Սեղմել Esc փակելու համար:
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

11 սեպտեմբերի 2008 թվականի N 37

 

3. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ զբաղվածության կարգավորման 2009 թվականի պետական ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարություն

2008 թվականի սեպտեմբերի 11-ի

նիստի N 37 արձանագրային

որոշման

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման օրենսդրական հիմքը «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է և նրանից բխող իրավական ակտերը:

Ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2003 թ.-ին ընդունված, այնուհետև 2004 թ.-ին վերանայված «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում» ամրագրված դրույթներից:

 

Ծրագրի նպատակը

 

Ծրագրի նպատակն է բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

 

Իրավիճակը աշխատաշուկայում

 

Աշխատանք փնտրող անձանց թվաքանակը հանրապետությունում 2008 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 91.3 հազ. մարդ: Նրանց 83.6%-ը կամ 76.3 հազարը գործազուրկ է:

Հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը 2008 թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 6.4%, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.8%-ով: Սակայն աշխատաշուկայի ուսումնասիրությունների արդյունքում ստացված գործազրկության մակարդակը էականորեն տարբերվում է պաշտոնապես գրանցված գործազրկությունից:

Գործազրկության մակարդակը հատկապես միջինից բարձր է Շիրակի` 15.5%, Սյունիքի` 14.7%, Լոռու` 12.2% մարզերում: Ամենացածր գործազրկության մակարդակը դիտվել է Արագածոտնի մարզում` 2.2%: Այս նույն ժամանակահատվածում, ըստ տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների, գործազրկության մակարդակը տատանվում է 21%-ից 32%-ի սահմաններում:

Առանձին մարզերի անհամաչափ տնտեսական զարգացումը, որը բխում է տարբեր սոցիալ-ժողովրդագրական և տնտեսական գործոններից, առաջացնում է գործազրկության մակարդակների մեծ տարբերություններ:

Նման տարբերություններին իրենց ազդեցությունն են թողնում աշխատուժի առաջարկի և պահանջարկի քանակական ու որակական, ինչպես նաև ժողովրդագրական կառուցվածքների վրա:

Օրակարգային է մնում գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերերի իրավական կարգավիճակի սահմանման խնդիրը: Ըստ իրականացված մի շարք ուսումնասիրությունների, գյուղական վայրերում զբաղվածությունը կրում է սեզոնային բնույթ, առկա է թերզբաղվածության, ոչ գյուղատնտեսական զբաղվածության ցածր մակարդակ, ցածր վարձատրություն, որը խթանում է աշխատանքային միգրացիային` հատկապես երիտասարդների շրջանում:

Գործազրկությունը հատկապես մեծ է երիտասարդների շրջանում: Վերջին տարիների աշխատաշուկայի վերլուծությունները ցույց են տալիս, որ աշխատանքի տեղավորման հարցում երիտասարդները լուրջ դժվարությունների առաջ են կանգնում: Պատճառը հիմնականում մասնագիտական կողմնորոշման համակարգի բացակայությունն է, երիտասարդների մասնագիտական կրթության և որակավորման անհամապատասխանությունն աշխատաշուկայի ներկայիս պահանջներին, աշխատանքային փորձի բացակայությունը: Աշխատանքային փորձ չունեցող և աշխատանք փնտրող երիտասարդների թվաքանակը կազմում է 10.000 մարդ, որոնցից 3415-ը` շրջանավարտներն են:

Շարունակում է բարձր մնալ մեկ տարուց ավելի գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց թվաքանակը, որը կազմում է գործազուրկների թվաքանակի 63.8%-ը: Երկարատև գործազրկությունը լուրջ հիմնախնդիր է, քանի որ ժամանակի ընթացքում կորցնելով աշխատանքային հմտությունները, դառնում են աշխատաշուկայում անմրցունակ: Այս խմբում մեծ թիվ են կազմում 50-ից բարձր տարիք ունեցողները, աշխատաշուկայում անմրցունակ անձինք` հատկապես հաշմանդամները:

Շարունակում է գործազուրկների թվաքանակում բարձր մնալ կանանց տեսակարար կշիռը, որը կազմում է 75.0%-ը կամ 57.2 հազ. մարդ:

Գործազուրկների կրթական ցենզը ներկայացնում է հետևյալ պատկերը. բարձրագույն կրթություն ունեցողները կազմում են գործազուրկների ընդհանուր թվաքանակի 13.0%-ը նախորդ տարվա 13.5%-ի փոխարեն, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 23.2%-ը նախորդ տարվա` 22.6%-ի փոխարեն, թերի միջնակարգ կրթություն ունեցողները` 0.8%-ը նախորդ տարվա 0.9%-ի փոխարեն, իսկ ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողների թվաքանակը մնացել է անփոփոխ և կազմում է 63.0%:

Գործազուրկների տարիքային ցենզը դիտարկվող ժամանակահատվածում հետևյալն է. մինչև 18 տարեկանները կազմում են գործազուրկների թվաքանակի 0.5%-ը նախորդ տարվա 0.3%-ի փոխարեն, 19-24 տարեկանները` 5.2%-ը նախորդ տարվա 5.8%-ի փոխարեն, 25-30 տարեկանները` 11.8%-ը նախորդ տարվա 12.2%-ի փոխարեն, 31-34 տարեկանները` 14.3%-ը նախորդ տարվա 12.2%-ի փոխարեն, 35-45 տարեկանները` 31.2%-ը նախորդ տարվա 30.9%-ի փոխարեն, 46-54 տարեկանները` 25.5%-ը նախորդ տարվա 26.6%-ի փոխարեն, իսկ 55-ից բարձր տարիքի անձինք` 11.5%-ը նախորդ տարվա 12.0%-ի փոխարեն:

Գործատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերի ամսական միջին թիվը կազմում է շուրջ 1400, որից կրկնվող հայտերը կազմում են շուրջ 60%:

Թափուր աշխատատեղերի չլրացման պատճառները տարբեր են. աշխատուժի մասնագիտական որակավորման անհամապատասխանություն գործատուի պահանջներին, աշխատանքային ոչ բավարար պայմաններ (չկանոնավորված աշխատաժամեր, ցածր աշխատավարձ և այլն), տարածքներում համապատասխան մասնագիտությամբ աշխատուժի բացակայություն: Եթե մայրաքաղաքում մեծ տոկոս է կազմում բանվորական և սպասարկման ոլորտների մասնագետների պահանջարկը (շուրջ 92%), մարզերում հիմնականում գերակշռում է բժիշկների, դեղագործների և ուսուցիչների պահանջարկը (շուրջ 35%):

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 3289 աշխատանք փնտրող: Աշխատանքի տեղավորվածների 58.7%-ը կանայք են, 20.8%-ը` երիտասարդներ: Տեղավորվածների ամենամեծ թիվը արդյունաբերության ոլորտում է 29.5%, առևտրի և հասարակական սննդի ոլորտում այն կազմում է 26.0%, շինարարության ոլորտում` 12.5%, կրթության ոլորտում` 5.5%, տրանսպորտի և կապի ոլորտում` 7.1%:

 

Զբաղվածության ոլորտի հիմնախնդիրները`

- աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի անհամապատասխանություն,

- աշխատուժի մասնագիտական որակավորման անհամապատասխանություն աշխատաշուկայի պահանջներին,

- տարածքային անհամաչափ զարգացում,

- գյուղական շրջաններում բնակչության թերզբաղվածություն, ոչ գյուղատնտեսական զբաղվածություն ոչ բավարար մակարդակ,

- երիտասարդների, կանանց և աշխատաշուկայում անմրցունակ անձանց շրջանում բարձր գործազրկություն,

- թափուր աշխատատեղերի լրացման խոչընդոտները,

- աշխատուժի տեղաշարժի իրավական կարգավորման կատարելագործում, աշխատանքային միգրացիայի բարձր մակարդակ,

- օրենսդրության կատարելագործում` տնտեսության մեջ ընթացող զարգացումներին համապատասխան զբաղվածության նոր ծրագրերի մշակման և ներդրման ճկուն համակարգ ստեղծելու ուղղությամբ:

2009 թվականի զբաղվածության կարգավորման պետական ծրագրերը

 

Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերն են.

