Սեղմել Esc փակելու համար:
«ՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԵՆՔ» ԽՈՐԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԵՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՖԻՆԱ ...

 

 

040.1129.091008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2008 թվականի N 1129-Ա

 

«ՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԵՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2008 թվականի հոկտեմբերի 13-16-ը կազմակերպել և ֆինանսավորել Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորագրով միջազգային ակցիան:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) նախապատրաստել և անցկացնել 2008 թվականին Հայաստանի Հանրապետությունում «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորագրով միջազգային ակցիայի անցկացման կազմկոմիտեի հաստատած ծրագրով նախատեսված միջոցառումները` համաձայն N 1 հավելվածի.

2) պատվիրակությունների անդամներին տեղավորել հյուրանոցներում և ապահովել համապատասխան փոխադրամիջոցներով ու վառելիքով:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) պատվիրակությունների սպասարկման համար հոկտեմբերի 13-16-ը տրամադրել «Աուդի Ա 6» և «Աուդի Ա 8» մակնիշի մեկական ավտոմեքենա և դրանք ապահովել վառելիքով.

2) ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` պատվիրակությունների ուղեկցությունն իրականացնելու համար հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հայտի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` հոկտեմբերի 13-16-ը ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` անհրաժեշտության դեպքում պատվիրակությունների անդամներին ցուցաբերել բուժօգնություն:

7. Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորագրով միջազգային ակցիայի միջոցառումների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 47.280,2 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի:

8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Երևանի քաղաքապետին` սույն որոշման N 2 հավելվածով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին հատկացված գումարները տրամադրել համապատասխան կազմակերպություններին` նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի հոկտեմբերի 8-ի

N 1129-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ «ՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԵՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Գնման առարկայի (ապրանքների,      |   Տեխնիկական       |  Կատարողը    |

|ը/կ|աշխատանքների և  ծառայությունների)|   բնութագիրը       |              |

|   |անվանումները                     |                    |              |

|___|_________________________________|____________________|______________|

| 1 |               2                 |         3          |       4      |

|___|_________________________________|____________________|______________|

|1. |Պատվիրակության անդամներին        |«Շիրակ» հյուրանոցում|ՀՀ պաշտպա-    |

|   |հյուրանոցում տեղավորելը          |(70 մարդ)           |նության       |

|   |(13.10.08թ.-16.10.08թ.)          |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|2. |Պատվիրակության անդամներին ճաշով  |«Ֆորում» համալիրում |ՀՀ պաշտպա-    |

|   |ապահովելը (3 օր)                 |(70 մարդ)           |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|3. |Պատվիրակության անդամներին        |«Ֆորում» համալիրում |ՀՀ պաշտպա-    |

|   |ընթրիքով ապահովելը (3 օր)        |(70 մարդ)           |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|4. |Տոնական ընթրիքի կազմակերպում     |«Նոր Ձորաբերդ»      |ՀՀ պաշտպա-    |

|   |(14.10.08թ.)                     |համալիրում          |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|5. |Տոնական ճաշկերույթի կազմակերպում |«Արքայաձոր»         |Երևանի        |

|   |(15.10.08թ.)                     |համալիրում          |քաղաքապետարան |

|___|_________________________________|____________________|______________|

|6. |Տոնական համերգ` ԱՊՀ երկրների     |«Նոր Ձորաբերդ»      |ՀՀ պաշտպա-    |

|   |երգերով ու պարերով (14.10.08թ.)  |համալիրում          |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|7. |Տոնական համերգ` հայ երգիչների և  |Ա. Բաբաջանյանի անվան|ՀՀ պաշտպա-    |

|   |հանրային հեռուստատեսության ու    |համերգասրահում      |նության       |

|   |ռադիոյի պետական էստրադային       |                    |նախարարություն|

|   |սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ|                    |              |

