Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱ ...

 

 

040.1596.140108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1596-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի ղեկավարին համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:

5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1596-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԱՍ ԱՌԱՋԻՆ - ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ I. ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

Ներածություն 1. Տարածքի քաղաքաշինական վերլուծություն և համալիր գնահատական

1.1. Պատմական ակնարկ

1.2. Համայնքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում

1.3. Տարածքի համալիր գնահատական

1.4. Բնակլիմայական պայմաններ

1.5. Ինժեներաերկրաբանական շրջանացում

1.6. Տարածքի սեյսմատեկտոնական մոդելը 3. Շրջակա միջավայրի պահպանություն

3.1. Գառնի գյուղի տարածքի էկոլոգիական բնութագիրը և նրա բարելավման

քաղաքաշինական միջոցառումները

2.2. Օդային ավազանի պահպանություն

2.3. Ջրային ռեսուրսների պահպանություն

2.4. Հողային ռեսուրսներ

2.5. Կլիման և աշխարհագրական դիրքը

2.6. Բուսական և կենդանական աշխարհի պահպանություն

2.7. Թափոնների կառավարում

2.8. Գերեզմանատներ

2.9. Զարգացման հիմնական դրույթները և շրջակա միջավայրի վրա

ազդեցության նվազեցմանն ուղղված նախատեսվող միջոցառումներ 3. Արդյունաբերություն 4. Բնակչություն 5. Ճարտարապետահատակագծային լուծումներ

5.1. Քաղաքի տարածքային զարգացման հիմնական սկզբունքները

5.2. Հատակագծային կազմակերպում 6. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանություն 7. Տրանսպորտային ենթակառուցվածքներ

7.1. Իրավիճակը 2007թ. դրությամբ

7.2. Տրանսպորտային կապերի հեռանկարային զարգացման ուրվագիծ

7.3. Ներքին տրանսպորտ 8. Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական

միջոցառումներ

8.1.Ներածություն

8.2. Ընդհանուր բնութագիրը

8.3. Տարերային վտանգավոր երևույթները

8.4. Տեխնածին վտանգավոր երևույթները

8.5. Նախագծի հիմնական դրույթները

8.6. Բնակչության իրազեկումը և տեղեկացումը

8.7. Բնակչության տարահանումը

8.8. Բնակչության պաշտպանության միջոցառումներ 9. Ինժեներական ենթակառուցվածքներ

9.1. Ջրամատակարարում և կոյուղի

9.1.1. Գառնի գյուղի ջրամատակարարման և կոյուղու տեխնիկական վիճակի

ուսումնասիրության վերլուծություն և եզրակացություն

9.1.2. Ջրամատակարարման և կոյուղու համակարգերում առկա խնդիրների

վերաբերյալ հաշվարկներ և առաջարկվող լուծումներ

9.2. Էլեկտրամատակարարում

9.3. Գազամատակարարում 10. Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները

 

II. ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

1. Ընդհանուր դրույթներ 2. Գոտիներում թույլատրելի օգտագործումների սահմանումները

2.1. Տարածքի բազային գոտիները

2.2. Ենթագոտիներ

2.3. Թաղամասերի դասակարգումը 3. Կառուցապատման գոտիներ

3.1. Բնակելի կառուցապատման գոտի

3.2. Խառը կառուցապատման գոտի

3.3. Հասարակական նշանակության կառուցապատման գոտի

3.4. Ընդհանուր օգտագործման տարածքներ 4. Կառուցապատման կանոններ

4.1. Շինարարական և վերանորոգման աշխատանքներ

4.2. Գոտիավորմանը չհամապատասխանող կառուցապատման կարգավորում

4.3. Կառուցապատման թույլտվություններ Օգտագործված գրականության ցանկ

 

ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ

 

    1. Տարածքի փաստացի օգտագործման հատակագիծ                 Մ 1:20 000

    2. Տարածքի փաստացի օգտագործման հատակագիծ                 Մ 1:10 000

    3. Տարածքի համալիր գնահատման հատակագիծ                   Մ 1:10 000

    4. Ճանապարհային և  փողոցային ցանցի ուրվագիծ              Մ 1:50 000

    5. Տրանսպորտային ուրվագիծ                                Մ 1:10 000

6. Ջրամատակարարման և կոյուղու ցանցի, գազամատակարարման   Մ 1:10 000

և բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի ուրվագիծ

    7. Լանդշաֆտների դասակարգման հատակագիծ                    Մ 1:10 000

8. Հողային ֆոնդի բաշխումն ըստ սեփականության սուբյեկտների Մ 1:20 000

    9. Համայնքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում        Մ 1:50 000

    10. Տարածքի զարգացման հատակագիծ                          Մ 1:10 000

11. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության   Մ 1:10 000

գոտիների հատակագիծ

    12. Գոտիավորման հատակագիծ                                Մ 1:5 000

    13. Գոտիավորման հատակագիծ                                Մ 1:2 000

14. Կառուցապատման համար նախատեսված տարածքների բաշխումն   Մ 1:10 000

ըստ նպատակային նշանակության փոփոխությունների

 

I. ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

Ներածություն

 

Գառնի համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը մշակված է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով (պայմանագիր N ԱՇՁԲ 07/206-3), և համաձայն նախագծային առաջադրանքի:

Նախագծման համար ուղեցույց են ծառայել հետևյալ նորմատիվային և նախագծային փաստաթղթերը.

. ՀՀ օրենքը քաղաքաշինության մասին:

. Կարգ ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման (հաստատված ՀՀ կառավարության 02.05.03 N 609-Ն որոշմամբ):

. Կարգ բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման (հաստատված 14.05.01 N 408 որոշմամբ):

. ՀՀ կառավարության, շահագրգիռ նախարարությունների կողմից ներկայացված Գառնի համայնքին վերաբերող ելակետային նյութերը, որոշումները, ծրագրային փաստաթղթերը:

. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կադաստրային քարտեզները:

. «Հայնախագիծ» ԲԲԸ-ում մշակված և ՀՀ կառավարության կողմից հաստատված 10 ապրիլի 2003 թ. N 610-Ն «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթները:

. Գառնի գյուղի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը` մշակված «Գեոռիսկ գիտակհետազոտական ընկերություն» ՓԲԸ:

. Նախագծում հաշվի են առնված մարզի և համայնքի տնտեսության զարգացմանը վերաբերող ՀՀ կառավարության որոշումների և պետական ծրագրերի հիմնադրույթները:

. Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2005 թ ծրագիրը հաստատելու մասին (2 դեկտեմբերի 2004 թ. N 1736-Ն) որոշումը:

. ՀՀ համայնքների զբոսաշրջության զարգացման ծրագիր (22 նոյեմբեր 2002 թ.):

. ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգ (21 ապրիլի 2005 թ.):

. ՀՀ ինովացիոն գործունեության հայեցակարգ (26 հունվարի 2005 թ.):

. ՀՀ տարածքում կուրորտային առողջարանային և հանգստյան տների 2004-2008 թթ. հեռանկարային զարգացման ծրագիր (2 հոկտեմբեր 2003 թ.):

ՍԵՄԱԹ-ի «Հիմնադիր սկզբունքներն Եվրոպական մայրցամաքի կայուն զարգացման» և «Հայաստանում Եվրոպական լանդշաֆտային կոնվենցիայի» միջոցառումների և տարածքային պլանավորման փոխկապակցվածության սկզբունքները, որոնք են`

. տնտեսության կայուն զարգացումը,

. քաղաքաշինության կայուն զարգացումը,

. ինժեներական, տրանսպորտային և տեխնիկական ենթակառուցվածքների կայուն զարգացումը:

Գառնի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի մշակման հիմնական նպատակը քաղաքի հեռանկարային տնտեսական զարգացման և տարածքային աճի ուղղությունների, տարածքների ֆունկցիոնալ նշանակության սահմանումն է` տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, բնապահպանական լայն համալիրի կիրառումով, տարածքների հողօգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանումով:

