Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

040.1039.180908

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2008 թվականի N 1039-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատվող միջոցառումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագիծը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակելիս` շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների կողմից` սահմանված կարգով ներկայացված հայտերի առկայության դեպքում:

3. Հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման համար առաջին պատասխանատու հանրապետական գործադիր մարմիններին` համակատարողների հետ համատեղ նախօրոք հաշվարկել ծրագրային կոնկրետ միջոցառման իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսվող ծախսերը և դրանք ներկայացնել սեփական բյուջետային տարեկան հայտում, ինչպես նաև միջնաժամկետ ծախսային ծրագրերում:

4. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրային միջոցառումների կատարման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն N 2 հավելվածի:

5. Հանձնարարել միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել հանձնաժողովի կազմում իրենց կողմից առաջադրված ներկայացուցիչների տվյալները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 27-ի

N 1039-Ն որոշման

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի մայիսի 3-ի «Հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը մշակող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կազմը սահմանելու մասին» N 330-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Ծրագրի մշակման իրավական հիմքն են կազմում Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, միջազգային իրավական պայմանագրերը, հանցագործությունների կանխարգելման ոլորտում ընդգրկված սուբյեկտների գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Ծրագիրը մշակելիս հանգամանալից կերպով հաշվի են առնվել հատկապես Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի N 1522-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից հաստատված` Հանցավորության դեմ պայքարի 2008-2010 թթ. համատեղ միջոցառումների միջպետական ծրագրի հիմնարար դրույթները:

 

2. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիր մշակվում է առաջին անգամ: Նման ծրագրի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես`

ա) հանցագործությունների կանխարգելման ոլորտում չի տարվում պետական միասնական քաղաքականություն, ցածր է հանցագործությունների սոցիալական կանխարգելման համակարգի արդյունավետությունը (հատկապես անչափահասների, քրեակատարողական հիմնարկներից վերադարձած անձանց և այլ խոցելի խմբերում).

բ) հստակ համակարգման կարիք է զգում հանցագործությունների կանխարգելման ոլորտում ընդգրկված բոլոր սուբյեկտների (պետական իշխանության բոլոր մարմինների, կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ֆիզիկական անձանց) գործունեությունը.

գ) բարելավման կարիք ունի հանցագործությունների կանխարգելման ոլորտին առնչվող օրենսդրությունը.

դ) ցածր է մի շարք հանցատեսակների (ավազակային հարձակումների, կողոպուտների, բնակարանային գործողությունների և այլն), հասարակական վայրերում կատարվող հանցագործությունների նախականխման, ինչպես նաև որոշակի անձանց (անչափահասների, կրկնահանցագործների) շրջանում իրականացվող կանխարգելիչ աշխատանքների արդյունավետությունը.

ե) իրավախախտումների դեմ տարվող պայքարում կտրուկ կրճատվել է բնակչության սոցիալական ակտիվությունը.

զ) ցածր մակարդակի վրա են գտնվում բնակչության շրջանում իրավական քարոզչության կազմակերպման, օրինապահ քաղաքացու վարքագծի խրախուսմանն ուղղված աշխատանքները.

է) ցածր է իրավապահ մարմինների նյութատեխնիկական ապահովվածության մակարդակը:

 

3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

ա) հանցագործությունների կանխարգելման ոլորտում պետական միասնական քաղաքականության իրականացումը, սոցիալական կանխարգելման համակարգի արդյունավետության բարձրացումը.

բ) օրինականության և իրավակարգի հետագա ամրապնդումը, հանցավոր ոտնձգություններից քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը.

գ) շահագրգիռ պետական մարմինների և հանրության ներգրավվածության ապահովումը հանցավորության դեմ պայքարի ոլորտում:

 

4. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

ա) հանցագործությունների կանխարգելման, դրանք ծնող պատճառների և պայմանների վերացման գործում իրավապահ ու շահագրգիռ պետական այլ մարմինների գործունեության համակարգումը.

բ) հանցագործությունների կանխարգելման և իրավակարգի ամրապնդման գործում տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացումը.

գ) հանցագործություն կատարելու համար պատասխանատվության և պատժի անխուսափելիության սկզբունքի անշեղորեն իրագործումը.

դ) հասարակական կարգի և անվտանգության ամրապնդումը.

ե) հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքներում հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների ակտիվ ներգրավվածության ապահովումը.

զ) իրավապահ գործունեության ոլորտում վարվող պետական քաղաքականության նկատմամբ հանրապետության բնակչության մոտ վստահության ձևավորումը և իրավագիտակցության բարձրացումը.

է) հանցագործությունների կանխարգելման ոլորտում ընդգրկված պետական մարմինների կադրային և նյութատեխնիկական ապահովումը:

 

5. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

ա) օրենսդրության կատարելագործմանն ուղղված միջոցառումներ.

բ) կազմակերպչական գործունեության կատարելագործմանն ուղղված միջոցառումներ`

1. Սոցիալական ուղղվածություն ունեցող կազմակերպչական միջոցառումներ.

2. Հանցագործություններ ծնող պատճառների և պայմանների ազդեցության չեզոքացմանն ուղղված կազմակերպչական միջոցառումներ.

3. Իրավապահ մարմինների գործունեության բարելավմանն ուղղված կազմակերպչական միջոցառումներ.

