Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

 

ՔԱՂՎԱԾՔ

 

18 սեպտեմբերի 2008 թվականի N 38

 

4. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ բնապահպանության բնագավառի տեխնիկական վերազինման ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացների ժամանակ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից սահմանված կարգով հայտ ներկայացնելու պայմաններում:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին 2009 թվականից սկսած յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի կատարման ընթացքի մասին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 18-ի

նիստի N 38 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ

 

1. Ծրագրի հիմնական նպատակները և խնդիրները

1) Բնապահպանական անվտանգության տեսակետից առանձնահատուկ նշանակություն ունեցող Սևանա լճի պահպանման ու մաքուր շրջակա միջավայրի, բնական պաշարների, այդ թվում նաև` կենսաբանական, ջրային պաշարների ու Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանության և օպտիմալ օգտագործման, անտառածածկույթի պահպանման ու վերականգնման, վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների պահման համապարփակ վերահսկման հիմնահարցերը, ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում համարվում են պետական մարմինների կարևորագույն գործառույթներից: Նշված գործառույթների, հատկապես Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ վերահսկողության կազմակերպման ու իրականացման համար, շրջակա միջավայրի վիճակի ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացումը պահանջում են համապատասխան տեխնիկական միջոցների և սարքավորումների օգտագործում:

Ելնելով պետական բյուջեի սահմանափակ հնարավորություններից` բնապահպանության ոլորտում ընդգրկված կազմակերպություններին և ստորաբաժանումներին տեխնիկական վերազինման գծով բյուջետային հատկացումներ կատարվել են սկսած 2003 թվականից:

2) Մասնավորապես 2003-2007 թթ. ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են`

ա. ՀՀ կառավարության 2002 թ. N 54 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման 2003-2010 թթ. գործողությունների ազգային ծրագրի իրագործման շրջանակներում «Արգելոցապարկային համալիր», «Խոսրովի անտառ»ՊԱ» և «Շիկահող»ՊԱ» ՊՈԱԿ-ների վարչական շենքերի և այլ օբյեկտների հիմնանորոգումը, այդ կազմակերպությունների տեխնիկական վերազինումը հրշեջ և այլ ավտոմեքենաներով, համակարգչային և այլ տեխնիկական միջոցներով կամ սարքավորումներով,

բ. «Սևան»ԱՊ» ՊՈԱԿ-ի վերազինումը բարձր արտադրողականություն ունեցող արմատահան տեխնիկայով,

գ. Ծաղկաձորի օդային ավազանի աղտոտվածության մոնիթորինգի կայանի շենքի շինարարության, Արաքս գետի հիդրոլոգիական դիտակետերի վերանորոգման և շինարարական աշխատանքները, հիդրոօդերևութաբանական կայանների շենքերի և կառույցների հիմնանորոգումը,

դ. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրով նախատեսված բնապահպանական պետական տեսչության վերազինման միջոցառումների որոշակի մասը, այդ թվում` գնվել է շարժական 1 լաբորատորիա, ամենագնաց ավտոմեքենաներ, համակարգչային տեխնիկա ու չափիչ սարքավորումներ:

3) Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման վարկային ծրագրի շրջանակներում`

ա. իրականացվել են «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում շինությունների կառուցման և վերանորոգման աշխատանքները, տեխնիկական վերազինում ամենագնաց ավտոմեքենաներով, տրակտորներով, լողամիջոցներով և այլ տեխնիկական միջոցներով,

բ. կառուցվել և հիմնադրվել է «Զիկատար» անտառի ուսումնական կենտրոնը, որը կահավորված և հագեցված է անհրաժեշտ ուսումնական սարքավորումներով և հնարավորություն ունի միանվագ կազմակերպել 40 ուսուցանվողի (շահառուների շրջանակը իր մեջ ներառում է ինչպես Հայանտառի և հատուկ պահպանվող տարածքների համակարգը, այնպես էլ համայնքային ենթակայության անտառների անտառկառավարողներին, կրթական համակարգի անտառային մասնագիտությունների ուսանողներին) ուսուցում:

