |        |ՀՀ սպորտի և       |           |           |

|   |համար ննջարանային|        |երիտասարդության   |           |           |

|   |մասնաշենքի       |        |հարցերի           |           |           |

|   |կառուցում        |        |նախարարություն    |           |           |

|   |                 |        |                  |           |           |

|   |                 |        |ՀՀ Շիրակի         |           |           |

|   |                 |        |մարզպետարան       |           |           |

|   |                 |        |                  |           |ՀՀ պետական |

|   |                 |        |Գյումրու          |           |բյուջե     |

|   |                 |        |քաղաքապետարան     |           |           |

|   |                 |        |(համաձայնությամբ) |           |միջազգային |

|___|_________________|________|__________________|___________|և          |

|3. |«Սպորտային       |2009-   |ՀՀ սպորտի և       | 40 730 000|առևտրային  |

|   |բժշկության և     |2012 թթ.|երիտասարդության   |           |կազմակեր-  |

|   |հակադոպինգային   |        |հարցերի           |           |պություններ|

|   |ծառայության      |        |նախարարություն    |           |           |

|   |հանրապետական     |        |                  |           |ֆիզիկական  |

|   |կենտրոն» պետական |        |ՀՀ ֆինանսների     |           |անձինք     |

|   |ոչ առևտրային     |        |նախարարություն    |           |           |

|   |կազմակերպության  |        |                  |           |           |

|   |մասնաճյուղի      |        |ՀՀ առողջապահության|           |           |

|   |ստեղծում         |        |նախարարություն    |           |           |

|   |                 |        |                  |           |           |

|   |                 |        |ՀՀ Շիրակի         |           |           |

|   |                 |        |մարզպետարան       |           |           |

|   |                 |        |                  |           |           |

|   |                 |        |Գյումրու          |           |           |

|   |                 |        |քաղաքապետարան     |           |           |

|   |                 |        |(համաձայնությամբ) |           |           |

|_________________________________________________|___________|           |

|    Ընդամենը                                     |990 730 000|           |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.06.2008
N 23
Արձանագրային որոշում