Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0706.120908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 սեպտեմբերի 2008 թվականի N 706-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 3-րդ համաժողովին, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և Հումանիտար համագործակցության խորհրդի համատեղ նիստին մասնակցելու նպատակով 2008 թվականի սեպտեմբերի 17-20-ը Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Երևան-Մոսկվա-Երևան ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Սարգսյանի` Երևան-Մոսկվա-Երևան ճանապարհածախսը կկատարվի Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Մոսկվա-Դուշանբե-Մոսկվա ճանապարհածախսը կկատարվի ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, իսկ Դուշանբեում կեցության ծախսերը (գիշերավարձ և օրապահիկ)` հրավիրող կողմի հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Դուշանբե գործուղման արդյունքների մասին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2008 թվականի սեպտեմբերի 12-ի

N 706-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-20-Ը ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ

 

    Հ. Պողոսյան       - ՀՀ մշակույթի նախարար, Հումանիտար համագործակցության

                        միջպետական հիմնադրամի վարչության անդամ

 

    Վ. Սարգսյան       - ՀՀ Նախագահի օգնական, Հումանիտար համագործակցության

                        խորհրդի անդամ (համաձայնությամբ)

 

    Հ. Ղազանչյան      - Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ

                        (համաձայնությամբ)

 

    Ռ. Զախարյան       - ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, ճարտարապետ

 

    Վ. Սուքիասյան     - ՀՀ կրթության և  գիտության նախարարության կրթության

                        պետական տեսչության տնօրենի տեղակալ

 

    Գ. Իսկանդարյան    - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                        «Արևելագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ավագ

                        գիտաշխատող

 

    Լ. Քանքանյան      - «ԱՏԵՔՍ» նորաձևության  կենտրոնի մոդելավորող

                        (համաձայնությամբ)

 

    Ա. Մկրտչյան       - «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Կարախանյան     - «Տրիադա» գովազդային գործակալության լուսանկարիչ

                        (համաձայնությամբ)

 

    Ռ. Ոսկանյան       - գրող (համաձայնությամբ)

 

    Ա. Պետրոսյան      - դիզայներ-նկարչուհի (համաձայնությամբ)

 

    Վ. Արսենյան       - գրող (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.09.2008
N 706-Ա
Որոշում