Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍ ...

 

 

040.1590.140108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1590-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի քաղաքապետին` համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:

5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1590-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ

Ներածություն

 

ԳԼՈՒԽ I
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

I-1. Պատմական ակնարկ և նախկինում մշակված գլխավոր հատակագծերի վերլուծություն

I-1.1. Պատմական ակնարկ

I-1.2. Նախկինում մշակված գլխավոր հատակագծերի վերլուծություն

I-2. Թումանյանի քաղաքային համայնքը Լոռու մարզի տարաբնակեցման համակարգում

I-3. Տարածքի համալիր գնահատականը

I-3.1. Թումանյան քաղաքի քաղաքաշինական զարգացման ռեժիմը

I-3.2. Թումանյան քաղաքի տարածքի բարենպաստության աստիճանը

I-3.2.1. Տարածքի գործոնային գնահատականները

I-3.2.1.1. Կլիմայական պայմաններ

3.2.1.2. Առողջարանային ռեսուրսներ

I-3.2.1.3. Տարածքի գեոմորֆոլոգիական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները:

I-3.2.1.4. Լանդշաֆտների դասակարգումը և գնահատականը

I-3.2.1.5. Ինժեներական նախապատրաստման միջոցառումներ

I-3.2.2. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների

I-3.2.2.1.Պատմամշակութային հուշարձաններ

 

ԳԼՈՒԽ II
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

II-1. Հեռանկարային տնտեսական և տարածքային զարգացման հայեցակարգ

II-1.1. Արդյունաբերության զարգացման հեռանկարները

II-1.2. Արդյունաբերության բազային, կոմպլեքսաստեղծ ճյուղերի զարգացման հնարավորությունները

II-1.3. Ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հնարավորությունները

II-1.4. Ռեկրեացիայի քաղաքաշինական հեռանկարային կազմակերպումը

II-2. Բնակչություն և բնակելի ֆոնդ

II-3. Հասարակական սպասարկման ոլորտ

II-4. Քաղաքային տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում և գործառական կառուցվածք

II-4.1. Քաղաքի տարածքային զարգացման հիմնական սկզբունքները

II-4.2. Հատակագծային հեռանկարային կառուցվածք

II-4.2.1. Հողատեսքերի նպատակային նշանակության փոփոխությունը և կառուցապատման հերթականություն

II-4.3. Քաղաքի տարածքի գործառական գոտիավորում և կառուցապատման ռեժիմներ

II-5. Տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

II-5.1. Արտաքին տրանսպորտ

II-5.2. Ներքին տրանսպորտ

II-6. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

II-6.1. Ջրամատակարարում

II-6.2. Ջրահեռացում (կոյուղի)

II-6.3. Էլեկտրամատակարարում

II-6.4. Գազամատակարարում

II-6.5. Ջերմամատակարարում

II-6.6. Կապ

II-7. Շրջակա միջավայրի պահպանություն

II-7.1.Շրջակա միջավայրի քաղաքաշինական էկոլոգիական վիճակի վերլուծություն

II-7.2. Մթնոլորտային օդի պահպանություն

II-7.3. Մակերևութային և խորքային ջրերի պահպանություն

II-7.4. Տարածքային և հողաբուսական ռեսուրսների պահպանություն

II-7.4.1. Տարածքային ռեսուրսների պահպանություն

II-7.4.2. Հողաբուսական ծածկույթի պահպանություն

II-7.5. Պատմամշակութային հուշարձանների պահպանություն

II-8. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ

II-9. ՀՀ Լոռու մարզի Թումանյանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներ

II-10. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

ԳԼՈՒԽ III
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

III-1. Ընդհանուր դրույթներ

III-1.1. Գոտիավորման նախագծի իրավազորությունը

III-1.2. Գոտիավորման նախագծի հիմնական նպատակները

III-1.3. Գոտիավորման նախագծի կիրառման բնագավառը

III-1.4. Գոտիավորման համակարգի կառուցվածքը

III-1.5. Գոտիավորման նախագծի իրավական հիմքերն են

III-1.6. Գոտիավորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ

III-2. Տարածքների փաստացի օգտագործման և նախագծային հիմնական բնութագրեր

III-2.1. Սահմաններ

III-2.2. Կլիմայական պայմաններ

III-2.3. Հողածածկույթ

III-2.4. Ինժեներաերկրաբանական պայմաններ

III-2.5. Սեյսմատեկտոնական պայմաններ

III-2.6. Ինժեներական ենթակառուցվածքներ

III-3. Շրջակա միջավայրի պահպանություն

III-4. Գոտիավորման նախագծի կազմը

III-5. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումները

III-6. Թույլատրելի օգտագործման ձևերի աղյուսակ

III-7. Գոտիներ

III-8. Կառուցապատման կանոններ

III-9. Տերմիններ և սահմանումներ

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

ԳԾԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ ԳԾ. N

.________________________________________________________________________.

|     ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ       |

|________________________________________________________________________|

|ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԴԻՐՔԸ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ|1 |

|ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ                                    |  |

|ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ                                        |  |

|ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և  ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ       |  |

|ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ                                                         |  |

|_____________________________________________________________________|__|

|ՏԱՐԱԾՔԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ)        |2 |

|_____________________________________________________________________|__|

|ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ         |3 |

|_____________________________________________________________________|__|

|ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ                                  |4 |

|_____________________________________________________________________|__|

|ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐ                             |5 |

|_____________________________________________________________________|__|

|ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ                                   |6 |

|_____________________________________________________________________|__|

|ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԱԳԻՐ)            |7 |

|_____________________________________________________________________|__|

|ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ   |  |

|ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ                                        |8 |

|_____________________________________________________________________|__|

|ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ (ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ)   |9 |

|_____________________________________________________________________|__|

|ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՐՎԱԳԻԾ                                                  |10|

|_____________________________________________________________________|__|

|ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԻԾ                   |11|

|_____________________________________________________________________|__|

|ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ և  ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ           |12|

|_____________________________________________________________________|__|

|ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԵՆԹԱԳՈՏՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ        |13|

|_____________________________________________________________________|__|

|    ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ   |  |

|_____________________________________________________________________|__|

|ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ԳԾԱԳԻՐ                                           |14|

|_____________________________________________________________________|__|

|ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ ՆՇԱՀԱՐՄԱՆ ԳԾԱԳԻՐ                                        |15|

|_____________________________________________________________________|__|

|ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ                                        |16|

.________________________________________________________________________.

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Թումանյանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը` համատեղված քաղաքային տարածքի գոտիավորման նախագծի հետ մշակվել է ՀՀ Կառավարության որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով (N ԱՇՁԲ-07/206-1, 27 մայիսի, 2007 թիվ):

Նախագծման համար ուղեցույց են ծառայել հետևյալ նորմատիվային և նախագծային փաստաթղթերը.

. ՀՀ օրենքը քաղաքաշինության մասին:

. Կարգ ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման (հաստատված ՀՀ կառավարության 02.05.03 N 609 որոշմամբ):

. Կարգ բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և փոփոխման (հաստատված 14.05.01 N 408 որոշմամբ):

. Տարբեր տարիներին նախագծային ինստիտուտներում քաղաքի տարբեր թաղամասերի մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերը:

. ՀՀ Կառավարության, շահագրգիռ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի, ՀՀ Լոռու մարզպետարանի, Թումանյանի քաղաքապետարանի, տարբեր կազմակերպությունների Թումանյան քաղաքին վերաբերվող ելակետային նյութերը, որոշումները, ծրագրային փաստաթղթերը:

. ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` կադաստրային քարտեզները:

. «Հայնախագիծ» ԲԲԸ-ում մշակված և Կառավարության կողմից հաստատված

(10.04.03 N 610-Ն) «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթները:

. Թումանյան քաղաքի տարածքի սեյսմամիկրոշրջանացման քարտեզը` մշակված «Գեոռիսկ» ԳՀԻ-ում և հաստատված ՍՊԱԾ-ի կողմից:

Նախագծում հաշվի են առնված նաև ՍԵՄԱԹ-ի «Հիմնադիր սկզբունքները Եվրոպական մայրցամաքի կայուն զարգացման» և «Հայաստանում Եվրոպական լանդշաֆտային կոնվենցիայի» միջոցառումները և տարածքային պլանավորման փոխկապակցության սկզբունքները, որոնք կարելի է խմբավորել հետևյալ բլոկներով.

