Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0742.230908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 2008 թվականի N 742-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով 2008 թվականի հոկտեմբերի 9-15-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ. Մարգարյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը` ներառյալ հյուպատոսական գանձումները և թարգմանչական ծառայությունների ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Վ. Մկրտչյանինը, Դ. Մնացականյանինը, Ա. Վարդանյանինը և Մ. Բարոյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ն. Երիցյանինը, Տ. Դավթյանինը, Է. Տարասյանինը, Խ. Ադումյանինը և սրահի վարձակալության հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3) Ա. Կիրակոսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4) Ընդունել ի գիտություն, որ Վ. Ներսիսյանցի` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների, իսկ Ա. Ջավադյանինը և Վ. Գաբրիելյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2008 թվականի սեպտեմբերի 23-ի

N 742-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-14-Ը ՎԱՇԻՆԳՏՈՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան       - ՀՀ վարչապետ

 

    Դ. Սարգսյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

    Ն. Երիցյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

    Տ. Դավթյան        - ՀՀ ֆինանսների նախարար

 

    Վ. Ներսիսյանց     - ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական

                        (համաձայնությամբ, մեկնում է նախօրոք)

 

    Ա. Ջավադյան       - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ,

                        2008 թ. հոկտեմբերի 8-14-ը)

 

    Վ. Գաբրիելյան     - ՀՀ կենտրոնական բակի նախագահի տեղակալ

                        (համաձայնությամբ, 2008 թ. հոկտեմբերի 8-14-ը)

 

    Ա. Կիրակոսյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Թ. Մարգարյան      - ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպան

 

    Է. Տարասյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար

 

    Դ. Մնացականյան    - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Ա. Վարդանյան      - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Վ. Մկրտչյան       - ՀՀ վարչապետի արարողակարգային միջոցառումների

                        պատասխանատու

 

    Մ. Բարոյան        - օպերատոր

 

    Խ. Ադումյան       - թարգմանիչ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.09.2008
N 742-Ա
Որոշում