4) ԱՄՆ-ի զարգացման գործակալության կողմից տրամադրված միջոցների հաշվին հիմնանորոգվել են Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից զբաղեցրած շենքային տարածքները, որպես տեխնիկական օգնություն վերանորոգվել, կահավորվել և տեխնիկապես հագեցվել են Արարատյան ու Սևան-Հրազդանի ջրավազանային կառավարման բաժինների գրասենյակները:

5) Երկրի տնտեսության զարգացմանը զուգընթաց ավելանում են բնօգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման ծավալները, բարդանում բնապահպանական հիմնախնդիրները: Դրանք իրենց հերթին առաջ են բերում վերահսկողական, հսկողական և մոնիթորինգային աշխատանքների ծավալների ավելացման և որակական պահանջների խստացման, դրանց իրականացման արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն, որը հնարավոր է ապահովել դիտարկումների պետական ցանցի ընդլայնման, վերազինման, կապի և համակարգչային համակարգերի արդիականացման և ժամանակակից տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման նպատակով հատկացվող կապիտալ ներդրումների ծավալների ավելացման միջոցով:

Այդ նպատակով սույն ծրագիրը կնպաստի Հայաստանի Հանրապետության բնապահպանական տեսչական ու այլ մարմինների, մոնիթորինգային և բնապահպանական գործառույթներ իրականացնող կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը և նրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը:

i

2. Ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումները և պահանջվող ներդրումները.

1) Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառի տեխնիկական վերազինման ծրագրի իրականացման հիմնական ուղղություններն են.

ա. բնապահպանական տեսչական համակարգի վերազինումը ժամանակակից չափիչ սարքերով և լաբորատոր սարքավորումներով, ամենագնաց տրանսպորտային միջոցներով, կապի և տեղեկատվության վերլուծության և ամփոփման ժամանակակից համակարգչային համակարգերով և ծրագրերով,

բ. շրջակա միջավայրի աղտոտման դիտարկումների պետական ցանցի վերազինումը միջազգային ստանդարտներին համապատասխանող ժամանակակից չափիչ միջոցներով, ավտոմատ և (կամ) կիսաավտոմատ համակարգերով,

գ. ջրային ռեսուրսների կառավարման համակարգի վերազինումը ժամանակակից սարքավորումներով և տեխնիկական միջոցներով,

դ. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների և համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների բնականոն աշխատանքի և արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով և տեխնոլոգիաներով,

ե) նախարարության աշխատակազմի տեխնիկական կարողությունների ուժեղացումը և հետագա զարգացումը:

2) Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2009-2011 թվականներին բնապահպանության բնագավառի հետևյալ ոլորտներում`

ա. Բնապահպանական տեսչական համակարգ

Տեսչական համակարգի տեխնիկական վերազինման միջոցառումների ծրագրավորման հիմքում դրված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) ներքո գործող «Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ծրագիր» իրագործման Հատուկ աշխատանքային խմբի կողմից մշակված Հայաստանում բնապահպանական պահանջների իրավակիրարկման մակարդակի բարձրացում Միջազգային ակնարկում ամրագրված առաջարկությունները`

 

.________________________________________________________________________.

|Միջոցառումը |Միջոցառման  |Միջոցառման    |Ֆինան-|Ֆինանսա|Պատաս-  |Կատար- |

|            |բաղադրիչները|իրականացումն  |սավոր-|վորման |խանատու |ման    |

|            |            |ապահովող`     |ման   |աղբյու-|կատարող-|ժամկետը|

|            |            |կատարման      |ծավալը|րը     |ները    |       |

|            |            |ենթակա        |(հազ. |       |        |       |

|            |            |աշխատանքները  |դրամ) |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|1.          |1.1. Առկա   |1.1.1. ԲՊՏ    |x *   |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2009թ.-|

|Բնապահպանա- |համակարգչա- |աշխատակազմի և |      |ջե, ԲՆ |        |2015թ. |

|կան պետական |յին         |տարածքային    |      |ֆոնդ   |        |       |

|տեսչության  |տեխնիկայի   |բաժինների     |      |       |        |       |

|կարողու-    |արդիականա-  |համար նոր     |      |       |        |       |

|թյունների   |ցում        |համակարգչային |      |       |        |       |

|զարգացում   |            |տեխնիկայի     |      |       |        |       |

|            |            |ձեռքբերում    |      |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|            |1.2.        |1.2.1. ԲՊՏ    |x *   |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2010 թ.|

