040.1594.140108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2007 թվականի N 1594-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ
(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի գյուղական ղեկավարին համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:
5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1594-Ն
որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Նախաբան
ԳԼՈՒԽ I
I -1 Տարածքի քաղաքաշինական վերլուծություն և համալիր գնահատական I -1.1 Տաթև գյուղի ձևավորման պատմական փուլերը I -1.2 Գյուղի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում I -1.3 Տարաբնակեցման համակարգի ձևավորման պայմանները I -2 Տաթև գյուղի համալիր գնահատական I -2.1 Տաթև գյուղի տարածքի բնակլիմայական պայմանների բնութագիր I -2.2 Կլիմայական տվյալներ I -2.3 Տաթև գյուղի միկրոկլիմայական քարտեզներ I -2.3.1 Տաթևի գյուղական համայնքի ջերմաստիճանի միկրոկլիմայական քարտեզները I -2.3.2 Տաթև գյուղական համայնքի քամու միկրոկլիմայական քարտեզներ I-2.4 Տաթև գյուղական համայնքի տարածքի ճարտարագիտաերկրաբանական և սեյսմոլոգիական ուսումնասիրություն I-2.5 ՀՀ Տաթև գյուղի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացում I-2.6 ՀՀ Տաթև գյուղի վարչական սահմանների ճշգրտում I-2.7 Ժողովրդագրական տվյալներ I-3 Ժամանակակից կառուցապատման իրավիճակի վերլուծություն I-3.1 Բնակելի կառուցապատում I-3.2 Հասարակական կառուցապատում I-3.3 Արդյունաբերական կառուցապատում I-4. Ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքներ I-5. Լանդշաֆտի դասակարգում և գնահատում I-6. Տարածքի ճարտարագիտական պաշտպանության միջոցառումներ I-7. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների I-8 Ճարտարագիտական ենթակառուցվածքներ I-8.1 Ջրամատակարարում I-8.2 Կոյուղի I-8.3 Ոռոգում I-8.4 Ջերմամատակարարում և գազամատակարարում I-8.4.1 Ջերմամատակարարում I-8.4.2 Գազամատակարարում I-8.5 Էլեկտրամատակարարում I-8.6 Կապի ցանցեր I-9 Շրջակա միջավայրի պահպանություն I-9.1. Տաթև գյուղի շրջակա միջավայրի պահպանության համալիր ուրվագիծ I-9.2. Տաթև գյուղի շրջակա միջավայրի կանխատեսումային ցուցանիշներ և բարելավման համար նախատեսվող միջոցառումներ I-10. Պատմամշակութային հուշարձանների պահպանություն I-11. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ I-12. Նախորդ գլխավոր հատակագծի իրացման վերլուծություն
Գլուխ II
Տաթև գյուղի հեռանկարային զարգացումը
I-1. Հեռանկարային զարգացման հայեցակարգ
II-1.1. Արդյունաբերության «բազային» կոմպլեքսաստեղծ ճյուղերի
զարգացման ներուժը
II-1.2. Ռեկրեացիայի քաղաքաշինական հեռանկարային կազմակերպում
II-2. Բնակչություն և բնակելի ֆոնդ
II-3. Հասարակական սպասարկման ոլորտ
II-4. Գյուղի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում և
գործառնական կառուցվածք
II-4.1. Գյուղի տարածքային զարգացման հիմնական սկզբունքները
II-4.2. Հատակագծային կառուցվածք
II-4.3. Գյուղի տարածքի գործառնական գոտիավորում
և կառուցապատման ռեժիմներ
II-5. Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում
II-6. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացում
II-6.1. Ջրամատակարարում
II-6.1.1. Ներկա վիճակ
II-6.1.2. Ջրամատակարարման նորմեր և հաշվարկային ջրապահանջ
II-6.1.3. Ջրամատակարարման համակարգ և գոտիներ
II-6.2. Կոյուղացում
II-6.2.1. Կոյուղու հաշվարկային ելքերը
II-6.2.2. Նախագծային լուծումներ
II-6.2.3. Անձրևաջրերի հեռացման համակարգ
II-6.2.4. Ջրամատակարարման և կոյուղու համակարգի
վերակառուցման համար անհրաժեշտ աշխատանքներ
II-6.2.5. Ոռոգում
II-6.2.6. Ոռոգման նորմեր և հաշվարկային ջրապահանջ
II-6.2.7. Ոռոգման համակարգ
II-6.2.8. Հեղեղատար
II-6.3. Էներգամատակարարում
II-6.3.1. Էլեկտրամատակարարում
II-6.3.1.1. Ներկա վիճակ
II-6.3.1.2. Բեռնվածքների հաշվարկ
II-6.3.2. Գազամատակարարում
II-6.3.2.1. Գազի ծախսը հաշվարկային ժամանակաշրջանի համար
II-6.3.3. Ջերմամատակարարում
II-6.4. Կապի ցանց
Գլուխ III
Տաթև գյուղի տարածքի գոտիավորման նախագիծ
III-1. Ընդհանուր դրույթներ
III-1.1. Գոտիավորման նախագծի իրավազորությունը
III-1.2. Գոտիավորման նախագծի հիմնական նպատակները
III-1.3. Գոտիավորման նախագծի կիրառման բնագավառը
III-1.4. Գոտիավորման համակարգի կառուցվածքը
III-1.5. Գոտիավորման նախագծի իրավական հիմքերը
III-1.6. Գոտիավորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ
III-2. Տարածքի փաստացի օգտագործման և նախագծային
հիմնական բնութագրեր
III-2.1. Սահմաններ
III-2.2. Կլիմայական պայմաններ
III-2.3. Հողածածկույթ
III-2.4. Ինժեներաերկրաբանական պայմաններ
III-2.5. Սեյսմատեխնիկական պայմաններ
III-2.6. Ինժեներական ենթակառուցվածքներ
III-3. Շրջակա միջավայրի պահպանություն
III-4. Գոտիավորման նախագծի կազմը
III-5. Գոտիներում թույլատրելի օգտագործումներ,
(կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումներ
III-6. Թույլատրելի օգտագործման ձևերի աղյուսակ
III-7. Հիմնական գոտիներ
III-8. Կառուցապատման կանոններ
III-9. Տերմիններ և սահմանումներ
III-10. Համայնքի հողօգտագործում
III-11. Տաթև գյուղի գլխավոր հատակագծի հիմնադրույթների
իրականացման առաջնահերթ միջոցառումներ
Գրականության ցանկ
Նախաբան
Տաթև գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով (պայմանագրի N ԱՇՁԲ-07/06-2, կնքված 27 մարտի 2007 թ.)` նախագծային առաջադրանքի հիման վրա: Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`
1. ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքը,
2. ՀՀ Հողային օրենսգիրքը,
3. ՀՀ կառավարության 10 ապրիլի 2003 թ. N 610 - Ն որոշումով հաստատված «ՀՀ տարաբնակեցման գլխավոր հատակագծի» հիմնադրույթները,
4. ՀՀ կառավարության 2 մայիսի 2003 թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609 որոշումը,
5. ՀՀ կառավարության 14 մայիսի 2001 թ. «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշումը,
6. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գյուղական համայնքների կադաստրային փաթեթները,
7. ՀՀ գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի քարտեզագրական նյութերը,
8. «Հողշին մոնիտորինգ» ՊՈԱԿ-ի սահմանային քարտեզագրությունները,
9. Բնապահպանության նախարարության էկոլոգիայի, միջավայրն աղտոտող օբյեկտների, ռադիոակտիվ աղտոտվածության վերաբերյալ նյութերը,
10. «Հայպետհիդրոմետի» կլիմայի և միկրոկլիմայի վերաբերյալ նյութերը,
11. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2001թ. մարդահամարի նյութերը,
12. ՀՀ հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների և նրանց պահպանական գոտիների վերաբերյալ նյութերը,
13. «Հայպետգյուղնախագիծ» ինստիտուտի կողմից նախկինում մշակված գլխավոր հատակագծերը,
14. Տաթև գյուղին վերաբերող ՀՀ կառավարության, նախարարությունների, պետական կոմիտեների, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Տաթևի գյուղապետարանի և այլ կազմակերպությունների սոցիալ-տնտեսական զարգացման, հայեցակարգային, ծրագրային փաստաթղթերը, ելակետային նյութերը, որոշումները:
15. Նախագծման ուղեցույց են ծառայել նաև`
- Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի (CEMAT) կողմից հաստատված «Եվրոպական մայրցամաքի կայուն տարածական զարգացման հիմնարար սկզբունքները»,
- «CEMAT-ի մոդելային ռեգիոնների» շրջանակներում «Հայաստանը, որպես նորարարական կամուրջ CEMAT-ի մոդելային տարածաշրջանների ցանցերում» ծրագրի սկզբունքային մոտեցումները,
- Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի» դրույթներն ու վերջիններիս հետ փոխկապակցված տարածական պլանավորման սկզբունքները:
Նախագծում հաշվի են առնված տարածքային զարգացման վերաբերյալ ՀՀ միջազգային պայմանագրերը և դրանց մեջ ամրագրված տնտեսական, քաղաքաշինական, ճարտարագիտական, տրանսպորտային և տեխնիկական ենթակառուցվածքների կայուն զարգացման սկզբունքները: Տաթև գյուղական համայնքի գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի մշակման հիմնական նպատակը համայնքի երկարաժամկետ զարգացման հիմնական ուղղությունների սահմանումն է, տարածքների տարանջատումն ըստ գործառնական նշանակության և դրանց օգտագործման անհրաժեշտ և պարտադիր պահանջների սահմանումը, ինչպես նաև կառուցապատման առաջնահերթության ամրագրումը:
Գլուխ I
I -1 Տարածքի քաղաքաշինական վերլուծություն և համալիր գնահատական
I -1. 1 Տաթև գյուղի ձևավորման պատմական փուլերը
Տաթև գյուղը գտնվում է նախկին խորհրդային համակարգի Գորիսի շրջանի (այժմ Սյունիքի մարզում) շրջկենտրոնից` Գորիս քաղաքից 36 կմ հարավ-արևմուտք` Որոտան գետի աջափնյա բարձրադիր սարահարթի վրա, իսկ պատմական Շինուհայր գյուղից` 19 կմ հեռավորության վրա:
Նախկին համակարգում կոլեկտիվ տնտեսությունն զբաղվում էր անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ: Ներկայումս համայնքում արտադրական հզորություններ գոյություն չունեն: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի պալատ, գրադարան, կապի բաժանմունք, հեռախոսակայան, կենցաղի տուն, կինո, մանկապարտեզ, ամբուլատորիա, որոնք գործում են մասամբ և կարիք կա արմատական վերակառուցման:
Տաթևում է ծնվել Սովետական Միության հերոս Ս. Ս. Առաքելյանը:
Պատմական տեղեկանք
Գյուղի ակունքները գալիս են դեռևս IVդ -ից` կապված դրան հարակից վանական-կալվածատիրական համալիրի (հետագայում Տաթևի վանական համալիրի) հիմնադրման հետ: Պատմական աղբյուրներում ավելի վաղ ժամանակաշրջանի վերաբերյալ տեղեկություններ չեն հանդիպում, սակայն գյուղի տարածքում հանդիպող մշակութային արժեքները վկայում են ավելի վաղ ժամանակաշրջանում բնակավայրի առկայության մասին:
Տաթև գյուղի հարակից տարածքները, այժմ համայնքի տարածքը, չափազանց հարուստ է դեռևս մ.թ.ա.-ից եկող, ինչպես նաև վաղ միջնադարի, միջնադարի ժամանակաշրջաններից մեզ հասած մշակութային ժառանգությամբ: Դրանցից առանձնանում են հայկական ճարտարապետության մեծարժեք ստեղծագործություններից մեկը` Տաթևի վանական համալիրը, վանքին հարող ձորի «Տամալակ» վայրում` ս. Աստվածածին եկեղեցին, գյուղից դեպի հյուսիս, Որոտանի ձախ ափին, Սատանի կամրջին հարող տարածքում Ցաքուտի եկեղեցին, Տաթևի մեծ անապատը, գյուղի սուրբ Մինաս եկեղեցին, քարավանատունը, ինչպես նաև բազմաթիվ խաչքարեր, խոյեր, հուշարձան աղբյուրներ, հին գերեզմանատներ և այլ հուշարձաններ: Համայնքի տարածքը հարուստ է նաև ուշագրավ լեռնային լանդշաֆտներով, գետերով ու դրանց վտակներով, բնական հուշարձաններով, որոնցից իր արժեքավորությամբ առանձնանում է «Սատանի կամուրջ» բնական համալիրը, առանձնակի արժեք ունի լեռնային առողջարար կլիման:
Տաթևի վանքը կամ Սուրբ Եվստաթեոս առաքյալի ուխտը եղել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի հոգևոր-մշակութային խոշոր կենտրոն - վանական կալվածատիրական հաստատություն` նահանգի Ծղուկք գավառում: Հիմնադրվել է IV դ., հիմնականում կառուցապատվել է IX-X դարերում: Ըստ Ստ. Օրբելյանի «Առաջինը, Սիսական տան բոլոր վանքերի գլուխն ու շնորհաբերության աղբյուրը Տաթևն է: 906 թվականին տեղի է ունեցել Տաթևի վանքի օծման արարողությունը: 1286-ին վանքի եպիսկոպոսության ղեկավարությունն անցել է Օրբելյանների իշխանական գերդաստանին, իսկ Ստ. Օրբելյանն օծվել է որպես մետրոպոլիտ:
V-VIII դդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIII դ. վերջից` Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում` IX դ. վերջին - X դ. սկզբին և XVII - XVIII դդ.: Տաթևի եպիսկոպոսությունն ունեցել է 47 սեփական գյուղ, 677 գյուղից ստացել տասնորդ: Այն խոշոր կալվածատեր է դարձել աստիճանաբար` գնումների և նվիրատվությունների միջոցով: 844 թ. վանքին է նվիրաբերել նաև Տաթև գյուղը և վերջինիս սեփականությունը եղել մինչև XIX դ. կեսը: 906 թ, մայր տաճարի կառուցման ավարտից հետո, ավելի են ընդարձակվել Տաթևի կալվածքները, որը 915 թ. հանգեցրել է Ցուրաբերդի բնակիչների ապստամբությանը: Տաթևի եպիսկոպոսությունը կալվածքներ է ունեցել նաև Գեղարքունիքում և Հաբանդում: Տիրույթների ոռոգման համար Հակոբ եպիսկոպոսը 932 թ. գնել է Ձագեձոր (Վարարակ) գետակի ջուրը և կառուցել ջրանցք:
Ըստ Հայոց կաթողիկոս Սարգիս Ա. Սևանցու 1006 թ. շրջաբերականի, Տաթևի եպիսկոպոսության ենթակայությանն էին Վայոց Ձորը, Գեղարքունիքը, Փորակը, Հաբանդը, Ջուղան, Երնջակը, Վանանդը, Որդուատը, Նախճավանը, Գողթնը:
1087-ին համալիրի հարավ-արևմտյան կողմում կառուցվել է Ս. Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցին: XII դ. սելջուկյան թուրքերի արշավանքների և 1136-ի երկրաշարժի հետևանքով Տաթևի վանքը վերածվել է ավերակների: 1170-ին Բաղաբերդը գրաված սելջուկյան թուրքերը կողոպտել են Տաթևի եպիսկոպոսարանի գանձերը, այրել մոտ 10 հազ. ձեռագրեր: Ստեփանոս Եպիսկոպոսի ջանքերով XII դ. վերջին վանքը նորոգվել է:
XIV դ. Տաթևի վանքը հայկական մշակույթի կենտրոններից էր, որտեղ գործել են Տաթևի մանրանկարչության դպրոցը, մատենադարանը, համալսարանը:
Սյունյաց բարձր տիպի դպրոցը` Տաթևի համալսարանը առանձնակի կարևորություն է ունեցել միջնադարյան Հայաստանում` որպես խոշորագույն ուսումնագիտական հաստատություն, որը հիշատակվում է 1390-ից: Գոյատևել է մինչև 1435 թվականը: Գիտուն և բանիմաց 500 վարդապետների, ինչպես նաև փիլիսոփաների, երաժիշտների, գրողների, նկարիչների, արվեստագետների, արհեստավորների, ուսանողների թիվը հետագայում հասնում է 1000-ի: ՈՒնեցել է ներքին և արտաքին գրոց, գրչության արվեստի, երաժշտության ուսումնարաններ: Իր ռաբունապետության ժամանակ հատկապես Գրիգոր Տաթևացին կատարելագործել է համալսարանի գործունեությունը` պատրաստելով մոտ 60 գրիչ: ՈՒսումնասիրվել և մեկնաբանվել են Հին և Նոր կտակարանները, Արիստոտելի, Փիլոնի, Պորֆյուրի և ուրիշների աշխատությունները` հայերեն, հունարեն և այլ լեզուներով: Այստեղ ուսանելու են եկել ոչ միայն Հայաստանի բազմաթիվ վայրերից, այլ նաև Պարսկաստանից, Ղրիմից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Համալսարանն ունեցել է հարուստ մատենադարան: Համալիրի գործունեությունը վերջնականապես դադարել է 1435-ի ասպատակությունների և ավերածությունների հետևանքով: 1837-ին վերացվել է Տաթևի մետրոպոլիտությունը:
Տաթևի պարսպապատ վանքային համալիրը բաղկացած է Պողոս-Պետրոս, ս. Աստվածածին, ս. Կարապետ եկեղեցիներից, որտեղ առկա են նաև գրատունը, սեղանատունը, զանգակատունը, դամբարանը, տնտեսական և օժանդակ շինություններ: Նրա տարածքից դուրս են ձիթհանը, աղբյուրը, դպրոցը ևն: Հուշարձանախմբի պահպանված հնագույն կառույցը Պողոս-Պետրոս տաճարն է: Այն հիմնադրվել է 895-ին, շինարարությունն ավարտվել է 906-ին: Տաճարը ճարտարապետական հորինվածքով արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճ է, արևելյան աբսիդով և նրան հարող զույգ ավանդատներով: Գմբեթը հենվում է մեկ զույգ, արևելյան կողմում տեղադրված մույթերի և արևմտյան ավանդատների պատերի վրա: Կառուցված է բազալտի մաքուր տաշված մեծադիր քարերով:
Ճարտարապետական ձևերում առկա են վաղ միջնադարյան ճարտարապետական ավանդույթները, սակայն միաժամանակ իր դրսևորումն է գտել ձևավորվող նոր ոճական ուղղությունը, խիստ հարթային մշակում ունեցող զարդաքանդակներով հանդերձ: Տաճարն ունի երկու մուտք` արևմուտքից և հարավից: Լուսամուտները մեծ են, լայն, հիշեցնում են IV-VII դդ. հայկական հուշարձանների բացվածքները: Նախնական գմբեթը կործանվել է 1137-ի երկրաշարժից և վերականգնվել 1274-ին: Այն նորից քանդվել է 1931-ի երկրաշարժի ժամանակ: Արևելյան ճակատը մասնատված է հատվածքում եռանկյունաձև խոր խորշերով, որոնցից վերև տեղավորված են Աշոտ գահերեց իշխանի և նրա կնոջ` Շուշանի դիմաքանդակները: Նրանցից աջ և ձախ, խորշերի պսակների մեջ վիշապ օձերի, այլ ավանդական պահպանիչ էակների քանդակներ են: Տաճարի պատերը 930-ին ծածկվել են հարուստ որմնանկարներով, որոնցից այժմ քիչ բան է պահպանվել: Որմնանկարներն աչքի են ընկնում առանձին տեսարանների կուռ կոմպոզիցիայով, ֆիգուրների հետաքրքիր դասավորությամբ: Տաճարի գլխավոր աբսիդում պատկերված է եղել գահի վրա նստած Քրիստոսը, ավելի ցած` առաքյալներ և սրբեր: Արևմտյան պատի վրա մնացել են ահեղ դատաստանի մեծ կոմպոզիցիայի մնացորդները, իսկ հյուսիսային պատին` ծննդյան թեմատիկայի հետ առնչվող տեսարաններ:
Հայ վարպետների հետ մեկտեղ գործել են նաև արևմուտքից հրավիրված նկարիչներ: Որմնանկարներում դեմքերն ակնհայտորեն արևելյան տիպի են, բոլոր մակագրությունները կատարված են հայերեն, իսկ զարդաձևերի գերակշռող մասը լավ հայտնի է հայկական մանրանկարչությունից: Տաթևի որմնանկարները նրանցից ընդամենը մեկ տասնամյակ առաջ ավարտված Աղթամարի որմնանկարների հետ միասին, X դ. հայկական որմնանկարչական արվեստի ամենաբնորոշ հուշարձաններն են:
Տաճարի հարավային պատին կից 1043-ին կառուցվել է կամարակապ սրահ (քանդվել է 1931-ի երկրաշարժից): 1087-ին համալիրի պաշտպանական համակարգի հյուսիս- արևմտյան անկյունում, մուտքի ու դամբարանի ծածկերի վրա, իբրև երկրորդ հարկ, կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցին: 1295-ին, երկրաշարժից կործանված Ս. Գրիգոր եկեղեցու տեղում Սյունյաց մետրոպոլիտ, նշանավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը մի եկեղեցի է կառուցել` դարձյալ Ս. Գրիգոր անվամբ (ենթադրվում է, որ ճարտարապետը Մոմիկն է): ՈՒշ միջնադարում մեծ տաճարի արևմտյան կողմում կառուցվել է գավիթ, տանիքի վրա` զանգակատուն: Տաճարի հարավային մուտքի առջև 1787-ին կառուցվել է Գրիգոր Տաթևացու դամբարանը, իսկ XIX դ. վերջին - XX դ. սկզբին` տաճարի արևմտյան մուտքի առջև մի զանգակատուն (որի պատճառով քանդվել են եղած գավիթը և զանգակատունը): Կառուցվել են պարիսպները, բնակելի, օժանդակ և տնտեսական մի շարք շենքեր, առաջնորդարանը, վանականների խցերը, շտեմարանները, սեղանատունը, խոհանոցը, հացատունը, գինետունը ևն: Բազմաթիվ ստորգետնյա խցերի մի մասը ծառայել են որպես գրատներ: Այս հիմնական կառույցներից զատ, բակի կենտրոնում, X դ. սկզբին կառուցվել է ճոճվող հուշասյունը` «Գավազանը», միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժերից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտությունը:
Տաթևի վանքի պարսպից դեպի հյուսիս-արևելք կանգուն է վանքի XVIII դ. վերջին կոպիտ մշակված բազալտե քարերից կառուցված ձիթհանը: Այն ունի կուռ հատակագիծ և բաղկացած է չորս արտադրասենյակներից` գմբեթածածկ կալատունը (բովման վառարանով) ու թաղածածկ մամլման բաժինը: Տաթևի ձիթհանը Հայաստանի միջնադարյան նույնատիպ կառույցներից ամենալավ պահպանվածն է ու արժեքավորը: Ձիթհանից արևելյան ձորալանջի եզրին, վանքի (XVII դ.) ուղղանկյուն հատակագծով, երեք մասից բաղկացած թաղածածկ բաղնիքի շենքն է` հանդերձարանով, լողասենյակով և ջեռուցման խցով: Այն որոշ պարզեցումով կրկնում է հայկական միջնադարյան բաղնիքների ճարտարապետությունը` մինչև ուշ միջնադար շարունակելով անտիկ բաղնիքների կառուցվածքային ձևերը:
Տաթևի վանքի արևելյան պարսպին գրեթե ուղղահայաց, դարպասի անկյունից դեպի արևելք ձգվում է վանքի դպրոցի շենքը (74.5 մ)` կառուցված XVIII դարում: Գործել է մինչև XX դ., քանդվել է դարասկզբին: 1981-82-ին բացվել է պեղումներով: Ընդհանուր պատ-պարսպին կից են դպրոցի ուղղանկյուն, թաղածածկ 16 դասասենյակները, որոնց դռները փայտե պատշգամբից բացվել են դեպի համալիրի բակը: Դասասենյակները տաքացվել են բուխարիկներով: Կիսանկուղային ստորին հարկի սենյակները հաղորդակից են եղել միմյանց և դրսից ունեցել են առանձին դռներ: Տաթևի դպրոցն արժեքավոր է որպես Հայաստանի ուշ միջնադարի ուսումնական կառույցի մեզ հասած եզակի օրինակ, որը պատկերացում է տալիս XVII-XVIII դդ. վանական դպրոցների ճարտարապետության մասին:
1970-ական թվականներից համալիրը վերականգնվում է: Ավարտվել են Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր եկեղեցիների, համալիրի պարիսպներին կից բնակելի և տնտեսական շենքերի վերականգնման աշխատանքները:
Գյուղի կենտրոնական մասում կանգուն է Ս. Մինաս եկեղեցին (ըստ հարավային մուտքի կիսաշրջանաձև կամարի արձանագրության` 1646-ին կառուցել է Ներսես վարդապետը): Այն եռանավ բազիլիկ է, երկու զույգ մույթով` կառուցված սրբատաշ քարով: Հարդարանքում ուշագրավ է արևմտյան դռան ճոխ շքամուտքը: Տաթևի վանքի դիմաց, դեպի հարավ, ձորի մյուս կողմում գտնվում է պատմական Տամալեք գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին (կառուցվել է X դ. կեսերին): ՈՒնի թաղածածկ դահլիճի հորինվածք` ուղղանկյուն խորանով, պահպանվել է եկեղեցու հյուսիսային կեսը:
Տաթևի վանքից արևմուտք, Որոտանի վտակի վրա, Տանձատափ տանող ճանապարհին կանգուն է միաթռիչք (7.2 մ), գլանաձև թաղով, մաքուր տաշված բազալտից շինված կամուրջը (ըստ արևմտյան ճակատի արձանագրության կառուցվել է 1672-ին): Գյուղի հարավային եզրին աղբյուրի պարզ, միակամար հորինվածքով, կոպիտ տաշված բազալտից շենքն է`կառուցված 1745-ին:
Տաթև գյուղից հյուսիս, «Սվարանց խաչ» վայրում գտնվում է Ցուրավանքը, որի կազմում են X դ.-ի Ս. Աստվածածին միանավ թաղածածկ եկեղեցին և նրան արևմուտքից կցված գավիթը:
Տաթևի Մեծ անապատ - XVII դարի ճարտարապետական համալիրը ուշագրավ է որպես ուշ միջնադարյան հայկական ճարտարապետության արժեքավոր համալիր, ուսումնական և կրոնական կենտրոն: Այն 1660-ին հիմնվել է Որոտանի կիրճում, գյուղի հարավ-արևելյան մասում` ոչ հեռու գտնվող Հարանց անապատի կործանումից հետո: Տարածքի ոչ մեծ թեքություններով լանդշաֆտն ընձեռել է կանոնավոր ճարտարապետական ձևերի ստեղծման հնարավորություն: Համալիրը, որտեղ գտնվում են Ս. Աստվածածին եռանավ բազիլիկը, սեղանատունը, բնակելի խցերն ու այլ կառույցներ, պարփակված է պարսպով և ներկայումս խիստ ավերված է:
«Սատանի կամուրջը» համայնքի բնական ամենաարժեքավոր հուշարձանն է, որը գտնվում է Հալիձոր - Տաթև ճանապարհին` Որոտան գետի վրա: Դարեր շարունակ հանքային ջրերից առաջացած նստվածքները գետի երկու ափերը բնական կամուրջով միացրել են իրար, իսկ տեղաբնակները, չկարողանալով բացատրել երկրաբանական տվյալ երևույթը` այն համարել են սատանայի գործ: Անձեռակերտ կամուրջը, որը կազմված է կրաքարերից և ծակոտկեն տրավերտինից, ունի մոտ 150 մ լայնություն, 200 մ երկարություն և շրջափակված է 250-300 մ բարձրության դեղնակարմրավուն տրավերտինե քարափներով, իսկ կամուրջը ջրի մակերևույթից բարձր է 100 մետր: Շրջակայքում բազմաթիվ հանքային ջրի տաք աղբյուրներ կան` օրական 500-600 լիտր ջրի թողունակությամբ: Կամրջի շրջակայքում բազմաթիվ ուշագրավ ստալակտիդներն ու քարանձավները առավել լրացնում են լեռնային հարուստ լանդշաֆտը:
Դեռևս XX դարասկզբին ռուս գիտնական Ֆլորենտինսկին ասել է. «Աղբյուրի շրջակայքի առողջարար կլիման, գեղեցիկ տեղանքի հարուստ բուսականությունը, ինչպես և շինությունների առկայությունը կարող է առողջարան ստեղծելու բազա դառնալ...
Կապտաժի կառուցման համար պետք է շատ խնամքով հետևել աղբյուրի բնական գեղեցկության պահպանմանը, որը բացառիկ է նույնիսկ գեղեցկություններով հարուստ Անդրկովկասի համար»:
Հանքային «Նարզան» ջրերի հիմքում 80-ականներին կամրջից ոչ մեծ հեռավորության վրա կառուցված առողջարանը ներկայումս արմատական վերակառուցման և զարգացման անհրաժեշտություն ունի:
Տաթև համայնքի վերջին գլխավոր հատակագիծը մշակվել է 1995 թ «Հայգյուղնախագիծ» ինստիտուտի կողմից:
I -1. 2 Բնակավայրի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում
Տաթև բնակավայրը գտնվում է Սյունիքի մարզում` Որոտան գետի արևմտյան սարահարթի վրա: Հեռավորությունը Գորիս քաղաքից 36, իսկ Երևանից` 290 կմ է: Ճանապարհային կապը Գորիսի հետ եղել է ասֆալտապատ (այժմ այն խիստ անբարեկարգ վիճակում է): Մոտակա երկաթուղային կայարանը հանդիսանում է Կապան քաղաքի կայարանը, որը գտնվում է Գորիս քաղաքից 57 կմ հեռավորության վրա: Սակայն ներկայումս այդ կայարանը չի գործում, քանի որ այն անցնում է Նախիջևանի ինքնավար մարզի տարածքով:
Տաթև գյուղը հայտնի է իր պատմամշակութային հուշարձաններով: Այն գտնվում է նախկին Գորիսի շրջանի հարավ - արևմտյան մասում, բարձրությունը ծովի մակարդակից 1600 մ է, բնակավայրի կառուցապատման նպատակով հատկացված տարածությունը չի գերազանցում 8օ, իսկ մնացած տարածքները գտնվում են բարձր թեքությունների վրա` հատկապես գյուղի կենտրոնում կառուցված բազիլիկ եկեղեցու արևմտյան, արևելյան և հյուսիսային կողմերում:
Վերջին տարիներին բնակավայրը զարգացել է դեպի հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք:
Էկոլոգիական վիճակի սրություն բնակավայրում չկա, քանի որ չկան արդյունաբերական վտանգավոր օբյեկտներ և արտադրական համալիրներ:
Տարաբնակեցման համար պիտանի տարածքում տարանջատված են տարբեր քաղաքաշինական-տնտեսական յուրացվածություն ունեցող գոտիներ` քաղաքաշինական զարգացման ռեժիմի սահմանումով և էկոլոգիական հավասարակշռության պահպանմամբ:
Ըստ ՀՀ ռեկրեացիոն ռեսուրսների ամփոփ աղյուսակի, Սյունիքի մարզն ունի սահմանափակող գործոններ լեռնային խիստ արտահայտված լանդշաֆտի, դրանց կտրտվածության, սեյսմիկ ակտիվության, անտառածածկ լանջերի և հումքային հարուստ ռեսուրսների առկայության պատճառով: Այստեղ բնակության համար տարածքային ռեսուրսները սահմանափակ են, բարենպաստ են համարվում գետերի հովիտներով, նախալեռնային գոտիներով, բլրապատ լանդշաֆտներով ձևավորված տարածքները: Նշյալ բնութագրերը հատկանշական են նաև Տաթև համայնքի համար, որը սակայն ունի ռեկրեացիոն, մշակութային հարուստ ժառանգություն:
Ըստ «Տարաբնակեցման գլխավոր նախագծի» Սյունիքի մարզի հարուստ ռեկրեացիոն պաշարներից հիմնականում օգտագործվում են Տաթևի վանական համալիրը և պանսիոնատը, որը գտնվում է Որոտան գետի ձորում: Վերջին տարիներին գյուղում շատ քիչ շինություններ են կառուցվել, իսկ եղածներն էլ շատ հնացել և խարխլվել են:
Սյունիքի մարզն ընդհանուր առմամբ ապահովված է տրանսպորտային ծածկով, սակայն և միջհամայնքային և համայնքային ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքները արմատական վերակառուցման և զարգացման կարիք ունեն` հատկապես Շինուհայր - «Սատանի կամուրջ» - Տաթև հատվածը:
Կլիմայաբուժության պայմաններ
Սյունիքի մարզի լանդշաֆտակլիմայական պայմանները խիստ բազմազան են, որը պայմանավորված է հիմնականում բացարձակ նիշերի մեծ տարբերությամբ: Հիմնական տարաբնակեցման գոտում, Որոտանի արևմտյան սարահարթում, բացարձակ բարձրությունները տատանվում են 1500 - 1700 մ:
Կլիմայաբուժության պայմանները, եղանակի փոփոխության պատճառով, ձմեռային սեզոնում սահմանափակ են և կազմում են ընդամենը 13 - 15 օր:
Բարձր լեռնային տարածքների կլիմայաբուժական պայմանները խիստ տարբերվում են հովտայինից: Այստեղ արդյունավետ կարող են զարգանալ բալնեոլոգիական (լեռնակլիմայաբուժական), ձմեռային սպորտի ուղղությունները:
Արևափայլի փոփոխությունը 2133 ժամ/տարի է, առավելագույնը դիտվում է հուլիս - օգոստոս ամիսներին (268), նվազագույնը` հունվարին (151): Միջին տարեկան ջերմաստիճանը 9օC: Մեծ են մթնոլորտային տեղումները` տարեկան 600 - 660 մմ: Ձմեռը երկարատև է` առատ ձյան շերտով:
Զբոսաշրջության պաշարներ
Սյունիքի մարզն ունի զբոսաշրջության մեծ պաշար` պատմամշակութային բազմաբնույթ հուշարձաններ, որոնց մեծ մասը բարձրարժեք են: Տաթևի տարածքում են գտնվում Տաթևի վանական համալիրը, Տաթևի կուսանաց անապատը, Սատանի կամուրջը և այլ հոյակերտ կոթողներ: Բազմաթիվ են նաև բնության հուշարձանները` ժայռեր, ջրվեժներ, խորը ձորեր, անտառներ, անտառապատ լանդշաֆտներ, բնական դիտահրապարակներ և այլն: Մեծ են առողջարարական սպորտի կազմակերպման, ինչպես նաև մշակութային, կրոնական, ճանաչողական, էքստրեմալ, ընտանեկան և տուրիզմի այլ ձևերի, ինչպես նաև զբոսաշրջության հանգրվանների ստեղծման հնարավորությունները:
Այդ ընդհանուր համալիրում ռեկրեացիոն, առողջարարական իր մեծ ռեսուրսներն ունի նաև Տաթև գյուղական համայնքը:
I -1. 3 Տարաբնակեցման համակարգի ձևավորման պայմանները
Տաթև համայնքի քաղաքաշինական ռեժիմը սահմանվել է` ելնելով համայնքի դերից հանրապետության, մարզի տարաբնակեցման համակարգում: Տարաբնակեցման հավասարակշռված համակարգի ստեղծման, համայնքում էկոհամակարգի իրավիճակի սրության նվազեցման նպատակով, սահմանված է քաղաքաշինական զարգացման սահմանափակման ռեժիմ` տարածքային աճի սահմանափակումով, բնապահպանական միջոցառումների համալիր կիրառմամբ:
Բնակավայրի տարածքի գերակշռող մասը ենթակա է գոտիավորման` հատակագծային կառուցվածքի կանոնակարգումով և ինտենսիվացմամբ, իսկ բարենպաստության աստիճանը կառուցապատման համար որոշվել է բնական և հատակագծային գործոններով:
Տարածքի գնահատականն ըստ բնական պայմանների, կատարվել է կլիմայական, երկրաձևաբանական, ճարտարագիտաերկրաբանական պաշտպանության միջոցառումների հաշվառումով:
I -2 Տաթև գյուղի տարածքի համալիր գնահատական
I -2.1 Տաթև գյուղի տարածքի բնակլիմայական պայմանների բնութագիր
Ռելիեֆի նկարագիրը
Տաթև գյուղի ներկա տարածքը գտնվում է Որոտանի աջակողմյան սարահարթի վրա: Տարածքը հյուսիսից 1700 մ բարձրության վրա պատված է անտառով, արևելյան և հարավային կողմերից խորը զառիթափով իջնում է ձորը: Զառիթափի պռնկին բացարձակ նիշը կազմում է 1400 - 1500 մ: Տարածքի արևելյան կողմով անցնում է Որոտան գետը, որին հարավային կողմից միախառնվում է վտակներից մեկը և հենց այդ միախառնման հանգույցում` ժայռ-հրվանդանի վրա կառուցված է Տաթևի նշանավոր համալիրը: Գյուղը հնարավորություն ունի զարգանալու դեպի հյուսիս - արևելք, հարավ և մոտ 4 - 5 հա դեպի հյուսիս - արևմուտք: Գյուղի արևմտյան ձորակից այն կողմ կան հարթ տարածություններ, որոնց օգտագործումը բնակելի նպատակներով խիստ սահմանափակվում է, քանի որ դրանք գյուղատնտեսական նշանակության կարևոր հողեր են:
Գարնանային վարարումներն սկսվում են մարտ ամսվա սկզբին և շարունակվում մինչև հուլիսի վերջը:
Գետի հաստատուն մակարդակը նկատվում է հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին: Այսպիսով, վարարումները տևում են 120 - 150 օր: Որոտան գետը և նրա վտակները սնվում են աղբյուրներից, անձրևաջրերից և ձնհալի ջրերից: Գետի վտակներից մեկը, որն անցնում է Տաթև գյուղի արևմտյան կողմից դեպի հարավային կողմ` հեղեղաբեր է: Ձմռանը գետն ափային մասում սառում է և պատվում սառույցի բարակ շերտով:
I -2.2 Կլիմայական տվյալներ
Տարածքի կլիման բարեխառն է, համեմատաբար խոնավ: Օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը - 27oC, իսկ առավելագույնը` +33oC, օդի միջին տարեկան ջերմաստիճանը` +9oC, տարվա ամենացուրտ ամսվա` հունվարի միջին ջերմաստիճանը`13.5oC, տարվա ամենատաք ամսվա` օգոստոսի միջին ջերմաստիճանը` + 18oC: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը կազմում է 600 - 660 մմ: Ձյան ծածկույթի միջին հաստությունը հասնում է 15 սմ, իսկ ճնշումը` 50 կգ/մ: Հողի սառցակալման առավելագույն խորությունը հասնում է 30 սմ: Քամիները հիմնականում հյուսիս - արևմտյան են` 1.8 մ/վրկ արագությամբ:
ՀԱՅՊԵՏՀԻԴՐՈՄԵՏ ՀԷԳԿԿ
Կիրառական կլիմատալոգիայի բաժին
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Կլիմայական տվյալներ
2007 թ.
ՏԱԹԵՎ` փօ 39 23, Aօ 46 14
h = 1580 մ ծ.մ.
Բարեխառն կլիմա`
համեմատաբար խոնավ,
լեռնաանտառային լանդշաֆտով
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
- Արևափայլ
- Օդի ջերմաստիճան
- միջին ամսական
- միջին առավելագույն
- միջին նվազագույն
- բացարձակ առավելագույն
- բացարձակ նվազագույն
- Օդի միջին օրական ջերմաստիճանի որոշակի սահմաններով անցման ժամկետները, տևողությունը և միջին ջերմաստիճանը
- Ջեռուցման ժամանակաշրջանի բնութագրերը
- Հողի մակերևույթի ջերմաստիճանը
- միջին ամսական
- միջին առավելագույն
- միջին նվազագույն
- բացարձակ առավելագույն
- բացարձակ նվազագույն
- Հողի շերտի սառածության խորությունը
- Հողի մակերևույթին դիտվող առաջին և վերջին սառնամանիքը և անսառնամանիք ժամանակահատվածի տևողությունը
- Օդի խոնավություն
- հարաբերական խոնավությունը
- Մթնոլորտային տեղումներ
- պինդ
- հեղուկ
- խառը
- ընդհանուր քանակը
- օրական առավելագույնը
- Տեղումներով օրերի թիվը
- Ձնածածկույթի առաջացման և վերացման ժամկետները
- Մթնոլորտային ճնշում
- միջին
- բացարձակ առավելագույն
- բացարձակ նվազագույն
- Քամու ուղղությունների և անդորրի կրկնելիությունը
- Քամու արագությունը
- միջին ամսական
- առավելագույն
- պոռթկում
- Մթնոլորտային երևույթներով օրերի միջին և առավելագույն թիվը
1. Արևափայլ
.___________________________________________________________________.
|Բնութագիր | I |II |III|IV |V |VI |VII|VIII|IX |X |XI |XII|Տարի|
|_____________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
|Տևողությունը |151|152|150|111|223|268|251| 245|152|163|131|136|2133|
|(ժամ) | | | | | | | | | | | | | |
|_____________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
|Առանց արևի | 4| 6| 7| 6| 5| 3| 2| 3| 6| 7| 5| 5| 59|
|օրերի թիվը | | | | | | | | | | | | | |
.___________________________________________________________________.
2. ՕԴԻ ԵՎ ՀՈՂԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ
2.1 Օդի ջերմաստիճան (օC)
.____________________________________________________________
|Բնութագրեր | I | II |III | IV | V | VI |VII |VIII| IX |
|______________|____|____|____|____|____|____|____|____|____|
|Տարի |-1.3|-1.2| 1.1| 6.4|11.1|14.5|17.2|16.7|12.7|
|միջին ամսական | | | | | | | | | |
|______________|____|____|____|____|____|____|____|____|____|
|միջին | 3.6| 5.2| 7.0|12.0|16.9|20.1|23.4|23.5|19.0|
|առավելագույն | | | | | | | | | |
|______________|____|____|____|____|____|____|____|____|____|
|միջին |-4.4|-4.2|-2.1| 2.9| 7.1| 9.9|12.9|12.7| 9.1|
|նվազագույն | | | | | | | | | |
|______________|____|____|____|____|____|____|____|____|____|
|բացարձակ | 20 | 18| 23| 26| 27| 30| 32| 33| 30|
|առավելագույն | | | | | | | | | |
|______________|____|____|____|____|____|____|____|____|____|
|բացարձակ | -23| -20| -15| -11| -2| -1| 5| 7| -1|
|նվազագույն | | | | | | | | | |
.____________________________________________________________
._______________ ____________________.
|Բնութագրեր | | X | XI | XII|Տարի|
|______________| |____|____|____|____|
|Տարի | | 8.4| 4.3| 1.1| 7.6|
|միջին ամսական | | | | | |
|______________| |____|____|____|____|
|միջին | |14.5| 9.6| 5.5|13.4|
|առավելագույն | | | | | |
|______________| |____|____|____|____|
|միջին | | 4.7| 0.8|-3.0| 3.9|
|նվազագույն | | | | | |
|______________| |____|____|____|____|
|բացարձակ | | 27| 22| 18| 33|
|առավելագույն | | | | | |
|______________| |____|____|____|____|
|բացարձակ | | -4| -13| -15| -23|
|նվազագույն | | | | | |
._______________ ____________________.
2.2 Օդի միջին օրական ջերմաստիճանի որոշակի սահմաններով անցման
ժամկետները, տևողությունը և միջին ջերմաստիճանը (օC)
.___________________________________________________________________.
|Բնութագիր | Ցածր | Բարձր |
| |____________|________________________________________|
| | 0օ | 5օ | 10օ | 12օ | 15օ |
|_____________|____________|_________|_______|__________|___________|
|Անցման |29 XII|4 III|8 IV|9 XI|7 V|5 X|23 V|21 IX|20 VI|10 IX|
|ժամկետները | | | | | | | | | | |
|_____________|____________|_________|_______|__________|___________|
|Տևողությունը | 66 | 215 | 152 | 122 | 83 |
|(օր) | | | | | |
.___________________________________________________________________.
2.3 Ջեռուցման ժամանակաշրջանի (<=8օC) բնութագրերը
._________________________________________.
|Սկիզբը|Վերջը|Տևողությունը |Ժամանակաշրջանի|
| | |(օր) |միջին |
| | | |ջերմաստիճանը |
| | | |(օC) |
|_________________________________________|
|_________________________________________|
| 18 X |23 IV| 188| 2.0|
._________________________________________.
2.4 Հողի մակերևույթի ջերմաստիճանը (օC)
._____________________________________________________________________.
|Բնութագրեր | I |II |III|IV | V |VI |VII|VIII|IX | X |XI |XII|Տարի|
|_______________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
|լեռնային | -3|-2 | 2| 8| 15| 21| 22| 22| 16| 10| 8| -1| 10|
|սևահողեր միջին| | | | | | | | | | | | | |
|ամսական | | | | | | | | | | | | | |
|_______________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
|միջին | 7| 10| 14| 25| 31| 40| 45| 44| 34| 25| 13| 9| 25|
|առավելագույն | | | | | | | | | | | | | |
|_______________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
|միջին |-10| -9| -6| -2| 3| 6| 10| 8| 5| 2| -3| -9| -0|
|նվազագույն | | | | | | | | | | | | | |
|_______________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
|բացարձակ | 25| 33| 42| 52| 56| 60| 61| 63| 56| 50| 38| 27| 63|
|առավելագույն | | | | | | | | | | | | | |
|_______________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
|բացարձակ |-36|-27|-24|-15| -9| -2| 0| 0|-10|-13|-21|-33| -36|
|նվազագույն | | | | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
2.5 Հողի շերտի սառածության խորությունը (սմ)
(ըստ Դանիլինի գործիքի)
.______________________________________.
|Առավելագույն խորությունը, որը հնարավոր|
|է մեկ անգամ 10 տարվա ընթացքում |
|______________________________________|
| 51 սմ |
.______________________________________.
2.6 Հողի մակերևույթին դիտվող առաջին և վերջին սառնամանիքը
և անսառնամանիք ժամանակահատվածի տևողությունը
._______________________________________.
|Վերջին |Առաջին |Անսառնամանիք |
|սառնամանիքը|սառնամանիքը|ժամանակահատվածի|
| | |տևողությունը, |
| | |օր |
|___________|___________|_______________|
| 1 | 2 | 3 |
|___________|___________|_______________|
| 16 V | 29 IX | 135 |
._______________________________________.
3. ՕԴԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ
._____________________________________________________________________.
|Բնութագրեր | I |II |III|IV | V |VI |VII|VIII|IX | X |XI |XII|Տարի|
|_______________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
|հարաբերական (%)| 66| 71| 75| 72| 76| 73| 66| 68| 76| 75| 67| 64| 71|
._____________________________________________________________________.
4. ՏԵՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՁՆԱԾԱԾԿՈՒՅԹ
4.1 Մթնոլորտային տեղումներ
.___________________________________________________________________.
|Բնութագրեր | I |II |III|IV | V |VI |VII|VIII|IX | X |XI |XII|Տարի|
|___________________________________________________________________|
| Տեղումների քանակը (մմ) |
|___________________________________________________________________|
|պինդ | 31| 41| 65| 3| | | | | | 1| 16| 31| 188|
|_____________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
|հեղուկ | | | | 44|101| 86| 43| 37| 57| 40| 10| | 418|
|_____________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
|խառը | | | | 35| | | | | | 17| 22| | 74|
|_____________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
|ընդհանուր | 31| 41| 65| 82|101| 86| 43| 37| 57| 58| 48| 31| 680|
|_____________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
|օրական | 22| 22| 32| 51| 33| 75| 60| 48| 36| 25| 38| 21| 75|
|առավելագույնը| | | | | | | | | | | | | |
.___________________________________________________________________.
4.2 Տեղումներով (>=0.1) օրերի թիվը
._____________________________________________________.
| I |II |III|IV | V |VI |VII|VIII|IX | X |XI |XII|Տարի|
|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
| 7| 8| 12| 13| 14| 10| 7| 6| 8| 10| 8| 6| 109|
._____________________________________________________.
4.3 Ձնածածկույթի առաջացման և վերացման ժամկետները
._____________________________________________________________.
|Ձնածածկույթով|Ձնածածկույթի |Ձնածածկույթի |
|օրերի թիվը |առաջացման ժամկետները |վերացման ժամկետները |
|_____________|_______________________|_______________________|
| միջին |միջին|ամենավաղ|ամենաուշ|միջին|ամենավաղ|ամենաուշ|
|_____________|_____|________|________|_____|________|________|
| 68 |12 XI| 1 X| 3 I| 8 IV| 11 III| 28 IV|
._____________________________________________________________.
5. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ (հՊա)
.______________________________________________________________
|Բնութագրեր | I | II | III | IV | V | VI | VII |VIII |
|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|միջին |841.0|840.0|839.7|839.8|841.4|840.9|840.6|841.5|
|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|բացարձակ |860.2|853.9|856.2|855.6|853.6|850.8|849.7|851.3|
|առավելագույն | | | | | | | | |
|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|բացարձակ |817.7|819.0|821.2|821.2|823.5|828.0|829.9|831.5|
|նվազագույն | | | | | | | | |
.______________________________________________________________
.______________ ______________________________.
|Բնութագրեր | | IX | X | XI | XII |Տարի |
|_____________| |_____|_____|_____|_____|_____|
|միջին | |843.6|845.0|844.2|841.9|841.6|
|_____________| |_____|_____|_____|_____|_____|
|բացարձակ | |853.0|856.2|856.2|855.3|860.2|
|առավելագույն | | | | | | |
|_____________| |_____|_____|_____|_____|_____|
|բացարձակ | |832.0|829.6|823.1|817.4|817.4|
|նվազագույն | | | | | | |
.______________ ._____________________________.
6. ՔԱՄԻ
6.1 Քամու ուղղությունների և անդորրի կրկնելիությունը (%)
Տարվա ցուրտ ժամանակաշրջանում (XI-III) գերակշռում են հյուսիսային և հյուսիս-արևմտյան ուղղության քամիները, իսկ տարվա տաք ժամանակաշրջանում (IV-X)` հարավ-արևելյան ուղղության քամիները: Ամռանը անդորրների կրկնելիությունը կազմում է 38-40%, ձմռանը` 50-55%:
6.2 Քամու արագությունը (մ/վ)
.____________________________________________________________.
|Բնութագրեր | I |II|III|IV|V |VI|VII|VIII|IX|X |XI|XII|Տարի|
|_____________|___|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|____|
|միջին ամսական| 2| 3| 3| 2| 2| 3| 4| 4| 3| 2| 2| 2| 3|
|_____________|___|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|____|
|առավելագույն | 18|15| 18|15|15|15| 15| 18|15|15|15| 16| 18|
|_____________|___|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|____|
|պոռթկումը | 24|20| 24|20|20|20| 20| 24|18|20|19| 20| 24|
.____________________________________________________________.
7. ԱՄՊԱՄԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ
7.1 Մթնոլորտային երևույթներով օրերի միջին (մ) և առավելագույն
(ա) թիվը
.________________________________________________________________.
|Բնութագրեր| |I |II|III|IV | V| VI|VII|VIII|IX| X | XI|XII|Տարի|
|__________|__|__|__|___|___|__|___|___|____|__|____|___|___|____|
|մառախուղ | մ| 3| 3| 11| 8| 3| 2| 2| 3| 6| 7| 4| 4| 56|
| |__|__|__|___|___|__|___|___|____|__|____|___|___|____|
| | ա| 7| 8| 11| 17| 9| 6| 6| 9|14| 16| 13| 11| 80|
|__________|__|__|__|___|___|__|___|___|____|__|____|___|___|____|
|բուք | մ| 2| 2| 1|0.2| | | | | |0.04|0.3|0.8| 6|
| |__|__|__|___|___|__|___|___|____|__|____|___|___|____|
| | ա| 8| 6| 5| 2| | | | | | 1| 3| 3| 12|
|__________|__|__|__|___|___|__|___|___|____|__|____|___|___|____|
|ամպրոպ | մ| | | 1| 2| 5| 6| 3| 2| 2| 1| | | 22|
| |__|__|__|___|___|__|___|___|____|__|____|___|___|____|
| | ա| | | 2| 6| 8| 13| 10| 5| 7| 3| | | 37|
.________________________________________________________________.
I -2.3 Տաթև գյուղի միկրոկլիմայական քարտեզներ.