գ) Հասարակության իրավագիտակցության բարձրացմանը և օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ:

 

6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՓՈՒԼԵՐԸ

 

Ծրագիրը նախատեսված է 2008-2012 թթ. համար և իրագործվելու է 5 փուլով`

I փուլ` 2008 թ.

II փուլ` 2009 թ.

III փուլ` 2010 թ.

IV փուլ` 2011 թ.

V փուլ` 2012 թ:

 

7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

բ) տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներից.

գ) արտաբյուջետային միջոցներից.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներից:

Սույն ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման համար պատասխանատու` «Կատարողը» սյունակում առաջինը նշված հանրապետական գործադիր մարմինները (անհրաժեշտության դեպքում համակատարողների հետ միասին) նախօրոք հաշվարկում են ծրագրային կոնկրետ միջոցառման իրականացման հետ կապված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսվող ծախսերը և սահմանված կարգով ներառում սեփական բյուջետային տարեկան հայտում, ինչպես նաև միջնաժամկետ ծախսային ծրագրերում` ըստ միջոցառման կատարման ժամկետների:

 

8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՍՊԱՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի իրագործման արդյունքում նախատեսվում են`

ա) հանցագործությունների կանխարգելման ոլորտում մշակել և իրականացնել պետական միասնական քաղաքականություն, էապես բարելավել սոցիալական կանխարգելման համակարգի արդյունավետությունը.

բ) բարելավել հանցագործությունների կանխարգելման սուբյեկտների գործունեության համակարգման, վերջիններիս տեղեկատվական ապահովվածության ներկայիս մակարդակը.

գ) հանցագործությունների կանխարգելման և իրավակարգի ամրապնդման գործում զգալիորեն բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների դերը.

դ) էապես կատարելագործել հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների իրավական դաշտը.

ե) նվազեցնել ինչպես ընդհանուր հանցավորության, այնպես էլ վերջինիս հանրային վտանգավորության մակարդակը.

զ) ներդնել հասարակական կարգի և անվտանգության ապահովման նոր, առավել արդյունավետ մեթոդներ.

է) բարելավել իրավապահ մարմինների նյութատեխնիկական ապահովվածության մակարդակը.

ը) հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքներում ապահովել քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունը.

թ) բարձրացնել բնակչության վստահության մակարդակն իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ:

 

9. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Ծրագրային միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է երեք մակարդակներում`

I մակարդակում ծրագրային միջոցառումների իրականացման ընթացքի նկատմամբ իրականացվում է ներգերատեսչական հսկողություն, որի նպատակը վերջիններիս ժամանակին և ամբողջական կատարման կազմակերպումն է.

II մակարդակում` ծրագրային միջոցառումների կատարման ընթացքի նկատմամբ հսկողություն է իրականացվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որն անհրաժեշտության դեպքում համակարգում և հետևում է ծրագրի առանձին հանձնարարականների կատարման ընթացքին, դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` ծառացած խնդիրների լուծման համար, ծրագրի յուրաքանչյուր փուլի ավարտին Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություն կատարված աշխատանքի մասին (բացառությամբ 1-ին փուլի, որի ընթացքում կատարված աշխատանքի մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում 2-րդ փուլի առաջին եռամսյակի վերջին) և անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նոր առաջարկություններ` ծրագրում ընդգրկելու համար:

III մակարդակում ծրագրային միջոցառումների իրականացման միջանկյալ և վերջնական արդյունքների նկատմամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, որն անհրաժեշտության դեպքում աջակցում է ծրագրի իրագործման ընթացքում ծագած որոշ խնդիրների լուծման հարցում, ծրագրի յուրաքանչյուր փուլի ավարտին լսում է միջգերատեսչական հանձնաժողովի հաշվետվությունը կատարված աշխատանքի վերաբերյալ:

(9-րդ կետը փոփ. 05.02.09 թիվ 110-Ն որոշում)

 

i

10. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

._________________________________________________________________________.

|NN |Միջոցառման         |Ակնկալվող արդյունքը|Կատարողները|Ժամկետ|Ֆինանսա-  |

|ը/կ|բովանդակությունը   |(միջոցառման        |           |ները  |վորման    |

|   |                   |նպատակը)           |           |      |աղբյուրը  |

|___|___________________|___________________|___________|______|__________|

| 1 |        2          |         3         |     4     |   5  |     6    |

|_________________________________________________________________________|

|    ա) օրենսդրության կատարելագործմանն ուղղված միջոցառումներ              |

|_________________________________________________________________________|

|1. |«Դրամարկղային      |կանխիկ             |ՀՀ         |2008թ.|Լրացուցիչ |

|   |գործառնությունների |դրամաշրջանառության |ֆինանսների |      |ֆինանսա-  |

|   |մասին»,            |ծավալի կրճատում,   |նախարարու- |      |վորում չի |

|   |«Եկամտահարկի       |այդ թվում` հարկային|թյուն      |      |պահանջվում|

|   |մասին»,            |պարտավորության     |ՀՀ         |      |          |

|   |«Շահութահարկի      |սահմանման միջոցով  |էկոնոմիկայի|      |          |

|   |մասին» Հայաստանի   |ֆիզիկական անձանց   |նախարարու- |      |          |

|   |Հանրապետության     |կողմից կանխիկով    |թյուն      |      |          |

|   |օրենքում           |փոխառությունների   |ՀՀ         |      |          |

|   |փոփոխություններ ու |տրամադրման         |կենտրոնական|      |          |

|   |լրացումներ         |սահմանափակում      |բանկ       |      |          |

|   |կատարելու մասին»   |                   |(համաձայ-  |      |          |

|   |ՀՀ օրենքի նախագծի  |                   |նությամբ)  |      |          |

|   |մշակում            |                   |ՀՀ կառավա- |      |          |

|   |                   |                   |րությանն   |      |          |

|   |                   |                   |առընթեր    |      |          |

|   |                   |                   |պետական    |      |          |

|   |                   |                   |եկամուտների|      |          |

|   |                   |                   |կոմիտե     |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|2. |(2-րդ կետն ուժը կորցրել է 18.06.09 թիվ 673-Ն որոշում)                |

