Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

031.0149.080908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև Եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության շրջանակներում պետական մարմինների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների ապահովման և ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Եվրոպական միության Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման նպատակով.

Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

i

    Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ         Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

                               (հանձնաժողովի նախագահ)

 

    Արևիկ  ՊԵՏՐՈՍՅԱՆ           Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                               նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Արայիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ           Հայաստանի Հանրապետության աշխատանքի և

                               սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

 

    Սիմոն ՊԱՊՅԱՆ               Հայաստանի Հանրապետության բնապահպանության

                               նախարարի առաջին տեղակալ

 

    Սամվել ԱՎԵՏԻՍՅԱՆ           Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության

                               նախարարի առաջին տեղակալ

 

    Վաչե ՏԵՐՏԵՐՅԱՆ             Հայաստանի Հանրապետության տարածքային

                               կառավարման նախարարի առաջին տեղակալ

 

    Հրանտ ԲԵԳԼԱՐՅԱՆ            Հայաստանի Հանրապետության տրանսպորտի

                               և կապի նախարարի առաջին տեղակալ

 

    Նիկոլայ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ        Հայաստանի Հանրապետության արդարադատության

                               նախարարի տեղակալ

 

    Արման ԿԻՐԱԿՈՍՅԱՆ           Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարարի տեղակալ

 

    Վահե ԴԱՆԻԵԼՅԱՆ             Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի

                               նախարարի տեղակալ

 

    Արեգ ԳԱԼՍՏՅԱՆ              Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և

                               բնական պաշարների նախարարի տեղակալ

 

    Արա ԱՎԵՏԻՍՅԱՆ              Հայաստանի Հանրապետության կրթության

                               և գիտության նախարարի տեղակալ

 

    Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ            Հայաստանի Հանրապետության մշակույթի

                               նախարարի տեղակալ

 

    Արա ՆԱԶԱՐՅԱՆ               Հայաստանի Հանրապետության պաշտպանության

                               նախարարի տեղակալ

 

    Վարդան ԱՐԱՄՅԱՆ             Հայաստանի Հանրապետության ֆինանսների

                               նախարարի տեղակալ

 

    Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆ            Հայաստանի Հանրապետության կենտրոնական

                               բանկի նախագահի տեղակալ

 

    Արտյոմ ՄՈՎՍԵՍՅԱՆ           Հայաստանի Հանրապետության կառավարությանն

                               առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր

                               վարչության պետ

 

    Ռոմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ        Հայաստանի Հանրապետության կառավարությանն

                               առընթեր ազգային անվտանգության ծառայության

                               տնօրենի տեղակալ

 

    Արթուր ՕՍԻԿՅԱՆ             Հայաստանի Հանրապետության կառավարությանն

                               առընթեր Հայաստանի Հանրապետության

                               ոստիկանության պետի տեղակալ

 

    Արմեն ԱԼԱՎԵՐԴՅԱՆ           Հայաստանի Հանրապետության կառավարությանն

                               առընթեր պետական եկամուտների կոմիտեի

                               նախագահի տեղակալ

 

    Գագիկ ՂԱԼԱՉՅԱՆ             Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

                               (հանձնաժողովի քարտուղար)

 

    Միշա ՄԵԼՔՈՆՅԱՆ             Հայաստանի Հանրապետության կառավարության

                               արտաքին կապերի վարչության պետ

 

    Արամ ԹԱՆԱՆՅԱՆ              Հայաստանի Հանրապետության արտակարգ

                               իրավիճակների նախարարության Հայաստանի

                               փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

 

    Գագիկ ԵԳԱՆՅԱՆ              Հայաստանի Հանրապետության տարածքային

                               կառավարման նախարարության աշխատակազմի

                               միգրացիոն գործակալության պետ

 

    Յուրի ՇՈՒՔՈՒՐՅԱՆ           Հայաստանի Հանրապետության գիտությունների

                               ազգային ակադեմիայի փոխնախագահ:

 

Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

(կազմը փոփ. 13.10.09 ՆԿ-172-Ա կարգադրություն)

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2008 թվականի սեպտեմբերի 8-ի

ՆԿ-149-Ա կարգադրության

 

ԿԱՐԳ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Եվրոպական միության Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման նպատակով միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) կազմակերպում է քննարկումներ, լրամշակում և ամփոփում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների վերաբերյալ ստացված առաջարկությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրն է ապահովել Եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության և ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Եվրոպական միության Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսվող ընթացիկ աշխատանքների իրականացումը:

4. Հանձնաժողովն իր խնդրի կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Եվրոպական միության Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ,

2) ամփոփելով քննարկումների արդյունքները և հաշվի առնելով ծրագրերի իրականացումից բխող բարեփոխումների պահանջները` նպաստում է պետական մարմինների կողմից համապատասխան աշխատանքների արդյունավետ կատարմանը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի նախագահն է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

6. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը,

2) հանձնաժողովի գործունեության վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին,

3) կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում,

4) հաստատում է հանձնաժողովի գործունեության հետ առնչվող` հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբերի կազմը և գործունեության կարգը,

5) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը,

6) հրավիրում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:

7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային ծրագրի հիման վրա, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը:

8. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

9. Հանձնաժողովի նիստերը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի քարտուղարը:

10. Հանձնաժողովի քարտուղարը պատասխանատու է հանձնաժողովի ընթացիկ գործունեության կազմակերպման, հանձնաժողովում ներգրավված պետական մարմինների հետ համատեղ նիստերի աշխատանքների համար փաստաթղթերի նախապատրաստման, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ կազմակերպչական հարցերի լուծման համար: Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հետևում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների և հանձնաժողովի գործունեության հետ կապված հանձնարարականների կատարման ընթացքին:

11. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր և հրավիրել փորձագետներ այլ պետական մարմիններից:

12. Հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են նիստը նախագահողը և քարտուղարը:

13. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը:

14. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Եթե հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի այլ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում վերջինիս անբաժանելի մասը:

 

(կարգադրությունը փոփ. 08.10.08 ՆԿ-177-Ն կարգադրություն)

 

8 սեպտեմբերի 2008 թվականի

ՆԿ-149-Ա

 

ժ)

 

 

pin
ՀՀ Նախագահ
08.09.2008
N ՆԿ-149-Ա
Կարգադրություն