Սեղմել Esc փակելու համար:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱԲԴՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ՀՀ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0146.050908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը.

1. Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլի Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել Աբդուլլահ Գյուլի և նրան ուղեկցող անձանց Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` 2008 թվականի սեպտեմբերի 6-ին պատվիրակության Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը կատարել աշխատակազմի միջոցների հաշվին:

2. Այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների անցկացման և կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվության:

 

5 սեպտեմբերի 2008 թվականի

ՆԿ-146-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
05.09.2008
N ՆԿ-146-Ա
Կարգադրություն