i

|___|___________________|___________________|___________|______|__________|

|3. |(3-րդ կետն ուժը կորցրել է 18.06.09 թիվ 673-Ն որոշում)                |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|4. |ՀՀ կառավարությանն  |ծանր և  առանձնապես |ՀՀ կառավա- |2008թ.|Լրացուցիչ |

|   |առընթեր ՀՀ         |ծանր հանցագործու-  |րությանն   |      |ֆինանսա-  |

|   |ոստիկանության պետի |թյուններ կատարած`  |առընթեր    |      |վորում չի |

|   |հրամանների մշակում,|զինված անձանց      |ՀՀ ոստիկա- |      |պահանջվում|

|   |որոնցով կսահմանվեն |հայտնաբերման և     |նություն   |      |          |

|   |ծանր և  առանձնապես |վնասազերծման       |           |      |          |

|   |ծանր հանցագործու-  |միջոցառումների     |           |      |          |

|   |թյուններ կատարած`  |ընթացքում առկա     |           |      |          |

|   |զինված անձանց      |ուժերի ու միջոցների|           |      |          |

|   |հայտնաբերման և     |արդյունավետ        |           |      |          |

|   |վնասազերծման հատուկ|կառավարում         |           |      |          |

|   |միջոցառումների     |                   |           |      |          |

|   |տիպային պլանները   |                   |           |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|5. |«Հայաստանի         |կեղծ               |ՀՀ կառավա- |2008թ.|Լրացուցիչ |

|   |Հանրապետության     |ձեռնարկատիրության  |րությանն   |      |ֆինանսա-  |

|   |քրեական օրենսգրքում|քրեաիրավական       |առընթեր    |      |վորում չի |

|   |փոփոխություններ ու |սահմանման          |պետական    |      |պահանջվում|

|   |լրացումներ         |հստակեցում,        |եկամուտների|      |          |

|   |կատարելու մասին»   |քր.օր-ի 189-րդ     |կոմիտե     |      |          |

|   |ՀՀ օրենքի նախագծի  |հոդվածի 5-րդ մասի  |ՀՀ դատական |      |          |

|   |մշակում            |լրամշակում         |դեպարտամենտ|      |          |

|   |                   |                   |(համաձայ-  |      |          |

|   |                   |                   |նությամբ)  |      |          |

|   |                   |                   |Երևանի     |      |          |

|   |                   |                   |պետական    |      |          |

|   |                   |                   |համալսարան |      |          |

|   |                   |                   |(համաձայ-  |      |          |

|   |                   |                   |նությամբ)  |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|6. |(6-րդ կետն ուժը կորցրել է 18.06.09 թիվ 673-Ն որոշում)                |

i

|___|___________________|___________________|___________|______|__________|

|7. |Նախապատրաստել և    |պատժի              |ՀՀ արտաքին |2008- |Լրացուցիչ |

|   |հաստատման          |անխուսափելիության  |գործերի    |2012թթ|ֆինանսա-  |

|   |ներկայացնել        |սկզբունքի ապահովում|նախարարու- |      |վորում չի |

|   |միջազգային         |                   |թյուն      |      |պահանջվում|

|   |պայմանագրեր        |                   |ՀՀ արդարա- |      |          |

|   |հանցագործություն   |                   |դատության  |      |          |

|   |կատարած անձանց     |                   |նախարարու- |      |          |

|   |հանձնման վերաբերյալ|                   |թյուն      |      |          |

|   |այն երկրների հետ,  |                   |ՀՀ գլխավոր |      |          |

|   |որոնց հետ նման     |                   |դատախազու- |      |          |

|   |պայմանագրեր կնքելու|                   |թյուն      |      |          |

|   |անհրաժեշտություն կա|                   |(համաձայ-  |      |          |

|   |                   |                   |նությամբ)  |      |          |

|   |                   |                   |ՀՀ կառավա- |      |          |

|   |                   |                   |րությանն   |      |          |

|   |                   |                   |առընթեր    |      |          |

|   |                   |                   |ՀՀ ոստիկա- |      |          |

|   |                   |                   |նություն   |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|8. |Օրենսդրական        |ինկասատորների և    |ՀՀ կառավա- |2009թ.|Լրացուցիչ |

