Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅ ...

 

 

020.0761.120908

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 12 սեպտեմբերի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի մայիսի 27-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև ֆինանսական արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 05.08.2008թ. դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Արձանագրությունն ստորագրվել է 2008 թվականի մայիսի 27-ին` Երևանում: Արձանագրության նպատակն է սերտացնել բարեկամության և համագործակցության կապերը երկու երկրների միջև և նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը:

2. Սույն արձանագրությամբ նախատեսված 24 900 000 (քսանչորս միլիոն ինը հարյուր հազար) եվրոյի չափով ֆինանսական օժանդակությունը հատկացվում է Երևան քաղաքի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման համար: Ֆինանսական օժանդակությունը բաղկացած է Ֆրանսիայի կառավարության 500 000 (հինգ հարյուր հազար) եվրո առավելագույն չափի դրամաշնորհից և Ֆրանսիայի կառավարության 24 400 000 (քսանչորս միլիոն չորս հարյուր հազար) եվրո առավելագույն գումարի փոխառությունից:

3. Ֆինանսական արձանագրությունը սահմանում է ֆինանսավորման կառուցվածքը, ծրագրի ֆինանսավորման պայմաններն ու եղանակները, փոխառության ժամկետները և մարման կարգը, գանձվող տոկոսագումարները, վճարման և գործարքների հաշվեգրանցման կարգը:

4. Ֆինանսական արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- համաֆինանսավորել ֆինանսական արձանագրության մեջ նկարագրված ծրագիրը 2 400 000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) եվրո գումարի չափով,

- հարկում չկիրառել փոխառության պարտքի սպասարկման վճարումների (հիմնական գումարի մարում, տոկոսի վճար, ծախսեր և վճարումներ) նկատմամբ,

- հիմնական գումարը կամ տոկոսը ժամանակին չվճարելու դեպքում վճարել մորատորիումային տոկոսներ` ֆինանսական արձանագրությամբ սահմանված չափերով և պայմաններով,

- ընդունել մյուս կողմի գնահատող առաքելությանը և դրա համար հեշտացնել ծրագրին առնչվող տեղեկատվությունների մատչելիությունը:

5. Ֆինանսական արձանագրությունը ֆինանսական օժանդակության հատկացման վերջնաժամկետ է սահմանում 2013թ. հունիսի 30-ը, իսկ հաշվարկային և վճարային միջոց` եվրոն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2008 թվականի մայիսի 27-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև ֆինանսական արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

12 սեպտեմբերի 2008 թվականի

ՍԴՈ-761

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
12.09.2008
N ՍԴՈ-761
Որոշում