Գառնի համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի և գոտևորման նախագծի հեղինակներ են` ճարտ. դոկտոր-պրոֆեսոր Ա. Առուստանյան (ՆԳՃ) և ճարտարապետ` Լ. Գասպարյանը: Մասնակիցները` ճարտարագետներ` տ.գ.թ. Ռ. Մակարյանը, Է. Մարգարյանը, Մ. Կաչյանցը, Ա. Ասրիյանը, Վ. Թևոսյանը, Լ. Նազարյանը, Ս. Սահակյանը, Ա. Կարախանյանը, Ս. Մուրադյանը:

Նախագծի հեղինակային կազմն իր երախտագիտությունն է հայտնում Գառնիի գյուղապետարանի աշխատակիցներին` նախագծի մշակման աշխատանքներին աջակցելու և ակտիվ մասնակցության համար:

 

1. ՏԱՐԱԾՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

1.1. Պատմական ակնարկ

 

Գառնի գյուղը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտում, ծովի մակերևույթից շուրջ 1400 մ բարձրության վրա, պատմական Կոտայք գավառի (այժմ` Կոտայքի մարզ) տարածքում:

Բնակավայրի հարավային սահմանով անցնում է Ազատ գետը: Արևմտյան մասում գտնվում է Ազատի ջրամբարը: Գետի մյուս ափից սկսվում է Խոսրովի արգելոցը:

Բնակավայրը զարգացել է Գառնիի տաճարի շրջակայքում, Ազատ գետի կիրճի երկարությամբ:

Գառնի ամրոցում շինարարական կյանքը սկսվում է դեռևս վաղ բրոնզե դարից: Պահպանվել են կլոր կացարանի և կիկլոպյան պարսպապատի մնացորդներ:

Մատենագրությունը Գառնի ամրոցի կառուցումը կապում է հայ ժողովրդի ամենահեռավոր անցյալի հետ:

ՈՒշ շրջանի մի ձեռագիր հիշատակարանում նշված է, որ Գառնին հիմնադրվել է մ.թ.ա. 2166 թ.-ին: Գառնիի վերաբերյալ ստույգ, ամենահնագույն տեղեկությունը տալիս է 1963-ին, Գառնիի անտիկ տաճարից ոչ հեռու գտնված ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի (781-760 թթ.) սեպագիր արձանագրությունը:

Գառնիի վերաբերյալ պատմական ստույգ տեղեկություն է հաղորդում նաև I դարի հռոմեական պատմագիր Կորնելիոս Տակիտոսը:

I դարում արքունի ամառանոց Գառնի ամրոցի վերակառուցողական աշխատանքներին անդրադառնում է նաև Խորենացին, սակայն նա Տրդատ Ա-ի գործունեությունը վերագրում է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակված Տրդատ Գ թագավորին (287-330):

II դարի երկրորդ կեսին - III դարի սկզբին, Վաղարշակ թագավորի որդին` Մեծ Հայքի թագավորը Գառնիում թողել է արամեական գրությամբ արձանագրություն:

IV դարում Գառնին դեռևս շարունակում էր մնալ որպես խիստ ամրացված արքունի ամրոց: Այդ ժամանակներում Գառնին եղել է նաև հոգևոր նշանավոր կենտրոն: V դարում Գառնին հիշատակվում է իբրև քաղաք իր անմատույց ամրոցով: VI դարի վերջերին Գառնի ամրոցը եղել է պարսկական զորքերի զորակայան:

Հետագայում Գառնի ամրոցը կորցնում է իր նախկին նշանակությունը և հիշատակվում է միայն բնակավայրը, որը մատենագրության մեջ ներկայացվում է մերթ իբրև` «քաղաքագյուղ», մերթ` «գյուղաքաղաք», մերթ` «ավան», կամ` «գյուղ»:

Այսպիսով, Գառնի ամրոցը ստեղծվելով վաղ բրոնզե դարում, հելլենիստական շրջանում դառնում է ամրաշինարարական հզոր համակարգ և իբրև այդպիսին մնում Արշակունիների թագավորության, մասամբ մարզպանական շրջանում: Հետագայում այն աստիճանաբար կորցնում է նախկին նշանակությունը, չնայած շինարարական կյանքը, թեկուզ խիստ նվազ չափով, շարունակվում է մինչև ուշ միջնադար:

1976 թ. «Հայպետգյուղնախագիծ» պետական նախագծային ինստիտուտի կողմից մշակվել էր Գառնիի հատակագծման և կառուցապատման նախագիծը:

Նկատի ունենալով Գառնիի պատմական զարգացումը, նախագծում փողոցային ցանցը հիմնականում պահպանվել է անփոփոխ, լայնացնելով և ուղղելով գոյություն ունեցողը:

Ամրոցից հյուսիս նախատեսվում էր նոր հասարակական կենտրոնի կազմակերպում (ակումբ, վարչական շենք, առևտրի կենտրոն): Ամբողջ գլխավոր պողոտայի երկարությամբ նախատեսվում էր բարձրահարկ բնակելի և հասարակական շենքեր:

Նախագիծն իրականացված է մասամբ:

Նոր սոցիալ-տնտեսական, քաղաքական փուլի փոփոխությունները (համայնքների ինքնակառավարում, տնտեսական ինքնուրույնություն, հողի սեփականաշնորհում) պահանջում են նոր գլխավոր հատակագծի մշակում` համապատասխանեցված նոր պահանջներին:

 

1.2. Համայնքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում

 

Տարաբնակեցման ռացիոնալ համակարգի ձևավորումը և դրա քաղաքաշինական կարգավորման գործընթացը բարդ պրոբլեմ է` կախված մի շարք փոխկապակցված գործոններից, որոնք հիմնականում կարելի է բաժանել հետևյալ խմբերի` բնական ռեսուրսային, աշխարհագրական, ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, էկոլոգիական:

Բնական ռեսուրսների (հողային, ջրային, հումքային, ռեկրեացիոն) օգտագործման ոչ ռացիոնալ բնույթն ավելի է սրվել նոր սոցիալ-տնտեսական պայմաններում, երբ առանց քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերի հողի ինտենսիվ սեփականաշնորհում տեղի ունեցավ:

Քաղաքաշինական գործունեության համար պահանջարկի և ապահովվածության անհավասարակշռվածությունը նախադրյալներ է ստեղծել հողային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործման, շրջակա միջավայրի աղտոտման համար, որի արդյունքում էկոլոգիական հավասարակշռության պահպանման պայմանը դառնում է համապետական հիմնախնդիր:

Այդ տեսանկյունից խիստ կարևորվում է բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ռազմավարական ուղղությունների կանխորոշումը` իբրև տարաբնակեցման համակարգի կատարելագործման կարևորագույն գործոններից մեկը:

 

1.3. Բնակլիմայական պայմաններ

 

Գեոմորֆոլոգիական տեսակետից շրջանը տեղադրված է հրաբխային սարավանդի սահմաններում, Ազատ գետի կիրճի ափին, բլրի վրա:

ՈՒսումնասիրվող տարածքը բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով. չափավոր տաք տևական ամառով և ցուրտ ձմեռով: Առավելագույն ջերմաստիճանը +38 o C լինում է հուլիս-օգոստոսին, մինիմումը` -29 o C - հունվարին: Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 534 մմ: Մթնոլորտային տեղումների քանակը կախված է շրջանի բացարձակ նիշերից (1405.0-1408.0 մ):

ՈՒսումնասիրվող շրջանում քամիները արևելյան ուղղության են: Քամու միջին արագությունը 3.5 մ/վրկ: Ձյան ծածկոցի հաստությունը հասնում է 30 սմ, ճնշումը` 70 կգ/մ2: Հողի սառչելու խորությունը հասնում է 70 սմ:

Շրջանի հիմնական հիդրոգրաֆիական զարկերակն են հանդիսանում Ազատ և Գողթ գետերը, ինչպես նաև նրանց վտակները:

Ըստ կենսաբանակլիմայական (բնապահպանական) պայմանների` սահմանափակ-բարենպաստ են համարվում բարձր նիշերը (միջին նիշը` 1400 մ, առավելագույնը` 1600 մ և նվազագույնը 1200 մ) և քամու բարենպաստ ռեժիմը (միջին տարեկան արագությունը 2,75 մ/վրկ, ամենատաք ամսին` 3,0 մ/վրկ, գերակշռող ուղղությունը` արևելյան, հյուսիսային, հարավային), որոնք ստեղծում են անհարմարավետություն:

 

Օդի ջերմաստիճանը

 

._________________________________________________________________________.

|Բա-   |Միջին ամսական, ըստ ամիսների                       |մի-|բացար|բացար|

|ցարձ. |                                                  |ջին|ձակ  |ձակ  |

|բարձր.|                                                  |տա-|նվազա|առա- |

|      |__________________________________________________|րե-|գույն|վելա-|

|      |I   |II  |III|IV |V   |VI |VII|VIII|IX |X  |XI|XII|կան|     |գույն|

|______|____|____|___|___|____|___|___|____|___|___|__|___|___|_____|_____|

|1422 մ|-5,0|-3,4|2,1|8,9|13,9|18,|21,|21,5|17,|10,|4,|-2,|9,0|  -30|   40|

|      |    |    |   |   |    |  0|  9|    |  2|  6| 2|  2|   |     |     |

._________________________________________________________________________.