|   |փոփոխությունների   |տեղափոխվող         |րությանն   |      |ֆինանսա-  |

|   |փաթեթի մշակում`    |արժեքների          |առընթեր    |      |վորում չի |

|   |ուղղված ինկասացիոն |անվտանգության      |ՀՀ ոստիկա- |      |պահանջվում|

|   |ծառայություններ    |ապահովում          |նություն   |      |          |

|   |մատուցող կազմա-    |                   |ՀՀ         |      |          |

|   |կերպությունների    |                   |կենտրոնական|      |          |

|   |գործունեության     |                   |բանկ       |      |          |

|   |նկատմամբ           |                   |(համաձայ-  |      |          |

|   |հսկողության        |                   |նությամբ)  |      |          |

|   |մեխանիզմների       |                   |           |      |          |

|   |կատարելագործմանը,  |                   |           |      |          |

|   |ինկասատորների      |                   |           |      |          |

|   |պատրաստման         |                   |           |      |          |

|   |(վերապատրաստման)   |                   |           |      |          |

|   |դասընթացների       |                   |           |      |          |

|   |կազմակերպմանը      |                   |           |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|9. |ՀՀ կառավարության   |հանցագործություն-  |ՀՀ կառավա- |2010- |Լրացուցիչ |

|   |որոշման նախագծի    |ների ժամանակին և   |րությանն   |2012թթ|ֆինանսա-  |

|   |մշակում, որով      |լիարժեք գրանցման,  |առընթեր    |      |վորում չի |

|   |մինչդատական վարույթ|ինչպես նաև  պետական|ՀՀ ոստիկա- |      |պահանջվում|

|   |իրականացնող բոլոր  |վիճակագրության     |նություն   |      |          |

|   |մարմինների համար   |ձևավորման  նպատակով|ՀՀ կառավա- |      |          |

|   |կներդրվեն հանցա-   |դրանց հաշվառման    |րությանն   |      |          |

|   |գործությունների    |միասնականության    |առընթեր    |      |          |

|   |գրանցման և         |ապահովում          |ազգային    |      |          |

|   |հաշվառման միասնական|                   |անվտանգու- |      |          |

|   |ընթացակարգեր       |                   |թյան ծառա- |      |          |

|   |                   |                   |յություն   |      |          |

|   |                   |                   |ՀՀ պաշտպա- |      |          |

|   |                   |                   |նության    |      |          |

|   |                   |                   |նախարարու- |      |          |

|   |                   |                   |թյուն      |      |          |

|   |                   |                   |ՀՀ կառավա- |      |          |

|   |                   |                   |րությանն   |      |          |

|   |                   |                   |առընթեր    |      |          |

|   |                   |                   |պետական    |      |          |

|   |                   |                   |եկամուտների|      |          |

|   |                   |                   |կոմիտե     |      |          |

|   |                   |                   |ՀՀ դատական |      |          |

|   |                   |                   |դեպարտամենտ|      |          |

|   |                   |                   |(համաձայ-  |      |          |

|   |                   |                   |նությամբ)  |      |          |

|   |                   |                   |ՀՀ գլխավոր |      |          |

|   |                   |                   |դատախազու- |      |          |

|   |                   |                   |թյուն      |      |          |

|   |                   |                   |(համաձայ-  |      |          |

|   |                   |                   |նությամբ)  |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|10.|Մարմնական          |հանցագործություն-  |ՀՀ կառավա- |2009թ.|Լրացուցիչ |

|   |վնասվածքների       |ների և  պատահարների|րությանն   |      |ֆինանսա-  |

|   |դեպքերով           |պատշաճ հաշվառման   |առընթեր    |      |վորում չի |

|   |ոստիկանության      |ապահովում, օբյեկտիվ|ՀՀ ոստիկա- |      |պահանջվում|

|   |մարմինների և       |հետաքննության      |նություն   |      |          |

|   |բժշկական օգնություն|իրականացում        |ՀՀ առողջա- |      |          |

|   |ու սպասարկում      |                   |պահության  |      |          |

|   |իրականացնող կազմա- |                   |նախարարու- |      |          |

|   |կերպությունների    |                   |թյուն      |      |          |

|   |փոխհամագործակցու-  |                   |           |      |          |

|   |թյունը կանոնակարգող|                   |           |      |          |

|   |օրենսդրական        |                   |           |      |          |

|   |փոփոխությունների   |                   |           |      |          |

|   |փաթեթի մշակում     |                   |           |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|11.|Քրեակատարողական    |քրեակատարողական    |ՀՀ աշխա-   |2010թ.|Լրացուցիչ |

|   |հիմնարկներից       |հիմնարկներից       |տանքի և    |      |ֆինանսա-  |

|   |ազատված անձանց     |ազատված անձանց     |սոցիալական |      |վորում չի |

|   |աշխատանքի          |աշխատանքով         |հարցերի    |      |պահանջվում|

|   |ընդունելու հարցում |ապահովում          |նախարարու- |      |          |

|   |տնտեսավարող        |                   |թյուն      |      |          |

|   |սուբյեկտների       |                   |           |      |          |

|   |շահագրգռվածությունը|                   |           |      |          |

|   |խթանող օրենսդրական |                   |           |      |          |

|   |փոփոխությունների   |                   |           |      |          |

|   |փաթեթի մշակում     |                   |           |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|12.|(12-րդ կետն ուժը կորցրել է 11.02.10 թիվ 107-Ն որոշում)                |

