Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0781.061008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2008 թվականի N 781-Ն

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման աշխատանքները կանոնակարգելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի սեպտեմբերի 13-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 596-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը փոխանցել աշխատանքային խմբի կողմից մշակված և հարակից փաստաթղթերի փաթեթը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2008 թվականի հոկտեմբերի 6-ի

N 781-Ն որոշման

 

ԿԱԶՄ

i

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ն. Երիցյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Վ. Դանիելյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի

                        ղեկավարի տեղակալ)

 

    Վ. Առաքելյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ

 

    Բ. Եսայան         - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

    Գ. Ամալյան        - Հեռուստատեսության և  ռադիոյի ազգային հանձնաժողովի

                        նախագահ (համաձայնությամբ)

 

    Ս. Արաբաջյան      - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

                        հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

    Հ. Գասպարյան      - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային

                        ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության

                        տրանսպորտի և հաղորդակցության ծրագրերի բաժնի պետ

 

    Վ. Կիրակոսյան     - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և

                        տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

 

(կազմը փոփ. 26.05.09 թիվ 432-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.10.2008
N 781-Ն
Որոշում