Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1153.091008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2008 թվականի N 1153-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Ներսիսյան վարժարանի 4-հարկանի հանրակացարանային մասնաշենքի ընդհանուր օգտագործման սանհանգույցների հիմնանորոգման խնդիրը հրատապ լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2008 թվականի 4-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին հատկացնել 29.5 մլն դրամ, որից`

1) 28.0 մլն դրամ` Վաղարշապատ քաղաքի Ներսիսյան վարժարանի 4-հարկանի հանրակացարանային մասնաշենքի ընդհանուր օգտագործման սանհանգույցների հիմնանորոգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).

2) 1.5 մլն դրամ` նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետին 1-ին ենթակետով նախատեսված գումարը հատկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կողմից աշխատանքների իրականացման նախագծանախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվելու դեպքում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2008
N 1153-Ա
Որոշում