Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

030.0273.190908

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել.

 

Անանիա Շիրակացու մեդալով`

 

    Աննա Սուրենի Բոյաջյանին           Հայաստանի Հանրապետության

                                      գիտությունների ազգային ակադեմիայի

                                      մոլեկուլային կենսաբանության

                                      ինստիտուտի տնօրեն և լաբորատորիայի

                                      վարիչ, կենսաբանական գիտությունների

                                      դոկտոր, պրոֆեսոր

 

    Արմեն Պետրոսի ներսիսյանին         Երևանի  պետական համալսարանի

                                      ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի

                                      ամբիոնի առաջատար գիտաշխատող,

                                      ֆիզիկամաթեմատիկական գիտությունների

                                      դոկտոր

 

Մովսես Խորենացու մեդալով`

 

    Ռուբեն Արամի Սաֆրաստյանին         Հայաստանի Հանրապետության

                                      գիտությունների ազգային ակադեմիայի

                                      արևելագիտության ինստիտուտի տնօրեն,

                                      պատմական գիտությունների թեկնածու,

                                      պրոֆեսոր:

 

19 սեպտեմբերի 2008 թվականի

ՆՀ-273-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
19.09.2008
N ՆՀ-273-Ա
Հրամանագիր