 

Օդի խոնավությունը

 

.____________________________________________________________.

|Օդի հարաբերական խոնավությունը (%) ըստ   |միջին|միջին ամսական|

|ամիսների                                |տարե-|ժ. 13-ին     |

|________________________________________|կան  |_____________|

|I |II|III|IV|V |VI|VII|VIII|IX|X |XI|XII|     |ամենա-|ամենա-|

|  |  |   |  |  |  |   |    |  |  |  |   |     |ցուրտ |տաք   |

|  |  |   |  |  |  |   |    |  |  |  |   |     |ամսվա |ամսվա |

|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|_____|______|______|

|75|72| 67|61|61|56| 53|  52|55|61|71| 76|   63|    65|    38|

.____________________________________________________________.

 

Մթնոլորտային տեղումները և ձյունածածկույթը

 

._____________________________________________________________________.

|Տեղումների քանակը, միջին ամսական/օրական         |Ձյան ծածկույթը      |

|առավելագույնը, մմ                               |                    |

|________________________________________________|____________________|

|I  |II |III|IV |V  |VI |VII|VIII|IX |X  |XI |XII|տարե|տաս-|օրե|ջրի   |

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |կան |նօր-|րի |առավե-|

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |    |յա  |թի-|լագ.  |

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |    |առա-|վը |քանակը|

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |    |վե- |   |ձյան  |

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |    |լագ.|   |մեջ   |

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |    |սմ  |   |(մմ)  |

|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|____|___|______|

|37/|36/|59/|72/|80/|44/|20/|10/ |16/|44/|40/|34/|492/|  87|   |   134|

|22 |28 |49 |43 |40 |47 |35 |20  |48 |48 |32 |31 |49  |    |   |      |

._____________________________________________________________________.

 

1.4. Ինժեներաերկրաբանական շրջանացում

 

Շինարարության համար պիտանելիության տեսակետից Գառնիի տարածքի առանձին տեղամասերը ներկայացված են ինժեներաերկրաբանական շրջանացման քարտեզով:

Տեղամասերի պիտանելիությունը գնահատվել է ռելիեֆի, երկրաբանա-լիթոլոգիական կառուցվածքի, գրունտների բնութագրերի, ֆիզիկաերկրաբանական երևույթների, հիդրոերկրաբանական պայմանների և այլ գործոնների հաշվառումով:

Գառնիի տարածքում առանձնացվել են հետևյալ ինժեներաերկրաբանական շրջանները`

1. Բարենպաստ շրջաններ - պիտանի են շինարարության համար առանց ինժեներական նախապատրաստական միջոցառումների: Բնութագրվում են ռելիեֆի փոքր թեքությամբ, կայուն և սեյսմիկության տեսակետից բարենպաստ գրունտներով, վտանգավոր ֆիզիկաերկրաբանական երևույթների բացակայությամբ:

2. Պայմանական բարենպաստ շրջաններ - պիտանի են շինարարության համար ոչ բարդ ինժեներական նախապատրաստական միջոցառումներից հետո: Բնութագրվում են ռելիեֆի զգալի թեքություններով (10-15 o), կարող են հանդիպել որոշակի ֆիզիկաերկրաբանական երևույթներ:

3. Անբարենպաստ շրջաններ - պիտանի չեն շինարարության համար առանց բարդ, ծախսատար ինժեներական նախապատրաստական ու պաշտպանական միջոցառումների: Բնութագրվում են ռելիեֆի մեծ թեքությամբ, անկայուն և սեյսմիկ տեսակետից անբարենպաստ գրունտներով, ակտիվ կամ պոտենցիալ վտանգ ներկայացնող ֆիզիկաերկրաբանական երևույթների առկայությամբ և այլն:

 

1.5. Տարածքի սեյսմատեկտոնական մոդելը

 

ՈՒսումնասիրված տարածքը գտնվում է անմիջապես Գառնիի ակտիվ խզվածքի գոտում (Mmax = 7.4) և Գառնիի 1679 թ. երկրաշարժի (M=6.9-ից մինչև 7.1) օջախային գոտում: Խզվածքն անցնում է գյուղի տարածքի արևելյան մասով: Էմպիրիկ բանաձևով հաշվարկներ կատարել հնարավոր չէ, քանի որ խզվածքին այդքան մոտ գտնվող տարածքի համար հաշվարկի ստատիստիկան բացակայում է:

Համաձայն ՀՀՇՆ II-6.02-2006 նորմերի, Գառնի գյուղը մտնում է Գառնիի ակտիվ խզվածքի 10 կմ գոտու մեջ, ապա գրունտի առավելագույն արագացման արժեքը կգնահատվի 0.4 gx1.2=0.48 g (երրորդ սեյսմիկ գոտի):

Հաշվի առնելով, որ գյուղը գտնվում է 1679 թ. երկրաշարժի օջախային գոտում և բնակավայրի տարածքում հնագույն մակերևութային խզվածքներ են նկատվում, մենք առաջարկում ենք օգտագործել ՀՀՇՆ II-6.02-2006 նորմերում բերված երկրորդ ուղղումը և 0.48 g արժեքը բազմապատկելով 1.2 անգամ կստանանք 0.58 g արժեք, որն էլ կհանդիսանա Գառնի գյուղի համար գրունտի առավելագույն արագացման վերջնական արժեքը:

 

2. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Շրջակա միջավայրի պահպանության արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է համալիր կերպով և հնարավորին չափով լիարժեք գնահատել գոյություն ունեցող իրավիճակը և ընտրել զարգացման այնպիսի սկզբունքներ, որոնք թույլ կտան ներդաշնակորեն լուծել սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրները:

Տարածքային հատակագծման ուրվագծի մշակման ժամանակ շրջակա միջավայրի տարրերի (ջուր, օդ, հողաբուսական ծածկույթ, կենդանական աշխարհ) պահպանության միջոցառումների մշակումը սերտորեն կապված է տարածքի հատակագծային կազմակերպման խնդիրների հետ (ֆունկցիոնալ գոտևորում, ինժեներական նախապատրաստում, ոռոգում, մելիորացիա, կանաչապատում, ռեկրեացիա և այլն):

Բնական պայմանների բազմազանությունը հանրապետությունում, (ինչպես նաև մեկ բնակավայրի սահմաններում), գործնականորեն դարձնում է անհնարին միևնույն ստանդարտ եղանակի օգտագործումը տարբեր բնական, տնտեսական և տաքսոնոմիկ մակարդակներում: Շատ բնական գոտիներ և տնտեսական-քաղաքաշինական յուրացման ձևեր պահանջում են որոշակի եղանակի օգտագործում:

Հանրապետության ցանկացած տարածաշրջանի բնորոշ է որևէ բնապահպանական հիմնախնդիր, որը գալիս է տվյալ շրջանի սոցիալ-տնտեսական և քաղաքաշինական զարգացման մակարդակից:

Գառնի գյուղը գտնվում է Կոտայքի մարզի հարավային սահմանին, Երևան քաղաքից դեպի հարավ-արևելք: Գառնիում գործում են միայն կոմունալ ձեռնարկություններ, դրանց թվին են պատկանում սպասարկման, առողջապահական և այլ ձեռնարկություններ, որոնք չունեն էական ազդեցություն շրջակա միջավայրի վրա:

Այլ գործոններն են` կենցաղային աղբը, տրանսպորտային միջոցների շահագործումը, ջրօգտագործման և ջրահեռացման խնդիրները:

 

2.1. Գառնի համայնքի տարածքի էկոլոգիական բնութագիրը և նրա

բարելավման քաղաքաշինական միջոցառումները

 

Էկոլոգիական պրոբլեմները բացահայտվել են քաղաքի տարաբնակեցման համակարգի, տնտեսության տարբեր ճյուղերի օպտիմալ կառուցվածքի ստեղծման, ինչպես նաև էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակների վերացմանն ուղղված միջոցառումների մշակման տեսանկյունով: Քանի որ տարածքի հատակագծային կազմակերպման և էկոլոգիական խնդիրների լուծման ժամանակ տարածքը հանդես է գալիս որպես ինտեգրող կատեգորիա, մշակման գործընթացում լուծվել են մի շարք ընդհանուր էկոլոգիական խնդիրներ, այն է.

