Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԵՎ Ա....
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0685.090908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 սեպտեմբերի 2008 թվականի N 685-Ա

 

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Ա. Աբրահամյանին 2008 թվականի սեպտեմբերի 11-12-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին մասնակցելու համար:

2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը` փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ա. Աբրահամյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը` փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գևորգյանի, Ս. Ամիրբեկյանի և Ա. Աբրահամյանի` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.09.2008
N 685-Ա
Որոշում