Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱ ...

 

 

040.1595.140108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1595-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի գյուղական համայնքի ղեկավարին համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:

5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1595-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Նախաբան

ԳԼՈՒԽ I

    I-1     Տարածքի քաղաքաշինական վերլուծություն և  համալիր գնահատական

I-1.1   Արենի գյուղի ձևավորման պատմական փուլերը

I-1.2  Գյուղի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում

I-1.3  Տարաբնակեցման համակարգի ձևավորման պայմանները

    I-2     Արենի գյուղի համալիր գնահատականը

I-2.1   Արենի գյուղի տարածքի բնակլիմայական պայմանների բնութագիրը

I-2.2  Կլիմայական տվյալներ

I-2.3  Արենի գյուղի միկրոկլիմայական քարտեզները

I-2.3.1 Արենի գյուղական համայնքի ջերմաստիճանի միկրոկլիմայական

քարտեզները

I-2.3.2 Արենի գյուղական համայնքի քամու միկրոկլիմայական քարտեզները

I-2.4  Արենի գյուղական համայնքի տարածքի ճարտարագիտաերկրաբանական և

սեյսմոլոգիական ուսումնասիրություն

I-2.5  ՀՀ Արենի գյուղի տարածքի սեյսմիկ միկրոշրջանցում

I-2.6  ՀՀ Արենի գյուղի վարչական սահմանների ճշգրտում

I-2.7  Ժողովրդագրական տվյալներ

    I-3     Ժամանակակից կառուցապատման իրավիճակի վերլուծություն

I-3.1   Բնակելի կառուցապատում

I-3.2  Հասարակական կառուցապատում

I-3.3  Արդյունաբերական կառուցապատում

    I-4.    Ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքներ

    I-5.    Լանդշաֆտի դասակարգում և  գնահատում

    I-6.    Տարածքի ճարտարագիտական պաշտպանության միջոցառումներ

    I-7.    Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների

    I-8     Ճարտարագիտական ենթակառուցվածքներ

I-8.1   Ջրամատակարարում

I-8.2  Կոյուղի

I-8.3  Ոռոգում

I-8.4  Ջերմամատակարարում և գազամատակարարում

I-8.4.1 Ջերմամատակարարում

I-8.4.2 Գազամատակարարում

I-8.5  Էլեկտրամատակարարում

I-8.6  Կապի ցանցեր

    I-9     Շրջակա միջավայրի պահպանություն

I-9.1.  Արենի գյուղի շրջակա միջավայրի պահպանության համալիր ուրվագիծ

I-9.2. Արենի գյուղի շրջակա միջավայրի կանխատեսումային ցուցանիշներ և

բարելավման համար նախատեսվող միջոցառումներ

I-10.  Պատմամշակութային հուշարձանների պահպանություն

I-11.  Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ

I-12.  Նախորդ գլխավոր հատակագծի իրացման վերլուծություն

 

Գլուխ II
Արենի գյուղի հեռանկարային զարգացումը

 

    II-1.       Հեռանկարային զարգացման հայեցակարգ

    II-1.1.     Արդյունաբերության «բազային» կոմպլեքսաստեղծ ճյուղերի

                զարգացման ներուժը

    II-1.2.     Ռեկրեացիայի քաղաքաշինական հեռանկարային կազմակերպում

    II-2.       Բնակչություն և  բնակելի ֆոնդ

    II-3.       Հասարակական սպասարկման ոլորտ

    II-4.       Գյուղի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում և

                գործառական կառուցվածք

    II-4.1.     Գյուղի տարածքային զարգացման հիմնական սկզբունքները

    II-4.2.     Հատակագծային կառուցվածք

    II-4.3.     Գյուղի տարածքի գործառական գոտիավորում և  կառուցապատման

                ռեժիմներ

    II-5.       Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում

    II-6.       Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացում

    II-6.1.     Ջրամատակարարում

II-6.1.1.   Ներկա վիճակը

II-6.1.2.  Ջրամատակարարման նորմերը և հաշվարկային ջրապահանջը

II-6.1.3.  Ջրամատակարարման համակարգը և գոտիները

    II-6.2.     Կոյուղացում

II-6.2.1.   Կոյուղու հաշվարկային ելքերը

II-6.2.2.  Նախագծային լուծումներ

II-6.2.3.  Անձրևաջրերի հեռացման համակարգ

II-6.2.4.  Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վերակառուցման

համար անհրաժեշտ աշխատանքներ

II-6.2.5.  Ոռոգում

II-6.2.6.  Ոռոգման նորմեր և հաշվարկային ջրապահանջ

II-6.2.7.  Ոռոգման համակարգ

II-6.2.8.  Հեղեղատար

    II-6.3.     Էներգոմատակարարում

II-6.3.1.   Էլեկտրամատակարարում

II-6.3.1.1. Ներկա վիճակը

II-6.3.1.2. Բեռնվածքների հաշվարկը

II-6.3.2.  Գազամատակարարում

II-6.3.2.1. Գազի ծախսը հաշվարկային ժամանակաշրջանի համար

II-6.3.3.  Ջերմամատակարարում

    II-6.4.     Կապի ցանց

 

Գլուխ III
Արենի գյուղի տարածքի գոտիավորման նախագիծ

 

III-1.  Ընդհանուր դրույթներ

III-1.1. Գոտիավորման նախագծի իրավազորությունը

III-1.2. Գոտիավորման նախագծի հիմնական նպատակները

III-1.3. Գոտիավորման նախագծի կիրառման բնագավառը

III-1.4. Գոտիավորման համակարգի կառուցվածքը

III-1.5. Գոտիավորման նախագծի իրավական հիմքերը

III-1.6. Գոտիավորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ

III-2.  Տարածքի փաստացի օգտագործման և նախագծային հիմնական բնութագրեր

III-2.1. Սահմաններ

III-2.2. Կլիմայական պայմաններ

III-2.3. Հողածածկույթ

III-2.4. Ինժեներաերկրաբանական պայմաններ

III-2.5. Սեյսմատեխնիկական պայմաններ

III-2.6. Ինժեներական ենթակառուցվածքներ

III-3.  Շրջակա միջավայրի պահպանություն

III-4.  Գոտիավորման նախագծի կազմը

III-5.  Գոտիներում թույլատրելի օգտագործումներ (կառուցապատումների)

սահմանափակումների հիմնավորումներ

III-6.  Թույլատրելի օգտագործման ձևերի աղյուսակ

III-7.  Հիմնական գոտիներ

III-8.  Կառուցապատման կանոններ

III-9.  Տերմիններ և սահմանումներ

III-10. Համայնքի հողօգտագործում

III-11. Արենի գյուղի գլխավոր հատակագծի հիմնադրույթների իրականացման

առաջնահերթ միջոցառումներ

 

Գրականության ցանկ

 

Նախաբան

 

Արենիի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով (պայմանագրի N ԱՇՁԲ-07/06-2 կնքված 27 մարտի 2007 թ.) և նախագծային առաջադրանքի հիման վրա: Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

1. ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքը,

2. ՀՀ Հողային օրենսգիրքը,

3. ՀՀ կառավարության 10 ապրիլի 2003 թ. N 610-Ն որոշումով հաստատված «ՀՀ տարաբնակեցման գլխավոր հատակագծի» հիմնադրույթները,

4. ՀՀ կառավարության 2 մայիսի 2003 թ. N 609 որոշումը («Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին»),

5. ՀՀ կառավարության 14 մայիսի 2001 թ. N 408 որոշումը («Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին»),

6. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի քաղաքային համայնքների կադաստրային փաթեթները,

7. ՀՀ գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի քարտեզագրված նյութերը,

8. «Հողշին մոնիտորինգ» ՊՈԱԿ-ի սահմանային քարտեզագրությունները,

9. Բնապահպանության նախարարության էկոլոգիայի, միջավայրն աղտոտող օբյեկտների, ռադիոակտիվ աղտոտվածության վերաբերյալ նյութերը,

10. «Հայպետհիդրոմետի» կլիմայի և միկրոկլիմայի վերաբերյալ նյութերը,

11. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2001 թ. մարդահամարի նյութերը,

12. ՀՀ հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների և նրանց պահպանական գոտիների վերաբերյալ նյութերը,

