Սեղմել Esc փակելու համար:
Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ, Կ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ա....
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ, Կ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՎԵՆԵՏԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0687.100908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2008 թվականի N 687-Ա

 

Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ, Կ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՎԵՆԵՏԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Ճարտարապետությունը` կառույցից դուրս» խորագրով 11-րդ միջազգային ցուցահանդեսի` Հայաստանի Հանրապետության տաղավարի հանդիսավոր բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ Կ. Մարգարյանին 2008 թվականի սեպտեմբերի 12-15-ը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ա. Գրիգորյանին 2008 թվականի սեպտեմբերի 5-16-ը գործուղել Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն)` 11-րդ միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարի ձևավորման և միջոցառումների իրականացման համար:

2. Ռ. Ալավերդյանի և Ա. Գրիգորյանի` Վենետիկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Կ. Մարգարյանի` Վենետիկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ռ. Ալավերդյանի, Կ. Մարգարյանի և Ա. Գրիգորյանի` Վենետիկ մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վենետիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.09.2008
N 687-Ա
Որոշում