Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ ...

 

 

500.3640.120908

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        09            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50008266

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 2008 թվականի N 3640-Ն

 

i

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) պահանջներով.

1. Օրենքով նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վերականգնման համար Երևանի քաղաքապետարան ներկայացվող դիմումին պետք է կցվեն հետևյալ փաստաթղթերը.

1) տեղագրական (գեոդեզիական) հանույթը.

2) անձնագրի (անձնագրերի) պատճենը (պատճենները), որում (որոնցում) առկա է տվյալ հասցեում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը հաշվառված (մշտական կամ փաստացի) լինելու վերաբերյալ նշում կամ մինչև 2001 թվականի մայիսի 15-ի կոմունալ ծառայությունների վճարումների անդորրագրերի պատճենները.

3) ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը (բացառությամբ գրանցված ամուսինների).

4) համապատասխան թաղապետարանի (կառավարման մարմնի) կողմից տրված տեղեկանք` բնակելի տան կառուցման տարեթվի վերաբերյալ.

Օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների վերականգնման համար սույն հոդվածում թողարկված փաստաթղթերի հետ միասին պետք է ներկայացվի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի, գլխավոր հատակագծի պատճենները, եթե այդպիսիք պահպանվել են, իսկ դրանց բացակայության դեպքում գույքային թերթ: Տվյալ անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների վերականգնման համար սույն հոդվածի 2-րդ ենթակետում նշված անձնագրի հաշվառման փաստը պարտադիր չէ:

Օրինական գույքային միավորների դեպքում ծագած անճշտությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը կատարվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան մարմնի կողմից` Երևանի քաղաքապետարանի հարցման հիման վրա:

2. Սահմանել, որ.

1) Օրենքի 1-ին հոդվածով նախատեսված բնակելի տների և դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունների կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված մինչև 300 քառակուսի մետրից ավել զբաղեցված հողամասերի առկայության դեպքում ավել օգտագործվող հողամասը սահմանված կարգով օտարվում է դրա կադաստրային արժեքով, եթե համապատասխանում է օրենքի 1-ին հոդվածով սահմանված պահանջներին:

2) Օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների վերականգնման դեպքում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշման հիման վրա քաղաքացուն (քաղաքացիներին) տրվում է մեկ միասնական գլխավոր հատակագիծ:

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) Բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում գործընթացն իրականացվում է Երևանի քաղաքապետի 20.05.2008 թ. հ. 2343-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, որի աշխատանքները համակարգում է Երևանի քաղաքապետի տեղակալ Կ. Դավթյանը:

2) Օրենքով նախատեսված մնացած դեպքերում գործընթացն իրականացվում է Երևանի քաղաքապետի 05.06.2008 թ. հ. 2554-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից:

4. Լիազորել.

1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին` Երևանի քաղաքապետի անունից քաղաքացիների հետ կնքել օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով սահմանված մինչև 300 քառակուսի մետր հողամասից ավել զբաղեցված հողամասերի օտարման պայմանագրեր (բացառությամբ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում):

2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում Երևանի քաղաքապետի անունից քաղաքացիների հետ կնքել օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով սահմանված մինչև 300 քառակուսի մետր հողամասից ավել զբաղեցված հողամասերի օտարման պայմանագրեր:

5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին և իրավաբանական վարչության պետին` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման պետական գրանցումը:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Կ. Դավթյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա:

7. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 

 

pin
Երևանի քաղաքապետ
01.08.2008
N 3640-Ն
Որոշում