13. «Հայպետգյուղնախագիծ» ինստիտուտի կողմից նախկինում մշակված գլխավոր հատակագծերը,

14. Արենի գյուղին վերաբերող ՀՀ կառավարության, նախարարությունների, պետական կոմիտեների, ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի, Արենիի գյուղապետարանի և այլ կազմակերպությունների ելակետային նյութերը, որոշումները, ծրագրային ուղղությունները:

15. Նախագծման ուղեցույց են ծառայել նաև`

- Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի (CEMAT) կողմից հաստատված «Եվրոպական մայրցամաքի կայուն տարածական զարգացման հիմնարար սկզբունքները»,

- «CEMAT-ի մոդելային ռեգիոններ»-ի շրջանակներում «Հայաստանը, որպես նորարարական կամուրջ CEMAT-ի մոդելային տարածաշրջանների ցանցերում» ծրագրի սկզբունքային մոտեցումները,

- Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի» դրույթներն ու վերջիններիս հետ փոխկապակցված տարածական պլանավորման սկզբունքները:

Նախագծում հաշվի են առնված տարածքային զարգացման վերաբերյալ ՀՀ Միջազգային պայմանագրերը և դրանց մեջ ամրագրված տնտեսական, քաղաքաշինական, ճարտարագիտական, տրանսպորտային և տեխնիկական ենթակառուցվածքների կայուն զարգացման սկզբունքները: Արենիի գյուղական համայնքի գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի մշակման հիմնական նպատակը տարածքների տարանջատումն է ըստ գործառական նշանակության, դրանց օգտագործման ու կառուցապատման անհրաժեշտ և պարտադիր պահանջների սահմանումը:

 

Գլուխ I
I-1 Տարածքի քաղաքաշինական վերլուծություն և համալիր գնահատական I-1.1 Արենի գյուղի ձևավորման պատմական փուլերը

 

Պատմական տարբեր ժամանակահատվածներում, ըստ հիշատակությունների, բնակավայրն անվանվել է Արենի, (Արենի, Areni), Առենի, Առփա, Արափեա, Արափյա, Արբա, Արբանյալ, Արփա, Արփանյալ, Արփունյալ - գյուղ (ավան, մոտակայքում նույնանուն բերդ) նախկին ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, այժմ` Վայոց Ձորի մարզում: Մարզկենտրոն Եղեգնաձորից գտնվում է 12 կմ հարավ-արևմուտք, Արփա գետի ձախ ափին, նրա ձորահովիտի վերջին կետում, որից հետո գետը մտնում է մի նեղ կիրճ` մինչև Շարուրի դաշտ դուրս գալը: Հնում կոչվել է Առփա (Սյունիքի Վայոց Ձորի գավառում), հետագայում` Արփա (Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում): Պատմիչ Եղիշեն հիշատակել է Արփունյալ, Արփանյալ (Աբանյալ) ձևով:

ՀՍՍՀ Գերագույն սովետի 10/9 1946 թ. հրամանագրով Արփան վերանվանվել է Արենի: Արենիի մոտ Արփա գետին է միանում Ամաղուի գետակը, իսկ գյուղի տարածքում` Ելփին գետակը: Գյուղը թաղված է թթաստանների և այլ մրգատու այգիների մեջ: Տների ճնշող մեծամասնությունը տանիքավոր է ու հարմարավետ:

ՈՒնի կուլտուր-կենցաղային ժամանակակից սպասարկում, երկու էլեկտրաղաց, բաղնիք: Արենիից հարավ բարձրանում է մի հսկայական լերկ ժայռ, իսկ հյուսիս-արևմտյան կողմով հոսում է Արփան, որի վրա կառուցված է «Արենիգէս» ՀԷԿ-ը:

Գյուղի կլիման ցամաքային է, բայց գետից հանված ջրով գրեթե ամբողջ հողատարածքը ոռոգվում է: Բնակչությունը զբաղված է այգեգործությամբ (խաղողագործություն), դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, շերամապահությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ: ՈՒնի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, հիվանդանոց, մշտական կինո:

Արենին Սյունիքի հին և նշանավոր գյուղերից էր, ճանապարհային հանգույց և Շարուրի դաշտից Վայոց Ձոր մտնող կիրճը փակող ռազմական կետ: Դրա համար էլ գյուղի շրջակա բարձունքների վրա (Ամաղուի ձորում) հնում եղել են բերդ և ամրոց, որոնց ավերակները դեռևս նշմարվում են:

Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս, բլրի վրա, որտեղ և պահպանվել են ավերակները: 13-րդ դ. Օրբելյան Տարսայիճ իշխանը այստեղ կառուցել է ապարանք և Արենին դարձրել «նստոց» բերդ` Եղեգիսից այստեղ փոխադրելով Սյունիքի իշխանանիստ կենտրոնը: Նրա հրամանով Նորավանքի (Ամաղուի) առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը (1265-1287) Արենիի մոտ, գետի վրա կառուցել է եռակամար լայնաթռիչք կամուրջ, որի միայն հիմքային մասերն են մնացել: Գյուղից անմիջապես հյուսիս, Արփայի ձախ բարձրադիր ափին, հին գյուղի հարավային ավերակների մեջ է գտնվում Արենիի ս. Աստվածածին վեհաշուք եկեղեցին, որ կառուցվել է 1321 թ. սրբատաշ քարով Սյունյաց Հովհաննես եպիսկոպոսի պատվերով, հռչակավոր Մոմիկ ճարտարապետի ձեռքով: Եկեղեցու հարավային մուտքի մոտ կա Աստվածամոր քանդակը, իսկ վերևում` արձանագրություն: Եկեղեցու պատերին կան նաև այլ արձանագրություններ:

Ներսի չորս սյունաշարերը վերևում միանում են կամարներով, որոնց վրա հանգչում է գմբեթը: Գմբեթի և կամարների արանքում կան չորս բարձրավանդակներ` թևավոր ցուլ, արծիվ, թևավոր առյուծ և սրբապատկեր: Եկեղեցու գմբեթը փլվել է 1840 թ. երկրաշարժից: Այժմ վերակառուցված է: Եկեղեցու մոտ գտնվում է Տարսայիճ իշխանի ապարանքի ավերակները: Գյուղի տարածքում կան հնավայրեր, մի քանի ավերված գյուղատեղիներ, արձանագրություն ունեցող խաչքարեր, գերեզմանատներ, նորահայտ հոյակապ քարայր` Մագիլի քարանձավը: Ըստ հին հարկացուցակի, գյուղը Տաթևի վանքին տալիս էր 12 միավոր հարկ: 1831թ. գյուղն ուներ 63, 1873 թ.` 294, 1922 թ.` 513, 1959 թ.` 1094, 1970 թ.` 1370, 1979 թ.` 1351 հայ բնակիչ: Ներկայումս համայնք բնակիչների թիվը 1947 է:

Արենցիները կանգնեցրել են հուշարձան-կոթող Հայրենական պատերազմում զոհված իրենց համագյուղացիների հիշատակին:

Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական ներկայիս կարգավիճակում և շուկայական նոր հարաբերությունների պայմաններում գյուղատնտեսական, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գերակա ուղղություններից մեկը համարվող գինեգործության զարգացումը կարևոր տեղ է գտել նաև Արենի համայնքում: Խաղողագործության, որի հիմքում գինեգործության, ինչպես նաև զարգացող պտղաբուծության շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը, որը էականորեն նպաստում է արտագաղթի կանխմանը: Համայնքի կայուն զարգացմանը նպաստում է նաև գյուղի տարածքին անմիջականորեն հարակից Երևան-Ստեփանակերտ միջպետական ավտոմայրուղու առկայությունը, որի շնորհիվ ակտիվացել է առևտուրը, փոքր և միջին բիզնեսը: Ներկայումս գյուղում, եկեղեցու հարևանությամբ կառուցվում է ժամանակակից հյուրանոցային համալիր, որի շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր սպասարկման ոլորտում:

Արենի համայնքի վերջին գլխավոր հատակագիծը մշակվել է 1977 թ.` նախկին «Հայպետգյուղնախագիծ» ինստիտուտի կողմից:

 

I-1.1 Արենի գյուղի ձևավորման պատմական փուլերը

I-1.2 Բնակավայրի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում

 

