Սեղմել Esc փակելու համար:
Կ. ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

Կ. ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0802.141008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2008 թվականի N 802-Ա

 

Կ. ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Պետական, հասարակական-քաղաքական գործիչ Կարլեն Դալլաքյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Կ. Դալլաքյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

2) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2008 թվականի հոկտեմբերի 14-ի

N 802-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԿԱՐԼԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Սեյրանյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարար (հանձնաժողովի

                        նախագահ)

 

    Հ. Պողոսյան       - ՀՀ մշակույթի նախարար

 

    Հ. Հակոբյան       - ՀՀ սփյուռքի նախարար

 

    Ռ. Մարտիրոսյան    - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

 

    Հ. Բեգլարյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին տեղակալ

 

    Հ. Դարբինյան      - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

 

    Պ. Սաֆարյան       - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

 

    Գ. Ղարիբջանյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Կ. Արեյան         - Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ

 

    Ա. Երիցյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի

                        առաջին տեղակալ

 

Ն. արքեպիսկոպոս  - Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Արարատյան թեմի

    Կճոյան              առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)

 

    Գ. Շարաֆյան       - Կ. Դալլաքյանի ազգականը (համաձայնությամբ)

 

    Տ. Լիլոյան        - լրագրող (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.10.2008
N 802-Ա
Որոշում