i

|___|___________________|___________________|___________|______|__________|

|13.|Օրենսդրական        |ճանապարհատրանսպոր- |ՀՀ         |2009թ.|Լրացուցիչ |

|   |փոփոխությունների   |տային պատահարների  |կենտրոնական|      |ֆինանսա-  |

|   |փաթեթի մշակում`    |արդյունքում հասցված|բանկ       |      |վորում չի |

|   |ուղղված            |նյութական վնասի    |(համաձայ-  |      |պահանջվում|

|   |տրանսպորտային      |փոխհատուցման       |նությամբ)  |      |          |

|   |միջոցների պարտադիր |առաջավոր փորձի     |ՀՀ կառավա- |      |          |

|   |ապահովագրության    |ներդրում           |րությանն   |      |          |

|   |համակարգի ներդրմանը|                   |առընթեր    |      |          |

|   |                   |                   |ՀՀ ոստիկա- |      |          |

|   |                   |                   |նություն   |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|14.|(14-րդ կետն ուժը կորցրել է 08.04.10 թիվ 373-Ն որոշում)                |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|15.|Արժեթղթերի         |արժեթղթերի         |ՀՀ         |2009- |Լրացուցիչ |

|   |շուկայում գնային   |շուկայում          |կենտրոնական|2010թթ|ֆինանսա-  |

|   |չարաշահումների և   |չարաշահումների     |բանկ       |      |վորում չի |

|   |ներքին             |կանխարգելում       |(համաձայ-  |      |պահանջվում|

|   |տեղեկությունների   |                   |նությամբ)  |      |          |

|   |օգտագործման դեմ    |                   |ՀՀ         |      |          |

|   |պայքարի իրավական   |                   |ֆինանսների |      |          |

|   |արդյունավետ        |                   |նախարարու- |      |          |

|   |կառուցակարգերի     |                   |թյուն      |      |          |

|   |ներդրում           |                   |ՀՀ         |      |          |

|   |                   |                   |էկոնոմիկայի|      |          |

|   |                   |                   |նախարարու- |      |          |

|   |                   |                   |թյուն      |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|16.|(16-րդ կետն ուժը կորցրել է 20.09.12 թիվ 1183-Ն որոշում)              |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|17.|«Պետական           |հանցագործություն-  |ՀՀ կառավա- |2010թ.|Լրացուցիչ |

|   |մատնադրոշմային     |ների կանխարգելման  |րությանն   |      |ֆինանսա-  |

|   |գրանցման մասին»    |և  բացահայտման     |առընթեր    |      |վորում չի |

|   |ՀՀ օրենքի նախագծի  |աշխատանքների       |ՀՀ ոստիկա- |      |պահանջվում|

|   |մշակում            |բարելավում,        |նություն   |      |          |

|   |                   |քաղաքացիների       |ՀՀ արդարա- |      |          |

|   |                   |նույնականացման     |դատության  |      |          |

|   |                   |ապահովում          |նախարարու- |      |          |

|   |                   |                   |թյուն      |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|18.|«Հանցագործություն- |հանցագործություն-  |ՀՀ կառավա- |2010թ.|Լրացուցիչ |

|   |ների կանխարգելման  |ների կանխարգելման  |րությանն   |      |ֆինանսա-  |

|   |մասին» ՀՀ օրենքի   |պետական            |առընթեր    |      |վորում չի |

|   |նախագծի մշակում    |քաղաքականության    |ՀՀ ոստիկա- |      |պահանջվում|

|   |                   |մշակում և          |նություն   |      |          |

|   |                   |իրականացում        |ՀՀ կառավա- |      |          |

|   |                   |                   |րությանն   |      |          |

|   |                   |                   |առընթեր    |      |          |

|   |                   |                   |ազգային    |      |          |

|   |                   |                   |անվտանգու- |      |          |

|   |                   |                   |թյան ծառա- |      |          |

|   |                   |                   |յություն   |      |          |

|   |                   |                   |ՀՀ դատական |      |          |

|   |                   |                   |դեպարտամենտ|      |          |

|   |                   |                   |(համաձայ-  |      |          |

|   |                   |                   |նությամբ)  |      |          |

|   |                   |                   |ՀՀ գլխավոր |      |          |

|   |                   |                   |դատախազու- |      |          |

|   |                   |                   |թյուն      |      |          |

|   |                   |                   |(համաձայ-  |      |          |

|   |                   |                   |նությամբ)  |      |          |

|   |                   |                   |ՀՀ արդարա- |      |          |

|   |                   |                   |դատության  |      |          |

|   |                   |                   |նախարարու- |      |          |

|   |                   |                   |թյուն      |      |          |

|   |                   |                   |Երևանի     |      |          |

|   |                   |                   |պետական    |      |          |

|   |                   |                   |համալսարան |      |          |

|   |                   |                   |(համաձայ-  |      |          |

|   |                   |                   |նությամբ)  |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|19.|«Հայաստանի         |հանրության համար   |ՀՀ առողջա- |2010թ.|Լրացուցիչ |

|   |Հանրապետության     |վտանգ ներկայացնող  |պահության  |      |ֆինանսա-  |

|   |քաղաքացիական       |հիվանդություններով |նախարարու- |      |վորում չի |

|   |դատավարության      |տառապող անձանց     |թյուն      |      |պահանջվում|

|   |օրենսգրքում        |բժշկական հարկադիր  |ՀՀ կառավա- |      |          |

|   |փոփոխություններ ու |հետազոտման և  (կամ)|րությանն   |      |          |

|   |լրացումներ         |բուժման ենթարկելու |առընթեր    |      |          |

|   |կատարելու մասին»   |գործերի վարույթի   |ՀՀ ոստիկա- |      |          |

|   |ՀՀ օրենքի նախագծի  |սահմանում          |նություն   |      |          |

|   |մշակում            |                   |ՀՀ արդարա- |      |          |

|   |                   |                   |դատության  |      |          |

|   |                   |                   |նախարարու- |      |          |

|   |                   |                   |թյուն      |      |          |

|   |                   |                   |ՀՀ գլխավոր |      |          |

|   |                   |                   |դատախազու- |      |          |

|   |                   |                   |թյուն      |      |          |

|   |                   |                   |(համաձայ-  |      |          |

|   |                   |                   |նությամբ)  |      |          |

|   |                   |                   |Երևանի     |      |          |

|   |                   |                   |պետական    |      |          |

|   |                   |                   |համալսարան |      |          |

|   |                   |                   |(համաձայ-  |      |          |

|   |                   |                   |նությամբ)  |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|20.|Օրենսդրական        |հանրապետության     |ՀՀ արդարա- |2012թ.|Լրացուցիչ |