Արենի բնակավայրը գտնվում է Վայոց Ձորի մարզում` Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում, ուր միախառնվում են Արփա և Ելփին գետերը:

Այն Երևանից հեռու է 110 կմ, մարզկենտրոն Եղեգնաձորից` 20 կմ: Տրանսպորտային կապը բնակավայրի հետ իրագործվում է Երևան - Եղեգնաձոր - Գորիս ավտոխճուղով, որն ունի միջպետական նշանակություն: Բնակավայրի բեռնման և բեռնաթափման երկաթգծային կայանը համարվում է Երասխը, որի հեռավորությունը կազմում է 58 կմ:

Բնակավայրի տարածքը հիմնականում ընկած է Արփա գետի հովտի լայնացած մասում և ավտոխճուղու երկարությամբ զարգանում է դեպի հյուսիս ու արևելք: Գյուղի եզրերը աստիճանաբար բարձրացել են դեպի գետահովտի զառիթափ լանջերը: Էկոլոգիական վիճակի սրություն բնակավայրում չկա, քանի որ չկան արդյունաբերական վտանգավոր օբյեկտներ և արտադրական համալիրներ:

Տարաբնակեցման համար պիտանի տարածքում տարանջատված են տարբեր քաղաքաշինական - տնտեսական յուրացվածություն ունեցող գոտիներ` քաղաքաշինական զարգացման ռեժիմի սահմանումով և էկոլոգիական հավասարակշռության պահպանմամբ:

Ըստ ՀՀ ռեկրեացիոն ռեսուրսների ամփոփ աղյուսակի Վայոց Ձորի մարզն ունի սահմանափակող գործոններ և բարենպաստ է բնակության համար (սահմանափակ տարածքային ռեսուրսներ):

Հուշարձանները բազմաթիվ են` մեծամասամբ բարձրարժեք: Արենիի տարածքը բարենպաստ է զարգացման համար:

Վայոց Ձորի մարզը ընդհանուր առմամբ ապահովված է տրանսպորտային ցանցով:

Ըստ տարաբնակեցման գլխավոր նախագծի Վայոց Ձորի մարզի հարուստ ռեկրեացիոն պաշարներից հիմնականում օգտագործվել են Ջերմուկի հանքային ջրերը բալնեոլոգիական (ջերմուկաբուժության) նպատակով:

 

Կլիմայաբուժական պայմաններ

 

Վայոց Ձորի մարզի լանդշաֆտա-կլիմայական պայմանները խիստ բազմազան են, որը պայմանավորված է հիմնականում բացարձակ նիշերի մեծ տարբերությամբ: Հիմնական տարաբնակեցման գոտում, Արփայի ստորին հոսանքի հովտում բացարձակ բարձրությունները տատանվում են 1000-1200 մ, իսկ Արփայի վերին հոսանքի և Եղեգիս վտակի հովտում հիմնականում բարձր են 2000 մ-ից:

Կլիմայաբուժության պայմանները եղանակների փոփոխականության պատճառով ձմեռային սեզոնում սահմանափակ են և կազմում են ընդամենը 14-16 օր:

Բարձր լեռնային տարածքների (Արփայի վերին հոսանքի, Եղեգիսի վերին, միջին հոսանքների լանջերը) կլիմայաբուժության պայմանները խիստ տարբերվում են հովտայինից:

Արևափայլի տևողությունը 2685 ժամ է, առավելագույնը դիտվում է հունիս-հուլիս ամիսներին (336-368 ժամ), նվազագույնը` հունվարին (86 ժամ): Միջին տարեկան ջերմաստիճանը 4.1 o C է (ավելի բարձր, քան հանրապետության մյուս բարձր լեռնային շրջաններում): Մեծ են մթնոլորտային տեղումները` առավելագույնը տարեկան 802 մմ (554 մմ) տաք ամիսներին: Ձմեռը երկարատև է, առատ ձյան շերտով, արևոտ:

 

Զբոսաշրջության պաշարները

 

Վայոց Ձորի մարզն ունի զբոսաշրջության մեծ պաշար` պատմամշակութային բազմաբնույթ հուշարձաններ (191), որոնցից 86-ը բարձրարժեք են: Մարզում է գտնվում միջազգային նշանակության հուշարձան Նորավանքի համալիրը: Բազմաթիվ են նաև բնության հուշարձանները` ժայռեր, ջրվեժներ, խորը ձորեր, անտառներ և այլն:

Մեծ է նաև ձմեռային սպորտի տարբեր ձևերի (հիմնականում լեռնադահուկային սպորտ), ինչպես նաև բուժիչ սպորտի կազմակերպման հնարավորությունները (Եղեգիսի վերին հոսանքների լանջերը, Արփայի միջին հոսանքի ձախափնյա վտակների բարձր լանջերը և այլն):

 

I-1.3 Տարաբնակեցման համակարգի ձևավորման պայմանները

 

Արենի համայնքի քաղաքաշինական ռեժիմը սահմանվել է ելնելով նրա դերից հանրապետության, մարզի տարաբնակեցման համակարգում: Տարաբնակեցման հավասարակշռված համակարգի ստեղծման, տարածաշրջանում էկոհամակարգի իրավիճակի սրության նվազեցման նպատակով, սահմանված է քաղաքաշինական զարգացման սահմանափակման ռեժիմ տարածքային աճի սահմանափակումով, բնապահպանական միջոցառումների համալիր կիրառումով:

Արենիի բնակավայրի տարածքի գերակշռող մասը ենթակա է մանրամասն գոտիավորման` հատակագծային կառուցվածքի կանոնակարգումով և ինտենսիվացմամբ, իսկ բարենպաստության աստիճանը կառուցապատման համար որոշվել է բնական և հատակագծային գործոններով:

Տարածքի գնահատականն ըստ բնական պայմանների կատարվել է կլիմայական, երկրաձևաբանական, ճարտարագիտաերկրաբանական պաշտպանության միջոցառումների հաշվառումով:

 

I-2 Արենիի տարածքի համալիր գնահատականը

 

I-2.1 Արենիի տարածքի բնակլիմայական պայմանների բնութագրումը

Ռելիեֆի նկարագիրը

 

Արենի գյուղի այժմյան տարածքը գտնվում է Արփա գետի ստորին հոսանքում, գետի ողողահունի լայնացած մասում` Արփա գետի հովտում: Տարածքը հյուսիսից, արևմուտքից և հարավ-արևելքից շրջապատված է Վայոց Ձորի լեռնաշղթաների ճյուղավորումների խիստ կտրտված և թեք լանջերով, միայն հյուսիս-արևմտյան և հյուսիս-արևելյան, ինչպես նաև հարավ -արևմտյան մասում հանդիպում են հեղեղատով քիչ կտրտված տեղամասեր: Բացարձակ բարձրությունները տատանվում են 960-1060 մ:

Արենու տարածքով հոսում է Արփա գետը, որը սկիզբ է առնում Վարդենիսի և Զանգեզուրի լեռնաշղթաների միացման կետից` 3200 մ բարձրությունից, հոսում է հիմնականում նեղ կիրճով, երբեմն ողողահունը լայնանում է (օրինակ Վայքի, Եղեգնաձորի և Արենի գյուղի տարածքներում) և ստեղծում է հովիտներ:

Խոշոր աջափնյա վտակներից է Ելփին գետը, իսկ ձախափնյա վտակներից` Գնիշիկ գետը:

Գարնանային վարարումները սկսվում են մարտ ամսվա կեսերից, բարձրակետին են հասնում ապրիլի վերջին կամ մայիսին, գետի հաստատուն մակարդակը նկատվում է հուլիսի կեսերին: Այսպիսով, վարարումները տևում են 90-120 օր:

Գետը սնվում է անձրևաջրերով և ձնհալի ջրերով: Գետի վտակները հեղեղաբեր են: Ձմռանը գետը ափային մասում սառցակալում է:

 

I-2.2 Կլիմայական տվյալներ

 

Տարածքի կլիման չոր ցամաքային է` չափավոր ցուրտ ձմեռով և տաք ամառով:

Ձմեռը սկսվում է նոյեմբեր ամսի երկրորդ կեսին, ավարտվում` մարտի 3-րդ տասնօրյակում: Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև: Հունվարի միջին ջերմաստիճանը 4.4 o C, բացարձակ մինիմումը հասնում է -24.2 o C: Ձյան հաստատուն շերտը ոչ ամեն տարի է առաջանում: Քամիների գերակշռող ուղղությունը կազմում է հյուսիս-արևելքից և հարավ-արևմուտքից, իսկ քամու տարեկան միջին արագությունը կազմում է 2.1 մ/վրկ:

Գարունը տաք է, համեմատաբար երկարատև, խոնավ (տեղումների քանակը ապրիլ ամսին տատանվում է 30-70 մմ): Ցրտահարությունները վերջանում են ապրիլի առաջին տասնօրյակում:

Ամառը երկարատև է, շոգ, չոր, գերակշռում են հաստատուն պարզ եղանակները: Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 21-22 o C, բացարձակ մաքսիմումը հասնում է 41.6 o C: Հարաբերական խոնավությունը ցերեկվա ժամերին 30%-ից ցածր է իջնում: Մեծ հաճախականությամբ ամռան ամիսներին փչում են հյուսիս-արևելյան և հարավ-արևմտյան ուղղության քամիները:

Աշունը երկարատև է, գերակշռում են տաք, քիչ ամպամած օրերը: Աշնանային ցրտահարությունները սկսվում են նոյեմբերի կեսերին:

Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 385 մմ:

Հողի սառեցման հաշվարկային խորությունը` 24 սմ:

Ջեռուցման սեզոնի տևողությունը կազմում է 150 օր, միջին ջերմաստիճանը` 15 o C:

 

ՀԱՅՊԵՏՀԻԴՐՈՄԵՏ ՀԷԳԿԿ

 

Կիրառական կլիմատալոգիայի բաժին

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔ

 

Կլիմայական տվյալներ

 

2007 թ.

 

ԱՐԵՆԻ` փ o 39 43, a o 45 11

h = 1009 մ ծ.մ.

 

Չոր ցամաքային կլիմա

կիսաանապատային լանդշաֆտով

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

. Արևափայլ

. Օդի ջերմաստիճան

- միջին ամսական

- միջին առավելագույն

- միջին նվազագույն

- բացարձակ առավելագույն

- բացարձակ նվազագույն

. Օդի միջին օրական ջերմաստիճանի որոշակի սահմաններով անցման ժամկետները, տևողությունը և միջին ջերմաստիճանը

. Ջեռուցման ժամանակաշրջանի բնութագրերը

. Հողի մակերևույթի ջերմաստիճանը

- միջին ամսական

- միջին առավելագույն

- միջին նվազագույն

- բացարձակ առավելագույն

- բացարձակ նվազագույն

. Հողի շերտի սառածության խորությունը

. Հողի մակերևույթին դիտվող առաջին և վերջին սառնամանիքը և անսառնամանիք ժամանակահատվածի տևողությունը

. Օդի խոնավություն

- հարաբերական խոնավությունը

. Մթնոլորտային տեղումներ

o պինդ

o հեղուկ

o խառը

o ընդհանուր քանակը

o օրական առավելագույնը

. Տեղումներով օրերի թիվը

. Ձնածածկույթի առաջացման և վերացման ժամկետները

. Մթնոլորտային ճնշում

- միջին

- բացարձակ առավելագույն

- բացարձակ նվազագույն

. Քամու ուղղությունների և անդորրի կրկնելիությունը

. Քամու արագությունը

- միջին ամսական

- առավելագույն

- պոռթկում

. Մթնոլորտային երևույթներով օրերի միջին թիվը

 

1. Արևափայլ

 

.___________________________________________________________________.

|Բնութագիր    |I |II |III|IV | V |VI |VII|VIII|IX | X |XI |XII|Տարի |

|_____________|__|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|_____|

|Տևողությունը |86|126|182|223|278|336|368|346 |283|230|130|97 |26856|

|(ժամ)        |  |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |     |

|_____________|__|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|_____|

|Առանց արևի   |6 |  5|  2|  1|0.2|0.2|  0|  0 |0.3|  2|  4| 9 |   30|

|օրերի թիվը   |  |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |     |

.___________________________________________________________________.

 

2. ՕԴԻ ԵՎ ՀՈՂԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ

 

2.1 Օդի ջերմաստիճան (o C)

 

._________________________________________________________________________.

|Բնութագ|I   |II  |III  |IV  |V   |VI  |VII |VIII|  IX| X  |XI  |XII |Տարի|

|րեր    |    |    |     |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_______|____|____|_____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|միջին  |-2,4|-0.1| 5.7 |12.1|17.0|21.4|26.1|25.9|21.1|13.8| 6.7| 0.1|12.3|

|ամսական|    |    |     |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_______|____|____|_____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|միջին  |2.5 | 5.2| 11.6|18.5|23.7|29.0|33.1|32.9|28.7|21.1|12.9| 4.8|18.7|

|առավելա|    |    |     |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|գույն  |    |    |     |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_______|____|____|_____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|միջին  |-6.7|-4.8|  0.3| 5.8|10.5|14.4|18.8|18.3|13.1| 6.6| 1.3|-4.4| 6.1|

|նվազա- |    |    |     |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|գույն  |    |    |     |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_______|____|____|_____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|բացար- |18.1|19.2| 25.0|33.4|34.2|38.4|41.0|41.6|39.3|32.6|25.8|18.8|41.6|

|ձակ    |    |    |     |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|առավելա|    |    |     |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|գույն  |    |    |     |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_______|____|____|_____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|բացար- |-24.|-23.|-21.6|-7.7| 0.9| 2.2| 6.9| 9.0| 2.6|-5.0|-14.|-22.|-24.|

|ձակ    |   2|   0|     |    |    |    |    |    |    |    |   0|   4|   2|

|նվազա- |    |    |     |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|գույն  |    |    |     |    |    |    |    |    |    |    |    |    |    |

._________________________________________________________________________.

 

2.2 Օդի միջին օրական ջերմաստիճանի որոշակի սահմաններով անցման

ժամկետները, տևողությունը և միջին ջերմաստիճանը (o C)

 

._____________________________________________________________________.

|Բնութագիր |Ցածր       |                 Բարձր                        |

|          |___________|______________________________________________|

|          |  0 o      |5 o      |  10 o   |  15 o |  20 o | 25 o     |

|__________|___________|_________|_________|_______|_______|__________|

|Անցման    |17 II|18 II|13 |22 XI|5 IV|1 XI|1 V|9 X|7 VI|19|7 VII|23  |

|ժամկետները|     |     |III|     |    |    |   |   |    |IX|     |VIII|

|__________|___________|_________|_________|_______|_______|__________|

|Տևողութ-  |     64    |   255   |   211   |  162  |   105 |     48   |

|յունը (օր)|           |         |         |       |       |          |

._____________________________________________________________________.

 

2.3 Ջեռուցման ժամանակաշրջանի (<- 8 o C) բնութագրերը

 

.________________________________________________.

|Սկիզբը|Վերջը |Տևողությունը |ժամանակաշրջանի միջին|

|      |      |    (օր)     |ջերմաստիճանը (o C)  |

|______|______|_____________|____________________|

|      |      |             |                    |

|______|______|_____________|____________________|

| 9 XI |26 III|     138     |       1.2          |

.________________________________________________.

 

2.4 Հողի մակերևույթի ջերմաստիճանը (o C)

 

.__________________________________________________________________.

|Բնութագրեր   |I  |II |III| IV| V | VI|VII|VIII|IX |X |XI |XII|Տարի|

|__________________________________________________________________|

|                                                                  |

|__________________________________________________________________|

|միջին ամսական| -2|0.4|  8| 15| 22| 30| 35|  34| 26|16|  7|0.3 | 16|

|_____________|___|___|___|___|___|___|___|____|___|__|___|____|___|

|միջին        |  8| 14| 26| 36| 45| 55| 62|  60| 51|35| 21|  10| 35|

|առավելագույն |   |   |   |   |   |   |   |    |   |  |   |    |   |

|_____________|___|___|___|___|___|___|___|____|___|__|___|____|___|

|միջին        | -9| -6| -2|  4|  9| 13| 18|  17| 11| 4| -1|  -6|  4|

|նվազագույն   |   |   |   |   |   |   |   |    |   |  |   |    |   |

|_____________|___|___|___|___|___|___|___|____|___|__|___|____|___|

|բացարձակ     | 30| 38| 50| 58| 67| 72| 72|  73| 69|55| 40|  32| 73|

|առավելագույն |   |   |   |   |   |   |   |    |   |  |   |    |   |

|_____________|___|___|___|___|___|___|___|____|___|__|___|____|___|

|բացարձակ     |-33|-33| 24| 10| -2|  0|  5|   8| -1|-9|-13| -26|-33|

|նվազագույն   |   |   |   |   |   |   |   |    |   |  |   |    |   |

.__________________________________________________________________.