- գործազրկության նպաստի վճարում,

- գործազուրկների մասնագիտական ուսուցում,

- հաշմանդամների մասնագիտական ուսուցում, աշխատանքային ունակությունների վերականգնում,

- երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացում,

- գործազուրկներն այլ վայր աշխատանքի գործուղելու կապակցությամբ նյութական ծախսերի հատուցում,

- «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված նպաստի վճարում,

- ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցություն,

- աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին,

- աշխատաշուկայի հետազոտման և կանխատեսման աշխատանքների կազմակերպում,

- վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում,

- թափուր աշխատատեղերի տոնավաճառների կազմակերպում:

Բնակչության զբաղվածության կարգավորումն իրականացվում է ինչպես պետական, այնպես էլ միջազգային և այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի և միջոցառումների արդյունքում:

2009 թվականի զբաղվածության կարգավորման պետական ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացումից ակնկալվող արդյունքները

Զբաղվածության պետական ծրագրերի և միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է.

- Տարվա ընթացքում զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններում խորհրդատվություն ստացող անձանց թվաքանակի աճ` առնվազն 25%-ով:

- Հաշվառվող անձանց թվաքանակի աճ` առնվազն 10%-ով:

- զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկվածների ցուցանիշի աճ` առնվազն 10%-ով:

- Մասնագիտական ուսուցման դասընթացներն ավարտածների մինչև 60%-ի աշխատանքի տեղավորում (6-9 ամսվա ընթացքում):

- Աշխատանքի տեղավորվածների թվի աճ` առնվազն 5%-ով:

- Հաշվառված անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորում` առնվազն 2%:

- Երիտասարդների աշխատանքի տեղավորման ցուցանիշի աճ` առնվազն 5%-ով:

- Զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների հետ համագործակցվող գործատուների թվի աճ` առնվազն 15%-ով:

- Հանրության իրազեկման մակարդակի բարձրացում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարություն

2008 թվականի սեպտեմբերի 11-ի

նիստի N 37 արձանագրային

որոշման

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|հ/հ| Միջոցառման անվանումը         |Պատասխանատու  |Կատարման |ֆինանսավորման|

