Սեղմել Esc փակելու համար:
Գ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Ա. ՌՈՒԲԵՆՅԱՆԻՆ ԵՎ Գ. Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Գ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Ա. ՌՈՒԲԵՆՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՇԽԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0740.230908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 2008 թվականի N 740-Ա

 

Գ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Ա. ՌՈՒԲԵՆՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՇԽԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի խորհրդական Ա. Ռուբենյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Գ. Գրիգորյանին 2008 թվականի սեպտեմբերի 23-26-ը գործուղել Աշխաբադ (Թուրքմենստան)` ԱՊՀ մասնակից պետությունների կապի ոլորտում տարածաշրջանային համագործակցության կապի վարչակազմերի ղեկավարների 39-րդ նիստին և կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման հարցերով համակարգող խորհրդի 13-րդ նիստին մասնակցելու համար:

2. Գ. Սարգսյանի, Ա. Ռուբենյանի և Գ. Գրիգորյանի` Աշխաբադ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Գ. Սարգսյանի, Ա. Ռուբենյանի և Գ. Գրիգորյանի` Աշխաբադ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.09.2008
N 740-Ա
Որոշում