Սեղմել Esc փակելու համար:
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

28 օգոստոսի 2008 թվականի N 35

 

28. ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանին, Երևանի քաղաքապետ Ե. Զախարյանին և ՀՀ մարզպետներին`

1) ապահովել կրթական հաստատություններում «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կրթության բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջների կենսագործումը, իսկ այդ պահանջներից դուրս իրականացվող ցանկացած գործունեության դեպքում ձեռնարկել օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցներ.

2) խստագույնս պահպանել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջները, մասնավորապես, բացառել քաղաքական կազմակերպությունների և միավորումների գործունեությունը բարձրագույն և հետբուհական կրթության համակարգում.

3) օրենքի թվարկված պահանջների պահպանման պարտականությունը ներառել կրթության բնագավառի աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերում, իսկ պահանջները չկատարելու դեպքում լուծել պայմանագրերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2008
N 35
Արձանագրային որոշում