Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ...

 

 

050.0253.170908

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        09            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008279

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 2008 թվականի թիվ 253-Ն

 

i

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 103-րդ հոդվածի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Թույլատրել կարգավորվող շուկայի օպերատորին տվյալ կարգավորվող շուկայում իրականացնել.

1) վարկային ռեսուրսների առևտրի կազմակերպման գործառույթը,

2) Հայաստանի Հանրապետության, համայնքների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով, ինչպես նաև` վարկային ռեսուրսների առևտրի շրջանակներում կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման և հաշվանցման (քլիրինգի) գործառույթը:

(1-ին կետը փոփ. 01.12.09 թիվ 344-Ն որոշում)

1.1. Սույն որոշման իմաստով վարկային ռեսուրսների առևտուր է համարվում վարկային պայմանագրերի միջոցով որոշակի ժամկետով և տոկոսադրույքով Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով արտահայտված դրամական միջոցների տրամադրումը` կարգավորվող շուկայի օպերատորի կանոններով սահմանված կարգով: Վարկային ռեսուրսների առևտրի կազմակերպումը վարկային ռեսուրսների առևտրի համար անհրաժեշտ կազմակերպական, իրավական և տեխնիկական միջոցների ապահովումն է:

(1.1-րդ կետը լրաց. 01.12.09 թիվ 344-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 01.12.09 թիվ 344-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.08.2008
N 253-Ն
Որոշում