|   |                              |կատարողը      |ժամկետը  |աղբյուրը     |

|___|______________________________|______________|_________|_____________|

|1. |Աշխատանք փնտրող անձանց        |ՀՀ աշխատանքի  |տարվա    |ֆինանսավորում|

|   |խորհրդատվության տրամադրում և  |և  սոցիալական |ընթացքում|չի պահանջվում|

|   |հաշվառում                     |հարցերի       |         |             |

|   |                              |նախարարություն|         |             |

|___|______________________________|______________|_________|_____________|

|2. |Աշխատանք փնտրող անձանց        |ՀՀ աշխատանքի  |տարվա    |ֆինանսավորում|

|   |մասնագիտական կողմնորոշման     |և  սոցիալական |ընթացքում|չի պահանջվում|

|   |խորհրդատվության տրամադրում    |հարցերի       |         |             |

|   |                              |նախարարություն|         |             |

|___|______________________________|______________|_________|_____________|

|3. |Աշխատուժի առաջարկի և          |ՀՀ աշխատանքի  |տարվա    |ֆինանսավորում|

|   |պահանջարկի գնահատման նպատակով |և  սոցիալական |ընթացքում|չի պահանջվում|

|   |աշխատաշուկայի վերաբերյալ      |հարցերի       |         |             |

|   |տվյալների հավաքագրում         |նախարարություն|         |             |

|___|______________________________|______________|_________|_____________|

|4. |Գործատուների հետ              |ՀՀ աշխատանքի  |տարվա    |միջազգային   |

|   |համագործակցության             |և  սոցիալական |ընթացքում|դոնոր        |

|   |արդյունավետության բարձրացման  |հարցերի       |         |կազմակերպու- |

|   |նոր ձևերի  և  մեթոդների       |նախարարություն|         |թյուններ     |

|   |ներդրում                      |              |         |             |

|___|______________________________|______________|_________|_____________|

|5. |Համակարգի տեղեկատվական        |ՀՀ աշխատանքի  |տարվա    |Հայաստանի    |

|   |բազաների կատարելագործում,     |և  սոցիալական |ընթացքում|Հանրապետու-  |

|   |շահագործում տեղեկատվական      |հարցերի       |         |թյան պետական |

|   |հոսքերի փոխանակման ապահովում  |նախարարություն|         |բյուջե       |

|   |(«Գործ» ծրագիր)               |              |         |             |

|___|______________________________|______________|_________|_____________|

|6. |Զբաղվածության պետական ծրագրերի|ՀՀ աշխատանքի  |տարվա    |ֆինանսավորում|

|   |հանրային իրազեկում            |և  սոցիալական |ընթացքում|չի պահանջվում|

|   |                              |հարցերի       |         |             |

|   |                              |նախարարություն|         |             |

|___|______________________________|______________|_________|_____________|

|7. |Գործազրկության նպաստի վճարում |ՀՀ աշխատանքի  |տարվա    |Հայաստանի    |

|   |                              |և  սոցիալական |ընթացքում|Հանրապետու-  |

|   |                              |հարցերի       |         |թյան պետական |

|   |                              |նախարարություն|         |բյուջե       |

|___|______________________________|______________|_________|_____________|

|8. |Գործազուրկների մասնագիտական   |ՀՀ աշխատանքի  |տարվա    |Հայաստանի    |

|   |ուսուցման կազմակերպում        |և  սոցիալական |ընթացքում|Հանրապետու-  |

|   |                              |հարցերի       |         |թյան պետական |

|   |                              |նախարարություն|         |բյուջե       |

|___|______________________________|______________|_________|_____________|

|9. |Հաշմանդամների աշխատանքային    |ՀՀ աշխատանքի  |տարվա    |Հայաստանի    |

|   |ունակությունների վերականգնում |և  սոցիալական |ընթացքում|Հանրապետու-  |

|   |և  մասնագիտական ուսուցման     |հարցերի       |         |թյան պետական |

|   |կազմակերպում                  |նախարարություն|         |բյուջե       |

|___|______________________________|______________|_________|_____________|

|10.|Երկարամյա ծառայության և       |ՀՀ աշխատանքի  |տարվա    |Հայաստանի    |

|   |արտոնյալ պայմաններով          |և  սոցիալական |ընթացքում|Հանրապետու-  |

|   |կենսաթոշակ ստացող աշխատանք    |հարցերի       |         |թյան պետական |

|   |փնտրող չզբաղված անձանց        |նախարարություն|         |բյուջե       |