|   |(15.10.08թ.)                     |                    |              |

|___|_________________________________|____________________|______________|

|8. |Հրավառություն                    |«Հաղթանակ»          |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |զբոսայգում          |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|9. |Լուսանկարչական ծառայություն      |ծրագրով սահմանված   |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |վայրերում           |նության       |

|   |                                 |պրոֆեսիոնալ         |նախարարություն|

|   |                                 |ֆոտոնկարահանումներ, |              |

|   |                                 |լուսանկարների տպում |              |

|   |                                 |և  հանձնում ակցիայի |              |

|   |                                 |մասնակիցներին       |              |

|___|_________________________________|____________________|______________|

|10.|Հուշանվերներ (Երևանի  մասին)     |հուշանվերներ ակցիայի|Երևանի        |

|   |                                 |մասնակիցներին       |քաղաքապետարան |

|___|_________________________________|____________________|______________|

|11.|Փոքր պատվադրոշ                   |պատվադրոշ միջազգային|ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |ակցիայի դրոշմով և   |նության       |

|   |                                 |գունավոր            |նախարարություն|

|   |                                 |տպագրությամբ,       |              |

|   |                                 |ամրացված օնիքսե     |              |

|   |                                 |պատվանդանով ձողի վրա|              |

|___|_________________________________|____________________|______________|

|12.|Բուկլետ` ակցիայի անցկացման ծրագիր|հաստատված ծրագրով   |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |բուկլետի պատրաստում`|նության       |

|   |                                 |դիզայն և  գունավոր  |նախարարություն|

|   |                                 |տպագրություն        |              |

|___|_________________________________|____________________|______________|

|13.|Հուշանվեր-պայուսակ` ակցիայի      |պատի օրացույց, գրիչ,|ՀՀ պաշտպա-    |

|   |դրոշմով                          |հուշատետր, պայուսակ |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|14.|Հուշանվեր-գինի` ակցիայի դրոշմով  |հայկական նռան գինին`|ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |միջազգային ակցիայի  |նության       |

|   |                                 |խորհրդանշանով և     |նախարարություն|

|   |                                 |անվանմամբ թղթե      |              |

|   |                                 |տոպրակի մեջ         |              |

|___|_________________________________|____________________|______________|

|15.|Հուշանվեր-գիրք` ակցիայի դրոշմով  |գրքի պատկերով,      |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |միջազգային ակցիայի  |նության       |

|   |                                 |խորհրդանշանով և     |նախարարություն|

|   |                                 |անվանմամբ ու «Նաիրի»|              |

|   |                                 |հայկական կոնյակով   |              |

|___|_________________________________|____________________|______________|

|16.|Գիրք ակցիայի մասնակիցներին       |«Հայոց բնաշխարհ»    |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |                    |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|17.|Գիրք ակցիայի մասնակիցներին       |«Լեռնային Ղարաբաղի  |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |Հանրապետություն»    |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|18.|Ծաղկեպսակ (հավերժության նշանը    |Անհայտ կորած զինվորի|ՀՀ պաշտպա-    |

