Սեղմել Esc փակելու համար:
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1045.240908

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 2008 թվականի N 1045-Ա

 

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գրիգոր Սամվելի Մինասյանին (ծնվ.` 1990 թվականի հունվարի 8-ին` (հասցեն` քաղ. Երևան, Մոլդովական 46/2, բն. 17), 2008 թվականին ընդունվել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Էքսեթերի համալսարան` «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրով: Համալսարանը Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության 10 լավագույն բուհերից է, իսկ միջազգային չափանիշներով` բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն է) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2011 թվականի գարնանային զորակոչը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.09.2008
N 1045-Ա
Որոշում