|   |վերամասնագիտացման կազմակերպում|              |         |             |

|___|______________________________|______________|_________|_____________|

|11.|Այլ վայր աշխատանքի գործուղման |ՀՀ աշխատանքի  |տարվա    |Հայաստանի    |

|   |կապակցությամբ գործազուրկների  |և  սոցիալական |ընթացքում|Հանրապետու-  |

|   |նյութական ծախսերի հատուցում   |հարցերի       |         |թյան պետական |

|   |                              |նախարարություն|         |բյուջե       |

|___|______________________________|______________|_________|_____________|

|12.|Ձեռնարկատիրական               |ՀՀ աշխատանքի  |տարվա    |Հայաստանի    |

|   |գործունեությամբ զբաղվելու     |և  սոցիալական |ընթացքում|Հանրապետու-  |

|   |նպատակով պետական գրանցման     |հարցերի       |         |թյան պետական |

|   |համար գործազուրկներին և       |նախարարություն|         |բյուջե       |

|   |հաշմանդամներին տրամադրվող     |              |         |             |

|   |ֆինանսական աջակցություն       |              |         |             |

|___|______________________________|______________|_________|_____________|

|13.|Աշխատաշուկայում անմրցունակ    |ՀՀ աշխատանքի  |տարվա    |Հայաստանի    |

|   |անձանց աշխատանքի ընդունելիս   |և  սոցիալական |ընթացքում|Հանրապետու-  |

|   |աշխատավարձի մասնակի           |հարցերի       |         |թյան պետական |

|   |փոխհատուցում գործատուին       |նախարարություն|         |բյուջե       |

|___|______________________________|______________|_________|_____________|

|14.|«Բնակչության զբաղվածության և  |ՀՀ աշխատանքի  |տարվա    |Հայաստանի    |

|   |գործազրկության դեպքում        |և  սոցիալական |ընթացքում|Հանրապետու-  |

|   |սոցիալական պաշտպանության      |հարցերի       |         |թյան պետական |

|   |մասին» ՀՀ օրենքի 36-րդ        |նախարարություն|         |բյուջե       |

|   |հոդվածով նախատեսված նպաստի    |              |         |             |

|   |վճարում:                      |              |         |             |

|___|______________________________|______________|_________|_____________|

|15.|Աշխատաշուկայի հետազոտման և    |ՀՀ աշխատանքի  |տարվա    |Հայաստանի    |

|   |կանխատեսման աշխատանքների      |և  սոցիալական |ընթացքում|Հանրապետու-  |

|   |կազմակերպում                  |հարցերի       |         |թյան պետական |

|   |                              |նախարարություն|         |բյուջե       |

|___|______________________________|______________|_________|_____________|

|16.|Վարձատրվող հասարակական        |ՀՀ աշխատանքի  |տարվա    |Հայաստանի    |

|   |աշխատանքների կազմակերպում     |և  սոցիալական |ընթացքում|Հանրապետու-  |

|   |                              |հարցերի       |         |թյան պետական |

|   |                              |նախարարություն|         |բյուջե,      |

|   |                              |ՀՀ            |         |համայնքային  |

|   |                              |մարզպետարաններ|         |բյուջե,      |

|   |                              |Երևանի        |         |միջազգային   |

|   |                              |քաղաքապետարան |         |կազմակերպու- |

|   |                              |              |         |թյուններ     |

|___|______________________________|______________|_________|_____________|

|17.|Թափուր աշխատատեղերի տոնավաճառի|ՀՀ աշխատանքի  |տարվա    |Հայաստանի    |

|   |կազմակերպում                  |և  սոցիալական |ընթացքում|Հանրապետու-  |

|   |                              |հարցերի       |         |թյան պետական |

|   |                              |նախարարություն|         |բյուջե       |

|___|______________________________|______________|_________|_____________|

|18.|Աշխատանքի ակումբների          |ՀՀ աշխատանքի  |տարվա    |միջազգային   |

|   |աշխատանքների կազմակերպում     |և  սոցիալական |ընթացքում|դոնոր        |

|   |                              |հարցերի       |         |կազմակերպու- |

|   |                              |նախարարություն|         |թյուններ     |

|___|______________________________|______________|_________|_____________|

|19.|«Երիտասարդների մասնագիտական   |ՀՀ աշխատանքի  |տարվա    |Հայաստանի    |

|   |կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի  |և  սոցիալական |ընթացքում|Հանրապետու-  |

