041.0771.021008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 հոկտեմբերի 2008 թվականի N 771-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՆՐԵԱԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին, Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական Գ. Կոստանյանին (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Գ. Մհերյանին 2008 թվականի հոկտեմբերի 4-10-ը գործուղել Մոնրեալ (Կանադա)` քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից համապատասխան սարքերով ընթերցվող ճանապարհորդական փաստաթղթերի համար ԻԿԱՕ-ի չափանիշների և անվտանգության հարցերին նվիրված 4-րդ խորհրդաժողով-ցուցահանդեսին մասնակցելու համար:
2. Ա. Մովսիսյանի և Գ. Մհերյանի` Մոնրեալ գործուղման և խորհրդաժողով-ցուցահանդեսին մասնակցության հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գ. Կոստանյանի` Մոնրեալ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Մովսեսյանի, Գ. Կոստանյանի և Գ. Մհերյանի` Մոնրեալ մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոնրեալ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