 

2.5 Հողի շերտի սառածության խորությունը (սմ)

(ըստ Դանիլինի գործիքի)

 

._____________________________.

|Առավելագույնը ձմռան ընթացքում|

|_____________________________|

|Միջին|Բացարձակ    |Բացարձակ  |

|     |առավելագույն|նվազագույն|

|_____|____________|__________|

| 17  |    40      |    3     |

._____________________________.

 

2.6 Հողի մակերևույթին դիտվող առաջին և վերջին սառնամանիքը և

անսառնամանիք ժամանակահատվածի տևողությունը

 

._______________________________________________________________.

|Վերջին սառնամանիքը     |Առաջին սառնամանիքը     |Անսառնամանիք   |

|                       |                       |ժամանակահատվածի|

|                       |                       |տևողությունը,  |

|                       |                       |օր             |

|_______________________|_______________________|_______________|

|միջին|ամենավաղ|ամենաուշ|միջին|ամենավաղ|ամենաուշ|    միջին      |

|_______________________________________________________________|

|                                                               |

|_______________________________________________________________|

|17 IV| 21 III |  7 VI  | 15 X| 26 IX  |  9 XI  |      180      |

._______________________________________________________________.

 

3. 3.1 ՕԴԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________.

|Բնութագրեր     |I |II|III|IV|V |VI|VII|VIII|IX|X |XI|XII|Տարի|

|_____________________________________________________________|

|                                                             |

|_____________________________________________________________|

|հարաբերական (%)|70|67| 60|58|57|51| 46|  46|50|59|67| 70|  58|

._____________________________________________________________.

 

4. ՏԵՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՁՆԱԾԱԾԿՈՒՅԹ

 

4.1 Մթնոլորտային տեղումներ

 

._____________________________________________________________.

|Բնութագրեր     |I |II|III|IV|V |VI|VII|VIII|IX|X |XI|XII|Տարի|

|_____________________________________________________________|

|                                                             |

|_____________________________________________________________|

|պինդ           |25|21| 11|  |  |  |   |    |  |  | 5| 19|  81|

|_______________|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|____|

|հեղուկ         | 1| 7| 23|53|53|35| 18|   9|11|35|23|  8| 276|

|_______________|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|____|

|խառը           | 4| 4|  9| 3|  |  |   |    |  |  | 5|  3|  28|

|_______________|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|____|

|ընդհանուր      |30|32| 43|56|53|35| 18|   9|11|35|33| 30| 385|

|_______________|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|____|

|օրական         |  |  |   |  |  |  |   |    |  |  |  |   |    |

|առավելագույնը  |21|31| 31|34|45|38| 29|  27|27|36|23| 28|  45|

._____________________________________________________________.

 

4.2 Տեղումներով (>- 0.1) օրերի թիվը

 

._____________________________________________.

|I |II|III|IV|V |VI|VII|VIII|IX|X |XI|XII|Տարի|

|_____________________________________________|

|                                             |

|_____________________________________________|

| 8| 7|  9|11|12| 7|  4|   2| 3| 7| 6|  7|  83|

._____________________________________________.

 

4.3 Ձնածածկույթի առաջացման և վերացման ժամկետները

 

._____________________________________________________________.

|Ձնածածկույթով|Ձնածածկույթի|Ձնածածկույթի|Առանց կայուն         |

|օրերի թիվը   |առաջացման   |վերացման    |ձնածածկույթի ձմեռների|

|             |ժամկետները  |ժամկետները  |կրկնելիությունը (%)  |

|_____________|____________|____________|                     |

|  միջին      |  միջին     |   միջին    |                     |

|_____________________________________________________________|

|                                                             |

|_____________________________________________________________|

|     40      |   14 XII   |   9 III    |         65          |

._____________________________________________________________.

 

5. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ (հՊա)

 

.___________________________________________________________________

|Բնութագրեր  |I    |II   |III  |IV   |V    |VI   |VII  |VIII |  IX |

|___________________________________________________________________

|

|___________________________________________________________________

|միջին       |904.3|902.8|901.0|899.3|899.8|897.7|895.9|896.9|900.7|

|____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|բացարձակ    |919.9|920.0|917.7|914.1|912.1|908.5|906.0|908.0|911.3|

|առավելագույն|     |     |     |     |     |     |     |     |     |

|____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|բացարձակ    |883.8|881.5|880.3|884.1|884.3|885.8|882.9|886.5|889.7|

|նվազագույն  |     |     |     |     |     |     |     |     |     |

.___________________________________________________________________

._____________ ________________________.

|Բնութագրեր  | |X    | XI  | XII |Տարի |

|_____________ ______|_____|_____|_____|

|                    |     |     |     |

|_____________ ______|_____|_____|_____|

|միջին       | |904.3|905.4|904.7|901.1|

|____________| |_____|_____|_____|_____|

|բացարձակ    | |917.7|917.9|920.8|920.8|

|առավելագույն| |     |     |     |     |

|____________| |_____|_____|_____|_____|

|բացարձակ    | |886.6|887.3|883.5|880.3|

|նվազագույն  | |     |     |     |     |

._____________ ________________________.

 

6. ՔԱՄԻ

 

6.1 Քամու ուղղությունների և անդորրի կրկնելիությունը (%)

 

._____________________________________________________.

|Ամիս|Հս|Հս Արլ|Արլ|Հվ Արլ|Հվ|Հվ Արմ|Արմ|Հս Արմ|Անդորր|

|_____________________________________________________|

|                                                     |

|_____________________________________________________|

|I   |23|    39|  2|     2| 4|    11|  8|    11|    65|

|____|__|______|___|______|__|______|___|______|______|

|II  |18|    37|  4|     2| 4|    14| 11|    10|    64|

|____|__|______|___|______|__|______|___|______|______|

|III |16|    30|  2|     1| 7|    20| 14|    10|    63|

|____|__|______|___|______|__|______|___|______|______|

|IV  |11|    27|  4|     1| 5|    26| 16|    10|    65|

|____|__|______|___|______|__|______|___|______|______|

|V   | 9|    28|  4|     1| 6|    25| 16|    11|    65|

|____|__|______|___|______|__|______|___|______|______|

|VI  |10|    33|  4|     1| 5|    25| 13|     9|    62|

|____|__|______|___|______|__|______|___|______|______|

|VII |10|    46|  3|     1| 4|    22|  9|     5|    58|

|____|__|______|___|______|__|______|___|______|______|

|VIII|25|    40|  3|     2| 4|    10|  7|     9|    67|

|____|__|______|___|______|__|______|___|______|______|

|IX  |10|    28|  2|     0| 6|    25| 18|    11|    66|

|____|__|______|___|______|__|______|___|______|______|

|X   |13|    25|  2|     1| 4|    24| 18|    13|    68|

|____|__|______|___|______|__|______|___|______|______|

|XI  |18|    32|  2|     2| 4|    16| 14|    12|    69|

|____|__|______|___|______|__|______|___|______|______|

|XII |25|    40|  3|     2| 3|    10|  7|    10|    67|

|____|__|______|___|______|__|______|___|______|______|

|Տարի|16|    34|  3|     1| 5|    19| 12|    10|    65|

._____________________________________________________.

 

6.2 Քամու արագությունը (մ/վ)

 

._____________________________________________________________________.

|Բնութագրեր     |I  |II |III|IV |V  |VI |VII|VIII|IX |X  |XI |XII|Տարի|

|_____________________________________________________________________|

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|միջին ամսական  |1.0|1.0|1.2|1.2|1.1|1.4|1.7| 1.6|1.2|1.0|0.9|0.8| 1.2|

|_______________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|

|առավելագույն   | 18| 16| 16| 16| 16| 16| 13|  13| 10|  9| 11| 21|  21|

|_______________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|

|պոռթկումը      | 28| 28| 28| 30| 20| 22| 20|  30| 22| 18| 18| 30|  30|

._____________________________________________________________________.