Տաթև համայնքի տարածքը մեծ է և չունի օդերևութաբանական կայան: Նրա կլիմայական պայմանները որոշվում են մոտակա օդերևութաբանական կայանի տվյալներով:
Տաթևի միջին բարձրությունը ծովի մակարդակից 1500 մ է: ՈՒնի բարեխառն, համեմատաբար խոնավ լեռնային կլիմա: Լանդշաֆտը լեռնային է, առավելապես տաք ամառներով և խոնավ ձմեռներով: Տաթևը գտնվում է Որոտան գետի հարավ-արևմտյան մասում` լեռնային բարձրավանդակի վրա: Համայնքում գտնվում է Տաթևի վանքային համալիրը: Գյուղի հարավային մասում Սվարանց գյուղն է: Տաթևի արևմտյան մասում գտնվում են լեռնաշղթաներ, որոնք անընդհատ բարձրանում են դեպի արևմուտք, իսկ հյուսիսից, հյուսիս-արևելքից լեռներն իջնում են դեպի Որոտան` շատ զառիթափ լանջերով:
I -2.3.1 Տաթև գյուղական համայնքի ջերմաստիճանի միկրոկլիմայական
քարտեզները
Տաթևի ռելիեֆն արևմտյան մասում աստիճանաբար բարձրանում է, իսկ արևելյան մասը կամաց-կամաց իջնում է: Տարածքում շատ կան հովիտներ և բլուրներ, որտեղ գերազանցապես գերակշռում են մեծ թեքությունները: Ցրտահարության աստիճանը կազմում է 2օ, հարթավայրերում, հովիտներում ցրտահարության աստիճանը կազմում է 3օ: Ձմեռային մինիմումները համարյա չեն փոփոխվում: Անսառնամանիք ժամանակաշրջանի և դրական ջերմաստիճանների գումարը չի փոփոխվում: Ամենաշատը մինիմումները և ջերմաստիճանների գումարը բարձրանում է բլուրների գագաթներին, շատ փոքր թեքության (10օ>) լանջերի վերին մասերում, շատ թեք նեղ հովիտների հատակում, որոնք ներկված են դեղին գույնով, ձմռան մինիմումը այդ վայրերում բարձրանում է 3-5օ-ով, անսառնամանիք օրերի թիվը 15-25 օրով, իսկ դրական ջերմաստիճանների գումարն ավելանում է 150-250օ-ով:
Ռելիեֆի մյուս գերակշռող տեսակը թեք (3-10օ) լանջերի վերին և ստորին մասերն են, հովիտների հատակը և լանջերն ունեն ցրտահարության 2-րդ աստիճան: Այստեղ ցուրտ օդի հոսք չկա կամ շատ քիչ է, արտահոսքը շատ լավ է գարնանը և աշնանը, մինիմում ջերմաստիճանները ավելանում են 2-4օ-ով, իսկ անսառնամանիք օրերի թիվը և ջերմաստիճանների գումարը` համեմատաբար 10-20 օրով և 100-200օ-ով:
Ռելիեֆում գերակշռում են նաև շատ թույլ թեքությամբ հովիտներ, հարթավայրերի ներքին մասեր, փոքր թեքության հովիտների ներքին մասեր, հատակը և ստորին լանջերը, որտեղ ցրտահարությունը կազմում է 4օ: Ցուրտ օդի հոսքն այս տարածաշրջանում շատ ուժեղ է, իսկ արտահոսք կամ չկա կամ շատ թույլ է: Մինիմում ջերմաստիճաններն այստեղ նվազում են -2-3օ-ով: Նվազում են նաև անսառնամանիք օրերի թիվը 10-20 օրով, իսկ ջերմաստիճանների գումարը նվազում է -100-200օ-ով: Ռելիեֆի այս ձևերը հատկապես շատ են բուն գյուղի շրջակայքում` արևմտյան ու հարավային մասում, իսկ ձորեր, հովիտներ այստեղ համարյա չեն հանդիպում:
I -2.3.2 Տաթև գյուղական համայնքի քամու միկրոկլիմայական քարտեզներ
Քամու միջին տարեկան արագությունը Տաթևում և նրա շրջակայքում կազմում է 3 մ/վրկ, առավելագույն արագությունը` 18 մ/վրկ, իսկ պոռթկումներով արագությունը հասնում է մինչև 24 մ/վրկ: Քամու արագության ուժեղացում նկատվում է հուլիս և օգոստոս ամիսներին և հասնում է 4 մ/վրկ: Օգոստոս ամսին նկատվում է քամու տարեկան առավելագույն արագությունը և պոռթկումներով արագությունը, մյուս ամիսներին քամու միջին արագությունը կազմում է 2-3 մ/վրկ: Ցուրտ ժամանակ (նոյեմբեր-մարտ) քամիները փչում են հյուսիսից և հյուսիս արևմուտքից, իսկ տաք ժամանակ (ապրիլ-հոկտեմբեր) ունենում են հարավ, հարավ-արևելյան ուղղություն: Հենց այդ ուղղությունների համար էլ կազմվել են քամու միկրոկլիմայական քարտեզները, որտեղ առանձնանում են երեք տեղամասեր`
1. այն տեղամասերն են, որտեղ քամու արագությունը մեծանում է, քամու միկրոկլիմայական գործակիցը Ky=1:2~1:6
2. այն տեղամասերն են, որտեղ քամու արագությունը համարյա չի փոխվում`
Ky=1.0~1.2
3. այն տեղամասերն են, որտեղ քամու արագությունը թուլանում է`
Ky=0.6~0.9:
Այդ տեղամասերի մեջ պետք է տեղակայել քամուն ուղղահայաց շենքեր ու շինություններ, դաշտապաշտպան անտառաշերտերի հակառակ մասերը, ծառերը, շենքերը, շինությունները, որոնք արգելափակում են քամու մուտքը կամ թուլացնում արագությունը:
Քամու միկրոկլիմայական քարտեզի վրա առանձնացվել են նշված երեք հիմնական ձևերը տարբեր գույներով:
I-2.4 Տաթև գյուղական համայնքի տարածքի ճարտարագիտաերկրաբանական և սեյսմոլոգիական ուսումնասիրություն
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Ընդհանուր տեղեկություններ
2. Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր
3. Գեոմորֆոլոգիական պայմաններ
4. Երկրաբանական կառուցվածք
5. Հիդրոերկրաբանական պայմաններ
6. Սեյսմոտեկտոնական պայմաններ
7. Ֆիզիկաերկրաբանական երևույթները և պրոցեսներ
8. Երկրաբանալիթոլոգիական կառուցվածք
9. Ինժեներաերկրաբանական շրջանացում
10. Եզրակացություն
11.Փորվածքների նկարագիր
1. Ընդհանուր տեղեկություններ
Համաձայն ՀՀ Քաղաքաշինության նախարարության թիվ ԱՇՁԲ-07/206-2 պայմանագրի, «ՀԳՇՆ» ընկերությունը մշակել է Տաթև գյուղի նոր գլխավոր հատակագիծ` համայնքի հեռանկարային զարգացմամբ: Այդ նպատակով 2007 թ. հունիս-հուլիս ամիսներին Տաթև գյուղում մոտ 120 հա տարածության վրա կատարվել են հետևյալ ինժեներաերկրաբանական աշխատանքները`
1. Ինժեներաերկրաբանական վերականգնողական աշխատանքներ, որի ընթացքում ծանոթացել և հաշվի են առնվել փոքրաթիվ այն բոլոր ուսումնասիրությունների փորվածքները, որոնք անցել են մի քանի պետական նախատեսված կառույցների նախագծման աշխատանքներում:
2. Նկարագրվել են 35 բնական և արհեստական մերկացումներ, որոնք գտնվում են Տաթև գյուղի տարբեր հատվածներում և նրա տարածքից դուրս` թե կետային և թե հրապարակային բնույթի:
3. Կատարվել է ինժեներաերկրաբանական հանույթ 1:2000 մասշտաբի քարտեզի հիմքում` 120 հա տարածքի վրա:
4. Կազմվել են 7 ինժեներաերկրաբանական կտրվածքներ (հավելված 9.3-9.8):
5. Վերը նշված աշխատանքների հիման վրա կազմվել է տարածքի 1:2000 մասշտաբի ինժեներաերկրաբանական քարտեզը` իր պայմանական նշաններով (հավելված 9.2):
6. Կազմվել է սույն ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունը Տաթև գյուղի գլխավոր հատակագծի կազմման համար:
2. Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր
Տաթև համայնքն զբաղեցնում է Որոտանի աջակողմյան սարահարթով և հարակից զառիթափերով ու խորը ձորերով ձևավորված ընդարձակ տարածք: Այն հյուսիսից 1700 մ բարձրության վրա պատված է անտառով, արևելյան և հարավային կողմերից խորը զառիթափով իջնում է Որոտանի ձորը: Զառիթափի պռնկին բացարձակ նիշը կազմում է 1400 - 1500 մ: Տարածքի արևելյան կողմով անցնում է Որոտան գետը, որին հարավային կողմից միախառնվում է վտակներից մեկը, և հենց այդ միախառնման հանգույցում` ժայռ-հրվանդանի վրա կառուցված է Տաթևի նշանավոր համալիրը: Գյուղի արևմտյան ձորակից այն կողմ հարթ, գյուղատնտեսական նշանակության կարևոր հողեր են:
3. Գեոմորֆոլոգիական պայմաններ
ՈՒսումնասիրվող տարածքը գեոմորֆոլոգիական տեսակետից գտնվում է Զանգեզուրի լեռների ճյուղավորություններից մեկի միջին բարձրությունների վրա: Ընդհանուր առմամբ, Տաթև գյուղը զբաղեցնում է հարավ-արևմտյան ուղղության բավական թեք մի լանջ, որի ռելիեֆի թեքությունը հասնում է մինչև 10%, իսկ նրան հյուսիս արևելքից շրջափակող լանջը հասնում է 10-20օ-ի թեքության:
Գյուղի ռելիեֆի պայմանական նիշերը տատանվում են 940-1040 մետրերի սահմաններում, իսկ բացարձակ միջինը 1600-1610 մետր է: Ինժեներաերկրաբանական քարտեզի վրա նիշերը պայմանական են:
Ռելիեֆը բարդացված է ձորակներով և ժամանակավոր հոսքերով:
Գյուղի տարածքում առանձնացվում են թեք էլյուվիալ-դելյուվիալ լանջը` իր` տարբեր աստիճանի թեքությամբ շրջաններով (I, II և III) (տես հավելված 9.2), գետակների և ձորակների հուներն իրենց ալյուվիալ ոչ մեծ կուտակումներով (նրանք նստած են մայր ապարների անհարթ մակերեսների վրա):
Ընդհանուր առմամբ, Տաթև գյուղն իր համայնքային հողերով զբաղեցնում է Բարգուշատի լեռների հյուսիսահայաց լանջերի, Ղարաբաղյան լեռների հարավարևմտյան լանջերի, ինչպես նաև Որոտան գետի միջին հոսանքի ջրբաժանային (աջ կողմի) շղթայի հարավային կողմի բավական թեք մի տարածություն:
4.Երկրաբանական կառուցվածք
Տաթև գյուղը, գտնվելով Բարգուշատի, Ղարաբաղյան և Զանգեզուրի լեռների տարածքում, ունի նրան բնորոշ երկրաբանական զարգացման պատմություն, որին կարելի է չանդրադառնալ, քանի որ մեզ հետաքրքրում է` ներկա իրավիճակում ինչ լեռնային ապարներով են ներկայացված Տաթև գյուղի տարածքը և նրա շրջակայքը: Այստեղի հին ապարներից ռելիեֆի վրա շատ տեղերում մերկացված ստորին կավճի հասակի պորֆիրիտներ են, որոնք տարածված են Տաթև գյուղի հարավ-հարավարևմտյան կողմերում (նայիր հավելված 9.2):
Նույն հասակին են նաև վերագրվում հյուսիսային կողմում մերկացող տուֆաբրեկչաները` ավազաքարերի ենթաշերտերով և ոսպնյակներով` գյուղամիջյան եկեղեցու մոտակայքում և այլն: Տուֆաբրեկչաների անհարթ մակերեսի վրա նստած են կավային գրունտները, որոնք դեպի հարավ-արևմուտք խորանում են գետի ձախ ափով` պորֆիրիտների դիմաց: Այս կավային շերտի վրա նստած են ժամանակակից ավազակավերի, ճալաքարակոպճային, որոշ տեղերում կավավազների ոչ շատ մեծ հզորության շերտեր:
5. Հիդրոերկրաբանական պայմաններ
ՈՒսումնասիրվող տարածքը, հանդիսանալով բավական թեք դելյուվիալ-պրոլյուվիալ լանջ` երկու-երեք կողմից շրջանցված է գետակով և նրա վտակներով: Դրանց հոսքերն ունեն 10-30 և ավելի մետր խորություն ընդհանուր տարածքի նկատմամբ և, բացի այդ, գրունտները բավական տարբեր են, ուստի գրունտային ջրերն այստեղ ընդհանուր հորիզոն չեն կազմում և գտնվում են 10 մետրից խորը` բացառությամբ ձորակների, գետակների և Տաթև գյուղի հարավ-արևմտյան ստորին հատվածի (Սվարանց գնացող ճանապարհի վերևի մերձակա տարածքի): Այստեղ նրանք գտնվում են 3-4 մետրի վրա, կամ դուրս են գալիս մակերես` ճահճացնելով ոչ մեծ մակերես (մոտ 0.5 հա):
Ինժեներաերկրաբանական քարտեզի վրա այս ալյուվիալ նստվածքների տարածքը կազմում է մինչև 17%-ի և նրանք ներկայացված են IV-A 7 տեղամասերով (տես հավելված 9.2):
6. Սեյսմատեկտոնական պայմաններ
Տեկտոնական տեսակետից շրջանը հանդիսանում է հայկական ծալքավորված գոտու բաղկացուցիչ մի մասը և բնութագրվում բազմահարկ տեկտոնական զարգացմամբ: Ամենախոշոր տեկտոնական կառուցվածքը Գորիսի սինկլինալն է, որը տեղադրված է Սևանի օրթոտեկտոնական գոտում: Գորիսի սինկլինալը տեղադրված է երկու խոշոր խզումների միջև, որոնցից մեկը հյուսիս-արևելքում ձգվում է Զաբուխ գետի մոտով, մյուսը` հարավ-արևմուտքում, Որոտան գետի կիրճով: Շրջանում մեծ տարածում ունեն վերնետքային տիպի խզումները` Խուստուփ-Գիրաթաղի, Անտառաշատ-Հալիձորի, Մալդաշի, Խոտանի, Տաթևի արևմուտքով (գետակի հունով) անցնող և այլ խախտումներ, ինչպես նաև նրանց ճյուղավորությունները: Նրանք չեն նշված մեր քարտեզի վրա, բայց Հարավային Հայաստանի սեյսմատեկտոնական քարտեզի վրա բերված են ռեգիոնալ կարգի խզումները (տես հավելված 6.1): Այս խախտումների հետ են կապվում բազմաթիվ պատմական երկրաշարժեր, նրանցից մի քանիսը բերված է այս քարտեզի վրա:
Տաթև գյուղի տարածքում նկատվել է բավական փոքր ու մեծ խախտումների մի շարք` ոչ մեծ տարածմամբ և լոկալ նշանակությամբ: Նրանք համարվում են ոչ խորքային, ընդգրկում են փոքր խորություններ` ոչ մեծ ամպլիտուդներով:
Տաթև գյուղի տարածքում հնարավոր սողանքային մարմինների առաջացումը կամ կայունացած սողանքների ակտիվացումը կապված են Որոտանի կիրճով անցնող ճանապարհների տեղամասերի հետ, որոնց անցկացման համար կտրվել են թույլ գրունտների տեղամասեր, խախտվել է բնական թեքության անկյունը և որտեղ, կախված մթնոլորտային և ռելիեֆային պայմաններից, կարող են տեղի ունենալ ե՛ւ փլուզումներ, ե՛ւ գրունտային բավական մեծ զանգվածների տեղաշարժեր: Այդպիսիք կարող են հանդիպել բուն Տաթև գյուղի տարածքում, որոշ ներգյուղական ճանապարհների, գերեզմանոցների մոտակայքում և ձորակի լանջերով անցնող ճանապարհների երկայնքով:
Ավելի ծավալուն նկարագիր տեղին չէ ներկայացնել, քանի որ մեր ուսումնասիրություններին զուգահեռ կատարվում են Տաթև բնակավայրի տարածքի սեյսմամիկրոշրջանացման աշխատանքներ:
7. Ֆիզիկաերկրաբանական երևույթներ
Տաթև գյուղում և նրա շրջակայքում, ըստ ՀՀ Երկրաբանական վարչության 1:200000 մասշտաբի քարտեզի հավելված 7.1-ի, էկզոգեն երկրաբանական երևույթները մեծ վտանգ չեն ներկայացնում: ՈՒսումնասիրությունների արդյունքում այստեղ ի հայտ են բերել հետևյալ երևույթներն իրենց համառոտ բնութագրմամբ`
1. Ձորակային, հունային և կողային էռոզիա, որը շրջափակում է Տաթև գյուղը 3 կողմերից: Դրանցից առավել շատ ազդեցություն ունի գյուղի արևմտյան կողմով անցնող գետակն իր ճյուղավորություններով հանդերձ, քանի որ նրա հունում կան բավական հողամասեր, ինչպես նաև տարբեր բնույթի կառույցներ:
2. Մակերեսային ջրողողում` տարածված է գյուղի ամբողջ տարածքով և կախված է մթնոլորտային տեղումներից և նրա առատությունից:
3. Ջրածածկման տարածումը սահմանափակ է, բայց տարածված է գետակի ափամերձ տարածքում և գյուղի հարավ արևմտյան եզրամասում (մի փոքր տարածք):
4. Մակերեսային էռոզիան տարածված է ամբողջ տարածքով, քամիների և կախված է գրավիտացիոն գործոնների ազդեցությունից:
5. Քարաթափությունը հնարավոր է ոչ մեծ չափերով գյուղի հյուսիսային կողմում` տուֆաբրեկչաների տարածման վայրերի մերկացված քայքայված մասերից, որտեղ լանջի թեքությունը բավական մեծ է: Հնարավոր է քարաթափություն նաև շրջափակող կիրճերի զառիթափ ձորալանջերից:
6. Տարածքին բնորոշ է նաև փլվածքների առկայությունը ինչպես բուն գյուղի տարածքում, այնպես էլ Որոտանի կիրճով անցնող ճանապարհին, որը Տաթևը կապում է Գորիս քաղաքի հետ: Նման փլվածքներ դիտվել են նաև գյուղի երկու գերեզմանատան հարակից տարածքներում:
7. Տաթևում որոշ չափով տարածված է նաև տեխնոգեն էռոզիոն երևույթը` կապված կառուցապատման, ճանապարհների անցման հետ թեք ռելիեֆային տարածքներում և կիրճով անցնող ճանապարհների եզրերին:
8. Վերը նշված տարածքներում հնարավոր է փլվածքային, որոշ տարածքներում լոկալ սողանքային երևույթներ, որոնք մեծ ծավալներ չեն կազմում և տնտեսական վնասներ կարող է և չհասցնեն բնակչությանը, բայց ճանապարհները բանուկ պահելը պարտադիր է և բնակչության և հանրապետության զբոսաշրջության նպաստման համար, որի կարևոր երթուղիներից է համարվում Տաթևի վանքային համալիրը:
8. Երկրաբանալիթոլոգիական կառուցվածք
Համաձայն ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների, նկարագրված բնական և արհեստական (հրապարակային և կետային բնույթի) մերկացումների, ինչպես նաև սահմանափակ քանակությամբ ֆոնդային նյութերի արդյունքի, տարածքում կարելի է առանձնացնել հետևյալ երկրաբանալիթոլոգիական շերտերը (վերևից ներքև)`
Շերտ 1 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, տեղ-տեղ դեղնավուն երանգով, խճի տեղ-տեղ կոպիճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի, տարածված է ամենուրեք 0.2-0.6 մետր հզորությամբ: Բացակայում են լերկացած ժայռային ապարների մակերեսներին: Ժ1§ 9վ-II
Շերտ 2 Ավազակավային և կավավազային գրունտներ, բաց շագանակավուն, բաց մոխրավուն գույների, թույլ շերտավորված, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև 25%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը անկանոն ձևերի են, ներկայացված տարբեր ապարներով: ՈՒնի ոչ մեծ տարածում 0.6-5.0 մետր հզորությամբ: Ժամանակակից դելյուվիալ-պրոլյուվիալ առաջացումներ: Ժ1 § 33գ-III
Շերտ 3 Ճալաքարակոպճային գրունտներ, կավավազային լցոնով մինչև 25% պարունակությամբ, առանձին կավային ենթաշերտերով մինչև 10 սմ հզորությամբ, միջին խտությամբ: Բեկորային նյութը լավ, միջին և վատ հղկվածության են` ներկայացված տարբեր ապարներով, թույլ ցեմենտացված են, որոնք հանդիպում են գետահովիտներում և ժամանակավոր ջրահոսքերում` 1.5-6.0 մետր հզորությամբ: Ժամանակակից ալյուվիալ-պրոլյուվիալ առաջացում: Ժ1 § 6գ-III
Շերտ 4 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտավորություն, թույլ խոնավ է` պինդ թանձրությամբ: Տարածքում գրավում է բավական մեծ մակերես և, խիստ փոփոխական հզորությամբ, այն տատանվում է 2.4-12.6 մետրերի սահմաններում, (երբեմն ավելի մեծ հզորությամբ հանդիպում է գյուղի տարածքից դուրս): Չորրորդական ժամանակի լճա-ալյուվիալ ծագման նստվածքներ են: Ժ1 § 8դ-IV
Շերտ 5 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, տեղ-տեղ լցված է միջբեկորային դատարկությունը, միջին խտության: Բեկորային նյութը անկանոն ձևերի են, ներկայացված տարբեր ապարներով, հիմնականում պորֆիրիտներով և տուֆաբրեկչաների քայքայվող բեկորներով, որոշ տեղերում նկատվում է շերտի գրունտների վերանստեցում: ՈՒնի լայն տարածում հիմնականում պորֆիրիտների և տուֆաբրեկչաների անհարթ մակերեսների վրա 1.4-3.5 մետր հզորությամբ: Ժամանակակից դելյուվիալ-կոլյուվիալ առաջացումներ: Ժ1 § 17ա-V
Շերտ 6 Տուֆաբրեկչա մոխրաշագանակավուն գույնի, ճեղքավորված, առանձին ներփակումներով ալևրոլիթ արգիլիթների կտորներով, տեղ-տեղ ավազաքարերի կուտակումներով զանգված: Մակերեսից բավական քայքայված հողմահարված: Գրունտը ցեմենտացված է բավական կարծր: Տարածված է գյուղի հյուսիսային լանջերին (մերկացված), իսկ մասամբ մերկացված է գյուղի կենտրոնական մասերում եկեղեցու հարևանությամբ: Ստորին կավճի հրաբխանստվածքային առաջացումներ: Ժ1 § 37-V
Շերտ 7 Պորֆիրիտներ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված բեկորային անջատումներով: Որոշ տեղերում ուժեղ հողմահարված է, ճեղքերի մեջ նկատվում է օխրայացում: Տարածված է գյուղի հարավ-հարավ-արևմտյան կողմում: Գետակը բաժանում է տուֆաբրեկչաները պորֆիրիտներից, բացի Տաթևի վանքի տարածքից, որտեղ ամբողջ կիրճի խորությամբ մերկանում են պորֆիրիտները: Ստորին կավճի հրաբխային հոսքեր: Ժ1 § 19-VII
Ստորև 8.1 աղյուսակում բերվում է շերտերի ֆիզիկամեխանիկական պարամետրերի միջինացված ցուցանիշները համաձայն ֆոնդային նյութերի ուսումնասիրությունների և ըստ ՀՀՇՆ նորմերի`
աղյուսակ 8.1
.____________________________|_______________________________________.
|Շերտի անունը|Շերտի |Երկրա- |Գրուն|Ներ- |Տեսա-|Դե- |Հաշվար-|Գրունտի|
| |համարը|բանական |տի |քին |կարար|ֆորմա|կային |սեյսմիկ|
| | |ինդեքսը |խտութ|շըփ- |կցոր-|ցիայի|դիմադ- |հատկու-|
| | | |յունը|ման |դումը|մոդու|րողա- |թյան |
| | | | p |անկ- |ԿՊա |լը |կանու- |կատեգո-|
| | | |տ/մ3 |յունը| |ժՄՊա |թյուն | րիան |
| | | | | (Օ) | | |R0 ԿՊա | |
| | | | |_____|_____| | | |
| | | | |vփ|vN|cփ|cN| | | |
|____________|______|________|_____|__|__|__|__|_____|_______|_______|
| 1 | 2 | 3 | 4 |5 | 6| 7| 8| 9 | 10 | 11 |
|____________|______|________|_____|__|__|__|__|_____|_______|_______|
|Բուսահող | 1| - | 1.76| -| -| -| -| - | - | III|
|____________|______|________|_____|__|__|__|__|_____|_______|_______|
|Ավազակավ | 2| e-dQ4| 1.88|21|18|24|16| 20| 200| III|
|կավավազ | | | | | | | | | | |
|____________|______|________|_____|__|__|__|__|_____|_______|_______|
|Ճալաքարակոպ-| 3| a-pQ4| 2.1|34|31| 2| 1| 35| 350| II|
|ճային գրունտ| | | | | | | | | | |
|____________|______|________|_____|__|__|__|__|_____|_______|_______|
|Կավ | 4| l-aQ| 1.95|16|14|46|31| 22| 220| III|
|____________|______|________|_____|__|__|__|__|_____|_______|_______|
|Բեկորախճային| 5| d-kQ4| 2.20|38|35| -|- | 45 | 450 | II |
|գրունտ | | | | | | | | | | |
|____________|______|________|_____|__|__|__|__|_____|_______|_______|
|Տուֆաբրեկչա | 6|BK1ap-al| 2.30| -| -| -| -| 60| 600| I|
|____________|______|________|_____|__|__|__|__|_____|_______|_______|
|Պորֆիրիտներ | 7| BK1b| 2.70| -| -| -| -| 80| 800| I|
.____________________________________________________________________.
9. Ինժեներաերկրաբանական շրջանացում
Համաձայն ՀՀ ատլասի, Տաթև գյուղը (համայնքը) մտնում է Զանգեզուրյան IV ռեգիոնի մեջ, որը ներկայացված է էռոզիոն-դենուդացիոն բարձր լեռներով, որտեղ տարածված են ծալքավոր հրաբխանստվածքային ապարները և նրանցում տեղադրված ինտրուզիվ զանգվածները` բազմապիսի ապարների տարատեսակներով: Տարածքում ֆոնդային նյութերի և ուսումնասիրությունների հիման վրա պարզվել է, որ այստեղ տարածված են տուֆաբրեկչաների և պորֆիրիտային գրունտները` ծածկված չորրորդական և ժամանակակից առաջացումներով:
ՈՒսումնասիրելով ՀՀ տարածքի 1:200000 քարտեզի (հավելված 9.1) Տաթև գյուղի տարածքն ու նրա մերձակայքը, նկատելի է, որ այստեղ տարածված են ժայռային (պորֆիրիտները) և կիսաժայռային (տուֆաբրեկչաները) ապարները:
1:2000 մասշտաբի ինժեներաերկրաբանական քարտեզի (հավելված 9.2) վրա Տաթև բնակավայրն ըստ ֆիզիկաերկրաբանական պայմանների գեոմորֆոլոգիական առանձնահատկությունների, բաժանվել է ը և A ենթաշրջանների, ըստ ռելիեֆի թեքության աստիճանի բաժանվել է 4 շրջանների (I, II, III և IV), նրանցից յուրաքանչյուրը բաժանվել են տեղամասերի` ա) I-ը I-Բ1, I-Բ2, I-Բ3, I-Բ4, I-Բ5, I-Բ6, I-Բ7, I-Բ8 և I-Բ9, բ) II-ը II-Բ1, II-Բ2, II-Բ4, II-Բ8, II-Բ9, II-Բ10, II-Բ11, II-Բ12, II-Բ13, II-Բ14 և II-Բ15, գ) III-ը III-Բ8, դ) IV-ը IV-A3, IV-A4» IV-A5, IV-A8, IV-A9, IV-A10 և IV-A11, ըստ գրունտների հերթագայության: Նրանցից յուրաքանչյուր ենթաշրջանը բնութագրվում է`
ա) I շրջանը I-Բ ենթաշրջան մինչև 100-ի լանջի ռելիեֆի թեքությամբ, ներկայացված է իր 9 տեղամասերով` որպես բարենպաստ տարածքներ, որոնց կառուցապատման համար կպահանջվեն որոշ ինժեներական նախապատրաստական աշխատանքներ:
բ) II շրջանը II-Բ ենթաշրջանով, 10օ-20օ-ի լանջի ռելիեֆի թեքությամբ, ներկայացված է իր 11 տեղամասերով: Կառուցապատելիս կպահանջվեն ինժեներական նախապատրաստական աշխատանքներ, դարավանդներ, մոտեցման ճանապարհներ, հենապատեր նախագծում և կառուցապատում:
գ) III շրջանը III-Բ ենթաշրջանը զբաղեցնում է ամբողջ տարածքի 1.5% և գտնվում է նրա հարավ-հարավ-արևմտյան եզրում, կառուցապատելիս կպահանջվեն մեծ ինժեներանախապատրաստական աշխատանքներ:
դ) IV շրջանն իր IV-A ենթաշրջանով, բաժանվում է 7 տեղամասերի, որոնք իրարից տարբերվում են գրունտների հերթագայությամբ: Միաժամանակ կարելի է նշել, որ տարածքով անցնող այդ ձորակները և գետակները ունեն նաև մեծ թեքության լանջեր, ինչպես նաև կիրճ` իր զառիթափ լանջերով: Այստեղ, բացի գյուղատնտեսական նպատակներով օգտագործումից, այլ նպատակներով (կառուցապատում) խորհուրդ չի տրվում:
9.Եզրակացություն
Համաձայն ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների և ֆոնդային նյութերի մշակման արդյունքի, տարածքի վերաբերյալ կարելի է կատարել հետևյալ եզրակացությունները`
1. Տաթև գյուղը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի մի հարթ փոքրաթեք տարածքի վրա, որի ռելիեֆի պայմանական նիշերը տատանվում են 940-1040 մետր: Իսկ ֆոնդային նյութերից պարզվել է, որ բացարձակ բարձրությունները տատանվում են 1540-1640 մետրերի սահմաններում:
2. Գեոմորֆոլոգիական տեսակետից տարածքը հանդիսանում է հիմնականում դելյուվիալ լանջ` կտրտված գետակներով և ձորակներով (ժամանակավոր հոսքեր):
3. Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են հիմնականում ստորին կավճի հրաբխային և հրաբխանստվածքային ապարները, որոնց տեղ-տեղ ծածկում են չորրորդական, իսկ մեծամասամբ ժամանակակից ալյուվիալ-դելյուվիալ առաջացումները (տես հավելված 9.2):
4. Տարածքի մոտով անցնում են մի շարք խզումնային խախտումներ (տես հավելված 6.1 բերված խզումները) և նրանց հետ կապված են բազմաթիվ երկրաշարժեր, որոնցից նշված են առավել նշանավորներն ու ուժգինները:
5. Տեկտոնական տեսակետից տարածքը մտնում է Զանգեզուրյան բարդ լեռնակազմական գոտու մեջ:
6. Տաթև գյուղում էկզոգեն երևույթներն ունեն իրենց չափավոր դրսևորումները, որոնց նկարագիրը տրված է համապատասխան գլխում:
7. Գրունտների սառեցման մաքսիմալ խորությունը 0.95 մետր է` ըստ ՀՀ օդերևույթաբանական կայանների դիտարկումների:
8. Համաձայն ՀՀՇՆ II-6.02-2006 թ. և սեյսմիկ գոտևորման քարտեզի, Տաթև գյուղը գտնվում է II գոտում, ունի 0.3 g արագացում 8-9 բալ սեյսմիկայնություն:
9. Գյուղի տարածքը, ըստ ինժեներաերկրաբանական քարտեզի, բաժանվում է հետևյալ կերպ` (մոտավոր հաշվարկով)
ա) բարենպաստ տարածքներ (ռելիեֆի 0-10օ թեքությամբ) - 48%
բ) պայմանական բարենպաստ (ռելիեֆի 10-20օ թեքությամբ) - 34%
գ) անբարենպաստ (ռելիեֆի 20օ-ից բարձր թեքությամբ) - 1.4%
դ) անբարենպաստ (գետային և ձորակների հուն) - 17%
(Տես հավելված 9.2)
10. Ինժեներաերկրաբանական քարտեզը և տեքստը կազմելիս օգտվել ենք մի շարք նյութերից, որոնք վերաբերում են Տաթևին և նրա մերձակայքին: Դրանք իրենցից ներկայացնում են գրականության տվյալներ, ֆոնդային նյութեր, նախկինում կատարված որոշ օբյեկտների ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններ և այլն:
11. Տաթև գյուղի տարածքին նվիրված սույն եզրակացությունը կարելի է օգտագործել որպես ուղեցույց միայն գլխավոր հատակագծի և հեռանկարային ծրագրի մշակման գործընթացում, իսկ կառուցապատելիս յուրաքանչյուր առանձին կառույցի համար անհրաժեշտ և պարտադիր են մանրակրկիտ ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններ, քանի որ բնակավայրի տարածքում տարածված են տարբեր կոմպլեքսների գրունտներ: Դրանց տարածման խորության ճշգրտումը պարտադիր և անհրաժեշտ պայման է որևէ կառույցի նախագծման ժամանակ:
11. Փորվածքների նկարագիր
Մկ-1 (932)
0.0-0.3 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.3-2.5 Բեկորային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, (միջբեկորային դատարկություններում): Բեկորային նյութը անկանոն ձևերի են և ներկայացված են հիմնականում պորֆիրիտներով:
2.5-40.0 Պորֆիրիտներ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված բեկորային անջատումներով: Որոշ տեղերում ուժեղ հողմահարված է, ճեղքերի մակերևույթը օխրայացած են:
Մկ-2 (922)
0.0-0.4 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.4-2.8 Բեկորային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, (միջբեկորային դատարկություններում): Բեկորային նյութը անկանոն ձևերի են և ներկայացված են հիմնականում պորֆիրիտներով:
2.8-35.0 Պորֆիրիտներ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված բեկորային անջատումներով: Որոշ տեղերում ուժեղ հողմահարված է, ճեղքերի մակերևույթը օխրայացած են:
Մկ-3 (926)
0.0-0.5 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.5-4.0 Բեկորային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, (միջբեկորային դատարկություններում): Բեկորային նյութը անկանոն ձևերի են և ներկայացված են հիմնականում պորֆիրիտներով:
4.0-28.0 Պորֆիրիտներ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված բեկորային անջատումներով: Որոշ տեղերում ուժեղ հողմահարված է, ճեղքերի մակերևույթը օխրայացած են:
Մկ-4 (940)
0.0-0.4 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.4-1.4 Ավազակավային գրունտներ, բաց շագանակավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 20-25%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը անկանոն ձևերի են, ներկայացված տարբեր ապարներով:
1.4-4.0 Բեկորային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, (միջբեկորային դատարկություններում): Բեկորային նյութը անկանոն ձևերի են և ներկայացված են հիմնականում պորֆիրիտներով:
Մկ-5 (954)
0.0-0.4 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.4-1.2 Ավազակավային գրունտներ, բաց շագանակավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 20-25%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը անկանոն ձևերի են, ներկայացված տարբեր ապարներով:
1.2-3.8 Քայքայված, հողմահարված պորֆիրիտներ մոխրավուն գույնի, օխրայացված կոտրատված խճաբեկորային կազմի:
Մկ-6 (930)
0.0-0.5 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.5-3.0 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
Մկ-7 (976)
0.0-0.3 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.3-1.3 Կավավազ բաց մոխրավուն գույնի շերտավորված, թույլ ցեմենտացած, խոնավ է, պլաստիկ թանձրությամբ, հանդիպում են կոպիճի ներփակումներ:
1.2-3.8 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
Մկ-8 (989)
0.0-0.4 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.4-1.0 Կավավազ բաց մոխրավուն գույնի շերտավորված, թույլ ցեմենտացած, խոնավ է, պլաստիկ թանձրությամբ, հանդիպում են կոպիճի ներփակումներ:
1.0-7.0 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
Մկ-9 (987)
0.0-0.3 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.3-1.2 Կավավազ բաց մոխրավուն գույնի շերտավորված, թույլ ցեմենտացած, խոնավ է, պլաստիկ թանձրությամբ, հանդիպում են կոպիճի ներփակումներ:
1.2-5.0 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
Մկ-10 (1010)
0.0-0.4 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.4-4.0 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
Մկ-11 (955)
0.0-0.5 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.5-5.0 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
Մկ-12 (1010)
0.0-0.6 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.6-4.0 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
Մկ-13 (1022)
0.0-0.5 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.5-4.2 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
Մկ-14 (1027)
0.0-0.4 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.4-8.0 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
Մկ-15 (1000)
0.0-0.5 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.5-2.0 Ճալաքարակոպճային գրունտներ, կավավազային լցոնով մինչև 25% պարունակությամբ, դեղնաշագանակավուն գույնի, առանձին կավային ենթաշերտերով մինչև 10 սմ հզորությամբ: Բեկորային նյութը լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով, թույլ ցեմենտացված է, միջին խտության:
2.0-5.0 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
5.0-10.0 Պորֆիրիտներ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված բեկորային անջատումներով:
Մկ-16 (1000)
0.0-0.3 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.3-1.0 Ավազակավային գրունտներ, բաց շագանակավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 20-25%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը անկանոն ձևերի են, ներկայացված տարբեր ապարներով:
1.0-6.0 Ճալաքարակոպճային գրունտներ, կավավազային լցոնով մինչև 25% պարունակությամբ, դեղնաշագանակավուն գույնի, առանձին կավային ենթաշերտերով մինչև 10 սմ հզորությամբ: Բեկորային նյութը լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով, թույլ ցեմենտացված է, միջին խտության:
6.0-10.0 Պորֆիրիտներ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված բեկորային անջատումներով:
Մկ-17 (1025)
0.0-7.0 Պորֆիրիտներ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված բեկորային անջատումներով:
Մկ-18 (1023)
0.0-0.3 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.3-1.0 Կավավազային գրունտ, բաց դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 15%, պինդ թանձրությամբ:
1.0-7.0 Ճալաքարակոպճային գրունտներ, կավավազային լցոնով մինչև 25% պարունակությամբ, դեղնաշագանակավուն գույնի, առանձին կավային ենթաշերտերով մինչև 10 սմ հզորությամբ: Բեկորային նյութը լավ, միջին և վատ հղկվածության են, ներկայացված տարբեր ապարներով, թույլ ցեմենտացված է, միջին խտության:
7.0-10.0 Պորֆիրիտներ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված բեկորային անջատումներով:
Մկ-19 (1032.5)
0.0-0.6 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.6-5.0 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
Մկ-20 (1043)
0.0-0.4 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.4-7.0 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
7.0-10.0 Պորֆիրիտներ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված բեկորային անջատումներով:
Մկ-21 (1060)
0.0-0.3 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.3-1.0 Ավազակավային գրունտներ, բաց շագանակավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 20-25%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը անկանոն ձևերի են, ներկայացված տարբեր ապարներով:
1.0-7.0 Պորֆիրիտներ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված բեկորային անջատումներով:
Մկ-22 (1051)
0.0-0.3 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.3-1.0 Ավազակավային գրունտներ, բաց շագանակավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 20-25%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը անկանոն ձևերի են, ներկայացված տարբեր ապարներով:
1.0-2.4 Բեկորային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, (միջբեկորային դատարկություններում): Բեկորային նյութը անկանոն ձևերի են և ներկայացված են հիմնականում պորֆիրիտներով:
2.4-6.0 Պորֆիրիտներ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված բեկորային անջատումներով:
Մկ-23 (1072)
0.0-0.3 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.3-3.0 Տուֆաբրեկչա մոխրաշագանակավուն գույնի, ճեղքավորված, առանձին ներփակումներ են նկատվել նաև ալևրոլիթ և արգիլիթի բեկորների ճեղքավորված քայքայված վիճակում: Գրունտը ցեմենտացած, բավական կարծր:
Մկ-24 (1070)
0.0-0.3 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.3-1.0 Ավազակավային գրունտներ, բաց շագանակավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 20-25%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը անկանոն ձևերի են, ներկայացված տարբեր ապարներով:
1.0-4.0 Տուֆաբրեկչա մոխրաշագանակավուն գույնի, ճեղքավորված, առանձին ներփակումներ են նկատվել նաև ալևրոլիթ և արգիլիթի բեկորների ճեղքավորված քայքայված վիճակում: Գրունտը ցեմենտացած, բավական կարծր:
Մկ-25 (1013.5)
0.0-0.3 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.3-1.6 Կավավազ բաց մոխրավուն գույնի շերտավորված, թույլ ցեմենտացած, խոնավ է, պլաստիկ թանձրությամբ, հանդիպում են կոպիճի ներփակումներ:
1.6-7.0 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
Մկ-26 (990)
0.0-0.4 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.4-1.0 Կավավազ բաց մոխրավուն գույնի շերտավորված, թույլ ցեմենտացած, խոնավ է, պլաստիկ թանձրությամբ, հանդիպում են կոպիճի ներփակումներ:
1.0-10.0 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
Մկ-27 (951)
0.0-0.3 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.3-1.4 Կավավազ բաց մոխրավուն գույնի շերտավորված, թույլ ցեմենտացած, խոնավ է, պլաստիկ թանձրությամբ, հանդիպում են կոպիճի ներփակումներ:
1.4-14.0 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
Մկ-28 (940)
0.0-0.4 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.4-1.2 Կավավազ բաց մոխրավուն գույնի շերտավորված, թույլ ցեմենտացած, խոնավ է, պլաստիկ թանձրությամբ, հանդիպում են կոպիճի ներփակումներ:
1.2-8.0 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
Մկ-29 (982)
0.0-0.3 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.3-1.6 Կավավազ բաց մոխրավուն գույնի շերտավորված, թույլ ցեմենտացած, խոնավ է, պլաստիկ թանձրությամբ, հանդիպում են կոպիճի ներփակումներ:
1.6-4.0 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
Մկ-30 (1004)
0.0-0.4 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.4-1.3 Ավազակավային գրունտներ, բաց շագանակավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 20-25%, խոնավ է, կիսապինդ թանձրությամբ: Բեկորային նյութը անկանոն ձևերի են, ներկայացված տարբեր ապարներով:
1.3-2.8 Բեկորային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, (միջբեկորային դատարկություններում): Բեկորային նյութը անկանոն ձևերի են և ներկայացված են հիմնականում պորֆիրիտներով:
2.8-7.0 Տուֆաբրեկչա մոխրաշագանակավուն գույնի, ճեղքավորված, առանձին ներփակումներ են նկատվել նաև ալևրոլիթ և արգիլիթի բեկորների ճեղքավորված քայքայված վիճակում: Գրունտը ցեմենտացած է, բավական կարծր:
Մկ-31 (940)
0.0-0.2 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.2-15.0 Պորֆիրիտներ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված բեկորային անջատումներով:
Մկ-32 (955)
0.0-0.2 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.2-8.0 Պորֆիրիտներ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված բեկորային անջատումներով:
Մկ-33 (947.0)
0.0-0.4 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.4-5.5 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
Մկ-34 (945)
0.0-0.3 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.3-4.8 Կավ դեղնաշագանակավուն գույնի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, թույլ ցեմենտացված է, ունի որոշ շերտայնություն, պինդ թանձրությամբ:
4.8-10.0 Տուֆաբրեկչա մոխրաշագանակավուն գույնի, ճեղքավորված, առանձին ներփակումներ են նկատվել նաև ալևրոլիթ և արգիլիթի բեկորների ճեղքավորված քայքայված վիճակում: Գրունտը ցեմենտացած է, բավական կարծր:
Մկ-35 (1008.0)
0.0-0.2 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.2-10.0 Տուֆաբրեկչա մոխրաշագանակավուն գույնի, ճեղքավորված, առանձին ներփակումներ են նկատվել նաև ալևրոլիթ և արգիլիթի բեկորների ճեղքավորված քայքայված վիճակում: Գրունտը ցեմենտացած, բավական կարծր:
Հա-1 (1011.5)
0.0-0.4 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.4-4.7 Ավազակավային գրունտ, բաց շագանակավուն, դեղնաշագանակավուն, տեղ-տեղ մուգ շագանակավուն գույների:
Հա-2 (985.0)
0.0-0.3 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.3-5.3 Ավազակավային գրունտ, բաց շագանակավուն, դեղնաշագանակավուն, տեղ-տեղ մուգ շագանակավուն գույների: Տեղ-տեղ անցնում են կավերի:
Հա-3 (979.0)
0.0-0.2 Բուսահող մուգ մոխրավուն գույնի, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, ավազակավային կազմի:
0.2-1.6 Բեկորային գրունտ, միջբեկորային տարածքը լցվում է ավազակավային գրունտով մինչև 15%-ի չափով, դեղնաշագանակավուն գույնի:
1.6-6.0 Ավազակավային գրունտ, բաց շագանակավուն, դեղնաշագանակավուն, տեղ-տեղ մուգ շագանակավուն գույների: Տեղ-տեղ անցնում են կավերի:
I-2.5 ՀՀ ՏԱԹԵՎ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔԻ ՍԵՅՍՄԻԿ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԱՑՈՒՄ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ
«ՍՊՀսԾ» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն,
աշխատանքների ղեկավար, պրոֆ. Ս. Նազարեթյան
Պատասխանատու կատարող` Է. Միքայելյան
Պատասխանատու կատարող` Վ. Մկրտչյան
2007 թ.
Կատարողների ցուցակ
1. Նազարեթյան Ս. Ն., երկրաբան.- հանք. գիտ. դոկ., պրոֆ.
2. Մկրտչյան Վ. Բ.
3. Ղարիբյան Զ. Վ.
4. Փահլևանյան Ս. Ռ., երկրաբ.- հանք. գիտ. թեկ.
5. Միքայելյան Է. Մ.
6. Գրիգորյան Ռ. Ա.
7. Սուվարյան Հ. Գ.
8. Սուվարյան Լ. Գ.
9. Կարապետյան Հ. Ռ.
Գրաֆիկական հավելվածների ցուցակ
1. Տաթև համայնքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման փաստացի նյութերի 1:2000 մասշտաբի քարտեզը:
2. Տաթև համայնքի տարածքի 1: 2000 մասշտաբի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը:
Տեքստային հավելվածների ցուցակ
1. ՍՄՇ աշխատանքների տեխնիկական առաջադրանքը:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Ներածություն
2. Տարածքի ելակետային սեյսմիկ վտանգի մասին
3. Տարածքի սեյսմիկ միկրոշրջանացում
3.1 Էտալոնային գրունտների ընտրություն
3.2. ՍՄՇ-ն ինժեներա-երկրաբանական անալոգների մեթոդով
3.3. Հորիզոնական արագացումների որոշումը սեյսմահետախուզական տվյալներով (ակուստիկ կոշտությունների մեթոդ)
3.4. Սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացումների գոտիների սահմանների և վտանգի մակարդակի որոշում
3.5. Գրունտների տատանումների գերակշռող պարբերությունների որոշումը բարձր հաճախության միկրոսեյսմերի գրանցման միջոցով
3.6. Տաթև համայնքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզ
4. Վերջաբան
6. Օգտագործված գրականություն
1. Ներածություն
ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի նոր գլխավոր հատակագծի կազմման նպատակով կատարվել են սեյսմամիկրոշրջանացման համալիր աշխատանքներ: Տեխնիկական առաջադրանքի համաձայն` ինժեներա-երկրաբանական տեղազննումների, համալիր երկրաֆիզիկական դաշտային գործիքային գրանցումների, ինչպես նաև նախկինում այստեղ իրականացված հետազննական աշխատանքների արդյունքների հավաքման, սիստեմավորման և վերլուծության հիման վրա բնութագրվել են տարածքի սեյսմաերկրաբանական պայմանները, տրվել են առանձին տեղամասերի սեյսմիկ վտանգի մակարդակի գնահատականները:
Սեյսմահետախուզական դաշտային աշխատանքները նպատակամղված են եղել որոշելու սեյսմիկ ալիքների արագությունները տարբեր տիպի գրունտներում և չափելու գրունտների տատանումների գերակշռող պարբերությունները: Ըստ գործող կարգի [4] 120 հա տարածքի համար կատարվել է սեյսմիկ զոնդավորում 25 կետում, իսկ առավել տարածված 6 տիպի գրունտների վրա, 11 կետում չափվել է միկրոսեյսմերը, որոշվել է գրունտների գերակշռող պարբերությունները: Դաշտային տեղազննումների, երկրաֆիզիկական գործիքային չափումների և ինժեներա-երկրաբանական հետազննական փորվածքների տեղադիրքերը ներկայացված են փաստացի նյութերի քարտեզում (գրաֆիկական հավելված 1):
ՈՒսումնասիրվող տարածքում կատարված տեղազննումները նպատակաուղղված են եղել ինժեներա-երկրաբանական պայմանների հնարավոր փոփոխությունների բացահայտմանը, գործող կամ պոտենցիալ վտանգ ներկայացնող ֆիզիկա-երկրաբանական երևույթների (սողանքներ, քարաթափեր և այլն) առկայության, բնույթի պարզաբանմանը և ազդեցության սահմանների ճշգրտմանը:
Սույն աշխատանքը կազմված է երկու գրքերից: Առաջին գիրքը, որը գրվել է ՀԳՇՆ ինստիտուտի երկրաբանական բաժնի կողմից, նվիրված է Տաթևի տարածքի ինժեներա-երկրաբանական պայմանների հետազոտությունների արդյունքներին: Սույն երկրորդ գրքում, տրված է սեյսմիկ միկրոշրջանացման կատարման մեթոդական մոտեցումները և բուն միկրոշրջանացման աշխատանքների արդյունքները:
Աշխատանքում ներկայացված են Տաթևի տարածքի ինժեներա-երկրաբանական շրջանացման, միկրոշրջանացման 1:2000 մասշտաբի նոր քարտեզները, որոնք կարող են հիմք ծառայել բնակավայրի գլխավոր հատակագծի կազմման համար:
2. Տարածքի ելակետային սեյսմիկ վտանգի մասին
Համաձայն ՀՀՇՆ-II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի» [1] Տաթև համայնքը գտնվում է սեյսմիկ երկրորդ գոտում, ուր սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացումների արժեքը 0,30 g է, իսկ սպասվելիք ինտենսիվությունը` Io վերցված է հավասար 8-9 բալի [1]: Վերջին տարիներին կատարած բոլոր հետազոտությունների, հատկապես սեյսմիկ վտանգի գնահատման միջազգային երկու ծրագրերով (GSHAP, CauSin) ստացված արդյունքներով, վտանգի մակարդակը չի գերազանցում նշված մեծությանը:
Տաթևը գտնվում է ակտիվ խզվածքներից 10 կմ ավելի հեռավորության վրա, ուստի արագացման մեծությունը այս պատճառով չի փոփոխվում:
3. Տարածքի սեյսմիկ միկրոշրջանացում
Սեյսմիկ միկրոշրջանացումը կատարվել է երկրաբանական, երկրաֆիզիկական և այլ նյութերի հիման վրա, համալիր մոտեցումով [3,4]: Այս նպատակի համար կատարվել են թե՛ երկրաբանական, և թե՛ սեյսմաբանական դաշտային նոր դիտարկումներ: Երկրաբանական դիտարկումները նպատակամղված են եղել ճշտելու ինժեներա-երկրաբանական պայմանները, ակտիվ երկրաբանական գործընթացները: Սեյսմաբանական դիտարկումները վերաբերվում են սեյսմիկ զոնդավորմանը և բարձր հաճախության միկրոսեյսմերի գրանցումներին (գրաֆիկական հավելված 1):
3.1 Էտալոնային գրունտների ընտրություն
Տաթև համայնքի տարածքի ՍՄՇ-ի համար որպես էտալոնային գրունտ ընտրվել է I-Բ6 շերտը, որը կազմված է 0,6-5 մ հզորությամբ կավավազներից, ավազակավերից (խտությունը` 1.88 տ/մ3), 1,4-3,5 մ հզորությանբ բեկորային ապարներից (2.2 տ/մ3) և մինչև 10 մ հզորությամբ տուֆոբրեկչիաներից (2,3 տ/մ3): Շերտախմբի միջին խտությունը կազմում է 2,17 տ/մ3: Դաշտային չափումներով ալիքների արագություններն են` Vp=1380 մ/վրկ, Vs=790 մ/վրկ: Այս գրունտները, ըստ սեյսմիկ հատկությունների, դասվում են երկրորդ կարգի գրունտների շարքում, որոնք ելակետային հորիզոնական արագացումը, ըստ ՀՀ սեյսմակայուն շինարարության նորմերի (0.30 g), չեն փոխում:
3.2. ՍՄՇ-ն ինժեներա-երկրաբանական անալոգների մեթոդ
Տաթև համայնքի ինժեներա-երկրաբանական հետազոտություններով առանձնացվում են հետևյալ գործոնները, որոնք ազդում են սեյսմիկ ուժգնության փոփոխության վրա` տարբեր ֆիզիկա-մեխանիկական հատկություններով գրունտները և երկրաբանական կտրվածքում դրանց տարբեր համակցումը, ռելիեֆը: Ակտիվ երկրաբանական գործընթացները և մինչև 5 մ խորությամբ գրունտային ջրերը լայն զարգացում և տարածում չունեն, դրա համար դրանց ազդեցությունը հաշվի չի առնված:
Աղյուսակ 1-ում տրված են հիմնական շերտերի որոշ ֆիզիկա-մեխանիկական հատկությունները և դրանց սեյսմիկ հատկությունների կարգը:
Ապարների (շերտերի) հիմնական ֆիզիկա-մեխանիկական հատկությունները
Աղյուսակ 1
.____________________________|_______________________________________.
|Շերտի անունը|Շերտի |Երկրա- |Գրուն|Ներ- |Տեսա-|Դե- |Հաշվար-|Գրունտի|
| |համարը|բանական |տի |քին |կարար|ֆորմա|կային |սեյսմիկ|
| | |ինդեքսը |խտութ|շըփ- |կցոր-|ցիայի|դիմադ- |հատկու-|
| | | |յունը|ման |դումը|մոդու|րողա- |թյան |
| | | | p |անկ- |ԿՊա |լը |կանու- |կատեգո-|
| | | |տ/մ3 |յունը| |ժՄՊա |թյուն | րիան |
| | | | | (Օ) | | |R0 ԿՊա | |
| | | | |_____|_____| | | |
| | | | |vփ|vN|cփ|cN| | | |
|____________|______|________|_____|__|__|__|__|_____|_______|_______|
| 1 | 2 | 3 | 4 |5 | 6| 7| 8| 9 | 10 | 11 |
|____________|______|________|_____|__|__|__|__|_____|_______|_______|
|Բուսահող | 1| - | 1.76| -| -| -| -| - | - | III|
|____________|______|________|_____|__|__|__|__|_____|_______|_______|
|Ավազակավ | 2| e-dQ4| 1.88|21|18|24|16| 20| 200| III|
|կավավազ | | | | | | | | | | |
|____________|______|________|_____|__|__|__|__|_____|_______|_______|
|Ճալաքարակոպ-| 3| a-pQ4| 2.1|34|31| 2| 1| 35| 350| II|
|ճային գրունտ| | | | | | | | | | |
|____________|______|________|_____|__|__|__|__|_____|_______|_______|
|Կավ | 4| l-aQ| 1.95|16|14|46|31| 22| 220| III|
|____________|______|________|_____|__|__|__|__|_____|_______|_______|
|Բեկորախճային| 5| d-kQ4| 2.20|38|35| -| -| 45 | 450 | II |
|գրունտ | | | | | | | | | | |
|____________|______|________|_____|__|__|__|__|_____|_______|_______|
|Տուֆաբրեկչա | 6|BK1ap- | 2.30| -| -| -| -| 60| 600| I|
|____________|______|________|_____|__|__|__|__|_____|_______|_______|
|Պորֆիրիտներ | 7| BK1b| 2.70| -| -| -| -| 80| 800| I|
.____________________________________________________________________.
Ինժեներա-երկրաբանական հետազոտություններով, վերին 30 մ-ոց շերտի ընդհանուր բնութագիրը որոշելիս, կարևոր դեր է պատկանում տարբեր տիպի շերտախմբերին: Համայնքի տարածքում դրանք բազմազան են: Նշենք առավել կարևորները` տալով դրանց կառուցվածքը և նրանց վրա սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացումների մեծությունը.
I-ը2, I-ը3, I-ը4, I-ը5, I-ը6 շերտախմբերում առկա են ժայռային (պորֆիրիտ, տուֆաբրեկչիա), խոշորաբեկոր (ճալաքարակոպիճ) և նստվածքային (ավազակավ, կավավազ, կավ) ապարները: Սակայն վերին 30 մ շերտում գերակշռող հզորություն ունեն տուֆաբրեկչիաները (10 մ և ավելի), պորֆիրիտները (մի քանի տասնյակ մետր), ճալաքարակոպճային ու բեկորային ապարները (1,5-6) մ: Ավազակավերի, կավավազների հզորությունը չի գերազանցում 5 մ, իսկ կավերը ունեն 2-12 մ հզորություն, սակայն նրանք զուգակցվում են մեծ հզորություն ունեցող պորֆիրիտների հետ: Այսինքն գործ ունենք ըստ սեյսմիկ հատկությունների մեծ հզորությամբ առաջին, երկրորդ և համեմատաբար փոքր հզորություն ունեցող երրորդ կարգի գրունտների հետ: Բոլոր դեպքերում վերը նշված բոլոր հինգ շերտախմբերի 30 մետրանոց շերտի սեյսմիկ կարգը կարելի է համարել երկրորդ, որը չի փոխում ելակետային 0,30 g գրունտների արագացման մեծությունը:
I-ը7, I-ը8, I-ը9 շերտախմբերը կազմված են հիմնականում կավավազներից, ավազակավերից և կավերից, որոնք ըստ սեյսմիկ հատկությունների երրորդ կարգի են, ուստի բարձրացնում են սեյսմիկ վտանգի 0,30 g մակարդակը, որը կդառնա 0,35 g:
II-ը1, II-ը2, II-ը4, II-ը8, II-ը9, II-ը12, II-ը13, II-ը14, II-ը15, III-ը8 շերտախմբերը հիմնականում գտնվում են 15օ-ից մեծ թեքության լանջերին, որի պատճառով սպասվելիք հորիզոնական արագացումների մեծությունը, ըստ սեյսմակայուն շինարարության նորմերի, կաճեն 1,2 անգամ: Բոլոր նշված շերտախմբերը կազմված են հիմնականում երկրորդ կարգի գրունտներով (տուֆոբրեկչիա, ճալաքարակոպիճ, բեկորային գրունտ), կամ երրորդ կարգի գրունտները զուգակցվում են առաջին կարգի գրունտներով (պորֆիրիտ): ՈՒստի այս շերտախմբերի վրա սպասվելիք արագացումը կկազմի 0,35 g:
II-ը10, II-ը11 շերտախմբերը ևս գտնվում են 150-ից մեծ թեքությամբ լանջերին, ուստի սպասվելիք արագացումը կլինի 1,2x0,30 g: Սակայն այս շերտախմբերը հիմնականում կազմված են պորֆիրիտներից, որոնք առաջին կարգի են: ՈՒստի, եթե թեք լանջերի համար վտանգի մեծությունը աճում է 1,2-ով, ապա գրունտների առաջին կարգի պատճառով այն կնվազի 0,8-ով և ընդհանուր արդյունքում շերտախմբերի վրա ելակետային հորիզոնական 0,30 g արագացումը չի փոփոխվի:
IV-A3, IV-A4, IV-A8, IV-A9 շերտախմբերը կազմված են երրորդ կարգի գրունտներից (ավազակավ, կավավազ, կավ), որոնք երբեմն զուգակցվում են փոքր հզորության երկրորդ կարգի գրունտների (ճալաքարակոպիճ) հետ: Այս պատճառով սրանց վրա առավելագույն հորիզոնական արագացումը համեմատած ելակետայինի հետ կաճի և կկազմի 0,35 g: Այս շերտախմբերը փոքր տարածում ունեն և գտնվում են ձորակներում, կիրճերում, գետահուներում և այլն: Այս պատճառով շինարարության նախագծման դեպքում պարտադիր է նորմերի 5.4.1 կետի կիրառումը [1]:
Ինչպես երևում է վերը շարադրվածից, Տաթև համայնքի տարածքում, վերին 30 մ երկրաբանական կտրվածքում հիմնականում գերակշռում են ըստ սեյսմիկ հատկությունների առաջին, երկրորդ և համեմատաբար քիչ երրորդ կարգի գրունտները: Սակայն Տաթևի տարածքի մեծ մասում կան 150-ից մեծ թեքությամբ լանջեր, որոնք դասվում են շինարարության համար անբարենպաստ տարածքների շարքին և ըստ գործող ՀՀՇՆ-II-6.02-2006 նորմերի ավելացնում են սեյսմիկ վտանգի մակարդակը 1,2 անգամ: Այս անբարենպաստ տարածքներում շինարարություն իրականացնելիս պետք է կիրառվեն գործող նորմերի 5.4.3 կետի պահանջները:
3.3. Հորիզոնական արագացումների որոշումը սեյսմահետախուզական
տվյալներով (ակուստիկ կոշտությունների մեթոդ)
Այս մեթոդը համարվում է գլխավոր, որի պատճառով հաշվետվության մեջ մեծ տեղ է հատկացվել թե դաշտային աշխատանքներին և թե արագացումների հաշվարկներին:
Դաշտային սեյսմահետախուզական աշխատանքների մեթոդիկան ու տեխնիկան
Ակուստիկ կոշտությունների մեթոդով արագացման փոփոխության գնահատման նպատակով առանձին կետերում կատարվել է սեյսմիկ զոնդավորում` բեկված ալիքների մեթոդով (ԲԱՄ): Աշխատանքները կատարվել են «Տալգար» սեյսմահետախուզական կայանի օգնությամբ: Չափումների համար ընտրվել են հետևյալ պարամետրերը` պրոֆիլի երկարությունը` 90 մ, սեյսմաընդունիչների միջև հեռավորությունը` 3 մ: Յուրաքանչյուր կետում իրականացված է 30 տեղակայանք` հոդոգրաֆի մինչև 90 մ երկարություն ապահովելու համար, որը թույլ է տվել ուսումնասիրել կտրվածքը 30 մ խորությամբ: Ալիքների հարուցումը իրականացվել է մուրճի հարվածի միջոցով:
Դաշտային նյութերի մեկնաբանում
Դաշտային նյութերի մեկնաբանումը կատարվել է ըստ սեյսմաընդունիչների ու հարվածի կետերի միջև եղած հայտնի հեռավորության և ալիքների անցման չափված ժամանակի հոդոգրաֆների կառուցման ճանապարհով: Բեկված ալիքների հոդոգրաֆների մեկնաբանման արդյունք են հանդիսանում բեկող սահմանների տեղադրման խորության և ձևի, ինչպես նաև այդ սահմանների երկարությամբ ալիքների տարածման սահմանային արագությունների որոշումը:
Սահմանային արագությունները որոշվել են տարբերության հոդոգրաֆի եղանակով` ըստ Vr=2Vռազ առընչության, որտեղ Vr-ն արագությունն է` հաշվարկված տարբերության հոդոգրաֆի եղանակով:
Ակուստիկ կոշտությունների մեթոդով ուժգնության փոփոխության որոշում
Բալականության և արագացումների փոփոխությունը, կախված գրունտային պայմաններից, հիմնականում որոշվում է գրունտային շերտի հզորությամբ և նրա ապարների ֆիզիկա-մեխանիկական ու առաձգական հատկություններով:
Կառույցների հիմնատակ հանդիսացող ապարների առաձգական հատկություններն էականորեն որոշում են կառույցների վարքը սեյսմիկական տատանումների դեպքում: Դրա համար կառույցների սեյսմակայունության վրա գրունտների ազդեցության ճշգրիտ հաշվառման համար անհրաժեշտ է գնահատել կառույցների հիմնատակը կազմող ապարների հատկությունները:
Ալիքների չափված արագությունների ու միջավայրի ապարների խտության մեծության միջև գոյություն ունեցող կապը թույլ է տալիս ստանալ երկրաշարժի ուժգնության փոփոխությունը հետևյալ անալիտիկ արտահայտությամբ.
/\I1=1.67[Ig(VoPo)-Ig(VnPn)]
որտեղ VoPo -ն միջավայրի ակուստիկ կոշտությունն է (խտության և երկայնական կամ լայնական ալիքների տարածման արագության արտադրյալը):
Այս բանաձևը տալիս է բալականության աճը VnPn պարամետրերով բնութագրվող գրունտի վրա` VoPo ակուստիկ կոշտությամբ էտալոնային գրունտի համեմատությամբ: Ըստ այս բանաձևի որոշվում է բալականության աճը ոչ ջրահագեցված տեղամասերում: Ինչպես արդեն նշել ենք, որպես էտալոնային գրունտ ընտրվել էր I-Բ6 շերտը, որը կազմված է 0,6-5 մ հզորությամբ կավավազներից, ավազակավերից (խտությունը` 1.88 տ/մ3), 1,4-3,5 մ հզորությամբ բեկորային ապարներից (2.2 տ/մ3) և մինչև 10 մ հզորությամբ տուֆոբրեկչիաներից (2,3 տ/մ3): Շերտախմբի միջին խտությունը կազմում է 2,17 տ/մ3: Դաշտային չափումներով ալիքների արագություններն են` Vp=1380 մ/վրկ, Vs=790 մ/վրկ: Այս գրունտները, ըստ սեյսմիկ հատկությունների, դասվում են երկրորդ կարգի գրունտների շարքը, որոնք ելակետային հորիզոնական արագացումը ըստ ՀՀ սեյսմակայուն շինարարության նորմերի (0.30 g), չեն փոխում:
Հաշվարկների արդյունքները բերված են աղյուսակ 3-ում:
Հաշվարկման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրունտներից կախված սեյսմիկական ինտենսիվության աճի արժեքները բալերով, Տաթև համայնքի տարածքում փոփոխվում են - 1,2 - 0,4 սահմաններում:
Երկայնական ալիքների տարածման միջին արագությունների ընդհանրացված արժեքները կտրվածքի վերին մասում գրունտների հիմնական տարատեսակների համար, հետազոտված բոլոր տեղամասերում բերված են աղյուսակ 3-ում, որտեղ տրվում են նաև բալականության աճի հաշվարկի արդյունքները` գրունտների ակուստիկ կոշտությունների համեմատության նպատակով: Համակարգչային ծրագրով նախ որոշվել է հորիզոնական արագացման փոփոխության K գործակիցը, ապա նաև արագացման մեծությունը, ելակետային 0.30 g արագացման հաշվառումով (աղյուսակ 3):
Աղյուսակ 2. Հիմնական գրունտների սեյսմիկ հատկությունները և դրանցից
կախված սեյսմիկ վտանգի մակարդակի փոփոխության չափը
.___________________________________________________________________
| |Տիպիկ |Հզոր.|VP |VS |P |VP |Vs (միջ)|P(միջ)|
| |գրունտային |մ |մ/վրկ|մ/վրկ|գր/սմ3|(միջ)|մ/վրկ |գր/սմ3|
| |կտրվածքները,| | | | |մ/վրկ| | |
| |համարը և | | | | | | | |
| |ինդեքսը | | | | | | | |
|______|____________|_____|_____|_____|______|_____|________|______|
|1 |1) Ավազակա- | 5| 800| 460| 1.88| | | |
|I-Բ6 |վային գրունտ| | | | | | | |
| |2) Բեկորային| 3.5| 1700| 980| 2.2| 1400| 810| 2.16|
| |գրունտ | | | | | | | |
| |3) Տուֆո- | 9.5| 2100| 1215| 2.3| | | |
| |բրեկչիա | | | | | | | |
|______|____________|_____|_____|_____|______|_____|________|______|
| 2 |Կավ | 10| 900| 52| 1.95| 900| 520| 1.95|
| I-Բ8 | | | | | | | | |
|______|____________|_____|_____|_____|______|_____|________|______|
| 3 |1 Ավազակավ | 5| 800| 460| 1.88| 865| 500| 1.93|
| I-Բ9 |2 Կավ | 10| 900| 520| 1.95| | | |
|______|____________|_____|_____|_____|______|_____|________|______|
| 4 |Տուֆոբրեկչիա| 10| 2100| 1215| 2.3| 2100| 1215| 2.3|
|II-Բ1 | | | | | | | | |
|______|____________|_____|_____|_____|______|_____|________|______|
| 5 |Պորֆիրիտ | 30| 3300| 1910| 2.7| 3300| 1910| 2.7|
|IIԲ10 | | | | | | | | |
|______|____________|_____|_____|_____|______|_____|________|______|
| 6 |1 Ավազակավ | 5| 800| 460| 1.88| 2170| 1250| 2.56|
|IIԲ12 |2 Պորֆիրիտ | 25| 3300| 1910| 2.7| | | |
|______|____________|_____|_____|_____|______|_____|________|______|
| 7 |1 Կավ | 10| 900| 520| 1.95| 1750| 1010| 2.45|
| IVA5 |2 Պորֆիրիտ | 20| 3000| 1910| 2.7| | | |
.___________________________________________________________________
.____________________ ________________________________.
| |Տիպիկ | |VP P | /\I |Io |I2 |հաշվ.|
| |գրունտային | |(ակուստ| բալի|ելակ.|հաշվ.|արագ.|
| |կտրվածքները,| |կոշտ) | աճը |բալը |բալը |gr |
| |համարը և | | | | | | |
| |ինդեքսը | | | | | | |
|______|____________| |_______|_____|_____|_____|_____|
|1 |1) Ավազակա- | | 3024| -0.2| 9| 8.8| 0.32|
|I-Բ6 |վային գրունտ| | | | | | |
| |2) Բեկորային| | | | | | |
| |գրունտ | | | | | | |
| |3) Տուֆո- | | | | | | |
| |բրեկչիա | | | | | | |
|______|____________| |_______|_____|_____|_____|_____|
| 2 |Կավ | | 1755| 0.3| 9| 9.3| 0.36|
| I-Բ8 | | | | | | | |
|______|____________| |_______|_____|_____|_____|_____|
| 3 |1 Ավազակավ | | 1670| 0.3| 9| 9.3| 0.36|
| I-Բ9 |2 Կավ | | | | | | |
|______|____________| |_______|_____|_____|_____|_____|
| 4 |Տուֆոբրեկչիա| | 4830| -0.2| 9| 8.8| 0.32|
|II-Բ1 | | | | | | | |
|______|____________| |_______|_____|_____|_____|_____|
| 5 |Պորֆիրիտ | | 8910| -1.2| 9| 7.8| 0.26|
|IIԲ10 | | | | | | | |
|______|____________| |_______|_____|_____|_____|_____|
| 6 |1 Ավազակավ | | 5555| -0.6| 9| 8.4| 0.28|
|IIԲ12 |2 Պորֆիրիտ | | | | | | |
|______|____________| |_______|_____|_____|_____|_____|
| 7 |1 Կավ | | 4288| -0.6| 9| 8.4| 0.28|
| IVA5 |2 Պորֆիրիտ | | | | | | |
.____________________ ________________________________.
