Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1098.061008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2008 թվականի N 1098-Ն

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հոկտեմբերի 1-ի «2008 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-279-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. Աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի: Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) 2008 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.

2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացման աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության ներքո.

2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող` զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձման համար:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասությունների սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

1) 2008 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.

3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2008 թվականի աշնանային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու մակարդակով նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտի համաձայն զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին հանձնարարել ապահովել անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում.

2) ապահովել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում ու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

3) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության երկու անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի համաձայն կատարվող ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի հոկտեմբերի 2-ի

N 1098-Ն որոշման

 

ԿԱԶՄ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Օհանյան        - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Յու. Խաչատուրով  - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության

նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի

տեղակալ)

 

    Կ. Քոչունց        - ՀՀ զինվորական կոմիսար

 

    Ա. Սարգսյան       - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

 

    Գ. Հակոբյան       - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                        ծառայության տնօրեն

 

    Ա. Հովսեփյան      - ՀՀ գլխավոր դատախազ    

 

    Հ. Քուշկյան       - ՀՀ առողջապահության նախարար

 

    Գ. Սարգսյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

 

    Ս. Սեյրանյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

    Ա. Աղաբեկյան      - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային

                        անվտանգության և ներքին գործերի մշտական

                        հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Վ. Ասցատրյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային

                        փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության

                        պետ        

 

    Ա. Վահանյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական

                        վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի հոկտեմբերի 2-ի

N 1098-Ն որոշման

 

ԿԱԶՄ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

._________________________________________________________________________.

|Տարածքների և     |               Հանձնաժողովների անդամները               |

|զինվորական       |                                                       |

|կոմիսարիատների   |                                                       |

|անվանումները     |                                                       |

|_________________|_______________________________________________________|

|        1        |                        2                              |

|_________________|_______________________________________________________|

|Երևան            |Ե. Զախարյան     - Երևանի  քաղաքապետ (հանձնաժողովի      |

|                 |                  նախագահ)                             |

|Արաբկիրի         |Ա. Մակարյան     - 5-րդ բանակային կորպուսի հրամանատար   |

|Մաշտոցի          |                - Երևան  քաղաքի ոստիկանության          |

|Կենտրոնականի     |                  վարչության պետ                       |

|Նոր Նորքի        |                - Երևան  քաղաքի կայազորի ռազմական      |

|Շահումյանի       |                  ոստիկանության բաժնի պետ              |

|Շենգավիթի        |                                                       |

|Էրեբունու        |                                                       |

|_________________|_______________________________________________________|

|Արագածոտն        |Գ. Գյոզալյան    - Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի     |

|                 |                  նախագահ)                             |

|Աշտարակի         |Ա. Նազարյան     - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ    |

|Ապարանի          |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|Թալինի           |                - Արմավիրի կայազորի ռազմական           |

|                 |                  ոստիկանության Աշտարակի բաժանմունքի   |

|                 |                  պետ                                  |

|_________________|_______________________________________________________|

|Արարատ           |Վ. Հովակիմյան   - Արարատի մարզպետ (հանձնաժողովի        |

|                 |                  նախագահ)                             |

|Արտաշատի         |Ա. Կարապետյան   - ՀՀ զինված ուժերի հետախուզության      |

|                 |                  վարչության պետ-գլխավոր շտաբի պետի    |

|Արարատի          |                  տեղակալ                              |

|Մասիսի           |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|                 |                - ՀՀ պաշտպանության նախարարության       |

|                 |                  ռազմական ոստիկանության վարչության    |

|                 |                  պետի տեղակալ                         |

|_________________|_______________________________________________________|

|Արմավիր          |Ա. Ղահրամանյան  - Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի       |

|                 |                  նախագահ)                             |

|Արմավիրի         |Ա. Միրզաբեկյան  - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ    |

|Էջմիածնի         |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|                 |                - Արմավիրի կայազորի ռազմական           |

|                 |                  ոստիկանության բաժնի պետ              |

|_________________|_______________________________________________________|

|Գեղարքունիք      |Ն. Պողոսյան     - Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի   |

|                 |                  նախագահ)                             |

|Գավառի           |Հ. Բաղմանյան    - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար   |