|   |փոփոխությունների   |քրեածին իրավիճակի  |դատության  |      |ֆինանսա-  |

|   |փաթեթի մշակում`    |վրա տարբեր         |նախարարու- |      |վորում չի |

|   |ուղղված Հայաստանի  |օրինագծերի ուղղակի |թյուն      |      |պահանջվում|

|   |Հանրապետության     |կամ անուղղակի      |ՀՀ գլխավոր |      |          |

|   |Ազգային ժողով      |ազդեցության        |դատախազու- |      |          |

|   |ներկայացված        |գնահատում          |թյուն      |      |          |

|   |օրենքների նախագծերը|                   |(համաձայ-  |      |          |

|   |պարտադիր           |                   |նությամբ)  |      |          |

|   |քրեաբանական        |                   |ՀՀ դատական |      |          |

|   |փորձաքննության     |                   |դեպարտամենտ|      |          |

|   |ենթարկելու         |                   |(համաձայ-  |      |          |

|   |պրակտիկայի         |                   |նությամբ)  |      |          |

|   |ներդրմանը          |                   |ՀՀ կառավա- |      |          |

|   |                   |                   |րությանն   |      |          |

|   |                   |                   |առընթեր    |      |          |

|   |                   |                   |ՀՀ ոստիկա- |      |          |

|   |                   |                   |նություն   |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|21.|(21-րդ կետն ուժը կորցրել է 20.09.12 թիվ 1183-Ն որոշում)              |

|_________________________________________________________________________|

|    բ) կազմակերպչական գործունեության կատարելագործմանն ուղղված            |

|                             միջոցառումներ                               |

|_________________________________________________________________________|

|       1. Սոցիալական ուղղվածություն ունեցող կազմակերպչական միջոցառումներ |

|_________________________________________________________________________|

|22.|(22-րդ կետն ուժը կորցրել է 18.06.09 թիվ 673-Ն որոշում)               |

i

|___|___________________|___________________|___________|______|__________|

|23.|Երևան,  Գյումրի,   |անչափահասների      |ՀՀ աշխա-   |2008- |համապատաս-|

|   |Վանաձոր քաղաքներում|շրջանում           |տանքի և    |2010թթ|խան հանրա-|

|   |իրավախախտ          |իրավախախտումների   |սոցիալական |      |պետական   |

|   |անչափահասների      |կանխարգելում       |հարցերի    |      |գործադիր  |

|   |վերականգնողական    |                   |նախարարու- |      |մարմինների|

|   |կենտրոնների        |                   |թյուն      |      |բյուջեներ |

|   |ստեղծում           |                   |ՀՀ կրթու-  |      |          |

|   |                   |                   |թյան և     |      |          |

|   |                   |                   |գիտության  |      |          |

|   |                   |                   |նախարարու- |      |          |

|   |                   |                   |թյուն      |      |          |

|   |                   |                   |ՀՀ         |      |ՀՀ օրենս- |

|   |                   |                   |տարածքային |      |դրությամբ |

|   |                   |                   |կառավարման |      |չարգելված |

|   |                   |                   |նախարարու- |      |այլ       |

|   |                   |                   |թյուն      |      |միջոցներ  |

|   |                   |                   |ՀՀ կառավա- |      |          |

|   |                   |                   |րությանն   |      |          |

|   |                   |                   |առընթեր    |      |          |

|   |                   |                   |ՀՀ ոստիկա- |      |          |

|   |                   |                   |նություն   |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|24.|Տեղերում սերտ      |անչափահասների      |ՀՀ մարզ-   |2008- |Լրացուցիչ |