Աղյուսակ 3. Տաթև տարածքում սեյսմիկ զոնդավորման տվյալներով կետերում (գրաֆիկական հավելված # 1) արագությունների արժեքները և սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացման մեծություններն ըստ հաշվարկների
.__________________________________________________________________
|ՍԶ |I-ին |II |I-ին |II-ին|I-ին |II |միջ. |միջ. |ինտեն.|ին- |
|կետ|շերտի|շերտի|շերտի|շերտի|շերտի |շերտի |ար-նը|խտ-նը|փոփ-նը|տեն-|
| |ար-նը|ար-նը|խտ-նը|խտ-նը|խոր-նը|խոր-նը| | | |նը |
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| N | V1 | V2 | r1 | r2 | h1 | h2 | Vcr | Rcr | /\I |Io |
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 1| 800| 1450| 1,88| 2,34| 5| 25| 1277| 2,26| -0,4| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 2| 820| 1450| 1,89| 2,35| 5,2| 24,8| 1280| 2,27| -0,4| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 3| 900| 3300| 1,95| 2,7| 10| 20| 1747| 2,45| -0,7| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 4| 3300| 100| 2,7| 1| 30| 0| 3300| 2,70| -1,2| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 5| 2100| 3300| 2,3| 2,7| 10| 20| 2772| 2,57| -1,1| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 6| 820| 1450| 1,9| 2,34| 5| 25| 1285| 2,27| -0,4| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 7| 1700| 3300| 2,2| 2,7| 3| 27| 3016| 2,65| -1,1| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 8| 900| 3300| 1,95| 2,7| 12| 18| 1597| 2,40| -0,6| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 9| 920| 3340| 1,95| 2,72| 11,8| 18,2| 1642| 2,42| -0,6| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 10| 800| 1460| 1,88| 2,35| 5| 25| 1284| 2,27| -0,4| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 11| 780| 1480| 1,85| 2,35| 4,8| 25,2| 1294| 2,27| -0,4| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 12| 920| 3320| 1,92| 2,35| 12,2| 17,8| 1611| 2,18| -0,5| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 13| 800| 3490| 1,88| 2,56| 5| 25| 2237| 2,45| -0,9| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 14| 920| 3340| 1,96| 2,68| 11,5| 18,5| 1663| 2,40| -0,6| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 15| 820| 1500| 1,87| 2,35| 5,4| 24,6| 1305| 2,26| -0,4| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 16| 920| 3270| 1,96| 2,68| 9,7| 20,3| 1791| 2,45| -0,7| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 17| 800| 2460| 1,88| 2,49| 5| 25| 1828| 2,39| -0,7| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 18| 780| 1500| 1,85| 2,35| 5,3| 24,7| 1290| 2,26| -0,4| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 19| 810| 1480| 1,86| 2,34| 5| 25| 1301| 2,26| -0,4| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 20| 800| 1450| 1,88| 2,33| 5| 25| 1277| 2,26| -0,4| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 21| 900| 2500| 1,9| 2,48| 12| 18| 1461| 2,25| -0,5| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 22| 3300| 100| 2,7| 1| 30| 0| 3300| 2,70| -1,2| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 23| 920| 3280| 1,96| 2,65| 11,5| 18,5| 1654| 2,39| -0,6| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 24| 900| 3300| 1,95| 2,7| 12| 18| 1597| 2,40| -0,6| 9|
|___|_____|_____|_____|_____|______|______|_____|_____|______|____|
| 25| 890| 3170| 1,97| 2,68| 11,4| 18,6| 1606| 2,41| -0,6| 9|
.__________________________________________________________________
.____ ____________________.
|ՍԶ | |հաշվ. |հաշվ.|հաշվ. |
|կետ| |ինտ-նը|գործ |արագաց|
| | | | | |
|___| |______|_____|______|
| N | | IR | K | /\gr |
|___| |______|_____|______|
| 1| | 8,6| 1,47| 0,30|
|___| |______|_____|______|
| 2| | 8,6| 1,47| 0,30|
|___| |______|_____|______|
| 3| | 8,3| 1,53| 0,24|
|___| |______|_____|______|
| 4| | 7,8| 1,3| 0,36|
|___| |______|_____|______|
| 5| | 7,9| 1,34| 0,34|
|___| |______|_____|______|
| 6| | 8,6| 1,47| 0,30|
|___| |______|_____|______|
| 7| | 7,9| 1,34| 0,34|
|___| |______|_____|______|
| 8| | 8,4| 1,51| 0,26|
|___| |______|_____|______|
| 9| | 8,4| 1,51| 0,26|
|___| |______|_____|______|
| 10| | 8,6| 1,47| 0,30|
|___| |______|_____|______|
| 11| | 8,6| 1,47| 0,30|
|___| |______|_____|______|
| 12| | 8,5| 1,49| 0,28|
|___| |______|_____|______|
| 13| | 8,1| 1,56| 0,22|
|___| |______|_____|______|
| 14| | 8,4| 1,51| 0,26|
|___| |______|_____|______|
| 15| | 8,6| 1,47| 0,30|
|___| |______|_____|______|
| 16| | 8,3| 1,53| 0,24|
|___| |______|_____|______|
| 17| | 8,3| 1,53| 0,24|
|___| |______|_____|______|
| 18| | 8,6| 1,47| 0,30|
|___| |______|_____|______|
| 19| | 8,6| 1,47| 0,30|
|___| |______|_____|______|
| 20| | 8,6| 1,47| 0,30|
|___| |______|_____|______|
| 21| | 8,5| 1,49| 0,28|
|___| |______|_____|______|
| 22| | 7,8| 1,32| 0,34|
|___| |______|_____|______|
| 23| | 8,4| 1,51| 0,26|
|___| |______|_____|______|
| 24| | 8,4| 1,51| 0,26|
|___| |______|_____|______|
| 25| | 8,4| 1,51| 0,26|
.____ ____________________.
Ծանոթություն.
ՍՄՇ քարտեզը կազմելիս, այն կետերում, որոնք գտնվում են 15 աստիճանից թեք լանջերին, հաշվարկային արագացման մեծությունը բազմապատկված է 1.2 գործակցով` համաձայն ՀՀՇՆ-II-6.02-2006 նորմերի:
3.4. Սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացումների գոտիների
սահմանների և վտանգի մակարդակի որոշում
Համայնքի տարածքի կազմվելիք ՍՄՇ քարտեզի, հիմնական պարամետրերը` սեյսմիկ գոտիների սահմաններն ու սեյսմիկ վտանգի մակարդակը` արտահայտված գրունտների առավելագույն հորիզոնական արագացումների արժեքներով, որոշվել են տվյալների համալիրի հիման վրա` երկու փուլով:
Առաջին փուլում որոշվել են սեյսմիկ գոտիների սահմանները, որի համար օգտագործվել են փաստացի և հաշվարկային նյութերի երկու խմբեր` մինչև 30 մ խորությամբ երկրաբանական կտրվածքում գրունտների լիթոլոգիական ու ֆիզիկա - մեխանիկական հատկությունների էական փոփոխությունները, և գրունտների ակուստիկ կոշտությունների կտրուկ փոփոխությունները նույն կտրվածքում և չափվող կետերում:
Պետք է նշել, որ այս երկու ճանապարհներով որոշված սեյսմիկ գոտիների սահմանների միջև էական տարբերություններ չկան, դրանք հիմնականում համընկնում են: Կարծիք կա, որ սեյսմիկ գոտիների սահմանները պետք է որոշել միայն ակուստիկ կոշտությունների միջոցով, դա մոտավորապես նույնն է ինչ ստացված արագացումների իզոգծերի միջոցով: Սա բերում է անճշտությունների, քանի որ երկրի մակերեսի ակտիվ երկրաբանական պրոցեսները կարող են էականորեն չազդել արագացումների արժեքի վրա, բայց այդ տարածքները դասվեն շինարարության համար անբարենպաստների շարքին: ՈՒստի, սահմանների որոշումը համալիր մոտեցմամբ` գերադասելի է:
Գործող ՀՀ շինարարական նորմերով, լանջերի 150-ից մեծ թեքության ազդեցությունը սեյսմիկ ուժգնության փոփոխության վրա, քանակական տեսակետից, արդեն սահմանված է, որը ավելացնում է ելակետային արագացումը 1,2 անգամ: Շինարարության տեսակետից անբարենպաստ տարածքների թվին, բացի թեք լանջերից, դասվել են նաև սելավատարերն ու ձորակները, գետերի հուները:
ՍՄՇ-ի աշխատանքների իրականացման երկրորդ փուլում որոշվել է յուրաքանչյուր գոտում սպասվելիք հորիզոնական արագացման և բալականության արժեքները: Շեշտում ենք նաև բալականությունը, քանի որ որոշ դեպքերում այն լրացուցիչ միջոց է արագացման արժեքը որոշելու համար: Բալականությունից արագացման անցնելիս օգտագործվել է նաև հայտնի էմպիրիկ կախվածությունը`
A= 0.0008 x 2I,
ուր A -ն արագացումն է, իսկ I -ն բալականությունը:
Սեյսմահետազոտական տվյալներով տարբեր գրունտներում ու շերտախմբերում ստացված ալիքների արագությունները, գրունտների խտության, նրանց տեղադրման խորությունների, հզորության և այլ տվյալների հաշվառումով կազմված են աղյուսակ 2-ը և աղյուսակ 3-ը: Համակարգչային ծրագրով սկզբում հաշվարկվել է K գործակիցը ըստ շերտում ալիքների արագությունների, գրունտների խտության, նրանց տեղադրման խորությունների կամ հզորության, ապա նաև արագացման մեծությունը: Աղյուսակ 3-ը հիմք է ծառայել յուրաքանչյուր սեյսմիկ զոնդավորման կետում հորիզոնական արագացումների արժեքների որոշման համար: Այս արժեքները դրվել են քաղաքի տարածքների սեյսմիկ գոտիներում սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացումների մակարդակի որոշման հիմքում:
3.5 Գրունտի տատանումների գերակշռող պարբերությունների որոշումը բարձր
հաճախության միկրոսեյսմերի գրանցման միջոցով
Տաթև համայնքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման համար կատարվել են բարձր հաճախային միկրոսեյսմերի ֆոնի հետազոտման աշխատանքներ` տարբեր գրունտային պայմաններով տեղամասերի հաճախային առանձնահատկությունների բացահայտման նպատակով:
Կարճ պարբերություն ունեցող միկրոսեյսմերը չափվել են ժամանակի 0,01-1,2 վրկ. տիրույթում:
Տարբեր տեղամասերում դիտարկվել են ամպլիտուդի փոփոխություններ որոշակի տիրույթում` տարբեր պարբերությունների դեպքում նվազագույն և առավելագույն արժեքներով:
Միկրոտատանումների գրանցման կետերը ընտրվել են ելնելով ինժեներա-երկրաբանական պայմաններից, յուրաքանչյուր տիպի գրունտի վրա կատարվել է առնվազն երեք չափում (նրանց տեղադրումը բերված է գրաֆիկական հավելված # 1-ում):
Բարձր հաճախային միկրոտատանումների գրանցումը կատարվել է հետևյալ կերպ: Յուրաքանչյուր կետում սեյսմատվիչները տեղադրվել են 20 սմ խորության վրա` խանգարումների ազդեցությունից խուսափելու նպատակով: Գրանցումները կատարվել են 2 րոպե տևողությամբ, օրական երեք անգամ, ժամը 10.00-ին,18.00 և 22.00-ին: Միկրոտատանումների գրանցումները իրականացնելու համար օգտագործվել է սեյսմագրաֆի ռեժիմում աշխատող հատուկ կայան` կիրառելով CM-3 տիպի ուղղահայաց սեյսմաչափ, ՈՒՊՆ ուժեղացուցիչ և H-327-4 տիպի ինքնագրանցող սարք: Օգտագործվել է 50000 առավելագույն խոշորացման բնութագրերը` 0,1-1,2 վրկ պարբերությունների տիրույթում: Կանալի չափաբերումը իրականացվել է գեներատորային մեթոդով: Գրանցման գծի հաստությունը կազմել է 0,5 մմ, իսկ թղթի ձգման արագությունը` 1-50 սմ/վրկ:
Գրունտների բնական միկրոտատանումների գրանցումների մշակումը, որոնց տևողությունը կազմում է 2 րոպե, կատարվել է 30 վայրկյանանոց միջակայքում պարբերությունների և ամպլիտուդների համատարած չափման միջոցով: Գերակշռող պարբերությունների առանձնացման համար կառուցվել են ո (Ti) կրկնելիության գրաֆիկները/ներկայացված են հաշվետվության վերջում/: Որոշվել են առավել հաճախ հանդիպող պարբերությունները ո (Ti), գրաֆիկները վերափոխվել են ո (Ti)% գրաֆիկների, որտեղ ո*= (Ti / /\t) 100%, /\t - գրանցման տևողությունն է: Պարբերությունը համարվում է գերակշռող, եթե ո* >= 15: Գրանցումների վերլուծության հիման վրա ստացվել են գրունտների տատանման գերակշռող պարբերությունները:
Քանի որ Տաթևի տարածքում վերին 30 մ հզորության շերտը հիմնականում անհամասեռ է` կազմված տարբեր կարգի գրունտներից, ապա, ըստ ՀՀՇՆ-II-6.02-2006 5.3.3 կետի, գրունտի հաշվարկային գերակշռող պարբերությունը որոշելիս, միկրոսեյսմերի գրանցումների հիման վրա ստացված տվյալները բազմապատկվել են 1,3 գործակցով: Ստացված արդյունքները ամփոփ տեսքով բերված են աղյուսակ # 4-ում:
Միկրոտատանումների գերակշռող պարբերությունների արժեքները` կախված
գրունտային պայմաններից (Տաթև համայնք)
Աղյուսակ 4.
._________________________________________________.
|Շերտի |Չափված|Գրան- |Գերակշռող |Գերակշռող |
|ինժեներա- |կետերի|ցում- |պարբերու- |պարբերու- |
|երկրաբանական|քանակը|ների |թյունը` վրկ|թյունների |
|բնութագիրը | |թիվը | |միջին |
| | |մեկ | |արժեքները`|
| | |կետում| |վրկ |
|____________|______|______|___________|__________|
|Ավազակավ | 2| 2| 0,32-0,5| 0,3-0,55|
| | | | 0,45-0,55| |
|____________|______|______|___________|__________|
|Ավազակավ | 2| 2| 0,5-0,54| 0,31-0,5|
| | | | 0,3-0,52| |
|____________|______|______|___________|__________|
|Կավ | 2| 2| 0,34-0,42| 0,26-0,52|
| | | | 0,26-0,5| |
|____________|______|______|___________|__________|
|Պորֆիրիտ | 2| 2| 0,19-0,22| 0,19-0,28|
| | | | 0,2-0,28| |
|____________|______|______|___________|__________|
|Տուֆոբրեկչիա| 2| 2| 0,2-0,24| 0,2-0,28|
| | | | 0,2-0,28| |
|____________|______|______|___________|__________|
|Բեկորային | 2| 2| 0,23-0,3| 0,23-0,42|
| | | | 0,32-0,42| |
|____________|______|______|___________|__________|
|Ճալաքարային | 2| 2| 0,28-0,45| 0,28-0,5|
| | | | 0,42-0,5| |
._________________________________________________.
3.6. Տաթև համայնքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզ
Տաթև համայնքի տարածքի ՍՄՇ 1:2000 մասշտաբի քարտեզը, ըստ սեյսմիկ վտանգի մակարդակի փոփոխության ու գոտիների դիֆերենցվածության, ունի բարդ կառուցվածք: Սա պայմանավորված է սեյսմիկ տեսակետից բավականին բազմազան գրունտային, երկրաբանական պայմաններով ու 150-ից մեծ թեքությամբ ռելիեֆով:
Ընդհանրապես համայնքի տարածքում առանձնացված են 6 տիպի սեյսմիկ գոտիներ` սպասվելիք 0,30-0,35 g առավելագույն հորիզոնական արագացումների մեծությամբ: Երկու գոտիները բարենպաստ են շինարարության համար, իսկ չորսը` ոչ (գրաֆիկական հավելված 2): Ըստ վտանգի մակարդակի, Տաթև համայնքի տարածքում 0.30 և 0.35 g սպասվելիք արագացմամբ գոտիների մակերեսները մոտավորապես հավասար են: Ընդ որում, մեծ տոկոս են կազմում շինարարության համար անբարենպաստ տարածքները (մոտ 80 տոկոս): Տարածքների անբարենպաստությունը հիմնականում պայմանավորված է 150-ից մեծ թեքությամբ լանջերի առկայությամբ: Այս հրապարակներում շինարարություն իրականացնելիս պետք է կիրառվեն գործող նորմերի [1] 5.4.3 կետի պահանջները: Այսինքն, պետք է իրականացվեն որոշ ինժեներային աշխատանքներ: Փոքր տարածք են կազմում գետահուները և ձորակները, որտեղ շինարարության դեպքում պարտադիր է նորմերի 5.4.1 կետի պահանջների կիրառումը:
Ճիշտ է, կազմված ՍՄՇ քարտեզն ունի 1:2000 մասշտաբ, բայց ըստ ՍՄՇ աշխատանքների իրականացման կարգի [4], բավարար էր և 1:5000 մասշտաբը: Սակայն գնալով պատվիրատուին ընդառաջ, կազմվել է ավելի մանրամասն քարտեզ:
Ավելորդ չէ, որ մեկ անգամ ևս նշենք, որ կազմված սեյսմիկ միկրոշրջանացման 1: 2000 մասշտաբի քարտեզը հիմք է ծառայելու բնակավայրի գլխավոր հատակագիծը կազմելու համար: Ցանկացած առանձին օբյեկտի նախագծման համար պետք է կատարվեն մանրակրկիտ ինժեներա-երկրաբանական և սեյսմիկ հետազոտություններ շինարարության հրապարակի տարածքում:
4. Վերջաբան
Տաթև համայնքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզ կազմվել է առաջին անգամ: Այն ունի 1:2000 մասշտաբ և կազմվել է ինժեներա-երկրաբանական, սեյսմաբանական նոր դաշտային դիտարկումների ու արխիվային փաստացի նյութերի և այլ տվյալների հիման վրա` համալիր մոտեցումով: Քարտեզը կազմելիս առանձնապես մեծ տեղ է հատկացվել սեյսմիկ վտանգի մակարդակի փոփոխման որոշման ակուստիկ կոշտությունների մեթոդին` որպես գլխավոր մեթոդի: Սակայն համայնքի տարածքին բնորոշ է այնպիսի երկրաբանական կառուցվածք, որը վտանգի մակարդակը որոշելիս հաշվի է առնվել նաև լանջերի 150-ից մեծ թեքությունը, փոքր չափով` գետահուների ու ձորակների առկայությունը: Առանձնացված սեյսմիկ գոտիներում վտանգի մակարդակը գնահատված է 0.30- 0,35 g: Յուրաքանչյուր գոտու համար տրված են նաև գրունտների տատանումների գերակշռող պարբերությունները:
Շինարարության համար անբարենպաստ տարածքները պայմանավորված են 150-ից մեծ լանջերի և, որոշ չափով, գետահուների ու ձորակների առկայությամբ: Քարտեզի վրա այն տարածքներում, որտեղ հորիզոնական արագացման չափի կողքին դրված են աստղանիշեր, շինությունների նախագծման ժամանակ պահանջվում է ՀՀ սեյսմակայուն շինարարության նախագծային նորմերի 5.4.1 և 5.4.3 կետերի կիրառում [1]: Այդ տարածքները բավականին մեծ մակերես են կազմում:
Կազմված ՍՄՇ-ի քարտեզը, ըստ գործող նորմերի, կարող է հավաստի հիմք ծառայել Տաթև համայնքի գլխավոր հատակագծի մշակման համար: Այն չի կարելի օգտագործել առանձին օբյեկտի նախագծման նպատակով: Այս դեպքում պահանջվում են լրացուցիչ մանրամասն ինժեներա-երկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտություններ:
5. Օգտագործված գրականություն
1. ՀՀ սեյսմակայուն շինարարության նախագծման նորմեր II-6. 02-2006, Երևան, 2006 թ.
2. Ինժեներական հետազննություններ շինարարության համար, Հիմնական դրույթներ ՀՀՇՆ 1-2,01-99. Պաշտոնական հրատարակություն, Երևան, 2000 թ:
3. Հաշվետվություն «Սյունիքի մարզի Տաթև համայնքի գլխավոր հատակագծի մշակման և նախագծման աշխատանքներ: Գիրք 1, Ինժեներա-երկրաբանական ուսումնասիրություններ (Ե. Ենգիբարյան)» ՀԳՇՆ ինստիտուտի ֆոնդեր, Երևան, 2007 թ
4. Կարգ սեյսմամիկրոշրջանացման աշխատանքների իրականացման: Հաստատված ՀՀ Տարածքային կառավարման և Քաղաքաշինության նախարարությունների 2007 թ հունիսի 28-ի թիվ 45 համատեղ հրամաններով:
5. Րեկօմենդացիյա պօ սեյսմիչեսկօմու միկռօռայօնիռօվանիյու պրի ինժենեռնիխ իզիսկանիյախ դլյա ստռօիտելստվա. Գօսստռօյ ՍՍՍՌ, Մ., 1985 գ.
ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՎԱԾ ԳԵՐԱԿՇՌՈՂ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՖԻԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ
-------------------------------
ԻՐՏԵԿ - գրաֆիկները չեն բերվում
I -2.6 ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական սահմանների ճշգրտում
Տաթև համայնքի գոյություն ունեցող սահմանների ճշգրտման համար հիմք են հանդիսացել կադաստրային քարտեզագրման և «Հողշինմոնիտորինգ» ՊՈԱԿ - ի սահմանային քարտեզագրման նյութը:
I -2.7 Ժողովրդագրական տվյալներ
Վերջին քսան տարիների վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ինչպես հանրապետության մեջ, այնպես էլ Տաթև գյուղում բազմանդամ ընտանիքների քանակը պակասում է և, ընդհակառակը` սակավաթիվ անդամներով ընտանիքների քանակն ավելանում:
Առ 01.01.1990 թ. - 870 մարդ` 242 ընտանիք
Առ 01.01.1996 թ. - 976 մարդ` 250 ընտանիք
Իսկ առ 01.01.2006 թ. տվյալների, որոնք տրամադրել է ՀՀ վիճակագրական պետական խորհուրդը, Տաթևում ապրում է 1028 մարդ, որից հիմնականում` 1007 մարդ: Ըստ վերջին նախագծի հաշվարկների, 1995 թ. Տաթևում ապրում էր 976 մարդ, իսկ հաշվարկային ժամանակաշրջանում` 2015 թ. պետք է ապրի` 1396 մարդ:
I-3 Ժամանակակից կառուցապատման իրավիճակի վերլուծություն
I-3.1 Բնակելի կառուցապատում
Տաթև համայնքի տարածքում նախկինում ձևավորված արտադրական համալիրի առկայությունը, լանդշաֆտների առանձնահատկությունները պայմանավորել են կառուցապատման առկա վիճակը: Տաթև գյուղը հիմնականում կառուցապատված է 1-2 հարկանի (գերակշռում են երկու հարկանի) քարե պատերով, Գորիսին բնորոշ ավանդական շարվածքով, տեղական բազալտով, թիթեղյա կամ ասբոշիֆերի ծածկ ունեցող տներով: Հին թաղամասերը ձգվում են բազիլիկ եկեղեցուց դեպի հյուսիս - արևմտյան, արևմտյան և հյուսիս - սրևելյան ուղղություններով:
Գյուղի կենտրոնում տեղադրված է մշակույթի տունը` 300 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճով, որի առջև կա մի փոքրիկ հրապարակ: Մշակույթի տնից դեպի հյուսիս ընկած թաղամասերի տները գտնվում են ավելի մեծ թեքության լանջի վրա, իսկ դեպի հարավ ընկած տարածքները համեմատաբար հարթ են: Հին թաղամասերի փողոցները ոլորաններով են և շատ նեղ, տեղեր կան` փողոցի լայնությունը չի անցնում 2 մ: Գերեզմանոցները գտնվում են գյուղի հյուսիս - արևմտյան, հարավ - արևմտյան, արևելյան մասերում և գյուղի կենտրոնում` բազիլիկ եկեղեցու կողքին:
Վերջին տարիների սեփականաշնորհման և հողաբաժանումների տարերայնության հետևանքով տարածքը կառուցապատվել է անկանոն, որոշ հողատարածքներ զավթվել են ապօրինի: Գյուղում անհատական բնակելի տները 450 են: Կան բավական շատ կիսաքանդ, լքված տներ, որոնց տերերը գնացել են արտագնա աշխատանքի և այլևս չեն վերադարձել:
Գոյություն ունեցող բնակելի ֆոնդի ընդհանուր մակերեսը 22400 մ2 է:
I-3.2 Հասարակական կառուցապատում
Տաթև գյուղում գոյություն ունեն համարյա բոլոր ֆունկցիաների կուլտուր-կենցաղային օբյեկտներ` ակումբ, 300 հանդիսականի համար նախատեսված դահլիճով, դպրոց` 216 աշակերտի համար, մսուր - մանկապարտեզ` 100 երեխայի համար, հիվանդանոց` 30 մահճակալով, գյուղխորհրդի գրասենյակ, փոստ, բաղնիք, խանութներ, կոմունալ ծառայությունների կետ և այլն: Ներկայումս գյուղը չունի գյուղապետարանի վարչական շենք և կազմակերպված չէ հասարակական կենտրոնը:
I-3.3 Արդյունաբերական կառուցապատում
Գոյություն ունեցող արտադրական օբյեկտները գտնվում են գյուղի արևմտյան մասում, ձորակից այն կողմ` տափարակի վրա: Քանդված վիճակում է անասնապահական համալիրը, գյուղի ՄՏԿ - ի տարածքը սեփականաշնորհված է, մնացել է միայն պահեստային շենքը: Գյուղի հին դպրոցը, որը հետագայում վեր է ածվել կոնդենսատորների գործարանի և աշխատել մինչև վերջին տարիներս, այժմ չի աշխատում: Գյուղի բնակչությունը զբաղվում է միայն անասնապահությամբ և այգեգործությամբ:
I- 4. Ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքներ
Ըստ հատակագծային պայմանների, տարածքը գնահատվել է տրանսպորտային մատչելիությամբ և ապահովվածությամբ, էներգիայի և ջրամատակարարման պայմաններով, բնապահպանական գործոններով:
Բնակավայրում գոյություն ունի որոշակի կազմակերպված ցանց, որն էլ հիմք է ծառայելու նախագծման համար:
Բնակավայրի գլխավոր` Ստեփանոս Օրբելյան փողոցը, միակ ասֆալտապատ ճանապարհն է, որը սակայն վատ վիճակում է: Այն սկիզբ է առնում կենտրոնից, որտեղ գտնվում է ակումբի շենքը, և ձգվում դեպի Տաթևի վանական համալիրը` անցնելով բնակելի հողատարածությունների և դպրոցի մոտով:
Կենտրոնից մի քանի փողոցներ ճառագայթաձև ձգվում են բնակավայրի տարբեր կողմեր, բայց հիմնական փողոցների ցանցը համապատասխանում է ռելիեֆի ուրվագծին` ձգվելով արևմուտքից - արևելք նաև հյուսիս և հյուսիս - արևելք: Երևանից եկող ճանապարհը հատում է Ս. Օրբելյան փողոցը, որով և տրանսպորտը մտնում է բնակավայր: Փողոցները գտնվում են կիսաքանդ վիճակում, նեղ են և կտրատված:
Այստեղ նախատեսվել է կառուցել երկու փողոցներ` մեկը 9 մ, մյուսը 6 մ լայնությամբ:
I-5. Լանդշաֆտի դասակարգում և գնահատում
Տաթև բնակավայրի տարածքն ընդգրկված է լեռնային բնական լանդշաֆտային գոտում: Գոտին հիմնականում խիստ թեքությամբ ռելիեֆների տարածքում է, միայն բնակելի տներն են գտնվում համեմատաբար հարթ ռելիեֆի վրա: Հիդրոերկրաբանական տեսակետից տեղանքում առկա են ճեղքային ջրերը:
Ջրային աղբյուրները շատ են:
Գոտու հողատարածությունները կայունորեն օգտագործվում են, մասամբ ծածկված են նաև կերախոտերի ցանքսերով:
Հաշվի առնելով համայնքի լանդշաֆտային գոտու լեռնայնությունը, հետագա դասակարգման տասքսոնոմիկ միավոր է ընդունվել լանդշաֆտների քաղաքաշինական օգտագործման ձևերը`
- Կառուցապատված լանդշաֆտներ
- Կառուցապատման ենթակա լանդշաֆտներ
- Գյուղատնտեսական նշանակության հողահանդակներ
- Անտառտնտեսության հողեր
- Անօգտագործելի հողատարածքներ
Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է`
- Կառուցապատման կանոնակարգում` բնակչության և կառուցապատման համապատասխան խտությունների կիրառումով
- Հարմարավետ կապերի ստեղծում
- Ճարտարագիտական նախատեսման միջոցառումների կիրառում (ուղղաձիգ հատակագծում, մակերևութային ջրերի հեռացում),
- Տարբեր օբյեկտների և ենթակառուցվածքների սանիտարական գոտիների պահպանման պահանջների կիրառում, որն ընդգրկում է`
- ագրոտեխնիկական միջոցառումներ,
- մարգագետինների հողաբարելավման միջոցառումներ,
- ջրատեխնիկական միջոցառումներ:
Անտառտնտեսության հողերում նախատեսվում է`
- անտառածածկ տարածքների բարենպաստ պայմանների ստեղծում
- գոյություն ունեցող անտառների բոնիտետի բարելավում
I-6. Տարածքի ճարտարագիտական պաշտպանության միջոցառումներ
Տաթև գյուղի տարածքն, ըստ ճարտարագիտական պաշտպանության միջոցառումների, բարդության աստիճանի, կարելի է բաժանել երեք տեղամասի:
Առաջին տեղամասը - կառուցապատման համար բարենպաստ տարածք է, որն ընդգրկում է գյուղի տարածքի 70% - ը և ունի մինչև 80 թեքություն: Այս տարածքում անհրաժեշտ է կատարել ուղղաձիգ հատակագծում և մակերեսային ջրերի հեռացում:
Երկրորդ տեղամասը - կառուցապատման համար պայմանական բարենպաստ տարածք է, որն ընդգրկում է գյուղի տարածքի 25% և ունի 200 թեքության հատվածներ: Այս շրջանի տարածքի կառուցապատման համար անհրաժեշտ է կատարել ոչ բարդ ինժեներական նախապատրաստում` ուղղաձիգ հատակագծում, կանխարգելիչ հեղեղատի կառուցում, որը պաշտպանում է գյուղի թեք լանջի վրա գտնվող տները հեղեղներից:
Երրորդ տեղամասը - կառուցապատման համար անբարենպաստ տարածք է, որը կազմում է ընդհանուր տարածքի 5%, ընդգրկում է 200 - ից մեծ թեքություն ունեցող հատվածներ և գյուղի արևմտյան կողմով անցնող հեղեղատարի տարածքը, որտեղ շինարարություն կատարելը շատ թանկ է:
Բացի վերը նշվածից, հնարավոր են այնպիսի ֆիզիկա - երկրաբանական երևույթներ, ինչպիսիք են սահող հատվածները, հեղեղային հոսքերը և այլն:
Հակահեղեղային միջոցառումներ - Տաթև գյուղի հյուսիս - արևմուտքից սկսվող հեղեղատարը ամռանը գրեթե ցամաքում է, իսկ աշնանն ու գարնանը տեղատարափ անձրևների հետևանքով ողողում շրջակայքը: Ձորակում գտնվող հողամասերը և կառույցները պաշտպանելու համար անհրաժեշտ է կառուցել ե/բ հենապատեր` 1.5 կմ երկարությամբ:
Արևելքից անցնում է Որոտան գետը, որը գարնանային վարարումների ժամանակ վնասում է գյուղին պատկանող ցանքատարածությունները: Այն կանխելու համար նախատեսվում է գետի երկու ափերով կառուցել հենապատեր:
Ճանապարհները նույնպես վնասվում են հեղեղներից, քանզի ասֆալտի ծածկույթը ժամանակի ընթացքում քայքայվել և քանդվել է, չունեն եզրերին ջրատար առուներ և անցումային խողովակներ: Անհրաժեշտ է նախատեսել վերը նշված միջոցառումները:
I-7. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների
Ըստ հատակագծային պայմանների, տարածքը գնահատվել է ջրամատակարարման, ջրահեռացման, էներգմատակարարման պայմաններով և բնապահպանական գործոններով`
- Տարածքի ջրամատակարարման պայմանները սահմանափակ բարենպաստ են:
Բնակավայրը խմելու ջուր ստանում է իրենից հյուսիս և հենց բնակավայրում գտնվող աղբյուրներից, իսկ ոռոգման ջուրը հյուսիսում գտնվող ավազանից:
Ըստ «Հայպետգյուղնախագիծ» ինստիտուտի ավելի վաղ մշակած նախագծի, ջրամատակարարումը պետք է կատարվեր բնակավայրի հյուսիսում գտնվող աղբյուրներից, որտեղից ջուրը պետք է լցվեր ջրընդունիչ ավազանները, որտեղից էլ ինքնահոս եղանակով տրվելու էր օղակային ցանցին` խմելու - տնտեսական և հակահրդեհային նպատակներով:
- Շրջանի էներգետիկ բազան ունի սահմանափակ ռեզերվային հզորություններ, որոնք կարող են օգտագործվել նոր շինարարության ժամանակ: Բնակավայրը չունի գազամատակարարում: Հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ է գազամուղի կառուցում:
Գյուղի էլեկտրամատակարարման սխեման կազմելու համար անհրաժեշտ է հաշվարկային 250 կվտ հզորություն: Գյուղի կառուցապատված մասը էլեկտրաֆիկացված է: Գյուղի զարգացման գոտում նախատեսվում է նոր ենթակայանի կառուցում:
- Բնապահպանական տեսակետից, Տաթևի տարածքը չունի սահմանափակող գործոններ:
Եզրակացություն
Բնակավայրի հեռանկարային զարգացման համար ընտրված տարածքը գտնվում է բնակավայրի հյուսիս - արևմտյան, հյուսիս - արևելյան և հարավային մասում: Բացարձակ նիշերը տատանվում են 1560 - 1660 մ: Թեքությունները հիմնականում կազմում են 1-3օ և 5-8օ, իսկ բլրապատ մասում մինչև 20օ: Բացասական գեոդինամիկ պրոցեսները (սահքեր, քարաթափումներ) բացակայում են:
Երկրաշարժադիմացկունությունը կազմում է 9 բալ:
Ինժեներական նախապատրաստման միջոցառումները պարզ են և էժան (ուղղագիծ հատակագծում և մակերեսային ջրերի հեռացում):
I-8 Ճարտագիտական ենթակառուցվածքներ
I-8.1 Ջրամատակարարում
Բնակավայրը խմելու ջուր ստանում է իրենից հյուսիս և հենց բնակավայրում գտնվող աղբյուրներից:
Այժմ խմելու ջրի ցանց գոյություն չունի, իսկ աղբյուրների մի մասը ցամաքել է` խողովակների փտելու և վնասվելու պատճառով:
Ըստ «Հայպետգյուղնախագիծ» ինստիտուտի ավելի վաղ կատարած նախագծի ջրամատակարարումը պետք է կատարվեր բնակավայրի հյուսիսում գտնվող աղբյուրներից որտեղից ջուրը պետք է լցվեր ջրընդունիչ ավազանները (յուրաքանչյուրը 2.5 հազ. մ3 տարողությամբ)` 1092 նիշի վրա և 2100 մ3 ջրավազաններ 1020 նիշի վրա որտեղից էլ ինքնահոս եղանակով տրվելու էր օղակային ցանցին` խմելու - տնտեսական և հակահրդեհային նպատակներով: Ցանցը նախատեսվում է իրականացնել թուջե ճնշումային խողովակներից:
I-8.2 Կոյուղի
Տնտեսական, արտադրական և կոյուղու կեղտաջրերը թափվում են Որոտան գետը և իր վտակները:
Ներկայումս գյուղում իրականացվում է կոյուղացման աշխատանքներ:
Նախորդ նախագծով նախատեսվում էր կեղտաջրերը հավաքել գյուղի ցածրադիր մասում և կոյուղու կոլլեկտորով հեռացնել դեպի նախագծվող կոյուղու մաքրման կայան: Նախատեսվում էր իրականացնել ոչ ճնշումային ասբոցեմենտե խողովակներից` ճկուն կցումային միացումներով:
Կոյուղու ցանցը նախատեսվում էր կառուցել գյուղից 600 մ հեռավորության վրա` 400 խմ/օր արտադրողականությամբ: Այս ուղղությամբ կատարված են փոքր ծավալի` մոտ 20% աշխատանքներ:
I-8.3 Ոռոգում
Տաթև բնակավայրում տնամերձերը և նրա գյուղատնտեսական հողերը ներկա դրությամբ ոռոգվում են բնակավայրից հյուսիս գտնվող ավազանից: Նախատեսվում է բարելավել ոռոգման ցանցը:
Տաթև գյուղի տնամերձերում հիմնականում ցանում են բանջարանոցային կուլտուրաներ և տնկում պտղատու այգիներ:
I-8.4 Ջերմամատակարարում և գազամատակարարում
I-8.4.1 Ջերմամատակարարում
Ներկայումս Տաթևում ջերմամատակարարում գոյություն չունի: Դպրոցի տարածքում կառուցված կաթսայատունը նախատեսված էր դպրոցի, պոլիկլինիկայի, փոստի և բաղնիքի ջեռուցման համար, սակայն այժմ այն գտնվում է կիսաքանդ վիճակում:
Անհատական տները ջեռուցվում են վառարաններով:
Սխեմայով կենտրոնական ջեռուցում և տաք ջրամատակարարում է նախատեսվում կուլտուր-կենցաղային, հասարակական և արտադրական շենքերի համար, որոնց ջերմամատակարարման կարիքները բավարարելու համար նպատակահարմար էր վերանորոգել մեկ ընդհանուր կաթսայատուն:
Գյուղի հեռանկարային զարգացման համար նախատեսված մեկ և երկու բնակարանանոց տները կունենան տեղական ջեռուցում և տաք ջրամատակարարում:
Ջեռուցման համար դրսի օդի հաշվարկային ջերմաստիճանն ընդունվել է 1.9oC:
I-8.4.2 Գազամատակարարում
Տաթև բնակավայրը ներկայումս գազաֆիկացված չէ: Գազը բնակչությանը մատակարարվում է բալոններով:
Նախորդ գլխավոր հատակագծում նախատեսված է գյուղի բնակչությանը գազամատակարարման ցանց ապահովել բնական գազով, որը պետք է օգտագործվեր կենցաղային կարիքների համար: Գյուղամիջյան ցանցի երկարությունը պետք է կազմեր 8 կմ, որը գազակարգավորիչ կայանից հետո կունենար ցածր ճնշում:
Բնական գազի ընդհանուր ծախսը բնակավայրում պետք է կազմեր 2.046 մլն խմ/տ:
I-8.5 Էլեկտրամատակարարում
Համաձայն «Հայպետգյուղնախագիծ» նախագծային ինստիտուտի կողմից տրված տեղեկանքի, Տաթև գյուղի էլեկտրամատակարարման սխեման կազմելու է 255.2 կվա տրանսֆորմատորային հզորություն:
Գյուղի կառուցապատված մասը էլեկտրաֆիկացված է:
Ըստ «Հայպետգյուղնախագիծ» նախագծային ինստիտուտի ավելի վաղ կատարած նախագծի, նախատեսվում էր մեկ փակ տիպի ենթակայանի կառուցում:
Ցածր լարման օդային գծերի (0.4 կվ) ցանցի երկարությունը 1.4 կմ է: Օդային գծերը տարված են ալյումինե լարերով` փայտյա հենարանների վրա, իսկ արտաքին լուսավորության ցանցը անցկացվելու է ցածր լարման գծերի հենարանների վրա:
I - 8.6 Կապի ցանցեր
1. Հեռախոսակապ - համայնքը հեռախոսակապով ապահովված է:
Նախատեսվում էր հեռախոսակապի բաշխիչ ցանցն անցկացնել ստորգետնյա հեռախոսամալուխով` բաժանորդների սպասարկումը ապահովելով հենասյուների վրա և հեռախոսային հորերում տեղադրված մալուխային արկղերից:
Ըստ նույն նախագծի, գյուղում ռադիոկապը ապահովելու համար այն անհրաժեշտ է հզորացնել մինչև 1.25 կվտ: Ռադիոկապի բաշխիչ ցանցը անցկացվում է Ս-2 մակնիշի լարումով` տանիքների վրա տեղադրված կանգնակների միջոցով:
Նոր թաղամասերի կառուցապատման դեպքում կավելանա բաժանորդների քանակը: Նախատեսվում է անալոգային ԱՀԿ-ի վերակառուցում: Բջջային հեռախոսակապը, որն իրականացվում է («Արմենթել» և «Վիվասել»-ի միջոցով, աշխատում է անխափան:
2. Հեռուստատեսություն - գործում է մի քանի ալիք:
3. Ռադիոֆիկացում - ընդհանուր ցանցը վերացված է:
I-9. Շրջակա միջավայրի պահպանություն
1.9.1 ՏԱԹԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1 Նպատակը և խնդիրները
2 Տարածքի բնակլիմայական բնութագիրը
3 Բնակլիմայական և սանիտարահիգիենիկ հատակագծային սահմանափակումների
համակարգը
4 Տնտեսության ներկա իրավիճակի բնութագիրը և զարգացման հեռանկարները
5 Մթնոլորտային օդի պահպանություն
5.1 Մեթոդակարգային մոտեցումներ
5.2 Կլիմայական գործոնների ազդեցությունը մթնոլորտի ցրող հատկությունների
վրա
5.3 Մթնոլորտի աղտոտվածության ներկա իրավիճակը
5.4 Մթնոլորտի աղտոտման աղբյուրները
5.5 Տարածքի համալիր գնահատականը
5.6 Տաթև գյուղի օդային ավազանի բնութագիրը
6 Մակերևութային և ստորգետնյա ջրերի պահպանություն
6.1 Մեթոդակարգային հիմնավորում
6.2 Գյուղի ջրամատակարարման և կոյուղու ներկա իրավիճակը
6.3 Տարածքի բնութագիրը մակերևութային և ստորգետնյա ջրերի իրավիճակով
6.4 Տաթև գյուղի ջրամատակարարման, կոյուղու, մակերևութային և
ստորգետնյա ջրերի ներկա իրավիճակի ամփոփ անալիզը և պրոբլեմային
խնդիրները
7 Թափոնների կառավարում
8 Հողերի պահպանության
9 Աղմուկի մակարդակի գնահատում
10 Էլեկտրամագնիսական ճառագայթում
11 Կանաչապատման համակարգը
12 Բնակչության կենսակերպի պայմանների բժշկա-աշխարհագրական
վերլուծություն
13 Տաթև գյուղական համայնքի պատմա-մշակութային արժեքը և դրանց
զարգացման առաջարկվող ուղղությունները
Օգտագործված գրականության ցանկ
1. Աշխատանքի նպատակը և խնդիրները
Տաթև գյուղական համայնքի գլխավոր հատակագծի «Շրջակա միջավայրի պահպանումը» բաժինը իրենից ներկայացնում է փաստաթուղթ, որտեղ արտացոլված են բնական պաշարների (օդ, ջուր, հող, բուսականություն, հանքեր) ինտենսիվ և արդյունավետ օգտագործման վերաբերյալ նախագծային, պրակտիկ գործունեության արդյունքները` տնտեսության ճիշտ կազմակերպման, կոմունիկացիաների, կաթսայատների ճիշտ տեղադրման, անթափոն տեխնոլոգիաների և մաքրման սարքավորումների կիրառմամբ, կենցաղային և արդյունաբերական թափոնների մաքսիմալ օգտագործման և վնասազերծման ճանապարհով:
Որպես մշակման որոշիչ կոնցեպցիա ընդունված է շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման նպատակով պլանավորված կապիտալ ներդրումների սահմաններում առաջնահերթ միջոցառումների առանձնացումը:
Աշխատանքը կատարված է (1,2) մեթոդական ցուցմունքների հիման վրա, գործող նորմատիվների, պետական ստանդարտների, բնապահպանական օրենքների հիման վրա:
2. Տարածքի բնակլիմայական բնութագիրը
Օրոգրաֆիա, Երկրաբանական պայմանները, հիդրոերկրաբանական պայմանները
նայել «I-2.4 ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՍԵՅՍՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» բաժնում:
Կլիմայական պայմաններ նայել «I -2.2 Կլիմայական տվյալներ» բաժնում:
ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ
Բուսական աշխարհ (4, 5)
Բուսական աշխարհը ներկայացված է Զանգեզուրի ֆլորիստական շրջանի, լեռնային սևահողերի վրա զարգացած մարգագետնա-տափաստանային լանդշաֆտային զոնային բնորոշ բուսականության տեսակներով:
Նախալեռնային մասում դարչնագույն լեռնատափաստանային հողերի վրա տարածված են չորասեր նոսր անտառներ և շիբլյակ (ծաքու թփուտներ): Առանձին տեղամասերում զարգացած են կծմախոտային տափաստանները` շիբլյակի և չորային նոսր անտառների կոմպլեքսում:
Թփերից մեծ տարածում ունեն` ասպիրակ աղեղնաեզը (SPIRAEA GRENATA)` աղտոր սովորականը (RHUS CORIARIA)` ասպիրակ արևքուրիկատերև (SPERAEA HYPERICIFOLIA), ասպիրակ Վանհուտտի (SPIRAEA YANHOUTTEI), արմավաթուփ (մուրտ) մոմաբեր (MYRICARIA OLOPECUROIDES.), դեղնածաղիկ անդրկովկասյան (GENISTA TRANSCAUCASICA.), դեղնածաղիկ փռված (GENISTA PATULA), գազ ոսկեզօծ (ASTRAGALUS AUREUS), գերիմաստի (VIBURNUM LANTANA), գիհի ցածրաաճ (JUNIPERUS DEPRESSA), դժնիկ թիատերև (RHAMNUS SPATHULIFOLIA), դափնյակ լերկատերև (DAPHNE GLOMERATA), դափնյակ սովորական կամ մահացու (DAPHNE MEZEREUM), զկռենի սովորական (MESPILUS GERMANIKA), խաղող անտառային (VITIS SILVIESTRIS), ճագում (մղամուճ) սպիտակ (VISCUM ALBUM), ծորենի արևելյան (BERBERIS ORIENTALIS), կտտենի սև (SAMBUCUS NIGRA), ճապկի հարավային (CORIVUS AUSTRALIS), կորնգան եղջյուրավոր (ONOBRYCHIS CORNUTA), հաղարջենի բիբերշտեյնի (RIBES BIEBERSTEINII), հասմիկ թփային (JASMINUM FRUTICANS), մասրենի առատափուշ (ROZA SPINOSIS SIMA), մասրենի սովորական (ROZA CANINA), մասրենի զանգեզուրի (ROZA ZANGEZURA), մոշենի սովորական (RUBUS CAESIUS), մոռենի սովորական (RUBUS IDEAUS), ցաքի (PALIURUS SPINA-CHRISTI), ցախակեռաս կովկասյան (LONICERA CAUCASICA), ցախակեռաս վրացական, (LONICERA IBERICA), մտրակակոթ (մամրիչ) արևելյան (CLIMATIS ORIENTALIS), նշենի Ֆինցլիի (AMUGDALUS FENZLIACA), պայթակենի կիլիկյան (COLUTEA CILICICA), սզնի զանգեզուրի (GRATAECUS ZANGEZURA), տխլենի սովորական (CORYLUS AVELLANA):
Մարդու գործունեության զարգացմանը զուգընթաց (հողերի գյուղատնտեսական օգտագործում, անասունների արածացում, անտառահատում, ոռոգում և այլն) որպես կանոն կրճատվում է լանդշաֆտային զոնայի տեսակների ինչպես կազմը, այդպես, քանակը` ընդհուպ մինչև որոշ տեսակների իսպառ վերացումը: Մասնագետների կարծիքով այսօր պահպանության կարիք ունի ֆլորայի տեսակների կեսը:
Ստորև, աղյուսակում ամփոփված են նկարագրվող տարածքում պահպանության կարիք ունեցող տեսակները: Հարկ է նշել, որ աղյուսակը կազմված է Հ ԽՍՀ բուսականության Կարմիր Գրքի հիման վրա, որում գրանցված են պահպանության կարիք ունեցող ֆլորայի 387 տեսակ (տեսակների ընդհանուր քանակի 12 տոկոսը): Աղյուսակում բերված է նաև յուրաքանչյուր տեսակի պահպանության կարգավիճակն ըստ Կարմիր Գրքում կատարված դասակարգման (1-անհետացման վտանգի տակ գտնվող, 2-հազվագյուտ, 3-կրճատվող):
Աղյուսակում բերված է յուրաքանչյուր տեսակի պահպանության կարգավիճակն ըստ Կարմիր Գրքում կատարված դասակարգման (1-անհետացման վտանգի տակ գտնվող, 2 - հազվագյուտ, 3-կրճատվող):
Պահպանության կարիք ունեցող ֆլորայի տեսակները
.____________________________________________________.
|Հ/հ|Բուսատեսակների անվանումը |Պահպանության|
| |___________________________________| կարգավիճակ |
| |Լատիներեն |Հայերեն | |
|___|__________________|________________|____________|
| 1|BOTRYCHIUM |Բոտրիխիում | 1 |
| |LUNARIA L. |կիսալուսնաձև | |
|___|__________________|________________|____________|
| 2|ADIANTUM CAPILLUS |Ադիանթ | 1 |
| |VENERIS L. | | |
|___|__________________|________________|____________|
| 3|PTERIDIUM |Արծվապտեր | 1 |
| |TAURICUM |տավրիկյան | |
|___|__________________|________________|____________|
| 4|JUNIPERUS EXCELSA |Գիհի բազմապտուղ | 3 |
| |POLIKARPOS | | |
|___|__________________|________________|____________|
| 5|JUNIPERUS |Գիհի գարշահոտ | 3 |
| |FOETIDISSIMA | | |
|___|__________________|________________|____________|
| 6|CALANTHUS |Ձնծաղիկ | 1 |
| |TRANSCAUCASICUS |անդրկովկասյան | |
|___|__________________|________________|____________|
| 7|PEUCEDANUM |Մարգացնծու | 2 |
| |CAUCASICUM |կովկասյան | |
|___|__________________|________________|____________|
| 8|CALENDULA ARVENSIS|Վաղենակ դաշտային| 2 |
|___|__________________|________________|____________|
| 9|INULA AUCHERANA |Կղմուխ Օշեի | 1 |
|___|__________________|________________|____________|
| 10|TANACETUM KOTSCHYI|Լվածաղիկ Կոձիի | 2 |
|___|__________________|________________|____________|
| 11|PHYSOPTUYCHIS |Գնդապտուղ | 2 |
| |CASPICA |կասպիական | |
|___|__________________|________________|____________|
| 12|SYMOPHYANDRA |Ֆիանդրա | 3 |
| |ZANGEZURA |Զանգեզուրի | |
|___|__________________|________________|____________|
| 13|CARPINUS SCHUS- |Բոխի Շուշիի | 2 |
| |CHAENSIS | | |
|___|__________________|________________|____________|
| 14|ASTRACALUS |Գազ Կիրպիչնիկովի| 2 |
| |KIRPICZNIKOVII | | |
|___|__________________|________________|____________|
| 15|ASTRACALUS |Գազ երկարապոչ | 1 |
| |MACROURUS | | |
|___|__________________|________________|____________|
| 16|CORONILLA CRETICA |Քարառվույտ | 2 |
| | |կրետական | |
|___|__________________|________________|____________|
| 17|TRIFOLIUM |Երեքնուկ | 1 |
| |SEBASTIANI |Սեբաստիանի | |
.____________________________________________________.
Կենդանական աշխարհ (5, 6)
Տաթև գյուղի և դրա շրջակայքի համար դիտարկվում են միայն ողնաշարավոր կենդանիները, քանի որ գլխավոր հատակագծով նախատեսված աշխատանքները էական ոչ մի ազդեցություն չեն ունենա անողնաշարավոր կենդանիների վրա:
Նկարագրվող տարածքում տարածված են միջին բարձրության (1500-1700 մ ծովի մակերևույթից բարձր) լեռնա-անտառային գոտիներին բնորոշ կենդանական աշխարհի ներկայացուցիչներ: Սակայն այստեղ հանդիպում են նաև արտազոնալ բնակավայրերին (կմախքային սարեր, քարաթափեր, ցանքեր, այգիներ, բնակավայրեր) բնորոշ տեսակներ: Կաթնասունները առավել կերպով ներկայացված են կրծողներով, որոնց մի մասը վարում է ստորգետնյա կենսակերպ: Թռչունները ներկայացված են բաց տարածքներին բնորոշ տեսակներով: Սողունները և երկկենցաղները փոքրաքանակ են: Գարնան և աշնան սեզոններին այստեղ հանդիպում են բազմաթիվ չվանցող տեսակներ:
Տվյալ տարածքի դոմինանտ և բնորոշ տեսակներից կարելի է նշել Հայաստանում ամենուրեք տարածված լուսանը, աքիսը, այծյամը, փորսուղը, անտառային կատուն, գայլը, աղվեսը, նապաստակը, վայրի խոզը:
Մարդու գործունեության հետ կապված բազմաթիվ պատճառներով (բուսականության վերացում, ոռոգում, ավտոճանապարհների և այլ գծային կառուցվածքների կառուցում, օգտակար հանածոների արդյունահանում և վերամշակում, որսագողություն և այլն) կենդանիների թիվը կրճատվել է և շարունակում է կրճատվել: Կենդանական աշխարհի պահպանության նպատակով դրանց զգալի մասը վերցված է հատուկ պահպանության տակ և գրանցված է Հայաստանի Հանրապետության, նախկին ԽՍՀՄ և Բնության Պահպանության Միջազգային Միության (ԲՊՄՄ) Կարմիր Գրքերում: Ստորև, աղյուսակում բերված են Կարմիր Գրքերում գրանցված կենդանիների տեսակները ըստ պահպանության կարգավիճակի (1-անհետացման վտանգի տակ գտնվող, հազվագյուտ, 2-անհետացող, կրճատվող):
Պահպանության կարիք ունեցող ֆաունայի տեսակները
.___________________________________________________.
|Հ/հ|Կենդանիների անվանումը |Գրանցման |
| | |Կարմիր գրքի |
| | |անվանում |
| |__________________________________|____________|
| | Լատիներեն | Հայերեն|ՀՀ|ԽՍՀՄ|ԲՊՄՄ|
|___|__________________|_______________|__|____|____|
| 1|ERINACEUS |Լայնականջ ոզնի | 2| - | - |
| |(HEMIECHINUS) | | | | |
| |AURITUS GMELIN | | | | |
|___|__________________|_______________|__|____|____|
| 2|RHINOLOPHUS |Հարավային | 1| 1| - |
| |EURYALE BLASIUS |պայտաքիթ | | | |
|___|__________________|_______________|__|____|____|
| 3|VORMELA PEREGUSNA |Հարավռուսական | 2| - | - |
| |PEREGUSNA GIILD |խայտաքիս | | | |
|___|__________________|_______________|__|____|____|
| 4|FELIS SILVESTRIS |Կովկասյան | 2| 2| - |
| |CAUCASICA SATNIN |անտառակատու | | | |
|___|__________________|_______________|__|____|____|
| 5|ACCIPITER BREVIPES|Եվրոպական | 1| 1| - |
| |SEVERTZOV |տյուվիկ | | | |
|___|__________________|_______________|__|____|____|
| 6|AQUILA CHRYSAETOS |Հարավեվրոպական | 1| 1| - |
| |FULVA LINNAEUS |բերկուտ | | | |
|___|__________________|_______________|__|____|____|
| 7|MEROPS |Պարսկական | 1| 1| - |
| |SUPERCILIOSUS |կանաչ մեղվակեր | | | |
| |PERSICUS PALLAS | | | | |
|___|__________________|_______________|__|____|____|
| 8|DEYOCOPUS MERTIUS |Արևմտյան սև | | | |
| |PINETORUM BREHM |փայտփոր | | | |
|___|__________________|_______________|__|____|____|
| 9|CORVUS CORAX CORAX|Եվրոպական սև | | | |
| |LINNAEUS |ագռավ | | | |
|___|__________________|_______________|__|____|____|
| 10|OENANTHE |Ասիական շիկապոչ| | | |
| |XANTHOPRIMNA |քարաթռչնիկ | | | |
| |CHRYSOPYGIA DE | | | | |
| |FILIPPI | | | | |
.___________________________________________________.