 

7. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

7.1 Մթնոլորտային երևույթներով օրերի միջին թիվը

 

.__________________________________________________________________.

|Բնութագրեր|I   |II |III |IV  |V   |VI |VII|VIII|IX|X|XI | XII|Տարի|

|__________________________________________________________________|

|                                                                  |

|__________________________________________________________________|

|մառախուղ  |  2 |0.7|    |    |    |   |   |    |  | |0.3|   2|   5|

|__________|____|___|____|____|____|___|___|____|__|_|___|____|____|

|ամպրոպ    |0.07|0.2|0.6 | 4  |10  |10 | 6 |  4 | 3|2|0.5|0.05|  40|

|__________|____|___|____|____|____|___|___|____|__|_|___|____|____|

|կարկուտ   |    |   |0.06|0.06|0.06|0.2|   |0.06|  | |   |    | 0.4|

.__________________________________________________________________.

 

I-2.3 Արենի համայնքի միկրոկլիմայական քարտեզները

 

Արենի գյուղը իր հողերով զբաղեցնում է մեծ մասամբ Արփա գետի հովիտը և նրա հյուսիս, հյուսիս-արևմտյան մասը: Արենիի բարձրությունը 1009 մ է ծովի մակարդակից: ՈՒնի չոր ցամաքային կլիմա` կիսաանապատային լանդշաֆտով: Ամառը շատ շոգ է, ջերմաստիճանը հասնում է 26-27 o C-ի, իսկ առավելագույնը` 41.6 o C-ի: Ձմեռը ցուրտ է, օդի միջին ջերմաստիճանը հունվարին -2.5 o C է, իսկ բացարձակ նվազագույնը հասնում է -24.2 o C-ի: Արենին գտնվում է Նախիջևանի սահմանին մոտ` Արփա գետի հովտում, որն Արենիի տարածքում հոսում է արևելքից արևմուտք:

 

I-2.3.1 Արենի համայնքի ջերմաստիճանի միկրոկլիմայական քարտեզները

 

Արենիում գերակշռում է Արփա գետի թույլ թեքությամբ հունը, որն ունի ցրտահարության երրորդ աստիճան: Արենիում և նրա հողերում բլուրներ քիչ կան, դրա փոխարեն շատ են խոր գետահովիտները, որոնք Արփայի ձախ մասում են գտնվում: Արենիի հողերի մի մասն էլ գտնվում է Էլփին գետի հովտում և նրա շրջակայքում: Էլփին գետը հոսում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք: Արենիի հողերի մի զգալի մասը գտնվում է նրա հյուսիսում թույլ թեքության վրա: Արենիում շատ կան խորը նեղ հովիտներ, որոնք ունեն ցրտահարության 1-2 աստիճան և գտնվում են Արփա գետի ձախ մասում: ՈՒնեն մեծ թեքություններ և կազմում են Արենիի հարավ-արևելյան հատվածի զգալի մասը: Արենիում կան նաև փոքր ձորեր, հովիտներ և այլն, որտեղ ցուրտ օդի հոսքը շատ է, իսկ արտահոսք չկա: Ցուրտ օդը այդ տարածքներում կուտակվում է և ստեղծում ցրտահարության տեսակետից վտանգավոր տեղամասեր, որոնց ցրտահարության աստիճանը կազմում է 4-5 աստիճան: Արենիի տարածքում շատ են մեծ թեքության լանջեր, որտեղ ցուրտ օդի հոսք չկա, բայց արտահոսքը լավ է: Այդ տարածքներում ցրտահարության աստիճանը կազմում է 2 աստիճան: Բոլոր այդ ձևերը առանձնացված են քարտեզի վրա առանձին գույներով:

 

I-2.3.2 Արենի համայնքի քամու միկրոկլիմայական քարտեզները

 

Արենիի քամիների արագությունները այնքան էլ մեծ չեն: Ամենաուժեղ քամիները լինում են հուլիս-օգոստոս ամիսներին, երբ միջին արագությունը հասնում է 1.6-1.7 մ/վրկ, իսկ ամենաթույլ քամիները լինում են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Քամու արագությունը այդ ամիսներին կազմում է ընդամենը 0.8-0.9 մ/վրկ: Քամու առավելագույն արագությունը տարվա ընթացքում դիտվում է դեկտեմբերին` 21 մ/վրկ, իսկ պոռթկումներով քամիները ամենաշատը դիտվում են ապրիլ, օգոստոս և դեկտեմբեր ամիսներին, երբ քամու արագությունը հասնում է 30 մ/վրկ:

Արենիում քամիները հիմնականում ունենում են հյուսիս-արևելյան ուղղություն, որը տարվա կտրվածքում կազմում է քամիների 34%: Տարվա կտրվածքում անդորր նկատվում է օրերի 65%-ում: Իսկ արևմտյան, հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան քամիները կազմում են ընդամենը 10-19%: Այդ պատճառով քամիների միկրոկլիմայական քարտեզը կազմելիս հաշվի ենք առել հյուսիս-արևելյան քամիները և այդ ուղղության համար էլ հաշված քամու միկրոկլիմայական գործակիցները:

Առանձնացված են հետևյալ տեղամասերը, որտեղ քամու արագությունը մեծանում է.

1. Քամու միկրոկլիմայական գործակիցը ky=1.4-1.7: Այդ տեղամասերն են շատ թեք լանջերի վերին մասերը, բլուրները, սարահարթերը, որոնց բացարձակ բարձրությունը 50 մ-ից ավելի է, և շատ խիստ թեքությամբ հովիտների հատակն ու լանջերը, որոնք ունեն քամուն զուգահեռ ուղղություն:

2. Քամուն զուգահեռ ոչ մեծ թեքության հովիտների հատակը և լանջերի ստորին մասերը: Լանջերի ստորին և միջին մասերը, որտեղ քամու միկրոկլիմայական գործակիցը համարյա չի փոփոխվում նկատված քամու արագությունից, կազմում է 1.0-1.2:

3. Այն տեղամասերը, որտեղ քամու արագությունը թուլանում է` ky=0.6-0.9: Այդ տեղամասերն են շատ թույլ թեքության հարթավայրերը, քամուն ուղղահայաց հովիտների հատակը և լանջերը, քամուն հակառակ լանջերի միջին և ստորին մասերը, փակ ձորակները, գոգավորությունները և այլն:

4. Նշված բոլոր ձևերը համապատասխան գույներով բերված են քամու միկրոկլիմայական քարտեզների վրա:

 

I-2.4 ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՍԵՅՍՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

 

Բովանդակություն

 

1. Ընդհանուր տեղեկություններ

2. Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

3. Գեոմորֆոլոգիական պայմաններ

4. Երկրաբանական կառուցվածք

5. Հիդրոերկրաբանական պայմաններ

6. Սեյսմատեկտոնական պայմաններ

7. Ֆիզիկաերկրաբանական երևույթները և պրոցեսներ

8. Երկրաբանալիթոլոգիական կառուցվածք

9. Ինժեներաերկրաբանական շրջանացում

11. Փորվածքների նկարագիր

12. Եզրակացություն

 

1. Ընդհանուր տեղեկություններ

 

Համաձայն ՀՀ Քաղաքաշինության նախարարության առաջադրանքի, «ՀԳՇՆ» ընկերության կողմից նախատեսվում է Վայոց Ձորի մարզի, Արենի համայնքի (բնակավայրի) նոր գլխավոր հատակագծի կազմում: Այդ նպատակով 2007 թ-ի հուլիս ամսին Արենի համայնքի մոտ 300 հա տարածքում կատարվել են հետևյալ ինժեներաերկրաբանական աշխատանքները`