|            |Միասնական   |աշխատակազմում |      |ջե, ԲՆ |        |       |

|            |համակարգչա- |միասնական     |      |ֆոնդ   |        |       |

|            |յին ցանցի   |համակարգչային |      |       |        |       |

|            |ապահովում   |ցանցի         |      |       |        |       |

|            |բոլոր       |ստեղծում`     |      |       |        |       |

|            |տարածքային  |տարածքային    |      |       |        |       |

|            |բաժինների   |բաժինները     |      |       |        |       |

|            |ցանցի       |ԲՊՏ միասնական |      |       |        |       |

|            |միացում     |ցանցին        |      |       |        |       |

|            |            |միացնելու     |      |       |        |       |

|            |            |նպատակով      |      |       |        |       |

|            |            |համապատասխան  |      |       |        |       |

|            |            |սարքավորումնե-|      |       |        |       |

|            |            |րի ձեռքբերում |      |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|            |            |1.2.2. Բոլոր  |x *   |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2010 թ.|

|            |            |տարածքային    |      |ջե, ԲՆ |        |       |

|            |            |բաժինների     |      |ֆոնդ   |        |       |

|            |            |միացում       |      |       |        |       |

|            |            |միասնական     |      |       |        |       |

|            |            |ցանցին        |      |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|            |1.3.        |1.3.1.        |x *   |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2014 թ.|

|            |Ստուգման    |Ստուգման      |      |ջե, ԲՆ |        |       |

|            |արդյունքների|արդյունքների  |      |ֆոնդ   |        |       |

|            |և           |և             |      |       |        |       |

|            |եռամսյակային|եռամսյակային  |      |       |        |       |

|            |հաշվարկ-    |հաշվարկ-հաշվետ|      |       |        |       |

|            |հաշվետվու-  |վություների   |      |       |        |       |

|            |թյուների    |ամփոփման      |      |       |        |       |

|            |ամփոփման    |ավտոմատացված  |      |       |        |       |

|            |ավտոմատացված|համակարգի     |      |       |        |       |

|            |համակարգի   |համակարգչային |      |       |        |       |

|            |ներդրում    |ծրագրի        |      |       |        |       |

|            |            |մշակում`      |      |       |        |       |

|            |            |ա.            |      |       |        |       |

|            |            |համակարգչային |      |       |        |       |

|            |            |ծրագրի        |      |       |        |       |

|            |            |փորձարկում,   |      |       |        |       |

|            |            |բ.            |      |       |        |       |

|            |            |համակարգչային |      |       |        |       |

|            |            |ծրագրի        |      |       |        |       |

|            |            |ներդրում      |      |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|            |1.4.        |1.4.1 Ղեկավար |x *   |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2015 թ.|

|            |Ղեկավար     |անձնակազմի    |      |ջե, ԲՆ |        |       |

|            |անձնակազմի  |համար         |      |ֆոնդ   |        |       |

|            |համար       |տեղեկատվական  |      |       |        |       |

|            |տեղեկատվական|հոսքերի       |      |       |        |       |

|            |համակարգի   |կառավարման    |      |       |        |       |

|            |ստեղծում և  |նպատակով      |      |       |        |       |

|            |ներդրում    |համակարգչային |      |       |        |       |

|            |            |ծրագրի        |      |       |        |       |

|            |            |տեխնիկական    |      |       |        |       |

|            |            |առաջադրանքների|      |       |        |       |

|            |            |կազմում       |      |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|            |            |1.4.2.        |x *   |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2011 թ.|

|            |            |Տեղեկատվական  |      |ջե, ԲՆ |        |       |

|            |            |հոսքերի       |      |ֆոնդ   |        |       |

|            |            |կառավարման    |      |       |        |       |

|            |            |նպատակով      |      |       |        |       |

|            |            |համակարգչային |      |       |        |       |

|            |            |ծրագրի        |      |       |        |       |

|            |            |մշակում,      |      |       |        |       |

|            |            |փորձարկում ու |      |       |        |       |

|            |            |ներդրում      |      |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|2. ԲՊՏ      |2.1. ԲՊՏ    |2.1.1. ԲՊՏ    |x *   |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2014 թ.|

