Սեղմել Esc փակելու համար:
Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, Ն. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ԵՎ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, Ն. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԲՐԱՏԻՍԼԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0746.011008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2008 թվականի N 746-Ա

 

Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, Ն. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԲՐԱՏԻՍԼԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 120-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության պետ Ա. Հովհաննիսյանին 2008 թվականի հոկտեմբերի 6-8-ը գործուղել Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն)` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարության միջև գործընկերային համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև հետագա համագործակցության զարգացման հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար:

2. Գ. Դանիելյանի, Ն. Առուստամյանի և Ա. Հովհաննիսյանի` Բրատիսլավա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Գ. Դանիելյանի, Ն. Առուստամյանի և Ա. Հարությունյանի` Բրատիսլավա գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Գ. Դանիելյանի, Ն. Առուստամյանի և Ա. Հովհաննիսյանի` Բրատիսլավա մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրատիսլավա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.10.2008
N 746-Ա
Որոշում