. Տնտեսության կայուն զարգացում, որն ընդգրկում է.

- Արդյունաբերության «բազային» կոմպլեքսաստեղծ ճյուղերը,

- Գիտատար արդյունաբերական արտադրությունը,

- Ագրոարտադրական համալիր,

- Ռեկրեացիոն ոլորտը,

- Բնապահպանական միջոցառումների իրականացումը:

. Քաղաքաշինության կայուն զարգացում, որն ընդգրկում է.

- Բնակելի շինարարությունը,

- Բնակելի-կոմունալ շինարարությունը,

- Լանդշաֆտի ռացիոնալ օգտագործումը,

- Բնապահպանական միջոցառումների իրականացումը:

. Ինժեներական, տրանսպորտային և տեխնիկական ենթակառուցվածքների կայուն զարգացում, որն ընդգրկում է.

- Տրանսպորտային ենթակառուցվածքը,

- Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգը,

- Էներգամատակարարման համակարգը,

- Թափոնների ուտիլիզացիան,

- Բնապահպանական միջոցառումների իրականացումը:

Թումանյանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը քաղաքի հեռանկարային տնտեսական զարգացման և տարածքային աճի ուղղությունների, տարածքների ֆունկցիոնալ նշանակության որոշումն է` տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, տարածքների հողօգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանումով:

 

ԳԼՈՒԽ I
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՎԻՃԱԿԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

I-1. Պատմական ակնարկ և նախկինում մշակված գլխավոր հատակագծերի վերլուծություն

 

I-1.1. Պատմական ակնարկ

 

Թումանյանի քաղաքային համայնքը գտնվում է Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում, Դեբետ գետի աջ ափին, Ալավերդի քաղաքից 18 կմ հարավ: Թումանյան բնակավայրը (Ձաղիձոր) 1921 թ. հուլիսի 20-ի «ՀԽՍՀ վարչական վերաբաժանումների» դեկրետով եղել է Լոռու գավառի Դսեղ գավառամասի կազմում, 1930 թ. սեպտեմբերի 9-ից` Ալավերդու վարչական շրջանի կազմում, որը կազմավորվել է Ալավերդու և Դսեղի գավառամասերից, 1969 թ.-ից` Թումանյանի վարչական շրջանի կազմում: Թումանյան քաղաքը (նախկին Ձաղիձորը) 1947 թվականից մինչև 1995 թ. ունեցել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ, որի ավանային խորհրդին վարչատարածքային առումով ենթարկվում էր նաև Քոբեր երկաթուղային կայարանին կից ավանը:

1995 թ.-ից «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Թումանյան քաղաքատիպ ավանին տվել է քաղաքի կարգավիճակ Լոռու մարզի կազմում:

Թումանյանի վարչական շրջանը հնում (II-IV դարերում) մտնում էր Մեծ Հայքի Գուգարք նահանգի մեջ` կազմելով Տաշիր կամ Տաշիր գավառի արևելյան մասը: Այստեղ իշխում էին Գուգարքի բդեշխները, իսկ VII-VIII դարերում` Բագրատունիները, Օրբելյանները, Զաքարյանները և մասամբ Մամիկոնյանների շառավիղները: XIX և XX դարի սկզբին Բորջալուի հետ միասին կազմում էր Թիֆլիսի նահանգի Լոռի-Բորջալուի գավառը: 1919 թ. մինչև 1924 թ. փետրվարը Լոռու մեծ մասը գտնվում էր «Չեզոք գոտու» մեջ և վերածվել էր անգլոամերիկյան գաղութի:

1921 թ. փետրվարին «Չեզոք գոտու» տարածքն արդեն բռնկված ժողովրդական ապստամբության և Սովետական Ռուսաստանի զորքերի օգնությամբ ազատագրվում է: Կոռին միացվում է Սովետական Հայաստանին:

 

I-1.2. Նախկինում մշակված գլխավոր հատակագծերի վերլուծություն

 

Թումանյան բնակավայրի առաջին գլխավոր հատակագիծը մշակվել է 1947 թ. (հեղինակ Սոս Մանուկյան):

Ըստ գլխավոր հատակագծերի, Դեբեդ գետի աջ լանջի վերին դարավանդի վրա, որը գեոմորֆոլոգիական տեսակետից ներկայացնում է հարթեցված տարածք, նախատեսվել է նոր բնակելի թաղամաս` վարչական կենտրոնով: Վարչական կենտրոնի հրապարակի կանաչապատ տարածքն աստիճանաբար իջնում է մինչև Դեբեդ գետի ողողահունը` ավարտվելով Թումանյանի հուշահամալիրով:

Վարչական կենտրոնի շուրջը նախատեսվել և կառուցապատվել է բնակելի գոտին` բազմաբնակարան շենքերով:

Թումանյանի (Ձաղիձորի) տարածքում գտնվող հրակայուն կավային ապարների հանքավայրի բազայի վրա 1951 թ. կառուցվում է Թումանյանի հրակայուն աղյուսի գործարանը, որը գործում էր մինչև սովետական կարգերի փլուզումը: Հրակայուն կավերի գործարանն արտադրում էր հրակայուն աղյուս, եռաշերտ ծայրակալներ, ընկալափոխանցիկ սարքեր:

Հրակայուն աղյուսի գործարանի կառուցումից հետո ՍՍՀՄ գունավոր մետալուրգիայի նախարարության ջանքերով (որի ենթակայության տակ էր գտնվում գործարանը) կառուցապատվում են վարչական կենտրոնից ավելի հարավ ընկած տարածքները: Բնակավայրի հետագա կառուցապատումն ընթացել է մանրամասն հատակագծման առանձին նախագծերով: Բավականին խոշոր թաղամաս քաղաքի կենտրոնական մասում կառուցապատվել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո:

 

I-2. Թումանյանի քաղաքային համայնքը Լոռու մարզի տարաբնակեցման համակարգում

 

Թումանյանի քաղաքային համայնքի տարածքը տեղակայված է Լոռու մարզի հյուսիսարևելյան մասում, Դեբեդի աջ ափին, Երևան-Սևան-Դիլիջան-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի աջ մասում: Հաշվի առնելով քաղաքի տեղադրվածությունը մարզի ինտենսիվ յուրացված գոտում, մարզի ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածքների ընդհանրությունը, ռեսուրսների համատեղ օգտագործման անհրաժեշտությունը, Թումանյան քաղաքի զարգացման տնտեսական և քաղաքաշինական ուղղությունները դիտարկվել են «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» Լոռու մարզին վերաբերվող հիմնախնդիրների հետ փոխկապակցված:

Մարզը կազմավորվել է 1995 թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Գուգարքի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի նախկին վարչական շրջանների ընդգրկումով: Մարզն ունի 113 համայնք, որից 8-ը` քաղաքային (Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ) և 105-ը` գյուղական համայնք:

Մարզի տարածքն ըստ քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի բաժանվում է ինտենսիվ, թույլ յուրացված, ռեկրեացիոն-բնապահպանական, տարաբնակեցման համար անբարենպաստ գոտիների («ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների):

- Ինտենսիվ յուրացված գոտիները ձգվում են Փամբակ, Աղստև, Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետերի հովիտներով, գոտիների տարածքները զբաղեցված են արժեքավոր գյուղատնտեսական հողերով, տարածված են խմելու, հանքային ջրերի աղբյուրներ, արտեզյան ջրերի հորիզոններ, ինչպես նաև մետաղային, ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրեր, առկա են էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակներ:

Գոտու համար սահմանված է զարգացման սահմանափակման ռեժիմ (բնակավայրեր, այդ թվում Թումանյան քաղաքի տարածքային աճի սահմանափակում, միջազգային ստանդարտներին համապատասխանող տեխնոլոգիաներով արդյունաբերական օբյեկտների տեղադրում, գյուղատնտեսական արժեքավոր հողերի օտարման արգելում` շինարարական նպատակների համար, բնապահպանական միջոցառումների լայն համալիրի կիրառում):

