Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1106.071008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2008 թվականի N 1106-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի տնօրինության` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Դարբասի գյուղական համայնքի Շամբ գյուղում գտնվող` 1039.83 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (գործարանի շենք և կաթսայատուն) (այսուհետ` գույք) և դրան հատկացված 0.3490 հեկտար հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Արսեն և Ներսես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, գ. Շամբ):

2. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի մայիսի 26-ին գնահատված գույքի արժեքը` 10291 հազ. դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 10291 հազ. դրամ.

3) որ գնորդին է օտարվում 0.3490 հեկտար հողամասը` իր կադաստրային արժեքով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո գնորդի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

1) 3 տարվա ընթացքում կատարել 400 մլն դրամի ներդրումներ, ընդ որում, առաջին տարում ներդնել 200.0 մլն դրամ, հաջորդ երկու տարվա ընթացքում` ևս 200.0 մլն դրամ, իսկ ներդրումների ավարտից հետո` երկու տարվա ընթացքում ապահովել 70 աշխատատեղ.

2) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 290940 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը օրենքով սահմանված կարգով:

4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել համայնքի բյուջե:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Մոսեսգեղ գյուղում գտնվող` 5470.1 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող դպրոցի անավարտ շինարարության օբյեկտը (դպրոցի կիսակառույց 2 մասնաշենքերը, կաթսայատան և ենթակայանի շինությունները) (այսուհետ` գույք) մասնավորեցնել դասական աճուրդով` սահմանելով`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի մայիսի 21-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 558 հազ. դրամ.

2) աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գինը` 558 հազ. դրամ.

3) որ աճուրդի հաղթողին է մասնավորեցվում նաև գույքային հատկացված 0.65 հեկտար հողատարածքը` իր կադաստրային արժեքով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

2) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.

3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 61800 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով.

4) աճուրդի մասնակցության նախավճարը սահմանել աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 58 տոկոսի չափով: Գնորդի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել համայնքի բյուջե:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.10.2008
N 1106-Ն
Որոշում