|անալիտիկ    |անալիտիկ    |անալիտիկ      |      |ջե, ԲՆ |        |       |

|լաբորատորիա-|լաբորատորիա-|լաբորատորիա-  |      |ֆոնդ   |        |       |

|ների        |ների        |ների նորացման |      |       |        |       |

|համակարգի   |նորացման    |(այդ թվում`   |      |       |        |       |

|կատարելա-   |տեսլականի   |որոշել լաբորա-|      |       |        |       |

|գործում     |մշակում     |տորիաների     |      |       |        |       |

|            |            |օպտիմալ       |      |       |        |       |

|            |            |հզորություննե-|      |       |        |       |

|            |            |րը և          |      |       |        |       |

|            |            |բարելավել     |      |       |        |       |

|            |            |չափումների    |      |       |        |       |

|            |            |որակի         |      |       |        |       |

|            |            |ապահովման     |      |       |        |       |

|            |            |համակարգը)    |      |       |        |       |

|            |            |տեսլականի     |      |       |        |       |

|            |            |մշակում       |      |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|            |2.2. ԲՊՏ    |2.2.1. ԲՊՏ    |x **  |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2015 թ.|

|            |անալիտիկ    |անալիտիկ      |      |ջե, ԲՆ |        |       |

|            |լաբորատորիա-|լաբորատորիա-  |      |ֆոնդ   |        |       |

|            |ների        |ների նորացման |      |       |        |       |

|            |նորացման    |տեսլականի     |      |       |        |       |

|            |տեսլականի   |հիման վրա     |      |       |        |       |

|            |հիման վրա   |անալիտիկ      |      |       |        |       |

|            |անալիտիկ    |լաբորատորիա-  |      |       |        |       |

|            |լաբորատորիա-|ների          |      |       |        |       |

|            |ների        |տեխնիկական    |      |       |        |       |

|            |համակարգի   |վերազինում -  |      |       |        |       |

|            |կատարելագոր-|անհրաժեշտ     |      |       |        |       |

|            |ծում        |սարքերի և     |      |       |        |       |

|            |            |սարքավորումնե-|      |       |        |       |

|            |            |րի ձեռքբերում |      |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|3. ԲՊՏ      |3.1. ԲՊՏ    |3.1.1. ԲՊՏ    |x *   |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2009թ.-|

|գործունեութ-|չափիչ       |կարիքների     |      |ջե, ԲՆ |        |2015թ. |

|յան արդյունա|սարքավորում-|համար չափիչ   |      |ֆոնդ   |        |       |

|վետության   |ների պարկի  |սարքավորումնե-|      |       |        |       |

|բարձրացում  |նորացում    |րի ձեռքբերում |      |       |        |       |

.________________________________________________________________________.

 

*/ ֆինանսավորման ծավալը կճշտվի ՀՀ 2009 թվականի բյուջետային գործընթացի և հետագա տարիների ՄԺԾ ծրագրերի մշակման և հաստատման շրջանակներում:

**/ ֆինանսավորման ծավալը կճշտվի ԲՊՏ անալիտիկ լաբորատորիաների նորացման տեսլականի հաստատումից հետո:

 

բ. Շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգ

 

Շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգի տեխնիկական վերազինման միջոցառումների ծրագրավորման հիմքում դրված են ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների 2007-2011 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 191-Ն որոշմամբ հաստատված ծրագրային միջոցառումները`

 

.________________________________________________________________________.

|Միջոցառումը |Միջոցառման  |Միջոցառման    |Ֆինան-|Ֆինանսա|Պատաս-  |Կատար- |

|            |բաղադրիչները|իրականացումն  |սավոր-|վորման |խանատու |ման    |

|            |            |ապահովող`     |ման   |աղբյու-|կատարող-|ժամկետը|

|            |            |կատարման      |ծավալը|րը     |ները    |       |

|            |            |ենթակա        |(հազ. |       |        |       |

|            |            |աշխատանքները  |դրամ) |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|1. Շրջակա   |1.1.»Շրջակա |1.1. 2009-2011|  85  |Պետ-   |ՀՀ ԲՆ   |2009 թ.|