|Մարտունու        |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|Սևանի            |                - Սևանի  կայազորի ռազմական             |

|Վարդենիսի        |                  ոստիկանության բաժնի պետ              |

|Կրասնոսելսկի     |                                                       |

|_________________|_______________________________________________________|

|Լոռի             |Ա. Քոչարյան     - Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |

|                 |Լ. Երանոսյան    - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար   |

|Վանաձորի         |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|Սպիտակի          |                - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության|

|Ստեփանավանի      |                  Վանաձորի բաժանմունքի պետ             |

|Տաշիրի           |                                                       |

|Թումանյանի       |                                                       |

|_________________|_______________________________________________________|

|Կոտայք           |Կ. Շահգալդյան   - Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի        |

|                 |                  նախագահ)                             |

|Կոտայքի (Աբովյան)|Վ. Ավետիսյան    - ՀՀ պաշտպանության նախարարության       |

|Հրազդանի         |                  անձնակազմի հետ տարվող աշխատանքների   |

|Չարենցավանի      |                  վարչության պետ                       |

|Նաիրիի           |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|                 |                - Երևանի  կայազորի ռազմական            |

|                 |                  ոստիկանության Աբովյանի բաժանմունքի   |

|                 |                  պետ                                  |

|_________________|_______________________________________________________|

|Շիրակ            |Լ. Նանյան       - Շիրակի մարզպետ (հանձնաժողովի         |

|                 |                  նախագահ)                             |

|Գյումրու         |Ս. Գալստյան     - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի       |

|Արթիկի           |                  ավիացիայի վարչության պետ             |

|Աշոցքի           |                - մարզային ոստիկանության վարչության    |

|Անիի             |                  պետի պաշտոնակատար                    |

|Ախուրյանի        |                - Շիրակի կայազորի ռազմական             |

|                 |                  ոստիկանության բաժնի պետ              |

|_________________|_______________________________________________________|

|Սյունիք          |Ս. Խաչատրյան    - Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի       |

|                 |                  նախագահ)                             |

|Կապանի           |Պ. Պողոսյան     - 1-ին բանակային կորպուսի հրամանատար   |

|Գորիսի           |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|Սիսիանի          |                - Գորիսի կայազորի ռազմական             |

|Մեղրու           |                  ոստիկանության բաժնի պետ              |

|_________________|_______________________________________________________|

|Վայոց ձոր        |Վ. Մաթևոսյան    - Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի     |

|                 |                  նախագահ)                             |

|Եղեգնաձորի       |Վ. Գրիգորյան    - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար   |

|Վայքի            |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|                 |                - Եղեգնաձորի կայազորի ռազմական         |

|                 |                  ոստիկանության բաժնի պետ              |

|_________________|_______________________________________________________|

|Տավուշ           |Ա. Ղուլարյան    - Տավուշի մարզպետ (հանձնաժողովի        |

|                 |                  նախագահ)                             |

|Իջևանի           |Ա. Փայտյան      - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի  |

|Տավուշի (Բերդ)   |                  տեղակալ                              |

|Նոյեմբերյանի     |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|Դիլիջանի         |                - Լոռու կայազորի ռազմական              |

|                 |                  ոստիկանության բաժնի պետ              |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2008 թվականի հոկտեմբերի 2-ի

N 1098-Ն որոշման

 

ԿԱԶՄ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Կ. Քոչունց        - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

 

    Ս. Ղասաբյան       - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական

                        օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ

 

    Ա. Փարսադանյան    - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական

                        վարչության պետ

 

    Լ. Նանիջանյան     - թերապևտ

 

    Ա. Սարկիսով       - թերապևտ-սրտաբան

 

    Ս. Թադևոսյան      - հոգեբույժ

 

    Վ. Առաքելյան      - հոգեբույժ

 

Գ. Հովհաննիսյան  - նյարդաբան

 

    Ա. Մուրադյան      - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ

 

    Ա. ՈՒզանկիչյան    - վիրաբույժ

 

    Հ. Շահինյան       - ակնաբույժ

 

    Կ. Բաբայան        - մաշկավեներոլոգ

 

    Վ. Այվազյան       - վնասվածքաբան

 

    Հ. Հովսեփյան      - հանձնաժողովի քարտուղար

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.10.2008
N 1098-Ն
Որոշում