- Թույլ յուրացված գոտիները զբաղեցնում են ինտենսիվ յուրացված գոտիներին հարող լեռնալանջերը (մինչև 2000-2100 մ նիշերը), որտեղ բնակվում է բնակչության 10.4%-ը: Թույլ յուրացված գոտիներում սահմանված է առաջնահերթ զարգացման ռեժիմ (բնակավայրերի տարածքային աճ, ռեսուրսների ռացիոնալ օգտագործում, ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում և կատարելագործում, բնապահպանական միջոցառումների իրականացում):

- Ռեկրեացիոն-բնապահպանական գոտին զբաղեցնում է մարզի տարածքի 26.3%, զբաղեցված է հիմնականում անտառտնտեսության հողերով (ըստ 1993 թ. անտառային հողերի հաշվեկշռի` 983 հա) և ռեկրեացիոն օբյեկտներով: Այժմ, երկրաշարժից հետո ընկած ժամանակահատվածում, խիստ փոքրացել է անտառտնտեսության հողերում անտառածածկվածության տոկոսը (մոտ 40-50%):

- Տարաբնակեցման համար անբարենպաստ գոտին սկսվում է 2000 մետրից մինչև լեռնագագաթները (2500-35500) և զբաղեցնում է մարզի 18.5%-ը: Գոտու ռեժիմը նախատեսում է անասնապահության և ձմեռային ռեկրեացիայի զարգացում` բնապահպանական միջոցառումների կիրառումով (հակահեղեղային, պայքար ձյունահյուսքերի դեմ, արոտների օգտագործման շեմային ժամկետների որոշում):

Մարզն ապահովված է հաղորդակցության ուղիներով: Մարզի տարածքով են անցնում Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջպետական նշանակության Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման և Վանաձոր-Դիլիջան-Ադրբեջանի սահման մայրուղիները, ինչպես նաև Երևան-Գյումրի-Վանաձոր-Ալավերդի-Թբիլիսի և Հրազդան-Իջևան երկաթգծերը: Գործում է նաև օդանավակայանը Սարատովկա գյուղից հարավ ընկած տարածքում:

Մարզում կան անհամամասնություններ ավտոմայրուղիների բարենպաստ ազդեցության գոտում (5 կմ) տարածքների ընդգրկելու տեսանկյունից: Ինտենսիվ յուրացված գոտու բնակավայրերի մոտ 89%-ը գտնվում է ավտոմայրուղիների բարենպաստ ազդեցության գոտում, իսկ թույլ յուրացված գոտու բնակավայրերի` միայն 23%-ը: Այս անհամամասնությունները վերացնելու համար անհրաժեշտ է առաջնահերթ տեղական և հանրապետական նշանակության ճանապարհային ցանցի կատարելագործում:

Մարզը հարուստ է ջրային, հումքային, ռեկրեացիոն ռեսուրսներով: Խմելու ջրի ընդհանուր պաշարները կազմում են 327.2 հազ. մ3/օր, որից միայն Լոռու սարահարթի հանքավայրինը կազմում է 150.2 հազ. մ3/օր:

Մարզի դեմոգրաֆիական տարողունակությունը` ըստ խորքային և մակերեսային ջրերի օգտագործման, կազմում է 962.0 հազ. մարդ: Մարզի ընդունված դեմոգրաֆիական տարողունակությունն` ըստ տարածքային ռեսուրսների առկայության, կազմում է 518.7 հազ. մարդ (գոյություն ունեցող բնակչությունն ըստ 2001 թ. մարդահամարի կազմում է 286.4 հազ. մարդ), իսկ 2006 թ. տվյալներով` 283.4 հազ. մարդ:

Մարզի հումքային ռեսուրսներից արժանի է նշել Ալավերդու, Շամլուղի,Տեխուտի պղնձի, պղինձ-մոլիբդենային հանքավայրերը, Արմանիսի, Մարցիգետի ոսկու, ոսկի-բազմամետաղային խոշոր հանքավայրերը, Թումանյանի հրակայուն կավերի, բազմաթիվ շինարարական քարերի և շինանյութերի հանքավայրեր:

«Լեռնամետալուրգիայի» ինստիտուտում հատուկ ուսումնասիրության են ենթարկվել Թումանյան քաղաքի տրանսպորտային բարենպաստ մատչելիության գոտում (Թումանյանի տարածաշրջան) գտնվող հանքավայրերը, որոնք կարող են առաջնային հումք ծառայել արդյունաբերության «բազային» ճյուղերի զարգացման համար, որոնց վերջնական արտադրանքը կարելի կլինի օգտագործել Թումանյան քաղաքի արդյունաբերական օբյեկտներում (մանրամասն տրված է «Արդյունաբերության «բազային» ճյուղերի զարգացման պոտենցիալ հնարավորությունները» ենթագլխում):

Մանրամասն ուսումնասիրվել են նաև Թումանյանի տարածաշրջանի ռեկրեացիոն ռեսուրսները, որոնք ներկայացված են կլիմայաբուժության, ձմեռային սպորտի տարբեր ձևերի, ձմեռային հանգստի զարգացման համար բարենպաստ պայմաններով և տեղամասերի պատմամշակութային, հնագիտական հուշարձաններով:

Ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների Թումանյանի տարածաշրջանն ընդգրկված է Լոռու մարզային ռեկրեացիոն գոտու Դեբեդի միջին հոսանքի ենթագոտում (մանրամասն տրված է «Ռեկրեացիոն ենթագոտու հեռանկարային քաղաքաշինական կազմակերպումը» ենթագլխում):

Այսպիսով, Թումանյանի տարածաշրջանի հումքային և ռեկրեացիոն ռեսուրսների պոտենցիալ հնարավորությունների օգտագործումը` համակցված մարզի հեռանկարային ինժեներական-տրանսպորտային ենթակառուցվածքների հետ, վստահելի բազա են ստեղծում Թումանյան քաղաքում տնտեսության ճյուղերի (արդյունաբերություն, ռեկրեացիա) և սպասարկման ոլորտի զարգացման համար:

 

I-3. Տարածքի համալիր գնահատականը

 

Տարածքի համալիր գնահատականը տրվել է երկու փուլով: Առաջին փուլում հիմնավորվել է քաղաքային համայնքի զարգացման քաղաքաշինական ռեժիմը (Համաձայն «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների), իսկ երկրորդ փուլում որոշվել է քաղաքապատկան տարածքների բարենպաստության աստիճանը կառուցապատման համար:

 

I-3.1. Թումանյան քաղաքի քաղաքաշինական զարգացման ռեժիմը սահմանվել է` ելնելով քաղաքի դիրքից, դերից մարզի տարաբնակեցման համակարգում: Տարաբնակեցման անհավասարակշռված համակարգի աստիճանական կարգավորման, ինչպես նաև տարածքային դեֆիցիտի հաշվառումով սահմանված է քաղաքի տարածքային աճի սահմանափակման ռեժիմ` հատակագծային կառուցվածքի ինտենսիվացումով, բնապահպանական, ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացումով:

 

I-3.2. Թումանյան քաղաքի տարածքի բարենպաստության աստիճանը կառուցապատման համար որոշվել է բնական և հատակագծային պայմանների համադրությամբ:

 

I-3.2.1. Տարածքի գործոնային գնահատականները

 

Ըստ բնական գործոնների, տարածքը գնահատվել է կլիմայական, գեոմորֆոլոգիական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական, լանդշաֆտային պայմաններում և ինժեներական պաշտպանության միջոցառումների հաշվառումով:

 

I-3.2.1.1. Կլիմայական պայմաններ

 

Թումանյան քաղաքը գտնվում է (ըստ ՀՀՇՆ II-7.01-96 «Շինարարական կլիմայաբանության» նորմերի), չափավոր կլիմայական շրջանում, բացարձակ բարձրությունը ծովի մակերևույթից 1200 մետր:

Ձմեռը չափավոր ցուրտ է, ձյան խորը և կայուն շերտով: Ձմեռը սկսվում է դեկտեմբերի երկրորդ կեսին և ավարտվում մարտի առաջին տասնօրյակում: Հունվարի միջին ջերմաստիճանը -2.2 oC, բացարձակ նվազագույնը` -23 oC: Ձմեռային եղանակները փոփոխական են, գերակշռում են չափավոր սառնամանիքային և ձնհալքային եղանակները:

Գարունը խոնավ է, երկարատև: Տեղումների ամսական քանակը 50-100 մմ: Գարնանային ցրտահարությունները ավարտվում են ապրիլի երկրորդ, երրորդ տասնօրյակում:

Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Օգոստոսի միջին ջերմաստիճանը 14.9 oC, ամառային առավելագույնը` 35 oC: Տեղումների ամսական քանակը կազմում է 40-60 մմ: Ամպամած եղանակների թիվը մեծ է:

Աշունը չափավոր է, երկրորդ կեսին` խոնավ: Առաջին աշնանային ցրտահարությունները սկսվում են հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին (ամենավաղը` հոկտեմբերի սկզբին):

Անսառնամանիք օրերի թիվը տատանվում է 200-170 օր, տեղումների տարեկան քանակը 600-650 մմ:

Ստորև բերվում է Թումանյան քաղաքի կլիմայական ռեժիմը բնութագրող աղյուսակները (ըստ Թումանյանի և Ալավերդիի, Օձուն օդերևութաբանական կայանների տվյալների):

 

Օդի ջերմաստիճանը

աղ. N Վ-1

._________________________________________________________________________.

|            Միջին ամսական, ըստ ամիսների               |միջին|բացար-|բացար|

|______________________________________________________|տարե-|ձակ   |ձակ  |

| I  | II |III|IV | V  | VI |VII |VIII| IX |X  |XI |XII|կան  |նվազա-|առա- |

|    |    |   |   |    |    |    |    |    |   |   |   |     |գույն |վելա-|

|    |    |   |   |    |    |    |    |    |   |   |   |     |      |գույն|

|____|____|___|___|____|____|____|____|____|___|___|___|_____|______|_____|

|-2.2|-0.7|2.5|7.7|11.8|14.9|17.9|18.1|14.5|9.9|5.1|-0.|8.3  |-23   | 35  |

|    |    |   |   |    |    |    |    |    |   |   |  4|     |      |     |

._________________________________________________________________________.

 

Օդի խոնավությունը

աղ. N Վ-2

.________________________________________________________.

|Օդի հարաբերական խոնավությունն ըստ ամիսների (%)  |միջին  |

|                                                |տարեկան|

|________________________________________________|       |

|I  |II |III|IV |V  |VI |VII|VIII|IX |X  |XI |XII|       |

|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|_______|

|64 |65 |71 |69 |75 |76 |71 |69  |74 |76 |75 |66 |  71   |

.________________________________________________________.

 

Մթնոլորտային տեղումները և ձյունածածկույթը

 

աղ. N Վ-3

.___________________________________________________________________.

|    Տեղումների քանակը միջին ամսական/օրական                 |տարեկան|

|              առավելագույնը, մմ                            |       |

|___________________________________________________________|       |

|  I |II  |III |IV  | V  |VI  |VII |VIII|IX  |X   |XI  |XII |       |

|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|_______|

|16/-|22/-|39/-|56/-|88/-|93/-|60/-|43/-|39/-|44/-|35/-|16/-| 551   |

.___________________________________________________________________.

 

Հաշվարկային կլիմայական հարաչափեր

 

Տարվա ցուրտ ժամանակաշրջանի կլիմայական հարաչափերը

 

աղ. N Վ-4

.______________________________________________________________________

|               Օդի ջերմաստիճանը, oC                    |Ամենացուրտ  |

|                                                       |ամսվա խոնա- |

|                                                       |վությունը   |

|                                                       |   (%)      |

|_______________________________________________________|____________|_

|Ամենա-  |Ամենացուրտ|Ամենա-|Բացար-|Ամենա-|Տևողությունը  |միջին|միջին |

|ցուրտ   |հնգօրյակի |ցուրտ |ձակ   |ցուրտ |     (օր)     |ամսա-|ամսա- |

|օրվա    |հնգօրյակի |ժամա- |նվազա-|ամսվա |              |կան  |կան ժ.|

|___________________|նակա- |գույնը|օրական|______________|     |15-ին |

|Ապահովվածությունը  |շրջանի|      |միջին |միջին ջերմ.   |     |      |

|                   |միջինը|      |ամպլի-|ժամանակաշրջանի|     |      |

|___________________|      |      |տուդը |______________|     |      |

|0.98|0.92|0.98|0.92|      |      |      |  0 |  8 | 10 |     |      |

|____|____|____|____|______|______|______|____|____|____|_____|______|_

|-16 |-14 |-14 |-11 |-13   |-24   |  -   |56/ |167/|193/| 65  |  -   |

|    |    |    |    |      |      |      |-0.8|12.1|3.0 |     |      |

.______________________________________________________________________

__________________________________________.

|Մթն. տեղումները և  |        Քամի        |

|գրունտի սառածության|                    |

|խորությունը        |                    |

_|___________________|____________________|

|Տեղումների|Գրունտի |Գերա-     |Միջին    |

|քանակը    |սառչման |կշռող     |արագու-  |

|նոյեմբեր- |առավելա-|ուղղ.     |թյուն-   |

|մարտ      |գույն   |դեկտեմբեր-|ներից    |

|ամիսներին |խորու-  |փետրվար   |առավելա- |

|(մմ)      |թյունը  |ամիսներին |գույնն   |

|          |(սմ)    |          |ըստ ուղղ.|

|          |        |          |հունվարին|

|          |        |          |(մ/վրկ)  |

|__________|________|__________|_________|

|    132   |    42  |    -     |    -    |

__________________________________________.

 

Տարվա տաք ժամանակաշրջանի կլիմայական հարաչափերը

 

աղ. N Վ-5

._________________________________________________________________.

|  Օդի ջերմաստիճանը (oC)    |ամենատաք   |մթնոլորտային|    քամի    |

|                           |ամսվա      |տեղումները  |            |

|                           |հարաբերական|   (մմ)     |            |

|                           |խոնավությու|            |            |

|                           |նը (%)     |            |            |

|___________________________|___________|____________|____________|

|ապահովվա-|բացար|ամենա|ամենա|միջին|միջին|տե-   |տե-  |գերա-|միջին |

|ծությամբ |ձակ  |տաք  |տաք  |ամսա-|ամսա-|ղում- |ղում-|կշռող|արագու|

|_________|առա- |ամսվա|ամսվա|կան  |կան  |ների  |ների |ուղ- |թյուն-|

|0.95|0.99|վելա-|միջին|միջին|     |ժ.   |քանակը|օրվա |ղութ.|ների  |

|    |    |գույ-|առա- |օրա- |     |15-ին|ապրիլ-|առա- |հու- |նվազա-|

|    |    |նը   |վելա-|կան  |     |     |հոկտեմ|վելա-|նիս- |գույնն|

|    |    |     |գույ-|ամպլի|     |     |բեր   |գույ-|օգոս-|ըստ   |

|    |    |     |նը   |տուդը|     |     |      |նը   |տոս  |ուղղ. |

|    |    |     |     |     |     |     |      |     |ամիս-|հուլի-|

|    |    |     |     |     |     |     |      |     |ներին|սին   |

|    |    |     |     |     |     |     |      |     |     |(մ/   |

|    |    |     |     |     |     |     |      |     |     |վրկ)  |

|____|____|_____|_____|_____|_____|_____|______|_____|_____|______|

|    |    |     |     |     |     |     |      |     |     |      |

|26  |28  |37   |25   |11.7 |72   |46   |461   |102  |     |      |

._________________________________________________________________.

