Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1080.011008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2008 թվականի N 1080-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 12000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 25-ի

N 1080-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

.__________________________________________________________________.

|NN |Միջոցառումների և  դրանք     |Հատկացվող  |Բյուջետային ծախսերի  |

|ը/կ|իրականացնող մարմինների      |գումարը    |տնտեսագիտական        |

|   |անվանումները                |(հազ. դրամ)|դասակարգման          |

|   |                            |           |հոդվածների           |

|   |                            |           |անվանումները         |

|___|____________________________|___________|_____________________|

|   |ՀՀ մշակույթի նախարարություն`|12000.0    |                     |

|   |ընդամենը                    |           |                     |

|___|____________________________|___________|_____________________|

|   |այդ թվում`                  |           |                     |

|___|____________________________|___________|_____________________|

|1. |«Հայաստանի պետական          |5000.0     |Ընթացիկ դրամաշնորհներ|

|   |ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ           |           |պետական ոչ առևտրային |

|   |Վազգեն Ա Վեհափառին նվիրված  |           |կազմակերպություններին|

|   |հոգևոր  երաժշտության        |           |                     |

|   |փառատոնի կազմակերպում       |           |                     |

|___|____________________________|___________|_____________________|

|2. |«Երևան  Փրոդաքշնս» ՓԲԸ      |7000.0     |Այլ ընթացիկ          |

|   |Վազգեն Ա Վեհափառի           |           |դրամաշնորհներ        |

|   |100-ամյակին նվիրված         |           |                     |

|   |ցուցապաստառների պատրաստում  |           |                     |

|   |և  տեղադրում                |           |                     |

.__________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.2008
N 1080-Ա
Որոշում