|   |համագործակցության  |շրջանում           |պետարաններ |2012թթ|ֆինանսա-  |

|   |ապահովում`         |իրավախախտումների   |Երևանի     |      |վորում չի |

|   |Հայաստանի          |կանխարգելում       |քաղաքա-    |      |պահանջվում|

|   |Հանրապետության     |                   |պետարան    |      |          |

|   |մարզպետարաններում, |                   |ՀՀ         |      |          |

|   |Երևանի             |                   |տարածքային |      |          |

|   |քաղաքապետարանում   |                   |կառավարման |      |          |

|   |գործող երեխաների   |                   |նախարարու- |      |          |

|   |իրավունքների       |                   |թյուն      |      |          |

|   |պաշտպանության      |                   |ՀՀ կառավա- |      |          |

|   |բաժինների և        |                   |րությանն   |      |          |

|   |շահագրգիռ          |                   |առընթեր    |      |          |

|   |մարմինների, կազմա- |                   |ՀՀ ոստիկա- |      |          |

|   |կերպությունների    |                   |նություն   |      |          |

|   |միջև               |                   |ՀՀ կրթու-  |      |          |

|   |                   |                   |թյան և     |      |          |

|   |                   |                   |գիտության  |      |          |

|   |                   |                   |նախարարու- |      |          |

|   |                   |                   |թյուն      |      |          |

|   |                   |                   |ՀՀ աշխա-   |      |          |

|   |                   |                   |տանքի և    |      |          |

|   |                   |                   |սոցիալական |      |          |

|   |                   |                   |հարցերի    |      |          |

|   |                   |                   |նախարարու- |      |          |

|   |                   |                   |թյուն      |      |          |

|   |                   |                   |ՀՀ սպորտի  |      |          |

|   |                   |                   |և  երիտա-  |      |          |

|   |                   |                   |սարդության |      |          |

|   |                   |                   |հարցերի    |      |          |

|   |                   |                   |նախարարու- |      |          |

|   |                   |                   |թյուն      |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|25.|Արտադպրոցական նոր  |սոցիալապես անապահով|ՀՀ կրթու-  |2008- |համապատաս-|

|   |հաստատություններ,  |ընտանիքների        |թյան և     |2012թթ|խան հանրա-|

|   |սպորտային և  այլ   |երեխաների          |գիտության  |      |պետական   |

|   |ուղղվածության      |զբաղվածության և    |նախարարու- |      |գործադիր  |

|   |խմբակներ ստեղծելու,|դաստիարակության    |թյուն      |      |մարմինների|

|   |դրանցում պետպատվերի|ապահովում          |ՀՀ սպորտի  |      |բյուջեներ |

|   |ավելացման          |                   |և  երիտա-  |      |          |

|   |ուղղությամբ        |                   |սարդության |      |ՀՀ օրենս- |

|   |միջոցների          |                   |հարցերի    |      |դրությամբ |

|   |ձեռնարկում         |                   |նախարարու- |      |չարգելված |

|   |                   |                   |թյուն      |      |այլ       |

|   |                   |                   |           |      |միջոցներ  |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|26.|Հանրակրթական և     |սովորողներին       |ՀՀ կրթու-  |2010թ.|համապատաս-|

|   |նախնական           |հոգեբանական        |թյան և     |      |խան հանրա-|

|   |(արհեստագործական)  |օգնության          |գիտության  |      |պետական   |

|   |ու միջին           |ցուցաբերում,       |նախարարու- |      |գործադիր  |

|   |մասնագիտական       |դաստիարակության    |թյուն      |      |մարմինների|

|   |ուսումնական        |բարելավում         |ՀՀ աշխա-   |      |բյուջեներ |

|   |հաստատություններում|                   |տանքի և    |      |          |

|   |հոգեբանի հաստիքներ |                   |սոցիալական |      |          |

|   |ստեղծելու          |                   |հարցերի    |      |          |

|   |ուղղությամբ        |                   |նախարարու- |      |          |

|   |միջոցների          |                   |թյուն      |      |          |

|   |ձեռնարկում         |                   |           |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|27.|Տեղերում գործող    |երիտասարդության    |ՀՀ սպորտի  |2008- |համապատաս-|

|   |երիտասարդական      |ակտիվ              |և  երիտա-  |2012թթ|խան հանրա-|

|   |միջոցառումների     |ներգրավվածության   |սարդության |      |պետական   |

|   |կենտրոնների,       |ապահովումը երկրի   |հարցերի    |      |գործադիր  |

|   |ուսանողական        |հասարակական        |նախարարու- |      |մարմինների|

|   |խորհուրդների,      |կյանքում           |թյուն      |      |բյուջեներ |

|   |երիտասարդական ու   |                   |ՀՀ կրթու-  |      |          |

|   |սպորտային տարբեր   |                   |թյան և     |      |համայնքա- |

|   |հասարակական        |                   |գիտության  |      |յին       |

|   |կազմակերպություն-  |                   |նախարարու- |      |բյուջեներ |

|   |ների գործունեության|                   |թյուն      |      |և  ՀՀ     |

|   |խթանում            |                   |ՀՀ         |      |օրենսդրու-|

|   |                   |                   |մշակույթի  |      |թյամբ     |

|   |                   |                   |նախարարու- |      |չարգելված |

|   |                   |                   |թյուն      |      |այլ       |

|   |                   |                   |Երևանի     |      |միջոցներ  |

|   |                   |                   |քաղաքա-    |      |          |

|   |                   |                   |պետարան    |      |          |

|   |                   |                   |ՀՀ մարզ-   |      |          |

|   |                   |                   |պետարաններ |      |          |

|   |                   |                   |           |      |          |

|   |                   |                   |տեղական    |      |          |

|   |                   |                   |ինքնակառա- |      |          |

|   |                   |                   |վարման     |      |          |

|   |                   |                   |մարմիններ  |      |          |

|   |                   |                   |(համաձայ-  |      |          |

|   |                   |                   |նությամբ)  |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|28.|Երիտասարդության    |երիտասարդության    |ՀՀ սպորտի  |2008- |համապատաս-|