 

Այսպիսով, կլիմայական պայմանները բարենպաստ են բնակության համար:

 

I-3.2.1.2. Առողջարանային ռեսուրսներ

(բնական լանդշաֆտներ, կլիմայաբուժության պայմաններ)

 

Թումանյանի քաղաքային համայնքը գտնվում է Դեբետ գետի վերին հոսանքի ավազանում, գետի աջ ափին, Դեբեդի միջին, ստորին հոսանքի ռեկրեացիոն գոտում, որը նախատեսված է «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներով:

Դեբեդի ձախ ափին ձգվում են Վիրահայոց լեռնաշղթայի կենտրոնական և արևելյան հատվածները, աջ ափին` Գուգարաց լեռնաշղթան: Ռելիեֆի հիմնական տարրերից է Դեբեդի կիրճը (մինչև 350 մ խորությամբ), որի աջ լանջը միջին հոսանքներում հիմնականում ուղղաձիգ է, ձախ լանջը` զառիթափ, աստիճանաձև: Դեբեդի վերին հոսանքում, Թումանյան քաղաքի շրջակայքում կիրճը լայն է, արկղաձև: Կիրճի աջ դարավանդների վրա տեղակայված է Թումանյան քաղաքի տարածքը: Ռեկրեացիոն տեսանկյունից շատ մեծ է անտառների դերը, որոնք տարածված են Սևորդյաց լեռնաշղթայի և Վիրահայոց լեռների դեպի գետի կիրճն իջնող լանջերին: Հիմնական ծառատեսակներն են լորենին, բոխին և հացենին: Ծառերն աճում են փոքրիշատե հողածածկ, թեպետ մեծ թեքություն ունեցող լանջերի վրա: Ժայռոտ մերկացումներում քարերի արանքից բուսնում են ենթաանտառի թփուտները` մասրենի, հոնի, ցաքիի մացառուտներով և միջին խտության խոտածածկույթով: Գետափնյա հարթ տարածությունների վրա հանդիպում են պտղատու այգիներ (խնձորի, դեղձի, սալորի, ընկույզի և այլն):

Վերը նշված անտառները մեղմացնում են կլիմայական պայմանները` ստեղծելով բարենպաստ միկրոկլիմայական պայմաններ կլիմայաբուժության համար:

Կլիմայաբուժության պայմանները տրված են «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» ԳՀԻ մշակումների համաձայն, ըստ որի կլիմայաբուժության օպտիմալ պայմանները որոշված են քամու, օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության համատեղ ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա (ջերմային զգացողություն, որը բնորոշվում է էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճաններով` ԷԷՋ):

Կլիմայաբուժության պայմանները ստորաբաժանվում են.

ԷԷՋ-ն < 80 oC - ցուրտ պայմաններ

ԷԷՋ-ն 9-160 oC - ինդիֆերենտ (չեզոք) պայմաններ

ԷԷՋ-ն 17-22 oC - կոմֆորտային պայմաններ

ԷԷՋ-ն >23 oC - գերտաքացման պայմաններ

 

Տարածքը հարուստ է արեգակնային ճառագայթումով, որը կազմում է տարեկան 2011 ժամ, արեգակնային ուղիղ ճառագայթման ինտենսիվությունը համեմատաբար փոքր է` կապված ամպամած եղանակների հաճախականության հետ:

. Ձմռանը ձնհալքային եղանակների կրկնվածությունը (երբ միջին օրական ջերմաստիճանը տատանվում է -2.5o մինչև -12 oC) հունվարին կազմում է 8-10 օր:

Ձմեռային եղանակների ռեժիմում խիստ բնորոշ է «սառնամանիքային» եղանակների (երբ միջին օրական ջերմաստիճանն իջնում է -12 oC-ից ցածր) բացակայությունը, իսկ «չափավոր ցուրտ» եղանակները շատ փոքր տոկոս են կազմում (հունվարին` 22-37%, փետրվարին` 22-33%):

Ձմեռը (հատկապես հունվար ամիսը) բնորոշվում է եղանակների փոփոխությամբ (30%):

Թթվածնի խտությունը ձմռանը կազմում է 268 գր/մ3:

Ձմռանը կլիմայաբուժության պրոցեդուրաների կազմակերպումը սահմանափակ է: Ամսվա մեջ 8-10 օր կարելի է կազմակերպել օդաբուժություն ապակեպատ շինություններում կամ կազմակերպել մաքուր օդում սպորտային խաղեր:

. Գարնան սկզբին գերակշռում են ձնհալքային եղանակները (70-72%), իսկ արևոտ, չափավոր խոնավ եղանակները կազմում են 18-19%: Եղանակները կտրուկ փոխվում են ապրիլից մինչև մայիս, երբ ձնհալքային եղանակները 26%-ից իջնում են 3% (մայիս):

Գարնան երկրորդ կեսին հաճախակի են ամպրոպները, որոնք հանդիսանալով օդի բնական իոնիզատոր` դրական են ազդում մարդու առողջության վրա:

Գարնան վերջում, մայիս ամսին կարելի է կազմակերպել կլիմայաբուժություն: Քամու ազդեցությունը տարբեր միջոցներով (ծառատնկում, պատնեշներ, հատուկ տաղավարներ) փոքրացնելուց հետո կլիմայաբուժության կոմֆորտային պայմանները (ԷԷՋ-17-22 oC) կարելի է հասցնել մինչև 43%:

. Ամռանը լրիվ բացակայում են «շատ շոգ» և «շատ չոր» (երբ միջին օրական ջերմաստիճանը 22.50 և ավելի), իսկ «շոգ» և «չոր» եղանակները (միջին օրեկան ջերմաստիճանը 12.5-22 oC) դիտվում է 3-4 օր ամսվա ընթացքում: Գերակշռում են «արևոտ, չափավոր խոնավ» եղանակները:

Ամռան ամիսներն աչքի են ընկնում կլիմայաբուժության համար կոմֆորտային պայմանների մեծ տոկոսով (հունիսին` 25%, հուլիս-օգոստոսին 30-42%), այսինքն ամսվա մեջ 10-13 օր կարելի է կազմակերպել կլիմայաբուժություն կոմֆորտային պայմաններում, իսկ քամու սառեցնող ազդեցությունը վերացնելուց հետո կոմֆորտային պայմանները կարելի է հասցնել 60% (30 օր ամսվա ընթացքում):

Տարածքում ամռանը կարելի է կազմակերպել մանկական հասակի երեխաների կլիմայաբուժություն: Հանձնարարվում է օգտագործել պտտվող վահաններ, որոնք պահպանելով ուլտրամանուշակագույն ճառագայթման բուժիչ էֆեկտը, պահպանում են երեխաներին արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից:

. Աշնանային եղանակների ռեժիմը կայուն է: Աշնան առաջին կեսն ավելի բարենպաստ է, եղանակների կտրուկ փոփոխության տոկոսը կազմում է 8-9 օր ամսվա ընթացքում: Նոյեմբերի սկզբից արևոտ, չափավոր խոնավ եղանակների տոկոսը փոքրանում է, իսկ միջին ամսական ջերմաստիճանները հասնում են 2-30 C-ի:

Նոյեմբերի վերջին ջերմաստիճանն անցնում է 0 oC-ից:

Թթվածնի կշռային քանակը կազմում է 246 գ/մ3:

Աշնան սկզբին սկսված կլիմայաբուժության օպտիմալ պայմանները ձգվում են մինչև հոկտեմբեր:

Այսպիսով, Թումանյանի քաղաքային համայնքի տարածքում և շրջակայքում օդաբուժության ժամանակահատվածը ձգվում է վեց ամիս` մայիսից մինչև հոկտեմբեր, ընդ որում օդաբուժության կոմֆորտային պայմանները ամռանը կազմում են 46%-60 % (քամու ազդեցությունը վերացնելուց հետո): Արևաբուժության պրոցեդուրաներ կարելի է կազմակերպել մայիս-հոկտեմբերի առաջին կեսը ժամանակահատվածում: Հուլիս. օգոստոս ամիսներին դիտվում են գերտաքացման պայմաններ (ԷԷՋ մեծ 23): Բուժական համալիրում կարելի է ընդգրկել նաև կլիմայաբուժության ձմեռային ձևերը` դահուկային, սահնակային զբոսանքներ:

Կլիմայաբուժության պրոցեդուրաներն առաջարկվում է ընդունել ժ. 13-ին, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթումն ուժեղ է:

Հնարավոր է կազմակերպել նաև ձմեռային սպորտի տարբեր ձևեր` օգտագործելով շրջակա հարթ սարահարթերը դահուկային հարթավայրային երթուղիների համար:

 

I-3.2.1.3. Տարածքի գեոմորֆոլոգիական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական,

ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները

 

. Թումանյանի քաղաքային համայնքի տարածքը գեոմորֆոլոգիական տեսակետից զբաղեցնում է Դեբեդի ստորին հոսանքի ավազանի աջափնյա մասը, Դեբեդի կիրճի աջափնյա դարավանդները, որոնք ներկայացված են ալյուվիալ կոշտ բեկորային ապարներով: Դարավանդներից հյուսիս, հյուսիս-արևելք, արևելք լեռնալանջերը թեք են (300-400) ծածկված անտառներով և թփուտներով:

Դեբեդի կիրճը քաղաքի տարածքի երկարությամբ խորն է: Կիրճի արևմտյան լանջերը շատ թեք են (400-500) ծածկված անտառներով:

. Տարածքի գլխավոր գետը Դեբեդն է, որը հոսում է քաղաքի արևմտյան մասով: Դեբեդի երկարությունը Թումանյանի տարածաշրջանում 50 կմ: Գետը ջրառատ է, տարեկան հոսքը կազմում է 1100 մլն մ3: Դեբեդի կիրճի մորֆոլոգիական առանձնահատկությունների` մեծ խտության, զառիթափ լանջերի և այլն, հետևանքով գետի ջրերի տնտեսական օգտագործումը կապված է մեծ դժվարությունների հետ: Գետը հեղեղաբեր է, հեղեղները հիմնականում ցեխաքարային կազմի են: Գետի լանջերն անկայուն են, հաճախ են հանդիպում փլուզումներ, քարահոսքեր:

. Տարածքի հիդրոերկրաբանական պայմանները բարենպաստ են: Գրունտային ջրերը գետի ողողահունի լայնացած մասում տեղադրված են 0-5 մ, դարավանդների վրա` 5-15 մ խորության վրա:

. Տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները բարենպաստ են: Տարածքը հիմնականում ներկայացված է ժայռային ապարներով (տուֆաբրեկչիաներ, պորֆիրիտներ, կոնգլոմերատներ, տուֆեր և այլն) ծածկված մակերեսային նստվածքների (խճա-ավազաքարային, կավաավազային գրունտներ) փոքր շերտով:

. Սեյսմատեկտոնական պայմանները

Քաղաքի տարածքի սեյսմատեկտոնական պայմանները բարենպաստ են: Տարածքի սեյսմատեկտոնական պայմանների գնահատման ընթացքում խիստ կարևորվել է ակտիվ խզվածքների ազդեցության գոտիների բացահայտումը և գրունտային պայմանների հաշվառումով սեյսմիկ վտանգի ելակետային արժեքների որոշումը:

Գրունտների առավելագույն արագացումները տատանվում են 0.2-ից մինչև >0.25 g, որը համապատասխանում է 8-8.25 բալի: (Հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները մանրամասն տրված են նախագծին կից առանձին գրքով` մշակված «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերությունում):

 

I-3.2.1.4. Լանդշաֆտների դասակարգումը և գնահատականը

 

Թումանյանի քաղաքային համայնքի տարածքը տեղադրված է Գուգարքի լեռնահովտային լանդշաֆտային շրջանի, Փամբակ-Դեբեդի հովտասարավանդային անտառատափաստանային ենթաշրջանում:

Ենթաշրջանն ընդգրկում է հետևյալ լանդշաֆտային գոտիները.

. Դեբեդի կիրճի գոտի,

. Դարավանդների և լեռնալանջերի գոտի:

. Դեգրադացված և դեգրադացվող լանդշաֆտներ:

. Դեբեդի կիրճի տեղում հոսել է Պալեո-Դեբեդը, որն ունեցել է լայն հովիտ: Հովիտը հետագայում լցվել է բազալտային լավաներով, իսկ այնուհետև կտրվել է Դեբեդի էռոզիայի շնորհիվ: Դեբեդի կիրճը Թումանյան քաղաքի մոտ քիչ լայնացած է:

Կիրճի լանջերի քարափներում հողմնահարության հետևանքով առաջացել են ընդարձակ խոռոչներ, որոնք պատմական ժամանակներում բնակիչների համար ծառայել են որպես թաքստոցներ: Դեբեդի ձախ ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա կառուցված է «Քոբայր» եկեղեցական համալիրը:

Մեծ թեքություն ունեցող, փոքրիշատե հողածածկ լանջերի վրա աճում են լորենի, բոխի, հացենի, թփուտներ (մասրենի, հոնի, ցաքի):

. Դարավանդների և լեռնալանջերի լանդշաֆտային գոտին տարածված է Դեբեդի կիրճի աջ ափին, որտեղ հանդիպում են նաև փոքր թեքություն ունեցող տեղամասեր: Լեռնալանջերը թեք են` ծածկված անտառներով, թփուտներով: Լեռնալանջերը ներկայացված են ժայռային և կիսաժայռային ապարներով` ծածկված փոքր հզորության մակերեսային նստվածքներով:

. Դեգրադացված և դեգրադացվող լանդշաֆտներն ընդգրկում են համայնքի հարավային մասում տեղակայված հրակայուն կավերի հանքավայրի տեղամասը, որի շահագործման հետևանքով առաջացել են հանքափոսեր: Այդ հանքափոսերը կարելի է օգտագործել որպես աղբավայր, քանի որ համապատասխանում է աղբավայրի գործարկման սանիտարական նորմերին (Կավային ապարների առկայությունը բացառում է աղտոտված ջրերի ներծծումը, պահպանվում է կառուցապատումից սանպահպանման գոտու շառավիղը):

Դեգրադացված լանդշաֆտներն ընդգրկում են նաև շատ թեք, համարյա ուղղաձիգ պատեր ունեցող, հողաբուսական ծածկույթից զուրկ լեռնալանջերը, որոնք անընդհատ հողմնահարվում և քայքայվում են:

Հաշվի առնելով լանդշաֆտային միևնույն գոտու տարբեր տեղամասերի ռելիեֆային տարբերության պատճառով օգտագործման տարբեր ձևերը, հետագա դասակարգման տաքսոնոմիական միավոր է ընդունվել լանդշաֆտների քաղաքաշինական օգտագործման ձևերը, ըստ որի տարբերակվում են.

. Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտներ,

. Ռեկրեացիոն նշանակության լանդշաֆտներ:

. Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտները տարածված են Դեբեդ գետի աջ ափի դարավանդների վրա:

Կառուցապատումն ունի խիստ մասնատված բնույթ: Առանձին կառուցապատված թաղամասերն իրարից բաժանվում են թեք լեռնալանջերի հատվածներով, որոնք հիմնականում թփուտներ են կամ անօգտագործելի հողեր: Կառուցապատված խոշոր զանգվածը տեղակայված է քաղաքային համայնքի հյուսիսային մասում և արևելյան լանջերից դեպի Դեբեդ հոսող հեղեղատով բաժանվում է հյուսիս-արևմտյան և հյուսիս-արևելյան հատվածների:

Կառուցապատումն ընթացել է հիմնականում կանոնավոր փողոցային ցանցով: Հյուսիսարևմտյան հատվածում փողոցները ձգվում են գետին զուգահեռ, իսկ հյուսիսարևելյան հատվածում` գետին ուղղահայաց: Հեղեղատի երկու կողմերում կառուցված են բազմահարկ տներ և հասարակական օբյեկտներ, մնացած հատվածները կառուցապատված են անհատական բնակելի տներով:

Արդյունաբերական տարածքը (հրակայուն աղյուսների գործարանը) տեղադրված է քաղաքային համայնքի հարավային մասում: Գործարանային տարածքը (մոտ 200 հա) ձգվում է գետին զուգահեռ: Գործարանային տարածքի արևելյան ծայրամասում կա անհատական տներով անկանոն կառուցապատված մի փոքր թաղամաս, որը թփուտներով բաժանված է քաղաքային համայնքի տարածքի ծայր հարավ-արևմուտքում` դարձյալ անհատական տներով կառուցապատված թաղամասից:

Վերը նշված հեղեղատի միջին հոսանքում, հեղեղատի աջ ափին տեղակայված է դեռևս չկառուցապատված թաղամաս` բաժանված տարբեր չափի տնամերձ հողամասերի: Թաղամասի հարավային մասում կառուցված է հանգստի օբյեկտը: Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է.

