Սեղմել Esc փակելու համար:
ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0144.030908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2008 թվականի սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվա մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

    Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ         Հայաստանի Հանրապետության Նախագահ

                       

    Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ    Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

 

    Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ     Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

                          (սեպտեմբերի 3-ից 5-ը)

 

    Սեյրան ՕՀԱՆՅԱՆ        Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար

 

    Արմեն ՍՄԲԱՏՅԱՆ        Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի

                          Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 

    Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ        Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

 

    Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ      Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի

                          քարտուղար

 

    Գագիկ ՂԱԼԱՉՅԱՆ        Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                          արտաքին կապերի վարչության պետ

 

    Ֆադեյ ՉԱՐՉՕՂԼՅԱՆ      Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                          արարողակարգի բաժնի պետ

 

    Վարդան ԱՍՈՅԱՆ         «Պետական արարողակարգի ծառայություն»

                          գործակալության պետի տեղակալ

 

    Արման ԱՂԱՋԱՆՅԱՆ       «Պետական արարողակարգի ծառայություն»

                          գործակալության աշխատակից (սեպտեմբերի 2-ից 5-ը)

 

    Վաչագան ՂԱԶԱՐՅԱՆ      Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                          ծառայության պետի առաջին տեղակալ

 

    Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎ    Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                          ծառայության պետի տեղակալ, 1-ին բաժնի պետ

 

    Արամ ՇԱԳԻԴԱՆՈՎ        Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                          ծառայության աշխատակից (օգոստոսի 10-ից 14-ը`

                          Կիսլովոդսկ, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը`

                          Մոսկվա)

 

    Աշոտ ԲՈՒԴՈՒՐՅԱՆ       Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                          ծառայության աշխատակից

 

    Արսեն ՉԱՎՈՒՇՅԱՆ       Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                          ծառայության աշխատակից

 

    Մարտին ՇԱՀԲԱԶՅԱՆ      Հայաստանի Հանրապետության Նախագահի լուսանկարիչ

 

    Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆ      Հայաստանի Հանրապետության Նախագահի օպերատոր

 

    Լուսինե ՄԿՐՏՉՅԱՆ      Հանրային հեռուստատեսության թղթակից

 

    Արման ՂԱՐԻԲՅԱՆ        Հանրային հեռուստատեսության օպերատոր

 

    Մարիամ ԼԵՎԻՆԱ         «Արմինֆո» լրատվական գործակալության թղթակից:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների տրանսպորտի ծախսերը (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների, պետական պահպանության ծառայության և «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2008 թվականի սեպտեմբերի 5-ին կազմակերպել Երևան-Մոսկվա և Մոսկվա-Երևան հատուկ չվերթերը:

 

3 սեպտեմբերի 2008 թվականի

ՆԿ-144-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
03.09.2008
N ՆԿ-144-Ա
Կարգադրություն