Բուսական աշխարհի պահպանության միջոցառումներ
Անհետացման վտանգի տակ գտնվող, հազվագյուտ, պահպանության կարիք ունեցող բուսատեսակներին վնաս չի հասցվի, քանի որ նախագծով նախատեսված միջոցառումները իրագործվում են արդեն իսկ գոյություն ունեցող կառույցների սահմաններում և նոր տարածքներ գրեթե չեն ներառում:
Ծառա-թփային բուսականության վրա բացասական ազդեցության ի սկզբանե կանխարգելման և պահպանության նկատառումներից ելնելով նախագծման ընթացքում ջրատարների ուղեգծերը ընտրվել են այնպես, որ նրանք հնարավորին քիչ չափով հատվեն ծառերի հետ:
Կենդանական աշխարհի պահպանության միջոցառումներ
Ամենամեծ ազդեցությունը կարտահայտվի հողային աշխատանքների ժամանակ դրանց բների ոչնչացմամբ: Սակայն կենդանիները այդ դեպքում առանց մեծ կորուստների կից տարածքներում կգտնեն նոր բների և բնակավայրերի լայն հնարավորություններ:
Կենդանական աշխարհի վրա հնարավոր ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով ջրատարերի կառուցման ընթացքում պայթեցման և ամենաինտենսիվ շինարարական աշխատանքները կիրականացվեն ձվադրման և բնադրման ժամանակաշրջանից (ապրիլ- մայիս) դուրս: Բացի այդ, պայթեցումների ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով դրանք կիրականացվեն փոքր հզորության լիցքերով:
Ընդհանուր առմամբ, համակարգերի վերակառուցման աշխատանքների ազդեցությունները կկրեն լոկալ և ժամանակավոր բնույթ, ինչի շնորհիվ կենդանիներին հասցվող վնասը կլինի նվազագույն: Շինարարական աշխատանքների բնույթը և մասշտաբը այնպիսին են, որ նրանք իրենց փոքրածավալության պատճառով չեն կարող արգելել կենդանական աշխարհի ներկայացուցիչների սեզոնային միգրացիայի կամ ջուր խմելու ճանապարհները:
3. Բնակլիմայական և սանիտարա-հիգիենիկ հատակագծային
սահմանափակումների համակարգը
Տաթև գյուղական համայնքի գլխավոր հատակագծում սանիտարա-պաշտպանիչ գոտիների և սանիտարական խզման չափերը ընդունված են համաձայն ՍՆ և Կ 245-71 «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմաներ»:
Հաշվի է առնված նաև ՀՀ Առողջապահության նախարարության ՊՀՀՏ Սյունիքի մարզի տարածքային կենտրոնի համաձայնությունը:
1. Էլեկտրաենթակայանների ՍՊԳ-ի չափերը (նկատի ունենալով ակուստիկ հաշվարկների և գործիքային չափումների բացակայությունը) ընդունված է դրանց տիպից, տրվող լարումից, տրանսֆորմատորի հզորությունից և քանակից ելնելով, համաձայն ՍՆ և Կ 11-1277 «Պահպանություն աղմուկից և ԳՕՍՏ «ՈՒժային, յուղային տրանսֆորմատորներ, թույլատրելի աղմուկի նորմաներ և աղմկային փորձարկումների մեթոդներ»: ՍՊԳ-երի չափը ընդունված է 20 մ:
2. Էլեկտրահաղորդման գծերի (ԷՀԳ) պաշտպանական գոտիների չափերը ընդունված են համաձայն «Մինչև 1000 Վ էլեկտրական ցանցերի պահպանման կանոնների» հիման վրա`
Բարձրավոլտ ԷՀԳ`
- 330 կՎ - 20* մ
- 220 կՎ - 25* մ
- 110 կՎ - 20* մ
- 6 (10)կՎ - 10 մ
* - գետնի վրա եզրային լարերի պրոյեկցիայի հեռավորությունը:
3. Մայրուղային խողովակաշարերից սանիտարական խզման չափերը ընդունված են խողովակների տրամագծից, ճնշումից և դասից կախված, համաձայն ՍՆ և Կ 2.05.06-85 «Մայրուղային խողովակաշարեր»
4. Խմելու-տնտեսական ջրառների ՍՊԳ-ի չափերը ընդունված են համաձայն ՍՆ և Կ 2.04.02-84 «Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և կառուցվածքներ»:
5. Գերեզմանատների համար ՍՊԳ-ն ընդունված է 300 մ:
6. Աղբահավաք վայրերի համար ՍՊԳ-ն ընդունված է 300 մ:
7. Որոտան գետի` համայնքին հարող տարածքում ջրապահպանական գոտու չափերը համաձայնեցված են ՀՀ Բնապահպանության նախարարության Սյունիքի մարզային ծառայության հետ:
8. Կենսաբանական մաքրման կայանի ՍՊԳ-ն ընդունված է 300 մ: ՍՆ և Կ 2.04.03-85 Կոյուղի: Արտաքին ցանցեր և կառուցվածքներ:
4. Տարածքի տնտեսության ներկա իրավիճակի բնութագիրը և զարգացման հեռանկարները:
Տաթև գյուղի տարածքը կազմում է 165,7 հա, բնակչությունը կազմում է` ըստ նախագծային առաջադրանքի, 1028 մարդ:
Տաթև գյուղում գոյություն ունեն գրեթե բոլոր տեսակների կուլտուրա-կենցաղային օբյեկտներ` ակումբ, 300 հանդիսականի համար նախատեսված դահլիճով, դպրոց` 216 աշակերտի համար, մսուր-մանկապարտեզ` 100 երեխայի համար, հիվանդանոց` 30 մահճակալով, գյուղխորհրդի գրասենյակ, փոստ, բաղնիք, խանութներ, կոմունալ ծառայությունների կետ և այլն: Ներկա դրությամբ գյուղը չունի գյուղապետարանի վարչական շենք և կազմակերպված չէ հասարակական կենտրոնը:
Գոյություն ունեցող արտադրական օբյեկտները գտնվում են գյուղի արևմտյան մասում, ձորակից այն կողմ` տափարակի վրա: Քանդված վիճակում է անասնապահական համալիրը, գյուղի ՄՏԿ - ի տարածքը սեփականաշնորհված է, մնացել է միայն պահեստային շենքը: Գյուղի հին դպրոցը, որը հետագայում վեր է ածվել կոնդենսատորների գործարանի և աշխատել մինչև վերջին տարիներս, այժմ չի աշխատում: Գյուղի բնակչությունը զբաղվում է միայն անասնապահությամբ և այգեգործությամբ:
Հեռանկարում նախատեսվում է ներկայումս չգործող գյուղմթերքների, կոնդենսատորների արտադրության վերագործարկում:
Ջեռուցման նպատակով նախատեսվում է փոքր հզորության (մինչև 5 Հկ/ժամ) լոկալ կաթսայատների կառուցում:
Տաթև գյուղի շրջակա միջավայրի ներկա իրավիճակը
5. Մթնոլորտային օդի պահպանություն
5.1 Մեթոդակարգային մոտեցումներ
Որպես որոշիչ կոնցեպցիա ընդունված է` առաջնահերթ միջոցառումների առանձնացումը, որոնց իրականացումը թույլ չի տա օդային ավազանի աղտոտվածության մակարդակի բարձրացում: Օդային ավազանի աղտոտվածության վիճակի գնահատականը ընդգրկում է հետևյալ էտապները`
- մթնոլորտ համախառն արտանետումների որոշումը (գումարային և ինգրեդիենտներով) արդյունաբերության, էներգետիկայի, ավտոտրանսպորտի արտանետումների տեսակարար կշռի գնահատմամբ:
- ամբողջական աղբյուրների արտանետումների տարեկան և օրական քանակների հիման վրա մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակների կանխատեսում:
- մթնոլորտային օդի աղտոտվածության գոտիների գնահատումը հիգիենիկ իրավիճակով
- գյուղի տարածքի գնահատումը» ըստ օդային ավազանի աղտոտվածության իրավիճակի բարենպաստության աստիճանի:
Արդյունաբերական ձեռնարկությունների համախառն արտանետումների մասին տեղեկությունները վերցված են ՍԹԱ-ի նախագծերից և «2Ձկ - օդի տարեկան հաշվետվություններից: Ձեռնարկությունների և կոմունալ կաթսայատների արտանետումները որոշված են հաշվարկային եղանակով, կաթսաների և վառելիքի քանակի հիման վրա:
Ավտոտրանսպորտի արտանետումները որոշված են գյուղում հաշվառված ավտոմեքենաների քանակից և խմբերից ելնելով:
Տարածքի գնահատականը օդային ավազանի իրավիճակով տրված է բազմաբնույթ անալիզի հիման վրա` մետեոպոտենցիալի, ուլտրամանուշակագույն ճառագայթման, տեղումների, ռելիեֆի և սոցիալ-տնտեսական ցուցանիշների (բնակչության խտություն, արդյունաբերական պոտենցիալ, ավտոճանապարհների խտություն, ֆոնային աղտոտվածություն) հաշվառմամբ:
5.2 Կլիմայական գործոնների ազդեցությունը մթնոլորտի ցրող
հատկությունների վրա
Տարածաշրջանի օդերևութաբանական պայմանները ազդում են օդի վնասակար խառնուրդների ցրման վրա և դրանով որոշվում է մթնոլորտի աղտոտման օդերևութաբանական ներուժը, ինչը և բնորոշում է բնական միջավայրի ինքնամաքրման ունակությունը:
Մթնոլորտի ցրման հատկությունների և օդերևութաբանական ներուժի վրա ազդող կլիմայական գործոնները հետևյալն են`
- քամու (0-1 մ/վրկ) արագության կրկնելիությունը 24,7%
- քամու մինչև 6 մ/վրկ և ավելի արագությունների կրկնելիությունը 3,3%
- մառախուղի կրկնելիությունը 15,3%
- մինչև 0,5 մմ տեղումների կրկնելիությունը 30%
- ուլտրամանուշակագույն ճառագայթումը - 2133 ժամ
- ամպրոպների քանակը -տարեկան 22 օր
- միջին տարեկան տեղումները - 680 մմ
- 5 մմ գերազանցող տեղումները - տարեկան 30 օր:
Կլիմայի ազդեցության գնահատումը մթնոլորտը աղտոտող նյութերի ցրման վրա իրականացվել է համաձայն (2):
Գնահատականը - բնական միջավայրի ինքնամաքրման հատկությունները բարենպաստ են մթնոլորտը աղտոտող նյութերի ցրման համար:
Աշխատանքում բոլոր տվյալները բերված են 01.01.2007 թ. դրությամբ:
5.3 Մթնոլորտի աղտոտվածության ներկա իրավիճակը
Մթնոլորտի աղտոտվածության մակարդակները ըստ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի տվյալների բերված են աղյուսակ 5.3.1-ում (7):
Աղյուսակ 5.3.1
Տաթև գյուղի մթնոլորտում աղտոտող նյութերի ֆոնային կոնցենտրացիաների
արժեքները
._____________________________________________.
|դդ |Աղտոտող նյութերի |ՍԹԿ-ն |Ֆոնային |
|ը/հ|կոդերը և անվանումները|բնակելի|կոնցենտրա-|
| | |գոտում,|ցիաների |
| | |մգ/մ3 |արժեքները,|
| | | |մգ/մ3 |
|___|______________________|_______|__________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|______________________|_______|__________|
| 1|002 - Փոշի | 0.5| 0.2|
|___|______________________|_______|__________|
| 2|701 - Ծծմբի երկօքսիդ | 0.5| 0.02|
|___|______________________|_______|__________|
| 3|200 - Ազոտի երկօքսիդ | 0.085| 0.008|
|___|______________________|_______|__________|
| 4|322 - Ածխածնի օքսիդ | 5| 0.4|
._____________________________________________.
Ինչպես երևում է 5.3.1 աղյուսակից Տաթև գյուղի մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակները գտնվում են բնակելի գոտու համար սահմանված նորմերում:
5.4 Մթնոլորտի աղտոտման աղբյուրները
Տաթև գյուղի մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրները հանդիսանում են ավտոտրանսպորտը և ջեռուցման ժամանակահատվածում օգտագործվող վառարանները (կոմունալ-կենցաղային և արտադրությունների):
Տաթև գյուղի մթնոլորտում վնասակար արտանետումների ցանկը բերված է աղյուսակ 5.4.1-ում (8, 9, 10, 11, 12):
Ներկայումս գյուղի ջերմամատակարարումն իրականացվում է անհատական: Կոմունալ և արդյունաբերական կաթսայատները հիմնականում չեն գործում: Գյուղը գազիֆիկացված չէ:
Ջեռուցումն իրականացվում է փայտով, նավթամթերքով և էլեկտրաէներգիայով:
Աղյուսակ 5.4.1
Տաթև գյուղի մթնոլորտում գերակայող վնասակար արտանետումների ցանկը
.________________________________________.
|դդ |Անվանումը |Արտանե- |Վտանգա-|
|ը/հ| |տումների |վորութ-|
| | |տարեկան |յան |
| | |քանակը, տ|դասը |
|___|__________________|_________|_______|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|__________________|_________|_______|
| 1|Ծծմբային անհիդրիդ | 4,24| 3|
|___|__________________|_________|_______|
| 2|Ազոտի օքսիդներ | 0,38| 2|
|___|__________________|_________|_______|
| 3|Կախյալ մասնիկներ | 0,619| 3|
|___|__________________|_________|_______|
| 4|Ածխածնի օքսիդ | 2,07| 4|
|___|__________________|_________|_______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ` | 7,31| |
.________________________________________.
Մթնոլորտի աղտոտման մեջ զգալի բաժինը ընկնում է ավտոտրանսպորտի վրա; որի արտանետումների քանակները ներկա իրավիճակում բերված են աղյուսակ 5.4.2-ում (13):
Աղյուսակ 5.4.2
Ավտոտրանսպորտից վնասակար արտանետումները մթնոլորտ
.__________________________________________.
|Տրանսպորտի |Աղտոտող նյութերը, տ/տարի |
|տեսակները |______________________________|
| |Ածխածնի|Ազոտի|Ածխաջրա|Ընդամենը|
| |օքսիդ |օքսիդ|ծիններ | |
| | |ներ | | |
|___________|_______|_____|_______|________|
|1. Բեռնատար| 14,25| 0,62| 3,06| 17,93|
|___________|_______|_____|_______|________|
|2. Մարդատար| 0,7| 0,04| 0,066| 0,806|
|___________|_______|_____|_______|________|
|Ընդամենը | 14,95| 0,66| 3,126| 18,736|
.__________________________________________.
Տաթև գյուղի մթնոլորտն աղտոտող աղբյուրների բնութագիրը աղտոտման ծավալներով և տնտեսությանը հասցված տնտեսական վնասի գնահատականով բերված է աղյուսակ 5.4.3-ում (14):
Աղյուսակ 5.4.3
Մթնոլորտ արտանետումների տարեկան քանակները և հասցված տնտեսական
վնասները
.______________________________________________.
|Անվանումը |Արտանետումների|Տնտեսությանը|
| |քանակը, տ/տարի|հասցված |
| |ներդրման % |տնտեսական |
| | |վնասը, հազ. |
| | |դրամ/տարի |
|__________________|______________|____________|
| 1 | 2 | 3 |
|__________________|______________|____________|
|1. Արդյունաբերական| 7,31 28| 484,3|
|ձեռնարկությունների| | |
|և բնակարանների | | |
|ջեռուցում | | |
|__________________|______________|____________|
|2. Ավտոտրանսպորտ | 18,736 72| 589,0|
|__________________|______________|____________|
|Ընդամենը` | 26,046 100| 1073,3|
.______________________________________________.
Առաջնային վնասակար նյութեր են հանդիսանում 4 ինգրիդիենտ` 3-4 դասի վտանգավորության:
Հիմնական աղտոտման աղբյուր հանդիսանում է ավտոտրանսպորտը:
Ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետումները ներկա իրավիճակում կազմում են տարեկան ~ 18,7 տ, որը կազմում է գյուղի ամբողջ արտանետումների 72%:
Ավտոտրանսպորտի մթնոլորտ վնասակար արտանետումներից տնտեսությանը հասցված վնասը ներկա իրավիճակում գնահատվում է տարեկան 0,59 մլն. դրամ, ջեռուցման արտանետումներից` 0,48 մլն. դրամ:
Ընդհանուր տնտեսական վնասը մթնոլորտի աղտոտումից կազմում է տարեկան 1,07 մլն. դրամ:
5.5 Տարածքի համալիր գնահատականը
Տարածքի համալիր գնահատականը տրված է (2)-ի հիման վրա: Տարածքի համալիր գնահատականը տրված է տեղանքի կլիմայական պայմանների, մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակի, արդյունաբերական պոտենցիալի, բնակչության և ավտոտրանսպորտի խտության ցուցանիշների հաշվառմամբ:
Օդային ավազանի գնահատականը բերված է աղյուսակ 5.5.1-ում:
Աղյուսակ 5.5.1
Օդային ավազանի գնահատականը անտրոպոգեն ազդեցությամբ, հիգիենիկ
իրավիճակով և տարածքի համալիր գնահատականը
._______________________________________________________.
|Անվանումը |գնահատականը |Աղտոտման|
| |___________________________________|մակերեսը|
| |անտրոպոգեն |հիգիենիկ |տարածքի |բնակելի |
| |ազդեցությամբ|իրավիճակով|համալիր |գոտում, |
| | | |գնահատականը|հա |
|__________|____________|__________|___________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|__________|____________|__________|___________|________|
|1 Մեկ գոտի|թույլ |վտանգ չի |բարենպաստ | 165,7|
| |ազդեցության |հարուցում | | |
| |գոտի | | | |
._______________________________________________________.
Անտրոպոգեն թույլ ազդեցության գոտին կազմում է 165,7 հա: Հիգիենիկ իրավիճակով տարածքը վտանգ չի ներկայացնում: Տարածքի համալիր գնահատականը` բարենպաստ:
6. Մակերևութային և ստորգետնյա ջրերի պահպանություն (15, 16)
Բաժինը ընդգրկում է գումարային տվյալների արդյունքների և գյուղի ջրային միջավայրի վիճակի պահպանման վերաբերյալ առաջարկությունների շարադրում:
Բաժնի հիմնական փուլերը ընդգրկում են`
- ներկա վիճակի վերլուծություն
- կանխատեսելի էկոլոգիական արդյունքներ և միջոցառումների տնտեսական էֆեկտիվություն
- շրջակա ջրային ավազանի պահպանման միջոցառումների վերաբերյալ հիմնական դրույթներ:
6.1 Մեթոդակարգային հիմնավորում
Ինչպես հիմնական էկոլոգիական հայտանիշներ ընդունված են`
- աղտոտվածության ծավալի գնահատման համար վնասակարության ինդեքս (ԼԹ);
- աղտոտվածության ինտենսիվության բնութագրման համար - նոսրացման բազմապատիկությունը մինչև սահմանային-թույլատրելի նորմաները:
6.2 Գյուղի ջրամատակարարման և կոյուղու ներկա իրավիճակը և
ջրամբարների աղտոտվածության ցուցանիշները
Տաթևի ներկայիս ջրամատակարարման համակարգը սնվում է իրենից հյուսիս և հենց բնակավայրում գտնվող աղբյուրներից:
Ներկայիս դրությամբ խմելու ջրի ցանց գոյություն չունի, իսկ աղբյուրների մի մասը ցամաքել է` խողովակների փտելու և վնասվելու պատճառով:
Ըստ «Հայպետգյուղնախագիծ» ինստիտուտի ավելի վաղ կատարած նախագծի ջրամատակարարումը պետք է կատարվեր բնակավայրի հյուսիսում գտնվող աղբյուրներից, որտեղից ջուրը պետք է լցվեր ջրընդունիչ ավազանները (յուրաքանչյուրը 2,5 հազ. մ3 տարողությամբ)` 1092 նիշի վրա և 2100 մ3 ջրավազաններ 1020 նիշի վրա, որտեղից էլ ինքնահոս եղանակով տրվելու էր օղակային ցանցին` խմելու-տնտեսական և ճնշումային խողովակներից: Սակայն այն չի կառուցվել:
Ներկա վիճակում Տաթև գյուղը չունի ջրահեռացման միասնական համակարգ:
Կեղտաջրերը թափվում են Որոտան գետը և իր վտակները:
Ներկա դրությամբ գյուղում իրականացվում է ասբոցեմենտե խողովակներով կոյուղու գծերի իրականացում:
Նախորդ նախագծով նախատեսվում էր կեղտաջրերը հավաքել գյուղի ցածրադիր մասում և կոյուղու կոլլեկտորով հեռացնել դեպի նախագծվող կոյուղու մաքրման կայան: Նախատեսվում էր իրականացնել ոչ ճնշումային ասբոցեմենտե խողովակներից` ճկուն կցումային միացումներով:
Կոյուղու ցանցը նախատեսվում էր կառուցել գյուղից 600 մ հեռավորության վրա 400 խմ/օր արտադրողականությամբ: Սակայն կոյուղու կոլլեկտորը և մաքրման կայանը կառուցված չեն:
Տաթև բնակավայրում տնամերձերը և գյուղատնտեսական հողերը ներկա դրությամբ ոռոգվում են հյուսիս գտնվող V=1000 մ3 ավազանից: Նախատեսվում է բարելավել ոռոգման ցանցը: Ներկա դրությամբ բնակչության տնտեսակենցաղային և արդյունաբերական ու այլ առևտրային կազմակերպություններից հոսքաջրերի ընդհանուր քանակը կազմում է 0,169 հազ. մ3/օր:
Հոսքաջրերի` Որոտան գետ արտահոսքից, տնտեսությանը հասցված տնտեսական վնասը կազմում է 0,94 մլն դրամ/տարի:
Գյուղի տարածքից անձրևաջրերի արտահոսքն իրականացվում է բնական թեքության հաշվին, համայնքի սահմաններով անցնող հեղեղատար ձորակի մեջ: Գյուղի սահմաններում ձորակի երկարությունը կազմում է շուրջ 1400 մ:
Գյուղի տարածքից անձրևաջրերի տարեկան քանակը կազմում է 154496 մ3/տարի:
Տնտեսությանը հասցված տնտեսական վնասը գնահատվում է տարեկան 2,9 մլն. դրամ:
Հակասելավային միջոցառումները
Գարնանային հորդ անձրևներից և ձյան հալոցքների ժամանակ բնակավայրի տարածքը հեղեղային ելքերից պաշտպանելու համար նախատեսված են Տաթև գյուղական համայնքի տարածքով անցնող հեղեղատարի որոշակի տեղերում ափապաշտպան կառուցվածքների իրականացում: Նախատեսված է նաև հեղեղատարի հունը ամրացնել ուղղանկյուն կամ սեղանաձև բետոնե ջրանցքի տեսքով, որի կտրվածքը փոքր չլինի 5 մ2:
Հեղեղատար կոյուղի
Ներկայումս Տաթև գյուղի տարածքից անձրևաջրերի հեռացումը իրականացվում է փողոցներով անցնող հեղեղատար կոյուղու բաց ցանցով: Հեղեղատար կոյուղին թափվում է գյուղական համայնքի սահմաններում անցնող հեղեղատար:
6.3 Տարածքի բնութագիրը մակերևութային և ստորգետնյա ջրերի իրավիճակով
Տաթև գյուղի վարչական տարածքը գտնվում է Որոտան գետի ջրհավաք ավազանում:
1. Օգտագործվել են Որոտանի վտակ Տաթև գետի հիդրոերկրաբանական տվյալները
2. Տաթև գետի ֆոնային աղտոտվածությունների (ՍԹԿ-ի մասով) մակարդակները, որոնք տրամադրել է ՀՀ Բնապահպանության նախարարության բնական միջավայրի մոնիտորինգի կենտրոնը:
3. Տաթև գետի ափերի անտառապատվածությունը, լանջի ցուցադրանքը: Տարածքի գնահատականը տրված է «Րեկօմենդացիի պօ օխռանե օկռուժայուշեյ սրեդի վ ռայօննօյ պլանիռօվկե» հիման վրա:
Հաշվարկների արդյունքները բերված են աղյուսակում:
Տարածքը ինչպես մակերևութային, այնպես էլ ստորգետնյա ջրերի իրավիճակով բնութագրվում է բարենպաստ:
Աղյուսակ 6.4.1
Տարածքի գնահատականը մակերևութային և ստորգետնյա ջրերի իրավիճակով
.______________________________________________________________.
|դդ |ՖԱԿՏՈՐ |Չափման |Փաստացի |Էքսպեր- |Բարենպաստու-|
|ը/հ| |միավոր |մակարդակը|տային |թյան |
| | | | |գնահատա-|աստիճանը |
| | | | |կանը | |
|___|_________________|________|_________|________|____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|______________________________________________________________|
| Մակերևութային ջրեր |
|______________________________________________________________|
| 1|Ջրառատություն |մ3/վրկ | 1,33| 1|ոչ բարենպաստ|
|___|_________________|________|_________|________|____________|
| 2|Հոսանքի |մ/վրկ | 0,7| 3|սահմանափակ |
| |արագությունը | | | |բարենպաստ |
|___|_________________|________|_________|________|____________|
| 3|Ջրի ջերմաստիճանը | օC | 15,1| 5|բարենպաստ |
| |(ամառային) | | | | |
|___|_________________|________|_________|________|____________|
| 4|Լանջի ցուցադրանքը|կողմնո- | հարավ | 5|բարենպաստ |
| | |րոշումը | | | |
|___|_________________|________|_________|________|____________|
| 5|Ափերի անտառա- | % | 10-30| 3|սահմանափակ |
| |պատվածությունը | | | |բարենպաստ |
|___|_________________|________|_________|________|____________|
| 6|Բնակչության |մարդ/կմ2| >200| 5|բարենպաստ |
| |խտությունը | | | | |
|___|_________________|________|_________|________|____________|
| 7|Արդյունաբերական |վտանգավո| IV-V| 5| |
| |պոտենցիալը |րության | | | |
| | |դասը | | | |
|___|_________________|________|_________|________|____________|
| 8|Տրանսպորտի | | - | 1|ոչ բարենպաստ|
| | առկայությունը | | | | |
|___|_________________|________|_________|________|____________|
| 9|Ֆոնային | | | | |
| |կոնցենտրացիան | | >1| 1|ոչ բարենպաստ|
|___|_________________|________|_________|________|____________|
| 10|ԹԿՊ | | 2,06| 5|բարենպաստ |
|___|_________________|________|_________|________|____________|
| 11|Ջրածնային իոնների| | 7,6| 5|բարենպաստ |
| |կոնցենտրացիան | | | | |
|___|_________________|________|_________|________|____________|
| 12|Տարածքի համալիր | | - | - |բարենպաստ |
| |գնահատականը | | | | |
|______________________________________________________________|
| Ստորգետնյա ջրեր |
|______________________________________________________________|
| 1|Պահպանման շերտի |հաստ. մ | > 1| 5|բարենպաստ |
| |առկայությունը | | | | |
|___|_________________|________|_________|________|____________|
| 2|Բուսականության |անտառա- | > 20| 5|բարենպաստ |
| |առկայությունը |պատվածու| | | |
| | |թյունը %| | | |
|___|_________________|________|_________|________|____________|
| 3|Բնակչության |մարդ/կմ2| < 50| 5|բարենպաստ |
| |խտությունը | | | | |
|___|_________________|________|_________|________|____________|
| 4|Արդյունաբերական |աղտոտվա-| IV - V| 5|բարենպաստ |
| |պոտենցիալը |ծության | | | |
| | |հիմնական| | | |
| | |աստիճանը| | | |
|___|_________________|________|_________|________|____________|
| 5|Տարածքի համալիր | | | |բարենպաստ |
| |գնահատականը | | | | |
.______________________________________________________________.
6.4 Տաթև գյուղի ջրամատակարարման, կոյուղու, մակերևութային և
ստորգետնյա ջրերի ներկա իրավիճակի ամփոփ անալիզը և պրոբլեմային
խնդիրները
- Տաթև գյուղի ներկայիս խմելու ջրամատակարարման համակարգը սնվում է գյուղից հյուսիս և հենց բնակավայրում գտնվող աղբյուրներից, առանց ՕԿՋ-ի: Ներկա դրությամբ խմելու ջրի ցանց գոյություն չունի, իսկ աղբյուրների մի մասը ցամաքել է խողովակների փտելու և վնասվելու պատճառով:
- Ներկա իրավիճակում գյուղը չունի ջրահեռացման միասնական համակարգ:
- Գյուղի տնտեսա-կենցաղային հոսքաջրերի մաքրման կայանը չի կառուցված, ինչի հետևանքով Որոտան գետ են թափվում սահմանային թույլատրելի նորմերը գերազանցող հոսքաջրեր:
- Գյուղում ներկա վիճակում գործող ձեռնարկությունները բացակայում են:
- անձրևաջրերի հեռացումը գյուղի տարածքից կատարվում է անկազմակերպ:
- գետի աղտոտվածության մակարդակը Տաթև գյուղի շրջակայքում գնահատվում է բարձր:
7. Թափոնների կառավարում
7.1 Աղբավայրեր
Տաթև գյուղի աղբահեռացումը կատարվում է կենտրոնացված ճանապարհով, հատուկ մասնագիտացված «Տաթևի սանմաքրում և բարեկարգում» ՓԲԸ-ի կողմից: Այդ նպատակով բնակելի շենքերի շրջակայքում տեղադրված են աղբարկղներ: Սակայն աղբահեռացումը կատարվում է անկանոն: Կենցաղային աղբը տեղափոխվում է աղբաթափման վայր, որը զբաղեցնում է 1 հա տարածք, ունի 460 մ հեռավորություն բնակելի գոտուց: Աղբավայրում չկա աղբի տեսակավորման, հողի շերտով ծածկելու համար անհրաժեշտ տեխնիկա և աշխատողներ: Աղբավայրի տարածքը սահմանազատված և ցանկապատված չէ:
Գյուղում առաջացած կենցաղային կոշտ թափոնների (ԿԿԹ) կազմը բերված է աղյուսակ 7.1.1-ում: Թափոնների ընդհանուր քանակը այժմ կազմում է 205,6 տ/տարի:
ԿԿԹ-ի կազմը և տարեկան քանակը;
Աղյուսակ 7.1.1
._____________________________________.
|ԿԿԹ |Ընդհանուր |Թափոնների|
| |քանակից |ընդհանուր|
| |բաժնեմասը,|քանակը, |
| |%-ով |տ/տարի |
|________________|__________|_________|
|Ապակի | 3.5| 7,2|
|________________|__________|_________|
|Մետաղ | 3.9| 8,02|
|________________|__________|_________|
|Պլաստիկ շշեր | 2.65| 5,45|
|________________|__________|_________|
|Այլ պլաստիկ իրեր| 4.35| 8,9|
|________________|__________|_________|
|Թուղթ | 3.1| 6,37|
|________________|__________|_________|
|Այլ թափոններ | 82.5| 169,62|
|________________|__________|_________|
|Ընդամենը` | 100| 205,6|
._____________________________________.
7.2 Արդյունաբերական թափոններ
Ներկա իրավիճակում Տաթև գյուղում արդյունաբերական ձեռնարկություններ չկան, այդ իսկ պատճառով արդյունաբերական թափոնները բացակայում են:
Գերեզմանատներ
Գյուղն ունի երեք գերեզմանատուն, որոնք զբաղեցնում են 1,8 հա տարածք:
Սանիտարա-համաճարակաբանական տեսակետից խիստ վտանգ չեն ներկայացնում, քանի որ սանիտարա-պաշտպանիչ 300 մ-ոց գոտին ապահովված է:
8. Հողերի պահպանություն
Տաթև գյուղական համայնքը տեղակայված է Հայկական արևելյան լեռնաանտառային շրջանում, Զանգեզուրի անտառների ենթաշրջանում:
Հողի հիմնական աղտոտումը կատարվում է ավտոտրանսպորտի արտանետումներից, կենցաղային թափոնների աղբավայրերից և թափոնակույտերից:
Հողի աղտոտման հիմնական աղբյուրներ են հանդիսանում`
- կենցաղային թափոնների կազմակերպված և չկազմակերպված աղբյուրները:
Մթնոլորտային օդի, մակերևութային և ստորգետնյա ջրերի աղտոտվածությունից պահպանման միջոցառումները, գյուղի կանաչապատումը, թափոնների կառավարումը դասվում են հողի աղտոտման կանխարգելման և էռոզիայից պահպանման միջոցառումների շարքին:
Համեմատաբար բարենպաստ հողային ծածկույթի (վարելահողեր, խոտհարքներ) ոչ գյուղատնտեսական նպատակներով օգտագործման արգելումը, թեք լանջերի դարավանդը (տերասավորումը), անտառների որակական կազմի բարելավումը, անտառտնտեսության ենթակա տարածքներում անտառատնկիների ավելացումը նույնպես դասվում են հողի աղտոտման կանխարգելման միջոցառումների շարքին:
9. Աղմուկի մակարդակի գնահատում (17, 18)
Տաթև գյուղում աղմուկի աղբյուր է հանդիսանում գյուղի տրանսպորտը:
Տրանսպորտային հոսքերի աղմուկը առաջանում է հատուկենտ մեքենաների աղմուկից և կապված է տրանսպորտի արագությունից և շարժման ինտենսիվությունից:
Հասարակական տրանսպորտը գյուղում չի գործում և աղմուկի աղբյուր են հանդիսանում բեռնատար և մարդատար մեքենաները: Տաթև գյուղի բոլոր ճանապարհները տեղական նշանակության են, իսկ մայրուղին անցնում է գյուղի մոտակայքով:
Մեքենաների շարժման ինտենսիվությունը գյուղում չի գերազանցում ժամում 20-ից:
Ձայնի էկվիվալենտ մակարդակը հաշվարկման կետում, որը հեռացված է 25 մետրով ճանապարհի երթևեկելի մասից, հաշվի առնելով կառուցապատված զանգվածը, կազմում է 36 դԲԱ` 45-55 դԲԱ նորմային պարագայում:
10. Էլեկտրամագնիսական ճառագայթում
Համաձայն «Հայպետգյուղնախագիծ» նախագծային ինստիտուտի կողմից տրված տեղեկանքի, Տաթև գյուղի էլեկտրամատակարարման սխեման կազմելու է 255,2 կՎտ տրանսֆորմատորային հզորություն:
Ներկայումս գյուղում գործող ենթակայանները երկուսն են:
Համաձայն մեթոդակարգի (2) էլեկտրամագնիսական ճառագայթման վերը նշված աղբյուրները համարվում են սակավահզոր և չեն դիտարկվում որպես մթնոլորտի աղտոտման աղբյուրներ:
11. ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Ներկա դրությամբ Տաթև գյուղի ընդհանուր օգտագործման կանաչ տնկարկների ընդհանուր մակերեսը (զբոսայգիներ, զբոսապուրակներ, պուրակներ և այլն) կազմում է 0,3 հա, ընդհանուր մակերեսի 0.18%-ը: Գյուղի մեկ բնակչի ապահովվածությունը ընդհանուր օգտագործման կանաչ տնկարկներով կազմում է 2,92 մ2/մարդ:
Գյուղի վարչական սահմաններում եղած գյուղատնտեսական հողերի սեփականաշնորհման հետ կապված, հողօգտագործողները մասամբ փոխել են կոլտնտեսային-սովխոզային պտղատու այգիների ֆունկցիոնալ նշանակությունը (հատուկ նշանակության կանաչ տարածքներ):
Բնակչության սեփական հողատարածքներում աճեցվում են բանջարանոցային, հացահատիկային և այլ մշակաբույսեր:
Սահմանափակ օգտագործման կանաչ տարածքների մակերեսը ներկա դրությամբ կազմում է 23 հա, հատուկ նշանակության` 0,4 հա:
Գյուղի կանաչ զանգվածների ցուցանիշները բերված են աղյուսակ 11.1-ում:
Կանաչ զանգվածների ցուցանիշները Աղյուսակ 11.1
._____________________________________.
|Կանաչ զանգվածների |Ընդհանուր |
|ֆունկցիոնալ նշանակությունը|կանաչ |
| |զանգված |
| |__________|
| |հա |մ2/ |
| | |մարդ |
|__________________________|____|_____|
|1. Ընդհանուր օգտագործման | 0,3| 2,92|
|__________________________|____|_____|
|2. Սահմանափակ նշանակության|23,0|223,7|
|__________________________|____|_____|
|3. Հատուկ նշանակության | 0,4| 3,89|
|__________________________|____|_____|
|ԸՆԴԱՄԵՆԸ |23,7|230,5|
._____________________________________.
12. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԿԵՐՊԻ ԲԺՇԿԱ-ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
Վերլուծությունը կատարված է եղանակի ֆիզիոլոգա-հիգիենիկ գնահատականի արդյունքների, ինչպես նաև ռելիեֆի, հողի, բուսական և կենդանական աշխարհի, ջրային պաշարների և մթնոլորտի համալիր գնահատականների հիման վրա:
Ըստ մարդու ջերմակարգավորիչ ապարատում տարբեր աստիճանի լարվածություն առաջացնող եղանակի կրկնության, Տաթև գյուղը դասվում է այն տարածքների շարքը, որտեղ գերակշռում է չափավոր լարվածություն առաջացնող եղանակը, ինչը որոշակի ազդեցություն չի թողնում մրսածության հիվանդությունների աճի վրա:
Գյուղում կան կենսաերկրաքիմիական էնդեմիկ հիվանդությունների առաջացման նախադրյալներ, կապված ջրում, հողում, բուսական և կենդանական սննդում միկրոէլեմենտների դիսբալանսի հետ:
Ներկայումս նկատվում է էնդեմիկ զոբ հիվանդությունը: Քանի որ, գյուղը գտնվում է բնական աղբյուրներում յոդի պակասության գոտում, այդ իսկ պատճառով համարվում է զոբի էնդեմիկ շրջան: Զոբից բացի, հաճախ հանդիպում են վահանային գեղձի բորբոքային հիվանդություններ:
Կոյուղու և ջրատար ցանցերի հնացման և նրանց վերանորոգման համար բավարար միջոցների բացակայության, ինչպես նաև բնակչության կենսակերպի սանիտարահիգիենիկ պայմանների ընդհանուր վատթարացման պատճառով, ավելացել է սուր-վարակիչ հիվանդությունների բռնկումների թիվը, որոնք ունեն ջրային և կղանքա-բերանային տարածման ուղի:
Ներկայումս առաջին պլան են մղվում բժշկական այն հիմնախնդիրները, որոնք կապված են ոչ այնքան բնապահպանական պայմանների վատթարացման հետ, թոքախտային հիվանդության ավելացումը, աղիքային ինֆեկցիաներ և այլ հիվանդություններ, որոնք հատուկ են աղքատ հասարակությանը: Հիմնախնդրային է համարվում շնչառական և ներվային համակարգերի, ուռուցքաբանական, հոգեկան և ինֆեկցիոն հիվանդությունները:
Տաթև գյուղում սանիտարահիգիենիկ և համաճարակային իրավիճակի բարելավումը համալիր հիմնախնդիր է և կարող է լուծվել հետևյալ միջոցառումների իրականացման հաշվին.
- կյանքի մակարդակի աստիճանական բարձրացման և աղքատության կրճատման (նոր աշխատատեղերի ստեղծում), բնակարանային պայմանների որակի բարձրացման, ջեռուցման և գազիֆիկացման;
- հանգստի լիարժեք գոտիների ստեղծման, ջրային ավազանների աղտոտման կանխարգելման, չարտոնված աղբավայրերի չեզոքացման կատարելագործման, ջրատար և կոյուղու ցանցերի վերականգնման և ընդլայնման;
- շրջակա միջավայրի վիճակի բարելավման` կանաչ տնկարկների մակերեսների ընդլայնման:
13. Տաթև համայնքի պատմա-մշակութային արժեքը և դրանց զարգացման
առաջարկվող ուղղությունները
Հնագույն պատմություն ունեցող Սյունիքի համայնքը հարուստ է պատմական արժեքավոր հուշարձաններով, միջնադարյան ճարտարապետության աչքի ընկնող կոթողներով:
Տաթևի տարածքում պահպանվել են Տաթևի վանական համալիրը` վանքը և Տաթևի մեծ անապատը, 13-րդ դարի խաչքարեր:
Պահպանվել են նաև 932 թ. Ցաքուտի եկեղեցին, որը հիմնանորոգման կարիք ունի:
Տարածքի պատմա-մշակութային ժառանգության օգտագործման հիմնական ուղղությունները և պահպանության առաջարկվող ձևերը բերված են աղյուսակի տեսքով:
Տարածաշրջանը ընդհանուր առմամբ առանձնանում է հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, ինչը հանդիսանում է խթան Տաթևի տարածաշրջանը դարձնել տուրիզմի, հանգստի, զբոսաշրջության կենտրոն:
Տաթև գյուղական համայնքի տարածքի պատմա-մշակութային ժառանգության
օգտագործման հիմնական ուղղությունները և պահպանության առաջարկվող
ձևերը
Աղյուսակ 13.1
.______________________________________________________________________
|Հուշարձանի տեղը|Հուշարձանի|Հուշարձանի|Թվագրումը|Նշանակության աստիճանը|
|(հասցեն) |ձևը |անվանումը | |_____________________|
| | | | |պատմական|ճարտ.-|օգտա-|
| | | | |գիտական |լանդ- | գործ|
| | | | | |շաֆ- | վող |
| | | | | |տային | |
|_______________|__________|__________|_________|________|______|_____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|_______________|__________|__________|_________|________|______|_____|
|1 Տաթև գյուղի |պատմության|Աղբյուր | 1745 թ.|Հանրապե-| + | + |
|հարավ-արևելյան |հուշարձան | | |տական | | |
|մասում | | | |նշանա- | | |
| | | | |կության | | |
|_______________|__________|__________|_________|________|______|_____|
|2 Տաթև գյուղից|պատմության|Եկեղեցի | X դար |Հանրապե-| + | + |
|հա-ամ, |հուշարձան |Սբ. | |տական | | |
|Տաթևի վանքից | |Աստվածածին| |նշանա- | | |
|300-400 մ | |(«Կեռ») | |կության | | |
|հվ-ամ, | |__________|_________|________|______|_____|
|ձորի հանդիպակաց| |Խաչքար |13-րդ դար|Հանրապե-| + | |
|կողմում, Տաթև | | | |տական | | |
|գետի աջ ափին | | | |նշանա- | | |
|«Տամբալակե | | | |կության | | |
|վայրում | | | | | | |
|_______________|__________|__________|_________|________|______|_____|
|3. Տաթև գյուղի|պատմության|Եկեղեցի |1646 թ. |Հանրապե-| + | + |
|մեջ |հուշարձան |Սբ. Մինաս | |տական | | |
| | | | |նշանա- | | |
| | | | |կության | | |
| | |__________|_________|________|______|_____|
| | |Գերեզմանոց|17-19 դդ |Հանրապե-| + | - |
| | |եկեղեցու | |տական | | |
| | |շուրջը | |նշանա- | | |
| | | | |կության | | |
|_______________|__________|__________|_________|________|______|_____|
|4.Տաթև գյուղից|պատմության|Եկեղեցի | 932 թ. |Հանրապե-| + | + |
|հս, Որոտանի ձախ|հուշարձան |Ցաքուտի | |տական | | |
|ափին, «Սատանի | | | |նշանա- | | |
|կամրջի» մոտ, | | | |կության | | |
|«Ցաքուտ» | | | | | | |
|վայրում | | | | | | |
|_______________|__________|__________|_________|________|______|_____|
|5. Տաթևի |պատմության| Կամուրջ | 1672 թ.|Հանրապե-| + | + |
|վանքից ամ, | հուշարձան| | |տական | | |
|Տանձատափ տանող | | | |նշանա- | | |
|ճանապարհին, | | | |կության | | |
|Որոտանի վտակի | | | | | | |
|վրա | | | | | | |
|_______________|__________|__________|_________|________|______|_____|
|6. Տաթև գյուղի|պատմության|Հուշարձան |1983 թ. |Տեղական | + | |
|մեջ, դպրոցի |հուշարձան |Սուրեն | |նշանա- | | |
|բակում | |Առաքելյանի| |կության | | |
|_______________|__________|__________|_________|________|______|_____|
|7. Տաթև գյուղի|պատմության|Հուշարձան | 1978 թ. |Հանրապե-| + | + |
|սկզբնամասում |հուշարձան |2-րդ | |տական | | |
| | |աշխարհա- | |նշանա- | | |
| | |մարտում | |կության | | |
| | |զոհվածնե- | | | | |
| | |րին | | | | |
|_______________|__________|__________|_________|________|______|_____|
|8. Տաթև գյուղ.|պատմության|Վանական |17 դ 2-րդ|Հանրապե-| + | + |
|2 կմ հվ-աե, |հուշարձան |համալիր |կես-18 դ |տական | | |
|Որոտանի կիրճում| |Տաթի մեծ | |նշանա- | | |
|գետի աջ ափին | |Անապատ | |կության | | |
|_______________|__________|__________|_________|________|______|_____|
|9.Տաթև գյուղից|պատմության|Վանական |9-20 դ.դ.|Հանրապե-| + | + |
|200 մ հվ, |հուշարձան |համալիր | |տական | | |
|Որոտանի վտակի | |Տաթևի | |նշանա- | | |
|աջ ափին | |վանք (ՍԲ | |կության | | |
| | |ԵՎՍՏԱԹԵՈՍ | | | | |
| | |ՈՒԽՏ) | | | | |
.______________________________________________________________________
______________________________________________________________________.
|Պահպան- |Ժամանա-|Պահպանվա- |Օգտագործման առաջարկվող |Պահպանության|
|ման |կակից |ծության |ուղղությունը |առաջարկվող |
|դասակար- |օգտա- |աստիճանը |_________________________|ձևերը և |
|գումը |գործման| |մշակու- |ճարտ.- |տնտեսա-|պահպանիչ |
| |բնութա-| |թադաստի-|լանդշաֆ-|կենցա- |գոտու չափերը|
| |գիրը | |րակչական|տային |ղային | |
|_________|_______|____________|________|________|_______|____________|
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
|_________|_______|____________|________|________|_______|____________|
|Վերցված է| - | | + | + | |Վերակառու- |
|պետական | | | | | |ցում, |
|հաշվառման| | | | | |թանգարան բաց|
| | | | | | |երկնքի տակ |
|_________|_______|____________|________|________|_______|____________|
|Վերցված է| - | | + | + | |Կանգուն է |
|պետական | | | | | |հյուսիսային |
|հաշվառման| | | | | |պատը |
|_________|_______|____________|________|________|_______|____________|
|Վերցված է| - | | | + | |ՈՒնի |
|պետական | | | | | |ընդարձակ |
|հաշվառման| | | | | |նվիրատվական |
| | | | | | |արձանագրու- |
| | | | | | |թյուն |
|_________|_______|____________|________|________|_______|____________|
|Վերցված է| + | | | + | + | |
|պետական | | | | | | |
|հաշվառման| | | | | | |
|_________|_______|____________|________|________|_______|____________|
|Վերցված է| | | + | + | | |
|պետական | | | | | | |
|հաշվառման| | | | | | |
|_________|_______|____________|________|________|_______|____________|
|Վերցված է| + |Ծածկը, | | | | |
|պետական | |գմբեթը և աե| | | | |
|հաշվառման| |պատն | | | | |
| | |ավերված են | | | | |
|_________|_______|____________|________|________|_______|____________|
|Վերցված է| + | | | | | |
|պետական | | | | | | |
|հաշվառման| | | | | | |
|_________|_______|____________|________|________|_______|____________|
|Վերցված է| + | | | | | |
|պետական | | | | | | |
|հաշվառման| | | | | | |
|_________|_______|____________|________|________|_______|____________|
|Վերցված է| | | | | | |
|պետական | | | | | | |
|հաշվառման| | | | | | |
|_________|_______|____________|________|________|_______|____________|
|Վերցված է| + | | | | | |
|պետական | | | | | | |
|հաշվառման| | | | | | |
|_________|_______|____________|________|________|_______|____________|
|Վերցված է| + |Առաջնորդարա-| + | | | |
|պետական | |նի ամ ճակատի| | | | |
|հաշվառման| |խաչքարը խիստ| | | | |
| | |վնասված | | | | |
| | |արձանագրու- | | | | |
| | |թյամբ Սբ. | | | | |
| | |Աստվածածին | | | | |
| | |եկեղեցի | | | | |
| | |տանող աստի- | | | | |
| | |ճանների մոտ | | | | |
| | |խաչքարի | | | | |
| | |ստորին մասը | | | | |
| | |կոտր. | | | | |
______________________________________________________________________.
1.9.2 Տաթև գյուղական համայնքի շրջակա միջավայրի կանխատեսումային
ցուցանիշները և բարելավման համար նախատեսվող միջոցառումները
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1 Մթնոլորտային օդի պահպանություն
2 Մթնոլորտային օդի աղտոտվածության կանխատեսվող մակարդակները
3 Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներ
4 Տարածքի համալիր գնահատականը
5 Մակերևութային ջրերի պահպանություն
5.1 Տաթև գետի աղտոտվածության կանխատեսելի մակարդակը Տաթև գյուղի
տնտեսակենցաղային -արտադրական կոյուղու արտահոսքից հետո
5.2 Անձրևաջրերի արտահոսքի հետևանքով Տաթև գետի աղտոտվածության
կանխատեսելի մակարդակը
5.3 Ջրային պաշարների պահպանական միջոցառումների վերաբերյալ հիմնական
որոշումները
6 Թափոնների կառավարում
6.1 Կենցաղային թափոններ
7 Հողերի պահպանության
8 Աղմուկի մակարդակի գնահատում
9 Կանաչապատում
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
1. Մթնոլորտային օդի պահպանություն
Հեռանկարում մթնոլորտ վնասակար արտանետումների աղբյուրներ են հանդիսանում արտադրական ձեռնարկությունները, ավտոտրանսպորտի և էներգետիկայի օբյեկտները:
Ներկա դրությամբ, օդային ավազանի վիճակով տարածքը գնահատվում է բարենպաստ, անտրոպոգեն ազդեցությամբ գերիշխում են հիմնականում թույլ ազդեցության գոտիները, հիգիենիկ վիճակով` օդային ավազանի աղտոտվածությունը որևէ վտանգ չի հարուցում:
Տաթև գյուղում, հեռանկարում նախատեսվում է զարգացնել սննդի արդյունաբերությունը, այգեգործությունը, անասնաբուծությունը, այսինքն` արտադրություններ, որոնց գործունեության հետևանքով մթնոլորտ վնասակար արտանետումները գրեթե բացակայում են:
Վնասակար արտանետումները, որոնք առաջանում են ջեռուցման համակարգերի շահագործումից, հաշվարկված են:
Հեռանկարում նախատեսված է գյուղի գազիֆիկացում և ջեռուցման համակարգի ներդրում, որի հետևանքով հասարակական շինությունները` դպրոցները, պոլիկլինիկաները և բազմաբնակարան շենքերը կջեռուցվեն բնական գազով:
Ենթադրվում է կիրառել ժամանակակից փոքր կաթսաներ, յուրաքանչյուրը 2-3 շենքի համար:
Ջեռուցման համակարգերի վնասակար արտանետումների գերակայությունների ցանկը բերված է 1.1 աղյուսակում:
Տաթև գյուղի մթնոլորտում գերակայող վնասակար արտանետումների ցանկը
Աղյուսակ 1.1
._________________________________________.
|դդ |Անվանումը |Արտանետում- |Վտանգա- |
|ը/հ| |ների տարեկան|վորության|
| | |քանակը |դասը |
| | |միջոցառում- | |
| | |ներից առաջ | |
| | |և հետո | |
|___|______________|____________|_________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|______________|____________|_________|
| 1|Ածխածնի օքսիդ | 5,1| 4|
|___|______________|____________|_________|
| 2|Ազոտի օքսիդներ| 2,1| 2|
|___|______________|____________|_________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 7,2| |
._________________________________________.
Գյուղի բնակչության աճին համապատասխան ավելանում է նաև ավտոտրանսպորտը, որի արտանետումների քանակները բերված են 1.2 աղյուսակում:
Աղյուսակ 1.2
Ավտոտրանսպորտից վնասակար արտանետումները մթնոլորտ
._________________________________________________.
|Անվանումը |Աղտոտող նյութերը, տ/տարի |
| |__________________________________|
| |Ածխածնի|Ազոտի |Ածխաջրա-|Ընդամենը|
| |օքսիդ |օքսիդներ|ծիններ | |
|______________|_______|________|________|________|
|1. Բեռնատար | 15,7| 0,7| 3,37| 19,77|
|______________|_______|________|________|________|
|2. Ավտոբուսներ| 1,37| 0,08| 0,26| 1,71|
|______________|_______|________|________|________|
|3. Մարդատար | 0,8| 0,044| 0,073| 0,917|
|______________|_______|________|________|________|
|Ընդամենը | 17,9| 0,824| 3,703| 22,397|
._________________________________________________.
Գյուղի օդային ավազանի աղտոտման հիմնական աղբյուրների և տնտեսությանը հասցված տնտեսական վնասի քանակական բնութագրերը բերված են 1.3 աղյուսակում:
Մթնոլորտ արտանետումների տարեկան քանակները և տնտեսությանը հասցված
տնտեսական վնասները
Աղյուսակ 1.3
._______________________________________________________.
|Անվանումը |Արտանետումների|Տնտեսությանը |
| |քանակը, |հասցված տնտեսական|
| |տ/տարի |վնասը, հազ. |
| |ներդրման % |դրամ/տարի |
|______________________|______________|_________________|
| 1 | 2 | 3 |
|______________________|______________|_________________|
|1. Արդյունաբերական |7,2 24|66,3 |
|ձեռնարկություններ | | |
|(ջեռուցման համակարգեր,| | |
|անհատական կաթսայատներ)| | |
|______________________|______________|_________________|
|2. Ավտոտրանսպորտ | 22, 4|601,0 |
| | ____________ | |
| | 76 | |
|______________________|______________|_________________|
|Ընդամենը` | 29,6 |667,8 |
| | ____ | |
| | 100 | |
._______________________________________________________.
Տաթև գյուղի արդյունաբերական ձեռնարկությունները հիմնականում V դասի են, որոնք հանդիսանում են 2-4-րդ վնասակարության դասին պատկանող աղտոտող նյութերի արտանետումների աղբյուրներ:
Արդյունաբերական ձեռնարկություններից մթնոլորտ են արտանետվում տարեկան 7,2 տ վնասակար նյութեր:
Մթնոլորտ վնասակար արտանետումների հիմնական մասը բաժին է ընկնում ավտոտրանսպորտին, որի արտանետումները կազմում են մթնոլորտ արտանետումների 76%-ը:
Ավտոտրանսպորտի արտանետումներից տնտեսությանը հասցված վնասը գտնվում է 1-ին տեղում` տարեկան ~ 0,6 մլն դրամ:
Ընդհանուր տնտեսական վնասը բոլոր արտանետումներից կազմում է տարեկան ~ 0,67 մլն դրամ:
2 Մթնոլորտային օդի աղտոտվածության կանխատեսվող մակարդակները
Հեռանկարում գյուղի սոցիալ-տնտեսական զարգացմանը զուգահեռ, ավելանում են նաև մթնոլորտ վնասակար արտանետումների աղբյուրները` ձեռնարկություններ, ավտոտրանսպորտ, էներգետիկայի օբյեկտներ (կաթսայատներ):
Օդային ավազանի վրա սպասվելիք բեռնվածության որոշման համար կատարված է մթնոլորտային օդի աղտոտվածության երկարաժամկետ կանխատեսում համաձայն (19):
Հաշվարկների արդյունքները բերված են աղյուսակ 2.1-ում:
Վնասակար նյութերի մաքսիմալ մերձգետնյա կոնցենտրացիաներ
Աղյուսակ 2.1
.____________________________________________________.
|Անվանումը |Մաքսիմալ մերձգետնյա |
| |կոնցենտրացիաները ՍԹԿ միավոր |
| |միջոցառումներից առաջ և հետո |
| |___________________________________|
| |Արդյունաբե-|Ավտո- |Արդ. ձեռնար- |
| |րական |տրանսպորտ|կություններ, |
| |ձեռնարկութ-| |կաթսայատներ, |
| |յուններ, | |ավտոտրանսպորտ|
| |կաթսայատներ| | |
|________________|___________|_________|_____________|
| 1 | 2 | 3 | 4 |
|________________|___________|_________|_____________|
|1 Ածխածնի օքսիդ | 0,15| 0,25 | 0,4 0,3|
| | | ____ | ___ |
| | | 0,15 | |
|________________|___________|_________|_____________|
|2 Ազոտի օքսիդներ| 0,003| 0,0024 | 0,0054 |
| | | ______ | ______ |
| | | 0,0014 | 0,0044 |
.____________________________________________________.
Ինչպես երևում է 2.1 աղյուսակից, ձեռնարկություններից, ավտոտրանսպորտից և կաթսայատներից արտանետումների աղտոտվածության մակարդակները չեն գերազանցում սահմանված նորմերը:
Գլխավոր հատակագծի ուրվագծում նախատեսված են մի շարք միջոցառումներ արդյունաբերական ձեռնարկությունների, կաթսայատների և ավտոտրանսպորտի արտանետումների նվազեցման համար:
3 Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներ
Առաջնահերթ օդապահպանական նպատակներով նախատեսվում են տեխնոլոգիական և սանիտարա-տեխնիկական բնույթի միջոցառումները:
1. Արդյունաբերական ձեռնարկությունների համար
- հզորությունների աճին զուգընթաց տեխնոլոգիական հոսքագծերի և սանիտարա-տեխնիկական արդիականացում
- մթնոլորտի աղտոտվածության դիտարկման և վերահսկման համակարգի կատարելագործում,
- Նոր արդյունաբերական ձեռնարկությունների կենտրոնացումը մի տարածքում, ինչը կնպաստի վնասակար թափոնների կենտրոնացված կառավարմանը և չեզոքացմանը:
2. Ավտոտրանսպորտի համար
- լավացնել ճանապարհների ծածկույթը;
- ավտոմեքենաների տեխնիկական վիճակի, ինչպես նաև ծխագազերի չեզոքացման մուտքերի վրա վերահսկման ուժեղացում և վառելանյութի որակի վերահսկում;
- ավտոճանապարհների եզրագծով իրականացնել լրացուցիչ անտառատնկում, ավտոտրանսպորտի արտանետումների վնասակար ազդեցության նվազեցման համար: Արտանետումների քանակը նվազում է 40-50%-ով:
3. Էներգետիկայի օբյեկտների համար
- գյուղի բնակելի հատվածում նախատեսել ժամանակակից կաթսայատներ, բարձր ՕԳԳ-ով, գազի այրման լավացված ռեժիմով, ինչը կնպաստի վնասակար նյութերի մթնոլորտ արտանետումների նվազեցմանը:
4. Տարածքի համալիր գնահատականը
Տարածքի համալիր գնահատականը տրված է (2)-ի հիման վրա: Տարածքի համալիր գնահատականը տրված է տեղանքի կլիմայական պայմանների, մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակի, արդյունաբերական պոտենցիալի, բնակչության և ավտոտրանսպորտի խտության ցուցանիշների հաշվառմամբ:
Օդային ավազանի գնահատականը բերված է 4.1 աղյուսակում:
Օդային ավազանի գնահատականը անտրոպոգեն ազդեցությամբ, հիգիենիկ
իրավիճակով և տարածքի համալիր գնահատականը
Աղյուսակ 4.1
.________________________________________________________.
|Անվանումը|Գնահատականը |Տարածքի |Աղտոտման |
| |_______________________|համալիր |մակերեսը |
| |անտրոպոգեն |հիգիենիկ |գնահատականը|քաղաքի |
| |ազդեցությամբ|իրավիճակով| |տարածքում,|
| | | | |հա |
|_________|____________|__________|___________|__________|
|1 Գոտի |Թույլ |վտանգ չի |բարենպաստ | 185,7|
| |ազդեցության |հարուցում | | |
| |գոտի | | | |
.________________________________________________________.
Հիգիենիկ իրավիճակով տարածքը վտանգ չի հարուցում: Տարածքի համալիր գնահատականը մնում է բարենպաստ:
5. Մակերևութային ջրերի պահպանություն
Ինչպես ներկայումս, այնպես էլ հեռանկարում Տաթև գետի աղտոտվածության վրա նկատելի ազդեցություն կգործեն`
- Տաթև գյուղի արդյունաբերական և այլ առևտրային կազմակերպությունները: Հզորությունների աճի և կոյուղու համակարգի ընդլայնման հետ մեկտեղ կավելանա գյուղի տնտեսակենցաղային կոյուղու ցանց թափվող արտադրական հոսքաջրերի քանակը` 154 մ3/օր-ից դառնալով 233 մ3/օր:
- Տաթև գյուղի տնտեսակենցաղային հոսքաջրերը, որոնք աղտոտվածության ծավալով առաջին տեղում են: Բնակչության աճի և կոյուղու համակարգի ընդլայնման հետ մեկտեղ ավելանում են նաև տնտեսակենցաղային հոսքաջրերի քանակը` օրական 154 մ3-ից դառնալով 233 մ3/օր:
- Տաթև գետ թափվող անձրևային հոսքաջրերը:
Առանց ջրապահպան միջոցառումների ներդրման, հեռանկարում Տաթև գետի աղտոտվածության հետևանքով տնտեսությանը հասցված վնասը կգնահատվի 3,39 մլն դրամ, այդ թվում`
- տնտեսակենցաղային և արտադրական հոսքաջրերի արտահոսքից - 1,29 մլն.դրամ;
- անձրևաջրերի արտահոսքից - 2,1 մլն դրամ:
5.1 Տաթև գետի աղտոտվածության կանխատեսելի մակարդակը Տաթև գյուղի
տնտեսակենցաղային արտադրական կոյուղու արտահոսքից հետո
Հաշվարկները կատարվել են համաձայն (20):
Օգտագործվել են Տաթև գետի հիդրոերկրաբանական տվյալները, աղտոտվածության մակարդակները Տաթև գյուղի դիտարկման կետում:
Հաշվարկների հիմքում ընկած են գյուղի կոյուղու կոլեկտորում աղտոտող նյութերի կանխատեսելի հաշվարկային կոնցենտրացիաները:
Հաշվարկների արդյունքում ստացվում է, որ առանց նախնական մաքրման հոսքաջրերի արտահոսքը գետ, 500 մ հեռավորության վրա, ջրօգտագործման 1-ին կետում հանգեցնում է`
- Կանխյալ մասնիկների կոնցենտրացիայի ավելացմանը` 72,5 մգ/լ-ից դառնալով 73,6 մգ/լ (> 0.75 մգ/լ-ից):
- ԹԿՊլրիվ-ը 2,2 մգՕ2/լ-ից դառնում է 3,1 մգՕ2/լ, ինչը 1,4 անգամ գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
- Քլորիդների և սուլֆատների կոնցենտրացիաները մնում են նորմերի սահմաններում (42,8 մգ/լ և 20,1 մգ/լ համապատասխանաբար):
- Ամոնիակային ազոտը 0,84 մգ/լ-ից դառնում է 0,95 մգ/լ:
Հեռանկարում առանց ջրապահպան միջոցառումների ներդրման, Տաթև գետի աղտոտվածության մակարդակը Տաթև գյուղի հոսքաջրերի արտահոսքից 500 մ ներքև հատվածում գնահատվում է.
- ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների - բարձր;
- ըստ սանիտարատոկսիկ ցուցանիշների - բարձր:
5.2 Անձրևաջրերի արտահոսքի հետևանքով գետի աղտոտվածության
կանխատեսելի մակարդակը
Անձրևաջրերի արտահոսքը գետ իրականացվում է անձրևային կոյուղու համակարգով:
Անձրևաջրերի քանակը կազմում է 156,3 հազ. մ3/տարի:
Անձրևային հոսքաջրերի հետ Տաթև գետ թափվող վնասակար նյութերի տարեկան քանակները կկազմեն`
- կախյալ մասնիկներ` 39,1 տ (250 մգ/լ)
- նավթամթերք` 0,78 տ (5 մգ/լ)
- ԹԿՊ20` 6,25 տ (40 մգ Օ2/լ)
Հաշվարկված է անձրևային հոսքաջրերում աղտոտող նյութերի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան` Cթսա-ն (18): Ստացվել են հետևյալ տվյալները.
- կախյալ մասնիկներ` 15 մգ/լ
- նավթամթերք` 0,5 մգ/լ
- ԹԿՊ20` 17 մգՕ2/լ
Բոլոր 3 նյութերի համար Cփաստ>Cթսա:
Ստացվածից հետևում է, որ անձրևաջրերի լոկալ մաքրման կայանների շահագործումը անհրաժեշտ է Cփաստ=Cթսա հավասարության պահպանման և գետի աղտոտվածության կանխարգելման տեսանկյունից:
5.3 Ջրային պաշարների պահպանական միջոցառումների վերաբերյալ հիմնական
որոշումները
1. Ջրամատակարարման ցանցի վերակառուցումը և հոսակորուստների կրճատումը: ՍՆիՊ 2-04-02-81 «Վօդօսնաբժենիե նառուժնիխ սետեյ ի սօօռուժենիյ»
2. Ջրամատակարարման համակարգի կենտրոնացումը մեկ ջրատարով` կենցաղային, արտադրական և հակահրդեհային ջրապահանջների իրականացման համար:
3. Կոյուղու ցանցի վերակառուցումը և հոսակորուստների կրճատումը:
4. Բնակչությանը 24 ժամ ջրամատակարարումով, ինչպես նաև անհրաժեշտ հակահրդեհային ելքն ապահովելու համար, անհրաժեշտ է տեղադրել 2x150 մ3 ծավալով օրվա կարգավորիչ ջրամբարներ:
5. Որոտան գետի (Տաթև վտակի) գյուղատնտեսության նշանակության հողերի աղտոտվածության կանխարգելման նպատակով, առաջարկվում է գյուղի ցածրադիր մասում կենսաբանական մաքրման և վարակազերծման կայանի տեղադրում` 300 մ3/օր արտադրողականությամբ: Ըստ տվյալների, ժամանակակից կենսաբանական մաքրման, կայանները ապահովում են ~ 98,5% մաքրում:
Աղտոտող նյութերի կոնցենտրացիաները մաքրման կայանից հետո`
- կախյալ մասնիկներ` 3 մգՕ2/լ;
- ամոնիակային ազոտ` 0,4 մգ/լ;
- ԹԿՊ20` 3 մգՕ2/լ;
- Ֆոսֆատներ - 0,2 մգ/լ;
Կապիտալ ներդրումները կկազմեն` ~ 50 մլն. դրամ:
Գետի աղտոտվածության մակարդակը ջրապահպան միջոցառումների իրականացման արդյունքում կգնահատվի թույլատրելի, ինչը հնարավոր կդարձնի գետի շրջակայքում հանգստի գոտու կազմակերպումը:
6. Թափոնների կառավարում
6.1 Կենցաղային թափոններ
Բնակչության աճի հետ մեկտեղ ~ 9,5%-ով կավելանա նաև կենցաղային կոշտ թափոնների քանակը:
Հեռանկարում ԿԿԹ-ների քանակը կկազմի տարեկան 225 տ:
Թափոնների կազմը բերված է աղյուսակ 6.1.1-ում:
Աղյուսակ 6.1.1
ԿԿԹ-ների կազմը և տարեկան քանակները
.______________________________________.
|ԿԿԹ |Ընդհանուր |Թափոնների|
| |քանակից |ընդհանուր|
| |բաժնեմասը,|քանակը, |
| |%-ով |տ/տարի |
|_________________|__________|_________|
|Ապակի | 3.5| 7,88|
|_________________|__________|_________|
|Մետաղ | 1,9| 4,2|
|_________________|__________|_________|
|Պլաստիկ շշեր | 3,7| 8,3|
|_________________|__________|_________|
|Այլ պլաստիկ իրեր | 4,5| 10,25|
|_________________|__________|_________|
|Թուղթ | 4| 9|
|_________________|__________|_________|
|Այլ թափոններ | 82,4| 185,4|
|_________________|__________|_________|
|Ընդամենը` | 100| 225|
.______________________________________.
Արդյունաբերական թափոնները բացակայում են:
Շրջակա միջավայրի վրա թափոնների վնասակար ազդեցության մեղմացման և կանխարգելման համար անհրաժեշտ է`
- կենցաղային թափոնների տեղափոխման շարժական և տեխնիկական սարքավորումների նորացում;
- աղբավայրում աղբի հարթեցման և հողով ծածկման աշխատանքների պարբերաբար իրականացում:
7. Հողերի պահպանություն
Հեռանկարում հողի աղտոտման հիմնական աղբյուրներ կմնան արդյունաբերական ձեռնարկությունների փոշգազային մթնոլորտային արտանետումները և արդյունաբերական ու կենցաղային թափոնների աղբավայրերը:
Համաձայն գյուղական համայնքի զարգացման տեմպերի, հեռանկարում հողերի աղտոտվածության մակարդակի ավելացում չի սպասվում:
Մթնոլորտային օդի, մակերևութային և ստորգետնյա ջրերի աղտոտվածությունից պահպանման միջոցառումները, գյուղի կանաչապատումը, թափոնների կառավարումը դասվում են հողի աղտոտման կանխարգելման միջոցառումների շարքը:
8. Աղմուկի մակարդակի գնահատում
Հեռանկարում հնարավոր է բեռնատար և մարդատար անձնական օգտագործման մեքենաներին գումարվեն ավտոբուսներ: Բնակչության թվաքանակի աճի համապատասխան կաճի նաև ավտոտրանսպորտի քանակը և շարժման ինտենսիվությունը, հասնելով ժամում 25 ավտոմեքենայի:
Տաթև գյուղի ճանապարհները մնալու են տեղական նշանակության:
Ճանապարհների համար ձայնի էկվիվալենտ մակարդակը որոշվում է` էջ 45 թիվ 23 գրաֆիկի միջոցով (18):
Ձայնի էկվիվալենտ մակարդակը հաշվարկման կետում, որը հեռացված է 25 մետրով երթևեկելի մասի եզրից, հաշվի առնելով կառուցապատված զանգվածը, կազմում է 37 դԲԱ, 45-55 դԲԱ նորմայի պարագայում:
9. ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ
Տաթև գյուղի կանաչապատման համակարգի կայուն զարգացման համար անհրաժեշտ է իրականացնել գործողությունների համալիր ծրագիր, որն իր մեջ կպարունակի ներքոհիշյալ հիմնադրույթները.
- բնագավառի գործունեությունը համակարգող մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանման ստեղծում գյուղապետարանում;
- վերականգնման աշխատանքների, նոր տարածքների կանաչապատման իրականացում, հստակ նախագծերին և ծրագրերին համապատասխան, ապահովելով հետագա ոռոգումը;
- ոռոգման համակարգի զարգացում և բարեփոխում;
- բոլոր տիպի հասարակական կառույցների տարածքների կանաչապատում և բարեկարգում;
- Կոշտ կենցաղային թափոններով աղտոտված տարածքների, խախտված լանդշաֆտով հողակտորների և սանիտարական գոտիների տարածքների մաքրում, վերականգնում, կանաչապատում;
Տաթև գյուղի կանաչ զանգվածների ընդլայնման հեռանկարային ցուցանիշները բերված են աղյուսակ 9.1-ում:
Կանաչ զանգվածների ընդլայնման հեռանկարը Աղյուսակ 9.1
._______________________________________________________.
|հ/հ|Կանաչ զանգվածների |Ընդհանուր կանաչ զանգված |
| |ֆունկցիոնալ |___________________________|
| |նշանակությունը |մակերեսը,|այդ թվում|մ2/մարդ|
| | |հա |նորաստեղծ| |
| | | |հա | |
|___|_______________________|_________|_________|_______|
| 1|Ընդհանուր օգտագործման | 2| 1,7| 17,78|
|___|_______________________|_________|_________|_______|
| 2|Սահմանափակ օգտագործման | 37,5| 14,5| 333,3|
|___|_______________________|_________|_________|_______|
| 3|Հատուկ նշանակության | 2,5| 2,1| 22,22|
|___|_______________________|_________|_________|_______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 42| 18,3| 373,3|
._______________________________________________________.
Բնակչության ապահովվածությունը ընդհանուր օգտագործման կանաչ տնկարկներով կազմում է 17,78 հա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Որպես եզրակացություն տրված է Տաթև գյուղի էկոլոգիական ցուցանիշների ամփոփիչ աղյուսակը, ինչպես ներկա իրավիճակում. այնպես էլ հեռանկարում:
Տաթև գյուղի էկոլոգիական ցուցանիշներ
.__________________________________________________________________.
|NN |Ցուցանիշներ |Չափման |Ցուցանիշն |
|ը/ն| |միավոր |_______________________|
| | | |Ներկա |Հեռանկար |
| | | |իրավիճակը|2020 թ. |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 1|Տարածքը ընդամենը, |հա |6545,4 |6545,4 185,7 |
| |այդ թվում բնակավայրի |հա |165,7 | |
| |հողեր | | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 2|Բնակչության թվաքանակը, |հազ. մարդ| 1,028| 1,200|
| | | | | |
| |բնակչության խտությունը |հազ. մարդ| 0,62| 0,61|
| | | _______ | | |
| | | կմ2 | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 3|Ռեկրեացիոն հաստատություններ,|հա | 0,3| 2|
| |կոլեկտիվ այգիներ | | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 4|Ինժեներային ապահովվածություն| | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Ջրօգտագործում (ընդհ), | | 0,169| 0,333|
| |այդ թվում` ստորգետնյա | | | |
| |աղբյուրներ |հազ.մ3/օր| 0,154| 0,233|
| |արտադրական կարիքների համար | | 0,0154| 0,0233|
|___|____________________________|_________|_________|_____________|
| 5|Կոյուղի | | | |
| |Ջրահեռացման ծավալը |հազ.մ3/օր| 0,152| 0,231|
| 6|Բնական գազի ծախսը | մլն.մ3 | - | 0,9|
| | | _____ | | |
| | | տարի | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 7|Շրջակա միջավայրի պահպանում | | | |
| |և բարելավում | | | |
|___|____________________________|_________|_________| |
| |Էկոլոգիական ցուցանիշներ | | | |
| |Իուր | | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 1|Հեռացվել են հոսքաջրեր, |հազ.մ3/տ | 209,88| 244,81|
| |այդ թվում` | | | |
| |- տնտեսակենցաղային կոյուղու |հազ.մ3/տ | 55,48| 84,31|
| |ցանցով | | | |
| |- արտադրական կոյուղու ցանցով|հազ.մ3/տ | - | 4,2|
| |- անձրևային կոյուղու ցանցով|հազ.մ3/տ | 154,4| 156,3|
|___|____________________________|_________|_________|_____________|
| 2|Աղտոտող նյութերի տարեկան | | | |
| |արտահոսքը, այդ թվում | | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Տնտեսակենցաղային-արտադրական | | | |
| |կոյուղու կոլեկտորում | | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Կախյալ մասնիկներ |տ/տարի | 12,3| 17/0,54|
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Քլորիդներ |տ/տարի | 3,1| 6,4/6,4|
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Ամոնիակային ազոտ |տ/տարի | 1,8| 2,5/0,3|
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Երկաթ |տ/տարի | 0,12| 0,16/0,16|
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Սուլֆատներ |տ/տարի | 8,2| 9,6/9,6|
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Մակերևութաակտիվ նյութեր |տ/տարի | 0,3| 0,64/0,64|
|___|____________________________|_________|_________|_____________|
| |ԹԿՊ լրիվ |տ/տարի | 8| 12/0,3|
|___|____________________________|_________|_________|_____________|
| 3|Մաքուր ջրի պայմանական |կմ3/տարի | 0,0015| 0,0025/-|
| |ծավալները, որն անհրաժեշտ է | | | |
| |հոսքաջրերի մինչև ՍԹԿ | | | |
| |նոսրացումը (վնասակարության | | | |
| |ինդեքս) | | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 4|Նոսրացման միջին բազմապատիկը |անգամ | 25| 30|
|___|____________________________|_________|_________|_____________|
| 5|Անձրևաջրերի արտահոսքում | | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| |- կախյալ մասնիկներ |տ/տարի | 38,6| 39,1/7|
|___|____________________________|_________|_________|_____________|
| |- նավթամթերք | | 0,77| 0,78/0,08|
|___|____________________________|_________|_________|_____________|
| |- ԹԿՊ20 | | 6,18| 6,25/1,26|
|___|____________________________|_________|_________|_____________|
| 6|Նոսրացման միջին բազմապատիկը |անգամ | 16| 16/2,8|
|___|____________________________|_________|_________|_____________|
| 7|Մաքուր ջրի պայմանական |կմ3/տարի | 0,0023|0,0024/0,0004|
| |ծավալը, որն անհրաժեշտ է | | | |
| |հոսքաջրերի մինչև ՍԹԿ | | | |
| |նոսրացումը (վնասակարության | | | |
| |ինդեքս) | | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 8|Տնտեսությանը հասցված |մլն. դրամ| 2,9| 3,39/0,1|
| |տնտեսական վնասները |տարի | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 9|Կապիտալ ներդրումները |մլն. դրամ| | 50|
.__________________________________________________________________.
(հայտարարում նշված են ջրապահպան միջոցառումներից հետո ցուցանիշները)
.__________________________________________________________________.
| 1| 2 | 3 | 4 | 5 |
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Օդ | | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 1|Ձեռնարկություններից |տ/տարի | 7,31| 7,2|
| |արտանետվող վնասակար նյութերի| | | |
| |ընդհանուր քանակը, այդ թվում`| | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Կոշտ, այդ թվում` |տ/տարի | - | - |
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Կախյալ մասնիկներ |տ/տարի | 0,619| - |
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Մանգանի օքսիդներ |տ/տարի | - | - |
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Գազանման, այդ թվում` |տ/տարի | 6,69| 7,2|
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Ծծմբային անհիդրիդ |տ/տարի | 4,24| - |
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Ածխածնի օքսիդ |տ/տարի | 2,07| 5,1|
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Ազոտի օքսիդներ |տ/տարի | 0,38| 2,1|
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Այլ արտանետումները |տ/տարի | - | - |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 2|Ավտոտրանսպորտից մթնոլորտ |տ/տարի | 18,736| 22,39|
| |արտանետվող վնասակար նյութերի| | | |
| |ընդհանուր քանակը, այդ թվում`| | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Ածխածնի օքսիդ |տ/տարի | 14,95| 17,9|
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Ածխաջրածիններ |տ/տարի | 3,126| 3,703|
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Ազոտի օքսիդներ |տ/տարի | 0,66| 0,824|
|___|____________________________|_________|_________|_____________|
| 3|Ձեռնարկություններից մթնոլորտ|կմ3/տարի | 99,1| 54,2|
| |արտանետվող գումարային բերված| | | |
| |արտանետումները | | | |
| |(վնասակարության ինդեքս | | | |
| |ԼBձեռն) | | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 4|Գումարային բերված |կմ3/տարի | 23,56| 29,04|
| |արտանետումը ավտոտրանսպորտից | | | |
| |(վնասակարության ինդեքս ԼBտ) | | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 5|ՍԹԿ-ների նորմերին հասնում |ՍԹԿ | | |
| | |միավոր | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Կախյալ մասնիկներ (փոշի) |ՍԹԿ | -- | -- |
| | |միավոր | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Ծծմբային անհիդրիդ |ՍԹԿ | 0.00,044| -- |
| | |միավոր | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Ազոտի օքսիդներ |ՍԹԿ | 0,0044 | -- |
| | |միավոր | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Մանգանի օքսիդներ |ՍԹԿ | -- | - |
| | |միավոր | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 6|Ձեռնարկությունների |հազ.դրամ | 484,3| 66,8|
| |արտանետումներից քաղաքի | ______ | | |
| |օդային ավազանի | տարի | | |
| |աղտոտվածության հետևանքով | | | |
| |տնտեսությանը հասցված վնասը | | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 7|Նույնը ավտոտրանսպորտի |հազ.դրամ | 589,0| 601,0|
| |արտանետումներից | ______ | | |
| | | տարի | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Հողեր և թափոններ | | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 1|Տարածքի կանաչապատում |հա | 23,7| 42|
|___|____________________________|_________|_________|_____________|
| 2|Գյուղի ընդհանուր տարածքից | % | 14,3| 22,6|
| |կանաչապատման %-ը | | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 3|Մեկ մարդուն ընկնող կանաչապատ|մ2/մարդ | 230,4| 373,3|
| |տարածքը | | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| 4|Գյուղի սանիտարական մաքրումը`|տ/տարի | 205,6| 225|
| |թափոնների հավաքումը և | | | |
| |տեղափոխումը | | | |
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Աղմուկը բնակելի գոտում |դԲԱ | 45| 45|
|___|____________________________|_________|_________|_____________|
| |Աղմուկը փողոցում |դԲԱ | 36| 37|
.__________________________________________________________________.
----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - օգտագործված գրականության ցանկը ռուսաց լեզվով չի բերվում
I-10. Պատմամշակութային հուշարձանների պահպանություն
Տաթև գյուղական համայնքի գլխավոր հատակագծի պատմամշակութային հուշարձանների պահպանության բաժնի իրավական հիմքերն են`
- ՀՀ կառավարության N 609-Ն որոշումը ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին,
- ՀՀ օրենքը` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին,
- ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը,
- ՀՀ բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նորմերը,
- ՀՀ գործող այլ օրենքները և ենթաօրենսդրական ակտերը:
Սյունիքի մարզի բոլոր բնակավայրերը, գրեթե առանց բացառության, հարուստ են պատմամշակութային ժառանգությամբ, որը խթան է հանդիսանում այդ մարզում զբոսաշրջության և ռեկրեացիոն գոտիները առավել զարգացնելու համար:
Համաձայն ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգի, հանրապետության տարածքում գտնվող հուշարձաններն ըստ արժևորման չափանիշների, դասակարգվում են հանրապետական և տեղական նշանակության, որտեղ.
- հանրապետական նշանակության կարգին են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական ու հոգևոր մշակույթի իմացության համար պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային բացառիկ այլ արժեք ներկայացնող հուշարձաններ, (օրինակ` վանական համալիր Տաթևի վանք (Սբ. Եվստաթեոս առաքյալի ուխտ 9-20-րդ դդ): Վանական համալիր Տաթևի մեծ անապատ - 17- րդ դ 2-րդ կես -18-րդ դ):
- տեղական նշանակության կարգին են դասվում հանրապետության որևէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները բնութագրող պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային հուշարձանները, (օրինակ` հուշարձան Ս. Առաքելյանի - 1983 թ.):
Սյունիքի մարզի տարածքի պատմամշակութային հուշարձանների թվին են դասվում
- հնագիտական քարեդարյան կայաններ, ժայռապատկերներ, քարայր կացարաններ, մեգալիթյան կոթողներ, վիմագրական հուշարձաններ, հնագույն և միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ, դամբարանադաշտեր, պաշտամունքային և քաղաքացիական կառույցներ, կամուրջներ և այլն,
- պատմության և մշակութային նշանավոր իրադարձությունների և նշանավոր գործիչների հետ առնչվող կառույցներ, կոթողներ, հուշահամալիրներ, գերեզմաններ:
- քաղաքաշինական և ճարտարապետական` պատմական բնակավայրեր, թաղամասեր, փողոցներ, բնակելի, պալատական, պաշտամունքային հասարակական, արտադրական կառույցներ, ժողովրդական տներ, ճարտարապետական կոթողներ:
ՀՀ բոլոր մարզերի անշարժ հուշարձանների համար կատարվել է հաշվառում և կազմվել են համապատասխան պետական ցուցակներ, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության կողմից:
Համաձայն ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005 թ. N 2322-Ն որոշման Սյունիքի մարզի Տաթև համայնքի տարածքում տեղակայված հուշարձանները հետևյալներն են:
ՏԱԹԵՎ գյուղ
._________________________________________________________________________.
|1| 2 | 3 |4| 5 | 6 | 7 |8| 9 |
|_|______|______|_|______________|_______|______________|_|_______________|
|1| | | |ԱՂԲՅՈՒՐ |1745 թ.|գյուղի հվ-աե |Հ|կառ.` |
| | | | | | |մասում | |Հովհաննես |
| | | | | | | | |Ղալումյանց |
| | | | | | | | | |
|2| | | |ԵԿԵՂԵՑԻ ՍԲ. |10 դ. |գյուղից հվ-ամ,|Հ|կառ.` Հակոբ |
| | | | |ԱՍՏՎԱԾԱԾԻՆ | |Տաթևի վանքից | |եպիսկոպոս. |
| | | | |(«ԿԵՌ») | |մոտ 300-400 մ | |կանգուն է |
| | | | | | |հվ-ամ, ձորի | |միայն հս պատը |
| | | | | | |հանդիպակաց | | |
| | | | | | |կողմում, Տաթև | | |
| | | | | | |գետի աջ ափին, | | |
| | | | | | |«Տամբալակ» | | |
| | | | | | |վայրում | | |
| | | | | | | | | |
| | 2.1| 1| |Խաչքար |13 դ. |եկեղեցու աե |Հ|ունի ընդարձակ |
| | | | | | |պատի մոտ | |նվիրատվական |
| | | | | | | | |արձանագրու- |
| | | | | | | | |թյուն |
| | | | | | | | | |
|3| | | |ԵԿԵՂԵՑԻ ՍԲ. |1646 թ.|գյուղի մեջ |Հ|եռանավ բազիլիկ.|
| | | | |ՄԻՆԱՍ | | | |կառ.` Ներսես |
| | | | | | | | |եպիսկոպոս |
| | | | | | | | | |
| | 3.1| | |Գերեզմանոց |17-19 |եկեղեցու |Հ| |
| | | | | |դդ. |շուրջը | | |
| | | | | | | | | |
|4| | | |ԵԿԵՂԵՑԻ |932 թ. |գյուղից հս, |Հ|կառ.` Սյունյաց |
| | | | |ՑԱՔՈՒՏԻ | |Որոտանի ձախ | |Հակոբ եպիսկոպոս|
| | | | | | |ափին, «Սատանի | |ծածկը, գմբեթը |
| | | | | | |կամրջի» մոտ, | |և աե պատն |
| | | | | | |«Ցաքուտ» | |ավերված են |
| | | | | | |վայրում | | |
| | | | | | | | | |
|5| | | |ԿԱՄՈՒՐՋ |1672 թ.|Տաթևի վանքից |Հ|միաթռիչք |
| | | | | | |ամ, Տանձատափ | | |
| | | | | | |տանող | | |
| | | | | | |ճանապարհին, | | |
| | | | | | |Որոտանի վտակի | | |
| | | | | | |վրա | | |
| | | | | | | | | |
|6| | | |ՀՈՒՇԱՐՁԱՆ |1983 թ.|գյուղի մեջ, |Տ|ճարտ.` |
| | | | |ՍՈՒՐԵՆ | |դպրոցի բակում | |Ռ. Բալյան, |
| | | | |ԱՌԱՔԵԼՅԱՆԻ | | | |քանդ.` Տ. |
| | | | | | | | |Արզումանյան |
| | | | | | | | | |
|7| | | |ՀՈՒՇԱՐՁԱՆ |1978 թ.|գյուղի |Հ|Ճարտ.` Ս. |
| | | | |ԵՐԿՐՈՐԴ | |սկզբնամասում | |Քալաշյան |
| | | | |ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ| | | | |
| | | | |ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ | | | | |
| | | | | | | | | |
|8| | | |ՎԱՆԱԿԱՆ |17 դ. |գյուղից 2 կմ |Հ|հիմնադրել է |
| | | | |ՀԱՄԱԼԻՐ ՏԱԹԵՎԻ|2-րդ |հվ-աե, Որոտանի| |Հակոբ Դ |
| | | | |ՄԵԾ ԱՆԱՊԱՏ |կես-18 |կիրճում, գետի | |Ջուղայեցի |
| | | | | |դ. |աջ ափին | |կաթողիկոսը |
| | | | | | | | | |
| | 8.1| | |Բնակելի խցեր |17 դ. |համալիրի |Հ|պարիսպներին կից|
| | | | | | |բակում և | |խցերը կառուցվել|
| | | | | | |պարիսպներին | |են 1660-1668 |
| | | | | | |կից | |թթ., խցերի բակի|
| | | | | | | | |խումբը` 1682 թ.|
| | | | | | | | | |
| | 8.2| | |Գավիթ |1743 թ.|կից է Սբ. |Հ|եռակամար է. |
| | | | | | |Աստվածածին | |կառ.` Մելիք |
| | | | | | |եկեղեցուն | |Եգան |
| | | | | | |ամ-ից | | |
| | | | | | | | | |
| | 8.3| | |Եկեղեցի Սբ. |1663 թ.|համալիրի հվ-ամ|Հ|եռանավ բազիլիկ |
| | | | |Աստվածածին | |մասում | | |
| | | | | | | | | |
| | 8.4| | |Հնձան «Սևիի» |18 դ. |հիմնական հու- |Հ|երկհարկ |
| | | | | | |շարձանախմբից | | |
| | | | | | |հս, անտառապատ | | |
| | | | | | |լեռնալանջին | | |
| | | | | | | | | |
| | 8.5| | |Ճեմարան |17-18 |հվ-ից կից է |Հ| |
| | | | | |դդ. |պարսպին, | | |
| | | | | | |աե-ից` | | |
| | | | | | |սեղանատանը | | |
| | | | | | | | | |
| | 8.6| | |Մատուռ - |17 դ. |կից է Սբ. |Հ|գմբեթավոր սրահ |
| | | | |դամբարան | |Աստվածածին | |է. այստեղ |
| | | | | | |եկեղեցուն | |թաղված է |
| | | | | | |հս-ից | |անապատի |
| | | | | | | | |հիմնադիր |
| | | | | | | | |Արիստակես |
| | | | | | | | |վարդապետը |
| | | | | | | | |(մահ.` 1669 թ.)|
| | | | | | | | | |
| | 8.7| | |Պարիսպ |1660- |համալիրի |Հ|կառ.` Արիստակես|
| | | | | |1668 |շուրջը | |վարդապետ. |
| | | | | |թթ. | | |պարսպապատերը |
| | | | | | | | |խուլ են, |
| | | | | | | | |ներքուստ` ողջ |
| | | | | | | | |պարագծով կցված |
| | | | | | | | |են բնակելի |
| | | | | | | | |խցերը, |
| | | | | | | | |կենցաղային և |
| | | | | | | | |տնտեսական |
| | | | | | | | |շինությունները |
| | | | | | | | | |
| | 8.8| | |Սեղանատուն |17 դ. |կից է հվ |Հ|թաղածածկ դահլիճ|
| | | | | | |պարսպապատին | |է. ծառայել է |
| | | | | | | | |նաև որպես |
| | | | | | | | |ընթերցարան. |
| | | | | | | | |աե-ից կից է |
| | | | | | | | |խոհանոցը |
| | | | | | | | | |
|9| | | |ՎԱՆԱԿԱՆ |9-20 |գյուղից մոտ |Հ| |
| | | | |ՀԱՄԱԼԻՐ ՏԱԹԵՎԻ|դդ. |200 մ հվ, | | |
| | | | |ՎԱՆՔ (ՍԲ. | |Որոտանի վտակի | | |
| | | | |ԵՎՍՏԱԹԵՈՍ | |աջ ափին | | |
| | | | |ԱՌԱՔՅԱԼԻ ՈՒԽՏ)| | | | |
| | | | | | | | | |
| | 9.1| | |Աղբյուր |13 դ. |կից է հս |Հ|միակամար |
| | | | | | |պարսպին, | | |
| | | | | | |ներքուստ | | |
| | | | | | | | | |
| | 9.2| | |Բաղնիք |17 դ. |հիմնական հու- |Հ|թաղածածկ է, |
| | | | | | |շարձանախմբից | |եռասրահ |
| | | | | | |հս-աե | | |
| | | | | | | | | |
| | 9.3| | |Բնակելի |17 դ. |կից է ամ |Հ|արևմտյան, |
| | | | |մասնաշենք | |պարսպին | |միահարկ. կառ.` |
| | | | | | | | |Զաքարիա |
| | | | | | | | |եպիսկոպոս |
| | | | | | | | | |
| | 9.4| | |Բնակելի |17 դ. |համալիրի հվ |Հ|հարավային, |
| | | | |մասնաշենք | |կողմում | |երկհարկ. կառ.` |
| | | | | | | | |Զաքարիա |
| | | | | | | | |եպիսկոպոս |
| | | | | | | | | |
| | 9.5| | |Բնակելի |18-19 |համալիրի հս |Հ|հյուսիսային. |
| | | | |մասնաշենք | դդ. |կողմում, հվ-ից| |կառ.` Հովակիմ |
| | | | | | |կից է դարպասին| |արքեպիսկոպոս |
| | | | | | | | | |
| | 9.6| | |Դամբարան |1787 թ.|Սբ. Պողոս- |Հ|կառ.` Հովակիմ |
| | | | |Գրիգոր | |Պետրոս | |արքեպիսկոպոս |
| | | | |Տաթևացու | |եկեղեցու հվ | | |
| | | | | | |մուտքի մոտ | | |
| | | | | | | | | |
| | 9.7| | |Դարպաս |11 դ. |պարսպի հս-աե |Հ|կառ.` Գրիգոր |
| | | | | | |հատվածում | |եպիսկոպոս |
| | | | | | | | | |
| | 9.8| | |Եկեղեցի Սբ. |1087 թ.|համալիրի հս-աե|Հ|կենտրոնա-գմբեթ.|
| | | | |Աստվածածին | |մասում, պարսպի| |կառ.` Գրիգոր |
| | | | | | |մուտքի և | |եպիսկոպոս |
| | | | | | |դամբարանի | | |
| | | | | | |ծածկերի վրա | | |
| | | | | | | | | |
| | 9.9| | |Եկեղեցի Սբ. |1295 թ.|կից է Սբ. |Հ|կառ.` Ստեփանոս |
| | | | |Գրիգոր | |Պողոս-Պետրոս | |արքեպիսկոպոս |
| | | | |Լուսավորիչ | |եկեղեցուն | |Օրբելյան. |
| | | | | | |հվ-աե-ից | |ենթադրվում է, |
| | | | | | | | |որ ճարտարապետը |
| | | | | | | | |Մոմիկն է |
| | | | | | | | | |
| | 9.10| | |Եկեղեցի Սբ. |11 դ. |հս-ից կից է |Հ|միանավ սրահ |
| | | | |Կարապետ | |դարպասի | | |
| | | | | | |թաղակապ | | |
| | | | | | |անցմանը | | |
| | | | | | | | | |
| | 9.11| | |Եկեղեցի Սբ. |895-906|համալիրի |Հ|կառ.` Հովհաննես|
| | | | |Պողոս-Պետրոս | թթ. |կենտրոնում | |եպիսկոպոս. ունի|
| | | | | | | | |որմնանկարներ |
| | | | | | | | | |
| |9.11.1| | |Խաչքար |10 դ. |ագուցված է |Հ|Հովհաննես |
| | | | | | |եկեղեցու ամ | |եպիսկոպոսի |
| | | | | | |ճակատին, | |արձանագրությամբ|
| | | | | | |մուտքից վեր | | |
| | | | | | | | | |
| |9.11.2| | |Խաչքար |1271 թ.|եկեղեցու մեջ | | |
| | | | |Հայրապետ | | | | |
| | | | |եպիսկոպոսի | | | | |
| | | | | | | | | |
| | 9.12| | |Զանգակատուն |1896 թ-|կից է Սբ. |Հ|եռահարկ |
| | | | | |20 դ. |Պողոս-Պետրոս | | |
| | | | | |սկիզբ |եկեղեցուն | | |
| | | | | | |ամ-ից | | |
| | | | | | | | | |
| | 9.13| | |Խաչքար |11 դ. |Սբ. Աստվածածին|Հ|ստորին մասը |
| | | | | | |եկեղեցի տանող | |կոտրված է |
| | | | | | |աստիճանների | | |
| | | | | | |մոտ | | |
| | | | | | | | | |
| | 9.14| | |Խաչքար |11 դ. |հենած է |Հ| |
| | | | | | |առաջնորդարանի | | |
| | | | | | |ամ ճակատին | | |
| | | | | | | | | |
| | 9.15| | |Խաչքար |11 դ. |զանգակատան մոտ|Հ|վերին կես` |
| | | | | | | | | եռատված |
| | | | | | | | | |
| | 9.16| | |Խաչքար |11-12 |հենած է |Հ|արձանագիր |
| | | | | |դդ. |առաջնորդարանի | | |
| | | | | | |հվ ճակատին | | |
| | | | | | | | | |
| | 9.17| | |Խաչքար |11-12 |հենած է |Հ|ստորին կես |
| | | | | | դդ. |զանգակատան | | |
| | | | | | |պատին | | |
| | | | | | | | | |
| | 9.18| | |Խաչքար |12-13 |զանգակատան մոտ|Հ|ընկած է |
| | | | | |դդ. | | | |
| | | | | | | | | |
| | 9.19| | |Խաչքար |13 դ. |համալիրի |Հ|3 խաչքարերից |
| | | | | | |բակում, | |կենտրոնինը |
| | | | | | |հուշասյունից | | |
| | | | | | |1.5 մ հվ | | |
| | | | | | | | | |
| | 9.20| | |Խաչքար |16 դ. |համալիրի բակի |Հ|երկատված է |
| | | | | | |հս-աե կողմում,| | |
| | | | | | |ավերված | | |
| | | | | | |շինության մոտ | | |
| | | | | | | | | |
| | 9.21| | |Խաչքար |1365 թ.|ագուցված է |Հ| |
| | | | |Աբրահամի | |վանքի բակի | | |
| | | | | | |հվ-աե կողմի | | |
| | | | | | |տնտեսական | | |
| | | | | | |շինության | | |
| | | | | | |պատին | | |
| | | | | | |______________|_|_______________|
| | 9.22| | |Խաչքար |1269 թ.|համալիրի |Հ|3 խաչքարերից |
| | | | |Անդրեասի | |բակում, | |աջակողմյանը |
| | | | | | |հուշասյունից | | |
| | | | | | |1.5 մ հվ | | |
| | | | | | |______________|_|_______________|
| | 9.23| | |Խաչքար Գրիգոր |1401 թ.|Սբ. Աստվածածին|Հ|պատվիրատու` |
| | | | |րաբունապետի | |եկեղեցու մոտ | |Առաքել |
| | | | | | | | |եպիսկոպոս |
| | | | | | | | | |
| | 9.24| | |Խաչքար թևավոր |10-11 |Սբ. Աստվածածին|Հ|արձանագիր |
| | | | | | դդ. |եկեղեցու մոտ | |բեկոր. |
| | | | | | | | |պահպանվել են |
| | | | | | | | |ստորին և ձախ |
| | | | | | | | |հորիզոնական |
| | | | | | | | |խաչաթևերը |
| | | | | | | | | |
| | 9.25| | |Խաչքար Լալայի |1401 թ.|ընկած է Սբ. |Հ| |
| | | | | | |Պողոս-Պետրոս | | |
| | | | | | |եկեղեցու մոտ | | |
| | | | | | | | | |
| | 9.26| | |Խաչքար Շմավոն |1472 թ.|համալիրի |Հ|պատվիրատու` |
| | | | |վարդապետի | |բակում, | |Ստեփանոս |
| | | | | | |հուշասյունից | |արքեպիսկոպոս. 3|
| | | | | | |1.5 մ հվ | |խաչքարերից |
| | | | | | | | |ձախակողմյանը |
| | | | | | | | | |
| | 9.27| | |Խաչքար Վասակի |11 դ. |հենած է |Հ| |
| | | | | | |առաջնորդարանի | | |
| | | | | | |ամ ճակատին | | |
| | | | | | | | | |
| | 9.28| | |Խոհանոց |18 դ. |համալիրի հվ-աե|Հ|կառ.` Գասպար |
| | | | | |1-ին |կողմում, | |վարդապետ |
| | | | | |կես |սեղանատան | | |
| | | | | | |դիմաց | | |
| | | | | | | | | |
| | |9.28.1| |Խաչքար |1195 թ.|ագուցված է |Հ| |
| | | | | | |խոհանոցի հս | | |
| | | | | | |ճակատին | | |
| | | | | | | | | |
| | |9.28.2| |Խաչքար |12-13 |ագուցված է |Հ|արձանագիր է, |
| | | | | | դդ. |խոհանոցի հս | |պատվիրատու` |
| | | | | | |ճակատին | |Խաթուն |
| | | | | | | | | |
| | 9.29| | |Հյուրատուն |18 դ. |կից է հս |Հ|միահարկ է, |
| | | | | | |պարսպին, | |թաղածածկ. կառ.`|
| | | | | | |ներքուստ | |վանահայր Մինաս |
| | | | | | | | |Շինաթաղեցի |
| | | | | | | | | |
| | 9.30| | |Հուշասյուն |906 թ. |վանքի բակի հվ |Հ|ութանիստ է, |
| | | | |«Գավազան» | |կողմում | |ճոճվող. կառ.` |
| | | | | | | | |Հովհաննես |
| | | | | | | | |եպիսկոպոս |
| | | | | | | | | |
| | 9.31| | |Ձիթհան |1787 թ.|հիմնական հու- |Հ|ունի 4 |
| | | | | | |շարձանախմբից | |արտադրասենյակ. |
| | | | | | |մոտ 20 մ հս-աե| |կառ.` Հովակիմ |
| | | | | | | | |արքեպիսկոպոս |
| | | | | | | | | |
| | 9.32| | |Շենք |17 դ. |համալիրի հվ-աե|Հ|երկհարկ. կառ.` |
| | | | |առաջնորդարանի | |մասում, Սբ. | |Զաքարիա |
| | | | | | |Գրիգոր | |եպիսկոպոս |
| | | | | | |եկեղեցուց հվ | | |
| | | | | | | | | |
| |9.32.1| | |Խաչքար |12 դ. |ագուցված է |Հ| |
| | | | | | |առաջնորդարանի | | |
| | | | | | |ամ ճակատին | | |
| | | | | | | | | |
| |9.32.2| | |Խաչքար |13-14 |ագուցված է |Հ|խիստ վնասված |
| | | | | | դդ. |առաջնորդարանի | |արձանագրությամբ|
| | | | | | |ամ ճակատին | | |
| | | | | | | | | |
| |9.32.3| | |Խաչքար |1306 թ.|ագուցված է |Հ| |
| | | | | |կամ |առաջնորդարանի | | |
| | | | | |1308 թ.|ամ ճակատին | | |
| | | | | | | | | |
| |9.32.4| | |Խաչքար |1427 թ.|ագուցված է |Հ| |
| | | | | | |առաջնորդարանի | | |
| | | | | | |ամ ճակատին | | |
| | | | | | | | | |
| |9.32.5| | |Խաչքար |1269 թ.|ագուցված է |Հ| |
| | | | |Հայրապետ | |առաջնորդարանի | | |
| | | | |եպիսկոպոսի | |ամ ճակատին | | |
| | | | | | | | | |
| |9.32.6| | |Խաչքար |12-13 |ագուցված է |Հ|պատվիրատու` |
| | | | |Պարոնջանի և | դդ. |առաջնորդարանի | |Ղարաման |
| | | | |Գասպարի | |ամ ճակատին | | |
| | | | | | | | | |
| | 9.33| | |Շենք դպրոցի |18 դ. |պարիսպներից |Հ|կառ.` վանահայր |
| | | | | |2-րդ |դուրս, աե | |Աբրահամ |
| | | | | |քառորդ |պարսպին գրեթե | |Աստապատեցի. 16 |
| | | | | | |ուղղահայաց, | |դասասենյակով, |
| | | | | | |դարպասի | |գործել է մինչև |
| | | | | | |անկյունից աե | |20 դ., |
| | | | | | | | |ավերված է |
| | | | | | | | | |
| | 9.34| | |Պարիսպ |10, 18,|համալիրի |Հ| |
| | | | | |19 դդ. |շուրջը | | |
| | | | | | | | | |
| | 9.35| | |Սեղանատուն |18 դ. |վանքի հվ-աե |Հ|կառ.` Գասպար |
| | | | | |1-ին |մասում, | |վարդապետ |
| | | | | |կես |ձորեզրին | | |
| | | | | | | | | |
| |9.35.1| | |Խաչքար |1187 թ.|ագուցված է |Հ| |
| | | | | | |սեղանատան | | |
| | | | | | |սրահ-միջանցքի | | |
| | | | | | |պատին | | |
| | | | | | | | | |
| |9.35.2| | |Խաչքար |15 դ. |ագուցված է |Հ| |
| | | | | | |սեղանատան | | |
| | | | | | |սրահ-միջանցքի | | |
| | | | | | |պատին | | |
| | | | | | | | | |
| | 9.36| | |Սյունասրահ |1043 թ.|կից է Սբ. |Հ|կառ.` Հովհաննես|
| | | | | | |Պողոս-Պետրոս | |եպիսկոպոս |
| | | | | | |եկեղեցուն | | |
| | | | | | |հվ-ից | | |
| | | | | | | | | |
| |9.36.1| | |Խաչքար |10-11 |սյունասրահում |Հ| |
| | | | | |դդ. | | | |
| | | | | | | | | |
| |9.36.2| | |Խաչքար |12-13 |սյունասրահում |Հ| |
| | | | | |դդ. | | | |
| | | | | | | | | |
| |9.36.3| | |Խաչքար |13 դ. |սյունասրահում |Հ|արձանագիր |
| | | | | | | | | |
| |9.36.4| | |Խաչքար |13-14 |սյունասրահում |Հ| |
| | | | | |դդ. | | | |
| | | | | | | | | |
Հիմք ընդունելով «Հարավային Կովկասում մշակութային և բնական ժառանգության պահպանման և պատմական քաղաքների պահպանման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում 2004 թ. սեպտեմբերի 4-ին Երևանում Եվրոխորհրդի Մշակույթի և մշակութային և բնական ժառանգության դիրեկտորատի /DGIV/ մշակույթի և երիտասարդության հարցերով Հայաստանի բնապահպանության նախարարի կողմից ստորագրված «ճարտարապետական և բնական ժառանգության ռեաբիլիտացիան» քաղաքաշինության մեջ «Հայաստան գործողությունների ծրագիր» III մասը ելնելով այդ ծրագրի իրականացման անհրաժեշտությունից` Սյունիքի մարզում զբոսաշրջության և ժառանգության հարստացման ռազմավարություններն առավել զարգացնելու նպատակով, առաջարկվում է
- կազմել և սահմանված կարգով հաստատել Սյունիքի մարզի հուշարձանների պահպանական գոտիների նախագծերն ու սահմանել դրանց պահպանության ռեժիմը
- ստեղծել պատմամշակութային ու բնապահպանական արգելանոցներ և հաստատել դրանց կանոնադրությունը
- գրանցել և վերահսկել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի և օգտագործման ձևի փոփոխությունները:
Հուշարձանները կարող են օգտագործվել գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, ինչպես նաև իրենց սկզբնական ու հարմարեցված գործառնական նշանակությամբ:
Տաթևի վանական համալիրը գտնվում է պատմական (Գինական) Տաթև գետի անդնդախոր կիրճի եզրին` ժայռերից կազմված կիսաշրջանաձև հրվանդանի վրա, որն ըստ մատենագրության վերաբերվում է նախաքրիստոնեության շրջանին: Վանքի տեղում գործել է հեթանոսական սրբատեղի, որը քրիստոնեության տարածման շրջանում փոխարինվել է փոքրիկ եկեղեցով:
Տաթևի վանքի գլխավոր տաճարը` Պողոս-Պետրոս եկեղեցին հիմնադրվել է 895 թ. Հովհաննես Եպիսկոպոսի օրոք և ավարտվել է 906 թ., որի հիմքերի մեջ բազմաթիվ սուրբ նշխարհներ են դրվել:
1046 թ. իսմայելցիների կողմից ավերվեց վանքը, սակայն Տեր Հովհաննեսը վերաշինեց այն, ինչպես նաև վանական համալիրի մնացած կառույցները:
Հաջորդ Տեր Գրիգոր Կաթողիկոսը շարունակեց նախորդի գործը, կամարներ կանգնեցրեց և կառուցեց գմբեթահարկ, գեղեցկաշեն մի եկեղեցի Աստվածածին Սրբուհու անունով: 10-րդ դարում վանքը հասավ իր գերագուն ծաղկմանը: 14-15-րդ դդ. Հովհաննես Որոտնեցին Տաթևում հիմնադրեց բարձրագույն դպրոց, որտեղ դասավանդում էր նրա աշակերտ Գրիգոր Տաթևացին, որը հիմք հանդիսացավ, որպեսզի այստեղ կենտրոնանան միջնադարի լավագույն ներկայացուցիչները` խոշոր փիլիսոփաներ, երաժիշտ-երգիչներ, նկարիչներ ու գրիչներ:
17- րդ դարում Ներսես Եպիսկոպոսը բարեկարգում է վանքը և ավելացնում նոր շինություններ: Հետագայում կառուցվում են բնակելի սենյակներ, հացատուն, սեղանատուն, երկու բուրգ և ձիթհան:
Վանքի շրջակայքում սփռված է վանքի և գյուղի հին գերեզմանոցը: Վանքի պարսպից ներս մուտքի դիմաց գտնվում է աղբյուրը (14-րդ դ.):
Վանքի տարածքում է գտնվում նաև նախադեպը չունեցող հանրահայտ ճոճվող սյունը:
Վանական համալիրը գտնվելով Սյունյաց աշխարհի գեղատեսիլ բնության գրկում իր արժանիքներով դուրս է եկել մեր երկրի սահմաններից ու որպես ճարտարապետության յուրօրինակ համալիր ստեղծագործություն և մշակույթի մեծագույն կենտրոն իրեն է ձգում բազմաթիվ զբոսաշրջիկների:
I-11. Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության
ինժեներատեխնիկական միջոցառումներ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
11.1. Նախաբան
11.2. Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումները
11.2.1. Կառավարում, կապ և ազդարարում
11.2.2. Բնակչության պատսպարում
11.2.3. Անհատական պաշտպանության միջոցներով ապահովում
11.2.4. Տարահանում
11.3. Արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումները
11.3.1. Վտանգավոր բնական երևույթներ
11.3.2. Տեխնածին վտանգներ
11.3.3. Հրդեհային անվտանգություն
11.4. Հիմնական ղեկավար իրավական ակտեր
11.1. ՆԱԽԱԲԱՆ
Համայնքի գլխավոր հատակագծի «Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական և արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումները» բաժինը մի փաստաթուղթ է, որը ելնելով համայնքի զարգացման ծրագրից, տարածքային ռեսուրսների համալիր վերլուծության հիման վրա հիմնավորում և սահմանում է համայնքի քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական և տարածքի բնական վտանգավոր երևույթներից և տեխնածին վտանգներից պաշտպանության միջոցառումները:
Բաժինը բաժանված է երկու մասի`
1) քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումներ, որոնք մշակվել են` հաշվի առնելով համայնքի, տարածքների և այնտեղ տեղաբաշխված օբյեկտների պատկանելիությունը ՔՊ խմբերին.
2) արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումներ, որոնք մշակվել են` հաշվի առնելով նախագծվող տարածքում առկա տեխնածին ու բնական պոտենցիալ վտանգները` շրջակա միջավայրի և բնական պայմանների գնահատմամբ:
11.2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումներն ուղղված են բնակչության և նյութական արժեքների պաշտպանության նախապատրաստմանը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում, ինչպես նաև արտակարգ իրավիճակների սպառնալիքի և ծագման դեպքում:
Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների հիմնական պահանջներն են`
ա) հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների գործունեության կայունության ապահովումը և նպատակահարմար տեղաբաշխումը.
բ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային ուղիների և մայրուղիների շինարարության անվտանգության ու հուսալիության ապահովումը, վտանգավոր օբյեկտների անվտանգ գործունեության ապահովումը.
գ) կառավարման, կապի ու ազդարարման, կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովման համակարգերի հիմնումը և դրանց բնականոն գործունեության ապահովումը.
դ) պաշտպանական կառույցների շինարարությունը, պահպանումը և բնակչության պատսպարումը.
ե) անհատական պաշտպանության միջոցների ու քաղաքացիական պաշտպանության նպատակով այլ գույքի անհրաժեշտ պաշարների ստեղծումը, պահպանումը և բնակչության անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը.
զ) բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանումը:
Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումներն իրականացվում են նախապես:
11.2.1. Կառավարում, կապ և ազդարարում
Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու, ինչպես նաև բնական աղետների ու տեխնածին վթարների սպառնալիքի կամ արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում` համայնքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու կառավարումն իրականացնում է գյուղապետը` համայնքի ՔՊ պետը, կառավարման հիմնական և պահեստային կետերից: Առանձին դեպքերում փրկարարական աշխատանքների տեղամասերում աշխատանքների կառավարումը կարող է իրականացվել շարժական կառավարման կետերից, որոնք հագեցվում են կապի տեխնիկական և սուրհանդակային ուժերով ու միջոցներով:
Համայնքի ՔՊ միջոցառումները համակարգում և վերահսկում է ՔՊ բնագավառում լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումը` Հայաստանի փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը:
Համայնքի բնակչության ազդարարումն ու իրազեկումը իրականացվում է ազդարարման համակարգի, հեռուստատեսության, ռադիոյի, էլեկտրոնային փոստի, զանգվածային լրատվության միջոցների, կենդանի հաղորդակցության և այլ միջոցներով:
Համայնքի քաղաքացիական պաշտպանության ծառայությունների և կազմավորումների իրազեկումն իրականացվում է համայնքի ղեկավարի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ:
Համայնքային նշանակության արտակարգ իրավիճակի սպառնալիքի և ծագման դեպքում բնակչության ազդարարման մասին որոշումն ընդունում և ազդարարումն իրականացնում է համայնքի ղեկավարը:
Ազդարարման ազդանշաններն են`
ա) օդային տագնապ` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` հակառակորդի կողմից բնակավայրի վրա օդային հարձակման անմիջական սպառնալիքի դեպքում,
բ) օդային տագնապի ավարտ` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` հակառակորդի կողմից բնակավայրին հարձակման սպառնալիքի վերացման դեպքում,
գ) ճառագայթային վտանգ` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` բնակավայրի ռադիոակտիվ աղտոտվածության անմիջական սպառնալիքի կամ այդպիսի աղտոտվածության հայտնաբերման դեպքում,
դ) քիմիական տագնապ` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` բնակավայրի քիմիական, մանրէաբանական վարակման սպառնալիքի կամ այդպիսի վարակվածության հայտնաբերման դեպքում,
ե) աղետալի ջրածածկման վտանգ` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` բնակավայրի ջրածածկման սպառնալիքի դեպքում:
Համայնքում առկա և անհրաժեշտ էլեկտրական շչակների հաշվարկ.
._________________________.
|Անհրաժեշտ|Առկա է (հատ) |
|է (հատ) |_______________|
| |ընդամենը|որից |
| | |սարքին|
|_________|________|______|
| 1 | 0 | 0 |
._________________________.
11.2.2. Բնակչության պատսպարումը
Բնակչության պատսպարման համալիր միջոցառումներն ընդգրկում են
ա) պաշտպանական կառույցների վաղօրոք շինարարությունը.
բ) պաշտպանական կառույցների պահպանումը պատրաստ վիճակում.
գ) պաշտպանական կառույցների նպատակային օգտագործման կազմակերպումը.
դ) արագ կառուցվող և պարզագույն թաքստոցների շինարարության կազմակերպումն ու ապահովումը պատերազմի սպառնալիքի ժամանակ:
Համայնքի բնակչության պատսպարումն իրականացվում է բնակելի ֆոնդի տարածքներում (առաջին հարկի տարածքներ` հարմարեցված որպես հակաճառագայթային թաքստոցներ, նկուղներ, կիսանկուղներ):
Առկա նկուղների մակերեսը կազմում է 520 քմ, որը չի բավարարում բնակչությանը պատսպարելու համար: Այդ նպատակով, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում նախատեսվում է համայնքում կառուցել թվով 6 պարզագույն թաքստոց` յուրաքանչյուրը 100 մարդ տարողությամբ:
Բնակչության պատսպարման հաշվարկ.
Պատսպարման ենթակա բնակչության թիվը. մարդ 1.028
Ընդամենը պատսպարվում են. մարդ / % 1.028/100
Այդ թվում`
- Ապաստարաններում. մարդ / % -
- Հակաճառագայթային թաքստոցներում. մարդ / % -
- Նկուղային և այլ խորացված տարածքներում. մարդ / % 520/50
- Արագ կառուցվող թաքստոցներում: մարդ / % 508/50
11.2.3. Անհատական պաշտպանության միջոցներով ապահովում
ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը հաստատելու մասին» թիվ 679 որոշման համաձայն համայնքի բնակչությունը անհատական պաշտպանական միջոցներով ապահովվում է երրորդ հերթին:
Անհատական պաշտպանության միջոցների կուտակումն իրականացվում է`
ա) բնակչության պաշտպանության համար նախատեսվածը` մարզի զորահավաքային պահուստում նախապես պահեստավորմամբ:
բ) կազմակերպությունների աշխատողների և փրկարար ուժերի անձնակազմի համար նախատեսվածը` կազմակերպություններում:
Անհատական պաշտպանության միջոցները կուտակվում են պետական բյուջեի և համայնքի բյուջեների հաշվին:
Անհատական պաշտպանության միջոցների բացակայության դեպքում կարող են հակագազերի հետ զուգորդված օգտագործվել շնչառական օրգանների և մաշկի պաշտպանության հասարակ միջոցներ:
Համայնքի բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովվման
հաշվարկ
.__________________________________________________________.
|Հ/հ|Բնակչության |Թվա- |Անհրաժեշտ անհատական |
| |տարիքային խմբերը |քանակը|պաշտպանության միջոցներ |
| | |(մարդ)|___________________________|
| | | |Տեսակը |Բնակչության |
| | | | |թվաքանակը |
| | | | |գումարած 10%|
|___|___________________|______|______________|____________|
| 1.|0-3 տարեկան | 40|Մանկական | 44|
| | | |պահպանման խցիկ| |
| | | |(ԿԶԴ-4, ԿԶԴ-6)| |
|___|___________________|______|______________|____________|
| 2.|3-7 տարեկան | 61|Մանկական | 67|
| | | |նախադպրոցական | |
| | | |զտող հակագազ | |
| | | |(ՊԴՖ-Դ-ՆՄՈՒ, | |
| | | |ՊԴՖ-ԴԱ) | |
|___|___________________|______|______________|____________|
| 3.|7-16 տարեկան | 191|Մանկական | 210|
| | | |դպրոցական զտող| |
| | | |հակագազ | |
| | | |(ՊԴՖ-Շ-ՆՄՈՒ, | |
| | | |ՊԴՖ-ՇԱ) | |
|___|___________________|______|______________|____________|
| 4.|16 տարեկան և ավելի| 736|Զտող հակագազ | 810|
| | | |(ԳՊ-5, ԳՊ-7) | |
|_______________________|______|______________|____________|
| Ընդամենը | 1.028| - | 1.131|
.__________________________________________________________.
11.2.4. Տարահանում
Համայնքում տարահանում կարող է իրականացվել`
ա) ուժեղ երկրաշարժի հետևանքով ավերված և բնակվելու համար վտանգավոր տարածքից: Այս դեպքում տարահանումն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության որոշումով հաստատված «Սյունիքի մարզի բնակչության պաշտպանության կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում պլանի».
բ) գետերի ջրերի հորդացման հետևանքով առաջացած ջրածածկման ենթակա տարածքներից (11.3.1 կետ):
Այս դեպքում, ելնելով բնակչության տարահանման ու ժամանակավոր վերաբնակեցման հնարավորություններից, նախատեսվում է բնակավայրի բնակչության տարահանումն իրականացնել հետիոտն ձևով` նույն համայնքի անվտանգ տարածք` մարդկանց ժամանակավոր տեղափոխման և տեղաբաշխման միջոցով.
11.3. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումները իրականացվում են նախապես և ուղղված են արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկը նվազագույնին հասցնելուն, իսկ դրա առաջացման դեպքում` նաև մարդկանց առողջության պահպանմանը, շրջակա բնական միջավայրին պատճառվող վնասի և նյութական կորուստների չափերի նվազեցմանը:
Արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների հիմնական պահանջներն են`
ա) վտանգավոր ձեռնարկությունների ու արտադրությունների նպատակահարմար տեղաբաշխումը` բնակչության պաշտպանության տեսանկյունից.
բ) համայնքային ենթակայության կենսաապահովման օբյեկտների անխափան աշխատանքի ապահովումը.
գ) համայնքի տարածքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը.
դ) արտակարգ իրավիճակների կանխումը և հնարավոր հետևանքների նվազեցումը.
ե) հրդեհային անվտանգության բարձրացումը:
11.3.1. Վտանգավոր բնական երևույթներ.
Երկրաշարժեր - Համաձայն ՀՀՇՆ II-6.02-2006 թ. և սեյսմիկ գոտևորման քարտեզի, Տաթև գյուղը գտնվում է II գոտում, ունի 0.3 g արագացում 8-9 բալ սեյսմիկայնություն: Համայնքի տարածքի սեյսմաերկրաբանական պայմանները բնութագրվել են և տրվել են առանձին տեղամասերի սեյսմիկ վտանգի մակարդակի գնահատականները գլխավոր հատակագծի թիվ I-2.5` «ՀՀ Տաթև գյուղի տարածքի սեյսմիկ միկրոշրջանցում» կետում:
Հեղեղումներ - համայնքի տարածքում հեղեղումներ կարող են առաջանալ հիմնականում ինտենսիվ ձնհալքի, տեղատարափ, տևական անձրևների կամ նրանց համատեղությամբ` Որոտան գետի ջրի բարձրացման հետևանքով:
Համայնքի էկզոգեն երկրաբանական երևույթների վերաբերյալ համառոտ նկարագիրը տրված է գլխավոր հատակագծի I-2.4 բաժնի թիվ 7 կետում:
11.3.2. Տեխնածին վտանգներ
Ջրմուղկոյուղու, էներգոմատակարարման և կապի համակարգեր - Ինժեներական ենթակառուցվածքների ներկա վիճակը բերված է գլխավոր հատակագծի թիվ 1.8` «Ճարտարագիտական ենթակառուցվածքներ» կետում:
11.3.3. Հրդեհային անվտանգություն
Համայնքը պետք է ապահովված լինի հրդեհային պահպանությամբ, ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարմամբ, շենքերին և շինություններին հարող մշտական գործող ճանապարհներով, կապի միջոցներով` համաձայն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի:
Շենքերի, շինությունների, կազմակերպությունների ծավալահատակագծային ու կառուցվածքային լուծումները, ինչպես նաև դրանց միջև անջրպետները պետք է ապահովեն մարդկանց անվտանգությունը և հրդեհների մարումը:
Համայնքի բնակելի տարածքի սահմաններում պոտենցիալ վտանգավոր (հրդեհների աղետային զարգացման առումով) պահեստների և շինությունների, ինչպես նաև այրվող գազերով և հեղուկներով տարանցիկ խողովակաշարերի տեղաբաշխումն իրականացվում է նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
Նշված օբյեկտների համար շինարարական հրապարակներն ընտրում է գյուղապետարանը` ելնելով հրդեհապայթունավտանգավորության փորձաքննության արդյունքներից:
Հրդեհային անվտանգության բնագավառում համայնքի` պետության պատվիրած լիազորություններն են`
ա) հրդեհների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.