. տարածքի բնական ռեսուրսները և դրանց ռացիոնալ օգտագործման խնդիրները,

. տարածքի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի որոշում, տարածքի ֆունկցիոնալ գոտևորում, գոտիների քաղաքաշինական տարբեր ռեժիմների հաստատումով,

. համայնքի դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկ:

Բնակավայրերի համար սահմանված են քաղաքաշինական զարգացման որոշակի սահմանափակման ռեժիմներ:

Որոշակի սահմանափակման ռեժիմը սահմանում է բնակչության որոշակի աճ` (առանց տարածքային ընդարձակման), գյուղատնտեսական հողերի մելիորացման և մշակման վերահսկում, ինժեներական ենթակառուցվածքների զարգացում և կատարելագործում:

Բնակավայրի տարածքի հատակագծային կազմակերպման գլխավոր միջոցառումներից է բնական-էկոլոգիական հիմնակմախքի (էկոլոգիական հավասարակշռության տարածքներ` ռեկրեացիոն տեղամասեր, բնապահպանական տարածքներ` «բուֆերային» շերտեր) զարգացումը` մարդու տնտեսական գործունեության խիստ սահմանափակմամբ և բնական հարստությունների առավելագույն պահպանմամբ:

Որպես բնապահպանական տարածքներ են նախատեսված «բուֆերային» շերտերը, որոնք ինտենսիվ յուրացված գոտու խախտված համակարգերի և էկոլոգիական հավասարակշռության գոտիների միջև ծառայելու են որպես անցումային շերտեր:

«Բուֆերային» շերտեր են ինժեներական կոմունիկացիաների, արդյունաբերական օբյեկտների, քաղաքները շրջանցող ճանապարհների, պատմամշակութային հուշարձանների շուրջը նախատեսվող սանիտարապաշտպանիչ շերտերը:

Բնակչության դեմոգրաֆիական տարողունակության որոշումը հավասարակշռված տարաբնակեցման համակարգի ստեղծման նախադրյալն է, որը համակցելով տարբեր յուրացվածություն ունեցող գոտիների և բնակավայրերի սահմանված քաղաքաշինական ռեժիմների կիրառման հետ, կապահովի տարածքի էկոլոգիական հավասարակշռության պահպանման պայմանը:

Այսպիսով, բնակավայրի տարածքի կարևոր էկոլոգիական հիմնախնդիրները, որոնք նպաստելու են տարածքի էկոլոգիական հավասարակշռության պահպանմանը, լուծվել են տարածքի հատակագծային հեռանկարային կառուցվածքի մշակման գործընթացում: Իսկ շրջակա միջավայրի պահպանության բաժնում տրված է բնական համալիրի առանձին տարրերի` օդային, ջրային, հողային ավազանների սանիտարահիգիենիկ վիճակը, նրա բարելավման ինժեներական, տեխնոլոգիական, ագրոմելիորատիվ, անտառամելիորատիվ և այլ միջոցառումները:

 

2.2. Օդային ավազանի պահպանություն

 

Օդային ավազանի աղտոտվածությունը կախված է երկու գործոններից` տարածքի օդերևույթաբանական պայմաններից և տարբեր օբյեկտների արտանետումների քանակից:

Տարածքի հատակագծային կառուցվածքի մշակման ժամանակ, որպես հատակագծային սահմանափակում հանդես է գալիս նաև մթնոլորտային օդի հատկությունը` արտանետումների կուտակման, կամ ցրման տեսակետից (մթնոլորտի աղտոտվածության պոտենցիալ` ՄԱՊ):

Գառնի համայնքի օդային ավազանի աղտոտման հիմնական աղբյուրներն են ավտոտրանսպորտը և ջեռուցման համակարգերը: Որոշակի ազդեցություն կարող է ունենալ Երևան քաղաքը, սակայն հաշվի առնելով հեռավորությունը` 28 կմ, կարելի է եզրակացնել, որ Երևանի ազդեցությունը էական չէ:

Գառնի գյուղից 6 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվում է Գառնիի բազալտների հանքավայրը: Այստեղ նույնպես հեռավորության գործոնը էական դեր է խաղում ազդեցության մակարդակի վրա, զգալիորեն նվազեցնելով այն:

Քանի որ Գառնի գյուղում մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիտորինգ չի իրականացվում, ստորև բերված են մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածության հաշվարկային տվյալները ըստ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկանքի:

 

Գառնի գյուղի մթնոլորտն աղտոտող նյութերի ֆոնային կոնցենտրացիաները

(մգ/մ3)

 

Աղյուսակ 1

._____________________________________.

|Փոշի                  |           0.2|

|______________________|______________|

|Ծծմբի երկօքսիդ        |          0.02|

|______________________|______________|

|Ածխածնի օքսիդ         |           0.4|

|______________________|______________|

|Ազոտի երկօքսիդ        |         0.008|

._____________________________________.

Ux - 6 մ/վրկ

 

Արդյունաբերական և կոմունալ ձեռնարկություններ: Գառնի համայնքի հիմնական ձեռնարկություններն են կենցաղսպասարկման, առևտրի, վարչական և այլ: Գործում է «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ն:

Վերը նշված ձեռնարկությունների արտանետումները պայմանավորված են ջեռուցման համակարգի աշխատանքով և այդ արտանետումները կհաշվարկվեն համապատասխան ենթաբաժնում:

Ավտոտրանսպորտ: Մթնոլորտային օդի հիմնական աղտոտիչներից են ավտոտրանսպորտային միջոցները: Բացասաբար է ազդում այս հարցում ավտոճանապարհների անբավարար վիճակը:

Ավտոմոբիլային տրանսպորտի արտանետումների հաշվարկը: Գառնի գյուղում հաշվառված են 980 ավտոտրանսպորտային միջոցներ: Ավտոտրանսպորտային միջոցների արտանետումները հաշվարկվել են ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից մշակված «Ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակների որոշման» մեթոդական հրահանգի հիման վրա: Հաշվարկը հիմնվում է ծախսված վառելիքի քանակի վրա, և քանի որ նման տեղեկությունները բացակայում են, վերցվել են վառելիքի միջինացված ծախսի քանակները:

Ըստ նշված մեթոդակարգի տարբեր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեսակարար արտանետումները բերված են ստորև աղյուսակ 2-ում:

 

Տեսակարար արտանետումներ (գ/կգ վառելիք)

 

Աղյուսակ 2.

._______________________________________________________.

|Վառելիքի տեսակը    |     Նյութի անվանումը              |

|                   |___________________________________|

|                   |NOx |CH4  |ՑՕՄ |CO  |N2O  |CO2 |ՊՄ |

|___________________|____|_____|____|____|_____|____|___|

|Բենզին             |36.7| 1.12|73.2| 298| 0.08|3183|  -|

|___________________|____|_____|____|____|_____|____|___|

|Սեղմված բնական գազ |19.0| 31.6| 4.5|36.1|    -|2750|  -|

|___________________|____|_____|____|____|_____|____|___|

|Դիզելային վառելիք  |42.3|0.243|8.16|36.4|0.122|3138|4.3|

._______________________________________________________.

