Սեղմել Esc փակելու համար:
Մ. ԱՊՐԵՍՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Մ. ԱՊՐԵՍՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0751.250908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2008 թվականի N 751-Ա

 

Մ. ԱՊՐԵՍՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ Մ. Ապրեսյանին 2008 թվականի հոկտեմբերի 3-19-ը գործուղել Սինգապուր (Սինգապուր Հանրապետություն)` զբոսաշրջության բնագավառի մասնագետների և պետական պաշտոնյաների համար կազմակերպված դասընթացներին մասնակցելու համար:

2. Մ. Ապրեսյանի` Սինգապուր գործուղման հետ կապված ճանապարհածախսը, ինչպես նաև Սինգապուր մուտքի արտոնագրի ձևակերպման, Դուբայում գիշերելու մեկ գիշերավարձի և երկու օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Մ. Ապրեսյանի` Սինգապուր գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ Մ. Ապրեսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սինգապուր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.09.2008
N 751-Ա
Որոշում