բ) հրդեհային անվտանգության միջոցառումների կատարման, կազմակերպման և իրականացման աշխատանքներին աջակցելը և օգնելը:
Հրդեհային անվտանգության բնագավառում համայնքի կամավոր լիազորություններն են`
ա) հրդեհային անվտանգության ապահովման միջոցների ու կանոնների ուսուցումը բնակիչներին և նրանց ընդգրկումը հրդեհների կանխման ու հրդեհաշիջման աշխատանքներում.
բ) հրդեհային պահպանության հասարակական միավորումների գործունեությանն աջակցելը.
գ) հրդեհային անվտանգության ապահովման նկատմամբ հասարակական վերահսկողության կազմակերպումը.
դ) հակահրդեհային իրավիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ ռեժիմի ապահովումը:
Համայնքին ներկայացվող հրդեհային անվտանգության պահանջներն են.
ա) Կազմակերպությունների, շենքերի, շինությունների, բաց պահեստների, ինչպես նաև շենքերին կից հակահրդեհային միջտարածությունները պետք է ժամանակին մաքրվեն հրդեհավտանգ թափոններից: Հրդեհավտանգ թափոնները, աղբը պետք է հավաքեն հատուկ հատկացված տարածքներում, կոնտեյներների կամ արկղերի մեջ և տեղափոխեն:
բ) Շենքերի, շինությունների հակահրդեհային միջտարածությունները չեն կարող օգտագործվել նյութերի, սարքավորումների, տարաների պահեստավորման, ավտոտրանսպորտային տեխնիկայի կայանման, շենքերի և շինությունների կառուցման համար:
գ) Շենքերի, շինությունների, բաց պահեստների հրդեհաշիջման համար նախատեսված ջրաղբյուրների, անշարժ հրդեհային սանդուղքների, հրդեհային գույքի մոտեցման ճանապարհները և անցումները պետք է միշտ ազատ լինեն:
Վերակառուցման պատճառով ճանապարհների փակման դեպքում, ջրային աղբյուրներին մոտենալու կամ այդ հատվածով անցնելու նպատակով պետք է տեղադրվեն շրջանցման ուղղությունը ցույց տվող ցուցանակներ:
դ) Ժամանակավոր շինությունները, կրպակները, տաղավարները պետք է տեղադրվեն շենքերից և շինություններից 15 մետրից ոչ պակաս հեռավորության վրա կամ հակահրդեհային պատի մոտ (բացառությամբ իրավական ակտերով սահմանված պահանջվող` ավելի մեծ հակահրդեհային միջտարածության):
Առանձին բլոկ-կոնտեյներային շենքերը թույլատրվում է տեղադրել խմբերով, յուրաքանչյուր բլոկում 10-ից ոչ ավելի կոնտեյներ, որոնց գումարային մակերեսը չպետք է գերազանցի 800 մ2: Այդ շենքերի խմբերից մինչև շինությունները, առևտրական տաղավարները և օբյեկտները ընկած հեռավորությունը չպետք է լինի 15 մ-ից պակաս:
ե) Հակահրդեհային միջտարածություններում արգելվում է կրակ վառելու միջոցով թափոններ ոչնչացնել: Թափոնների ոչնչացումը կատարվում է հատուկ հատկացված տեղերում:
զ) Հակահրդեհային ջրաղբյուրները, շենքերի և շինությունների մուտքերը արագ ի հայտ բերելու նպատակով, օբյեկտների այդ տարածքները պետք է ապահովված լինեն լուսավորությամբ:
է) Բնակելի շենքերի, ամառանոցային ավանների, հասարակական շենքերի տարածքի չհսկվող հրապարակներում, բակերում չի թույլատրվում պահել դյուրավառ հեղուկներ և գազեր:
ը) Բնակավայրերը, այգեգործական ընկերությունները, որոնց շինությունները (հողակտորները) 300-ից չեն գերազանցում, հրդեհաշիջման համար պետք է ունենան շարժական հրշեջ շարժիչապոմպ, իսկ եթե դրանց քանակը 300-ից մինչև 1000 է` երկուսից ոչ պակաս կցովի հրշեջ շարժիչապոմպ:
թ) Անտառային զանգվածներում գտնվող բնակավայրերի համար կառավարման մարմինները և կազմակերպությունները անհրաժեշտության դեպքում մշակում և իրականացնում են միջոցառումներ` անտառային և տորֆային հրդեհների ժամանակ կրակի տեղափոխումը դեպի շենքերը և շինությունները բացառելու նպատակով: Այդ նպատակով պետք է ստեղծվեն հակահրդեհային պաշտպանության գոտիներ, ամռան ամիսներին հեռացվի չոր բուսականությունը և այլն:
ժ) Ամառային ամիսներին կայուն չոր, շոգ և քամոտ եղանակի պայմաններում գյուղական բնակավայրերում, կազմակերպություններում, ամառանոցային ավաններում խարույկների վառումը, հրդեհավտանգ աշխատանքների կատարումը կարող է ժամանակավորապես դադարացվել:
ժա) Հրդեհի դեպքում հրշեջ պահպանությանը հաղորդելու համար համայնքը և առանձին տեղաբաշխված օբյեկտները պետք է ունենան սարքին հեռախոսային, ռադիո կամ կապի այլ միջոցներ:
11.4. ՀԻՄՆԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենք,
2. «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենք,
3. «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենք,
4. «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենք,
5. «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենք,
6. «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենք,
7. ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13 «Վտանգավոր տարածքից բնակչության տարահանման կարգը հաստատելու մասին» թիվ 746 որոշում,
8. ՀՀ կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին» թիվ 592 որոշում,
9. ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը հաստատելու մասին» թիվ 679 որոշում,
10. ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի «ՀՀ արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 702 որոշում:
11. ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 609-Ն որոշում,
12. ՀՀ կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը հաստատելու մասին» թիվ 1304-Ն որոշում,
13. ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Կառավարման մարմինների և բնակչության իրազեկման կարգը սահմանելու մասին» թիվ 1494-Ն որոշում,
14. ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին բնակչության ազդարարման կարգը հաստատելու մասին» թիվ 1925-Ն որոշում,
15. Հայստանդարտ «Անվտանգություն արտակարգ իրավիճակներում, տեխնածին արտակարգ իրավիճակներ, տերմիններ և սահմանումներ» ՀՍՏ 201-2000,
16. Հայստանդարտ «Անվտանգություն արտակարգ իրավիճակներում, բնական արտակարգ իրավիճակներ, տերմիններ և սահմանումներ» ՀՍՏ 227-2003,
17. Հայստանդարտ «Անվտանգություն արտակարգ իրավիճակներում, արտակարգ իրավիճակներ, տերմիններ և սահմանումներ» ՀՍՏ 233-2004,
18 ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր»,
19. ՀՀՇՆ II-6.01-96 «Վտանգավոր բնական ազդեցությունների երկրաֆիզիկա»,
20. ՍՆիՊ 2.01.15-90 «Տարածքների, շենքերի և կառուցվածքների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից. Նախագծման հիմնական դրույթներ»,
21. ՍՆիՊ 2.06.15-85 «Տարածքների ինժեներական պաշտպանությունը ողողումներից և հեղեղներից»,
22. ՇՆՁ II-6.01.01-98 «Շենքերի և կառուցվածքների տարածքների ինժեներական պաշտպանությունը բնության վտանգավոր երևույթներից»,
23. ՀՀՇՆ II-8.04.01-97 «Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն»:
I-12 Նախորդ գլխավոր հատակագծի իրացման վերլուծություն
Տաթև բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա:
Սեյսմոկայունությունը 9 բալ:
Տարվա օդի միջին նվազագույն ջերմաստիճանը 3.9օC:
Օդի միջին առավելագույն ջերմաստիճանը 13.4օC:
Օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 33.0օC:
Տաթևի համար վերջին գլխավոր հատակագիծը մշակվել է 1995 թ-ին` «Հայգյուղշիննախագիծ» ինստիտուտի կողմից:
Ըստ վերջին նախագծի, Տաթև գյուղի հեռանկարային զարգացման համար հատկացված տեղամասը գտնվում է գյուղի հարավային մասում և ընդգրկում է մոտ 15 հա տարածք:
Վերը նշված նախագծով մշակվել են ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրամատակարարման և ոռոգման ցանցի սխեմաները, որոնք իրականացվել են մասամբ:
Ըստ գլխավոր հատակագծի, Տաթև գյուղի հարավային մասում բացվել են 5 փողոցներ, որոնք գյուղի տարածքը ավելի մոտեցրել են վանական համալիրի տարածքին, իսկ գյուղ մտնող ճանապարհի ձախ կողմում, վանական համալիրից վերև, նախատեսված է տուրիզմի կենտրոն:
Նշվում է, որ գլխավոր հատակագծով ուշադրություն չի դարձվել գյուղի հասարակական կենտրոնի ձևավորմանը, ինչպես նաև կուլտուր-կենցաղային և սպասարկման օբյեկտների ֆունկցիոնալ կազմակերպմանը: Իսկ գյուղի հարավային մասում նախագծված բնակելի կառուցապատումը և տուրիզմի կենտրոնը աղճատում են Տաթևի վանական համալիրի, ինչպես նաև բնական լանդշաֆտի տեսքը:
Վերը նշված տարածքները մտած են բնական լանդշաֆտի և կառուցապատման կարգավորման գոտու մեջ, որտեղ չի կարելի ակտիվ կառուցապատում իրականացնել: Ինչ վերաբերվում է փողոցներին, դրանք նախագծում մանրամասն արտահայտված չեն: Փողոցները տարիների ընթացքում կառուցապատվել են տարերայնորեն, այդպես էլ շարունակվում է ներկայումս: Ոչ մի փողոց չի ենթարկվել կարգավորման: Մշակույթի տունը շրջապատված է բնակելի կառուցապատմամբ, չի ձևավորվել գյուղի հասարակական կենտրոնը: Գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Մինաս եկեղեցին և նրա շուրջ սփռված խաչքարերը մնացել են առանց ուշադրության: Բնակավայրի հյուսիս-արևմտյան կողմում գտնվող քարավանատունը, որը չկա հուշարձանների պահպանության վարչության կողմից տրված ցուցակում, դարձել է դարման պահելու տեղ, իսկ պատերը փլված են: Տաթևում կան երկու անասնապահական համալիրներ` մեկը գյուղի արևմտյան կողմում, մյուսը Սվարանց տանող ճանապարհին` գյուղի արևմտյան մասում: Երկու համալիրներն էլ հետագա տարիների իրադարձություններից հետո և սեփականաշնորհման արդյունքում գտնվում են ավերակ վիճակում:
Նախորդ գլխավոր հատակագծով հաշվարկային ժամանակաշրջանը ընդունվել է 2015 թվականը և նախատեսվել է 1396 մարդ:
Տաթևի տարածքը գտնվում է գլխավոր մայրուղուց հեռու` Շինուհայր, Հալիձոր, Սվարանց, Աղվանի և Կապան տանող Հ-45 հանրապետական մայրուղու վրա:
Տաթև գյուղում, որը կտրված է մայրուղային ճանապարհներից և գտնվում է դժվարամատչելի տեղում, երկար տարիներ նոր կառուցապատումներ չեն իրականացվել: Տների մեծ մասը հնացել են, խարխլվել և անմխիթար վիճակում են, իսկ մի մասն էլ փակ են` տերերի արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով:
Վերջին գլխավոր հատակագծով կառուցվել է ընդամենը 3 բնակելի տուն` հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանի դիմաց:
Հասարակական և կոմունալ ենթակառուցվածքներից ոչինչ չի իրականացել` հաշվի առնելով, որ գյուղը ապահովված է այդ ենթակառուցվածքներով: Գերեզմանոցի վերաբերյալ նշվում է, որ նրա տարածքը միախառնվել է դպրոցի և ուսուցիչների տան տարածքին և աստիճանաբար անթույլատրելիորեն մտնում է բնակավայրի տարածքի մեջ: Իսկ հնի սահմանափակման և նոր սանիտարական նորմաներին համապատասխան գերեզմանոց նախատեսված չէ:
Բնակավայրի ջրամատակարարման խնդիրները չեն լուծվել: Մինչև այժմ բնակիչները խմելու ջուր վերցնում են գյուղում գտնվող մի քանի աղբյուրներից, իսկ բնակավայրի հյուսիսում գտնվող ջրամբարը, որը վերանորոգման կարիք ունի, հիմնականում լցվում է տեխնիկական ջրով, որը նպատակահարմար է օգտագործել ոռոգման նպատակով:
Գլուխ II
Տաթև համայնքի հեռանկարային զարգացում
II-1 Հեռանկարային զարգացման հայեցակարգ
Սյունիքի մարզի Տաթև լեռնային համայնքի տարածքային և տնտեսական զարգացման հիմնախնդիրները, Հայաստանի Հանրապետության մյուս համայնքների շարքում, քաղաքաշինական գործունեության արդի` անցումային փուլի սուր և բարդ պրոբլեմներից են:
Այս պատճառով հատուկ ուշադրություն է դարձվել լեռնային բնակավայրի գրաված դիրքին և դերին ՀՀ տարաբնակեցման համակարգում, բնակչության աճի դինամիկային, տարածքային և բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետությանը, սոցիալ-տնտեսական ոլորտի տարբեր ճյուղերի զարգացման փոխադարձ կապերին, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններին:
Խնդիրները դիտարկվել են մշակութային, լանդշաֆտային, բնակլիմակայական բաղադրիչների ընդգրկմամբ` համայնքի տարածքի հատակագծային կառուցվածքի կատարելագործման, տարածական կայուն միջավայրի համալիրի ստեղծման նպատակով:
Բնակչության հեռանկարային աճի անցած փուլի կանխատեսումային մեթոդի («աշխատանքային հաշվեկշիռ», «նպատակային» և այլն) կիրառման անհնարինության պատճառով բնակչության հեռանկարային աճը որոշված է ըստ բնական աճի մեթոդի:
«ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներում տրված են միայն քաղաքների հեռանկարային աճը, որը ելնում է հեռանկարային տարածքային զարգացման հնարավորություններից (քաղաքապետական տարածքների ժողովրդագրական տարողունակության որոշման մեթոդ): Տաթևի համար, չխախտելով տարածքի էկոլոգիական հավասարակշռությունը, հեռանկարային աճը նախատեսված է 1165 մարդ:
Ըստ վերոնշյալ հաշվարկների, Տաթևում կարող է ապրել 1165 մարդ, ընդ որում աճի տեմպերի համար ժամկետներ չեն կանխատեսվում, քանի որ այն կախված է հանրապետության սոցիալ-տնտեսական ընդհանուր զարգացման տեմպերից, քաղաքական իրավիճակից, բնակչությանը աշխատատեղերով ապահովելու մակարդակից: Աշխատատեղերի մեծ քանակ կարելի է ակընկալել բնական ռեսուրսների (հումքային, ռեկրեացիոն, տուրիստական, գյուղատնտեսական) տարածքային, բնական ռեսուրսների պոտենցիալ հնարավորությունների ռացիոնալ օգտագործումից և ներդրումային ճկուն քաղաքականությունից:
Այսպիսով, համայնքի հեռանկարային տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն են`
- Ագրոարդյունաբերական համալիրի ձևավորում,
- Ռեկրեացիոն ոլորտի զարգացում, որի շրջանակներում`
- հանգստի, առողջության վերականգնման, լեռնակլիմայաբուժական,
- մշակութային, կրոնական, ճանաչողական, սպորտային, ընտանեկան և տուրիզմի այլ ձևերի ասպեկտներով:
Զարգացման հիմնական ուղղությունների ընտրման և իրականացման գործընթացում խիստ կարևորվում է տեղական իշխանությունների և գործարարության համատեղ գործունեությունը, ներդրումային գրավիչ միջավայրի ստեղծումը, համայնքի տեղաբնակների մասնակցությունն ու նրանց ավանդական մոտեցումների հաշվառումը քաղաքաշինական կարգավորման հիմնական ուղղությունների և սկզբունքների սահմանման գործընթացում:
II - 1.1 Արդյունաբերության «բազային» կոմպլեքսաստեղծ ճյուղերի ներուժ
Նախկին սոցիալ-տնտեսական փուլի պլանային համակարգով գործող արդյունաբերական համալիրը (սննդի, թեթև, գյուղ մթերքների վերամշակում, տեղական արդյունաբերություն) այլևս չի գործում:
Արդյունաբերական և արտադրական բոլոր օբյեկտները սեփականաշնորհվել են և ներկայումս մեծ մասը կիսաքանդ վիճակում են:
Սույն նախագծով տնտեսական զարգացման հեռանկար դիտարկվում են բնական (հումքային, ռեկրեացիոն, գյուղատնտեսական) հարուստ պաշարների, հանրապետության արդի տնտեսական-քաղաքական փուլի վերափոխումների ընձեռած լայն հնարավորությունների, տնտեսական գործունեության նոր մոտեցումների տեսանկյունից, որոնցից կարևորագույններն են`
- Մարզի և համայնքի հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն արդյունաբերության «բազային» ճյուղերի զարգացման համար:
- Տարածաշրջանային, մարզային և միջհամայնքային ինտեգրման ճանապարհով տնտեսական կապերի ստեղծումը:
- Արդյունաբերական օբյեկտներում նախատեսվում է շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող առաջավոր տեխնոլոգիաների կիրառում (թափոնների կրկնակի վերամշակում, դրանց վնասազերծում, փակ ցիկլեր և այլն):
- Փոքր և միջին բիզնեսի (գործարարության) խթանումը և աջակցումը` ներդրումների համար տրամադրվող գրավիչ միջավայրի քաղաքաշինական կարգավորմամբ և ճարտարապետական ձևավորմամբ: Փոքր և միջին բիզնեսի օբյեկտները շատ հարմար կառույցներ են հանդիսանում հատկապես բարձր տեխնոլոգիական արտադրությունների ներդրման և սպասարկման համար, քանի որ արագ և փոքր ծախսերով կարող են յուրացնել նոր տեխնոլոգիաներ և նորարարական մշակումներ:
Այդ օբյեկտները ավելի ճկուն են, արագ են հարմարվում շուկայի պահանջներին և սպասարկման ձևերին:
- Արտադրական օբյեկտների տեղադրումը նոր տեխնոլոգիաներով (հիմնականում գյուղ մթերքների վերամշակում):
- Աշխատունակ բնակչության ներուժի օգտագործում:
- Իրավական և գործարարական տեղեկատվական կենտրոնի ստեղծում` բնակչությանն ու հիմնականում ներդրողներին իրազեկելու նպատակով:
Տաթևի տարածաշրջանի հանքահումքային ներուժը փոքր է: Չկան մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր, վառելիքային և պարարտացման հումքեր, սակայն համայնքը տիրապետում է հանրապետության մասշտաբով մշակութային հարուստ ժառանգության և «Նարզան» տիպի բուժիչ հանքային աղբյուրների, որոնց բուժական հնարավորությունները գրեթե չեն օգտագործվում:
Ըստ ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի, որոշված են բոլոր մարզերի հանքահումքային պոտենցիալները:
Հանքահումքային ռեսուրսների նորովի վերագնահատումը պահանջում է լեռնահանքային արտադրությունների տեղաբաշխման նորացված ուրվագիծ, որի հիմնադրույթները կնպաստեն ՀՀ տարաբնակեցման կատարելագործման ռազմավարության իրականացմանը:
Սյունիքի մարզը համարվում է հանրապետության լեռնահանքային արդյունաբերության կենտրոններից մեկը:
Ներկայումս այստեղ գործում են Քաջարանի պղինձ-մոլիբդենային գործարանը, Ագարակի պղինձ-մոլիբդենային, Կապանի պղնձի և բազմամետաղական լեռնահանքային ձեռնարկությունները, ինչպես նաև Տերտերասարի և Լիչքվաք-Թեյի ոսկի-բազմամետաղային հանքավայրերի հումքային բազայի վրա ստեղծված Այգեձորի ոսկեկորզիչ ֆաբրիկան: Կոնսերվացված (փակված) է Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հենքի վրա ստեղծված լեռնահանքային ձեռնարկությունը: Ապացուցված է, որ Կապանի պղնձի և Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրերը ապահովված են 15-20 տարիների պաշարով, իսկ Քաջարանինը` 100-150 տարիների համար:
Մեղրի-Քաջարան-Կապան-Շիկահող-Շիշկերտ-Վանք-Այգեձոր-Մեղրի-նախագծով նախատեսված է օղակաձև մայրուղի, որը կունենա կարևոր ռազմավարական նշանակություն թե քաղաքացիական և թե ռազմական ու պաշտպանական տեսակետից:
Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լանջում, ինչպես նաև Գեղի գետի ավազանում հայտնաբերված են մի շարք սև և գունավոր, ինչպես նաև թանկարժեք մետաղների, բազմամետաղների ոսկեբեր հանքավայրեր, իսկ Գեղի գետի ավազանում կան նաև մի շարք ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրեր, որոնք կարող են ապահովել տեղական արտադրության պահանջարկը:
Նոր տվյալներով Սիսիան գետի վերին հոսանքներում հայտնաբերված են մի շարք հեռանկարային ոսկի և ոսկի-բազմամետաղային, պղինձ-մոլիբդենային հանքավայրեր, որոնք Դաստակերտի պղինձ-մոլիբդենային և Սվարանցի (որը Տաթևի հարևան գյուղն է) տիտանամագնետիտային հանքային դաշտերի հետ մեկտեղ ստեղծում են մի ամբողջական հանքահումքային կենտրոն, որ տեղաբաշխված է Վայք-Գորիս-Ստեփանակերտ և Գորիս-Նախիջևան ավտոմայրուղիների խաչմերուկում, Որոտան գետի աջ ափին, Զանգեզուրի ջրբաժանի և Որոտան գետի միջև` զբաղեցնելով հույժ կարևոր ռազմավարական դիրք Սյունիքի հյուսիսում: Տաթև համայնքի աշխատուժը հնարավոր է օգտագործել մարզի արդյունաբերության զարգացման համապատասխան տեղամասերում, ինչպես նաև ռեկրեացիոն բնագավառի զարգացման շրջանակների սպասարկման ոլորտում:
Տաթև համայնքում հեռանկարային զարգացման հնարավորություններ ունեն անասնապահությունը և գյուղ մթերքների, հատապտուղների արտադրությունն ու վերամշակումը, ինչպես նաև պահածոյացումը:
II-1.2 Ռեկրեացիայի քաղաքաշինական հեռանկարային կազմակերպումը
Տաթև համայնքի տնտեսական զարգացման ճյուղերից մեկը կարող է լինել ռեկրեացիոն ոլորտը:
Ռեկրեացիոն ենթագոտիների քաղաքաշինական զարգացման գերադասելի ռեժիմը նախատեսում է ռեկրեացիայի տարբեր ձևերի առաջնահերթ զարգացում թույլ յուրացված գոտում` նոր հենակետային բնակավայրերի ստեղծումով, փոքր բնակավայրերի խոշորացումով:
Հաշվի առնելով ռեկրեացիոն ենթագոտիների տարածքային բաշխվածությունը, Տաթև բնակավայրի դիրքն ու դերը տարաբնակեցման համակարգում, բնակավայրի դերի մեծացման հնարավորությունները, այն կարող է վերածվել տարածաշրջանի ռեկրեացիոն բազմաֆունկցիոնալ ենթակենտրոնի:
Ռեկրեացիայի կազմակերպումը կնպաստի`
- ՀՀ տուրիստական քաղաքականության ռազմավարական ուղղությունների իրականացմանը հետևյալ ուղղություններով`
- Երևան-Եղեգնաձոր-Վայք-Գորիս-Տաթև-Սվարանց-Աղվանի -Կապան;
- Կապան-Աղվանի-Տաթև-Գորիս-Ստեփանակերտ;
- Ստեփանակերտ- Լաչին-Գորիս-Տաթև:
- Նոր տիպի առողջարանների ստեղծմանը:
- Տրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքների (հիմնականում սպասարկման) օբյեկտների կազմակերպմանը:
- Նոր տիպի աշխատատեղերի ստեղծմանը:
- Կրթական մակարդակի բարձրացմանը:
- Բժշկական սպասարկման, սակավ շարժունակ խմբերի կարիքների հոգման կատարելագործմանը:
- Երիտասարդական, ինչպես նաև մեծահասակների ժամանցի կենտրոնների ստեղծմանը;
- Մարզական, մշակութային համալիրի վերականգնման ու կատարելագործմանը:
- Տեղեկատվության տարածման նոր ձևերի ներդրմանը:
- Տարածաշրջանում տարաբնակեցման նոր ձևերի (էքսպեդիցիոն բնակավայրերի) ձևավորմանը, փոքր գյուղական բնակավայրերի խոշորացմանը:
Սյունիքի մարզի ռեկրեացիոն պոտենցիալ հնարավորությունները մինչ այժմ համարյա չեն օգտագործվել: Սյունիքը հարուստ է պատմամշակութային և բնական հուշարձաններով, հանքային ջրերով, կլիմայաբուժության պայմաններով, բայց ռելիեֆային բարդ պայմանները և տարածքի կտրվածությունը (բարձր լեռներ, խոր նեղ գետահովիտներ, ճանապարհային ցանցով ապահովածության սահմանափակ բարենպաստ պայմաններ, անտառների մեծ % տեղադրվածություն թեք լանջերի վրա, լեռնահանքային հումքի, նրա մշակման արտադրությունների, թափոնադաշտերի առկայությունը) սահմանափակող գործոն են դարձել ռեկրեացիոն ճյուղերի զարգացման համար:
Գորիսի տարածաշրջանում տարածված են հանքային ջրերի 3 խումբ` Քարաշենի, Գորիս-Քարահունջի, Տաթևի և առանձին ելքեր` Վաղատար և Խնածախ գյուղերի մոտ:
Ջրերը ածխաջրածնային (CO2-1.9 գ/լ), քլորիդային-հիդրոկարբոնատային, կալցիում-նատրիումային, բոր պարունակող ջրեր են ջերմաստիճանը տատանվում է 20-25օC: Հանքայնացումը 2-5 գ/լ - 3.7 գ/լ: Ջրերը բուժիչ խմելու նշանակության են: Տաթևի խմբի հանքային ջրերի ելքը հասնում է 5 լ/վրկ: Սահմանափակող գործոն է նրանց պաշարների հաշվարկների բացակայությունը:
Սյունիքի մարզն ունի նաև կլիմայաբուժության ռեսուրսներ:
Գորիսի տարածաշրջանում ռեկրեացիոն ակտիվ գործոններ են արևափայլի տևողությունը (2120 ժամ մեկ տարում), հարուստ լանդշաֆտների, լեռնային բուժիչ կլիմայի, անտառների, ձմռանը ձյան նպաստավոր ծածկույթի առկայությունը:
Գորիսի տարածաշրջանում ձմեռը աչքի է ընկնում արևոտ, առանց քամու, թույլ սառնամանիքային եղանակների մեծ հաճախականությամբ և առատ ձյունածածկույթով լեռնային լանդշաֆտների առկայությամբ, թթվածնի մեծ քանակությամբ (265 գ/մ3): Դա ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Տաթև համայնքում ռեկրեացիոն ուղղությունների արդյունավետ զարգացման հնարավորություն է ընձեռում:
Մայիս ամսվա երկրորդ կեսից սկսվում են կլիմայաբուժության կոմֆորտային պայմանները: Հունիս ամսին մեծանում է կլիմայաբուժության բարենպաստ պայմանների տոկոսը` հասնելով առավելագույնին հուլիս-օգոստոս ամիսներին: Սեպտեմբերի երկրորդ կեսին սկսվում է օդաբուժության ցուրտ պայմանները: Այսպիսով կլիմայաբուժությամբ առաջարկվում է զբաղվել հունիս-սեպտեմբեր ամիսներին:
Սյունիքի մարզը շատ հարուստ է տուրիստական ռեսուրսներով` հատկապես պատմամշակութային, բնական և ձմեռային սպորտի (լեռնադահուկային, ալպինիզմ) կազմակերպման բարենպաստ պայմաններով:
Մարզի պատմամշակութային, հնագիտական հուշարձանների թիվը շատ մեծ է, հասնում է 449, որից բարձրարժեք են 120-ը` դրանց թվում հատկապես արժեքավոր Տաթևի վանական համալիրը, Կուսանաց անապատը, գյուղի քարավանատունը և այլ պատմամշակութային արժեքներ:
Բազմաթիվ են նաև բնական հուշարձանները (Սատանի կամուրջը Որոտան գետի վրա, բազմաթիվ քարայրներ, ռելիեֆի գեղատեսիլ տեղամասեր, Շաքիի ջրվեժը, սյունաձև բազալտներ, խորը կիրճեր, ալպյան գորգեր, «չինգիլներ», դիտահրապարակներ, լեռնային անտառներ և այլն):
II-2 Բնակչություն և բնակելի ֆոնդ
Տաթև համայնքի բնակչությունն ըստ ՀՀ Ազգային վիճակագրական վարչության ծառայության 2007թ. մարդահամարի տվյալների, կազմում է 1028 մարդ (մշտական բնակիչ): 1990 թ-ին 870 մարդ - 242 ընտանիք: 1996 թ-ին 976 մարդ - 250 ընտանիք:
Բնակչության աճի տեմպերը Տաթևում հետևյալն է`
1990 թ. 1996 թ. 2006 թ.
870 մարդ 976 մարդ 1028 մարդ
1990-1996 թ-ին բնակչության աճի տեմպը հասել է 112.18%, որը տարեկան կազմում է 3.7%, 1996-2006 թ-ին բնակչության աճի տեմպը հասել է 105.3%-ի, որը տարեկան կազմում է 3.2%:
Գյուղերի բնակչության հաշվարկային քանակը առաջին հերթին և հաշվարկային ժամանակաշրջանում (15 տարի), որոշվում է բնակչության բնական աճի մեթոդով` ըստ հետևյալ բանաձևերի.
P+-M
Hա=Hփ *(1+ -----)Tա (1)
100
P+-M
HՀ=Hփ *(1+ -----)TՀ (2)
100
որտեղ
Hփ - գոյություն ունեցող բնակչության քանակն է,
Tա, TՀ - տարիների թիվը I հերթի և հաշվարկային ժամանակամիջոցների համար,
Pա, PՀ - բնական աճի միջին տարեկան տոկոսն է I հերթի և հաշվարկային ժամանակամիջոցում,
Mա, MՀ - բնական աճի միջին տարեկան տոկոսն է:
Բնակչության քանակի միջին տարեկան աճը որոշվում է
1028 - 970
------------- = 5.2
10
բնակչության աճի գործակիցը P=0.5
0.5 10 100+0.5 10 10
Hա=1028*(1+ ----) =1028*(1+ -------) =1028*(1.005) =1028*1.05=1028 մարդ
100 100
0.5 10 100+0.5 25 25
HՀ=1028*(1+ ----) =1028*(1+ -------) =1028*(1.005) =1028*1.133=1165 մարդ
100 100
Այսպիսով բնակչության բնական աճի շնորհիվ գյուղի բնակչության քանակը հաշվարկային 15 տարում կավելանա 170 մարդով կամ 45 ընտանիքով և կկազմի 1200 մարդ կամ 322 ընտանիք:
Հաշվարկային ժամանակաշրջանում նոր առաջացող տնտեսությունների (ընտանիքների) համար կպահանջվի առանձնացնել տնամերձ հողամասեր ընդհանուր մակերեսով` 37x0.12=4.5 հա:
Բնակչության աճը սահմանվել է` հաշվի առնելով ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով ենթագոտիների համար սահմանված ռեժիմները, ինչպես նաև համայնքի տարածքային, բնական, էկոլոգիական, մշակութային և ռեսուրսային այլ հնարավոր տեսակետներից բեռնատարողությունը:
Գյուղի բնակելի ֆոնդի առ 01.01.2007 թ. ցուցանիշները
.___________________________________________________________________.
|Համայնք|Զբաղեց|1-2 հարկանի հողամասերով տներ |Ընդամենը |
| |րած |_____________________________|______________________|
| |տարածք|տների |զբաղեց|բնակչութ.|բնակ.|զբաղեց|բնակչութ.|բնակ |
| |(հա) |քանակը|րած |(մարդ) |ֆոնդ |րած |(մարդ) |ֆոնդ |
| | | |տարածք| |(մ2) |տարածք| |(մ2) |
| | | |(հա) | | |(հա) | | |
|_______|______|______|______|_________|_____|______|_________|_____|
|Տաթև | 62.3| 232| 83.4| 1028|23200| 83.4| 1028|23200|
.___________________________________________________________________.
Մեկ բնակչի ապահովվածությունը բնակելի ֆոնդով կազմում է 21.7մ2:
Այս բավականին բարձր ցուցանիշը հետևանք է արտագնացության պատճառով բնակարանների ձեռք բերման էժան գների:
Բնակավայրի սահմաններում առկա են ռեզերվային տարածքներ (տնամերձ հողամասերով բաժանված), որոնք ընդգրկված են բնակելի գոտում և պահանջարկի դեպքում կարող են կառուցապատվել:
II-3 Հասարակական սպասարկման ոլորտ
Նոր սոցիալ-տնտեսական փուլում հասարակական ոլորտի օբյեկտների նպատակաուղղված զարգացումը տարվել է հիմնականում բուժական և կրթական շենքերի ցանցի վերականգնման ուղղությամբ` մեծ մասամբ արտասահմանյան ներդրողների միջոցով: Կուլտուր կենցաղային օբյեկտների ցանցն ընդլայնվում է շուկայական տնտեսության պայմաններին համապատասխան: Հասարակական սպասարկման օբյեկտների հեռանկարային զարգացումը և նրանց տեղադրման գոտիները տրված են գոտևորման նախագծում:
II-4 Բնակավայրի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում և
գործառական կառուցվածք
II-4.1 Բնակավայրի տարածքային զարգացման հիմնական սկզբունքներ
Բնակավայրի հատակագծային կառուցվածքի ձևավորման մեթոդական հիմք են հանդիսանում`
- «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներով ամրագրված բնակավայրի տարածքային աճի սահմանափակման սկզբունքները:
- Սեյսմիկ վտանգի պայմաններում բնակավայրի բոլոր կառուցվածքային - հատակագծային տարրերի հուսալիությունն ու կայունությունն ապահովող սկզբունքները (բնակելի գոտու կայունություն, ռելիեֆային և սեյսմիկ վտանգին համապատասխանեցված խտութուններ, ներքին ռեզերվային տարածքների ընդգրկում, կանաչ գոտու ընդլայնում, սանիտարական պահպանման գոտիների սահմանում, շրջանցիկ ճանապարհների նախատեսում):
- Հին և նոր թաղամասերի շրջանական հատակագծային կապերի ապահովում` ընդգրկելով բնակավայրի գործառական տարածքներում ռեկրեացիայի զարգացման համար բարենպաստ տեղամասերը և պատմամշակութային հուշարձանները:
- Բնակավայրի սահմանների հստակեցում` հարևան համայնքների հողային շահերի առավելագույն պահպանումով:
II-4.2 Հատակագծային կառուցվածք
Տաթև համայնքի պատմականորեն ձևավորված հատակագծային կառուցվածքը պայմանավորված է տարածքի բացարձակ նիշերի սահմանափակումներով (ծովի մակարդակից հիմնականում գտնվում է 1600 մ) և հյուսիս-արևելյան սարալանջերի սահմանափակումներով (16% և ավելի թեքության բլուրներ):
Բնակավայրը գտնվում է Սյունիքի մարզում` Որոտան գետի արևմտյան սարահարթի վրա: Հեռավորությունը Գորիս քաղաքից 36, իսկ Երևանից` 290 կմ է: Ճանապարհային կապը Գորիսի հետ եղել է ասֆալտապատ (այժմ այն խիստ անբարեկարգ վիճակում է): Մոտակա երկաթուղային կայարանը հանդիսանում է Կապան քաղաքի կայարանը, որը գտնվում է Գորիս քաղաքից 57 կմ հեռավորության վրա: Սակայն ներկայումս այդ կայարանը չի գործում, քանի որ այն անցնում է Նախիջևանի ինքնավար մարզի տարածքով:
Տաթև գյուղը հայտնի է իր պատմամշակութային հուշարձաններով: Բնակավայրի կառուցապատման նպատակով հատկացված տարածությունը չի գերազանցում 8օ, իսկ մնացած տարածքները գտնվում են բարձր թեքությունների վրա` հատկապես գյուղի կենտրոնում կառուցված բազիլիկ եկեղեցու արևմտյան, արևելյան և հյուսիսային կողմերում:
Վերջին տարիներին բնակավայրը զարգացել է դեպի հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք:
Տարաբնակեցման համար պիտանի տարածքում տարանջատված են տարբեր քաղաքաշինական-տնտեսական յուրացվածություն ունեցող գոտիներ` քաղաքաշինական զարգացման ռեժիմի սահմանումով և էկոլոգիական հավասարակշռության պահպանմամբ:
Բնակության համար տարածքային ռեսուրսները սահմանափակ են, բարենպաստ է համարվում, նախալեռնային գոտիներով, բլրապատ լանդշաֆտներով ձևավորված տարածքները:
Ըստ «Տարաբնակեցման գլխավոր նախագծի» Սյունիքի մարզի հարուստ ռեկրեացիոն պաշարներից հիմնականում այցելությունների համար օգտագործվում են Տաթևի վանական համալիրը և պանսիոնատը, որը գտնվում է Որոտան գետի ձորում: Վերջին տարիներին գյուղում շատ քիչ շինություններ են կառուցվել, իսկ եղածներն էլ շատ հնացել և խարխլվել են:
Սյունիքի մարզն ընդհանուր առմամբ ապահովված է տրանսպորտային ծածկույթով, սակայն և միջհամայնքային և համայնքային ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքները արմատական վերակառուցման և զարգացման կարիք ունեն` հատկապես Շինուհայր - «Սատանի կամուրջ» - Տաթև հատվածը:
Փողոցային ցանցը կազմավորված է Գորիս - Տաթև - Կապան հանրապետական նշանակության ավտոմայրուղուն (Հ-42) հարակից հյուսիսային տարածքներում:
Գյուղի արևմտյան մասով անցնում է Վանքի ձոր հեղեղատարը, որը միախառնվում է Ջաղացի ձոր գետին, որն էլ իր հերթին Տաթև գետին` այնուհետև Որոտանին:
Բնակավայրի տարածքը անհարթ է, հարուստ ոլորաններով, ընդ որում փողոցները կազմակերպված են անկանոն` համաձայն այդ ոլորանների:
Հասարակական կենտրոնը տեղադրված է գյուղամիջում` ս. Մինաս եկեղեցու հարևանությամբ:
Ոչ կանոնավոր ներքին փողոցային ցանցի ձևավորման պատճառ է հանդիսացել նաև սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր փուլերում տնամերձ հողամասերի տարբեր չափաբաժիններով և առանձնատներով կառուցապատումը:
Արտադրական օբյեկտներից գյուղում գործում էր կոնդենսատորների գործարանը, որը նոր համակարգում չի գործել:
Գյուղատնտեսական արտադրական օբյեկտները տեղաբաշխված են գյուղի երկու մասում` Տաթևի վանական համալիր տանող ճանապարհից 460 մ դեպի հարավ ընկած տարածքում և գյուղի արևմուտքում` սարահարթի վրա: Անասնապահական համալիրը կիսաքանդ վիճակում է:
Նախագծով նախատեսվում է նշված արևմտյան անասնապահական համալիրի դուրս բերումը գյուղի տարածքից` զարգացնելով հարավային համալիրը:
Տաթև համայնքի տարածքի սահմանափակող գործոններն են.
- արևելքից և հարավ-արևելքից` քարափներն ու անդնդախոր ձորերը,
- հյուսիսից և հյուսիս-արևելքից` անտառաշերտերը,
- արևմուտքից` Սվարանց գյուղի, իսկ հարավից` Տանձատափի հողատարածքները,
- հարավ-արևմուտքից գյուղարտադրական համալիրն է` իր զարգացման հեռանկարային ուղղություններով:
Գյուղի հեռանկարային զարգացման տարածքները հիմնականում հյուսիս - արևելյան և հյուսիս-արևմտյան չկառուցապատված տարածքներն են, որոնք կազմում են 12 և 2.5 հա:
Այս տարածքներում նախատեսվում է կառուցապատել տնամերձերով անհատական տներ: Գյուղն ունի երեք գերեզմանոց, որոնք ներկայումս տարերայնորեն զարգացման արդյունքում գրեթե կազմում են կառուցապատված տարածքների շարունակությունը, ինչը չի բավարարում սանիտարահիգենիկ պահանջներին և նախագծով ամրագրվում է դրանց կոնսերվացում: Բնակավայրի համար առանձնացվել է գերեզմանոցի նոր տարածք` գլխավոր հատակագծով նախատեսված տուրիստական համալիրից դեպի հարավ-արևմուտք` 300 մ հեռավորության վրա:
Նախագծով նախատեսված նոր գերեզմանոցի տարածքը կազմում է մոտ 5 հա:
Տուրիստական և դրա հարևանությամբ մարզային համալիրների տարածքը նախագծով նախատեսված է 7.6 հա: Համալիրին հյուսիս-արևմուտքից հարող տարածքում նախատեսվում է հատապտուղների վերամշակման և վաճառքի ազգային կոլորիտով կազմակերպված արտադրական գոտի:
Նախկին գլխավոր հատակագծով ամրագրված շատ լուծումներ չեն իրականացվել:
Ներկայիս գլխավոր հատակագծով նախատեսվում է գյուղի և համայնքի ընդհանուր տարածքի հատակագծային կառուցվածքի առավելագույն կանոնակարգում` փողոցների ցանցի կարգի հստակեցմամբ, հասարակական կենտրոնի ձևավորմամբ, թաղամասերի հավասարապես ապահովմամբ առաջին անհրաժեշտության հասարակական օբյեկտներով` հասարակական կանաչի ապահովմամբ, ներքին պահուստային տարածքների համապատասխան գործառական նշանակության սահմանմամբ:
Գյուղի համար առաջարկվում է հետևյալ հատակագծային կառուցվածքը.
- կանոնակարգված և լրացված փողոցային ցանց, դրանց հանգույցներում հասարակական գործառույթների կենտրոնացում,
- գյուղի հասարակական կենտրոնի կազմակերպում բնակավայրի մուտքի մոտ` հայրենական պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանի հարևանությամբ,
- հասարակական սպասարկման օբյեկտների ձևավորում` սպասարկման մատչելիության գոտիներում ընդգրկելով բնակելի թաղամասերը,
- ռեկրեացիոն գոտու կազմակերպում` մարզական և այգեպուրակային տարածքի ներգրավմամբ,
- գրեթե բոլոր փողոցների բարելավում:
Քանի որ գյուղի կենտրոնում գտնվող մշակույթի տան հարակից տարածքները սահմանափակված են բնակելի տներով, ապա նախատեսվում է որոշ տների օտարում համաձայն ՀՀ գործող օրենսդրության` հրապարակի կազմակերպման համար:
Գյուղի սպորտային համալիրը, որը ձևավորվում է ռեկրեացիոն գոտում զբոսայգու և տուրիզմի կենտրոնի հարևանությամբ, իրենից ներկայացնում է ֆուտբոլի, վալեյբոլի, բասկետբոլի դաշտեր, ունիվերսալ մարզասրահ, բաց և փակ լողավազաններ և կանաչ տարածություններ, բացօթյա սրճարաններ, ճեմուղիներ և հանգիստ կազմակերպելու ամենաանհրաժեշտ միջոցներ:
Քաղաքացիների սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասերում, որոնք գտնվում են Տաթևի վանական համալիրի պահպանական գոտում, նախատեսվում է կառուցապատման սահմանափակում:
Հաշվի առնելով Տաթևի վանական համալիրի բացառիկ նշանակությունը` որպես հայոց պատմական բարձրակարգ համալսարան, ինչպես նաև դրա և ձորում գտնվող Կուսանաց անապատի պատմամշակութային բարձր արժեքը, համայնքի տարածքում կատարված է համապատասխան ուսումնասիրություն` այդ հուշարձաններն այցելուներին առավել «մոտեցնելու» ուղղությամբ: Այդ նպատակով գլխավոր հատակագծով ամրագրված է Գորիս-Տաթև ճանապարհից դեպի վանական համալիր ձգվող ճոպանուղու և նույն հատվածից դեպի «Անապատ» ուղղված, իջնող և բարձրացող «սահող մայթի» գաղափարը: Հալիձոր-Սատանի կամուրջ հատվածում, մինչև կամուրջին հասնելը, ճանապարհին հարակից տարածքում ընտրված է ճոպանուղու հենակետային կառուցվածքի համար հարմարավետ տարածք, իսկ մյուս հանգրվանը` գյուղի և վանական համալիրի միջև: Մայրուղու հակառակ կողմում ընտրված է ավտոկանգառման հանգրվան, որտեղից դեպի կամուրջ ձգվում է հետիոտն ուղևորների համար հարմարավետ մայթ: Ճարտարապետական ձևավորումով կազմակերպված միջավայրում իրագործված այս ինժեներական ենթակառուցվածքը էապես կնպաստի գյուղին և հուշարձաններին մոտենալու այլընտրանքային տարբերակ ունենալուն` հատկապես ձմեռային ամիսներին, հարուստ լեռնային լանդշաֆտը դիտարկելու հնարավորություններին ու ճանապարհի կրճատմանը: Մայրուղու հանգրվանից մինչև գյուղ 4.5 կմ է, իսկ ճոպանուղով` 1.5 կմ:
Տաթևի վանական համալիրի կառուցապատման կարգավորման համար առանձնացված գոտում ներկայումս իրականացվում է հուշարձանի գործառական նշանակությանն անհամապատասխան շինարարություն, որի նկատմամբ հետագա գործողություններն անհրաժեշտ է իրականացնել բնագավառի կանոնակարգմանը նպատակաուղղված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նոր թաղամասերը ձևավորող փողոցային ցանցը հնարավորինս համապատասխանեցվել է տարածքի ռելիեֆին` հարազատ մնալով բնակավայրի արդեն իսկ կազմավորված կերպարին:
Գյուղարտադրական օբյեկտների վերականգնման, զարգացման և վերագործարկման, կամ նորերի կառուցման գործընթացում պարտադիր պայման է հանդիսանում նոր, առաջավոր տեխնոլոգիաներով արտադրության տեղադրումը` բացառելով շրջակա միջավայրի աղտոտումը:
II-4.3. Գյուղի տարածքի գործառական գոտիավորում և կառուցապատման
ռեժիմներ
Հաշվի առնելով գերակշռող գործառական օգտագործումները, կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությունը, գյուղի տարածքը բաժանված է հետևյալ «բազային» տիպերի.
- բնակելի
- արտադրական
- լանդշաֆտային-ռեկրեացիոն
- բուֆերային
- պահուստային
. Բնակելի տարածքները նախատեսված են հիմնականում բնակելի կառուցապատման, դրանց ենթակառուցվածքների, հասարակական նշանակության օբյեկտների առաջնային տեղակայման համար: Բնակելի տարածքը հիմնականում ցածր խտության գոտիներ են, համայնքային նշանակության հասարակական ֆունկցիաների զարգացման խառը գոտիների` հանրակրթական, առևտրական, գործարարական-վարչակառավարման, տրանսպորտային ենթակառուցվածքների, սպորտային, մեմորիալ, հատուկ նշանակության:
Ցածր խտության բնակելի գոտիները նախատեսված են 1000-1200 մ2 տնամերձ հողամասեր ունեցող 1-2 հարկանի առանձնատներով կառուցապատման համար: Այս գոտիներն առանձնացված են հիմնականում արդեն կազմավորված առանձնատնային կառուցապատում ունեցող (ամբողջ գյուղը) և տնամերձերով կառուցապատելու համար նախատեսված նոր տարածքների հետագա զարգացման և կանոնակարգման համար: Այս գոտիներում բնակչության խտությունը չպետք է գերազանցի 100 մարդ/հա:
- Համայնքային նշանակության հասարակական ֆունկցիաների զարգացման խառը գոտիները նախատեսված են ինչպես միջհամայնքային նշանակության գործառույթների, այնպես էլ նոր բնակելի կառուցապատման առաջնային տեղակայման համար` գյուղի զարգացմանը զուգընթաց:
- Վարչակառավարման-գործարարական գոտիները նախատեսված են հիմնականում վարչական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի կենտրոնացման, գործարարական, ֆինանսական գործունեությունը գյուղի տարածքում կենտրոնացնելու համար:
- Տրանսպորտային ենթակառուցվածքների գոտիներն ընդգրկում են բեռնատար և ուղևորատար ավտոտրանսպորտի ենթակառուցվածքները` նախատեսելով սանիտարական պահպանման գոտիների կանաչապատում` աղմուկի ազդեցությունը և օդի աղտոտվածությունը փոքրացնելու նպատակով:
- Սպորտային գոտին ընդգրկում է տարբեր սպորտաձևերի կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքային համալիր` հատակագծային կառուցվածքի և ծավալատարածական հորինվածքի ընդգրկումով:
- Մեմորիալ գոտիները նախատեսված են համայնքի տարածքում պահպանված, կոնսերվացված կամ կոնսերվացման ենթակա գերեզմանոցների և դրանց պահպանման գոտիների քաղաքաշինական կարգավորման համար:
. Բնակելի գոտու ռեժիմը նախատեսում է համապատասխան խտությունների պահպանում, սանիտարական պահպանման գոտիների սահմանում, ինժեներական ենթակառուցվածքների կատարելագործում:
. Արտադրական տարածքները նախատեսված են արտադրական և պահեստային օբյեկտների, դրանց ենթակառուցվածքների առաջնային տեղակայման համար: Գոյություն ունեցող արտադրական օբյեկտների մեծ մասը պահպանվում է և համապատասխանեցվում ժամանակակից պահանջներին: Մի մասն էլ հանվում է բնակելի գոտու տարածքից և կենտրոնացվում է արտադրական տարածքներում: Արտադրական տարածքների ռեժիմը նախատեսում է առաջավոր` շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող, տեխնոլոգիաների կիրառում (թափոնների կրկնակի վերամշակում, թափոնների վնասազերծում, փակ ցիկլեր և այլն):
. Բուֆերային գոտիները գյուղը շրջապատող գյուղատնտեսական հողերն են, որոնք կարող են ծայրահեղ իրավիճակների դեպքում օգտագործվել հրատապ միջոցառումների իրականացման համար:
Պահուստային գոտին տեղակայված է գյուղի հարավային տարածքներում: Այն նախատեսվում է որպես պահուստ` գյուղի զարգացման տեմպերին համապատասխան կամ տարբեր փուլերում նոր առաջացող արդյունավետ ծրագրերի իրականացման համար:
II-5. Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում Գոյություն
ունեցող իրավիճակ
Տաթև գյուղը, որի բնակչությունը 1028 մարդ է, գտնվում է լեռնային խիստ արտահայտված լանդշաֆտում` սարահարթի վրա: Բնակավայրի կառուցապատման մակերեսը կազմում է 54 հա, հեռանկարայինը` 84 հա:
Բնակավայրով հյուսիսից հարավ անցնում է հեղեղատարը:
Փողոցա-ճանապարհային ցանց.
Հիմնական հաղորդակցության ճանապարհները, որոնք սպասարկում են բնակավայրը, հանրապետական նշանակության Գորիս-Տաթև-Կապան ավտոմայրուղին է և համայնքային նշանակություն ունեցող փողոցները: Գլխավոր փողոցը Օրբելի եղբայրների փողոցն է, որի շուրջը նախատեսվում է համայնքի կենտրոնի կազմակերպում: Համայնքի փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 9 կմ, խտությունը 1.2 կմ/քառ.կմ: Նախատեսված են նաև երկու այլ համայնքային նշանակության փողոցներ, ինչպես նաև փակուղային և բնակելի թաղամասային փողոցներ:
Հանրապետական նշանակության ավտոմայրուղուց դուրս եկող ճանապարհները Սվարանց և Տանձատափ գյուղերը կապում են Տաթև համայնքի հետ:
Բնակելի տարածքների սպասարկումը իրականանում է տեղական նշանակություն ունեցող փողոցների միջոցով, որոնք հիմնականում ունեն ուղղանկյուն հատակագծային կառուցվածք, հյուսիս-հարավ թեքվածություն և իրենց տեխնիկական չափանիշներով չեն համապատասխանում նորմատիվային պահանջներին` գտնվելով խիստ անբավարար վիճակում:
Ավտոմոբիլիզացման մակարդակը.
Հասարակական տրանսպորտ
Գյուղում հասարակական ներքին տրանսպորտ չի գործում:
Արտաքին տրանսպորտ
Գյուղ ժամանում և մեկնում են երթուղային տաքսիներ, «ՌԱՖ» և «Գազել» տիպի փոքր տարողությամբ ավտոբուսներ` Գորիսից, Կապանից և մոտակա գյուղերից: Այստեղ են ժամանում նաև զբոսաշրջիկներին սպասարկող ավտոմոբիլային տրանսպորտի տարբեր տեսակներ, սակայն կենտրոնացված ավտոկայան գոյություն չունի և շարժումներն իրականանում են անկազմակերպ:
Նախագծային լուծումներ
Փողոցա-ճանապարհային ցանց.
Փողոցա-ճանապարհային ցանցի զարգացումը նախատեսված է նոր կառուցապատվող տարածքներում - գյուղի հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան մասերում: Դրանց համար նախատեսված է տեղական նշանակություն ունեցող փողոցների ցանց:
Նոր փողոցներ հիմնականում նախատեսվել են գյուղի հարավային և հարավ-արևմտյան մասերում` բնակելի
- հարավ-արևմտյան մասում կառուցել նոր փողոցներ` ռեկրեացիոն, մարզական համալիրի սահմաններում, որը պետք է համալիրը կապի բնակավայրի և Տաթևի վանական համալիրի հետ,
- հարավային մասում նոր փողոցների իրականացում` բնակավայրը Տաթևի վանական համալիրի, հանրապետական ավտոմայրուղու հետ ավելի հարմարավետ կապելու համար;
- նախագծով նախատեսված բնակելի նոր թաղամասերում նոր միջթաղամասային (տեղական նշանակության) փողոցների իրականացում;
Ավտոմոբիլիզացման մակարդակը.
Նախագծի հաշվարկային տարում ավտոմոբիլիզացման մակարդակը մարդատար ավտոմոբիլներով ընդունվում է 100 մարդ. ավտոմոբիլ 1000 մարդու համար, ընդ որում գյուղի մարդատար ավտոմոբիլների քանակը նախագծի հաշվարկային տարվա վերջում նկատառվում է 150 միավոր:
Հասարակական տրանսպորտ.
Գյուղի բնակիչների սպասարկումը հասարակական մարդատար տրանսպորտով նախագծով նախատեսված է ապահովել փոքր և միջին ավտոբուսներով:
Հասարակական մարդատար տրանսպորտի ուղղությունների ցանցը նախատեսված է մայրուղային փողոցներով և հանրապետական նշանակության մայրուղով:
Արտաքին մարդատար տրանսպորտ.
Դեպի մոտակա գյուղերը մեկնող և ժամանող տրանսպորտային հոսքի համար նախատեսված է տեղական նշանակության փողոցներն ու հանրապետական մայրուղին: Նշված ճանապարհները վերաբերվում են 3-րդ կարգի և ունեն երթևեկության երկկողմանի երկու ուղղություններով գոտի` հանրապետական մայրուղու հատվածում, որի ընդհանուր լայնությունը կազմում է 11 մ, որից երթևեկելի մասը 7 մ է և ճամփեզրերը ամեն կողմից 2-ական մետր, իսկ մնացած մասերում` մեկ և երբեմն երկուական ուղղություններ:
II-6. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացում
II-6.1. Ջրամատակարարում
«Ջրամատակարարման և կենցաղային կոյուղի» բաժինը մշակելիս, որպես ելակետային տվյալներ հանդիսացել են`
1. Տաթև գյուղական համայնքի գլխավոր հատակագծի հատակագծային առաջադրանքը:
2. Տաթև գյուղական համայնքի գլխավոր հատակագծով հիմնավորված բնակավայրի տեխնիկա-տնտեսական ցուցանիշները և զարգացման ուղղվածությունը:
3. Տաթևի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը շահագործող կազմակերպության կողմից տրամադրված նյութերը գործող համակարգի վերաբերյալ:
II-6.1.1. Ներկա վիճակ
Տաթևի ներկայիս խմելու ջրամատակարարման համակարգը սնվում է իրենից հյուսիս և հենց բնակավայրում գտնվող աղբյուրներից:
Ներկա դրությամբ խմելու ջրի ցանց գոյություն չունի, իսկ աղբյուրների մի մասը ցամաքել է խողովակների փտելու և վնասվելու պատճառով:
II-6.1.2. Ջրամատակարարման նորմերը և հաշվարկային ջրապահանջ
Ջրամատակարարումը նախատեսվում է բնակչության, խմելու, տնտեսական, կենցաղային, արտադրական օբյեկտների, ինչպես նաև բնակավայրի հակահրդեհային ջրապահանջը բավարարելու նպատակով:
Ջրապահանջը հաշվարկելիս, որպես հիմք ընդունվել է գործող ՇՆ և Կ 2.04.02-84:
Բնակչության մեկ մարդու օրական ջրապահանջը հաշվարկային տարում ընդունվում է 200 լ/օր: Համաձայն գլխավոր նախագծի, բնակչության հեռանկարային քանակը 2035 թվին կլինի 1165 մարդ:
Հաշվարկային ելքերի որոշումը:
Բնակավայրում մարդկանց համար նախատեսվող միջին օրեկան ջրապահանջը կլինի`
Qմիջ. օր = sum q N/1000
q = 200 լ/օր N = 1200 մարդ
Qմիջ.օր = 200 x 1200/1000 = 233 մ3/օր
Qմիջ.օր = 233 մ3/օր
Գյուղը ջրով պետք է ապահովվի ոչ միայն այն օրերին, երբ ջրապահանջը հավասար է միջին օրականին կամ նրանից փոքր է, այլ այն ժամանակ, երբ ջրապահանջը միջին օրական ծախսից մեծ է: Ջրամատակարարման համակարգի համար, որպես հաշվարկային ընդունվում է առավելագույն ջրապահանջի օրվա ջրածախսը, որը որոշվում է`
Qմաք.օր = Kօր. մաք. x Qմիջ.օր
Kօր.մաքս. = 1.1 (1.3
Qմաքս.օր = 1.3 x 233= 303 մ3/օր
Qմիջ.օր = Kօր.միջ. x Qմիջ.օր
Kօր.մաքս = 0.7./.0.9
Qմիջ. օր = 0.7 x 233 = 163 մ3/օր
Ջրօգտագործման ռեժիմը տարբեր սպառողների համար օրվա ընթացքում տարբեր է, հետևաբար ամբողջ բնակավայրի համար տեսականորեն անորոշ է: Ժամային ջրօգտագործման տատանման չափը որոշենք ժամային անհավասարաչափության գործակցով:
Որոշենք օրվա մաքսիմալ ջրապահանջը, ժամային մաքսիմալ կամ հաշվարկային ելքը`
Qմաքս.ժ = Kժ.մաքս. x Qօր.մաքս/24
որտեղ Kժ.մաքս. = aմաքս x bմաքս
aմաքս = 12./.1.4
Բնակավայրում 1165 բնակչի դեպքում bմաքս = 1.9
303
Qմաքս.ժ = 12 x 1.9 ----- = 28.8 մ3/ժամ
24
Qմաքս.ժ = 28.8 մ3/ժամ
Մինիմալ ջրապահանջի օրվա հաշվարկային ժամային ելքը կլինի`
Qմին.ժ. = Kժ.մին. x Qօր.միջ/24
Kժ.միջ = aմիջ x bմիջ
aմին = 0.4./.0.6
Բնակավայրում 1200 բնակչության դեպքում ըստ նորմերի`
bմին.= 0.1
163
Qմին.ժ. = 0.4 x 0.1 ----= 0.27 մ3/ժամ
24
Qմին.ժ. = 0.27 մ3/ժամ
Ջրմուղի ցանցի ջրատարների հաշվարկային ելքը մաքսիմալ ժամային ծախսն է: Չունենալով արտադրական կառույցների արտադրանքի տեսականու և քանակի վերաբերյալ ճիշտ տվյալներ` արդյունաբերության համար պահանջվող խմելու որակի ջրի քանակն ընդունված է բնակչության հաշվարկային ջրապահանջի 10%-ի չափով: Այս ջրապահանջը հետագայում անհրաժեշտ կլինի ճշտել:
Հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը հաշվարկված է համաձայն գործող նորմերի պահանջներից: 1-5 հազար. բնակչությամբ բնակավայրերի համար միաժամանակ արտաքին հրդեհների քանակը 1 է` 1x5 լ/վրկ, ներքին հրդեհի` 1x2.5 լ/վրկ:
Ընդհանուր ջրապահանջը հակահրդեհային նպատակների համար կազմում է`
Qհ.հ. = 1 x 5 + 1 x 2.5 = 7.5 լ/վրկ
Հրդեհի տևողությունը ընդունվում է 3 ժամ:
Որոշենք հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը
nxQh.hx3600 3x7.5x3600
Wհ.հ. =-------------- = ------------- = 81 մ3
1000 1000
Հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը պետք է վերականգնվի ՕԿՋ-ներում 72 ժամվա ընթացքում: Այդ նպատակով ընդհանուր ջրամատակարարման համակարգում հաշվարկված է լրացուցիչ ջրի քանակ`
Wh.h.x1000 81x1000
Q = ------------ = ----------- = 0.31 լ/վրկ
24x3600 72x3600
Ստորև աղյուսակ 1-ում տրված է խմելու-տնտեսական և արդյունաբերական կարիքների համար պահանջվող ջրի քանակը:
Աղյուսակ 1
._________________________________________________________________________.
|N|Ջրասպառողներ |Քանակը|Ջրապա-|Ջրապահանջը |Քանակը|Ջրապա-|Ջրապահանջը |
| | |հազ. |հանջին|______________|հազ. |հանջին|______________|
| | |մարդ |նորման|Qմաքս.օր|q |մարդ |նորման|Qմաքս.օր|q |
| | | |լ/օր |մ3/օր |լ/վրկ| |լ/օր |մ3/օր |լ/վրկ|
|_|_____________|______|______|________|_____|______|______|________|_____|
|1|Բնակչություն | 1.03| 150| 154| 1.79| 1.200| 200| 233| 2.7|
|_|_____________|______|______|________|_____|______|______|________|_____|
|2|Արդյունաբերա-| | 10%| 15.4| 0.18| | | 23.3| 0.27|
| |կան և այլ | | | | | | | | |
| |առևտրային | | | | | | | | |
| |կազմակերպութ-| | | | | | | | |
| |յուններ | | | | | | | | |
|_|_____________|______|______|________|_____|______|______|________|_____|
|3|Հոսքակորուստ-| | 70%| 107.8| 1.25| | 30%| 76.8|0.891|
| |ներ | | | | | | | | |
|_|_____________|______|______|________|_____|______|______|________|_____|
| |Ընդամենը | | | 277.2| 3.22| | | 333| 3.86|
._________________________________________________________________________.