1. Ինժեներաերկրաբանական վերականգնողական աշխատանքներ, որոնց ընթացքում ծանոթացվել և հաշվի են առնվել բազմաթիվ երկրաբանական, երկրաֆիզիկական, ինժեներաերկրաբանական, ջրաերկրաբանական, սեյսմոտեկտոնական ուսումնասիրությունների (Արենի համայնքի և դրա մերձակայքի) ֆոնդային տվյալներ` կատարված բազմաթիվ նախագծային ինստիտուտների և ՀՀ (նախկին) երկրաբանական վարչության կողմից (հավելվածներ 6.1, 7.1, 9.1) Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ, ՍՊԱԾ-ի (հավելվածներ 6.2, 6.3), ԱրմԳԻԻԳԻՍ-ի և այլն կազմակերպությունների կողմից:

2. Նկարագրվել են 53 բնական և արհեստական մերկացումներ, կետային և հրապարակային բնույթի և նախկինում ԱրմԳԻԻԳԻՍ-ի կողմից Արենի գյուղում անցած 15 հորատանցքեր:

3. Կատարվել է ինժեներաերկրաբանական հանույթ 1:2000 մասշտաբի քարտեզի հիմքով 300 հա և ավելի մակերեսի վրա (ընդգծված տարածքը և մերձակայքը, տես հավելված 9.2):

4. Գրունտային ջրերի նմուշարկում գոյություն ունեցող դրենաժային համակարգից (որն ընդգրկում է հարավային կողմի մի քանի ձորակներից հոսող թաքնված ջրհոսքերի կենտրոնացված հեռացում խողովակաշարով):

5. Կազմվել է 11 ինժեներաերկրաբանական կտրվածքներ:

6. Կազմվել է սույն ինժեներաերկրաբանական եզրակացությունը:

 

2. Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

 

Արենին հանդիսանում է Վայոց Ձորի մարզի համայնքներից մեկը (նախկին Եղեգնաձորի շրջան): Գտնվում է Երևան-Եղեգնաձոր մայրուղու վրա: Մարզային կենտրոն Եղեգնաձոր քաղաքից հեռու է 20 կմ դեպի հարավ-արևմուտք և նրա հետ կապված է ասֆալտապատ ճանապարհով, Երևան քաղաքից գտնվում է մոտ 110 կմ-ի վրա:

Համայնքը գյուղատնտեսական է և հիմնականում զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ և անասնապահությամբ: Մեր ժամանակներում Արենի գյուղը հատակագծվել է 1977 թ. 290 հա տարածքի վրա: Գյուղը աճելով և զարգանալով, այժմ նոր հատակագծման անհրաժեշտություն է առաջանում և այն կատարվելու է 300 հա տարածքում:

Ա. Օրոգրաֆիա

Նկարագրվող տարածքը գտնվում է Արփա գետի միջին հոսանքում և տարածված է նրա երկու ափերին, որին միանում են մի շարք ձորակներ` իրենց ժամանակավոր և մշտական հոսքերով: Տարածքը զբաղեցնում է Արփա գետի հովտային և նրան հարակից լանջերը, որոնց ռելիեֆի թեքությունները տատանվում են 0-10 և մինչև ուղղաձիգ: Բացարձակ նիշերը տատանվում են 960-1100 մետրերի սահմաններում:

Հիմնականում ջրային արտերիան հանդիսանում է Արփա գետը, որը ուսումնասիրվող տարածքում սնվում է մշտական, ժամանակավոր և թաքնված ջրերի հոսքերով (մակերեսին մոտ գրունտային ջրեր): Վերջիններս հանդիսանում են այն ջրային հոսքերը, որոնք հոսում են արտաքինից չոր ձորակներից, որոշ խորությունների վրա և ճալաքարակոպճային գրունտների միջով, դուրս են գալիս Արփայի հովիտ և խառնվում նրա ջրերին:

Գարնանային ջրհոսքերը անկայուն են, վարարումներն սկսվում են մարտ ամսից, առավելագույնին հասնում են ապրիլ-մայիս-հունիս ամիսներին (կախված տարեկան եղանակային տատանումներից, կամ տեղումներից):

Բ. Կլիմայական պայմանները

Կլիման չոր է, խիստ ցամաքային, օրական ջերմաստիճանի մեծ տատանումներով: Արենի համայնքին բնորոշ է շոգ և չոր ամառը, երկարատև տաք աշունը և ցուրտ անհողմ ձմեռը:

Բացարձակ մինիմալ օդի ջերմաստիճանը -24.2 o C է:

Բացարձակ մաքսիմում օդի ջերմաստիճանը 41.6 o C է:

Օդի միջին տարեկան ջերմաստիճանը 10-12 o C է:

Տարեկան տեղումների քանակը տատանվում է 400-500 մմ սահմաններում:

Ձյան շերտի միջին բարձրությունը 0.2 մետր է (մաքսիմալ տասնօրյակում):

Քամու ուղղությունը մեծամասամբ հյուսիս արևելյան և մաքսիմալ 1.5 մ/վրվ արագությամբ:

Գրունտի սառչման մաքսիմալ խորությունը 0.5 մետր է ըստ ՀՀ Օդերևութաբանական կայանների դիտարկումների:

Քամիների գերակշռող ուղղությունը ձմռան ամիսներին դեպի հյուսիս-արևելք է, իսկ ամռան ամիսներին` դեպի հյուսիս-արևելք և հարավ արևմուտք:

Ստորև աղյուսակի տեսքով բերվում է մի քանի կլիմայական տվյալներ` ըստ մոտակա օդերևութաբանական կայանների դիտարկումների:

 

Օդի միջին ամսեկան և տարեկան ջերմաստիճանը

 

._________________________________________________________________________.

|I   |II  |III|IV  |V   |VI  |VII |VIII|IX  |X   |XI |XII|Տարե|Բա-  |Բա-  |

|    |    |   |    |    |    |    |    |    |    |   |   |կան |ցարձ.|ցարձ.|

|    |    |   |    |    |    |    |    |    |    |   |   |    |մի-  |մաքս |

|    |    |   |    |    |    |    |    |    |    |   |   |    |նիմ. |     |

|____|____|___|____|____|____|____|____|____|____|___|___|____|_____|_____|

|-2.7|-0.5|5.6|12.0|17.0|21.1|26.1|25.8|20.9|13.6|6.6|0.3|12.2|  -24|   41|

._________________________________________________________________________.

 

Ամսեկան և տարեկան տեղումների ընդհանուր գումարը (մմ)

 

._____________________________________________________________.

|I |II|III|IV|V |VI|VII|VIII|IX|X |XI|XII|Միջին|Ձյան ծածկույթը|

|  |  |   |  |  |  |   |    |  |  |  |   |տարե-|______________|

|  |  |   |  |  |  |   |    |  |  |  |   |կան  |Տասնօր-|Քաշը  |

|  |  |   |  |  |  |   |    |  |  |  |   |     |յա առա-|կգ/մ2 |

|  |  |   |  |  |  |   |    |  |  |  |   |     |վելա-  |      |

|  |  |   |  |  |  |   |    |  |  |  |   |     |գույնը |      |

|  |  |   |  |  |  |   |    |  |  |  |   |     |սմ     |      |

|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|_____|_______|______|

|26|31|41 |51|49|37|14 | 12 |10|28|26|28 | 353 |       |      |

|- |- |-  |- |- |- |-  | -  |- |- |- |-  |  -  |  83   |  70  |

|21|31|31 |34|27|38|29 | 27 |27|35|23|28 | 38  |       |      |

._____________________________________________________________.

 

Օդի միջին ամսեկան և տարեկան խոնավությունը (%)

 

.______________________________________________________________.

|I |II|III|IV|V |VI|VII|VIII|IX|X |XI|XII|Միջին  |Ամենա-|Ամենա-|

|  |  |   |  |  |  |   |    |  |  |  |   |տարեկան|ցուրտ |շոգ   |

|  |  |   |  |  |  |   |    |  |  |  |   |       |ամսվա |ամսվա |

|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|_______|______|______|

|72|68| 61|57|57|50| 45|  43|48|57|67| 73|   58  |  62  |  30  |

.______________________________________________________________.

