Սեղմել Esc փակելու համար:
Գ. ԳԱԼԱՉՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

Գ. ԳԱԼԱՉՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0721.160908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2008 թվականի N 721-Ա

 

Գ. ԳԱԼԱՉՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Գալաչյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Գ. Գալաչյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

2) 10-օրյա ժամկետում` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2008 թվականի սեպտեմբերի 16-ի

N 721-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

ԳՈՀԱՐ ԳԱԼԱՉՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հ. Պողոսյան       - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

    Հ. Բեգլարյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին տեղակալ

 

    Հ. Դարբինյան      - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

 

    Պ. Սաֆարյան       - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

 

    Դ. Մուրադյան      - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

    Կ. Արեյան         - Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ

 

    Ա. Երիցյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի

                        առաջին տեղակալ

 

    Դ. Ղազարյան       - Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ

                        (համաձայնությամբ)

 

Կ. Հովհաննիսյան  - «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային

ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

 

    Շ. Շահինյան       - Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

                        ռեկտորի տեղակալ

 

    Գ. Մանասյան       - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն

 

    Ա. Գալաչյան       - Գ. Գալաչյանի որդին (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.09.2008
N 721-Ա
Որոշում