 

Վնասակար նյութերի արտանետումների ճշգրտման գործակիցները, կախված ավտոմոբիլային պարկի միջին տարիքից և տեխնիկական վիճակից, բերված է աղյուսակ 3-ում:

 

Վնասակար նյութերի արտանետումների ճշգրտման գործակիցները

 

Աղյուսակ 3.

.____________________________________________________.

|Ավտոմեքենայի կատեգորիան  |Վնասակար|   Ազդեցության   |

|                         |նյութը  |    գործակիցը    |

|                         |        |_________________|

|                         |        |պարկի |տեխնիկական|

|                         |        |միջին |վիճակի    |

|                         |        |տարիքի|          |

|_________________________|________|______|__________|

|Փոքր բեռնունակության     |   CO   |  1.33|      1.69|

|ավտոտրանսպորտ            |________|______|__________|

|                         |   CH4  |   1.2|      1.86|

|                         |________|______|__________|

|                         |   NOx  |   1.0|       0.8|

|                         |________|______|__________|

|                         |   CO2  |   1.0|       1.0|

|                         |________|______|__________|

|                         |   N2O  |   1.0|       1.0|

|_________________________|________|______|__________|

|Մեծ բեռնունակության      |   CO   |  1.33|       1.8|

|ավտոտրանսպորտ            |________|______|__________|

|                         |   CH4  |   1.2|       2.0|

|                         |________|______|__________|

|                         |   NOx  |   1.0|       1.0|

|                         |________|______|__________|

|                         |   CO2  |   1.0|       1.0|

|                         |________|______|__________|

|                         |   N2O  |   1.0|       1.0|

|_________________________|________|______|__________|

|Թեթև  մարդատար բենզինային|   CO   |   1.0|      1.62|

|շարժիչով ավտոտրանսպորտ   |________|______|__________|

|                         |   CH4  |   1.0|      1.78|

|                         |________|______|__________|

|                         |   NOx  |   1.0|       0.9|

|                         |________|______|__________|

|                         |   CO2  |   1.0|       1.0|

|                         |________|______|__________|

|                         |   N2O  |   1.0|       1.0|

.____________________________________________________.

 

Ածխածնի օքսիդի (CO), ածխաջրածինների (CH), և ազոտի օքսիդների (NOx) գործակիցները վերցված են «Ավտոմոբիլային տրանսպորտից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի հաշվարկման մեթոդական ցուցումներից» (Մոսկվա, Հիդրոմետհրատ-1983), իսկ ազոտի երկօքսիդի (N2O) գործակիցը ընդունվել է 1, քանի որ որևէ այլ արժեքներ դրանց համար չեն առաջարկվում:

 

Աղյուսակ 4.

.________________________________________________________________.

|Ավտոմեքենայի կատեգորիան|Վնասակար|Տեսակարար      |Արտանետումները,|

|                       |նյութը  |արտանետումները,|տ/տարի         |

|                       |        |գ/կգ           |               |

|_______________________|________|_______________|_______________|

|Փոքր բեռնունակության   |   CO   |          81.14|          48.44|

|ավտոտրանսպորտ          |________|_______________|_______________|

|                       |   CH4  |          70.53|           42.1|

|                       |________|_______________|_______________|

|                       |   NOx  |           15.2|           9.07|

|                       |________|_______________|_______________|

|                       |   N2O  |              -|              -|

|                       |________|_______________|_______________|

|                       |   ՑՕՄ  |            4.5|           2.69|

|                       |________|_______________|_______________|

|                       |   ՊՄ   |              -|              -|

|_______________________|________|_______________|_______________|

|Մեծ բեռնունակության    |   CO   |          87.14|           41.0|

|ավտոտրանսպորտ          |________|_______________|_______________|

|                       |   CH4  |           0.58|           0.27|

|                       |________|_______________|_______________|

|                       |   NOx  |           42.3|           19.9|

|                       |________|_______________|_______________|

|                       |   N2O  |          0.122|          0.057|

|                       |________|_______________|_______________|

|                       |   ՑՕՄ  |           8.16|           3.84|

|                       |________|_______________|_______________|

|                       |   ՊՄ   |            4.3|           2.02|

|_______________________|________|_______________|_______________|

|Թեթև  մարդատար         |   CO   |         482.76|         266.12|

|բենզինային շարժիչով    |________|_______________|_______________|

|ավտոտրանսպորտ          |   CH4  |           1.99|            1.1|

|                       |________|_______________|_______________|

|                       |   NOx  |          33.03|           18.2|

|                       |________|_______________|_______________|

|                       |   N2O  |           0.08|          0.044|

|                       |________|_______________|_______________|

|                       |   ՑՕՄ  |           73.2|          40.35|

|                       |________|_______________|_______________|

|                       |   ՊՄ   |              -|              -|

.________________________________________________________________.

 

Ծծմբային անհիդրիդ: Ծծմբային անհիդրիդի (SO2) արտանետումները հաշվարկվում են ելնելով այն մոտեցումից, որ վառելիքում պարունակվող ամբողջ ծծումբը լիովին վերածվում է SO2-ի: Այդ դեպքում կիրառվում է CORINAIR գույքագրման համակարգի բանաձևը.

 

-

ESO2 = 2 \ ksb,

/

-

որտեղ` ks-ը վառելիքում ծծմբի պարունակությունն է` 0.003 տ/տ

b-ն վառելիքի տարեկան ծախսն է` 470.4 տ

 

-

ESO2 = 2 \ ksb

/

-

SO2 = 470.4 x 0.003 x 21 = 2.822 տ/տարի

 

Ընդամենը հանքի արտանետումները կկազմեն`

 

Աղյուսակ 5.

.______________________________________.

|Վնասակար նյութը|Արտանետումները, տ/տարի|

|_______________|______________________|

|       CO      |      355.56          |

|_______________|______________________|

|       CH4     |      43.47           |

|_______________|______________________|

|       NOx     |      47.17           |

|_______________|______________________|

|       N2O     |      0.044           |

|_______________|______________________|

|       ՑՕՄ     |      46.88           |

|_______________|______________________|

|       ՊՄ      |       2.02           |

|_______________|______________________|

|       SO2     |      2.822           |

|_______________|______________________|

|    Ընդամենը   |     497.966          |

.______________________________________.

 

Ջեռուցման համակարգ: Գառնի համայնքում ջեռուցման կենտրոնական համակարգ չկա: Գործում են սահմանափակ քանակով միջին և փոքր կաթսայատներ: Բնակելի տները ջեռուցվում են անհատական կարգով: Ջեռուցման համար օգտագործվում են բնական և հեղուկ գազ, էլեկտրական հոսանք և փայտ:

Ջեռուցման համակարգի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա պայմանավորված է օրգանական վառելիքի (գազ, փայտ) այրման ընթացքում առաջացող վնասակար նյութերի արտանետումներով: Ջեռուցման տարբեր ձևերի մասնաբաժիններն որոշվել են Հայաստանի «Հայաստանի վերականգնվող էներգիայի հիմնադրամի» և ՄԱԶԾ(ԳԷՖ)00035799 «Հայաստան. քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում» ծրագրի տվյալների հիման վրա: Ըստ այդ տվյալների կիրառվում են ջեռուցման հետևյալ եղանակները.