|միջավայրի   |միջավայրի   |թթ. ՄԺԾԾ      | 560.0|բյուջե |        |       |

|վրա ներգոր- |վրա ներգոր- |ՊՈԱԿ-ի        |      |       |        |       |

|ծության     |ծության     |վերազինման    |      |       |        |       |

|մոնիթորինգի |մոնիթորինգի |ծրագրով       |      |       |        |       |

|գործող      |կենտրոն»    |նախատեսված    |      |       |        |       |

|համակարգի   |համակարգի   |մոնիթորինգային|      |       |        |       |

|արդյունավե- |ՊՈԱԿ-ի      |սարքերի և     |      |       |        |       |

|տության     |վերազինում  |սարքավորումնե-|      |       |        |       |

|բարձրացում  |            |րի ձեռքբերում |      |       |        |       |

|և  կատարելա-|            |              |      |       |        |       |

|գործում     |            |              |      |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|            |1.2. Շրջակա |1.2.1 Ավտո-   |x *   |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2014թ.-|

|            |միջավայրի   |տրանսպորտային |      |ջե, ԲՆ |        |2015թ. |

|            |որակի       |միջոցներից    |      |ֆոնդ   |        |       |

|            |կառավարմանն |վնասակար      |      |       |        |       |

|            |ուղղված     |նյութերի      |      |       |        |       |

|            |մոնիթորինգա-|արտանետումների|      |       |        |       |

|            |յին         |նվազեցման     |      |       |        |       |

|            |համակարգի   |միջոցառումների|      |       |        |       |

|            |ընդլայնում  |շրջանակում    |      |       |        |       |

|            |ու զարգացում|շրջակա        |      |       |        |       |

|            |            |միջավայրի     |      |       |        |       |

|            |            |վիճակի        |      |       |        |       |

|            |            |մոնիթորինգի   |      |       |        |       |

|            |            |բարելավման    |      |       |        |       |

|            |            |ծրագրի        |      |       |        |       |

|            |            |իրականացում   |      |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|2. Շրջակա   |2.1. Հողերի |2.1. Գյուղա-  |x *   |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2014թ.-|

|միջավայրի   |աղտոտվածու- |տնտեսական     |      |ջե, ԲՆ |        |2015թ. |

|վրա ներգոր- |թյան        |հողերի        |      |ֆոնդ   |        |       |

|ծության     |մոնիթորինգի |աղտոտվածության|      |       |        |       |

|մոնիթորինգի |համակարգի   |մոնիթորինգի   |      |       |        |       |

|համակարգի   |ստեղծում    |համակարգի     |      |       |        |       |

|ընդլայնում  |            |ստեղծման      |      |       |        |       |

|            |            |նպատակով      |      |       |        |       |

|            |            |սարքերի և     |      |       |        |       |

|            |            |սարքավորումնե-|      |       |        |       |

|            |            |րի ձեռքբերում |      |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|            |2.2 ՀՀ      |2.2.          |x *   |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2014թ.-|

|            |տարածքում   |Տեղումների    |      |ջե, ԲՆ |        |2015թ. |

|            |տեղումների  |որակի         |      |ֆոնդ   |        |       |

|            |որակի       |մոնիթորինգի   |      |       |        |       |

|            |մոնիթորինգի |իրականացման   |      |       |        |       |

|            |իրականացում |համար         |      |       |        |       |

|            |            |անհրաժեշտ     |      |       |        |       |

|            |            |սարքերի և     |      |       |        |       |

|            |            |սարքավորումնե-|      |       |        |       |

|            |            |րի ձեռքբերում |      |       |        |       |

.________________________________________________________________________.

