Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0792.081008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2008 թվականի N 792-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 120-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Սևծովյան ավազանի երկրների Թվիննինգ գործընթացների վերաբերյալ երկրորդ տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով 2008 թվականի սեպտեմբերի 24-27-ը պատվիրակության` համաձայն հավելվածի, Կիև (ՈՒկրաինա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Վ. Դանիելյանի, Ռ. Սարուխանյանի, Մ. Փաշայանի և Ա. Թովմասյանի` Կիև գործուղման հետ կապված ճանապարհածախսը, օրապահիկի և 2008 թվականի սեպտեմբերի 26-27-ը գիշերավարձի ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) ընդունել ի գիտություն, որ Վ. Դանիելյանի, Ռ. Սարուխանյանի, Մ. Փաշայանի և Ա. Թովմասյանի` 2008 թվականի սեպտեմբերի 24-26-ը գիշերավարձի ծախսերը կատարել է հրավիրող կողմը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2008 թվականի հոկտեմբերի 8-ի

N 792-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-27-Ը ԿԻԵՎ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ

 

    Վ. Դանիելյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ռ. Սարուխանյան    - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ԱՀԿ ծանուցման

                        գործակալության պետ

 

    Մ. Փաշայան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                        կոմիտեի նախագահի խորհրդական

 

    Ա. Թովմասյան      - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի

                        գլխավոր վարչության օդային փոխադրումների

                        կարգավորման և լիցենզավորման վարչության առաջատար

                        մասնագետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.10.2008
N 792-Ա
Որոշում