- բնական և հեղուկ գազ` 57-60%,

- էլեկտրաէներգիա` 35-39%,

- փայտ` 3-5%:

Գազով աշխատող ջեռուցման սարքերի արտանետումների հաշվարկ:

Գազը որպես վառելիք օգտագործվում է ջրաջեռուցիչ կաթսաներում և գազային վառարաններում:

Ըստ Հայռուսգազարդի տվյալների վառելիքային հաշվեկշռում բնական գազի սպառումը կազմում է 2.714 մլն. մ3/տարի: Գազի այրման ժամանակ առաջանում են ածխածնի օքսիդի և ազոտի երկօքսիդի արտանետումներ: Արտանետումների քանակները կախված են ջեռուցման սարքի տեսակից, սակայն հաշվի առնելով ստույգ տեղեկատվության բացակայությունը հաշվարկը կատարվել է համաձայն «Մինչև 30 տ/ժամ արտադրողականությամբ կաթսաներում վառելիքի այրման ժամանակ վնասակար նյութերի արտանետման հաշվարկի» ձեռնարկի:

Ածխածնի օքսիդի հաշվարկը:

կco = 0.001 x Cco x B x (1 - q4/100), որտեղ

կco - ածխածնի օքսիդի քանակը, տ/տարի կամ գ/վրկ,

Cco - ածխածնի տեսակարար առաջացումը վառելիքի այրման ժամանակ (կգ/տ կամ կգ/հազ.մ3 վառելիքի ծախսի հաշվարկով), հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Cco = q3 x R x Qr, որտեղ q3 - քիմիական թերայրման հետևանքով ջերմության կորուստը (%), բնական գազի համար ընդունվում է 0.5 (աղյուսակ 2.),

R - գործակից, որը հաշվի է առնում քիմիական թերայրման պատճառով ջերմության կորստի չափաբաժինը, պայմանավորված ծխագազերում ածխածնի օքսիդի պարունակությամբ, բնական գազի համար ընդունվում է 0.5,

Qr - բնական վառելիքի այրման նվազագույն ջերմատվությունը (մջ/կգ, մջ/մ3), բնական գազի համար` 27.83 մջ/կգ2,

Cco = 0.5 x 0.5 x 27.83 = 6.9575 կգ/տ:

B - վառելիքի (բնական գազ) ծախսը հաշվարկվող ժամանակահատվածում (տ/տարի, գ/վրկ), 2.714 մլն. մ3/տարի, (2714000 x 0.74 = 2008360 կգ/տարի կամ 2008,36 տ/տարի),

q4 -մեխանիկական թերայրման հետևանքով ջերմության կորուստը (%), բնական գազի համար ընդունվում է 0.5 (աղյուսակ 2.),

կco = 0.001 x 6.9575 x 2008.36 x (1-5/100) = 13.9 տ/տարի

Ազոտի օքսիդների հաշվարկը (ազոտի երկօքսիդի հաշվարկով):

կNOx = 0.001 x B x Qr x K NOx x (1-B), որտեղ`

կNOx - ազոտի օքսիդի քանակը, տ/տարի,

B - վառելիքի (բնական գազ) ծախսը հաշվարկվող ժամանակահատվածում 2.714 մլն. մ3/տարի, (2714000 x 0.74 = 2008360 կգ/տարի կամ 2008,36 տ /տարի),

Qr - բնական վառելիքի այրման նվազագույն ջերմատվությունը, 27.83 մջ/կգ,

K NOx - ցուցանիշ, որը բնութագրում է 1 մջ ջերմության հաշվարկով առաջացող ազոտի օքսիդների քանակը,

Qr որոշվում է գրաֆիկական եղանակով ելնելով ջեռուցման համակարգի հզորությունից, ընդունելով միջին հզորությունը մինչև 100 ԿՎտ/ժամ, գործակիցն ընտրում ենք 0.08,

B - գործակից, որը բնորոշում է ազոտի օքսիդների նվազումը, կախված կիրառվող տեխնիկական միջոցներից, ընդունվում է 0, քանի որ միջոցներ չեն կիրառվում:

կNOx = 0.001 x 2008.36 x 27.83 x 0.08 x (1-0) = 4.47 տ/տարի:

Փայտի վառարանների արտանետումների հաշվարկ: Ընդունելով, որ Գառնիի բնակիչների 3 - 5%-ն օգտագործում են փայտի վառարաններ, հաշվարկը կկատարվի հետևյալ կերպ: Գառնի գյուղի ներկայիս բնակչությունը կազմում է 7500 մարդ, 3-5%-ը մոտ 300 մարդ կամ 70 ընտանիք: Յուրաքանչյուր ընտանիք միջին հաշվով օգտագործում է 3 - 4 մ3 փայտանյութ: Ընդամենը փայտի ծախսը կկազմի 70 x 3.5 = 245 մ3/տարի: Փայտի այրման ընթացքում առաջանում են` ածխածնի օքսիդի, ազոտի օքսիդների և պինդ մասնիկների արտանետումներ, որոնց քանակները նույնպես հաշվարկվում են համաձայն «Մինչև 30 տ/ժամ արտադրողականությամբ կաթսաներում վառելիքի այրման ժամանակ վնասակար նյութերի արտանետման հաշվարկի» ձեռնարկի:

Պինդ մասնիկներ: կպ.մ. = B x Ar x a (1 - B), որտեղ`

B - վառելիքի ծախսը` 245 մ3/տարի, (ընդունելով միջինացված տեսակարար կշիռը 0.8, փայտանյութի ընդհանուր կշիռը կստացվի` 245 x 0.8= 196 տ/տարի,

Ar - վառելիքի ցուցանիշը, կապված պինդ մասնիկների առաջացման հետ, 0.6% (աղ. 1.),

a - գործակից, որը բնորոշում է պինդ մասնիկների և վառելիքի առկայությունը ծխագազերի մեջ, ընդունվում է 0.005 (աղ. 1.),

B - որսվող պինդ մասնիկների բաժինը, 0,

կպ.մ. = 196 x 0.6 x 0.005 (1 - 0) = 0.588 տ/տարի:

Ածխածնի օքսիդ: կco = 0.001 x Cco x B x (1 - q4/100), որտեղ`

կco - ածխածնի օքսիդի քանակը, տ/տարի կամ գ/վրկ,

Cco - ածխածնի տեսակարար առաջացումը վառելիքի այրման ժամանակ (կգ/տ կամ կգ/հազ.մ3 վառելիքի ծախսի հաշվարկով), հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Cco = q3 x R x Qr,

 

որտեղ q3 -քիմիական թերայրման հետևանքով ջերմության կորուստը (%), փայտի համար ընդունվում է 2.0 (աղյուսակ 2.),

R - գործակից, որը հաշվի է առնում քիմիական թերայրման պատճառով ջերմության կորստի չափաբաժինը, պայմանավորված ծխագազերում ածխածնի օքսիդի պարունակությամբ, փայտի համար ընդունվում է 1.0,

Qr - բնական վառելիքի այրման նվազագույն ջերմատվությունը (Մջ/կգ, Մջ/մ3), փայտի համար` 10.24 Մջ/կգ:

Cco = 2.0 x 1.0 x 10.24 = 20.48 կգ/տ

B - վառելիքի (փայտ) ծախսը հաշվարկվող ժամանակահատվածում 196 տ /տարի,

q4 -մեխանիկական թերայրման հետևանքով ջերմության կորուստը (%), բնական գազի համար ընդունվում է 2.0 (աղյուսակ 2.),

կco = 0.001 x 20.48 x 196 x (1- 2/100) = 3.93 տ/տարի:

Ազոտի երկօքսիդ: կNOx = 0.001 x B x Qr x K NOx x (1 - B), որտեղ`

կNOx - ազոտի օքսիդի քանակը, տ/տարի,

B - վառելիքի (փայտ) ծախսը հաշվարկվող ժամանակահատվածում 196 տ /տարի,

Qr - բնական վառելիքի այրման նվազագույն ջերմատվությունը, 10.24 Մջ/կգ,

K NOx - ցուցանիշ, որը բնութագրում է 1 Մջ ջերմության հաշվարկով առաջացող ազոտի օքսիդների քանակը,

Qr որոշվում է գրաֆիկական եղանակով ելնելով ջեռուցման համակարգի հզորությունից, ընդունելով միջին հզորությունը մինչև 20 ԿՎտ/ժամ, գործակիցն ընտրում ենք 0.1,

B - գործակից, որը բնորոշում է ազոտի օքսիդների նվազումը, կախված կիրառվող տեխնիկական միջոցներից, ընդունվում է 0, քանի որ միջոցներ չեն կիրառվում:

Հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր կաթսայի համար առանձին, ըստ այդմ.