|   |ժամանցը            |ազատ ժամանցի       |և  երիտա-  |2012թթ|խան հանրա-|

|   |կազմակերպելու      |կազմակերպում       |սարդության |      |պետական   |

|   |նպատակով սպորտային |                   |հարցերի    |      |գործադիր  |

|   |հրապարակների և     |                   |նախարարու- |      |մարմինների|

|   |խաղատեղերի         |                   |թյուն      |      |բյուջեներ |

|   |կառուցման,         |                   |ՀՀ         |      |          |

|   |համերգների և  այլ  |                   |մշակույթի  |      |համայնքա- |

|   |միջոցառումների     |                   |նախարարու- |      |յին       |

|   |կազմակերպման       |                   |թյուն      |      |բյուջեներ |

|   |ուղղությամբ        |                   |Երևանի     |      |և  ՀՀ     |

|   |միջոցների          |                   |քաղաքա-    |      |օրենսդրու-|

|   |ձեռնարկում         |                   |պետարան    |      |թյամբ     |

|   |                   |                   |ՀՀ մարզ-   |      |չարգելված |

|   |                   |                   |պետարաններ |      |այլ       |

|   |                   |                   |տեղական    |      |միջոցներ  |

|   |                   |                   |ինքնակառա- |      |          |

|   |                   |                   |վարման     |      |          |

|   |                   |                   |մարմիններ  |      |          |

|   |                   |                   |(համաձայ-  |      |          |

|   |                   |                   |նությամբ)  |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|29.|Ժամկետային         |զինծառայողների     |ՀՀ պաշտպա- |2008- |Լրացուցիչ |

|   |զինծառայողների     |հոգևոր-մշակութային |նության    |2012թթ|ֆինանսա-  |

|   |մշակութային և      |պահանջմունքների    |նախարարու- |      |վորում չի |

|   |հոգևոր             |բավարարում         |թյուն      |      |պահանջվում|

|   |պահանջմունքների    |                   |ՀՀ կառավա- |      |          |

|   |բավարարմանն ուղղված|                   |րությանն   |      |          |

|   |միջոցառումների     |                   |առընթեր    |      |          |

|   |ակտիվացում         |                   |ազգային    |      |          |

|   |                   |                   |անվտանգու- |      |          |

|   |                   |                   |թյան ծառա- |      |          |

|   |                   |                   |յություն   |      |          |

|   |                   |                   |ՀՀ կառավա- |      |          |

|   |                   |                   |րությանն   |      |          |

|   |                   |                   |առընթեր    |      |          |

|   |                   |                   |ՀՀ ոստիկա- |      |          |

|   |                   |                   |նություն   |      |          |

|   |                   |                   |ՀՀ         |      |          |

|   |                   |                   |մշակույթի  |      |          |

|   |                   |                   |նախարարու- |      |          |

|   |                   |                   |թյուն      |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|30.|Քրեակատարողական    |քրեակատարողական    |ՀՀ արդարա- |2008- |համապատաս-|

|   |հիմնարկներում      |հիմնարկներում      |դատության  |2012թթ|խան հանրա-|

|   |դատապարտյալների    |դատապարտյալների    |նախարարու- |      |պետական   |

|   |մշակութային,       |ազատ ժամանցի       |թյուն      |      |գործադիր  |

|   |սպորտային և        |կազմակերպման       |ՀՀ         |      |մարմինների|

|   |տեղեկատվության     |արդյունավետության  |մշակույթի  |      |բյուջեներ |

|   |ստացման            |բարձրացում         |նախարարու- |      |          |

|   |պահանջմունքները    |                   |թյուն      |      |համայնքա- |

|   |բավարարելու        |                   |ՀՀ սպորտի  |      |յին       |

|   |նպատակով խմբակների |                   |և  երիտա-  |      |բյուջեներ |

|   |գործունեության     |                   |սարդության |      |և  ՀՀ     |

|   |խթանում, համերգների|                   |հարցերի    |      |օրենսդրու-|

|   |կազմակերպում,      |                   |նախարարու- |      |թյամբ     |

|   |ինտերնետային       |                   |թյուն      |      |չարգելված |

|   |հաղորդակցության,   |                   |           |      |այլ       |

|   |գրադարանային ֆոնդի |                   |           |      |միջոցներ  |

|   |զարգացում և  այլն  |                   |           |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

|31.|Հայաստանի          |քրեակատարողական    |ՀՀ մարզ-   |2009թ.|Լրացուցիչ |

|   |Հանրապետության     |հիմնարկներից ազատ  |պետարաններ |      |ֆինանսա-  |

|   |մարզպետարաններում, |արձակված անձանց    |Երևանի     |      |վորում չի |

|   |Երևանի             |հասարակությունում  |քաղաքա-    |      |պահանջվում|

|   |քաղաքապետարանում   |պատշաճ ադապտացման  |պետարան    |      |          |

|   |քրեակատարողական    |հարցում            |ՀՀ         |      |          |

|   |հիմնարկներից ազատ  |օժանդակության      |տարածքային |      |          |

|   |արձակված անձանց    |ցուցաբերում        |կառավարման |      |          |

|   |սոցիալական         |                   |նախարարու- |      |          |

|   |վերականգնման       |                   |թյուն      |      |          |

|   |խնդիրներով զբաղվող |                   |ՀՀ աշխա-   |      |          |

|   |հանձնաժողովների    |                   |տանքի և    |      |          |

|   |ստեղծում           |                   |սոցիալական |      |          |

|   |                   |                   |հարցերի    |      |          |

|   |                   |                   |նախարարու- |      |          |

|   |                   |                   |թյուն      |      |          |

|___|___________________|___________________|___________|______|__________|

 

(ծրագիրը փոփ. 08.04.10 թիվ 373-Ն, 31.03.11 թիվ 323-Ն, 20.09.12 թիվ 1183-Ն որոշումներ)

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.03.2008
N 1039-Ն
Որոշում