 

*/ ֆինանսավորման ծավալը կճշտվի ՀՀ 2013-2015 թթ. ՄԺԾ ծրագրի մշակման և հաստատման շրջանակներում:

 

գ. Ջրային ռեսուրսների կառավարման համակարգ

Ջրային ռեսուրսների կառավարման համակարգի վերազինման միջոցառումների ծրագրավորման հիմքում դրված է «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի հավելվածով սահմանված 15-րդ միջոցառումը`

 

.________________________________________________________________________.

|Միջոցառումը |Միջոցառման  |Միջոցառման    |Ֆինան-|Ֆինանսա|Պատաս-  |Կատար- |

|            |բաղադրիչները|իրականացումն  |սավոր-|վորման |խանատու |ման    |

|            |            |ապահովող`     |ման   |աղբյու-|կատարող-|ժամկետը|

|            |            |կատարման      |ծավալը|րը     |ները    |       |

|            |            |ենթակա        |(հազ. |       |        |       |

|            |            |աշխատանքները  |դրամ) |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|1. Ջրի      |1. Ջրի      |1. Ջրի ազգային|x *   |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2014թ.-|

|ազգային     |ազգային     |ծրագրի        |      |ջե, ԲՆ |        |2015թ. |

|ծրագրի      |ծրագրի      |վերահսկման    |      |ֆոնդ   |        |       |

|իրականացման |վերահսկման  |համակարգի     |      |       |        |       |

|բնականոն    |համակարգի   |ստեղծման համար|      |       |        |       |

|ընթացքի     |ստեղծում    |անհրաժեշտ     |      |       |        |       |

|ապահովում   |            |սարքավորումնե-|      |       |        |       |

|            |            |րի ձեռքբերում`|      |       |        |       |

|            |            |ա. Համակարգիչ |      |       |        |       |

|            |            |(notebook)    |      |       |        |       |

|            |            |(6 հատ)       |      |       |        |       |

|            |            |բ. Կոմպակտ    |      |       |        |       |

|            |            |ջրաչափական    |      |       |        |       |

|            |            |սարքավորում   |      |       |        |       |

|            |            |(6 հատ)       |      |       |        |       |

|            |            |գ. Ջրի        |      |       |        |       |

|            |            |շարժական      |      |       |        |       |

|            |            |լաբորատորիա   |      |       |        |       |

|            |            |(6 հատ)       |      |       |        |       |

.________________________________________________________________________.

 

*/ ֆինանսավորման ծավալը կճշտվի ՀՀ 2014 թվականի բյուջետային գործընթացի և 2013-2015 թթ. ՄԺԾ ծրագրի մշակման և հաստատման շրջանակներում:

 

դ. Կենսառեսուրսների կառավարման համակարգ

 

Կենսառեսուրսների կառավարման համակարգի վերազինման միջոցառումների ծրագրավորման հիմքում դրված են ՀՀ կառավարության 2002 թվականի N 54 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման 2003-2010 թթ. գործողությունների ազգային ծրագրով հաստատված ծրագրային միջոցառումները`

 

.________________________________________________________________________.

|Միջոցառումը |Միջոցառման  |Միջոցառման    |Ֆինան-|Ֆինանսա|Պատաս-  |Կատար- |

|            |բաղադրիչները|իրականացումն  |սավոր-|վորման |խանատու |ման    |

|            |            |ապահովող`     |ման   |աղբյու-|կատարող-|ժամկետը|

|            |            |կատարման      |ծավալը|րը     |ները    |       |

|            |            |ենթակա        |(հազ. |       |        |       |

|            |            |աշխատանքները  |դրամ) |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|1. Ազգային  |1.1. Ազգային|1.1.1.        |x *   |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2009թ.-|

|պարկերի,    |պարկերի,    |«Խոսրովի      |      |ջե, ԲՆ |        |2015թ. |

|պետական     |պետական     |անտառ» ՊԱ»    |      |ֆոնդ   |        |       |

|արգելոցների,|արգելոցների |ՊՈԱԿ-ի        |      |արտաքին|        |       |

|բնության    |տեխնիկական  |տեխնիկական    |      |միջոց- |        |       |

|հատուկ      |վերազինում  |վերազինում    |      |ներ և  |        |       |

|պահպանվող   |            |              |      |այլ    |        |       |

|տարածքների  |            |              |      |աղբյուր|        |       |

|և  դենդրո-  |            |              |      |ներ    |        |       |

|պարկերի     |            |              |      |       |        |       |

|կարողություն|            |              |      |       |        |       |

|ների        |            |              |      |       |        |       |

|զարգացում   |            |              |      |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|            |            |1.2.2.        |x *   |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2009թ.-|