- Կառուցապատման կանոնակարգում` բնակչության և կառուցապատման համապատասխան խտությունների կիրառումով, խուսափելով լանջերը գերծանրաբեռնելուց:

- Հարմարավետ կապերի ստեղծում:

- Տարբեր օբյեկտների և կառուցվածքների սանպահպանման նորմերի կիրառում:

- Ինժեներական նախապատրաստման միջոցառումների կիրառում (մակերևութային ջրերի հեռացում, լանջերի խորը կտրումների արգելում, հենապատերի կառուցում, գետի ափերի ամրացումներ և այլն):

. Ռեկրեացիոն նշանակության լանդշաֆտները քաղաքային համայնքի տարածքը բոլոր կողմերից շրջափակող լեռնալանջերն են` ծածկված անտառներով և թփուտներով: Այս լանդշաֆտներում ռեկրեացիոն կառուցապատման ենթակա են հիմնականում քիչ թեքություն ունեցող լեռնալանջերը` ծածկված թփուտներով:

Ռեկրեացիոն նշանակության լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է.

- Անտառների բոնիտետի բարելավում,

- Անտառտնտեսությունում անտառածածկ տարածքների մեծացում,

- Առողջարանային և հանգստյան օբյեկտների ցանցի ստեղծում:

 

I-3.2.1.5. Ինժեներական նախապատրաստման միջոցառումներ

 

Տարածքի ռելիեֆային պայմանների բարդության պատճառով մարդու տնտեսական գործունեությունը (ճանապարհների, ինժեներական գծերի անցկացում, թեք ռելիեֆի կառուցապատում` լանջերի խորը կտրումով և այլն) ուղեկցվում է փլուզումներով, սահքերով, քարահոսքերով: Քաղաքի տարածքով հոսող գետակները հեղեղաբեր են:

. Հակահեղեղային միջոցառումներ

Համայնքի տարածքով հոսում են Դեբեդի 5 վտակներ, որոնք համարակալված են հռոմեական I-V թվանիշերով: Վտակները մշտական հոսք չունեն և գործում են միայն ձնհալի և անձրևների ժամանակ:

Դրանցից երկուսը` II-ը և V-ը, ունեն բավականին մեծ ավազաններ` 6, 27 և 5.1 կմ2 մակերեսով և տեղատարափների ժամանակ մեծ ելքեր կունենան:

Աղյուսակում բերված են բոլոր 5 վտակների հիդրոլոգիական բնութագրերը: Ելքերը հաշվված են ՀՀ Հիդրոտեխնիկայի և Ջրային Պրոբլեմների Գիտահետազոտական ինստիտուտի կողմից մշակված մեթոդով` 10; 20; 33; 50 և 100 տարին մեկ սպասվող տեղատարափ անձրևներին համապատասխան:

Հիդրավլիկական հաշվարկների հիման վրա որոշված են բոլոր հինգ հուներում` բնակավայրի սահմաններում հոսքի հիմնական պարամետրերը, այն է հոսքի խորությունը, լայնությունը, կտրվածքի կենդանի մակերեսը և արագությունը: Տվյալները բերված են աղյուսակում:

 

Թումանյանի քաղաքային համայնքի տարածքով անցնող Դեբեդ գետի աջակողմյան հինգ վտակների հիդրոլոգիական և հիդրավլիկական բնութագրերը

 

Աղ.Վ-6

._________________________________________________________________________.

|Ավա-|Ավա- |Ավա- |Հունի|Հունի |Ելքն ըստ  |Հոսանքի|Հոսանքի|Հոսանքի  |Ջրի   |

|զանի|զանի |զանի |երկա-|միջին |կրկնության|խորու- |լայնու-|կենդանի  |հոսան-|

|անվա|մակե-|անտա-|րութ-|թեքու-|հավանակա- |թյունը,|թյունը,|կտրվածքը,|քի    |

|նու-|րեսը |ռապատ|յունը|թյու- |նության   |  մ    |  մ    |  մ2     |արագու|

|մը  |կմ2  |մակե-|կմ   |նը,   |մ3/վրկ    |       |       |         |թյունը|

|    |     |րեսը |     |%     |          |       |       |         |մ/վրկ |

|    |     |կմ2  |     |      |          |       |       |         |      |

|____|_____|_____|_____|______|__________|_______|_______|_________|______|

|I   |0.63 | -   |1.75 |211   |1%-12.011 |0.8    |5.33   |2.13     |5.64  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |2%-9.76   |0.75   |5.0    |1.87     |5.21  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |3%-8.38   |0.71   |4.73   |1.69     |5.0   |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |5%-6.21   |0.63   |4.20   |1.32     |4.70  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |10%-4.600 |0.58   |3.86   |1.12     |4.11  |

|____|_____|_____|_____|______|__________|_______|_______|_________|______|

|II  |6.27 |5.6  |5.0  |234   |1%-42.08  |1.39   |8.34   |5.80     |7.26  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |2%-32.82  |1.28   |7.68   |4.92     |6.68  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |3%-29.23  |1.23   |7.38   |4.54     |6.44  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |5%-21.63  |1.03   |6.54   |3.56     |6.07  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |10%-16.0  |0.97   |5.82   |2.82     |5.67  |

|____|_____|_____|_____|______|__________|_______|_______|_________|______|

|II  |0.75 |0.35 |2.0  |250   |1%-11.91  |0.82   |4.92   |2.02     |5.90  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |2%-9.68   |0.76   |4.56   |1.73     |5.60  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |3%-8.29   |0.72   |4.32   |1.56     |5.33  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |5%-6.12   |0.65   |3.90   |1.27     |4.83  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |10%-4.52  |0.58   |3.48   |1.01     |4.49  |

|____|_____|_____|_____|______|__________|_______|_______|_________|______|

|IV  |0.88 |0.4  |2.25 |198   |1%-12.76  |0.88   |4.38   |1.91     |6.67  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |2%-10.38  |0.83   |4.13   |1.70     |6.10  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |3%-8.38   |0.77   |3.85   |1.48     |5.65  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |5%-6.56   |0.69   |3.45   |1.19     |5.51  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |10%-4.85  |0.62   |3.10   |0.96     |5.05  |

|____|_____|_____|_____|______|__________|_______|_______|_________|______|

|V   |5.10 |3.8  |5.75 |147   |1%-34.82  |1.58   |5.06   |4.0      |8.72  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |2%-28.32  |1.5    |4.80   |3.6      |7.87  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |3%-24.23  |1.42   |4.54   |3.23     |7.51  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |5%-17.90  |1.28   |4.10   |2.62     |6.83  |

|    |     |     |     |      |__________|_______|_______|_________|______|

|    |     |     |     |      |10%-13.233|1.10   |3.52   |1.94     |6.80  |

._________________________________________________________________________.

