Սեղմել Esc փակելու համար:
««ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

««ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ Խ ...

 

 

050.0226.260808

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        08            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008254

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 2008 թվականի թիվ 226-Ն

 

i

««ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/05-Ը» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 140-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել ««Կարգավորվող շուկայի մասնակիցների և հաշվետու թողարկողների կողմից թույլ տրված խախտումների մասին կարգավորվող շուկայի օպերատորի կողմից Կենտրոնական բանկին տեղեկացնելու կարգը» կանոնակարգ 5/05-ը»` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի հուլիսի 29-ի

թիվ 226-Ն որոշման

 

«ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/05-Ը

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է կարգավորվող շուկայի մասնակիցների և հաշվետու թողարկողների կողմից թույլ տրված` արժեթղթերի շուկան կարգավորող օրենքներով սահմանված պահանջների խախտումների մասին կարգավորվող շուկայի օպերատորի (այսուհետ` օպերատոր) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` Կենտրոնական բանկ) տեղեկացնելու կարգը:

2. Օպերատորի վերահսկող ծառայությունը պարտավոր է կարգավորվող շուկայի մասնակիցների և հաշվետու թողարկողների կողմից արժեթղթերի շուկան կարգավորող օրենքներով սահմանված պահանջների ցանկացած խախտման մասին խախտումը բացահայտելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի:

3. Սույն կանոնակարգի 2-րդ կետով սահմանված տեղեկացումը օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկացումը ներկայացվում է ՍիԲիԷյՆեթ համակարգի միջոցով: ՍիԲիԷյՆեթ համակարգից օգտվելու անհնարինության դեպքում էլեկտրոնային եղանակով տեղեկացումը Կենտրոնական բանկ է ներկայացնում Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով: Մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով տեղեկացնելու դեպքում միաժամանակ ներկայացվում է կից գրություն:

4. Թղթային եղանակով տեղեկացնելու դեպքում տեղեկացումը պետք է ստորագրվի վերահսկող ծառայության ղեկավարի կողմից և կնքվի օպերատորի կնիքով:

 

Հավելված 1

««Կարգավորվող շուկայի մասնակիցների և հաշվետու

թողարկողների կողմից թույլ տրված խախտումների

մասին կարգավորվող շուկայի օպերատորի կողմից

Կենտրոնական բանկին տեղեկացնելու կարգը»

Կանոնակարգ 5/05-ի» Հավելվածի

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

 

----------------------

                           (տեղեկացման համարը)

           -------------------------------------------------ը

                          (օպերատորի անվանումը)

տեղեկացնում է կարգավորվող շուկայում բացահայտված հետևյալ խախտման (խախտումների) մասին.

 

._________________________________________________________________.

|N |Խախտում |Իրավաբա-|Խախտման|Խախտված |Խախտման |Խախտումը |Խախտման |

|  |թույլ   |նական   |նկարա- |իրավական|վերաց-  |թույլ    |բացա-   |

|  |տված    |անձի    |գիրը   |ակտի    |ման     |տալու    |հայտման |

|  |իրավաբա-|կազմում |       |անվա-   |ուղղու- |տարին,   |տարին,  |

|  |նական   |գործող  |       |նումը և |թյամբ   |ամիսը,   |ամիսը,  |

|  |անձի    |խախտում |       |խախտված |ձեռ-    |ամսաթիվը |ամսաթիվը|

|  |անվա-   |թույլ   |       |դրույթը |նարկված |(հնարա-  |        |

|  |նումը   |տված    |       |        |միջոցա- |վորության|        |

|  |        |ֆիզի-   |       |        |ռումները|դեպքում) |        |

|  |        |կական   |       |        |(առկա-  |         |        |

|  |        |անձի    |       |        |յության |         |        |

|  |        |անունը, |       |        |դեպքում)|         |        |

|  |        |ազգա-   |       |        |        |         |        |

|  |        |նունը,  |       |        |        |         |        |

|  |        |պաշտոնը |       |        |        |         |        |

|  |        |(առկա-  |       |        |        |         |        |

|  |        |յության |       |        |        |         |        |

|  |        |դեպքում)|       |        |        |         |        |

|__|________|________|_______|________|________|_________|________|

|1.|        |        |       |        |        |         |        |

|__|________|________|_______|________|________|_________|________|

|2.|        |        |       |        |        |         |        |

|__|________|________|_______|________|________|_________|________|

|..|        |        |       |        |        |         |        |

._________________________________________________________________.

_______________________________________________________________________

(Այն անձի (անձանց) անունը, ազգանունը, կապի միջոցները, որի (որոնց) հետ կարելի է կապ հաստատել` կապված թույլ տրված խախտումների հետ)

 

------------------------------------------------

(Վերահսկող ծառայության ղեկավարի ստորագրությունը)

«____» «_____________» ____ թ.

    (տեղեկացման տարին, ամիսը, ամսաթիվը)                       Կ. Տ.

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.08.2008
N 226-Ն
Որոշում