|   |պատկերող, թարմ ծաղիկներից        |հուշակոթողին, մարշալ|նության       |

|   |պատրաստված` պատվանդանով)         |Հ. Բաղրամյանի,      |նախարարություն|

|   |                                 |Նելսոն Ստեփանյանի   |              |

|   |                                 |և  Եղեռնի           |              |

|   |                                 |հուշարձաններին      |              |

|___|_________________________________|____________________|______________|

|19.|Ծաղիկներ (մեխակներ` սպիտակ       |Անհայտ կորած զինվորի|ՀՀ պաշտպա-    |

|   |գույնի)                          |հուշակոթողին, մարշալ|նության       |

|   |                                 |Հ. Բաղրամյանի,      |նախարարություն|

|   |                                 |Նելսոն Ստեփանյանի   |              |

|   |                                 |և  Եղեռնի           |              |

|   |                                 |հուշարձաններին      |              |

|___|_________________________________|____________________|______________|

|20.|Ավիատոմսերի ձեռքբերում           |Մոսկվա-Երևան-Մոսկվա |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |                    |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|21.|Ավիատոմսերի ձեռքբերում           |Կիև-Երևան-Կիև       |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |                    |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|22.|Ավիատոմսերի ձեռքբերում           |Մինսկ-Երևան-Մինսկ   |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |                    |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|23.|Ավիատոմսերի ձեռքբերում           |Քիշնև-Երևան-Քիշնև   |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |                    |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|24.|Ավիատոմսերի ձեռքբերում           |Աստանա-Երևան-Աստանա |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |                    |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|25.|Ավիատոմսերի ձեռքբերում           |Բիշքեկ-Երևան-Բիշքեկ |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |                    |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|26.|Ավիատոմսերի ձեռքբերում           |Տաշքենդ-Երևան-      |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |Տաշքենդ             |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|27.|Ավիատոմսերի ձեռքբերում           |Դուշանբե-Երևան-     |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |Դուշանբե            |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|28.|Ավիատոմսերի ձեռքբերում           |Աշխաբադ-Երևան-      |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |Աշխաբադ             |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|29.|Ավիատոմսերի ձեռքբերում           |Նյու Յորք-Երևան-    |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |Նյու Յորք           |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|30.|Ավիատոմսերի ձեռքբերում           |Տորոնտո-Երևան-      |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |Տորոնտո             |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|31.|Ավիատոմսերի ձեռքբերում           |Լոնդոն-Երևան-Լոնդոն |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |                    |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|32.|Ավիատոմսերի ձեռքբերում           |Փարիզ-Երևան-Փարիզ   |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |                    |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

|___|_________________________________|____________________|______________|

|33.|Ավիատոմսերի ձեռքբերում           |Մադրիդ-Երևան-Մադրիդ |ՀՀ պաշտպա-    |

|   |                                 |                    |նության       |

|   |                                 |                    |նախարարություն|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի հոկտեմբերի 8-ի

N 1129-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԵՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ՍՏԱՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|   NN   |Միջոցառումների և  դրանք         |  Տարի  |Բյուջետային ծախսերի   |

|   ը/կ  |իրականացնող մարմինների          |        |տնտեսագիտական         |

|        |անվանումները                    |        |դասակարգման հոդվածները|

|________|________________________________|________|______________________|

|1.      |ՀՀ պաշտպանության նախարարություն |42,690.2|         x            |

|________|________________________________|________|______________________|

|x       |այդ թվում`                      |   x    |         x            |

|________|________________________________|________|______________________|

|x       |Նվիրաբերություն «Նիկկի յունիթի» |42,690.2|նվիրատվություններ այլ |

|        |ՍՊԸ-ին` «Մենք հաղթանակի         |        |շահույթ չհետապնդող    |

|        |ժառանգներն ենք» խորագրով        |        |կազմակերպություններին |

|        |անցկացվելիք միջազգային ակցիայի  |        |                      |

|        |միջոցառումների իրականացման      |        |                      |

|        |համար                           |        |                      |

|________|________________________________|________|______________________|

|2.      |Երևանի  քաղաքապետարան           | 4,590.0|          x           |

|________|________________________________|________|______________________|

|x       |այդ թվում`                      |   x    |         x            |

|________|________________________________|________|______________________|

|x       |Նվիրաբերություն «Երևան»         | 4,590.0|նվիրատվություններ այլ |

|        |հիմնադրամին` «Մենք հաղթանակի    |        |շահույթ չհետապնդող    |

|        |ժառանգներն ենք» խորագրով        |        |կազմակերպություններին |

|        |անցկացվելիք միջազգային ակցիայի  |        |                      |

|        |միջոցառումների իրականացման համար|        |                      |

|________|________________________________|________|______________________|

|Ընդամենը|                x               |47,280.2|         x            |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2008
N 1129-Ա
Որոշում