 

Քանի որ բնակավայրի սահմաններում ձորերի լանջերը բավականաչափ թեք են, ուստի հոսքերի լայնություններն այնքան էլ մեծ չեն, սակայն դրա փոխարեն, բարձր են հոսքերի արագությունը:

ՈՒշագրավ է, որ 10 տարին մեկ սելավի կրկնության հավանականության դեպքում ջրի հոսքի արագությունը 100 տարին մեկ կրկնության հավանականության համեմատ պակասում է ընդամենը 20-25%-ով, այն դեպքում, երբ ելքերը պակասում են մոտ 3 անգամ (տես, աղյուսակի վերջին սյունակը): Դա նշանակում է, որ նույնիսկ փոքր ելքերի դեպքում հեղեղների ավերածության պոտենցիալը բավականաչափ վտանգավոր է: Քանի որ բնակավայրի սահմաններում էլ ձորերի երկայնական թեքությունները շատ մեծ են (10-14.7%) և հոսքի արագությունը` բարձր, ուստի հուների ամրացումը հենապատերով նպատակահարմար միջոցառում չէ, դա նույնիսկ վտանգավոր է, որովհետև հոսքի արագությունը ուղղորդված հունում ավելի կմեծանա:

Բացի առաջինից, մյուս 4 ձորերի ավազանները անտառապատ են, ուստի սելավների դեմ պայքարի հիմնական միջոցառումը առաջին ձորի անտառապատումն է և հոսքերին ուղղահայաց մինչև բնակավայր հասնելը արգելապատնեշների կառուցումն է, ինչը կնպաստի ջրի արագության փոքրացմանը և բերվածքների կուտակմանը:

Ավելի կոնկրետ միջոցառումների ձեռնարկումը կպահանջի մանրակրկիտ տեղագրական, երկրաբանական և հիդրոլոգիական հետազոտություններ: Մինչ այդ հետազոտությունների կատարումն ու միջոցառումների կիրառումը, համայնքների սահմաններում բոլոր 5 ձորերի հուներից աջ և ձախ կողմերում, 8-ական մետր տարածության մեջ ոչ մի կառուցապատում չպետք է նախատեսել:

 

I-3.2.2. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների

 

Քաղաքային համայնքի տարածքը գնահատվել է ըստ ջրամատակարարման, ջրահեռացման, էներգամատակարարման պայմանների, հաղորդակցության ուղիներով ապահովվածության և պատմամշակութային հուշարձանների առկայության:

. Քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է «Լոռի-Բերդ-Ալավերդի» կենտրոնական ջրատարից, ջուրը համապատասխանում է «Խմելու ջուր, ջրամատակարարման կենտրոնացված համակարգի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ, որակի հսկողություն 2-111-Աշ-1» սաննորմերի պահանջներին: Սակայն անբարենպաստ է ջրամատակարարման համակարգի տեխնիկական վիճակը հաճախ են վթարները, մեծ են ջրակորուստները; Ջրահեռացման համակարգը չի գործում, կեղտաջրերը չեն վարակազերծվում, կոյուղու մաքրման կայանը բացակայում է:

Անհրաժեշտ է ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի վերակառուցում, վերազինում, կոյուղու նոր մաքրման կայանի կառուցում` կեղտաջրերի եռաստիճան մաքրումով:

. Քաղաքի էներգետիկ բազան ունի ռեզերվային հզորություններ, որոնք կարելի է օգտագործել նոր շինարարության տեղաբաշխման ժամանակ:

Քաղաքային համայնքի հեռավորությունը էներգամատակարարման աղբյուրներից (220 և 110 կվ բարձր լարման էլեկտրահաղորդալարերը և բարձր ճնշման գազատարը) չի գերազանցում 5-10 կմ-ը:

Ներկայումս քաղաքը գազ չի ստանում:

Հետագա շինարարության իրականացման համար և քաղաքի արդյունաբերական, ինչպես նաև կենցաղային կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է համակարգերի վերազինում, բազմահարկ, սակավահարկ տների և արդյունաբերական օբյեկտների գազաֆիկացման ապահովում:

Ջերմամատակարարման համակարգի վերականգնումը նախատեսվում է հիմնականում լոկալ ջեռուցիչներով և կաթսայատներով:

(Մանրամասն տրված է «II-6. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը» ենթագլխում):

. Թումանյանի քաղաքային համայնքը գտնվում է հաղորդակցության ուղիներով ապահովվածության բարենպաստ գոտում: Անհրաժեշտ է հաղորդակցության ուղիների կատարելագործում, հատկապես տեղական նշանակության ճանապարհային ցանցի ընդլայնում: (Մանրամասն տրված է II-5. Տրանսպորտի հեռանկարային զարգացումը ենթագլխում):

 

I-3.2.2.1. Պատմամշակութային և բնական հուշարձաններ

 

Լոռու մարզը, ինչպես նաև Թումանյանի քաղաքային համայնքի տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով:

Բնական հուշարձաններն են Դեբեդի խորը ձորը, գետի երկու ափերին խիստ թեք և աստիճանաձև բարձրացող լանջերի վրա տարբեր չափի քարախորշերը` շրջապատված խիստ թեք, անտառապատ լանջերով: (Բնական հուշարձանները դեռևս չունեն պետական գրանցում):

Պատմամշակութային հուշարձանները տարբեր են ըստ կառուցման ժամանակահատվածի (Ք.ա. 2-1 հազ. մինչև 13-15-րդ դար), ավելի բազմազան են 13-14-րդ դարի հուշարձանները (եկեղեցիներ, ամրոցներ, գյուղատեղիներ):

Տարբեր են նաև հուշարձանների պահպանվածության աստիճանները` սկսած ավերակներից մինչև լավ պահպանվածները:

Պատմամշակութային և բնական հուշարձաններն ընդգրկված են Դեբեդ գետի միջին, ստորին հոսանքի ռեկրեացիոն գոտու Թումանյանի ենթագոտում (մանրամասն տրված է «Ռեկրեացիոն ենթագոտու քաղաքաշինական կազմակերպումը» ենթագլխում):

Ստորև բերվում է Թումանյանի քաղաքային համայնքի պատմամշակութային հուշարձանների ՀՀ Կառավարության կողմից հաստատված ցուցակը:

 

Աղ. Վ-7

._________________________________________________________________________.

|հ/հ|ե/հ  |Հուշարձանը,     |Ժամանակը|Տեղը բնակավայրի |Նշա-  |Ծանոթություն |

|   |     |հուշարձանա-     |        |   նկատմամբ     |նակու-|             |

|   |     |խումբը          |        |                |թյունը|             |

|___|_____|________________|________|________________|______|_____________|

| 1 |  2  |       3        |   4    |        5       |   6  |      7      |

|_________________________________________________________________________|

|                            Թումանյան քաղաք                              |

|_________________________________________________________________________|

|1  |     |Գերեզմանոց      |9-15 դդ.|քաղաքի ամ եզրին |Հ     |             |

|___|_____|________________|________|________________|______|_____________|

|   |1.1  |Խաչքար          |9-10 դդ.|                |Հ     |             |

|___|_____|________________|________|________________|______|_____________|

|   |1.2  |Խաչքար          |14 դ.   |                |Հ     |             |

|___|_____|________________|________|________________|______|_____________|

|2  |     |Խաչքար          |1247 թ. |քաղաքի հվ եզրին |Հ     |արձանագիր    |

|___|_____|________________|________|________________|______|_____________|

|3  |     |Խաչքար          |12-13դդ.|Կարի գործարանից |Հ     |             |

|   |     |                |        |ոչ հեռու,       |      |             |

|   |     |                |        |քարայրի մուտքի  |      |             |

|   |     |                |        |մոտ             |      |             |

|___|_____|________________|________|________________|______|_____________|

|4  |     |Խաչքար          |13 դ.   |Կարի գործարանից |Հ     |             |

|   |     |                |        |50 մ հս-ամ      |      |             |

|___|_____|________________|________|________________|______|_____________|

|5  |     |Խաչքար          |13 դ.   |քաղաքի մեջ      |Հ     |             |

|___|_____|________________|________|________________|______|_____________|

|6  |     |Խաչքար          |13-14դդ.|եկեղեցու կամրջի |Հ     |             |

|   |     |                |        |մոտ             |      |             |

|___|_____|________________|________|________________|______|_____________|

|7  |     |Խաչքար          |14 դ.   |նոր             |Հ     |             |

|   |     |                |        |գերեզմանոցում   |      |             |

|___|_____|________________|________|________________|______|_____________|

|8  |     |Խաչքար          |14-15դդ.|քաղաքի հվ-ամ    |Հ     |             |

|   |     |                |        |եզրին           |      |             |

|___|_____|________________|________|________________|______|_____________|

|9  |     |Հուշարձան       |1986 թ. |քաղաքի մեջ      |Հ     |             |

|   |     |Հովհաննես       |        |                |      |             |

|   |     |Թումանյանի      |        |                |      |             |

._________________________________________________________________________.

 

________________________________________________

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1590-Ն
Որոշում