Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ` Ռ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ` ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ ...

 

 

040.1057.240908

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2008 թվականի N 1057-Ն

 

i

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ` ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել երկաթուղային տրանսպորտով փոխադրվող` ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի օգոստոսի 28-ի

N 1057-Ն որոշման

 

ՑԱՆԿ

i

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ` ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |             Անվանումը                        |ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը|

|ը/կ|                                              |                  |

|___|______________________________________________|__________________|

|1. |Ցորենի սերմացու                               |1001 90 100       |

|___|______________________________________________|__________________|

|2. |Փափուկ ցորեն և  փափուկ ցորենի սերմացու        |1001 90 910       |

|___|______________________________________________|__________________|

|3. |Գարու սերմեր                                  |1003 00 100       |

|___|______________________________________________|__________________|

|4. |Կարտոֆիլի սերմացու                            |0710 10 000       |

|___|______________________________________________|__________________|

|5. |Նավթ և  նավթամթերք                            |2710 00 000       |

|___|______________________________________________|__________________|

|6. |Պարարտանյութ` հանքային կամ քիմիական (ազոտական,|3102, 3103, 3104, |

|   |ֆոսֆորական, կալիումական և  2 կամ 3 սնուցող    |3105              |

|   |տարրերի` ազոտի, ֆոսֆորի ու կալիումի           |                  |

|   |պարունակությամբ)                              |                  |

|___|______________________________________________|__________________|

|7. |Զենք և  զինամթերք, դրանց մասերն ու պարագաները |       93         |

|   |                                              |                  |

|___|______________________________________________|__________________|

|8. |Կրաքար, դոլոմիտ և  այլ տեսակի կրաքարեր        |251710200         |

|___|______________________________________________|__________________|

|9. |Գիպս և  անհիդրիդ                              |252010000         |

|___|______________________________________________|__________________|

|10.|Պորլանդցեմենտ, ցեմենտ` կավահողային, ցեմենտ`   |2523              |

|   |խարամային, ցեմենտ` սուպերսուլֆատ և  ցեմենտ`   |                  |

|   |հեղուկաբաշխական համանման, չներկած կամ ներկած, |                  |

|   |պատրաստի կամ կլինկերի տեսքով                  |                  |

._____________________________________________________________________.

(ցանկը փոփ. 22.01.09 թիվ 206-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2008
N 1057-Ն
Որոշում