Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿՈՒՆՔԻ ԳՅՈՒՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈ ...

 

 

040.1126.091008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2008 թվականի N 1126-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 132 հեկտար հողերից փոխադրել`

1) 125.9 հեկտարը, որից` համայնքային սեփականություն հանդիսացող 2.9 հեկտար վարելահող, 49.11 հեկտար` արոտավայր, իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 73.89 հեկտար արոտավայր` բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 121 հեկտար արոտավայրը` բնակելի կառուցապատման, 2.9 հեկտար վարելահող, 2 հեկտար արոտավայր` հասարակական կառուցապատման համար.

2) համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 2.7 հեկտար արոտավայրը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` արդյունաբերական օբյեկտների համար.

3) համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 3.4 հեկտար արոտավայրերը` էներգետիկայի, տրանսպորտի, կապի, և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում` 2.8 հեկտարը` խմելու ջրի ջրհավաք և օրվա կարգավորիչ ավազաններ կառուցելու, 0.6 հեկտարը` կոյուղու մաքրման կայանի համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի գյուղական համայնքի ղեկավարին`

1) ապահովել իրավաբանական անձի սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը.

2) սույն որոշման 1-ին կետով փոխադրված հողամասը երեք տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում օրենքով սահմանված կարգով ապահովել հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի հոկտեմբերի 2-ի

N 1126-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

--------------------------

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.10.2008
N 1126-Ն
Որոշում