Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0779.061008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2008 թվականի N 779-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 5-ի ՀՕ-440-Ն օրենքով սահմանված` մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիների և կոնցեսիոն վճարների հաշվարկման ու վճարման ներկա վիճակն ուսումնասիրելու և ոլորտում առկա հարցերը կանոնակարգող իրավական ակտեր մշակելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին`

1) մեկամսյա ժամկետում ուսումնասիրել «Ընդերքն» օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզառուների կողմից ռոյալթիների հաշվարկման, ռոյալթիների և կոնցեսիոն վճարների վճարման ներկա վիճակը.

2) ուսումնասիրությունների արդյունքում մեկամսյա ժամկետում մշակել մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիների և կոնցեսիոն վճարների հաշվարկման ու վճարման հարցերը կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր:

3. Սույն որոշման հավելվածում ընդգրկված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` առավելագույնս աջակցել աշխատանքային խմբին սույն որոշման կատարումն ապահովելու համար:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` աշխատանքային խմբի կողմից մշակված իրավական ակտերի նախագծերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2008 թվականի հոկտեմբերի 6-ի

N 779-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Չիլինգարյան    - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                        կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (խմբի ղեկավար)

 

    Ա. Մանուկյան      - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                        կոմիտեի հարկ վճարողների սպասարկման, տվյալների

                        մշակման և հարկային ընթացակարգերի վարչության

                        հարկային հաշվառման և հսկողության ընթացակարգերի

                        բաժնի պետ  

 

    Բ. Գյուլումյան    - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                        աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

 

    Գ. Սարգսյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                        աշխատակազմի կոնցեսիոն գործակալության

                        պայմանագրաիրավական բաժնի պետ

 

    Գ. Ադիբեկյան      - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                        աշխատակազմի կոնցեսիոն գործակալության

                        պարտավորությունների կատարման հսկողության բաժնի պետ

 

    Ն. Տիտիզյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                        եկամուտների քաղաքականության վարչության ընթացիկ

                        քաղաքականության և վերլուծության բաժնի պետ

 

Ա. Համբարձումյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

իրավաբանական վարչության պետ

 

Ա. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի

բաժնի պետ

 

    Ա. Նալբանդյան     - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                        օրենսդրության և իրավաբանական վարչության

                        օրենսդրական ակտերի նախագծերի մշակման բաժնի պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.10.2008
N 779-Ա
Որոշում