Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0697.110908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 սեպտեմբերի 2008 թվականի N 697-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Գործարարությունը Հայաստանի հետ» խորագրով Հայաստան-Կալիֆոռնիա գործարար համաժողովին մասնակցելու նպատակով 2008 թվականի սեպտեմբերի 15-21-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Կալիֆոռնիայի նահանգ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ն. Երիցյանի և Գ. Մայիլյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Վարդանյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին, իսկ Ռ. Հարությունյանինը և Ա. Հարությունյանինը` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2008 թվականի սեպտեմբերի 11-ի

N 697-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-18-Ը ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ն. Երիցյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)

 

    Գ. Մայիլյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին

                        տնտեսական համագործակցության և ներդրումային

                        քաղաքականության վարչության պետ

 

    Վ. Վարդանյան      - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի

                        քաղաքականության և վերլուծությունների վարչության

                        պետ (համաձայնությամբ)

 

Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» փակ

բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

(համաձայնությամբ)

 

Ա. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» փակ

բաժնետիրական ընկերության ներդրումների խթանման

բաժնի մասնագետ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.09.2008
N 697-Ա
Որոշում