 

3. Գեոմորֆոլոգիական պայմաններ

 

ՈՒսումնասիրվող տարածքը գեոմորֆոլոգիական տեսակետից ընկած է Վարդենիսի լեռնաշղթայի հարավային և Վայքի լեռնաշղթայի հյուսիս արևմտյան միջլեռնային իջույթում, Արփա գետի հովտում: Ռելիեֆը արտահայտված է տեկտոնական խիստ մասնատված ցածր լեռներով, բայց հարաբերական բարձրությունները գետի հովտի հետ համեմատած տատանվում է 200-300 ավելի մետրերի սահմաններում:

Արենի գյուղը տեղադրված է էռոզիոն-դենուդացիոն և էլյուվիալ-դելյուվիալ պրոլյուվիալ լանջերի վրա ինչպես նաև Արփա գետահովտի հունին մոտ առաջին և երկրորդ դարավանդների վրա: Տարածքը անհարթ է, ընդհանուր թեքությունը դեպի հարավ-արևմուտք:

ՈՒսումնասիրվող տարածքում կարելի է առանձնացնել հետևյալ գեոմորֆոլոգիական էլեմենտները.

ա) Արփա գետի ողողահունը գետահունով և նրա վտակները ինչպես նաև ժամանակավոր հոսքերը և թաքնված հոսքերը: Ռելիեֆը հարթ է, քարքարոտ, հորիզոնականին մոտ մակերեսային թեքությամբ: Ներկայացված է գետի կողմերում, ափերում, հունի երկայնքով առանձին, համեմատական թեք մինչև 10 o-ի սահմաններում և ձգված մակերեսներով Արփա գետի հունին զուգահեռ: Լայնությունը տատանվում է 30-380 մ սահմաններում, տեղ-տեղ ավելի լայնությամբ:

բ) Արփա գետի առաջին մինչողողահունային դարավանդը` մակերեսի 1 o - 6 o, տեղ-տեղ մինչև 12 o թեքությամբ ռելիեֆը անհարթ է, դիտվում է Արփայի գետահունի երկու ափերում էլ, տեղ-տեղ առանձին ձգված մակերեսների տեսքով:

գ) Դելյուվիալ-պրոլյուվիալ լանջերը` մակերեսի 8 o-ից մեծ թեքությամբ, զբաղեցնում են ուսումնասիրվող տարածքի զգալի մասը:

դ) Դելյուվիալ-պրոլյուվիալ հարթություններ` մակերեսի 2 o-5 o թեքությամբ: Ռելիեֆը թմբային է: Ընդգրկում է ուսումնասիրվող տարածքի հարավ-արևմտյան և հյուսիսային մասերը:

ե) Չոր, մեծ թեքության հեղեղատար ձորակներ` 25-ից 40 մետր լայնությամբ, 20 o-ից մեծ թեքությամբ լանջերով ձգվում են հարավից-հյուսիս և հյուսիս-արևմուտք 60-100 մետր (ուսումնասիրվող տարածքի սահմաններում): Ձորակներն ընկած են գյուղի հարավ-արևմտյան մասերում: Նրանցից խոշորներից կատարվում է կենտրոնացված ջրահեռացում, տարածքները ջրածածկումից ազատելու համար:

զ) Առանձնացված, գմբեթաձև բլրաթմբեր` մինչև 13-15 մ բարձրությամբ: Բլրաթմբերի գագաթները հարթ են, և ունեն 15-20 o թեքության անկյուններ: Ընկած են տարածքի հյուսիսային և հյուսիս արևելյան մասերում:

է) Դելյուվիալ-պրոլյուվիալ ուղղաձիգ, զառիթափ լանջեր, մինչև 30-50 մ բարձրության: Ընկած են տարածքի հարավային և հարավ-արևելյան մասերում:

ը) Ժայռեր` 20 o-ից մեծ թեքությամբ: Ընդգրկում են տարածքի հարավային և հարավ արևելյան մասերը, ինչպես նաև գետի երկու ափամերձ բլրալանջերը: Տեղին է նշել, որ այստեղ առկա են ուղղաձիգ թեքություններ նույնպես: Ռելիեֆը անհարթ է, բլրաթմբային:

թ) Ժայռային զառիթափ լանջեր` 40-50 մ-ից ավելի բարձրությամբ: Ընկած են տարածքի հարավային և հարավ արևելյան մասերում, ինչպես նաև Արենիից դեպի Եղեգնաձոր գնացող ճանապարհի ձախ կողմում:

Ներկա ուսումնասիրությունների փուլում ընդգրկված են նաև այն տարածքները որոնք ընկած են Արփա գետի աջ ափի II դարավանդից վեր տարածքներ, որոնց ռելիեֆի թեքությունը տատանվում է 0-15 o-20 o և այդ տարածքները սկսել են կառուցապատել (առանց նախնական) հատակագծման ընդհանուր նախագծերի:

Վերը նշված գեոմորֆոլոգիական բաժանումները ընդգրկված են ներկայիս ինժեներաերկրաբանական շրջանցման բաժանման համապատասխան տաքսոնոմիական պայմանականներում (տես հավելված 9.2-ում), որպես ենթաշրջաններ` B լանջեր և A ալյուվիալ ակումուլյատիվ տեղանք:

 

4. Երկրաբանական կառուցվածք

 

ՈՒսումնասիրվող տարածքի երկրաբանական ուսումնասիրությունը սկսվել է Հայաստանի խորհրդայնացման տարիներից սկսած: Իսկ 1950 թվականից հետո այս տարածաշրջանում իրենց ուսումնասիրություններն են իրականացրել «Հայջրնախագիծ», «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտները, ինչպես նաև ՀՀ Երկրաբանական վարչությունը` կատարելով ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների որոնման շինանյութերի որոնման և այլ ուսումնասիրություններ: Ըստ այդ ուսումնասիրությունների արդյունքի, տարածքը համարվում է երկրաբանական բարդ և միջին բարդության բնույթի:

Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են ստորին կավճի հասակի ապարները, որոնք ներկայացված են կարբոնատային, մերգելային բավական հզոր շերտախմբերով, իսկ նրանց ծածկում են չորրորդական և ժամանակակից առաջացումները, դրանք ալյուվիալ-պրոլյուվիալ, պրոլյուվիալ-դելյուվիալ, դելյուվիալ-ալյուվիալ և դելյուվիալ-էլյուվիալ կուտակումներ են, տարբեր հզորությամբ և տարբեր ձևերի դրսևորումներով:

 

5. Հիդրոերկրաբանական պայմաններ

 

Հիդրոերկրաբանական տեսակետից շրջանում տարածված գրունտային ջրերը կապվում են մեզոզոյան կոմպլեքսներից կրաքարային շերտախմբին, որոնց ելքերը մեր ուսումնասիրության տարածքում գտնվում են շատ խորը:

Պալեոգենի հասակի ապարների (տուֆագեն, պորֆիրիտային, տուֆաբրեկչաների, տուֆերի) հետ կապվում են ճեղքային և ծակոտկենային տիպի ծագման գրունտային ջրերը, իսկ վերին չորրորդական ժամանակի հետ կապում են լճա-ալյուվիալ նստվածքների գրունտային ջրերը:

Իսկ Արենի գյուղի տարածքում տարածված են մակերևույթին մոտ գրունտային ջրերի հոսքեր, որոնք հիմնականում հանդիպում են ժամանակավոր հոսքերի, ձորակների և Արփա գետի հովտում (ցածրադիր տարածքներում):

Նրանցից որոշ մասը, դուրս գալով երկրի մակերևույթ, Արփայի հունից բարձր ափամերձ տարածությունները մասամբ ջրածածկում են, մասամբ ճահճացնում են: Այդ տարածությունները առողջացնելու և գյուղատնտեսական նպատակներով կիրառելու համար 90-ական թվականների սկզբին այդ ջրերը հավաքել, ուղղորդված հեռացրել և լցրել են Արփա գետը` խողովակաշարերի միջոցով (դրենաժային համակարգ): Դրանք գյուղի հարավային կողմով իջնող 2-3 ձորակների ջրերն են, որոնք առաջանում են մակերեսային հոսքերից և մթնոլորտային տեղումներից: Բավական բերրի տարածքներ չէին օգտագործում որպես ակտիվ գյուղատնտեսական հողատարածքներ, իսկ այժմ օգտագործում են և պտղատու այգիներ են հիմնել այդ տարածքներում:

Իսկ Արենի գյուղի մյուս մասերում գրունտային ջրերը կամ բացակայում են, կամ գտնվում են 10 մետրից խորը, այդ երևում է ինժեներաերկրաբանական քարտեզի վրա (տես հավելված 9.2):

 

________________________________________________

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1595-Ն
Որոշում