Ըստ կատարված հաշվարկի Տաթևի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար խմելու որակի ջրի միջին ջրապահանջը կազմում է 3.86 լ/վրկ:
Ինչպես վերևում նշվեց ջրամատակարարման համակարգը գոյություն չունի:
II-6.1.3. Ջրամատակարարման համակարգը և գոտիները
Ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է: Բնակչության խմելու-կենցաղային, արտադրական և հակահրդեհային ջրապահանջներն իրականացվում են մեկ ջրատարով:
Բնակչությանը 24 ժամ ջրամատակարարումով, ինչպես նաև անհրաժեշտ հակահրդեհային ելքն ապահովելու համար, հաշվենք օրվա կարգավորման ջրամբարների ծավալը հաշվարկային ժամանակաշրջանի համար:
Ջրամատակարարման ցանցի աշխատանքը ներդաշնակ դարձնելու համար ՕԿՋ-ում անհրաժեշտ է ունենալ կարգավորման ծավալ:
Wk = 0.3 x sum Qմաքս.օր
Wk = 0.3 x 333 = 99.9 ~ 100
Wk = 100 մ3
Վերևում հաշված հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը հավասար է`
Whh = 81 մ3
ՕԿՋ-ներում նախատեսվում է ջրի վթարային պաշար: Վթարի վերացման ժամանակամիջոցը նախատեսված է 12 ժամ և 70% ջրապահանջի ապահովության դեպքում կունենանք`
333x12x0.7
Wվթ. = -------------- = 116
24
Wվթ. = 116 մ3
Մաքուր ջրի օրվա կարգավորման ջրամբարներում ջրի ծավալ կլինի`
Wջ. = Wk + Whh + Wվթ.
Wջ. = 100 + 81 + 116 = 297 մ3
Wջ. = 297 մ3
Ինչպես վերևում նշվեց առկա օրվա կարգավորիչ ջրամբարները բնակավայրում գոյություն չունեն: Պահանջները բավարարելու համար անհրաժեշտ է տեղադրել 2x150 մ3 ծավալով ՕԿՋ-ը:
II-6.2 Կոյուղացում
Ներկա վիճակում Տաթև գյուղը չունի ջրահեռացման միասնական համակարգ: Ջուրը խողովակներով գնում և լցվում է Որոտան գետն ու դրա վտակները:
II-6.2.1. Ջրահեռացման հաշվարկային ելքերը
Ջրահեռացման հաշվարկային ելքերի որոշման համար, որպես հիմք ընդունվել են ՇՆ և կ 2.04.02-84: Տաթևի գլխավոր հատակագծով որոշված է ազգաբնակչությունը հաշվարկային տարում, արդյունաբերության զարգացումը և ուղղվածությունը: Հավաքող ցանցի և կոլեկտորների թողունակությունը որոշվում է առավելագույն ժամային ելքերով, որոնք հաշվի են առնում ջրօգտագործման անհամաչափությունը:
Նախատեսվող ջրահեռացման մաքրման կայանի արտադրողականությունը որոշելիս, մատակարարված ջրի օրական ծավալից հանվում է հոսքակորուստների ծավալը և սպառված ջրի ծավալի 10% -ը, որը կորչում է անվերադարձ սպառման ժամանակ:
Աղյուսակ 2
._________________________________________________________________________.
|N|Ջրասպառողներ|Քա- |Սպառ-|Ջրահեռացման |Քանա-|Սպառ-|Ջրահեռացման |
| | |նակը|ման |ելքերը |կը |ման |ելքերը |
| | |հազ.|նոր- |_________________|հազ. |նոր- |_________________|
| | |մարդ|մալ |Q |Qմիջ.|Qmax.|մարդ |մալ |Q |Qմիջ.|Qmax.|
| | | |լ/օր |մ3/օր|լ/վրկ|լ/վրկ| |լ/օր |մ3/օր|լ/վրկ|լ/վրկ|
|_|____________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|1|Բնակչություն|1.03| 150| 154| 1.78| |1.200| 200| 233| 2.7| |
|_|____________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|2|Արդյունաբե- | | 10%| 15.4| 0.18| | | | 23.3| 0.27| |
| |րական և այլ| | | | | | | | | | |
| |առևտրային | | | | | | | | | | |
| |կազմակերպու-| | | | | | | | | | |
| |թյուններ | | | | | | | | | | |
|_|____________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|3|Հոսքակորուստ| | |169.4| 1.96| | | |256.3| 2.97| |
| |ներ | | | | | | | | | | |
|_|____________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
| |Ընդամենը | | | 16.9| 0.2| | | | 25.6| 0.3| |
|_|____________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
| |Անվերադարձ | | |152.5| 1.76| | | |230.7| 2.67| |
| |կորուստ | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Նշված հաշվարկները բերված են աղյուսակ 2 -ում, որպես հիմք ընդունվել են ջրապահանջի հաշվարկները:
Նշված հաշվարկները ցույց են տալիս, որ Տաթև գյուղի ջրահեռացման մաքրման կայանի հզորությունը պետք է լինի`
V = 1.2 x Vհաշ. = 1.2x230.7 = 276.8 մ3/օր
V = 280 մ3/օր
II-6.2.2. Նախագծային լուծումներ
Ռելիեֆի նիշերի տարբերությունը հնարավորություն է տալիս, որ կեղտաջրերն ինքնահոս կերպով հավաքվեն կոլեկտորների մեջ և տեղափոխվեն գյուղի ցածրադիր մասը, այնուհետև ջրահեռացման կոլեկտորով հեռացվեն դեպի մաքրման կայան: Այստեղ կեղտաջրերը ենթարկվում են կենսաբանական մաքրման և վարակազերծման: Այս մաքրված կեղտաջրերը հեռացվում են ռելիեֆ և հոսելով լցվում Որոտան գետը:
Մաքրման կայանի ցանցը նախատեսվում է կառուցել գյուղի հարավում 150 մ հեռավորության վրա, V=300 մ3/օր արտադրողականությամբ:
II-6.2.3. Անձրևաջրերի հեռացման համակարգ
Փողոցների դիրքն ու թեքությունները նախատեսվում են այնպես, որպեսզի անձրևաջրերը ինքնահոս կերպով հոսեն բնակավայրի վերին հատվածներից դեպի Վանքիձոր գետակն ու Որոտան գետը:
II-6.2. 4. Ջրամատակարարման և կոյուղու համակարգի վերակառուցման
համար անհրաժեշտ աշխատանքներ
Ջրային կառույցների գոյություն ունեցող համակարգը, որն իրականացված է խորհրդային վաղ տարիներին, ինչպես նաև մասնավոր անձանց կողմից տարերայնորեն համալրված է, ներկայումս գտնվում է տեխնիկական խիստ անբավարար վիճակում և լիովին ենթակա է վերափոխման` ներկայիս պահանջներին համապատասխան միջոցներով հագեցած համակարգի ստեղծումով:
II-6.2. 5. Ոռոգման համակարգ
Տաթև բնակավայրում տնամերձերը և նրա գյուղատնտեսական հողերը ներկա դրությամբ ոռոգվում են բնակավայրից հյուսիս գտնվող V=1000 մ3 ծավալով ավազանից: Նախատեսվում է բարելավել ոռոգման ցանցը:
Տների հողամասերի ոռոգումը նախատեսվում է փակ ասբոցեմենտային խողովակների միջոցով: Խողովակաշարերն անցնում են փողոցներին զուգահեռ: Յուրաքանչյուր մեկ հողակտորին նախատեսվում է մեկ ջրթող կառուցվածք:
II-6.2. 6. Ոռոգման նորմերը և հաշվարկային ջրապահանջը
Համաձայն Տաթև գյուղի գլխավոր հատակագծի, ընդհանուր մակերեսը կազմում է 84 հա: Ոռոգման ջրի քանակը որոշելու համար օգտագործված է «ՀՀ գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ռեժիմները վեգետացիայի ընթացքում» ըստ ձեռնարկի N 12 ռեժիմի` տեղումների 75% ապահովածության դեպքում:
m
q = -------- լ/վրկ
86.4xt
Qն = qw լ/վրկ
Qհաշ = Qնx ղսիս լ/վրկ
ղսիս = ղմագ x ղօ ցանց
Qֆ = Qհաշ x Kֆ լ/վրկ
Հաշվարկային միավոր ընդունվում է բանջարաբոստանային կուլտուրաները:
Ոռոգման համար անհրաժեշտ ջրի քանակը կլինի`
84
q = ------------ = 0.069
86.4x14
ղսիս = 0.98x0.8 = 0.784
Qն = 0.069xx84 = 5.8l/վրկ
Qհաշ = Qն x ղսիս = 5.8 x 0.784 = 4.55
Qհաշ = 4.55 լ/վրկ
II-6.2.7. Ոռոգման համակարգը
Խողովակաշարերն անցնում են փողոցներին զուգահեռ: Յուրաքանչյուր մեկ հողակտորին նախատեսվում է մեկ ջրթող կառուցվածք:
Հասարակական կանաչ տարածքները և սիզամարգերը ջրելու համար խողովակաշարի վրա տեղադրված ջրթողները նախատեսված են 20 մ հեռավորության վրա:
Ոռոգման ցանցի վրա նախատեսված են համապատասխան քանակի բաժանարար, օդահան և դատարկող հորեր:
Խողովակային ցանցը ոռոգման ժամանակաշրջանի վերջում դատարկվում է ջրից:
Պողպատե խողովակներն ընդունված են ըստ ՊՍՏ 10704-91-ի, տրամագծերը D= 114x5./.530x5 մմ:
Խողովակաշարերը տեղադրվում են փողոցների բարեկարգումից առաջ: Բարեկարգված փողոցներով անցնելու համար նախատեսվում է փողոցների ծածկի վերականգնում:
II.6.2.8. Հեղեղատար
Սյունիքի մարզի Տաթև համայնքի սահմաններով անցնող հեղեղատար ձորակների հեղեղային ջրերի ելքերի (քանակներ) հաշվարկում.
- հեղեղատարների ելքերը որոշվել են հիդրոլոգիական հաշվարկների միջոցով, քանի որ չկան ջրաչափական կետեր: Համաձայն գոյություն ունեցող ջրակայունության և նորմատիվային նյութերի (հիդրոտեխնիկական և կլիմային վերաբերվող տեղեկությունների) հեղեղային ելքերի քանակները որոշվել են էմպիրիկ բանաձևերով, առավելագույն 1% հավանականություն ունեցող ելքերի համար (100 տարին մեկ անգամ կրկնվող) հետևյալ բանաձևերով`
0.28xHTxղxF
Q1%= -------------x փxbxրւ+Qգր
t
Բանաձևում յուրաքանչյուր տարր հաշվարկված է իրենց բանաձևերով`
HT - տեղումների քանակն է մմ
S - տեղումների սաստկությունը (ուժեղությունը) կախված տևողությունից
T - տեղումների տևողությունը
t - հոսքի տեղ հասնելու ժամանակը - ժամերով
ղ - հոսքի գործակից (տես հիդրոտեխնիկական տեղեկատու էջ 393)
b - հոսքի դանդաղեցման գործակից
փ - ջրհավաք մակերեսի ձևի գործակից
v - հոսքի առավելագույն արագություն
F - ջրհավաք մակերեսը կմ2
L - ջրհավաք մակերեսի երկարությունը- կմ
Qգր - գրունտային ջրերի առկայությունը
Յուրաքանչյուր ձորակի համար հաշվարկված է հետևյալ ելակետային տվյալները`
1. Ջրհավաքի մակերեսը - կմ2
2. Ջրհավաքի երկարությունը - կմ
3. Ջրհավաքի առավելագույն թեքությունը
4. Ջրի հոսքի արագությունը
Վերոհիշյալ բանաձևի բոլոր տարրերը հաշվարկված են համապատասխան բանաձևերով:
Յուրաքանչյուր օբյեկտի համար ելակետային տվյալները բերվում են առանձին:
Սյունիքի մարզի Տաթև գյուղի տարածքի ձորակն անցնում է բնակավայրի հյուսիս- արևմտյան մասով, բաղկացած է երկու ճյուղերից, որոնք համայնքի սահմաններում միանում են իրար, հետևաբար հաշվարկները կատարվել են ընդհանուր ջրհավաք մակերեսի համար, որի համար հիմք է հանդիսացել տեղանքի հատակագիծը 1:10000 մասշտաբի:
Վերոնշյալ ձորակները համայնքի տարածքից ցած միանում և թափվում են հարավից անցնող գետակի մեջ: Ձորակների ընդհանուր ջրհավաք մակերեսը կազմում է F=3.2 կմ2, երկարությունը l=4.0 կմ, առավելագույն թեքությունը i=0.08, հոսքի արագությունը V=1.9 մ/վայր: Տեղումների մասին տվյալները վերցված են Գորիսի համապատասխան կայանից (տես տեղեկատու, էջ 120, N 166): Հաշվարկները կատարված են վերոհիշյալ բանաձևերով, որոնց արդյունքում ձորակի միացյալ 1% հաշվարկային ելքը կազմում է 3.2 մ/վրկ:
Նշվում է, որ գյուղի սահմաններում ձորակի երկարությունը կազմում է շուրջ 1400 մ և գոյություն ունեցող 3 կամուրջների չափերը բավարար են հեղեղների անցկացման համար, սակայն հեղեղների ժամանակ ջրի մեծ արագությունների ժամանակ հնարավոր է որոշակի տեղերում ափապաշտպան կառուցվածքների իրականացում, ուստի նման հատվածներում առաջարկվում է հեղեղատարի հունը ամրացնել ուղղանկյուն կամ սեղանաձև բետոնե ջրանցքի տեսքով, որի կտրվածքը փոքր չլինի 5 մ2:
Ելակետային տվյալները հիդրոլոգիական հաշվարկների համար`
1. Հեղեղատարի ջրհավաք մակերեսը հաշվարկված է 1:10000 մասշտաբի պլանից F=3.2 կմ2
2. Ջրհավաքի միջին թեքությունը i=0.08
3. Ջրհավաքի առավելագույն նիշը 1940 մ
4. Ջրհավաքի նվազագույն նիշը 1660 մ
5. Ջրհավաքի երկարությունը l=3.5 կմ
6. Հոսքի առավելագույն արագությունը V=1.9 մ/վրկ
t - ջրի տեղ հասնելու ժամանակամիջոցը
L 3.5
t= -------- = --------- = 0.51 ժամ
3.6xV 3.6x1.9
T - տեղումների տևողությունը T= bxt
b- հոսքի դանդաղեցման գործակիցը
-0.2 -0.2
b= (t + 1) = (0.51 + 1) = 0.92
T = 0.92 x 0.51 = 0.47 ժամ = 28 րոպե
S - տեղումների սաստկությունը 28 րոպեների ընթացքում (տես կլիմայական տեղեկատու էջ 150 աղյուսակ N 7) (Գորիսի կայանի) S=1.0 մմ/րոպե
HT - տեղումների քանակը S ժամանակում
1 1/3
HT = S x (60 x T) --- = 1.0 x (60 x 0.47) = 3.04
3
12
փ - հիդրոգրաֆի գործակից փ = -------- y = 3.04
4 + 3y
2.28x3.04x0.5x3.2
Q մ0/0 = --------------------- x 1.2 = փ = 1.2
0.51
Q = 3.2 մ3/վրկ
w = 5 մ2
II-6.3. Էներգամատակարարում
II-6.3.1. Էլեկտրամատակարարում
II-6.3.1.1. Ներկա վիճակը տես 1-8.5 բաժնում:
II-6.3.1.2. Բեռնվածքների հաշվարկ
Առավելագույն հզորությունների քանակի որոշման համար հիմք են հանդիսացել ներկայացվող գլխավոր հատակագծի տվյալները, ըստ որի Տաթև գյուղական համայնքի բնակչության հաշվարկային քանակը 1.165 հազար է:
Հաշվարկային առավելագույն հզորությունը հաշվված է որպես հզորությունների գումար`
ա) կոմունալ-կենցաղային պահանջների, հասարակական կուլտուր-կենցաղային շինությունների, ինչպես նաև արտաքին լուսավորության,
բ) արտադրական օբյեկտների բեռնվածությունների գումարային արդյունքում:
Կոմունալ-կենցաղային պահանջների առավելագույն հզորությունների հաշվարկը կատարված է համաձայն գործող նորմերի, ըստ որի մեկ մարդուն հասանելիք էլեկտրաէներգիայի ցուցանիշն ընդունված է 1700 կՎտ ժամ/տարի, տարվա օգտագործվող ժամերի քանակը 5200 ժամ: Չունենալով արտադրական օբյեկտների (որոնք ներկայումս հայտնի պատճառներով չեն գործում) արտադրանքի տեսականու և քանակի վերաբերյալ տվյալներ, նրանց կողմից պահանջվող էլեկտրաէներգիայի քանակը հետագայում կարիք կլինի ճշտել:
Կոմունալ-կենցաղային և արտադրական կարիքների համար պահանջվող
էլեկտրաէներգիայի քանակը հաշվարկային ժամանակաշրջանի համար
Աղյուսակ Հ - II - 6.3.1.2.
.________________________________________________________________.
| |Սպառողները |քանակը|մեկ |էլ. |տարվա |մաքսիմալ |
| | |հազ. |մարդու |էներգիայի |օգտա- |պահանջվող|
| | | |պահանջվող |գումարային|գործվող|հզորութ. |
| | | |էլ. |ծախսը հազ.|ժամերի |կվտ |
| | | |էներգիայի |կվտ/ժամ |քանակը | |
| | | |քանակը կվտ|տարի |(ժամ) | |
| | | |ժամ/տարի | | | |
|__|______________|______|__________|__________|_______|_________|
| 1|Բնակչությունը | 1.200| 1700| 1980.5| 5200| 36.6|
|__|______________|______|__________|__________|_______|_________|
| 2|կորուստներ և | | | | | 6.0|
| |չնախատեսված | | | | | |
| |ծախսեր (20%) | | | | | |
|__|______________|______|__________|__________|_______|_________|
| 3|Ընդամենը | | | | | 42.6|
|__|______________|______|__________|__________|_______|_________|
| 4|Արտադրական | | | | | |
| |օբյեկտներ | | | | | |
| |(30%) | | | | | 12.78|
|__|______________|______|__________|__________|_______|_________|
| 5|Ամբողջը | | | | | 55.38|
.________________________________________________________________.
Ըստ կատարված հաշվարկների` Տաթև համայնքի հաշվարկային զարգացման ժամանակաշրջանի համար պահանջվող էլեկտրաէներգիայի քանակը կազմում է մոտ 0.05538 Մ/Վտ: Վերը նշված պահանջները կբավարարվի գոյություն ունեցող 110 կՎ լարման ենթակայանից:
._______________________________________________________.
|Էլեկտրաէներգիայի |հազար |Ելակետային|Հեռանկարային|
|գումարային օգտագործում,|կվտ/ժամ|տարի |փուլ հազար |
|այդ թվում |տարի |հազար |կվտ/ժամ |
| | |կվտ/ժամ | |
|_______________________|_______|__________|____________|
|Արտադրական օբյեկտների |հազար | 120| 12.78|
|կարիքների համար |կվտ/ժամ| | |
| |տարի | | |
|_______________________|_______|__________|____________|
|Կոմունալ-կենցաղային |հազար | 180| 42.6|
|կարիքների համար |կվտ/ժամ| | |
| |տարի | | |
|_______________________|_______|__________|____________|
|1 մարդու կողմից տարեկան|հազար | 1700| 1700|
|էլեկտրաէներգիայի |կվտ/ժամ| | |
|օգտագործում, այդ թվում |տարի | | |
|կոմունալ-կենցաղային | | | |
|կարիքների համար | | | |
._______________________________________________________.
Նախագծային առաջարկություններ
1. Առաջնահերթ միջոցառումներ`
2. Գոյություն ունեցող ցանցի մասնակի (մինչև 30%) վերանորոգում:
3. 10 և 0.4 կվ լարման ցանցի համապատասխանեցում անվտանգության տեխնիկայի պահանջներին:
4. Միջոցառումներ ուղղված համակարգային կորուստների նվազեցմանը, այդ թվում էլեկտրաէներգիայի հաշվարկի համակարգի սարքավորումների լրիվ փոխարինում ինդուկցիոնից` էլեկտրոնայինի: Վերջինս նշանակալի կիջեցնի «համակարգից դուրս կորուստների» մակարդակը, որը Տաթև գյուղում կազմում է 22% (նորմատիվային առավելագույն կորուստը - 12%):
5. Ենթակայանների վերանորոգում, էլեկտրահաղորդման գծերի փայտյա հենասյուների փոխարինում նորերով:
6. Նախագծվող բնակավայրի էլեկտրամատակարարման ցանցի 35% -ի վերականգնում, ապա լրիվ կառուցում:
7. Նոր թաղամասերի (ինչպես նաև ռեկրեացիոն տեղամասի) համար անհրաժեշտ 10 կվ և 0.4 կվ լարման ցանցի նախատեսում:
8. Էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում ապահովելու համար երկտրանսֆորմատորային ենթակայանների նախատեսում:
II. 6.3.2 Գազամատակարարում
Սյունիքի մարզի Տաթևի գյուղական համայնքը գազաֆիկացված չէ: Նախատեսվում է համայնքի գազաֆիկացում, որի աղբյուր կհանդիսանա կառուցվող բարձր ճնշման գազատարը, որն անցնում է համայնքի սահմաններով: Բարձր ճնշման գազատարից կտրվի գազաբաշխիչ կայան, որտեղ ստացվող միջին ճնշման գազը կսնի կաթսայատները և գազաբաշխիչ կետերը: Գազաբաշխիչ կետերում ստացվող ցածր ճնշման գազը խողովակներով կմատակարարվի բնակչության կենցաղային և ջեռուցման կարիքների բավարարման համար: Բնակավայրի առկա բնակչության` 1028 մարդ գազամատակարարման դեպքում ծախսվող գազի տարեկան քանակը կկազմի 0.7 մլն խոր. մետր: Կառուցվող գազատարի երկարությունը կկազմի 1.2 կմ: Նախատեսվում է բնակչության աճ` 1165 մարդ, այդ դեպքում գազի տարեկան ծախսը կկազմի 0.9 մլն խոր. մետր:
II. 6.3.2.1 Գազի ծախսը հաշվարկային ժամանակաշրջանի համար
Գազամատակարարման ընդհանուր պահանջարկի հաշվարկները կատարելիս հաշվի է առնված բնակչության հետևյալ պահանջների բավարարումը` առանձնատների բնակիչների համար ջեռուցման բավարարումը բնակարանային փոքր հզորության կաթսաներով կամ գազավառարաններով, տաք ջրի ստացումը գազային ջրատաքացուցիչներով, իսկ կերակրի պատրաստումը գազասալիկների միջոցով: Ըստ կատարած նախնական հաշվարկների, Տաթև համայնքի գազի հաշվարկային տարեկան ծախսը կկազմի 0.7 մլն մ3 տարի, իսկ հեռանկարում 0.9 մլն մ3 տարի:
Նախագծային առաջարկություններ
Ներկայացվող ուրվագծով նախատեսված է առկա և կառուցվող թաղամասերի գազամատակարարման ցանց, որը կունենա 3 գազակարգավորիչ կաթսաներ` իրականացված համապատասխան նախագծով:
II-6.3.3. Ջերմամատակարարում
Ներկայումս Տաթևում ջերմամատակարարում գոյություն չունի: Հասարակական օբյեկտների համար նախատեսված կաթսայատունը գտնվում է կիսաքանդ վիճակում: Անհատական տները ջեռուցվում են վառարաններով:
Կուլտուր-կենցաղային, հասարակական շենքերի ջերմային կարիքները բավարարելու համար նպատակահարմար է ունենալ կաթսայատուն:
Գյուղի հեռանկարային զարգացման համար նախատեսված տները կունենան տեղական ջեռուցում և տաք ջրամատակարարում:
II-6.4. Կապի ցանց
1. Նախատեսվում է գործող անալոգային ԱՀԿ-ի վերակառուցում և հեռախոսային գծերի անցկացում ցածր լարման հենասյուների վրայով:
2. Նոր թաղամասերի կառուցապատման դեպքում կավելանա բաժանորդների քանակը: Նախատեսվում է անալոգային ԱՀԿ-ի վերակառուցում: Բջջային հեռախոսները աշխատում են անխափան («Արմենթել» և «Վիվասել»):
3. Հեռուստատեսություն - գործում է մի քանի ալիք:
4. Ռադիոֆիկացում - ընդհանուր ցանցը վերացված է: Ռադիոֆիկացիայի գծերը նախատեսվում է անցկացնել գոյություն ունեցող հեռախոսահորերով և շենքերի տանիքներով:
5. Նախատեսվում է գործող անալոգային ԱՀԿ-ի վերակառուցում և հեռախոսային գծերի անցկացում ցածր լարման հենասյուների վրայով:
ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
.__________________________________________________________________.
|Ցուցանիշները |Չափի | Քանակը |
| |միավորը |___________________________|
| | |Ելակետային |Նախագծային |
| | |տարի |փուլ |
|__________________________|___________|____________|______________|
| 1 | 2 | 3 |3 |
|__________________________|___________|____________|______________|
| 1. Տարածքը | | | |
|__________________________|___________|____________|______________|
|Համայնքի վարչական | հա | 6545.4| 6545.4|
|սահմաններում ընդգրկված | | | |
|հողերի ընդհանուր մակերեսը`| | | |
|ընդամենը | | | |
|__________________________|___________|____________|______________|
|այդ թվում` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|բնակավայրի փաստացի | հա/% | 165.7| 185.7|
|սահմաններում ընդգրկված | | | |
| հողեր | | | |
|__________________________|___________|____________|______________|
|բնակավայրի նախագծային | հա/% | - | 20.0|
|սահմաններում ընդգրկված | | | |
|հողեր | | | |
|__________________________|___________|____________|______________|
|բնակավայրերի հողեր | հա/% | 165.7| 185.7|
|__________________________|___________|____________|______________|
|որից` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|բնակելի կառուցապատման | հա/% | 83.4| 100.0|
|__________________________|___________|____________|______________|
|հասարակական կառուցապատման | հա/% | 3.3| 5.0|
|__________________________|___________|____________|______________|
|խառը կառուցապատման | հա/% | - | - |
|__________________________|___________|____________|______________|
|ընդհանուր օգտագործման | հա/% | 6.9| 18.7|
|տարածք | | | |
|__________________________|___________|____________|______________|
|որից` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|ընդհանուր օգտագործման | հա/% | 0.3| 2.0|
|կանաչապատ տարածքներ | | | |
|__________________________|___________|____________|______________|
|փողոցներ, հրապարակներ | հա/% | 6.6| 16.7|
|__________________________|___________|____________|______________|
|այլ տարածքներ | հա/% | 72.1| 62.0|
|__________________________|___________|____________|______________|
|արդյունաբերության, | հա/% | 2.8| 5.02|
|ընդերքօգտագործման և այլ | | | |
|արտադրական նշանակության | | | |
|հողեր | | | |
|__________________________|___________|____________|______________|
|որից` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|արդյունաբերական օբյեկտների| հա/% | 0.0| 0.0|
|__________________________|___________|____________|______________|
|գյուղատնտեսական | հա/% | 2.8| 5.02|
|արտադրական օբյեկտների | | | |
|__________________________|___________|____________|______________|
|պահեստարանների | հա/% | 0.0| 0.0|
|__________________________|___________|____________|______________|
|ընդերքի օգտագործման | հա/% | 0.0| 0.0|
|__________________________|___________|____________|______________|
|էներգետիկայի, կապի, | հա/% | 11.2| 11.4|
|տրանսպորտի, կոմունալ | | | |
|ենթակառուցվածքների հողեր | | | |
|__________________________|___________|____________|______________|
|որից` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|էներգետիկայի | հա/% | 0.0| 0.1|
|__________________________|___________|____________|______________|
|կապի | հա/% | 0.0| 0.05|
|__________________________|___________|____________|______________|
|տրանսպորտի | հա/% | 10.9| 10.9|
|__________________________|___________|____________|______________|
|կոմունալ | հա/% | 0.3| 1.0|
|ենթակառուցվածքների | | | |
|__________________________|___________|____________|______________|
|հատուկ պահպանվող | հա/% | 10.3| 34.7|
|տարածքների հողեր | | | |
|__________________________|___________|____________|______________|
|որից` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|բնապահպանական | հա/% | - | - |
|__________________________|___________|____________|______________|
|առողջարարական նպատակով | հա/% | - | - |
|նախատեսված | | | |
|__________________________|___________|____________|______________|
|հանգստի համար նախատեսված | հա/% | 4.0| 11.8|
|__________________________|___________|____________|______________|
|պատմական և մշակութային | հա/% | 6.3| 22.9|
|__________________________|___________|____________|______________|
|հատուկ նշանակության հողեր | հա/% | 0.0| 0.0|
|__________________________|___________|____________|______________|
|գյուղատնտեսական | հա/% | 5101.4| 5054.48|
|նշանակության հողեր | | | |
|__________________________|___________|____________|______________|
|որից` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|վարելահող | հա/% | 410.8| 409.0|
|__________________________|___________|____________|______________|
|բազմամյա տնկարկներ | հա/% | - | - |
|__________________________|___________|____________|______________|
|խոտհարքներ | հա/% | 172.7| 172.7|
|__________________________|___________|____________|______________|
|արոտավայրեր | հա/% | 2295.6| 2295.6|
|__________________________|___________|____________|______________|
|այլ հողատեսքեր | հա/% | 2222.4| 2177.18|
|__________________________|___________|____________|______________|
|անտառային հողեր | հա/% | 1229.6| 1229.6|
|__________________________|___________|____________|______________|
|ջրային հողեր | հա/% | 24.5| 24.5|
|__________________________|___________|____________|______________|
|պահուստային հողեր | հա/% | 0.0| 0.0|
|__________________________|___________|____________|______________|
|__________________________|___________|____________|______________|
|2. Տարածքն ըստ | | 1271.3| 1287|
|սեփականության ձևերի | | | |
|__________________________|___________|____________|______________|
|պետական սեփականություն | հա/% | - | - |
|__________________________|___________|____________|______________|
|համայնքի սեփականություն | հա/% | 4689.1| 4657.9|
|__________________________|___________|____________|______________|
|ֆիզիկական և | հա/% | 585.0| 600.5|
|իրավաբանական անձանց | | | |
|սեփականություն | | | |
|__________________________|___________|____________|______________|
|__________________________|___________|____________|______________|
|3. Դեմոգրաֆիական տվյալներ | | | |
|__________________________|___________|____________|______________|
|բնակչության թիվը |հազ.մարդ | 1.028| 1.200|
|__________________________|___________|____________|______________|
|բնակչության խտությունը |հազ.մարդ/հա| 12| 12.0|
|__________________________|___________|____________|______________|
|բնակչության տարիքային | | | |
|կազմը, այդ թվում` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|մինչև 15 տարեկան երեխաներ| հազ. մ/% | 240| 270|
|__________________________|___________|____________|______________|
|աշխատունակ հասակի | հազ. մ/% | 957| 682|
|բնակչություն | | | |
|__________________________|___________|____________|______________|
|թոշակառու բնակչություն | հազ. մ/% | 191| 250|
|__________________________|___________|____________|______________|
|__________________________|___________|____________|______________|
|4. Բնակելի ֆոնդը | | | |
|__________________________|___________|____________|______________|
|ընդհանուր բնակելի ֆոնդը |հազ. ք.մ | 23200| 34200|
| |ընդհ. մակ | | |
|__________________________|___________|____________|______________|
|որից` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|բազմաբնակարան տներ | ք.մ/% | - | - |
|__________________________|___________|____________|______________|
|մենատներ | ք.մ/% | 23200| 34200|
|__________________________|___________|____________|______________|
|գոյություն ունեցող | ք.մ/% | | |
|պահպանվող բնակ. ֆոնդը | | | |
|__________________________|___________|____________|______________|
|Բնակելի ֆոնդն ըստ | | | |
|հարկայնության | | | |
|__________________________|___________|____________|______________|
|1-2 հարկանի | ք.մ/% | 23200| 34200|
|__________________________|___________|____________|______________|
|3-4 հարկանի | ք.մ/% | - | - |
|__________________________|___________|____________|______________|
|5 հարկ և ավելի | ք.մ/% | - | - |
|__________________________|___________|____________|______________|
|__________________________|___________|____________|______________|
|Բնակչության միջին | ք.մ/մարդ | 22.5| 29.3|
|ապահովվածությունը բնակելի | | | |
|ընդհանուր մակերեսով | | | |
|__________________________|___________|____________|______________|
|Առկա բնակելի ֆոնդի | ք.մ/մարդ | - | - |
|նվազումը, այդ թվում | | | |
|__________________________|___________|____________|______________|
|ըստ տեխնիկական վիճակի | ք.մ/մարդ | - | - |
|__________________________|___________|____________|______________|
|ըստ վերակառուցման | ք.մ/մարդ | - | - |
|__________________________|___________|____________|______________|
|ըստ այլ պատճառների | ք.մ/մարդ | - | - |
|__________________________|___________|____________|______________|
|__________________________|___________|____________|______________|
|5. Բնակչության մշակութային| | | |
|և կենցաղային սպասարկման | | | |
|համակարգը | | | |
|__________________________|___________|____________|______________|
|մանկական նախադպրոցական |տեղ/հազ. | 100| 120|
|կազմակերպություններ |մարդ | | |
|__________________________|___________|____________|______________|
|հանրակրթական դպրոցներ |տեղ/հազ. | 185| 210|
| |մարդ | | |
|__________________________|___________|____________|______________|
|հիվանդանոցներ |մահճ./ | - | - |
| |հազ. մարդ | | |
|__________________________|___________|____________|______________|
|պոլիկլինիկաներ |հաճախում/ | 50| 70|
| |հերթ | | |
|__________________________|___________|____________|______________|
|առևտրի օբյեկտներ |ք.մ առ.մակ/| 308| 350|
| |հազ. մարդ | | |
|__________________________|___________|____________|______________|
|կենցաղային սպասարկման |աշխ.տեղ/ | 62| 70|
|օբյեկտներ |հազ. մարդ | | |
|__________________________|___________|____________|______________|
|առողջարանային հանգստի | տեղ | | ըստ առաջադ |
|հիմնարկներ | | | |
|__________________________|___________|____________|______________|
|այդ թվում` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|հանգստյան տներ, | տեղ | | ըստ առաջադ|
|պանսիոնատներ և այլն | | | |
|__________________________|___________|____________|______________|
|երեխաների համար ճամբարներ | տեղ | - | - |
|__________________________|___________|____________|______________|
|__________________________|___________|____________|______________|
|6. Տրանսպորտային | | | |
|սպասարկում | | | |
|__________________________|___________|____________|______________|
|Մայրուղային ճանապարհների | կմ | | |
|և փողոցների երկարությունը| | | |
|ընդամենը` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|այդ թվում | | | |
|__________________________|___________|____________|______________|
|արագընթաց շարժման | կմ | | |
|մայրուղային ճանապարհներ | | | |
|__________________________|___________|____________|______________|
|չընդհատվող շարժման | կմ | - | - |
|համաքաղաքային նշանակության| | | |
|մայրուղի | | | |
|__________________________|___________|____________|______________|
|Արտաքին տրանսպորտ | | | |
|__________________________|___________|____________|______________|
|այդ թվում` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|էլեկտրաֆիկացված երկաթուղի | ուղի/կմ | - | - |
|__________________________|___________|____________|______________|
|ավտոբուս | ուղի/կմ | | |
|__________________________|___________|____________|______________|
|օդային տրանսպորտ | ուղի/կմ | - | - |
|__________________________|___________|____________|______________|
|Կամուրջներ, ուղեկամուրջներ| | | |
|տրանսպորտային հանգույցներ | ուղի/կմ | 3 հատ| 7 հատ|
|__________________________|___________|____________|______________|
|Ճանապարհափողոցային ցանցի | կմ/քառ.կմ | | |
|խտությունը ընդամենը` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|այդ թվում բնակավայրի | կմ/քառ.կմ | | |
|կառուցապատման սահմաններում| | | |
|__________________________|___________|____________|______________|
|__________________________|___________|____________|______________|
|7. Ինժեներական | | | |
|սարքավորումներ և | | | |
|բարեկարգում | | | |
|__________________________|___________|____________|______________|
|Ընդհանուր ջրօգտագործում, | հազ.խմ/օր | 0.287| 0.333|
|ընդամենը | | | |
|__________________________|___________|____________|______________|
|այդ թվում` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|տնտեսական-խմելու նպատակով | հազ.խմ/օր | 0.154| 0.233|
|__________________________|___________|____________|______________|
|արտադրական կարիքների համար| հազ.խմ/օր | 0.015| 0.023|
|__________________________|___________|____________|______________|
|Ջրամատակարարման համակարգի | հազ.խմ/օր | - | - |
|գլխամասային կառույցների | | | |
|հզորություն | | | |
|__________________________|___________|____________|______________|
|Ջրամատակարարման | հազ.խմ/օր | | 0.297|
|օգտագործման աղբյուրներ, | | | |
|որից` մաքուր ջրօգտագործում| | | |
|__________________________|___________|____________|______________|
|Կեղտաջրերի ընդհանուր ելքը,| հազ.խմ/օր | 0.152| 0.231|
|ընդամենը` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|այդ թվում` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|կենցաղային կոյուղի | հազ.խմ/օր | 0.154| 0.233|
|__________________________|___________|____________|______________|
|արտադրական կոյուղի | հազ.խմ/օր | 0.015| 0.023|
|__________________________|___________|____________|______________|
|Կոյուղու մաքրման կայանների| հազ.խմ/օր | | 0.280|
|հզորություն | | | |
|__________________________|___________|____________|______________|
|__________________________|___________|____________|______________|
|Էլեկտրաէներգիայի |մլն կՎտ.ժ/տ| 0.30| 0.56|
|գումարային օգտագործում, | | | |
|ընդամենը` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|այդ թվում` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|արտադրական կարիքների համար| կվտ.ժ/տ | 120| 12.78|
|__________________________|___________|____________|______________|
|կոմունալ կենցաղային | կվտ.ժ/տ | 180| 42.6|
|կարիքների համար | | | |
|__________________________|___________|____________|______________|
|1 մարդու կողմից տարեկան | կվտ./ժամ | 1700| 1700|
|էլեկտրաէներգիայի | | | |
|օգտագործում | | | |
|__________________________|___________|____________|______________|
|այդ թվում` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|կոմունալ կենցաղային | կվտ./ժամ | 1700| 1700|
|կարիքների համար | | | |
|__________________________|___________|____________|______________|
|էլեկտրածանրաբեռնվածության | մլն կվտ. | | |
|ծածկման աղբյուրներ | | | |
|__________________________|___________|____________|______________|
|__________________________|___________|____________|______________|
|Ջերմամատակարարում | հազ.Գկալ | 0.0| 0.018|
|__________________________|___________|____________|______________|
|Բնակավայրի վառելիքային | % | 0.0| 100.0|
|հաշվեկշռում գազի տեսակարար| | | |
|կշիռը | | | |
|__________________________|___________|____________|______________|
|Գազի օգտագործումը, | մլն խոր.մ | 0.0| 0.9|
|ընդամենը | | | |
|__________________________|___________|____________|______________|
|այդ թվում` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|արտադրական կարիքների համար| մլն խոր.մ | 0.0| 0.25|
|__________________________|___________|____________|______________|
|կոմունալ կենցաղային | մլն խոր.մ | 0.0| 0.65|
|կարիքների համար | | | |
|__________________________|___________|____________|______________|
|__________________________|___________|____________|______________|
|Մակերևութային ջրերի | կմ | | |
|հեռացման ցանց | | | |
|__________________________|___________|____________|______________|
|Փողոցային ցանցի ընդհանուր | կմ | | |
|երկարություն | | | |
|__________________________|___________|____________|______________|
|__________________________|___________|____________|______________|
|8. Տարածքի ինժեներական | | | |
|նախապատրաստում | | | |
|__________________________|___________|____________|______________|
|Տարածքի պաշտպանությունը | | | |
|ջրածածկումից | | | |
|__________________________|___________|____________|______________|
|մակերեսը | հա | | |
|__________________________|___________|____________|______________|
|պաշտպանիչ կառույցների | կմ | - | 4.32|
|երկարությունը | | | |
|__________________________|___________|____________|______________|
|Գետափերի ամրացում | կմ | | |
|__________________________|___________|____________|______________|
|Տարածքի սահմաններում | հա | - | - |
|ստորգետնյա ջրերի մակարդակի| | | |
|իջեցում | | | |
|__________________________|___________|____________|______________|
|Տարածքի սանիտարական | հա | | |
|մաքրում | | | |
|__________________________|___________|____________|______________|
|Կենցաղային աղբի ծավալը | տ/տարի | 205.6| 225|
|__________________________|___________|____________|______________|
|Աղբի այրման և | - | | |
|աղբավերամշակման | | | |
|ձեռնարկություններ | | | |
|__________________________|___________|____________|______________|
|__________________________|___________|____________|______________|
|9. Շրջակա միջավայրի | | | |
|պաշտպանություն | | | |
|__________________________|___________|____________|______________|
|Աղտոտվածության | հա | | |
|աղբյուրներից, աղմուկի | | | |
|ներգործությունից պաշտպանող| | | |
|սանիտարա-պաշտպանիչ | | | |
|գոտիներ, ընդամենը | | | |
|__________________________|___________|____________|______________|
|այդ թվում` | | | |
|__________________________|___________|____________|______________|
|կանաչապատում | հա | 23.7| 42.0|
|__________________________|___________|____________|______________|
|Մթնոլորտի օդի | ՍԹԽ-ից% |0.0036./.0.6|0.0054./.0.004|
|աղտոտվածության մակարդակը | | | |
|__________________________|___________|____________|______________|
|Ջրամբարների աղտոտվածության| ՍԹԽ-ից% | - | - |
|մակարդակը | | | |
|__________________________|___________|____________|______________|
|Հողի և ընդերքի | ՍԹԽ-ից% | - | - |
|աղտոտվածության մակարդակը | | | |
|__________________________|___________|____________|______________|
|Աղմուկի ազդեցության | ԴՑԲ | 45.0| 45.0|
|մակարդակը | | | |
|__________________________|___________|____________|______________|
|__________________________|___________|____________|______________|
|__________________________|___________|____________|______________|
.__________________________________________________________________.
Գլուխ III
Տաթև համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ Ներածություն
Տաթև համայնքի գոտիավորման նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության N ԱՇՁԲ-06/99-2 պատվերով, տեխնիկական առաջադրանքի և գոտիավորման կարգի պահանջների համաձայն:
Գոտիավորման նախագծի հիմնորոշ սկզբունքներն են
- Գոյություն ունեցող ճարտարապետաքաղաքաշինական ավանդույթների պահպանումը,
- պատմաճարտարապետական արժեք չունեցող և միջավայրի գեղագիտական ամբողջական կերպարը խաթարող կառույցների աստիճանական վերացումը,
- պատմամշակութային հուշարձանների պահպանման և դրանց առավել շահեկան օգտագործման ապահովումը,
- կազմակերպված միջավայրին անհարիր խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների վերաբաշխումը,
- տրանսպորտային-հետիոտն ակտիվություն կանոնակարգումը և կարգավորումը,
- բնական այգեպուրակային լանդշաֆտի վերականգնման, պահպանման և հետագա օգտագործման միջոցառումների իրականացումը,
- թանգարանային գործի, հուշարձանների գիտական ցուցադրման, ավանդական արհեստների ցուցադրման արտադրության, զբոսաշրջիկների սպասարկման ու գովազդի հետ կապված հնարավորությունների խրախուսումը:
III-1. Ընդհանուր դրույթներ
III-1.1. Գոտիավորման նախագծի իրավազորությունը
Սույն գոտիավորման նախագիծը, հանդիսանալով քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ, ծառայում է որպես քաղաքաշինական գործունեության և հողօգտագործման ժամանակ առաջացող բոլոր հարցերի և վեճերի լուծման հիմնական իրավական միջոց` սահմանելով բնակավայրի փաստացի ու հեռանկարային օգտագործման և կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները` բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման նպատակով:
III-1.2. Գոտիավորման նախագծի հիմնական նպատակները
- Հասարակության առողջության, անվտանգության և բարեկեցության ապահովումը քաղաքաշինական գործունեության, հողհատկացման և կառուցապատման գործընթացների կարգավորման և համակարգման միջոցով,
- քաղաքի զարգացման ընթացքում առողջ և գրավիչ միջավայրի ձևավորման ապահովումը,
- հողօգտագործման տեսակների դասակարգումն ըստ դրանց նպատակային օգտագործման,
- շրջակա միջավայրի և պատմամշակութային արժեքների պահպանումը,
- քաղաքի կազմավորված, պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հատվածների վերակառուցման և վերանորոգման խրախուսումը` միջավայրի առանձնահատուկ ճարտարապետական կերպարի պահպանմամբ,
- կազմավորված քաղաքաշինական միջավայրին համապատասխան գեղագիտական քաղաքականության ապահովումը` ժամանակակից դինամիկ զարգացման հաշվառումով:
III-1.3. Գոտիավորման նախագծի կիրառման բնագավառը
Գոտիավորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը պարտադիր են`
- բնակավայրի տարածքում վերակառուցողական, շինարարական, վերականգնման, շինարարական, վերանորոգման, բարեկարգման, կանաչապատման աշխատանքների, ինչպես նաև հողերի և առանձին օբյեկտների նպատակային օգտագործմանը և շահագործմանը վերագրվող պահանջները գործնականում իրականացնելու և պահպանելու համար:
- գոտիավորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը կարգավորում են նաև շենքերի և շինությունների ներսում կատարվող գործունեության այն հետևանքները, որոնք ազդում են շրջակա միջավայրի բնականոն վիճակի վրա, այն է աղմուկին, վնասակար արտանետումներին, տրանսպորտային և հետիոտն մեծ զանգվածներ առաջացնող գործունեության տարբեր տեսակներին վերաբերվող հատուկ պահանջների սահմանումը և այլն:
- գոտիավորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը պարտադիր են նաև կառուցապատման և հողամասերի օգտագործման ինտենսիվություն, շենքերի և շինությունների հարկայնություն, դրանց արտաքին ճակատների ձևավորման, հարդարանքի, գովազդների, ցուցանակների, ճարտարապետական փոքր ձևերի տեղադրման համար:
III-1.4. Գոտիավորման համակարգի կառուցվածքը
Գոտիավորման նախագիծը հիմնվում է «սահմանված գոտի - թույլատրելի օգտագործում» սկզբունքի վրա: Նախագծում, ըստ առանձին գոտիների, սահմանվում են հողօգտագործման և կառուցապատման թույլատրելի օգտագործման տեսակները, որոնց համապատասխանող քաղաքաշինական գործունեություն իրականացման համար լրացուցիչ պահանջներ, քննարկումներ, համաձայնություններ չեն նախատեսվում: Սահմանվել են թույլատվության հետևյալ ձևերը`
- թույլատրված օգտագործում
Պահանջները տարբերվում են մեկից մյուս գոտի անցնելիս, բայց հաստատուն են յուրաքանչյուր գոտու ներսում:
III-1.5. Գոտիավորման նախագծի իրավական հիմքերն են
- բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը,
- ՀՀ բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նորմերը,
- Տաթև համայնքի գլխավոր հատակագիծը,
- ՀՀ գործող օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը
III-1.6. Գոտիավորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ
Գոտիավորման նախագիծը համայնքի գլխավոր հատակագծի իրագործման հիմնական ծրագրային քաղաքաշինական փաստաթուղթն է: Այն անմիջականորեն կապված և համաձայնեցված է բնակավայրի գլխավոր հատակագծում նախանշված գաղափարների, զարգացման ուղղությունների, բոլոր տեսակի հողերի նպատակային օգտագործման, կառուցապատման ինտեսիվության և բնակչության տեղաբաշխման իրականացման գործընթացի հետ:
III-2. Տարածքի փաստացի օգտագործման և նախագծային
հիմնական բնութագրեր
III-2.1. Սահմաններ
Նախագծվող տարածքի սահմանները համապատասխանում են գլխավոր հատակագծով տրված սահմաններին: Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 83.4 հա:
Գոտիավորման շրջանների (գոտիների) սահմանները
Նախագծվող գոտիավորման շրջանների (գոտիների) սահմանները որոշվում են հետևյալ կերպ`
- եթե գոտիավորման սահմանը համընկնում է հողամասի սահմանի հետ, ապա այդ հողամասի սահմանը, համարվում է գոտիավորման շրջանի սահմանը,
- եթե գոտիավորման շրջանի սահմանը անցնում է փողոցով, ճեմուղիով, երկաթգծի ուղիներով, գետով կամ այլ գծային եզրագիծ ունեցող տարածքային միավորներով, ապա գոտիավորման շրջանի սահման է համարվում դրանց առանցքային գիծը,
- եթե գոտիավորման շրջանի սահմանը անցնում և կիսում է ինչ որ մի առանձին տիրույթ, ապա գոտիավորման շրջանի սահմանը որոշվում է գծագրում բերված համապատասխան եզրագծով կամ հեռավորության նշումով,
- եթե գոտիավորման շրջանի սահմանների նկարագրի վերաբերյալ այնուամենայնիվ անորոշություն կա կամ տարակարծություններ են հայտնվել, ապա վերջնական որոշումը կայացնում է քաղաքապետարանի գոտիավորումը վերահսկող քաղաքաշինական համապատասխան մարմինը:
III-2.2. Կլիմայական պայմաններ
Նախագծվող տարածքը կլիմայական տեսակետից գտնվում է բարեխառն, խոնավ կլիմայական գոտում (հունվարի միջին ջերմաստիճանը - 4.4օC, հուլիսինը` 23.4օC, քամու ռեժիմը` 3 մ/վրկ):
III-2.3. Հողածածկույթ
Նախագծվող տարածքի հողածածկույթը բարենպաստ է կանաչապատման համար, իսկ այն տարածքում. որտեղ լեռնալանջեր են, առաջարկվում է 60-100 սմ հաստությամբ հող լցնել:
III-2.4. Ճարտարագիտաերկրաբանական պայմաններ
Նախագծվող տարածքում գրունտային ջրերը բացակայում են: Սահքավտանգ տեղամասերը քարափների տարածքներում են, իսկ հեղեղավտանգ տեղամասերում նախատեսվում են հակահեղեղային միջոցառումներ:
III-2.5. Սեյսմատեխնիկական պայմանները
Ըստ սեյսմավտանգության աստիճանի տարածքը բաժանված է տարբեր գոտիների, որտեղ հաշվարկված գրունտների արագացումները կազմում են 0.35 g, որը համապատասխանում է 9 բալի:
III-2.6. Ճարտարագիտական ենթակառուցվածքներ
Ծանոթություն` վերոնշյալ ճարտարագիտական ենթակառուցվածքների բնութագրերի վերաբերյալ առաջնորդվել «II-6. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը» բաժնով:
III-3. Շրջակա միջավայրի պահպանություն
Տաթև գյուղական համայնքի գլխավոր հատակագծի մշակման փուլում նախատեսված են միջոցառումներ` հողային, ջրային, օդային ավազանների պահպանության համար:
Շրջակա միջավայրի պաշտպանվածության տեսակետից համայնքը գտնվում է բարենպաստ պայմաններում, քանի որ արտադրական կառույցները բացակայում են: Գյուղարտադրության և կենցաղային թափոնների անկանոն արտանետումները որոշակիորեն աղտոտում են միջավայրը, որի նպատակով նախագծով ամրագրված է բնակավայրի նոր աղբավայրի տեղ:
III-4. Գոտիավորման նախագծի կազմը
Գոտիավորման նախագծի կառուցվածքային հիմնական բաղկացուցիչներն են գոտիավորման գծագրական ու տեքստային մասերը:
Նախագիծը ներառում է
- գործառական գոտիավորումը` հողատարածքների առանձնացումն ըստ գործառական օգտագործման` սահմանելով թույլատրելի օգտագործման տեսակները, ամրագրելով ընդհանուր տարածքի մակերեսի նկատմամբ վերջիններիս սահմանային չափաբաժինները,
- ծավալատարածական գոտիավորումը` ամրագրելով կառուցապատման բնույթն արտահայտող ցուցանիշները (կառուցապատման խտություն, շենքերի, շինությունների բարձրություն, կառուցապատված և կանաչապատ մակերեսների հարաբերակցություն և այլն), տվյալ տարածքում թույլատրելի չափաբաժինների հաշվառմամբ:
III-5. Գոտիներում թույլատրելի օգտագործումների
(կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումներ
Հիմնական գոտիները սահմանում են տարբեր ինտենսիվությամբ օգտագործվող հիմնական տարածքային միավորները, դրանց նախընտրելի հողօգտագործման ձևերը և կառուցապատման չափորոշիչները` կառուցապատողների կողմից փուլ առ փուլ կառուցապատման համար, խրախուսելու տարածքի բազմաբնույթ օգտագործումը, ապահովելու համայնքային համալիրների տեղաբաշխումը, ներդաշնակորեն ինտեգրելու հատուկ նախագծվող համալիրները կազմավորվող քաղաքաշինական միջավայրում:
Միևնույն տարածքային միավորին համապատասխանում է միայն մեկ հիմնական գոտի:
- Անհատական բնակելի կառուցապատման գոտի, ԱԿԳ
- Համայնքային նշանակության հասարակական գործառույթների, գործարարական, վարչակառավարման զարգացման գոտի, ՀԳՎԳ
- Այգեպուրակային գոտի, ԱՊԳ
- Հասարակական օգտագործման կանաչ գոտի, ՀՕԿԳ
- Հատուկ գոտի ՀԳ
- Առևտրի համայնքային գոտի, ԱՀԳ
- Տոնավաճառային գոտի, ՏԳ
- Արտաքին տրանսպորտի գոտի, ԱՏԳ
- Արտադրական գոտի, ԱԳ
Ծանոթություն. Յուրաքանչյուր գոտու վրա տարածվում են նաև լրացուցիչ սահմանափակումներ, կապված համապատասխանաբար պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման և առավելագույն ընկալման հնարավորությունների բացահայտման, սանիտարահիգիենիկ կամ բնապահպանական պահանջների բավարարման, բնական լանդշաֆտի արժեքավոր ձևերի վերականգնման, էկոհամակարգերի տարբեր խախտումների փոխհատուցման գործընթացների կանոնակարգման, ինժեներական նախապատրաստման համալիր միջոցառումների պարտադիր իրականացման ապահովման հետ և պայմանավորված կառուցապատման սահմանափակումների, սանպահպանման կամ օտարման գոտիների ապահովման պահանջով:
Գոտիներում հիմնական օգտագործման ձևերն են`
1. Բնակելի կառուցապատում
- Առանձնատներ տնամերձ հողամասերով,
2. Հյուրանոցային ծառայություններ`
- Հյուրանոցներ (սահմանափակ կոնտինգենտի համար մինչև 100 տեղ),
- Մոթելներ (առանց սահմանափակումների),
- Հյուրանոցներ, մոթելներ, քեմփինգներ սահմանափակված մինչև 15 տեղ,
3. Կրթական հաստատություններ
- Մանկապարտեզներ, մանկամսուրներ,
- Միջնակարգ դպրոցներ,
4. Բուժական հիմնարկություններ
- Բուժական կաբինետներ,
- Պոլիկլինիկաներ:
5. Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ
- Համայնքային նշանակության վարչակառավարման հիմնարկներ,
- Անհատական գրասենյակներ (օֆիսներ),
- Փոստատուն, կապի բաժանմունք,
- Ոստիկանական տեղամաս,
- Հրշեջ ծառայություն:
6. Կենցաղ սպասարկման առաջնային ծառայություններ
- Վարսավիրանոցներ,
- Քիմմաքրման ընդունման կետ, լվացքատուն,
- Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոց:
7. Կրոնական հիմնարկություններ
- Եկեղեցիներ, մատուռներ,
- Այլ կառույցներ եկեղեցականների համար:
8. Հասարակական օգտագործման և մարզական հաստատություններ
- Գրադարան, թանգարան, արվեստի սրահներ,
- Ակումբ և հասարակական հավաքատեղիներ,
- Երիտասարդական, մեծահասակների, հասարակության սակավաշարժուն խմբերի, ժամանցի կենտրոն
- Կինոթատրոն,
- Հանգստի, մանկական և տարբեր տիպի այգիներ,
- Սեղանի թենիսի, բիլիարդի դահլիճներ, մարզադահլիճներ, ջրավազաններ և այլ մարզական կառույցներ,
- Մարզադաշտեր, խաղադաշտեր,
- Մասնավոր բացօթյա ռեկրեացիոն կառույցներ` լողի, թենիսի և զբաղմունքի այլ վայրեր:
9. Առևտրական օբյեկտներ
- Հանրախանութ, առևտրի կենտրոններ,
- Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ,
- Ավտոպահեստամասերի վաճառք,
- Տոնավաճառներ, ֆերմերային շուկա, կենդանիների և ձկան վաճառքի,
- Բացօթյա մանրածախ, մեծածախ առևտուր,
10. Հասարակական սննդի օբյեկտներ
- Ավանդական ուտեստների խոհանոց, պանդոկներ,խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ,
- Ռեստորաններ ոչ ավելի քան 20 նստելատեղով,
- Սրճարաններ և բարեր` (առանց սահմանափակումների),
- Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ,
- Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:
11. Արտադրական օբյեկտներ
- Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի, մթնոլորտի աղտոտման (ծուխ, գազեր) հետ,
- Հատապտուղների, գյուղմթերքների, հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, սննդամթերքների փոքրածավալ արտադրություն,
- Տնայնագործական արտադրություն (վերամշակում, վերանորոգում, նորոգում, ներկում, մաքրում սարքավորումների հավաքում, սեփական արտադրանքի առևտուր,
- Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն):
12. Հանգստի օբյեկտներ
- Բուժական տաղավարներ,
- Ամառային, ձմեռային հանգստի օբյեկտներ,
- Հյուրանոցներ, մոթելներ,
- Սպորտային սարքավորումների վարձակալության կետեր,
- Առևտրի օբյեկտներ,
- Ռեստորաններ, սրճարաններ, զվարճանքի օբյեկտներ (սահմանափակ կոնտինգենտի համար),
- Ավտոմոբիլային պարկ (հատուկ բուժական երթուղիների կազմակերպման համար),
- Ճարտարապետական փոքր ձևեր:
13. Կոմունալ օբյեկտներ և ծառայություններ
- Պահեստներ,
- Գերեզմանատներ:
14. Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
- Ավտոբուսի կայարան,
- Բենզալիցքավորման կայաններ,
- Ավտոկայանատեղեր:
15. Գյուղատնտեսական
- Գյուղատնտեսական մթերքների վերամշակում, արտադրություն,
- Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն),
- Գյուղատնտեսական աշխատանքներ (անասնապահական համալիրներ` ընտանի կենդանիների բուծում),
- Տնկարաններ, անտառային տնտեսություն:
16. Ինժեներական ենթակառուցվածքներ և սարքավորումներ
- Խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարներ (ՕԿՋ),
- Ոչ մետաղական (պոլիէթիլենային, բետոնե) ստորգետնյա խողովակաշարեր,
- Մետաղական խողովակաշարեր (երկաթբետոնե, թուջե),
- Ջրամատակարարման բաշխիչ հորեր,
- Կոյուղու ցանցային հորեր,
- Վերգետնյա հաղորդալարեր,
- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
- Էլեկտրական ենթակայաններ,
- Ավտոմատ գազաբաշխիչ կայան (ԱԳԿ),
- Գազակարգավորիչ պահարանային կետեր (ԳՊԿ),
- Փոքր հզորության լոկալ կաթսայատներ մինչև 5 ՀԿ/ժամ,
- Հեռախոսային կապի բաշխիչ կետեր (պահարանային),
Կապի ավտոմատ հեռախոսային կայան:
7. Ոչ հիմնական շինություններ
Կրպակներ,
Տաղավարներ,
Ճարտարապետական փոքր ձևեր:
III-6. ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ
._________________________________________________________________.
|ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՎԵՐ |ԱԿԳ|ՀԳՎԳ|ԱՊԳ|ՀՕԿԳ|ՀԳ|ԱՀԳ|ՏԳ|ԱՏԳ|ԱԳ| |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Բնակելի կառուցապատման ձևեր | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Առանձնատներ տնամերձ | օ | | | | | | | | | |
|հողամասերով` | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Հյուրանոցային | | | | | | | | | | |
|ծառայություններ | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Հյուրանոցներ (մինչև | | օ | օ | | | | | | | |
|100 տեղ) | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Մոթելներ (առանց | | օ | | | | | | | | |
|սահմանափակումների) | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Ճանապարհամերձ տներ (վարձ. | օ | | | | | | | օ | | |
|տրվող գյուղ.տներ) | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Հյուրանոցներ, մոթելներ, | | օ | օ | | | | | օ | | |
|(սահմանափակ կոնտինգենտով) | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Պանսիոնատներ, առողջարանային| | | | | | | | | | |
|մասնաշենքեր | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Կրթական հաստատություններ | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Մանկապարտեզներ, | օ | | | | | | | | | |
|մանկամսուրներ | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Միջնակարգ դպրոցներ | օ | օ | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Բուժական | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Բուժական կաբինետներ, | օ | օ | օ | | | | | օ | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Պոլիկլինիկաներ, | | օ | օ | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Վարչական, ֆինանսական | | | | | | | | | | |
|հիմնարկություններ և | | | | | | | | | | |
|ծառայություններ | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|օգտագործման ձևեր |ԱԿԳ|ՀԳՎԳ|ԱՊԳ|ՀՕԿԳ|ՀԳ|ԱՀԳ|ՏԳ|ԱՏԳ|ԱԳ| |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Համայնքային նշանակության | | | | | | | | | | |
|վարչակառավարման հիմնարկներ,| | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|դրանց գրասենյակներ | | օ | | | | | | | | |
|(օՖիսներ), | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Անհատական գրասենյակներ | օ | | | | | օ | օ| օ | | |
|(օՖիսներ), | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Բանկերի մասնաճյուղեր և | | | | | | | | | | |
|դրամավարկային այլ | | | | | | | | | | |
|հաստատություններ, դրանց | | | | | | | | | | |
|գրասենյակներ | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Փոստատներ, Կապի | | օ | | | | | | օ | | |
|բաժանմունքներ, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Ոստիկանական տեղամաս, | | օ | | | | | | օ | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Կենցաղ սպասարկման առաջնային| | | | | | | | | | |
|ծառայություններ | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Վարսավիրանոցներ, | օ | օ | օ | | | օ | օ| օ | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Քիմմաքրման ընդունման կետեր,| օ | օ | օ | | | օ | օ| օ | | |
|Լվացքատներ, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Կոշիկի, հագուստի և | օ | օ | օ | | | օ | օ| օ |օ | |
|կենցաղային տեխնիկայի | | | | | | | | | | |
|վերանորոգման արհեստանոցներ,| | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Կրոնական հիմնարկություններ | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Եկեղեցիներ, Մատուռներ, | | օ | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Այլ կառույցներ | | օ | | | | | | | | |
|եկեղեցականների համար, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Մշակութային, մարզական, | | | | | | | | | | |
|հասարակական նշանակության | | | | | | | | | | |
|հիմնարկություններ | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Գրադարաններ, թանգարաններ, | | օ | | | | | | | | |
|ցուցահանդեսներ, | | | | | | | | | | |
|պատկերասրահներ, արվեստի | | | | | | | | | | |
|սրահներ, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Ակումբներ և հասարակական | | օ | | | | օ | | | | |
|հավաքատեղիներ, գիշերային | | | | | | | | | | |
|ակումբներ, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Կինոթատրոններ, | | օ | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Մշակույթի, հանգստի և | | | օ | | | | | | | |
|մանկական տարբեր տիպի | | | | | | | | | | |
|այգիներ, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Կեգլախաղարաններ, սեղանի | | | օ | | | | | | | |
|թենիս, բիլիարդի դահլիճներ, | | | | | | | | | | |
|մարզադահլիճներ, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Օգտագործման ձևեր |ԱԿԳ|ՀԳՎԳ|ԱՊԳ|ՀՕԿԳ|ՀԳ|ԱՀԳ|ՏԳ|ԱՏԳ|ԱԳ| |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Խաղադաշտեր, | | | օ | օ | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Մարզադաշտեր, | | | օ | օ | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Բացօթյա ռեկրեացիոն | | | օ | | | | | | | |
|կառույցներ, լողի, թենիսի և | | | | | | | | | | |
|այլ ակումբներ, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Պուրակներ անիվավոր | | | | օ | | | | | | |
|չմուշկների և այլնի համար, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Հրաձգարաններ (տիրեր) | | | օ | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Առևտրական | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Հանրախանութներ, | | | | | | օ | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Առևտրի կենտրոններ | | | | | | օ | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Մանրածախ առևտրի, խանութներ| օ | օ | օ | օ | օ| օ |օ | օ | | |
|տաղավարներ, կրպակներ, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Ավտոպահեստամասերի վաճառք, | | | | | | օ | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Տոնավաճառներ, ֆերմերային | | | | | | | օ| | | |
|շուկաներ` բացառությամբ | | | | | | | | | | |
|կենդանիների վաճառքի, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Կենդանի ձկների վաճառք, | | | | | | | օ| | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Բացօթյա մեծածախ, մանրածախ | | | | | | | օ| | | |
|առևտուր, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Կենդանիների վաճառք: | | | | | | | | |օ | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Հասարակական սնունդ | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Ավանդական ուտեստների | | | | | | | օ| | | |
|խոհանոցներ, պանդոկներ, | | | | | | | | | | |
|խորտկարաններ, մառաններ, | | | | | | | | | | |
|ճաշարաններ, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Ռեստորաններ ոչ ավելի քան 20| օ | | | | օ| | | | | |
|նստելատեղով, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Սրճարաններ և բարեր ոչ | օ | | | | օ| | | | | |
|ավելի քան 20 նստելատեղով, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Ռեստորաններ, սրճարաններ և | | օ | օ | | | օ | օ| օ | | |
|բարեր (առանց | | | | | | | | | | |
|սահմանափակումների), | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|օգտագործման ձևեր |ԱԿԳ|ՀԳՎԳ|ԱՊԳ|ՀՀԿԳ|ՀԳ|ԱՀԳ|ՏԳ|ԱՏԳ|ԱԳ| |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Բացօթյա ռեստորաններ, բարեր,| | օ | օ | | | օ | օ| օ | | |
|սրճարաններ, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Արագ պատրաստվող ուտեստների | օ | | օ | | օ| օ | օ| օ | | |
|խորտկարաններ: | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Արտադրություն | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Փոքր բիզնեսի | օ | | | | | | | | օ| |
|արտադրություններ, որոնք | | | | | | | | | | |
|կապված չեն աղմուկի, | | | | | | | | | | |
|պայթուցիկ և հրդեհավտանգ | | | | | | | | | | |
|նյութերի և մթնոլորտի | | | | | | | | | | |
|աղտոտման (ծուխ, գազեր) հետ | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Հացի, հրուշակեղենի, | օ | | | | | | | | օ| |
|ըմպելիքի, մթերքների (բացի | | | | | | | | | | |
|մսի) արտադրություն, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Տնայնագործական | օ | | | | | | | | օ| |
|արտադրություն, սեփական | | | | | | | | | | |
|արտադրանքի առևտուր, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Արհեստագործական | օ | | | | | | | | օ| |
|արտադրամասեր և | | | | | | | | | | |
|արհեստանոցներ (ավանդական | | | | | | | | | | |
|իրերի արտադրություն), | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Հաղորդակցություններ, | | | | | | | | | | |
|ավտոծառայություններ և | | | | | | | | | | |
|տրանսպորտային կառույցներ | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Ավտոբուսային կայարաններ, | | | | | | | | օ | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Տրանսպորտի հավաքակայաններ | | | | | | | | օ | | |
|և կառույցներ, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Բենզալիցքավորման կայաններ, | | | օ | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Ավտոկանգառներ, | | | օ | | | օ | օ| օ | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Ավտոտնակներ | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Գյուղատնտեսություն | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Գյուղատնտեսական աշխատանքներ| օ | | օ | | | | | | | |
|(այգեգործություն)` ներառյալ| | | | | | | | | | |
|ընտանի կենդանիների բուծումը| | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Գյուղատնտեսական աշխատանքներ| | | | | | | | | օ| |
|(անասնապահական համալիրներ` | | | | | | | | | | |
|ընտանի կենդանիների բուծում,| | | | | | | | | | |
|բուժում, վաճառք), | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Տնկարաններ, Անտառային | | | օ | | | | | | | |
|տնտեսություն, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|օգտագործման ձևեր |ԱԿԳ|ՀԳՎԳ|ԱՊԳ|ՀՕԿԳ|ՀԳ|ԱՀԳ|ՏԳ|ԱՏԳ|ԱԳ| |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Ինժեներական սարքավորումների| | | | | | | | | | |
|օգտագործման ձևեր | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Վերգետնյա հաղորդալարեր, | օ | օ | օ | | օ| օ| օ| օ |օ | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Էլեկտրական ենթակայաններ, | օ | օ | օ | | օ| օ| օ| օ |օ | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Ավտոմատ գազաբաշխիչ կայան | օ | օ | օ | | օ| օ| օ| օ |օ | |
|(ԱԳԿ), | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Գազակարգավորիչ պահարանային | օ | օ | օ | | օ| օ| օ| օ |օ | |
|կայաններ (ԳԿԿ), | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Հեռախոսային կապի բաշխիչ | օ | օ | օ | | օ| օ| օ| օ |օ | |
|կետեր (պահարանային), | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Կապի ավտոմատ հեռախոսային | օ | օ | օ | | օ| օ| օ| օ |օ | |
|կայաններ, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Կոյուղու ցանցային հորեր, | օ | օ | օ | | օ| օ| օ| օ |օ | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Ջրամատակարարման բաշխիչ | օ | օ | օ | | օ| օ| օ| օ |օ | |
|հորեր, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Մալուխային | օ | օ | օ | | օ| օ| օ| օ |օ | |
|էլեկտրահաղորդագծեր, | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Փոքր հզորության լոկալ | օ | օ | օ | | օ| օ| օ| օ |օ | |
|կաթսայատներ մինչև 5ՀԿ | | | | | | | | | | |
|(ժամ), | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Խողովակաշարեր (Մետաղական, | օ | օ | օ | | օ| օ| օ| օ |օ | |
|ոչ մետաղական), | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Ոչ հիմնական շինություններ | | | | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Կրպակներ, | | | օ | | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|Տաղավարներ, | | | օ | օ | | | | | | |
|___________________________|___|____|___|____|__|___|__|___|__|__|
|ճարտարապետական փոքր ձևեր: | | օ | օ | օ | | | | | | |
._________________________________________________________________.
օ - թույլատրված օգտագործման ձևեր
III-7. Հիմնական գոտիներ
1. Անհատական բնակելի կառուցապատման գոտի (ԱԿԳ)
Այս գոտին առանձնացվում է հիմնականում արդեն կազմավորված առանձնատնային կառուցապատում ունեցող թաղամասերի վերակառուցման, կանոնակարգման համար:
1.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Բնակելի
- Առանձնատներ տնամերձ հողամասերով:
Հյուրանոցային
- Հյուրատներ (սահմանափակ հզորությամբ),
- Վարձակալությամբ տրվող առանձնատներ:
Կրթական հաստատություններ
- Միջնակարգ դպրոցներ,
- Մանկապարտեզներ, մանկամսուրներ:
Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ
- Անհատական գրասենյակներ (օֆիսներ):
Բուժական
- Պոլիկլինիկաներ
- Բուժական կաբինետներ:
Կենցաղ սպասարկման առաջնային ծառայություններ
- Վարսավիրանոցներ,
- Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ,
- Կոշիկի, հագուստի, կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ:
Առևտրական
- Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ:
Հասարակական սնունդ
- Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ,
- Ռեստորաններ (սահմանափակ նստելատեղերով),
- Սրճարաններ և բարեր (սահմանափակ նստելատեղերով);
Արտադրություն
- Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ, հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտի աղտոտման հետ,
- Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսից) փոքրածավալ արտադրություն,
- Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն):
Գյուղատնտեսություն
- Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն)` ներառյալ ընտանի կենդանիների բուծումը:
Կառուցապատման չափորոշիչներ
Առանձնատներ` տնամերձ հողամասերով,
- Հողամասի մակերես (նվազագույն) - 1200 քմ
- Մեկ կառուցապատման միավորի զբաղեցրած տարածք (առավելագույն) - հողամասի ընդհանուր մակերեսի 1/3-ից ոչ ավելի,
- Հողամասի ճակատի նվազագույն լայնություն - 20 մ:
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
- Շենքերի (շինությունների) բարձրությունը (առավելագույն) - 8 մ
- Շենքերի (շինությունների) զբաղեցված տարածք (առավելագույն) - 50%
- Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 70%
- Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 30%
2. Համայնքային նշանակության հասարակական գործառույթների, գործարարական, վարչակառավարման զարգացման գոտի (ՀԳՎԳ)
Գոտին նախատեսվում է համայնքի հատակագծային կառուցվածքի պահպանման, կանոնակարգման և պատշաճ զարգացման համար
2.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Կրթական, մշակութային, բուժական, հասարակական օգտագործման հիմնարկություններ
- Եկեղեցիներ, մատուռներ,
- Գրադարաններ,
- Թանգարաններ,
- Արվեստի կենտրոններ,
- Ցուցահանդեսներ,
- Արվեստի սրահներ,
- Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ,
- Կինոթատրոններ,
- Ոստիկանական տեղամաս,
- Փոստատուն,
- Միջնակարգ դպրոցներ,
- Մանկապարտեզներ, մանկամսուրներ,
- Անհատական գրասենյակներ (օֆիսներ),
- Կեգլախաղարաններ, սեղանի թենիսի, բիլիարդի դահլիճներ,
- Բանկերի մասնաճյուղեր, դրամավարկային այլ հաստատությունների գրասենյակներ,
- Բուժական կաբինետներ
- Պոլիկլինիկաներ:
Հասարակական սնունդ
- Ռեստորաններ (առանց սահմանափակումների),
- Սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների),
- Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների),
- Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:
Հյուրանոցային
- Հյուրանոցներ (մինչև 100 հոգու համար):
Կրթական, մշակութային, կրոնական, հասարակական օգտագործման հիմնարկություններ
- Միջնակարգ դպրոցներ,
- Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ,
- Գիշերային ակումբներ:
Բուժական
- Պոլիկլինիկաներ
- Բուժական կաբինետներ:
Կենցաղային սպասարկման առաջնային ծառայություններ
- Վարսավիրանոցներ,
- Քիմմաքրման կետեր և լվացքատներ,
- Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ:
Առևտրական
- Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ:
Ոչ հիմնական շինություններ
- Ճարտարապետական փոքր ձևեր:
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
Բոլոր տիպի շենքերի (շինությունների) համար
- Շենքերի (շինությունների) բարձրությունը (առավելագույն) -12 մ
- Շենքերի (շինությունների) զբաղեցված տարածք (առավելագույն) - չի սահմանափակվում,
- Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - չի սահմանափակվում,
- Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - չի սահմանափակվում:
2.2. Լրացուցիչ պահանջներ
- Եթե շենքերի առաջին հարկերը օգտագործվում են հասարակական սպասարկման օբյեկտների համար, ապա այդ շենքերը պետք է դրվեն կարմիր գծի վրա:
3. Այգեպուրակային (ԱՊԳ)
Այգեպուրակային գոտին ընդգրկում է գյուղի տարածքին հարող անտառները, այգիները, գյուղատնտեսական հողերը, այգեպուրակային և ջրային տարածքները, բոլոր պահպանվող և վերականգնվող լանդշաֆտները և հանդիսանում է համայնքի բնապատկերների պահպանման հիմնական միջոցը:
3.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Հյուրանոցային
- Հյուրանոցներ (սահմանափակ հզորությամբ),
- Մոթելներ:
Մշակութային, մարզական, հասարակական օգտագործման հիմնարկություններ
- Մշակույթի, հանգստի և մանկական տարբեր տիպի այգիներ,
- Կեգլախաղարաններ, սեղանի թենիս, բիլիարդի դահլիճներ, մարզադահլիճներ,
- Խաղադաշտեր,
- Մարզադաշտեր,
- Մասնավոր բացօթյա ռեկրեացիոն կառույցներ, լողի, թենիսի և այլ ակումբներ,
- Պուրակներ անիվավոր չմուշկների և այլնի համար,
- Հրաձգարաններ (տիրեր):
Առևտրական
- Մանրածախ առևտուր, խանութներ, տաղավարներ, կրպակներ:
Հասարակական սնունդ
- Ռեստորաններ (առանց սահմանափակումների),
- Սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների),
- Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների),
- Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:
Գյուղատնտեսություն
- Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն)`
- Անտառային տնտեսություն:
Ոչ հիմնական շինություններ
- Տաղավարներ,
- Ճարտարապետական փոքր ձևեր:
Բուժական
- Բուժական կաբինետներ:
Կենցաղային սպասարկման առաջնային ծառայություններ
- Վարսավիրանոցներ,
- Քիմմաքրման կետեր և լվացքատներ,
Մշակութային, մարզական, հասարակական օգտագործման հիմնարկություններ
- Հրաձգարան, հեծանվուղիներ, խաղադաշտեր:
Հասարակական սնունդ
- Ռեստորաններ, սրճարններ, բարեր (առանց սահմանափակումների):
Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
- Ավտոկայանատեղեր:
Ոչ հիմնական շինություններ
- Կրպակներ:
Կառուցապատման չափորոշիչներ
բոլոր տիպի կառույցների համար
- Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի:
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
- Շենքերի (շինությունների) բարձրությունը (առավելագույն) - 9 մ
- Շենքերի (շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն)-5%
- Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 30%
- Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 70%
Բնակելի նոր կառուցումները արգելվում են:
4. Հասարակական օգտագործման կանաչ գոտիներ (ՀՕԿԳ)
Համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ տարածությունների գոտիները ընդգրկում են համայնքային նշանակության այգիները, պուրակները, ծառուղիները և այլ հասարակական նշանակության կանաչապատ տարածքները:
4.1 Թույլատրված օգտագործման ձևեր
Մշակութային, մարզական, հասարակական օգտագործման հիմնարկություններ
- Խաղադաշտեր,
- Մարզադաշտեր,
- Պուրակներ անիվավոր չմուշկների համար:
Առևտրական
- Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ:
Հասարակական սնունդ
- Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ,
- Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (սահմանափակ),
- Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների):
Ոչ հիմնական շինություններ
- Տաղավարներ,
- Ճարտարապետական փոքր ձևեր:
- Կրպակներ:
Մշակութային, մարզական, հասարակական օգտագործման հիմնարկություններ
- Բացօթյա ռեկրեացիոն կառույցներ, լողի, թենիսի և այլ ակումբներ:
Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
- Ավտոկանգառներ:
Կառուցապատման չափորոշիչներ
Ոչ հիմնական շինությունների համար
- Հողամասի թույլատրելի մակերես (նվազագույն)- 100 քմ
- Մեկ կառուցապատման միավորի զբաղեցրած տարածք (նվազագույն) - 4 քմ
- Հողամասի ճակատի նվազագույն լայնություն - չի սահմանափակվում
Հիմնական շինությունների համար
- Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
բոլոր տիպի շենքերի (շինությունների) համար
- Շենքերի (շինությունների) բարձրությունը (առավելագույն) 8 մ
- Շենքերի (շինությունների) զբաղեցված տարածք (առավելագույն 20%)
- Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք 30%
- Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ 70%
4.2. Լրացուցիչ պահանջներ
Բնակելի նոր կառուցումներն արգելվում են: Միայն պատմաճարտարապետական հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերի պահպանում, վերականգնում (վերանորոգում) և ներքին վերակառուցում:
5. Հատուկ նշանակության (ՀԳ)
Հատուկ նշանակության գոտիները առանձնացվում են գործունեության հատուկ ռեժիմ (զորամասեր) պահանջող տարածքների համար, որը Տաթևում չկա:
6. Առևտրի համայնքային գոտի (ԱՀԳ)
Գոտին նախատեսվում է խոշոր առևտրական օբյեկտների կենտրոնացման և համայնքի կենտրոնում առևտրական գործընթացը առավելագույնս կանոնակարգելու համար, որը կարող է ծառայել որպես միջհամայնքային ենթակառուցվածք:
6.1 Թույլատրված օգտագործման ձևեր
Առևտրական
- Սուպերմարքեթներ և հանրախանութներ,
- Առևտրի կենտրոններ,
- Մանրածախ առևտրի, խանութներ, տաղավարներ, կրպակներ
- Ավտոպահեստամասերի վաճառք:
Հասարակական սնունդ
- Ռեստորաններ (առանց սահմանափակումների),
- Սրճարաններ և բառեր (առանց սահմանափակումների),
- Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների),
- Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:
Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ
- Անհատական գրասենյակներ (օֆիսներ):
Բոլոր տիպի կառույցների համար
- Հողամասերի նվազագույն չափերը` համաձայն գործող նորմերի:
Կառուցապատման կարգավորիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
- Շենքերի (շինությունների) բարձրությունը (առավելագույն) - 9 մ
- Շենքերի (շինությունների) զբաղեցված տարածք (առավելագույն) - չի սահմանափակվում,
- Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք (առավելագույն)- չի սահմանափակվում,
- Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ (առավելագույն)- չի սահմանափակվում:
6.2. Լրացուցիչ պահանջներ
Գոտին կառուցապատման նախագծի առարկա է: Համապատասխան ընթացակարգով հաստատվելուց հետո կառուցապատման նախագծի բոլոր դրույթները դառնում են առաջնային` տվյալ գոտու համար գոտևորման նախագծի նախանշումների նկատմամբ:
7. Տոնավաճառային-ՏԳ
Տոնավաճառային-ցուցահանդեսային գոտիները նախատեսվում են հիմնականում բաց տարածքներում զանգվածային առևտրի և տոնավաճառային գործունեության կենտրոնացման և կանոնակարգման համար: Այստեղ կարող են տեղադրվել արևելյան տիպի շուկաներ, տոնավաճառային համալիրներ մշտական գործող ցուցահանդեսներ:
7.1 Թույլատրված օգտագործման ձևեր
Առևտրական
- Տոնավաճառներ, ֆերմերային շուկաներ (բացառությամբ կենդանիների վաճառքի),
- Մանրածախ առևտրի խանութներ, կրպակներ, տաղավարներ,
- Կենդանի ձկների վաճառք:
Հասարակական սնունդ
- Ռեստորաններ (առանց սահմանափակումների),
- Սրճարաններ և բառեր (առանց սահմանափակումների),
- Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների,
- Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:
Կառուցապատման չափորոշիչներ
- Բոլոր տիպի կառույցների համար
- Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,
- Շենքերի (շինությունների) չափերը և թույլատրելի հեռավորությունները այլ կառույցներից և տարածքներից ընդունել համաձայն սանիտարահիգիենիկ, ինսոլյացիայի, դիտելիության և հակահրդեհային պահանջների:
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
- Շենքերի (շինությունների) բարձրությունը (առավելագույն) - 8 մ
- Շենքերի (շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն)- չի սահմանափակվում
- Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 70%
- Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 30%
7.2. Լրացուցիչ պահանջներ
Գոտին համալիր կամ կառուցապատման նախագծի առարկա է: Համապատասխան ընթացակարգով հաստատվելուց հետո տոնավաճառային գոտու համալիր նախագիծը դառնում է գոտևորման նախագծի անբաժանելի մասը և կատարում է նրա բոլոր գործառույթները: Ընդ որում, հաստատվելուց հետո համալիր կառուցապատման նախագծի բոլոր դրույթները դառնում են առաջնային տվյալ գոտու համար գոտևորման նախագծի նախանշումների նկատմամբ:
8. Արտաքին տրանսպորտի (ԱՏԳ)
Արտաքին տրանսպորտի գոտին նախատեսվում գյուղի տարածքում` արտաքին տրանսպորտի, տվյալ դեպքում ավտոկայանի, անմիջական ներկայությունը ապահովելու համար, դրա կառույցների, ենթակառուցվածքների և հարակից տարածքների օգտագործման ռեժիմների կարգավորման և կանոնակարգման համար:
8.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
- Ավտոբուսային կայարան,
- Տրանսպորտի հավաքակայան և այլ կառույցներ:
Վարչակառավարման, կապի, ֆինանսական, հասարակական օգտագործման հիմնարկություններ
- Ոստիկանական տեղամաս,
Առևտրական
- Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ:
Հասարակական սնունդ
- Ռեստորաններ (առանց սահմանափակումների),
- Սրճարաններ և բառեր (առանց սահմանափակումների),
- Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների),
- Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:
Կառուցապատման չափորոշիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
- Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
- Շենքերի (շինությունների) բարձրությունը (առավելագույն)- 9 մ
- Շենքերի (շինությունների) զբաղեցված տարածք (առավելագույն)- չի սահմանափակվում
- Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք -չի սահմանափակվում
- Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ -չի սահմանափակվում
9. Արտադրական - ԱԳ
Այս գոտին նախատեսվում է բնակավայրի տարածքում կազմակերպվող արտադրությունների համար համապատասխան մեկուսացված մասնագիտացված տարածքներ ապահովելու համար
9.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Արտադրական
- Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտի աղտոտման հետ,
- Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսի) արտադրություն,
- Տնայնագործական արտադրություն, սեփական արտադրանքի առևտուր,
- Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական արհեստներ):
Առևտուր
- Կենդանիների վաճառք:
Գյուղատնտեսություն
- Գյուղատնտեսական աշխատանքներ (անասնապահական համալիրներ` ընտանի կենդանիների բուծում):
Կառուցապատման չափորոշիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
- Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
- Շենքերի (շինությունների) բարձրությունը (առավելագույն) - 8 մ
- Շենքերի (շինությունների) զբաղեցված տարածք (առավելագույն)- չի սահմանափակվում,
- Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - չի սահմանափակվում,
- Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ -չի սահմանափակվում:
Ծանոթություն. Բոլոր գոտիներում հատուկ թույլտվություն ինժեներական սարքավորումների օգտագործման վերաբերյալ:
III-8. Կառուցապատման կանոններ
Սահմանված են տեղական պայմաններից բխող կանոններ, որոնք պարտադիր են նախագծվող ողջ տարածքում կիրառելու և բոլոր գոտիների համար: Դրանք հիմնականում կարգավորում են կառուցապատման և շահագործման ընթացքում առաջացող միջավայրի համալիր կանոնակարգման խնդիրները, այն է.
- ընդունված սկզբունքներին չհամապատասխանող կառույցների աստիճանական վերափոխման մեխանիզմները,
- բնապահպանական միջոցառումների իրականացումը,
- գոտիավորման նախագծով ներկայացված պահանջների իրականացումը:
1. Շինարարական և վերանորոգման աշխատանքներ
- Բոլոր շինարարական, վերակառուցման, վերականգնման և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող ընթացակարգերով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերով:
2. Շենքերի ճակատների արտաքին հարդարանք
- Շենքերի ճակատների (փողոցային և բակային) արտաքին հարդարանքի հետ կապված բոլոր շինարարական և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող ընթացակարգերով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերով:
Շինանյութ
- Պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի (շինությունների) բնական սրբատաշ քարերից կառուցված ճակատային պատերը ներկել կամ երեսապատել արգելվում է:
- Այլ շենքերի համար, որպես կանոն պետք է օգտագործել սև, վարդագույն, սպիտակ երանգների շինանյութեր:
- Արտաքին ճակատների ձևավորման համար արգելվում է դեղին (բացի ոսկեգույնից և օխրայից), կապույտ և կանաչ երանգների օգտագործումը:
Նկուղներ և կիսանկուղներ
- Բնակելի շենքերի նկուղային և կիսանկուղային հարկերը փողոցի կողմից մեկուսացված մուտքեր չպետք է ունենան:
- Բոլոր շենքերի կիսանկուղների պատուհանների գոգերը մայթից պետք է առնվազն 30 սմ բարձր լինեն:
Շենքերի շքամուտքեր
- Շենքերի շքամուտքերի աստիճանները փողոցի կարմիր գծից դուրս չպետք է դրվեն:
Տանիքներ
- Լանջավոր տանիքների կիրառման դեպքում դրանց առավելագույն թեքությունը (i) պետք է ընդունել - 0.5:
- Լանջավոր տանիքների գագաթի բարձրությունը պետք է սահմանափակվի կառույցի խորության կեսի չափով:
- Լանջավոր տանիքներում ձեղնահարկը որպես բնակելի տարածություն օգտագործելու դեպքում փողոց դուրս եկող պատուհանները պետք է արգելվեն:
Գովազդ
- Հուշարձաններ չհանդիսացող շենքերին կցված գովազդային վահանակների մակերեսը չպետք է գերազանցի շենքի ճակատային պատի 10 տոկոսը:
- Փողոցներում տեղադրվող առանձին կանգնած գովազդային վահանակները պետք է տեղադրվեն մոտակա կարգավորվող խաչմերուկից առնվազն 50 մ հեռավորության վրա:
1. Ցուցանակներ և անվանատախտակներ
- Փողոցների անվանատախտակները պետք է տեղադրվեն ստանդարտ չափերով 50x15 սմ` միասնական հատուկ նախագծի համաձայն:
- Շենքերի համարների չափերը պետք է ընդունվեն`
ա) լուսավորությամբ, կլոր` տրամագիծը-30 սմ
բ) առանց լուսավորության` քառակուսի -15x15 սմ:
Հիմնարկությունների անվանատախտակները և բնակիչների անվանատախտակները կցվում են միայն շքամուտքերի դռներին:
2. Փողոցային լուսավորություն
- Մինչև 12 մ լայնություն ունեցող փողոցներում լուսավորության սյուների կիրառումն արգելվում է: Այս կարգի փողոցներում լուսավորությունը պետք է կազմակերպվի պատի աշտանակներով:
3. Տրանսպորտի միջոցների կանգառներ
- Տրանսպորտի միջոցների կանգառները պետք է տեղավորվեն, որպես կանոն, միասնական նախագծով թեթև կոնստրուկցիաներից կառուցված, թափանցիկ պատերով կամ սյուներով շինությունների մեջ: Առավելագույն չափերը` երկարությունը - 6.0 մ, լայնությունը - 2.4 մ:
4. Հեռավորությունը շենքերի միջև
Բնակելի և հասարակական, ինչպես նաև արտադրական շենքերի միջև եղած հեռավորությունը պետք է ընդունել հիմնվելով արևի ճառագայթման քանակի (ինսոլյացիայի) և լուսավորվածության հաշվարկների վրա, ինչպես նաև հակահրդեհային պահանջներին համապատասխան:
2-3 հարկանի բնակելի շենքերի երկար կողմերի միջև հեռավորությունը (կենցաղային խզումներ) պետք է ընդունել 12 մ-ից ոչ պակաս: Այս շենքերի երկար կողմերի և բնակելի սենյակներից պատուհաններ ունեցող կողաճակատների միջև` 12 մ-ից ոչ պակաս: Նշված հեռավորությունները կարող են կրճատվել ինսոլյացիայի և լուսավորության նորմերը պահպանելու դեպքում, եթե ապահովված է պատուհանից պատուհան բնակելի սենյակների անտեսանելիությունը:
5. Շենքերի տեղադրությունները
Շենքերը տեղադրել քամիների գերակշիռ ուղղությունների հաշվառումով` կողաճակատներով դեպի վերջիններս (տեղի բնակլիմայական պայմանների հաշվառումով):
6. Աղմուկի թույլատրելի մակարդակ
Բոլոր գոտիներում որտեղ թույլատրված է բնակելի կառուցապատում աղմուկի թույլատրելի մակարդակը չպետք է գերազանցի 55 դԲԱ (ցերեկը) և 45 դԲԱ (գիշերը):
7. Գոտիավորմանը չհամապատասխանող կառուցապատման կարգավորում
- Գոտիավորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող օգտագործման ձևերը, որոնք գոյությունը պահպանել են մինչև սույն նախագծի հաստատման տարեթիվը, այսուհետև պետք է կարգավորվեն միայն սույն կանոնների պահանջներին համապատասխան:
- Գոտիավորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող շենքերի և կառույցների ընդարձակում չի թույլատրվում:
- Գոտիավորմանը չհամապատասխանող 6 ամսից ավելի լքված և չօգտագործվող օրինական համարվող կառույցների հետագա օգտագործման ձևը պետք է որոշվի համաձայն այն հիմնական գոտու թույլատրելի օգտագործումների կանոնների, որտեղ այն գտնվում է:
- Գոտիավորմանը չհամապատասխանող օրինական համարվող կառուցապատման ձևերը կարող են վերանորոգվել, եթե բոլոր կառուցվածքային փոփոխումները կատարվում են միայն գործող քաղաքաշինական օրենսդրությանը համաձայն:
- Եթե գոտիավորմանը չհամապատասխանող օրինական համարվող կառույցի վերանորոգման արժեքը գերազանցում է նրա տեղափոխման արժեքի 50%-ը, ապա այդ կառույցը պետք է արգելվի:
8. Կառուցապատման թույլտվություններ
Օգտագործման ձևերի համար թույլտվությունների կառուցվածքը հիմնվում է «ընդունված գոտի-թույլատրելի հողօգտագործման ձև» սկզբունքի վրա: Սահմանվել են հետևյալ թույլատվության ձևերը`
- թույլատրվում է
Թույլատրված օգտագործման ձևերը այն կառուցապատման և հողօգտագործման թույլատրված տիպերն են, որոնք արդեն վերջնականորեն սահմանվել են արդեն նախագծային փուլում, հողհատկացման հիմք են հանդիսանում համապատասխան գոտիներում և լրացուցիչ քննարկման կարիք չունեն:
III-9. Տերմիններ և սահմանումներ
Աստիճանական զարգացման հիմնական գոտիներ, որոնք առանձնացվում են որոշակի տարածքների փուլ առ փուլ երկարաժամկետ զարգացման և կառուցապատման խրախուսման համար:
Առանձնատներ տնամերձ հողամասերով` բնակելի միավոր մեկ ընտանիքի համար, որը տեղակայված է իր սեփական տնամերձ հողամասում:
Բազմաբնակարանանոց տներ` 2 և ավելի բնակարաններ միավորված մեկ շենքում:
Ինսոլյացիա` տարածքներում և սենյակներում արևի ուղիղ անընդհատ ճառագայթման տևողության նորմատիվային պահանջ:
Լրացուցիչ պահանջներ` նախատեսվում են տարբեր գոտիներում տեղադրվող այն օգտագործման ձևերի համար, որոնց բնույթը մասամբ չի համապատասխանում տվյալ գոտուն ներկայացվող պահանջներին և դրանց գործառնությունը հիմնականում կապվում է հատուկ պայմանների կիրառման հետ:
Կանաչ ծածկույթ` բուսական ծածկույթ (ծառեր, թփուտներ, խոտաբույսեր և այլն):
Կառուցապատման (հողօգտագործման) չափորոշիչներ և կարգավորիչներ` սահմանում են տվյալ գոտու հողօգտագործման և կառուցապատման պահանջներին համապատասխանող բնութագրերի համակարգը, որոնցով կանոնակարգվում է տարածքի յուրացման ինտենսիվությունը, կառուցապատման խտությունը, կառույցների հարկայնությունը, գեղագիտական պահանջները: Կարգավորիչների պարամետրերը հիմնվում են օրենսդրական և պետական նորմատիվ փաստաթղթերի վրա, տեղայնացվում են` ելնելով յուրաքանչյուր գոտու յուրահատուկ պահանջներից և փոփոխվում են գոտուց գոտի:
Հակահրդեհային պահանջներ` շենքերը, կառույցները հրդեհներից պաշտպանելու համար կառուցման և այլ միջոցառումների նորմերով հաստատված պարտադիր կարգ:
Համալիր հատակագծման հիմնական գոտիներ` գոտևորման նախագծում առանձնացված շրջաններ, որոնց նպատակն է`
- խրախուսել տարածքի բազմաբնույթ օգտագործումը,
- ապահովել համաքաղաքային համալիրների կառուցումը,
- հատուկ նախագծվող համալիրները ներդաշնակորեն ինտեգրել կազմավորվող քաղաքաշինական միջավայրում
Համաքաղաքային նշանակության փողոցներ` հաղորդակցային կապ բնակելի, արդյունաբերական շրջանների և հասարակական կենտրոնների, ինչպես նաև մայրուղային փողոցների, քաղաքային ճանապարհների և ընդհանուր օգտագործման ճանապարհների միջև:
Շրջանային նշանակության փողոցներ` տրանսպորտային և հետիոտն կապ բնակելի շրջանների, բնակելի և արդյունաբերական շրջանների, ինչպես նաև հասարակական կենտրոնների միջև, ելքեր դեպի մայրուղային փողոցներ:
Տեղական նշանակության փողոցներ` տրանսպորտային (առանց բեռնատար և հասարակական տրանսպորտի բացթողման) և հետիոտնային կապ բնակելի շրջանների տարածքներում, ելքեր դեպի մայրուղային փողոցներ և շարժման կարգավորումով ճանապարհներ:
Երթևեկության անցուդարձ` միավոր ժամանակահատվածում (օր, ժամ) ճանապարհի որևէ կտրվածքով հանդիպակաց ուղղություններով անցնող ավտոմոբիլների քանակը:
Ճանապարհի բեռնվածության մակարդակ` երթևեկության անցուդարձի հարաբերությունը ճանապարհի թողունակությանը:
Երթևեկային մաս` ճանապարհի մակերևույթի շերտ, որի սահմաններում կատարվում է ավտոմոբիլների երթևեկությունը:
Կարմիր գիծ` շենքերն ու շինությունները փողոցներից անջատող սահմանը,որով սահմանվում է նաև գլխավոր և երկրորդական փողոցների, ներառյալ մայթերի լայնությունը:
Մայթի բանուկ մաս` փողոցի մայթերի հետիոտնի շարժման համար հատկացված շերտ:
Հողամաս` որոշակի սահմաններ ունեցող հողատարածք, որի վրա տարածվում է սեփականության իրավունքը:
Հողամասի անջրանցիկ տարածք` հողամասի այն հատվածը, որի բուսական բնաշերտը ծածկված է արհեստական կառույցներով (շենք, մայթ, սալարկ):
Հողամասի ճակատը` հողամասի կարմիր գծին հարող կողմը:
Հիմնական գոտիներ` գոտևորման նախագծում առանձնացված շրջաններ, որտեղ սահմանվում են տվյալ տարածքի գերակշիռ օգտագործման և կառուցապատման կանոնները: Նույն տարածքային միավորին պետք է համապատասխանի միայն մեկ հիմնական գոտի:
Ձեղնահարկ` լանջավոր տանիքի ներքին տարածությունը:
Նոր` նախագծման և շինարարության համար սահմանված պարտադիր կարգ:
Շենքի բարձրություն` մայթի մակերևույթից մինչև քիվի վերին եզրն ընկած ուղղաձիգ հեռավորությունը:
Ոչ հիմնական շինություն` կրպակներ, տաղավարներ ճարտարապետական փոքր ձևեր:
Շրջանային նշանակության փողոց` երթևեկելի և հետիոտն կապ բնակելի և այլ գոտիների միջև, ինչպես նաև ելք դեպի մայրուղի:
Սանիտարահիգիենիկ պահանջներ` բնակվելու տարածությունների` շրջակա միջավայրի սահմանային թույլատրելի վիճակներին համապատասխանության պահանջներ:
Հատուկ թույլատվություն` կառուցապատման և հողօգտագործման տեսակները, որոնց բնութագրերը տարբերվում են գոտիներում թույլատրելի օգտագործման ձևերից և որոնք այնուամենայնիվ կարող են կիրառվել այդ գոտիներում հատուկ պայմաններով և համապատասխան հասարակական քննարկումներից հետո:
III-10. Համայնքի հողօգտագործում
Տաթև համայնքի վարչական տարածքը կազմում է 6545.4 հա, որից քաղաքացիների սեփականություն է կազմում 585 հա, իրավաբանական անձանց սեփականություն` 0 հա, համայնքի սեփականություն` 4689.1 հա, իսկ պետական հողեր` 1271.3 հա:
Քանի որ բնակավայրի հեռանկարային զարգացման հիմնական տարածքները ձևավորվել են գյուղ նշանակության արոտավայրերի և այլ գյուղատնտեսական հողերի, ինչպես նաև արտադրական անօգտագործելի տարածքների հաշվին, ապա նշված հողատեսքերի նպատակային նշանակության փոփոխությունների տրանսֆորմացիան բերված է «Նպատակային նշանակության» աղյուսակում:
._____________________________________________________________________.
|NN| Նպատակային նշանակությունը |
| |__________________________________________________________________|
| |ներկա վիճակը հողատեսքը|Տարած-|Ընդամե-|առաջարկվող|հողատեսքը|Տարած-|
| | |քը հա |նը հա | | |քը հա |
|__|_______________________|______|_______|__________|_________|______|
| 1|բնակավայրի տնամերձ | 0.58| |հատուկ |զբոսաշըր-| 7.53|
| |_______________________|______| |պահպանվող |ջության, | |
| |արդ. ընդերքօգտ. | 0.25| 7.53 | |հանգստի | |
| |գյուղ. արտադր. | | | |և առողջա| |
| | | | | |րարական | |
| |_______________________|______| | |նպատակնե-| |
| |գյուղատնտեսական | 6.72| | |րով նախա-| |
| |այլ.գյուղատնտ. | | | |տեսված | |
|__|_______________________|______|_______|__________|_________|______|
| 2| տնամերձ | 0.45| | | | |
| |բնակավայրի ___________|______| | | | |
| | այլ հողեր | 0.19| 0.74|արդ.- |գյուղ. | 0.74|
| |_______________________|______| |ընդերքօգտ.|արտադր. | |
| |արդ. ընդերքօգտ. | 0.10| | | | |
| |գյուղ. արտադր. | | | | | |
| | | | | | | |
| |բնակավայրի այլ հողեր | 0.28| | | | |
| 3|_______________________|______| 3.0|բնակավայրի|անհատական| 3.0|
| |գյուղատնտեսական | 2.72| | |բնակ. կա-| |
| |այլ. գյուղատնտ. | | | |ռուցապա- | |
| | | | | |տում | |
|__|_______________________|______|_______|__________|_________|______|
| 4|գյուղատնտեսական | 0.43| 0.43|հատուկ |սանիտարա-| 0.43|
| |այլ. գյուղատնտ. | | |պահպան. |կան գոտի | |
|__|_______________________|______|_______|__________|_________|______|
| 5|գյուղատնտեսական | 10.3| 10.3|բնակավայրի|անհատական| 9.95|
| |այլ.գյուղատնտ. | | | |բնակ. կա-| |
| | | | | |ռուցապա- | |
| | | | | |տում | |
| | | | | |հասարակա-| 0.35|
| | | | | |կան կառու| |
| | | | | |ցապատում | |
|__|_______________________|______|_______|__________|_________|______|
| 6|գյուղատնտեսական | 0.3| 0.3|բնակավայրի|անհատական| 0.3|
| |վարելահող | | | |բնակ. կա-| |
| | | | | |ռուցապա- | |
| | | | | |տում | |
|__|_______________________|______|_______|__________|_________|______|
| 7|արդ. ընդերքօգտ. | 0.25| | | | |
| |գյուղ. արտադր. | | | | | |
| |_______________________|______| | | | |
| |գյուղա- վարելահող | 0.83| 1.8|արդ.- |գյուղ. | |
| |տնտեսական _____________|______| |ընդերքօգտ.|արտադրա- | |
| | այլ գյուղատնտ| 0.81| | |կան | |
| | | | | | | |
| 8|բնակավայրի այլ հողեր | 0.45| 0.45|էներգետիկա|մաքրման | 0.45|
| | | | |կապ, տրանս|կայան | |
| | | | |պորտ, կո- | | |
| | | | |մունալ | | |
| | | | |ենթ. | | |
|__|_______________________|______|_______|__________|_________|______|
| 9| տնամերձ | 0.1| | | | |
| |բնակավայրի ___________|______| 0.24|հատուկ |սանիտարա-| 0.18|
| | այլ հողեր | 0.14| |պահպան. |կան գոտի | |
| | | | | | | |
|10|գյուղատնտեսական խոտհարք| 0.51| 0.51|էներգետիկա|աղբավայր | 0.51|
| | | | |կապ, տրանս| | |
| | | | |պորտ, կո- | | |
| | | | |մունալ | | |
| | | | |ենթ. | | |
._____________________________________________________________________.
Ստորև աղյուսակում բերվում է հողատեսքերն ըստ հողօգտագործողների և սեփականության սուբյեկտների (կադաստրային քարտեզագրման տվյալներն առ 01.01.2007 թ):
Հողային ֆոնդի փաստացի բաշխվածությունը
.____________________________________________________________________
|Նպատակային |Հողատեսք, |Գոյություն ունեցող իրավիճակ |
|նշանակություն|գործառնական |_______________________________________|
| |նշանակություն|Սեփականության սուբյեկտ |
| | |_______________________________________|
| | |Ընդամենը|ՀՀ |ՀՀ իրվա-|Համայնքային |
| | | |քաղաքա-|բանական |և պետական |
| | | |ցիներ |անձանց |(ընդամենը) |
|_____________|_____________|________|_______|________|_____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_____________|_____________|________|_______|________|_____________|
|1. գյուղա- |վարելահող | 410.8| 345.1| - | 65.7 |
|տնտեսական | | | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |բազմամյա | - | - | - | - |
| |տնկարկներ | | | | |
| |(ընդամենը) | | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |այդ թվում | - | - | - | - |
| |պտղատու այգի | | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |խաղողի այգի | - | - | - | - |
| |_____________|________|_______|________|_____________|
| |այլ բազմամյա | - | - | - | - |
| |_____________|________|_______|________|_____________|
| |խոտհարք | 172.7| 156.5| - | 16.2 |
| |_____________|________|_______|________|_____________|
| |արոտ | 2295.6| - | - | 2295.6 |
| |_____________|________|_______|________|_____________|
| |այլ | 2222.4| - | - | 2222.4 |
| |հողատեսքեր | | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |ընդամենը | 5101.4| 501.6| - | 4599.8 |
|_____________|_____________|________|_______|________|_____________|
|2. բնակա- |բնակելի | 83.4| 83.4| - | - |
|վայրերի |կառուցապատում| | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |այդ թվում | 83.4| 83.4| - | - |
| |տնամերձ հողեր| | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |այգեգործական | - | - | - | - |
| |(ամառ-ն) | | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |հասարակական | 3.3| - | - | 1.5/1.8 |
| |կառուցապատման| | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |խառը | - | - | - | - |
| |կառուցապատման| | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |ընդհանուր | 6.9| - | - | 6.9 |
| |օգտագործման | | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |այլ հողեր | 72.1| - | - | 72.1 |
| |_____________|________|_______|________|_____________|
| |ընդամենը | 165.7| 83.4| - | 80.5/1.8 |
|_____________|_____________|________|_______|________|_____________|
|3. արդյունա- |արդյունաբե- | - | - | - | - |
|բեր., ընդերք |րական | | | | |
|և այլ արտ. |_____________|________|_______|________|_____________|
|նշանակության |գյուղատնտե- | 2.8| - | - | 2.8 |
|օբյեկտներ |սական, | | | | |
| |արտադրական | | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |պահեստարան- | | | - | |
| |ների | | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |ընդերք | - | - | - | - |
| |օգտագործման | | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |ընդամենը | 2.8| - | - | 2.8 |
|_____________|_____________|________|_______|________|_____________|
|4. Էներգետի- |էներգետիկայի | 0.0| - | - | 0.0 |
|կայի, կապի, |_____________|________|_______|________|_____________|
|տրանսպ. և |կապի | 0.0| - | - | 0.0 |
|կոմունալ |_____________|________|_______|________|_____________|
|ենթակառուց- |տրանսպորտի | 10.9| - | - | - /10.9 |
|վածքների |_____________|________|_______|________|_____________|
|հողեր |կոմունալ | 0.3| - | - | 0.3 |
| |ենթակառուց- | | | | |
| |վածք | | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |ընդամենը | 11.2| 0.0| 0.0| 0.3/10.9 |
|_____________|_____________|________|_______|________|_____________|
|5. հատուկ |բնապահպանական| - | - | - | - |
|պահպանվող |_____________|________|_______|________|_____________|
|տարածքներ |այդ թվում | - | - | - | - |
| |նաև | | | | |
| |արգելոցներ | | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |արգելավայրեր | - | - | - | - |
| |_____________|________|_______|________|_____________|
| |ազգային | - | - | - | - |
| |պարկեր | | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |առողջարարական| - | - | - | - |
| |_____________|________|_______|________|_____________|
| |հանգստի | 4.0| - | - | 4.0 |
| |_____________|________|_______|________|_____________|
| |պատմական և | 6.3| - | - | 1.9/4.4 |
| |մշակութային | | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |ընդամենը | 10.3| - | - | 5.9/4.4 |
|_____________|_____________|________|_______|________|_____________|
|6. հատուկ |ընդամենը | 0.0| - | - | - |
|նշանակության | | | | | |
|հողեր | | | | | |
|_____________|_____________|________|_______|________|_____________|
|7. անտառային |անտառ | 268.1| - | - | -/268.1 |
|հատուկ |_____________|________|_______|________|_____________|
|պահպանված |թփուտ | 961.5| - | - | -/961.5 |
|տարածք |_____________|________|_______|________|_____________|
| |վարելահող | - | - | - | - |
| |_____________|________|_______|________|_____________|
| |արոտ | - | - | - | - |
| |_____________|________|_______|________|_____________|
| |այլ հողեր | - | - | - | - |
| |_____________|________|_______|________|_____________|
| |ընդամենը | 1229.6| - | - |- /1229.6 |
|_____________|_____________|________|_______|________|_____________|
|8. ջրային |գետեր | 24.5| - | - | -/24.5 |
| |_____________|________|_______|________|_____________|
| |ջրամբարներ | - | - | - | - |
| |_____________|________|_______|________|_____________|
| |լճեր | - | - | - | - |
| |_____________|________|_______|________|_____________|
| |ջրանցքներ | - | - | - | - |
| |_____________|________|_______|________|_____________|
| |հիդրոտեխնիկա-| - | - | - | - |
| |կան և ջրա- | | | | |
| |տնտեսական | | | | |
| |այլ օբյեկտներ| | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |ընդամենը | 24.5| - | - | - /24.5 |
|_____________|_____________|________|_______|________|_____________|
|9.պահուստային|աղուտներ | - | - | - | - |
| |_____________|________|_______|________|_____________|
| |ավազուտներ | - | - | - | - |
| |_____________|________|_______|________|_____________|
| |ճահիճներ | - | - | - | - |
| |_____________|________|_______|________|_____________|
| |այլ | - | - | - | - |
| |անօգտագործելի| | | | |
| |հողեր | | | | |
| |_____________|________|_______|________|_____________|
| |ընդամենը | 0.0| - | - | - |
|___________________________|________|_______|________|_____________|
| ընդամենը` հողեր | 6545.4| 585.0| 0.0|4689.1/1271.3|
.____________________________________________________________________
.____________________________ _______________________________________.
|Նպատակային |Հողատեսք, | |Հեռանկար |
|նշանակություն|գործառնական | |______________________________________|
| |նշանակություն| |Սեփականության սուբյեկտ |
| | | |______________________________________|
| | | |Ընդամենը|ՀՀ |ՀՀ իրավա-|Համայնքային|
| | | | |քաղաքա-|բանական |և պետական |
| | | | |ցիներ |անձանց |(ընդամենը) |
|_____________|_____________| |________|_______|_________|___________|
| 1 | 2 | | 7 | 8 | 9 | 10 |
|_____________|_____________| |________|_______|_________|___________|
|1. գյուղա- |վարելահող | | 409.0| 344.0| - | 65.0|
|տնտեսական | | | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |բազմամյա | | - | - | - | - |
| |տնկարկներ | | | | | |
| |(ընդամենը) | | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |այդ թվում | | - | - | - | - |
| |պտղատու այգի | | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |խաղողի այգի | | - | - | - | - |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |այլ բազմամյա | | - | - | - | - |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |խոտհարք | | 172.7| 156.5| - | 16.2|
| |_____________| |________|_______|_________|___________|
| |արոտ | | 2295.6| - | - | 2295.6|
| |_____________| |________|_______|_________|___________|
| |այլ | | 2177.18| - | - | 2177.18|
| |հողատեսքեր | | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |ընդամենը | | 5054.48| 500.5| - | 4553.98|
|_____________|_____________| |________|_______|_________|___________|
|2. բնակա- |բնակելի | | 100.0| 100.0| - | - |
|վայրերի |կառուցապատում| | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |այդ թվում | | 100.0| 100.0| - | - |
| |տնամերձ հողեր| | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |այգեգործական | | - | - | - | - |
| |(ամառ-ն) | | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |հասարակական | | 5.0| - | - | 2.0/3.0|
| |կառուցապատման| | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |խառը | | - | - | - | - |
| |կառուցապատման| | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |ընդհանուր | | 18.7| - | - | 18.7|
| |օգտագործման | | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |այլ հողեր | | 62.0| - | - | 32.0|
| |_____________| |________|_______|_________|___________|
| |ընդամենը | | 185.7| 100.0| - | 82.7/3.0|
|_____________|_____________| |________|_______|_________|___________|
|3. արդյունա- |արդյունաբե- | | - | - | - | - |
|բեր., ընդերք |րական | | | | | |
|և այլ արտ. |_____________| |________|_______|_________|___________|
|նշանակության |գյուղատնտե- | | 5.02| - | - | 5.02|
|օբյեկտներ |սական, | | | | | |
| |արտադրական | | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |պահեստարան- | | | - | | |
| |ների | | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |ընդերք | | - | - | - | - |
| |օգտագործման | | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |ընդամենը | | 5.02| | | 5.02|
|_____________|_____________| |________|_______|_________|___________|
|4. Էներգետի- |էներգետիկայի | | 0.1| - | - | 0.1|
|կայի, կապի, |_____________| |________|_______|_________|___________|
|տրանսպ. և |կապի | | 0.05| - | - | 0.05|
|կոմունալ |_____________| |________|_______|_________|___________|
|ենթակառուց- |տրանսպորտի | | 10.9| - | - | - /10.9|
|վածքների |_____________| |________|_______|_________|___________|
|հողեր |կոմունալ | | 1.0| - | - | 1.0|
| |ենթակառուց- | | | | | |
| |վածք | | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |ընդամենը | | 11.4| - | - | 0.5/10.9|
|_____________|_____________| |________|_______|_________|___________|
|5. հատուկ |բնապահպանական| | - | - | - | - |
|պահպանվող |_____________| |________|_______|_________|___________|
|տարածքներ |այդ թվում | | - | - | - | - |
| |նաև | | | | | |
| |արգելոցներ | | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |արգելավայրեր | | - | - | - | - |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |ազգային | | - | - | - | - |
| |պարկեր | | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |առողջարարական| | - | - | - | - |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |հանգստի | | 11.8| - | - | 11.8|
| |_____________| |________|_______|_________|___________|
| |պատմական և | | 22.9| - | - | 3.9/190|
| |մշակութային | | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |ընդամենը | | 34.7| - | - | 15.7/19|
|_____________|_____________| |________|_______|_________|___________|
|6. հատուկ |ընդամենը | | - | - | - | - |
|նշանակության | | | | | | |
|հողեր | | | | | | |
|_____________|_____________| |________|_______|_________|___________|
|7. անտառային |անտառ | | 268.1| - | - | -/268.1|
|հատուկ |_____________| |________|_______|_________|___________|
|պահպանված |թփուտ | | 961.5| - | - | -/961.5|
|տարածք |_____________| |________|_______|_________|___________|
| |վարելահող | | - | - | - | - |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |արոտ | | - | - | - | - |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |այլ հողեր | | - | - | - | - |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |ընդամենը | | 1229.6| - | - | - /1229.6|
|_____________|_____________| |________|_______|_________|___________|
|8. ջրային |գետեր | | 24.5| - | - | -/24.5|
| |_____________| |________|_______|_________|___________|
| |ջրամբարներ | | - | - | - | - |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |լճեր | | - | - | - | - |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |ջրանցքներ | | - | - | - | - |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |հիդրոտեխնիկա-| | - | - | - | - |
| |կան և ջրա- | | | | | |
| |տնտեսական | | | | | |
| |այլ օբյեկտներ| | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |ընդամենը | | 24.5| - | - | - /24.5|
|_____________|_____________| |________|_______|_________|___________|
|9.պահուստային|աղուտներ | | - | - | - | - |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |ավազուտներ | | - | - | - | - |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |ճահիճներ | | - | - | - | - |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |այլ | | - | - | - | - |
| |անօգտագործելի| | | | | |
| |հողեր | | | | | |
| |_____________| |________|_______|_________|___________|
| |ընդամենը | | - | - | - | - |
|___________________________| |________|_______|_________|___________|
| ընդամենը` հողեր | | 6545.4| 600.5| - |4657.9/1287|
.____________________________ _______________________________________.
III-11. Տաթև համայնքի գլխավոր հատակագծի հիմնադրույթների
իրականացման առաջնահերթ միջոցառումներ
Հաշվի առնելով Տաթև համայնքի և տարածաշրջանի զարգացման փոխկապակցված հիմնախնդիրները (միասնական տրանսպորտային, ինժեներական ցանց, ինժեներական նախապատրաստման միջոցառումների ընդհանրություն, ռեսուրսների օգտագործման միասնական ծրագրի մշակման անհրաժեշտություն) առաջարկվում է`
1. Միջհամայնքային միավորման ստեղծում Տաթև գյուղական համայնքում` Բարձրավան, Սվարանց, Տանձատափ գյուղական համայնքների հետ:
2. Ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի կարգավորում, կատարելագործում,
3. Ջրամատակարարման գոտիների և դրանց համապատասխան ՕԿՋ-ների կառուցում,
4. Կեղտաջրերի մաքրման կայանի և նոր կոյուղատարի կառուցում.
5. Նախագծի համաձայն գյուղի նոր գերեզմանոցի տարածքի առանձնացում` ըստ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի,
6. Գյուղի տարածքում գտնվող միջնադարյան քարավանատան վերականգնում և տարածքի բարեկարգում: Հնարավոր է համարվում հուշարձանի հետագա օգտագործումը որպես պանդոկ,
7. Հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան թաղամասերի աստիճանական կառուցապատման խրախուսում` կառուցապատման ընթացքում առաջնորդվելով գոտիավորման նախագծով առանձնացված յուրաքանչյուր գոտուն համապատասխանող չափորոշիչ և կարգավորիչ նորմերով,
8. Բնակավայրի հասարակական կենտրոնի, դպրոցի, սպորտային կենտրոնի, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների կազմակերպում, ինչպես նաև մշակույթի տան հարակից տարածքների կանոնակարգում և բարեկարգում:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ
--------------------------------
ԻՐՏԵԿ - հատակագծերը չեն բերվում