|            |            |«Արգելոցապար- |      |ջե, ԲՆ |        |2015թ. |

|            |            |կային համալիր»|      |ֆոնդ   |        |       |

|            |            |ՊՈԱԿ-ի        |      |արտաքին|        |       |

|            |            |տեխնիկական    |      |միջոց- |        |       |

|            |            |վերազինում    |      |ներ և  |        |       |

|            |            |              |      |այլ    |        |       |

|            |            |              |      |աղբյուր|        |       |

|            |            |              |      |ներ    |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|            |            |1.2.3.        |x *   |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2009թ.-|

|            |            |«Շիկահող»ՊԱ»  |      |ջե, ԲՆ |        |2015թ. |

|            |            |ՊՈԱԿ-ի        |      |ֆոնդ   |        |       |

|            |            |տեխնիկական    |      |արտաքին|        |       |

|            |            |վերազինում    |      |միջոց  |        |       |

|            |            |              |      |ներ և  |        |       |

|            |            |              |      |այլ    |        |       |

|            |            |              |      |աղբյուր|        |       |

|            |            |              |      |ներ    |        |       |

.________________________________________________________________________.

 

*/ ֆինանսավորման ծավալը կճշտվի ՀՀ 2009 թվականի բյուջետային գործընթացի և հետագա տարիների ՄԺԾ ծրագրերի մշակման և հաստատման շրջանակներում:

 

ե. Այլ ոլորտներ

 

Տեղեկատվական-վերլուծական համակարգի վերազինման միջոցառումների ծրագրավորման հիմքում դրված են «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուս, 1998 թ.) կոնվենցիայի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համապատասխան, ինչպես նաև ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների 2007-2011 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 191-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 12.2 կետի դրույթները`

 

.________________________________________________________________________.

|Միջոցառումը |Միջոցառման  |Միջոցառման    |Ֆինան-|Ֆինանսա|Պատաս-  |Կատար- |

|            |բաղադրիչները|իրականացումն  |սավոր-|վորման |խանատու |ման    |

|            |            |ապահովող`     |ման   |աղբյու-|կատարող-|ժամկետը|

|            |            |կատարման      |ծավալը|րը     |ները    |       |

|            |            |ենթակա        |(հազ. |       |        |       |

|            |            |աշխատանքները  |դրամ) |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|1. ՀՀ       |Ներդրումներ |Վարչական      |x *   |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2009թ.-|

|բնապահպանու-|«Տեղեկատվա- |սարքավորումնե-|      |ջե, ԲՆ |        |2015թ. |

|թյան նախարա-|կան         |րի ձեռքբերում |      |ֆոնդ   |        |       |

|րության են- |վերլուծական |              |      |       |        |       |

|թակայության |կենտրոն»    |              |      |       |        |       |

|ՊՈԱԿ-ների   |ՊՈԱԿ-ում    |              |      |       |        |       |

|կարողու-    |վարչական    |              |      |       |        |       |

|թյունների   |սարքավորում-|              |      |       |        |       |

|զարգացում   |ների        |              |      |       |        |       |

|            |ձեռքբերման  |              |      |       |        |       |

|            |համար       |              |      |       |        |       |

.________________________________________________________________________.

 

*/ ֆինանսավորման ծավալը կճշտվի ՀՀ 2009 թվականի բյուջետային գործընթացի և հետագա տարիների ՄԺԾ ծրագրերի մշակման և հաստատման շրջանակներում:

 

զ. Նախարարության աշխատակազմ

 

Նախարարության աշխատակազմի վերազինման միջոցառումների ծրագրավորման հիմքում դրված են ՀՀ Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ռազմավարությունում, Աղքատության Հաղթահարման Ռազմավարական Ծրագրում և ՀՀ կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ծրագրային միջոցառումներն ու նպատակները`

 

.________________________________________________________________________.