|   |արդյունավետ գործունեության    |հարցերի       |         |թյան պետական |

|   |կազմակերպում                  |նախարարություն|         |բյուջե       |

|___|______________________________|______________|_________|_____________|

|20.|Հաշմանդամներին ուսուցողական,  |ՀՀ աշխատանքի  |         |ֆինանսավորում|

|   |խորհրդատվական և  աշխատանքի    |և  սոցիալական |         |չի պահանջվում|

|   |վերականգնման ծառայությունների |հարցերի       |         |             |

|   |տրամադրման նպատակով           |նախարարություն|         |             |

|   |«Հաշմանդամներին ուսուցողական, |              |         |             |

|   |խորհրդատվական և  աշխատանքի    |              |         |             |

|   |վերականգնման ծառայությունների |              |         |             |

|   |տրամադրման կենտրոն» ՊՈԱԿ-ի    |              |         |             |

|   |ստեղծում, աշխատանքների        |              |         |             |

|   |կազմակերպում                  |              |         |             |

|___|______________________________|______________|_________|_____________|

|21.|Ծրագրերի արդյունավետության    |ՀՀ աշխատանքի  |տարվա    |ֆինանսավորում|

|   |մոնիթորինգ և  գնահատում,      |և  սոցիալական |ընթացքում|չի պահանջվում|

|   |տեղեկատվական բազաների         |հարցերի       |         |             |

|   |տվյալների համադրում           |նախարարություն|         |             |

|___|______________________________|______________|_________|_____________|

|22.|Զբաղվածության պետական ծրագրերի|ՀՀ աշխատանքի  |տարվա    |ֆինանսավորում|

|   |մշակմանը և  իրականացմանը      |և  սոցիալական |ընթացքում|չի պահանջվում|

|   |սոցիալական գործընկերների      |հարցերի       |         |             |

|   |գործուն մասնակցության         |նախարարություն|         |             |

|   |ապահովում                     |              |         |             |

|___|______________________________|______________|_________|_____________|

|23.|Հայ-շվեդա-լիտվական            |ՀՀ աշխատանքի  |տարվա    |Շվեդիայի     |

|   |«Աջակցություն Հայաստանի       |և  սոցիալական |ընթացքում|միջազգային   |

|   |իշխանություններին բարելավելու |հարցերի       |         |զարգացման    |

|   |աշխատաշուկայի ակտիվ           |նախարարություն|         |գործակալու-  |

|   |քաղաքականությունը» ծրագրի     |              |         |թյուն (SIDA) |

|   |շրջանակներում`                |              |         |             |

|   | - զբաղվածության մարզային և   |              |         |             |

|   |տարածքային կենտրոններում      |              |         |             |

|   |աշխատանք փնտրողներին և        |              |         |             |

|   |գործատուներին մատուցվող       |              |         |             |

|   |ծառայությունների որակի        |              |         |             |

|   |բարելավում,                   |              |         |             |

|   | - անձնակազմի վերապատրաստում, |              |         |             |

|   | - աշխատաշուկայում անմրցունակ |              |         |             |

|   |խմբերին աջակցություն          |              |         |             |

|   |ցուցաբերելու հասցեականությունն|              |         |             |

|   |ապահովելու նպատակով           |              |         |             |

|   |գործողությունների պլանի       |              |         |             |

|   |մշակում և  իրականացում        |              |         |             |

|___|______________________________|______________|_________|_____________|

|24.|ԱՄՆ-ի միջազգային զարգացման    |ՀՀ աշխատանքի  |տարվա    |Ամերիկայի    |

|   |գործակալության «Հայաստան,     |և  սոցիալական |ընթացքում|միջազգային   |

|   |Սոցիալական պաշտպանության      |հարցերի       |         |զարգացման    |

|   |համակարգերի հզորացման» ծրագրի |նախարարություն|         |գործակալու-  |

|   |իրականացում                   |              |         |թյուն (USAID)|

|___|______________________________|______________|_________|_____________|

|25.|Մասնագիտական ուսուցման        |ՀՀ աշխատանքի  |տարվա    |ՀԿ-ներ,      |

|   |կազմակերպում այլ              |և  սոցիալական |ընթացքում|միջազգային   |

|   |կազմակերպությունների հետ      |հարցերի       |         |դոնոր        |

|   |համագործակցության արդյունքում |նախարարություն|         |կազմակերպու- |

|   |(միջազգային                   |              |         |թյուններ     |

|   |կազմակերպություններ, ՀԿ-ներ,  |              |         |             |

|   |ուսումնական կենտրոններ,       |              |         |             |

|   |գործատուներ)                  |              |         |             |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.09.2008
N 37
Արձանագրային որոշում