 

կNOx = 0.001 x 196 x 10.24 x 0.1 x (1 - 0) = 0.2 տ/տարի:

 

Ավտոտրանսպորտային միջոցների և ջեռուցման համակարգերի միջին տարեկան արտանետումները գոյություն ունեցող իրավիճակում և հեռանկարային բերված են աղյուս. 6-ում:

Ջեռուցման համակարգի հեռանկարային արտանետումները հաշվարկված են հիմք ընդունելով բնակչության աճը, ինչպես նաև նախատեսվող միջոցառումները, որոնք թույլ կտան բացառել փայտի վառարանների կիրառումը:

 

Աղյուսակ 6

._______________________________________________________________.

|Արտանետման աղբյուրը        |Արտանետումները,|Հեռանկարային արտան.|

|                           |   տ/տարի      |     տ/տարի        |

|___________________________|_______________|___________________|

|Ածխածնի օքսիդ              |               |                   |

|___________________________|_______________|___________________|

|Տրանսպորտային արտանետումներ|   355.56      |     426.67        |

|___________________________|_______________|___________________|

|Գազով աշխատող ջեռուցիչ     |    13.9       |     16.68         |

|սարքեր                     |               |                   |

|___________________________|_______________|___________________|

|Փայտի վառարաններ           |    3.93       |       -           |

|___________________________|_______________|___________________|

|Ընդամենը                   |   373.39      |     532.02        |

|_______________________________________________________________|

|Ազոտի օքսիդներ                                                 |

|_______________________________________________________________|

|Տրանսպորտային արտանետումն  |   47.214      |     56.66         |

|___________________________|_______________|___________________|

|Գազով աշխատող ջեռուցիչ     |    4.47       |      5.36         |

|սարքեր                     |               |                   |

|___________________________|_______________|___________________|

|Փայտի վառարաններ           |    0.2        |       -           |

|___________________________|_______________|___________________|

|Ընդամենը                   |   51.884      |     62.02         |

|_______________________________________________________________|

|Պինդ մասնիկներ                                                 |

|_______________________________________________________________|

|Տրանսպորտային արտանետումներ|    2.02       |     2.424         |

|___________________________|_______________|___________________|

|Փայտի վառարաններ           |   0.588       |       -           |

|___________________________|_______________|___________________|

|Ընդամենը                   |   2.608       |     2.424         |

|_______________________________________________________________|

|Ծծմբի անհիդրիդ                                                 |

|_______________________________________________________________|

|Տրանսպորտային արտանետումներ|   2.822       |     3.386         |

|_______________________________________________________________|

|Ածխաջրածիններ                                                  |

|_______________________________________________________________|

|Տրանսպորտային արտանետումներ|   90.65       |    108.78         |

|___________________________|_______________|___________________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                   |  521.354      |    708.63         |

._______________________________________________________________.

 

Տնտեսական վնասը: Տնտեսական վնասը դա շրջակա միջավայրին հասցված վնասի վերացման համար անհրաժեշտ միջոցառումների արժեքն է արտահայտած դրամական համարժեքով:

Տնտեսական վնասը հաշվի է առնում`

. բնակչության առողջության վատթարացման հետ կապված ծախսերը,

. գյուղատնտեսությանը, անտառային և ձկնային տնտեսություններին հասցված վնասը,

. արդյունաբերությանը հասցված վնասը:

Տնտեսական վնասի հաշվարկը կատարված է համաձայն մեթոդակարգի:

Սույն մեթոդակարգը մշակված է այն նյութերի ազդեցության գնահատման համար, որոնց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմատիվները գերազանցվել են, սակայն հաշվի առնելով, որ նախկին բոլոր մեթոդակարգերը ՀՀ կողմից վավերացված չեն և չեն գործում, վնասի հաշվարկը կատարված է վերը նշված մեթոդակարգով:

Յուրաքանչյուր արտանետման աղբյուրի համար տնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 1-ին բանաձևով`

-

               Ա = Շգ Փց \ ՎiՔi               (1),

                         /

                         -

որտեղ` Ա -ն ազդեցությունն է, արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով,

Շգ-ն աղտոտող աղբյուրի շրջապատի (ակտիվ աղտոտման գոտու) բնութագիրն արտահայտող գործակիցն է, համաձայն նշված կարգի 9. աղյուսակի հանգստյան գոտու տարածքի համար, որի շարքին դասվում է նախատեսվող տարածքը, ընդունվում է 10,

Վi-ն i-րդ նյութի համեմատական վնասակարությունն արտահայտող մեծությունն է, ածխածնի օքսիդի համար ընդունվում է 1.0, ազոտի երկօքսիդի համար` 12.5, պինդ մասնիկների համար` 25, ծծմբի անհիդրիդի համար` 16.5, ածխաջրածինների համար` 3.16,

Քi-ն տվյալ (i-րդ) նյութի արտանետումների քանակի հետ կապված գործակիցն է,

Փց-ն փոխադրման ցուցանիշն է, հաստատուն է և ընտրվում է` ելնելով բնապահպանության գործընթացը խթանելու սկզբունքից: Սույն կարգի համաձայն Փց=1000 դրամ:

Քi գործակիցը որոշվում է 2-րդ բանաձևով`

 

                 Քi = գ (3 SԱi - 2 ՍԹԱi), SԱi>ՍԹԱi    (2)

 

որտեղ` ՍԹԱi-ն i-րդ նյութի սահմանային թույլատրելի տարեկան արտանետման քանակն է` տոննաներով: Հաշվի առնելով, որ վնասակար նյութերի արտանետումների մթնոլորտում ցրման հաշվարկները ցույց տվեցին, որ սպասվելիք մերձգետնյա կոնցենտրացիաները գտնվում են թույլատրելի նորմերի սահմաններում, փաստացի արտանետումները ընդունվում են որպես ՍԹԱ,

SԱi-ն i նյութի տարեկան փաստացի արտանետումներն են` տոննաներով (փակագծերում բերված են հեռանկարային արտանետումները), ածխածնի օքսիդ` 373.39 (532.02), ազոտի երկօքսիդ` 51.884 (62.02), պինդ մասնիկներ` 2.608 (2.424), ծծմբի անհիդրիդ` 2.822 (3.386), ածխաջրածիններ` 90.65 (108.78),

գ = 1` անշարժ աղբյուրների համար,

Այն նյութերի համար, որոնց նորմատիվային ծավալային կոնցենտրացիան պետական ստանդարտով չի սահմանված, ազդեցությունը չի գնահատվում:

-

Ա = Շգ Փց \ ՎiՔi = 10 x 1000 x {1.0 x (3 x 373.39 - 2 x 373.39) + 12.5

/

-

x (3 x 51.884 - 2 x 51.884) + 25 x (3 x 2.608 - 2 x 2.608) + 16.5 x (3 x 2.822 - 2 x 2.822) + 3.16 x (3 x 90.65 - 2 x 90.65)} = 14 201 570 դրամ/տարի:

Տնտեսությանը հասցված վնասը կկազմի` 14 201 570 դրամ/տարի, իսկ հեռանկարայինը` 17 674 790 դրամ/տարի:

 

2.3. Ջրային ռեսուրսների պահպանություն

 

Ջրամատակարարում: Գյուղում ջրասպառողներ են հանդիսանում բնակչությունը, սննդի և արդյունաբերական ձեռնարկությունները (հացի գործարան, կաշվի արտադրության արտադրամասերը և այլն) խոշոր և մանր եղջերավոր անասունները:

Խմելու-տնտեսական և արտադրական կարիքների համար ջրամատակարարումը իրականացվում է հիմնականում 2 տեղից` առաջինը` գյուղի տարածքում գտնվող երկու կապտաժավորված աղբյուրներից, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է մոտ 80 լ/վրկ և երկրորդը` Գողթ գյուղի մոտ գտնվող թվով 3 հատ 1491, 1519 և 1513 մ նիշերի վրա կապտաժավորված փոքր աղբյուրներից, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է մոտ 15-20 լ/վրկ:

Կապտաժների տարածքում կառուցված է հեղուկ քլորով աշխատող քլորակայան, որը քանդված է և ներկայումս չի գործում:

Ջրի քլորացումը իրականացվում է ջրամբարում քլորակրի միջոցով:

Ջրամատակարարման ցանցը կառուցված է անցյալ դարի 60-ական թվականներին: Խմելու ջրի կորուստը ցանցում կազմում է մոտ 70-75%, նրա շուրջ 70%-ը ենթակա է փոխման:

Նորոգման կարիք ունի նաև պոմպակայանի շենքն ու սարքավորումները: Համակարգը ունի նոր քլորակայանների կառուցման անհրաժեշտություն:

Կոյուղի: Գառնի գյուղի գոյություն ունեցող ցանցը և կոլեկտորները կառուցվել են 1960-1989 թթ.:

Ժամանակին գյուղի տնտեսական-կենցաղային կեղտաջրերի մաքրման համար կառուցված է եղել սեպտիկ, որտեղ, ընդունելով մասամբ կոյուղացված փողոցներից, եղած կեղտաջրերի մի մասը հեռացվել է դեպի գյուղի տարածքով անցնող սելավատարը:

Բացի վերը նշվածից, գյուղի տարածքում տեղաբաշխված Ակադեմիայի տարածքը նույնպես ունեցել է մաքրման կայան, որը ընդունել է տարածքի կեղտաջրերը մոտ 700 մ երկարություն և d=200 մմ տրամագիծ ունեցող կոյուղաջրով, մաքրել է և հեռացվել մոտակա սելավատարը:

Ներկայումս վերը նշված մաքրման կայանները շարքից դուրս են եկել և գտնվում են ոչ օգտագործելի վիճակում:

Գառնի գյուղի ցանցի և կոլեկտորների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 35 կմ, այդ թվում կոլեկտորներինը մոտ 10 կմ:

Հաճախակի խցանվելու և ջարդվելու պատճառներով կոյուղու գծերը շարքից դուրս են եկել և չեն գործում, իսկ եղած կեղտաջրերը տարբեր տեղերից են հեռացվում են գյուղի տարածքով անցնող սելավատարերը, աղտոտելով այն ու ստեղծելով հակասանիտարական վիճակ:

Վերը նկարագրված հնարավոր բացասական երևույթներից խուսափելու նպատակով, առաջարկվում է գյուղի հարավային մասում կառուցել կոյուղու խորը մաքրումով լրիվ կենսաբանական մաքրման կայան, վերակառուցել կոյուղու կոլեկտորները, ցանցը և և կառուցել կեղտաջրերը մաքրման կայանին մոտեցնելու նոր կոլեկտոր:

Կեղտաջրերը ԿՄԿ-ում մաքրելուց հետո հեռացնել սելավատար:

Շրջակա տարածքի մակերեսային ջրային ռեսուրսների աղտոտվածության տվյալները: Տարածքում են գտնվում Գառնիի ջրանցքները, ջրհան կայանները, ինչպես նաև Արաքսի ձախ վտակ` Ազատ գետը: Երկարությունը 55 կմ է, ջրհավաք ավազանը` 572 կմ2: Կազմավորվում է Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերից սկիզբ առնող Գողթ և Ոսկեջուր գետերի միախառնումից: ՈՒնի մեծ անկում, քարքարոտ հուն, Գառնի գյուղի մոտ առաջացնում է խոր կիրճ: Սնումը` ստորերկրյա ջրերով, հորդացումը` ապրիլ-հունիսին: Տարեկան միջին ծախսը գետաբերանի մոտ 6.51 մ3/վ է, առավելագույնը` 35.9 մ3/վ, հոսքը` 206 մլն.մ3: Ջրերն օգտագործվում են ոռոգման համար: Միջին հոսանքում կառուցված է Ազատի ջրամբարը:

Ազատ գետի աղտոտվածության վերահսկողությունն իրականացվում է «Հայ Էկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի կողմից:

Ըստ այդ տվյալների Ազատ գետից վերցված փորձանմուշներում 1,8-2.0 անգամ գերազանցվել է նիտրիտ իոնի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Որոշված մյուս ցուցանիշների պարունակությունները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:

Ազատ գետի աղտոտվածության տվյալները 2006 թ. համար «Հայ Էկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի տեղեկանքից բերված են աղյուսակ. 7-ում:

 

Ազատ գետի աղտոտվածության տվյալները 2006 թ. համար

 

Աղյուսակ 7

._________________________________________________________.

|Միացությունները   |Սահմանային   |2006 թ. Ազատի ջրամբարից |

|                  |թույլատրելի  |վերցված փորձանմուշներում|

|                  |կոնցենտրացիա |որոշված միացությունների |

|                  |(ՍԹԿ)        |միջին տարեկան           |

|                  |             |կոնցենտրացիաները        |

|__________________|_____________|________________________|

|pH                |      6.5-8.5|                    9.13|

|__________________|_____________|________________________|

|ԹՔՊ               |  30.0 մգ/դմ3|                      14|

|__________________|_____________|________________________|

|Պերմանգանատային   |            -|                    1.43|

|օքսիդացվածություն |             |                        |

|__________________|_____________|________________________|

|ԹԿՊ5              |   3.0 մգ/դմ3|                    2.91|

|__________________|_____________|________________________|

|Կախված մասնիկներ  |            -|                     6.7|

|__________________|_____________|________________________|

|Լուծված թթվածին   | > 6.0 մգ/դմ3|                   10.54|

|__________________|_____________|________________________|

|Ածխաթթու գազ      |            -|                    0.00|

|__________________|_____________|________________________|

|Հիդրոկարբոնատ իոն |            -|                    93.6|

|__________________|_____________|________________________|

|Ամոնիում իոն      | 0.39 մգN/դմ3|          0.10 (մգN/դմ3)|

|__________________|_____________|________________________|

|Նիտրիտ իոն        |0.024 մգN/դմ3|         0.046 (մգN/դմ3)|

|__________________|_____________|________________________|

|Նիտրատ իոն        |  9.0 մգN/դմ3|          0.44 (մգN/դմ3)|

|__________________|_____________|________________________|

|Սուլֆատ իոն       |   100 մգ/դմ3|                    47.5|

|__________________|_____________|________________________|

|Քլոր իոն          |  300 մգN/դմ3|                    15.3|

|__________________|_____________|________________________|

|Հանքայնացում      |  1000 մգ/դմ3|                     268|

|__________________|_____________|________________________|

|Սիլիցիում         |            -|                     9.6|

._________________________________________________________.

 

2.4. Հողային ռեսուրսներ

 

Գառնիի շրջակայքի հողը բերրի է, այդ պատճառով մեծ տեղ են զբաղեցնում մրգատու այգիները (ընկուզենիներ, խնձորենիներ, ալոճենիներ, առկա են մեծ քանակությամբ խաղողի այգիներ): Մշակվում է հացահատիկ, ծխախոտ, բանջարեղեն:

Հողատարածությունները տարբեր աստիճանի էռոզացվածություն ունեն: Տեղանքում արտահայտված են սահքերը:

Գյուղում գոյություն ունեցող աղբավայրերը չունեն սանիտարահիգիենիկ նվազագույն պայմաններ: Աղբն առանց վնասազերծելու կուտակվում է աղբավայրերում:

Հողային ռեսուրսների աղտոտման հարցում զգալի ներդրում ունեն զբոսաշրջիկները և հանգստացողները, որոնց այցերից հետո մեծ քանակով կենցաղային աղբ է կուտակվում հանգստի վայրերում և Գառնու շրջակայքում:

 

2.5. Կլիման և աշխարհագրական դիրքը

 

Գառնի գյուղի տարածքը շրջապատված է Գեղամա լեռնաշղթայով, առավելագույն բարձրությունը 3597 մ է և ունի անհամաչափ կառուցվածք: Արևելյան լանջերը մեղմ թեքությամբ իջնելով` աստիճանաբար ձուլվում են մերձսևանյան լավային սարավանդներին: Արևմտյան զառիկող լանջերը իջնում են Հրազդանի հովիտը` առաջացնելով նախալեռնային գոտի` Հատիս, Գութանասար, Մենակսար, Մեծ Լճասար, Փոքր Լճասար և այլ հրաբուխներով: Կազմված է պալեոգենի տարասեռ և պլիոցենի ու չորրորդականի հրաբխային ապարներից: Հրաբխային կոների մի մասի խառնարանները վերածվել են լճակների, որոնցից սկիզբ են առնում տարբեր գետեր, մասնավորապես` Ազատ գետը: Մինչև 2800 մ լեռնատափաստանային է, ավելի բարձր` լեռնամարգագետնային լանդշաֆտ է: Գագաթնամերձ սարավանդում է «Եռաթմբեր» օդերևութաբանական կայանը (մոտակա կայանը):

 

_______________________________________________

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1596-Ն
Որոշում