Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ» ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԿԱՅԱՐԱՆԻՆ ՀԱՐԱԿԻՑ` 855 ՔԱՌ ...

 

 

040.1119.071008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 սեպտեմբերի 2008 թվականի N 1119-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ» ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԿԱՅԱՐԱՆԻՆ ՀԱՐԱԿԻՑ` 855 ՔԱՌ. ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ ու 18-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշման հավելվածում նշված տարածքում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. կառավարական շենքերը քաղաքաշինական առումով խիստ կենտրոնացված են և տեղակայված Հանրապետության հրապարակում ու դրան հարակից հատվածներում,

բ. հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում կատարված փոփոխությունները, որոնց արդյունքում գրասենյակային նոր տարածքների, այսինքն` կառավարական կառույցների ստեղծման անհրաժեշտություն է առաջացել, որոնք էլ կհանդիսանան կառավարական շենքերի ամբողջական, օրգանական շարունակությունը:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը.

2) նախատեսված օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և իրականացման համար պատասխանատու պետական մարմինը Երևանի քաղաքապետարանն է.

3) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.

4) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2009 թվականի հունվարի 1-ն է.

5) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:

3. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 11-ի

N 1119-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ» ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԿԱՅԱՐԱՆԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

.________________________________________________________.

|     Գտնվելու վայրը և  նկարագիրը        |Նկարագրության  |

|                                        |արձանագրության |

|                                        |կազմման ժամկետը|

|________________________________________|_______________|

|«Հանրապետության հրապարակ» մետրոպոլիտենի |    2 ամիս     |

|կայարանին հարակից` 855.0 քառ. մետր      |               |

|մակերեսով հողատարածք (սխեման կցվում է)  |               |

.________________________________________________________.

 

ՍԽԵՄԱ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ» ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԿԱՅԱՐԱՆԻՆ ՀԱՐԱԿԻՑ` 855 ՔԱՌ. ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

___________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.09.2008
N 1119-Ն
Որոշում