|Միջոցառումը |Միջոցառման  |Միջոցառման    |Ֆինան-|Ֆինանսա|Պատաս-  |Կատար- |

|            |բաղադրիչները|իրականացումն  |սավոր-|վորման |խանատու |ման    |

|            |            |ապահովող`     |ման   |աղբյու-|կատարող-|ժամկետը|

|            |            |կատարման      |ծավալը|րը     |ները    |       |

|            |            |ենթակա        |(հազ. |       |        |       |

|            |            |աշխատանքները  |դրամ) |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|ՀՀ բնապահպա-|1. Մթնոլորտի|1.1. Մթնոլորտի|x *   |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2009թ.-|

|նության     |պահպանության|պահպանության  |      |ջե, ԲՆ |        |2011թ. |

|նախարարու-  |կառավարման  |կառավարման    |      |ֆոնդ   |        |       |

|թյան        |համակարգի   |պարզեցման     |      |       |        |       |

|աշխատակազմի |պարզեցում   |նպատակով      |      |       |        |       |

|կարողու-    |            |էլեկտրոնային  |      |       |        |       |

|թյունների   |            |կառավարման    |      |       |        |       |

|զարգացում   |            |մեխանիզմի,    |      |       |        |       |

|            |            |ինտերնետային  |      |       |        |       |

|            |            |կայքի և       |      |       |        |       |

|            |            |համապատասխան  |      |       |        |       |

|            |            |համակարգչային |      |       |        |       |

|            |            |ծրագրի մշակում|      |       |        |       |

|            |            |և  ներդրում   |      |       |        |       |

|____________|____________|______________|______|_______|________|_______|

|            |2. ՀՀ բնապահ|2.1. Վարչական |x *   |Պետբյու|ՀՀ ԲՆ   |2009թ.-|

|            |պանության   |սարքավորումնե-|      |ջե, ԲՆ |        |2015թ. |

|            |նախարարու-  |րի ձեռքբերման |      |ֆոնդ   |        |       |

|            |թյան        |համար         |      |       |        |       |

|            |աշխատակազմի |              |      |       |        |       |

|            |տեխնիկական  |              |      |       |        |       |

|            |վերազինում  |              |      |       |        |       |

.________________________________________________________________________.

 

*/ ֆինանսավորման ծավալը կճշտվի ՀՀ 2009 թվականի բյուջետային գործընթացի և հետագա տարիների ՄԺԾ ծրագրերի մշակման և հաստատման շրջանակներում:

 

Հապավումներ`

 

ՀՀ ԲՆ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

ԲՊՏ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչություն

ԲՆֆոնդ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական նպատակային ֆոնդ»

(2-րդ կետը փոփ. 09.09.10 թիվ 35 արձանագրայիյն որոշում)

 

3. Ակնկալվող արդյունքները

 

1) Ծրագրի իրականացման արդյունքում`

ա. տեխնիկական վերազինման արդյունքում զգալիորեն կբարձրանա տեսչական համակարգի արդյունավետությունը և բնապահպանական ու բնօգտագործման վճարների օբյեկտ հանդիսացող ծավալների հաշվառման մակարդակը, կուժեղանա բնապահպանական օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողությունը,

բ. հանրապետության 6 բնակավայրերում կստեղծվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից համակարգ` բաղկացած 16 ավտոմատ և 200 պասիվ նմուշառման դիտակետից, կապահովվի տրանսպորտային արտանետումների վնասակար ազդեցության նվազեցման համար անհրաժեշտ լիարժեք, որակյալ և օպերատիվ տեղեկատվություն,

գ. կձևավորվի տեխնիկական հենք` հանրապետությունում հողերի և տեղումների աղտոտվածության մոնիթորինգի համակարգերի ստեղծման համար,

դ. կավարտվի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տեխնիկական վերազինման հերթական փուլը,

ե. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կարողությունների զարգացման արդյունքում կբարձրանա նրա գործունեության արդյունավետությունը:

 

2) Բնապահպանական օրենսդրության արդյունավետ իրավակիրարկումը զգալիորեն կբարելավի բնապահպանական քաղաքականության արդյունավետությունը Հայաստանում, որի արդյունքում շրջակա միջավայրի պահպանության հարցերը կշարունակեն ավելի շոշափելիորեն և ընդգրկուն կերպով ինտեգրվել սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականության հետ, ինչը ակնհայտ և զգալի ներդրում կլինի Հայաստանի Հանրապետության պետականության հզորացման և կայուն զարգացման գործընթացում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.09.2008
N 38
Արձանագրային որոշում