Սեղմել Esc փակելու համար:
2008-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2008-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐ ...

 

 

050.0252.170908

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        09            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008278

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 2008 թվականի թիվ 252-Ն

 

2008-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2008 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ դնել «Միջազգային ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքից «Պելե» արծաթե հուշադրամը:

2. 2008 թվականի նոյեմբերի 10-ից շրջանառության մեջ դնել «Ազգային դրամի 15 տարին» արծաթե հուշադրամը:

3. Հաստատել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված հուշադրամների նկարագրությունը, որը հուշադրամների ուրվագծերի հետ ներկայացված է Հավելվածում (կցվում է):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի օգոստոսի 26-ի

թիվ 252-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ՊԵԼԵ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 15 ՏԱՐԻՆ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ

 

1.1) «ՊԵԼԵ» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Միջազգային ֆուտբոլի արքաները» դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է 100 դրամ անվանական արժեքով «Պելե» արծաթե հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանակում պատկերված է KINGS OF FOOTBALL մակագրությամբ եզրապատված արքայի թագ, որը պահպանվում է երկու առյուծների կողմից, իսկ ներքևի կիսաշրջանակում` ֆուտբոլի գնդակ և հուշադրամի անվանական արժեքը` «100 ԴՐԱՄ»: Դիմերեսի եզրաշուրթով տեղադրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները: Անվանական արժեքի և «REPUBLIC OF ARMENIA» մակագրության միջև Հայաստանի Հանրապետության զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2008»:

Հուշադրամի դարձերեսին Բրազիլիայի դրոշի գունային ֆոնի վրա տեղադրված է Պելեի լուսանկարը, որի ներքևի մասում Պելեի ստորագրությունն է: Դարձերեսի ձախ կողմում տեղադրված է ֆուտբոլի գնդակ, իսկ վերևի մասում «PELE» գրառումն է:

Հուշադրամը` իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կլոր կաշվե տուփի մեջ:

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ռոբերտ Կոտովիչը:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

    Անվանական արժեքը               100 դրամ

    Մետաղը և  հարգը                արծաթ, 925o +- 5o

    Զանգվածը                       28,28 +- 0,25 գ

    Տրամագիծը                      38,61 +- 0,15 մմ

    Ձևը                            կլոր

    Որակը                          պրուֆ

    Ձևավորումը                     դրոշմատպագրություն դարձերեսին

    Դրամաշուրթը                    հարթ

    Տպաքանակը                      մինչև  200.000 հատ

 

1.2) «ՊԵԼԵ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

---------------------------

ԻՐՏԵԿ - ուրվագծերը չեն բերվում

 

2.1) «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 15 ՏԱՐԻՆ» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայաստանում ազգային դրամի ներդրման 15-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ արտաքին նեղ շրջանակում տեղադրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 2008» մակագրությունը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդանշանը, որի մեջտեղի մասում տեղադրված է դրամի գրանշանը, իսկ ներքևի հատվածում հուշադրամի անվանական արժեքը` «5000 ԴՐԱՄ»: Արտաքին շրջանակում «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 15 ՏԱՐԻՆ» մակագրությունն է:

Հուշադրամը` իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփի մեջ:

ՈՒրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հուշադրամը հատվել է Ավստրիայի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

    Անվանական արժեքը               5000 դրամ

    Մետաղը և  հարգը                արծաթ 925o, առանձին հատվածները ոսկեզօծ

    Զանգվածը                       168,1 +/- 3,0 գ

    Տրամագիծը                      63,0 +/- 0,1 մմ

    Ձևը                            կլոր

    Դրամաշուրթը                    հարթ, համարակալված

    Որակը                          լավացված

    Տպաքանակը                      500 հատ

 

2.2) «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 15 ՏԱՐԻՆ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

---------------------------

ԻՐՏԵԿ - ուրվագծերը չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.08.2008
N 252-Ն
Որոշում