Սեղմել Esc փակելու համար:
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Վ. ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ՆՅՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Վ. ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ՆՅՈՒ ԴԵԼԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0801.131008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2008 թվականի N 801-Ա

 

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Վ. ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ՆՅՈՒ ԴԵԼԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Վ. Թորոսյանին 2008 թվականի հոկտեմբերի 12-14-ը գործուղել Նյու Դելի (Հնդկաստանի Հանրապետություն)` Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի քաղաքաշինության և քաղաքային զարգացման Էյ Պի Էմ Սի Էյջ Յու Դի բյուրոյի նիստին մասնակցելու համար:

2. Վ. Վարդանյանի և Վ. Թորոսյանի` Նյու Դելի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Վ. Վարդանյանի և Վ. Թորոսյանի` Նյու Դելի մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նյու Դելի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.10.2008
N 801-Ա
Որոշում