Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՔՈՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՎ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1151.091008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2008 թվականի N 1151-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՎ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Էրեբունի Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից 2008 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի փետրվարի 20-ը ժամկետով վարձակալել Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի հինգերորդ հարկից` մինչև 603.6 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածքը և այն նույն ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(1-ին կետը փոփ. 30.10.08 թիվ 1268-Ն, 12.11.09 թիվ 1292-Ա, 04.03.10 թիվ 190-Ա, 31.03.11 թիվ 311-Ա, 26.01.12 թիվ 62-Ա, 20.12.12 թիվ 1595-Ա, 24.12.15 թիվ 1539-Ա, 31.03.16 թիվ 333-Ա որոշումներ)

2. Սույն որոշման 1-ին կետից բխող` 2008 թվականի պարտավորությունների կատարումն ապահովելու, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել համապատասխանաբար 17499.3 հազ. դրամ և 25000 դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխանաբար «Գույքի և սարքավորումների վարձակալություն» և «Հարկեր, պարտադիր վճարներ և տույժեր, որոնք կառավարման տարբեր մակարդակների կողմից կիրառվում են միմյանց նկատմամբ» հոդվածներով):

(2-րդ կետը փոփ. 30.10.08 թիվ 1268-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետից բխող` 2009 թվականի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում նախատեսել 69.997 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույք և սարքավորումներ» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել «Էրեբունի Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի ենթավարձակալության պայմանագրի կնքումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել այդ տարածքը «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու պայմանագրի կնքումը:

5. Սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վերանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 4500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

6. Գրասենյակային գույք և տեխնիկա ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 17000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից` 15800.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով, և 1200.0 հազ. դրամ` «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.2008
N 1151-Ա
Որոշում